PDA

Դիտել ողջ տարբերակը : Cross.am ֆիքսված կապի օպերատոր

Helios
26.05.2010, 20:41
փաստորեն արդեն գործում է նոր օպերատոր ֆիքսված կապի ոլորտում։
էս էլ գները՝

http://www.cross.am/soft/060gner/armenian/fizikakan.pdf

Ապե Ջան
26.05.2010, 21:12
Վատ չի, ընդհանրապես տեղյակ չեի սրա մասին, զարմանում եմ Արմենթելը ոնցա թողել որ սրանք մտնեն ու աշխատեն: Լավա մրցակցություն կլինի էս, ֆիքսված կապի ասպարեզում:)

BOBO
26.05.2010, 21:23
Բա սրա կայֆը որնա եթե ոչ մի բան էժան չի? հլա ստեղ դաունլոդի լինկերը նայեք:lol
http://www.cross.am/arm/index.php?option=com_content&view=article&id=8&Itemid=7

Ռուֆուս
26.05.2010, 21:38
Բա սրա կայֆը որնա եթե ոչ մի բան էժան չի? հլա ստեղ դաունլոդի լինկերը նայեք:lol
http://www.cross.am/arm/index.php?option=com_content&view=article&id=8&Itemid=7

Բոբո, ի՞նչ կա էստեղ ծիծաղելու: cross.am-ը Հայաստանում սպասարկում է Amadeus, Gabriel և այլ ավիատոմսերի վաճառքի ծրագրերը, դաունլոդի լինկերն էլ էդ ծրագրերն են: Պետք չի ծիծաղել մի բանի վրա, որից տեղյակ չես:

BOBO
27.05.2010, 02:21

Ու ոնց են քաշում էտ ծրագրերը?:think սեփական կոմպի մեջից?:))
file://localhost/C:/CROSS-WEB-SITE/soft/amadeus.doc

Աթեիստ
27.05.2010, 09:00
Cross-ի կայքում տեղադրված ծրագրերը դրված են միայն իրենց կապից օգտվողների համար։ Այսինքն Հայլայնից օգտվողը չի կարող միանալ Քրոսի Ամադեուս սերվերին։
Այս պատճառով այդ հղումները հասանելի են միայն նրանց հաճախորդներին։ Հենց նոր փորձեցի մեկի կոմպից։ Բոլորն էլ նորմալ լինկեր ցույց տվեց։

BOBO
27.05.2010, 14:52

Բա իմաստը որնա եթե սենցելա քաշում? http://www.cross.am/soft/amadeus.doc ?
Էտ մենակ մի բանա նշանակում:D

Աթեիստ
27.05.2010, 19:47
Բա իմաստը որնա եթե սենցելա քաշում? http://www.cross.am/soft/amadeus.doc ?
Էտ մենակ մի բանա նշանակում:D

Էդ նշանակում ա, նենց են արել, «թեյնիկները» չկարողանան քաշել։
Եթե ես չգրեի, որ իրենց հաճախորդները կարողանում են քաշել, քո մտքով էլ կարծես թե չէր անցնում այս տարբերակը։ ։)

BOBO
27.05.2010, 20:11
Էդ նշանակում ա, նենց են արել, «թեյնիկները» չկարողանան քաշել։
Եթե ես չգրեի, որ իրենց հաճախորդները կարողանում են քաշել, քո մտքով էլ կարծես թե չէր անցնում այս տարբերակը։ ։)

խի էտքան թեյնիկի նմանեմ?:))

փոխանակ բիթիներից պաշտպանեն թեյնիկներից են պաշտպանում

tikopx
27.05.2010, 20:37
ես թեման վաղուց կա ստեղծված http://www.akumb.am/showthread.php/53614-%D5%96%D5%AB%D6%84%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BA%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80,ես ամենինչի մասին գրածա արդեն

Աթեիստ
27.05.2010, 20:57

Ըստ քեզ, եթե կա սա (http://www.akumb.am/showthread.php/49454-Բջջային-կապի-ո՞ր-օպերատորից-եք-օգտվում) կամ սա (http://www.akumb.am/showthread.php/13741-Արմենտել-Վիվասել-կամ-Վիվասել-Արմենտել-մրցակցություն), ուրեմն ամեն օպերատորի համար իզու՞ր ենք թեմա բացել ու քննարկում։

Helios
28.05.2010, 20:34
չէի ասի որ վատ գներ են։ նկատի ունեմ ոչ թե դեպի Արմենթել զանգերը, այլ ներցանցային զանգերը։

terev
28.05.2010, 21:26
Մինչև Cross.am-ը հասանելի դառնա բնակչության 50 տոկոսին, արդեն բնակչության 90 տոկոսը բջջայինով կխոսա ու ավելի էժան: :)

