PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական առևտրական ցանցերն ու Հնդկաստանի հայ գաղութի պատմությունը



Նաիրուհի
26.05.2010, 00:22
Հայկական առևտրական ցանցերն ու Հնդկաստանի հայ գաղութի պատմությունը

Առաջին հայկական գաղութները Հնդկաստանում առաջացել են դեռ VII դարում։
XVII–XVIII դարերում հայկական առևտրականները հաջողությամբ մրցակցում էին
բրիտանական, ֆրանսիական ու հոլանդական ընկերությունների հետ։ Ի՞նչ
պատահեց հայ առևտրական ցանցերի հետ։ Ո՞ւր կորավ անհավատալի հարստությունն
ու հզորությունը։

Այսօր՝ չորեքշաբթի՝ ժամը 18:30, «Ուրբաթ» ակումբում կկայանա շատ
հետաքրքիր մի դասախոսություն Հնդկաստանում հայ գաղութի և ընդհանրապես հայ
առևտրական ցանցերի պատմության մասին։

Դասախոսությունը կարդում է Նաիրա Մկրտչյանը՝ Հայաստանի պատմության,
մշակույթի, հայ-հնդկական կապերի մասին շուրջ 450 հոդվածների և մոտ 50
հեռուստահաղորդումների հեղինակ։

Մուտքն ազատ է։

Ֆոտոն
26.05.2010, 00:35
«Ուրբաթ» ակումբի տեղը, եթե կարելի է, ավելի մանրամասն գրի:
Իդեպ, մի շաբաթ առաջ հենց այս թեման ընդգրկող գիտաժողով էր ԳԱԱ-ում: Հնդկաստանում հայ գաղութի և ընդհանրապես հայ
առևտրական ցանցերի պատմության մասին թեման էլ ներկայացրեց Ալինա Սազանդարյանը:

Նաիրուհի
26.05.2010, 01:04
Խնդրեմ, Ֆոտոն ջան
"Ուրբաթ" ակումբի հասցեն՝
Երեւան, Տերյան 3 (Տերյան և Արամի փողոցների հատման կետից փոքր ինչ վերև, ստորև քարտեզի հղումը)

http://maps.google.com/maps?f=q&source=s_q&hl=en&geocode=&q=yerevan,+armenia+teryan+str&sll=37.0625,-95.677068&sspn=32.472848,56.513672&ie=UTF8&hq=&hnear=Teryan+St,+Kentron,+Yerevan,+Armenia&ll=40.182095,44.511366&spn=0.00382,0.006899&z=17