PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոհանդաս Գանդի



Ֆրեյա
26.05.2010, 18:44
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Portrait_Gandhi.jpg/200px-Portrait_Gandhi.jpg

Աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկը:

"Ազգի մշակույթը մարդկանց սրտերի ու հոգիների մեջ է"
"Թույլ մարդը պատահաբար արդար է վարվում։ Ուժեղ եւ խաղաղասեր մարդը կարող է պատահաբար անարդար վարվել"

""Ակն ընդ ական" սկզբունքը ավարտվում է միայն նրան, որ ամբողջ աշխարհը կույր է մնում"

"Եղիր /կրիր/ այն փոփոխությունը, որ ուզում ես տեսնել աշխարհում"

Դեռ նոր եմ սկսել ուսումնասիրել նրա կենսագրությունը։
Համենայնդեպս, նախկինում համոզված էի, որ նա սրբության, արդարության ու խաղաղասիրության մարմնացում է։ Մի փոքր ավելի շատ կարդալով նրա մասին՝ սկսեցի մտածել, որ գուցե այնքան էլ "սուրբ" չի եղել իր ուղու սկզբում։

Ուզում եմ տեսնել, թե ինչպես կփոխվեն մտքերս ու կարծիքներս ժամանակի ընթացքում։

Ս1։ Մահատմա Գանդի. արդարություն, խաղաղասիրություն, մարդասիրություն, հավասարություն։
Հետևում. պրագմատիզմ, ազգային շահեր, քաղաքական նպատակների հետապնդում, ուրիշ ազգերի նկատմամբ ուղղված ագրեսի՝ սեփական ազգի շահերից դրդված։

Ֆրեյա
26.05.2010, 19:00
Երիտասարդ կյանքը. ծնվել է 1869–ին Հնդկաստանում։ Հայրը եղել է պաշտոնյա, կարելի է ասել՝ գավառի իշխան, երկու ծնողներն էլ պատկանել են հարգված կաստայի։ Երիտասարդ տարիները մեծ ազդեցություն են թողել անձի ձևավորման եւ մշակութային արժեքների ձևավորման վրա, քանի որ 19 տարեկան հասակում արդեն մեկնել է Լոնդոն՝ համալսարաններից մեկում իրավունք ուսանելու։

ԻՄՀԿ։ Չնայած, որ Գնադին ծնվել եւ մեծացել է Հնդկաստանի հարուստ եւ իշխանավոր ընտանիքում, դժվար թե որևէ բանի կարիք է ունեցել երբևէ։ Եւ մեր՝ հայկական մտածելակերպով ասում ես. "Այ մարդ, քեզ պե՞տք էր... գնայիր, դառնայիր իրավաբան, հետո էլ քեզ էլ մի տեղ կնշանակեին իշխանիկ, կշարունակեիր կատարել անգլիացիների կամքը, գյուղացիներիդ կշահագործեիր, քո համար հանգիստ կշարունակեիր ապրել"։
Ուրեմն՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի հարուստ ընտանիքի երեխա սրտացավ է դառնում ճնշված, աղքատ, սովամահ, տանջված մարդկանց բախտին։
Արդյոք սա ազգի մտածելակերպ է, գուցե ուրիշ ազգերը իրենց երեխաների մեջ գթասրտություն ու կարեկցանք են դաստիարակում... իսկ մե՞նք
Մենք փոքր տարիքից սովորացնում ենք, որ մեր իշխանավորի երեխան ինքն էլ փոքրիկ իշխանիկ է, մարդիկ նրանից նախօրոք վախենում են ու ակնածում նրան, լկստվացնում։ Ինչու է հայ հարուստը իր 15 տարեկան երեխայի համար մի քանի տասնյակ /կամ հարյուր/ հազարանոց մեքենա գնում, դնում տակը ու թույլատրում, որ վարի այն՝ վտանգելով թե իր, թե շրջապատի մարդկանց կյանքը։

Ինչու է հայ հարուստի երեխան հաբռգած։ Խնդալու ա, որ մտածում ես՝ հարուստի երեխան ինչ–որ մի աղքատի խղճա։

Ոմն մեկը,Գ.Ա, 40-50 տարեկան անձ, նախկին պատգամավոր եւ ներկա բիզնես–կեղտոտ–մեն։ Հեռուստացույցով մեռավ իրեն գովազդելով, թե ինչքան բարեգործություն է անում։ Բարեգործությունը դարձրել էր իր դրոշակը։
Մի անգամ դուրս էր գալիս իր շենքից /ընդ որում ընտրությունների թեժ պահն էր, կակառազ հայտարարում էր, որ ինքը սուպեր–բարեգործ է/ մի ծեեե՜ր, ահավոր ծեր կին մոտեցավ իրեն ու փող խնդրեց։ Նա սկսեց վիրավորել կնոջը ու հրամայեց իր սեքյուրիթիին հեռացնել կնոջը տարածքից, մոտավորապես այս խոսքերով. "Ռադ էղի, այ կեղտոտ։ Էս ինչ ա՞ չեք հետևում, որ ամեն կեղտ չմոտենա մեր շենքին"...