Helios
28.05.2010, 22:03
Մինչև Cross.am-ը հասանելի դառնա բնակչության 50 տոկոսին, արդեն բնակչության 90 տոկոսը բջջայինով կխոսա ու ավելի էժան: :)

Լրիվ համաձայն եմ։
իսկ գիտե՞ս ինչիա տենց՝ որտև բջջային կապի ոլորտում կա մրցակցություն։ դրա համար էլ գները օր օրի իջնում են։ որ ֆիքսված կապում էլ սկսի մրցակցություն, ըտեղ էլ գները շատ արագ կիջնեն ու բջջայինը էլ ավելի էժան չի լինի։

IT Professional
28.05.2010, 22:30
չէի ասի որ վատ գներ են։ նկատի ունեմ ոչ թե դեպի Արմենթել զանգերը, այլ ներցանցային զանգերը։

Կարծում եմ որ սկզբի մի քանի տարիներին ներցանցայինի գներն այդքան էլ էական չեն լինի, քանի որ զանգելու լսարանի 99% Բիլայնի ցանցում ա լինելու։

IT Professional
28.05.2010, 22:33
խի էտքան թեյնիկի նմանեմ?:))

փոխանակ բիթիներից պաշտպանեն թեյնիկներից են պաշտպանում

Եկեք չշեղվենք թեմայի վերնագրից և «չայնիկներին», «բիթիներին» ու կայքում սխալ հղումները թողնենք մի կողմ։ Անձամբ ես էլ իրենց կայքում տեսել եմ նման թերություններ, ինչպես նաև նույն էջի անգլերեն ու հայերեն տարբերակների անհամապատասխանություն։ Ինչևիցե, եկեք չշեղվենք բուն թեմայից և քննարկենք իրենց առաջարկած այլնտրանքային ֆիքսված VoIP հեռախոսակապի առավելություններն ու թերությունները։

Առավելություններ
1) Ցանկացած մրցակցության արդյունքում միշտ շահում է հաճախորդը։
2) Հեռախոսահամարի տեղափոխելիություն։ VoIP hեռախոսահամարի միացման համար հարկավոր չէ ֆիքսված լարանցում, ուստի այն հնարավոր է դառնում օգտագործել աշխարհի ցանկացած կետում որտեղ կա արագ ինտերնետ, IP հեռախոսի, սովորական հեռախոսի (միացված VoIP ադապտերի) միջոցով, կամ համակարգչի վրա Softphone, SIP client ծրագրերի օգնությամբ։
Այսպիսով այս ծառայությունը կարող է անփոխարինելի լինել, հաճախ ճամփորդող և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար՝ հնարավություն տալով նրանց ունենալ հայաստանյան հեռախոսահամար ն շփվել իրենց ընկերների ու հարազատների հետ տեղական զանգերի սակագներով.
Երևան (կոդ 010) 0 - 7.8 դրամ/րոպե
Մարզեր 14.4 դրամ/րոպե
Բջջային 24.6 դրամ/րոպե
3) Սա կարող է ստիպել Բիլայնին վերանայելու միջքաղաքային, բջջային և հայերի աշխարհ ծառայության միջոցով իրականացվող միջազգային զանգերի սակագները։
4) Կազմակերպություններում տեղակայված ներքին IP հեռախոսային համակարգերը (IP-PBX) հեշտությամբ կարող են միացվել քաղաքային ցանցին այս ծառայության միջոցով առանց թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և Е1 կապուղիների վարձակալման։

Թերություններ
1) VoIP հեռախոսակապը ձայնի որակով և հուսալիությամբ սովորաբար զիջում է ստացիոնար հեռախոսակապին (PSTN)։ Թե օգտագործողի և թե պրովայդերի մոտ անհրաժեշտ պայման է արագ որակյալ և հուսալի ինտերնետի առկայությունը։
2) Ինտերնետի կամ հոսանքի խափանման ժամանակ հեռախոսակապն անջատվում է։
3) Առաջարկվող տեղական զանգերի սակագները քիչ են տարբերվում գործող PSTN-ի սակագներից։
4) Hi-Line-ի բաժանորդները արդեն իսկ օգտվում են և չեն կարող հրաժարվել Beeline-ի ֆիքսված հեռախոսագծից և հեռախոսակապից VoIP հեռախոսակապի անցնելու համար։
5) Միջցանցային զանգերի ժամանակ կոդի հավաքման անհրաժեշտությունև ու միջցանցային րոպեավճարը ստեղծում են անհարմարություններ բաժանորդների համար։

Ապե Ջան
29.05.2010, 00:23
Մինչև Cross.am-ը հասանելի դառնա բնակչության 50 տոկոսին, արդեն բնակչության 90 տոկոսը բջջայինով կխոսա ու ավելի էժան: :)

