PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերո Խանզադյան



Շինարար
24.05.2010, 21:45
Սերո Խանզադյան
(1915 - 1998)

Հայ գրող: Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թ.-ին Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է «Վահրամ Որոտանեցի» պիեսը, որը բեմադրվել է 1940-ին: 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1-2, 1954-55) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները: Խ-ին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը:
Այնուհետև լույս են տեսնում հետևյալ գրքերը՝
«Կորած արահետներ» (1964),
«Քաջարան» (1965),
«Այրված տունը» (1965),
«Մատյան եղելությանց» (1966),
«Անձրևից հետո» (1969),
«Ինչու՞, ինչու՞» (1970),
«Երեք տարի, 291 օր» (1972),
«Սևանի լուսաբացը» (1974),
«Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976):
Խ-ի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» (1978) վեպը:
Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
«Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորվել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների կողմից:

Դպրոցում անցնում էինք Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքը, որը ինքս շատ եմ հավանում, շատ իրական և բնորոշ ստեղծագործություն է: Հուսով եմ ակումբում կգտնվեն մարդիկ, ովքեր ասելիք կունենան այս թեմայում:)

Smokie
25.05.2010, 09:25
Խանզադյանի պատմվածքներից կարդացել եմ երկու տարի առաջ եւ շատ հավանել: Բայց հիմա էդ գիրքը մոտս չի, կոնկրետ չեմ կարող հիշել վերնագրերը: «Սպիտակ գառը» իրոք լավն էր, կարդացել եմ «Յոթներորդ աղբյուրը,» «Ճերմակ աղավնիներ,» «Կորած արահետներ» (երեւի ճիշտ եմ հիշում վերնագրերը) ժողովածուներից: Շատ էի հավանել ու շատերը մինչեւ հիմա հիշում եմ:

SSS
25.05.2010, 10:20
Մինչև 7րդ դասարան նրա գրեթե բոլոր գործերը կարդացել եմ,այդ տարիքում հետաքրքիր էր, հիմա հաստատ չեմ կարող կարդալ, մի տեսակ գավառական ոճ ունի

Yeghoyan
25.05.2010, 10:23
Խանզադյանի գրածներից իմ մոտ լավ տպավորվելա «Մեր գնդի մարդիկ» վեպը: Ու ավելի շատ էշելոն բառը, մինչև հիմա հիշում եմ առաջին նախադասություն, վերջին բառ :oy Դպրոցական տարիքում մի քանի անգամ կարդացել եմ: էն ժամանակ պատերազմական թեմաները շատ էր հետաքրքրում:

Վեպը մի դասակի մասին է, որի կազմում պատերազմին իր մասնակցությունն է ունեցել Խանզադյանը: Վեպում նկարագրվում է դաժան պատերազմը, քաջ զինվորների կամքն ու հաղթանակի նկատմամբ հավատը:

Որիշ գործեր չեմ հիշում, որ տպավորվել են :8 կամ էլ չեմ կարդացել, չեմ հիշում: Երևի թե մեկ էլ «Մխիթար Սպարապետ»-ն եմ կարդացել ու էլի պատերազմի մասին :))

Smokie
25.05.2010, 10:32
Երրերդ դասարան էի, որ կարդացի «Քարանձավի բնակիչները:» Վատը չէր:

Ռուֆուս
25.05.2010, 10:37
Խանզադյանից մենակ Մխիթար Սպարապետն եմ կարդացել, ոնց որ սերիալ լիներ... Դրանից հետո ուրիշ բան կարդալու ցանկություն մոտս չառաջացավ:

cold skin
25.05.2010, 10:39
Կարդացել եմ միայն «Որոտանի կիրճում»-ը՝ 8-րդ դասարանում: Գիրքը բավականին քրքրված էր, բայց մեծ հափշտակությամբ եմ կարդացել… Հիմա աղոտ եմ հիշում ՝ կար սովետական հայկական կյանք, կոլեկտիվիզմ ու մեծ սեր , դա տպավորվել է: Հերոսներին էլ աղոտ հիշում եմ՝ Գուրգե՞ն , Մանո՞ւշ…մոռացել եմ…

Շինարար
25.05.2010, 14:53
Մինչև 7րդ դասարան նրա գրեթե բոլոր գործերը կարդացել եմ,այդ տարիքում հետաքրքիր էր, հիմա հաստատ չեմ կարող կարդալ, մի տեսակ գավառական ոճ ունի