Ֆրեյա
26.05.2010, 19:22
15-16–րդ դարերում հնդկաստանը եղել է պառակտված վիճակներում. իշխանությունների միջև լարվածությունը եւ կոնֆլիկտները պարարտ հող են հանդիսացել եւրոպակացիների՝ իրենց ազդեցությունը տարածելու համար։ Սկիզբն այն էր, որ Ջհանգիր թագավորը Բրիտանական Օստ Հնդկական ընկերակցությանը ազատ առևտրի իրավունք էր տվել։ 19–րդ դարի վերջին, 20րդ դարի սկզբին արդեն Հնդկաստանի մեծ մասը արդեն անգլիական գաղութ էր, ենթարկվում էր անգլիական թագին, ուներ իր տեղական անգլիացի կառավարիչը… Անգլիացիները հիմնել էին երկաթուղի, գործարաններ էին հիմնել, անգլիացի կալվածատերերը գյուղացիներ էին պահում, նրանցից հարկ էին հավաքում։
Անգլիան հայտարարել էր աղի արտադրությունը մոնոպոլիա. աղ արտադրելու իրավունք ունեին միայն անգլիացիները։ Երկրիը կորած էր աղքատության, ստրկության եւ կեղտի մեջ։

Հնդիկները համարվում էին "Անգլիայի" սեփականությունը, սակայն փաստացիորեն անգլիայի քաղաքացիներ չէին, չունեին անձնագրեր, չունեին անգլիական բանակում ծառայելու իրավունք եւ չէին մասնակցում ռազմական գործողություններին։ Նրանք համարվում էին "երրորդ" սորտի եւ նույնիսկ իրավունք չունեին օգտվել "սպիտակների" հետ հավասար բարիքներից։

Ֆրեյա
26.05.2010, 19:30
Հնդիկները աշխարհի հնագույն ազգերից են։ Հմմմ՜... պատկերացնում եմ... երբ հնդիկները արդեն կազմակերպված էթնոս են եղել, մշակույթ են ունեցել, աշխարհի հարստագույն մշակույթներից մեկը, անգլիացիները, եւ եւրոպացիները միասին "պլաններում էլ չեն եղել", ծնված էլ չեն եղել, կապիկ են եղել, ծառերին են ման եկել։
Ինչպես է ստացվել, որ հետո կարողացել են համոզել Երկրագնդի ամենահին ազգերից մեկին, որ իրեն՝ անգլիացիք, ցիվիլ են, իսկ հնդիկները՝ կապիկ են ու հետամնաց։
Գուցե հնդիկների կեղտոտ կենցաղը ու հետամնացությունը պայմանավորված է նրանց կրոնական եւ մշակութային առանձնահատկություններով, բայց դա բնավ չի նշանակում, որ հնդիկները հետամնաց ազգ են։

Հնդկական կրոնը ու մշակույթը /հնդկաստանի բնակչության մի /մեծ/ մասը հինդուիստ է, մյուսը՝ բուդդիստ, մուսուլման, ջաինիզմի եւ սիքհիզմի հետևորդ։ Այս կրոնները չեն խրախուսում հարստություն ու նյութական բարիքներ եւ ուղղված են հոգու հարստացմանը։ Թերևս դա է պատճառը, որ Հնդկաստանը տնտեսապես ու նյութապես չի զարգացել, իսկ հարստության պակասը իր հետ բերել է ոչ մաքուր կենցաղ, աղքատություն։

Ֆրեյա
26.05.2010, 19:51
Ասեմ, որ նույն ողբալի վիճակում է եղել նաև Հարավային Աֆրիկան. անգլիական գաղութ, տեղացիները ճնշված, ամբողջ տնտեսությունը անգլիացիների ձեռքում։

Հետաքրքիր է Մոհանդաս Գանդիի կյանքից մի դրվագ, որը կարծես թե առաջին մղիչ ուժն է հանդիսացել իր՝ քաղաքական նկարտումները սկսելու համար։
Երբ Գանդին վերադարձել է Լոնդոնից, նրան աշխատանքի է ընդունել մի հարավ–աֆրիկական ընկերություն եւ գործուղղել է հարավային Աֆրիկա։ Երբ Գանդին՝ անգլիացի ջենտլմենի պես հագնված, կոկիկ, առաջին կարգի գնացքի տոմսը ձեռքին ճանապարհորդել է գնացքով դեպի նշանակման վայրը, նրան ծեծելով գնացքից իջեցրել է անգլիացի մեքենավարը։ Պատճառաբանությունը եղել է այն, որ տեղացի կապիկը իրավունք չունի ճանապարհորդել շքեղ կառքում։ Նրան առաջարկել են տեղաթոխվել երրորդ կարգի վագոն, իսկ հրաժարվելուց հետո ծեծելով շպրտել են կառամատույց։

Հարավային աֆրիկայում եղել են նաև այլ պատահարներ, երբ նրան չեն համաձայնել ընդունել բարձրակարգ հյուրանոց, պահանջել են հանել գլխաշորը...