Ես կարղում եմ բջջայինի գները այդքան էլ չէն իջնելու, համենայնդպես մոտ ապագայում: Ու հետո ինչքան էլ իջնի դժվար թե ֆիքսված հեռախոսակապից օգտվողների թիվը պակասի, դա զուտ իմ անձնական կարծիքն է: Նայելում եմ էսօրՌուսաստանը որ Ռուսաստանա ու ընդեղ չգիտեմ երևի ամենքիչի 10 բջջային օպերատոր կլինի ու էս Հայաստանից էժան գներ չեն ուշադրություն ցանցից դուրս զանգահարելիս: Ամեն մի օպերատոր էժան րոպեներա տալիս, բայց դա իր ցանցի մեջ՝ ինչպես էսօր Օռանժը (1 րոպեն ցանցի ներսում 5 դրամ) ու ցանցից դուրս զագահարում են շատ թանկ համեմատած ցանցի ներսի սակագնին ու որ մարդիկ էժան խոսեն առնվազն պետքա բոլոր մի օպերատորի ծառայություններից օգտվեն ու տենց բանել դժվար թե լինի, էսօր էս չեմ պատկերացնում որ կարողա գա մի ժամանակ որ էս Օռանժից կամ Վիվայից էժան զանգեմ Բիլայն, ամենամինիմալ սակագինը 29,9 դրամա այլ ցանցեր զանգահարելու համար, որը էսօր տրամադումա Բիլայնը: Ու էտ սակացինը էժան չէ :)

Hda
29.05.2010, 02:17
Եկեք չշեղվենք թեմայի վերնագրից և «չայնիկներին», «բիթիներին» ու կայքում սխալ հղումները թողնենք մի կողմ։ Անձամբ ես էլ իրենց կայքում տեսել եմ նման թերություններ, ինչպես նաև նույն էջի անգլերեն ու հայերեն տարբերակների անհամապատասխանություն։ Ինչևիցե, եկեք չշեղվենք բուն թեմայից և քննարկենք իրենց առաջարկած այլնտրանքային ֆիքսված VoIP հեռախոսակապի առավելություններն ու թերությունները։

Առավելություններ
1) Ցանկացած մրցակցության արդյունքում միշտ շահում է հաճախորդը։
ոչ միայն:Ոչ պակաս իրենք, մտածելով նոր տեխնոլոգիաների մասին:Հաճախորդը հանդիսանում է խթանիչ ուժը-այնպես,որ հարց է թե ով ՞ է ավելի շահավետ դուրս գալիս:
Իմ կարծիքով, համեմատականորեն իրանք ավելի

2) Հեռախոսահամարի տեղափոխելիություն։ VoIP hեռախոսահամարի միացման համար հարկավոր չէ ֆիքսված լարանցում,
հա-պարզապես ինտերնետի համար ա լարանցում պետք

ուստի այն հնարավոր է դառնում օգտագործել աշխարհի ցանկացած կետում որտեղ կա արագ ինտերնետ, IP հեռախոսի, սովորական հեռախոսի (միացված VoIP ադապտերի) միջոցով, կամ համակարգչի վրա Softphone, SIP client ծրագրերի օգնությամբ։
Այսպիսով այս ծառայությունը կարող է անփոխարինելի լինել, հաճախ ճամփորդող և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների համար՝ հնարավություն տալով նրանց ունենալ հայաստանյան հեռախոսահամար ն շփվել իրենց ընկերների ու հարազատների հետ տեղական զանգերի սակագներով.
մի քիչ շատ պահանջներ պիտի ապահովվի ինչ-որ:Իսկ հարմարավետության տեսակետից Բջջայինն այսօրվա դրությամբ անփոխարինելի է (գնի անուն չեմ տալիս) ու ի հակառակ, հանդիսանում է ինքնուրույն կապի միջոց :թե չէ 0 դրամով էլ կարող ես շփվել համապատասխան պայմանների դեպքում VoIP-ով

Երևան (կոդ 010) 0 - 7.8 դրամ/րոպե
Մարզեր 14.4 դրամ/րոպե
Բջջային 24.6 դրամ/րոպե
3) Սա կարող է ստիպել Բիլայնին վերանայելու միջքաղաքային, բջջային և հայերի աշխարհ ծառայության միջոցով իրականացվող միջազգային զանգերի սակագները։
ամենևին,ինքը իր պայմանները կառաջարկի ,իր գծից պիտի օգտվես չէ՞,էտ նշածդ սակագներով զանգելու համար ու եթե այսօր նշված են այդ գները, ուրեմն լրիվ ձեռնտու են Բիլայնին:Բիլայնը հո ձեր ասած չայնիկը չի,ար իրա մեջ ջուր եռացնես,հետո ուզես կոֆե խմես ուզես չայ..