Ի՞նչ ասել է՝ գավառական ոճ:8

SSS
25.05.2010, 15:48
Ի՞նչ ասել է՝ գավառական ոճ:8

Դե չգիտեմ,չափից դուրս հասարակ, մատչելի, կարծում եմ "գավառական"- ը արդեն խոսում է իր մասին

My World My Space
25.05.2010, 16:50
Ես Թագուհին Հայոցը ընթերցել և վերընթերցել եմ մի 5 անգամ երևի, հրաշալի գործ է` Նկարագրություններով, իր ընդհանուր փիլիսոփայությամբ, բայց գրված է շատ մատչելի ու վախենամ մի քիչ ել չափից դուրս մանրամասն.....

Տաղի Հուսակի բարոյական կերպարը էնքան նման ա էսօր մեր երիտասարդության մեծ մասին....

Հա, կարդացել եմ նաև «Մխիթար Սպարապետ»,«Քաջարան» (1965),«Այրված տունը» ,«Մատյան եղելությանց» «Անձրևից հետո» գործերը

Գալաթեա
25.05.2010, 17:29
Սիրեմ գը:
"Գավառական" տերմինի հետ բնավ համամիտ չեմ:
Մարդը պարզապես իր միտքը հաղորդելու համար չորս տակ չի ծալվում, ավելորդ փայլ չի ավելացնում:
Իր նկարագրություններն եմ սիրում՝ կենդանի, ապրող ու շնչող:

Ուղիղ երկու տարի սիրահարված եմ եղել "Մխիթար Սպարապետի" Դավիթ Բեկի կերպարին :love
Կյանք էր:

Շինարար
25.05.2010, 19:41
Մի դիտարկում անեմ, որ բաժնի հետ քիչ է առնչվում, բայց անմիջական կապ ունի թեմայի հետ: Սերո Խանզադյանի տունը պլանի գլխից երևում է՝ Նորքի բարձունքին: Իսկական լեռնցի հայի տուն է, (Լեռնցու ականջը կանչի) տուն չի, բերդ լինի ասես, շատերդ տեսած կլինեք՝ մեծ կարմիր տունը Հին Նորքում, որ Խորհրդային Միության ժամանակների համար ահռելի էր, բայց այսօրվա ֆոնի վրա այնքան էլ չի երևում: Չգիտեմ՝ տեսել եք արդյոք Աշտարակում՝ ձորի պռնկին 20-րդ դարի հայ գրականության մի այլ հսկայի՝ Վարդգես Պետրոսյանի տունը: Ուրեմն այնքան հետաքրքիր է այս տների և այս երկու գրողների ստեղծած գրականությունների համեմատությունը: Սերո Խանզադյանի տունը սպարապետ գրողի տուն է, Վարդգես Պետրոսյանի տունը՝ խրոնիկներ գրող, նրբակիրթ մտավորականի:) Ընկերներով մի օր զրուցում էինք այդ մասին, թե ինչքան բան է ասում տունը տան տիրոջ մասին, նոր հիշեցի, ասացի՝ ձեզ էլ պատմեմ:)

Գեա
27.05.2010, 23:01
նախ շատ շնորհակալություն բացված թեմայի համար:Շատ սիրում եմ հայ դասականներին և գտնում եմ որ հայ գրականությունը հզոր է և արժանի միայն խոնարհման ու մեծարման:
Դեռ դպրոցական տարիներից մեծ վրդովմունքով էի վերաբերվում ռուսական դպրոցներում տարվող քաղաքականությանը,որտեղ ամեն ինչ էր արվում հայ գրականության փայլը նսեմացնելու և փոքրացնելու համար. և դժբախտաբար դա արվում էր մեծ հաջողությամբ:Վկա ռւսական կրթություն ունեցողները,որոնք գրեթե չեն իմանաում հայ գրականության և դասականների գոյության մասին:
Ինչ վերաբերվում է Ս Խանզադյանին ասեմ ,որ կարդացել եմ նրա բոլոր այն գործերը ,որոնք հրատարակաված են եղել ընդհանրապես:Չէի ասի թե նա իմ ամենասիրած հայ դասականն է,բայց այն ,որ նա մեծություն է. դա միանշանակ է:Շատ կուզեի ,որ այսօր լիներ նրա հեղինակությունն ունեցող գոնե մեկ կենդանի լեգենդ:ԱՎԱՂ...