4) Կազմակերպություններում տեղակայված ներքին IP հեռախոսային համակարգերը (IP-PBX) հեշտությամբ կարող են միացվել քաղաքային ցանցին այս ծառայության միջոցով առանց թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և Е1 կապուղիների վարձակալման։
չեմ հարգի էն կազմակերպությանը, որ ունի տեղակայված ներքին IP հեռախոսային համակարգերը բայց ,ոչ Е1 կապուղի

Թերություններ
1) VoIP հեռախոսակապը ձայնի որակով և հուսալիությամբ սովորաբար զիջում է ստացիոնար հեռախոսակապին (PSTN)։ Թե օգտագործողի և թե պրովայդերի մոտ անհրաժեշտ պայման է արագ որակյալ և հուսալի ինտերնետի առկայությունը։
2) Ինտերնետի կամ հոսանքի խափանման ժամանակ հեռախոսակապն անջատվում է։
3) Առաջարկվող տեղական զանգերի սակագները քիչ են տարբերվում գործող PSTN-ի սակագներից։
4) Hi-Line-ի բաժանորդները արդեն իսկ օգտվում են և չեն կարող հրաժարվել Beeline-ի ֆիքսված հեռախոսագծից և հեռախոսակապից VoIP հեռախոսակապի անցնելու համար։
5) Միջցանցային զանգերի ժամանակ կոդի հավաքման բոլորի մոտ էլ այդպես չէ՞
անհրաժեշտություն
ու միջցանցային րոպեավճարը ստեղծում են անհարմարություններ բաժանորդների համար։

և ընդհարապես, կարծես քո գրածով էլ թերությունները ավելին ստացվեցին
Պարզապես պետք էր ներկայացնել հնարավոր այլընտրանքային տարբերակ
այ հիմա ասեմ,որ բջջայինի թերությունը միայն գինն է,բայց ի փոխհատուցւոմ կարող ես շանզ-էլիզէ-ի որևէ բուտիկից զանգել կնոջդ,որն տվյալ պահին գտնվում է Մաշտոցի պողոտայի կանգառում,նրան Օծանելիք գնելու կարծիքը հարցնելու: Դե հիմա ասա էս դեպքում,որ կինը նախընտրությունը կտա VOIP-ին:)

IT Professional
29.05.2010, 11:36
ոչ միայն:Ոչ պակաս իրենք, մտածելով նոր տեխնոլոգիաների մասին:Հաճախորդը հանդիսանում է խթանիչ ուժը-այնպես,որ հարց է թե ով ՞ է ավելի շահավետ դուրս գալիս:
Իմ կարծիքով, համեմատականորեն իրանք ավելի

Արի հիշենք Easy Card-ի տարիները VivaCell-i հայտնվելուց առաջ։
Համաձայն եմ, որ իրենք էլ որոշ շահույթ կստանան, բայց առաջարկը տեղական շուկային հազիվ թե գրավի 960 դրամ ամսեկան 1100-ի փոխարեն մի մեծ բան չի։

հա-պարզապես ինտերնետի համար ա լարանցում պետք

հա-բայց հառախոսահամարն ավելի տեղափոխելի է դառնում։

մի քիչ շատ պահանջներ պիտի ապահովվի ինչ-որ:Իսկ հարմարավետության տեսակետից Բջջայինն այսօրվա դրությամբ անփոխարինելի է (գնի անուն չեմ տալիս) ու ի հակառակ, հանդիսանում է ինքնուրույն կապի միջոց :թե չէ 0 դրամով էլ կարող ես շփվել համապատասխան պայմանների դեպքում VoIP-ով

0 դրամով կարաս շփվես կոմպից կոմպ, բայց եթե անհրաժեշտություն ա առաջանում զանգել հեռախոսի հենց նույն սկայպն առաջարկում է

Երևան 7.5ցենտ
Մարզեր 10ցենտ
Բջջային 24ցենտ

միջինում 3-4 անգամ թանկ քրոսնետի առաջարկից, չեմ կարծում որ ուրիշ միջազգային պրովայդերներ ավելի էժան կառաջարկեն Հայաստան զանգելը։

ամենևին,ինքը իր պայմանները կառաջարկի ,իր գծից պիտի օգտվես չէ՞,էտ նշածդ սակագներով զանգելու համար ու եթե այսօր նշված են այդ գները, ուրեմն լրիվ ձեռնտու են Բիլայնին:Բիլայնը հո ձեր ասած չայնիկը չի,ար իրա մեջ ջուր եռացնես,հետո ուզես կոֆե խմես ուզես չայ..

դե թող մինչև էսօր էլ EasyCard-երի նույն գներն առաջարկեր :)։ Այ որ վախտին մի քիչ ավելի ճկուն գնային քաղաքականություն վարած լիներ էսօր իրա բջջային կապը չէր հայտնվի նման «գծերից ընկած» վիճակում։

չեմ հարգի էն կազմակերպությանը, որ ունի տեղակայված ներքին IP հեռախոսային համակարգերը բայց ,ոչ Е1 կապուղի

ինչու՞, կարողա E1 չունի բայց մի քանի հատ քաղաքային PSTN գիծ ունի, որոնք էլ միացնում է իր համակարգին, քո կարծիքով ամեն անգամ երբ լսում ես "Եթե գիտեք ներքին հեռախոսահամարը, հավաքեք այն հիմա..." հաղորդագրությունը անպայման միացումը Е1-ով ա տեղի ունենում, ամենևին էլ ոչ։

բոլորի մոտ էլ այդպես չէ՞

ամենևին էլ ոչ, Հայաստանում դեռ միայն քրոսնեթն ա նման առաջարկ արել, ԱՄՆ-ում տարբեր պրովայդերներ արդեն կան, դրանցից մեկի Vonage-ի հետ անձամբ փորձ ունեցել եմ, առաջարկում է էական տարբերություններ PSTN-ի նկատմամբ։

PSTN-գիծ ամսեկան 35-40 (Only local calls, long distance calls are charged extra at provider's per minute rates)
Vonage 25$ (Unlimited US & Canada calling, low international rates)
Ընդ որում հեռախոսահամարը տրամադրվում է հենց նույն area code-ում

և ընդհարապես, կարծես քո գրածով էլ թերությունները ավելին ստացվեցին
Պարզապես պետք էր ներկայացնել հնարավոր այլընտրանքային տարբերակ
այ հիմա ասեմ,որ բջջայինի թերությունը միայն գինն է,բայց ի փոխհատուցւոմ կարող ես շանզ-էլիզէ-ի որևէ բուտիկից զանգել կնոջդ,որն տվյալ պահին գտնվում է Մաշտոցի պողոտայի կանգառում,նրան Օծանելիք գնելու կարծիքը հարցնելու: Դե հիմա ասա էս դեպքում,որ կինը նախընտրությունը կտա VOIP-ին:)

Ես բջջայինի հետ չեմ էլ փորձել համեմատել, հարցը PSTN թե VoIP էր։ Ոչ էլ փորձել եմ ռեկլամ անել այլ նեյտրալ մնալով փորձել եմ անալիզ անել։

Hda
29.05.2010, 12:33
Արի հիշենք Easy Card-ի տարիները VivaCell-i հայտնվելուց առաջ։
Համաձայն եմ, որ իրենք էլ որոշ շահույթ կստանան, բայց առաջարկը տեղական շուկային հազիվ թե գրավի 960 դրամ ամսեկան 1100-ի փոխարեն մի մեծ բան չի։
լավ էլ մեծ է, նկատի առնելով,որ դեռ մի հատ էլ ինետ պիտի ունենաս,որն էլ 24ժամ միացած պիտի լինի,որպեսզի զանգ բաց չթողնես

հա-բայց հառախոսահամարն ավելի տեղափոխելի է դառնում։
ոչ ավելի քան ռոումինգը

0 դրամով կարաս շփվես կոմպից կոմպ, բայց եթե անհրաժեշտություն ա առաջանում զանգել հեռախոսի հենց նույն սկայպն առաջարկում է

Երևան 7.5ցենտ
Մարզեր 10ցենտ
Բջջային 24ցենտ

միջինում 3-4 անգամ թանկ քրոսնետի առաջարկից,
այ որ նշածս թեման նայես ,կտեսնես որ ինքս էլ նշել եմ թե որակի,թե գնի մասին սկայպի հետ համեմատած

չեմ կարծում որ ուրիշ միջազգային պրովայդերներ ավելի էժան կառաջարկեն Հայաստան զանգելը։
ես էլ,կապշեի եթե, մի այլ ոչ հայկական Ընկերություն հայկականից էժան գին կառաջարկեր դեպի Հայաստան

դե թող մինչև էսօր էլ EasyCard-երի նույն գներն առաջարկեր :)։ Այ որ վախտին մի քիչ ավելի ճկուն գնային քաղաքականություն վարած լիներ էսօր իրա բջջային կապը չէր հայտնվի նման «գծերից ընկած» վիճակում։
դիմիր իրենց էտ խորհրդով

ինչու՞, կարողա E1 չունի բայց մի քանի հատ քաղաքային PSTN գիծ ունի, որոնք էլ միացնում է իր համակարգին, քո կարծիքով ամեն անգամ երբ լսում ես "Եթե գիտեք ներքին հեռախոսահամարը, հավաքեք այն հիմա..." հաղորդագրությունը անպայման միացումը Е1-ով ա տեղի ունենում, ամենևին էլ ոչ։
ինչն,որ իմ կարծիքն է հատուկ նշում եմ,ինչը որ փաստ կարիք էլ չկա:Մոռանանք յուրաքանչյուրիս տեխնիկական գիտելիքները…
Իմ կարծիքով զանգողին ամենևին չի հետաքրքրում Е1 ա թե Z1,այլ որակ--հարմարավետություն-գին
իսկ E1 չունենալը,դա լրիվ հայկական ա,որ բարձր դասի մեքենան կարաս A-76 բենզինով քշել (էտ էլ մենակ հայերը կանեն)
։
ամենևին էլ ոչ, Հայաստանում դեռ միայն քրոսնեթն ա նման առաջարկ արել, ԱՄՆ-ում տարբեր պրովայդերներ արդեն կան, դրանցից մեկի Vonage-ի հետ անձամբ փորձ ունեցել եմ, առաջարկում է էական տարբերություններ PSTN-ի նկատմամբ։։
այստեղ կարծես թույլ ըմբռնում եղավ բոլորի մոտ էլ այդպես չէ՞
գրելով նկատի ունեմ, Միջցանցային զանգերի ժամանակ կոդի հավաքման
անհրաժեշտություն կարող ես նմանատիպ ծառայություն նշել,որ առանց կոդ հավաքելու ես միանում՞՞՞՞ սա էի ասում

PSTN-գիծ ամսեկան 35-40 (Only local calls, long distance calls are charged extra at provider's per minute rates)
Vonage 25$ (Unlimited US & Canada calling, low international rates)
Ընդ որում հեռախոսահամարը տրամադրվում է հենց նույն area code-ում
Ես բջջայինի հետ չեմ էլ փորձել համեմատել, հարցը PSTN թե VoIP էր։։
օգտագործողին դա էլ չի հետաքրքրում, դու այս աչքով նայի որակ--հարմարավետություն-գին իմ կարծիքով հենց այս հերթականությամբ

Ոչ էլ փորձել եմ ռեկլամ անել այլ նեյտրալ մնալով փորձել եմ անալիզ անել։

ես էլ

IT Professional
29.05.2010, 21:35
ոչ ավելի քան ռոումինգը

Էլի եմ ասում ես ստեղ չեմ փորձում բջջայինի հետ համեմատել, եդ լրիվ ուրիշ թեմայա։ Բացի այդ չգիտեմ թե դու վոնց, բայց ես հաստատ եդքան հարուստ չեմ, որ բջջայինի ռումինգի մուտքային զանգերի սակագները վճարեմ, եթե անգամ ռումինգ էլ միացնում եմ ուրեմն մենակ SMS-ի համար եմ օգտագործում, իսկ արտասահման ապրելու կամ գործուղման գնալու դեպքում սենց մի համար անպայման «կվերցնեմ հետս» ու հաստատ ավելի էժան կնստի քան մնացաց միջոցներով Հայաստան զանգելը։ Իսկ ինտերնետի 24 ժամ միացած մնալը այսօր ընդհանրապես խնդիր չէ նամանավանդ լիքը մարդ գիտեմ, որ մոդեմն ընդհանրապես չեն էլ անջատում։

Խնդրում եմ սա մի հասկացի որպես VoIP-ի պրոպագանդա, ես ինքս էլ չեմ պատրաստվում իմ տան Բիլայնի 010ով համարից հրաժարվել հանուն այս հեռախոսակապի, բայց դրսում սենց համար ունենալն ինձ իրոք շատ օգտակար կլիներ։

այստեղ կարծես թույլ ըմբռնում եղավ բոլորի մոտ էլ այդպես չէ՞
գրելով նկատի ունեմ, Միջցանցային զանգերի ժամանակ կոդի հավաքման
անհրաժեշտություն կարող ես նմանատիպ ծառայություն նշել,որ առանց կոդ հավաքելու ես միանում՞՞՞՞ սա էի ասում

Հենց նույն ասածս Vonageը ինչպես արդեն նշել էի համար էր տալիս նույն կոդում ու անգամ կարողանում էր բաժանորդի ֆիքսված հեռախոսահամարը պորտ անել իր ցանց, ու զանգողի համար բացարձակապես նույնն էր ինքը զանգում է տվյալ քաղաքի АТ&T-ի, Verizon-ի, Vonage-ի թե չգիտեմ թե ում համարին, բոլոր համարները նույն կոդի տակ են ու բոլոր զանգերը նույն տարածքում տեղական են արանց միջցանցային րոպեավճարների։

Hda
31.05.2010, 22:08
Էլի եմ ասում ես ստեղ չեմ փորձում բջջայինի հետ համեմատել,

հա-բայց հառախոսահամարն ավելի տեղափոխելի է դառնում։
էս ավելին ում՞ հետ ա համեմատված, եթե չես համեմատում -ապա այդ բառը պիտի բացակայի

Բացի այդ չգիտեմ թե դու վոնց, բայց ես հաստատ եդքան հարուստ չեմ, որ բջջայինի ռումինգի մուտքային զանգերի սակագները վճարեմ,
այստեղ ոչ իմ աղքատությունն ենք քննարկում,ոչ էլ քո հարստությունը,այ սա այլ թեմա է

ու հաստատ ավելի էժան կնստի քան մնացաց միջոցներով Հայաստան զանգելը։
իսկ Հայաստանից զանգելը՞

Իսկ ինտերնետի 24 ժամ միացած մնալը այսօր ընդհանրապես խնդիր չէ նամանավանդ լիքը մարդ գիտեմ, որ մոդեմն ընդհանրապես չեն էլ անջատում։

իսկ արտասահման ապրելու կամ գործուղման գնալու դեպքում սենց մի համար անպայման «կվերցնեմ հետս» ու ինտերնետդ 24 ժամ միացած կթողնես՞

իԽնդրում եմ սա մի հասկացի որպես VoIP-ի պրոպագանդա, ես ինքս էլ չեմ պատրաստվում իմ տան Բիլայնի 010ով համարից հրաժարվել հանուն այս հեռախոսակապի, շատ իզուր, շատ լավ բան է,պարզապես Բիլայն հեչ կապ չունի սրա հետ…Կամ քո իմացած VOIP-ն ա ուրիշ բան,կամ իմ…

Հենց նույն ասածս Vonageը ինչպես արդեն նշել էի համար էր տալիս նույն կոդում ու անգամ կարողանում էր բաժանորդի ֆիքսված հեռախոսահամարը պորտ անել իր ցանց, ու զանգողի համար բացարձակապես նույնն էր ինքը զանգում է տվյալ քաղաքի АТ&T-ի, Verizon-ի, Vonage-ի թե չգիտեմ թե ում համարին, բոլոր համարները նույն կոդի տակ են ու բոլոր զանգերը նույն տարածքում տեղական են արանց միջցանցային րոպեավճարների
կարԾես գլխի եմ ընկնում-magicjack ծառայության պես մի բան նկատի ունես՞

IT Professional
01.06.2010, 14:03
էս ավելին ում՞ հետ ա համեմատված, եթե չես համեմատում -ապա այդ բառը պիտի բացակայի

նախորդ պոստերումս արդեն գրել էի VoIP vs. PSTN

իսկ Հայաստանից զանգելը՞

Քրոսսնեթում պատասխանեցին որ 010-ից 060 րոպեն 9 դրամ երևի կհաշվեն, բայց քանի որ 010 Բիլայնի ցանցն ա լավ կլինի իրանցից ճշտել…

Արդեն մի քանի օր ա զանգում եմ 100, 109, 0611 ու լսում եմ մեկը մեկին հակասող պատասխաններ…

1)
- Տենց կոդ չկա։
- Կա, նոր պրովայդերների կոդ ա, այդ ինֆորմացիան մամուլում հենց ձեր հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնական հայտարարությունն է։
- Ուրեմն դա նոր ինֆորմացիա է դեռ մեզ չի հասել, մի քանի օրից նորից փորձեք զանգել։

2)
- Էդ ի՞նչ կոդա, Բիլայնի ցանցում տենց կոդ չունենք։
- Հա ձեր կոդը չի, ուրիշ պրովայդերի կոդ ա, որ ֆիքսված հեռախոսակապ են առաջարկում։
- Հաաա՜ էդ են նոր ֆիքսված հեռախոսակապի շուխուրն ա, բա իրանցից չեք ճշտել։
- Հարցրել եմ, ասում են այն օպերատորից ճշտեք ում ցանցից որ զանգելու եք, համ էլ կարողա Մոզամբիկ զանգելու գներն իմանալու համար էլ ասեք թե զանգի Մոզամբիկի օպերատորին հարցրու, թե Բիլայնից ձեր ցանց ինչ գնով են զանգում։
- Մի րոպե սպասեք ճշտեմ… Գործելու են նույն քաղաքային զանգերի րոպեավճարի պայմանները։
- Այսինքն բացարձակապես տարբերություն չկա 010-ից 010 եմ զանգում, թե 010-ից 060։
- Ոչ, տարբերություն չկա։
- Եղավ, շնորհակալություն։

ինտերնետդ 24 ժամ միացած կթողնես՞

ես հիմա էլ մոդեմս չեմ անջատում

կարԾես գլխի եմ ընկնում-magicjack ծառայության պես մի բան նկատի ունես՞

նման մի բան, մենակ են տարբերությամբ որ MagicJack-ից օգտվելու համար համակարգիչ է պետք իսկ Vonage-ի դեպքում ոչ։

Hda
01.06.2010, 17:35
յավնի իրար չենք հասկանում
-դու արտասահմանում ես, ու ---.
ես հիմա էլ մոդեմս չեմ անջատում.
ես հիմա էլ առանց համակարգչի օգտվում եմ Justvoip-ից: Համապատասխան տեզում ,որ կատդաս գների մասին էլ գրածա

Լավ հլա թող երևան կտսնենք ինչա,բայց համոզված եմ որ Ամերիկա չի բացահայտված ու մեր մասին չի որ մտածում են

IT Professional
02.06.2010, 20:32
-դու արտասահմանում ես, ու ---.

--- ու տանն ունեմ Երևանի համար, որի մուտքային զանգերն իմ համար անվճար են։

ես հիմա էլ առանց համակարգչի օգտվում եմ Justvoip-ից: Համապատասխան տեզում ,որ կատդաս գների մասին էլ գրածա

Justvoip-ի գները նայեցի, Հայաստանի համարներին զանգելը սկայպից մի քիչ էժան ա, ի տարբերություն սկայպի կարաս SIP ադապտեր ու հեռախոս միացնես, մենակ չգտա մուտքային համար տալիս են թե չե…

Լավ հլա թող երևան կտսնենք ինչա,բայց համոզված եմ որ Ամերիկա չի բացահայտված ու մեր մասին չի որ մտածում են

Սպասենք, տեսնենք, թե ինչ ա լինում…

IT Professional
10.06.2010, 18:12
Բիլայնի հերթական դիշովի տրյուկը։ Արդեն 2 շաբաթա հետևում եմ թե cross.am-ի կապը, ոնց ա զարգանալու ու 2 շաբաթա մյուս բոլոր օպերատորներից կարողանում եմ զանգել իրանց ցանց բացի Բիլայնից… Երբ որ օրանժից կամ վիվայից եմ հավաքում 060370000 լսում եմ «Բարի գալուստ քրոս էյ եմ…», բիլայնի բջջայինից ձեր հավաքած համարը գոյություն չունի, տան հեռախոսից էլ, «զբաղվածի» արագ գուդոկն ա տալիս…

IT Professional
11.08.2010, 19:54
Երկու ամսվա լռությունից սպասումներից ու փորձարկումներից հետո նորից որոշեցի անդադառնալ Հայաստանում այլընտրանքային ֆիքսված հեռախոսակապի զարգացման խնդրին։ Նշեմ, որ անցած երկու ամիսների ընթացքում որևէ նկատելի փոփոխություն չի եղել, բացի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի 327 որոշումից, որով Արմենթելի Երևանյան ֆիքսված հեռախոսից դեպի այլ ֆիքսված օպերատորի զանգի մեկ րոպեի արժեքը սահմանվում էր ոչ ավել քան 5 դրամ, իսկ մարզերից ոչ ավել քան 20 դրամ։ Հակառակ իրենց մամուլի քատուղարի պաշտոնական հայտարարությանը, որ Բիլայնը չի խոչնդոտելու այլնտրանքային ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ տրամադրող օպերատորների աշխատանքը, Արմենթելն անում է ամեն ինչ, այլ օպերատորների աշխատանքը խոչնդոտելու ու ֆիքսված հեռախոսակապի շուկայում մոնոպոլիստ մնալու համար։ 327 որոշման ընդունումից անցել է 1.5 ամիս սակայն դեռ արգելափակված են Բիլայնից այլ ֆիքսված օպերատորին զանգերը։ Իմ այն հարցին, թե որքան է Բիլայնի ֆիքսված ցանցից դեպի այլ ՀՀ ֆիքսված ցանցեր մասնավորապես 060 համարներին զանգի սակագինը, Բիլայնի օպերատորը լկտիաբար պատասխանեց 99դրամ, այլ կերպ ասած սա նշանակում է, որ Բիլայնը մեղմ ասած թքած ունի ՀՀ օրենքների և նորմատիվ ակտերի վրա… Ի դեպ 327 որոշումն ընդունվել է ս. թ. Հունիսի 30ին և Օգոստոսի 2ին էլ հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող 10րդ օրը այսինքն վաղը՝ Օգոստոսի 12ին։ Տեսնենք թե այս անգամ Կլիմկոն ինչ է անելու, իրան «շլանքի տեղ» դրած շարունակելու է նույն 99դրամ սակագինը քշցնել մինչև Բիլայնի դեմ հերթական դատական վարույթն սկսեն, թե վերջապես կգիտակցի, որ «հո մենակ գռդոն անելով չի» պետք ա մի քիչ էլ հարգել իրեն ընդունող երկրի օրենքները…