PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու՞ ամուսնանալ

Չամուռ
29.01.2007, 12:02
Ես բազում թեմաներում հանդիպել եմ ամուսնություն հեռվից և շատ մոտից, բայց ոչ-մի անգամ բուն ամուսնությանը վերաբերվող թեմաներ

ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո եսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէր լինի չամուսնանաին
համ սեռական կյանքով կախում չէր լինի համ երեխեքին դաստիրակելու խնդիր ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար

կարծում եմ հասարակությանը ոչ-թե պետք է մեղադրել անիմաստ սովորությունների մեջ, որ մեծ մասամբ կապված է ամուսնության հետ ,այլ պետքա չամուսնանալ

աղջիկների կարծիքը շատ հետաքրքիր կլնի
տղաներինը առավել ևս;)

sh_joy
29.01.2007, 13:02
Ես չհասկացա՝ դու առաջարկում ես ընդհանրապես երեխաներ չունենա՞լ, թե ուղղակի ամեն մի կին իր բերած երեխաներին միայնակ պահի։ :o

electrical_storm
29.01.2007, 13:37
նորմալ դեպքերում դա սիրելուցա կախված: ՈՒ էտ ցանկությունն առաջանումա, երբ տեսնում ես սիրած էակիդ, երբ կա կողքիդ սիրած աղջիկ ու էտ ժամանակ առաջանումա տենց ցանկություն:

Cassiopeia
29.01.2007, 14:12
Ամուսնությունն ի սկզբանե խորհուրդ ունի սերունդների շարունակման… իսկ այն, որ մարդը ձգտում է հասնել կատարելության ամուսնության ասպարեզում, ձևավորվել է տարիների ընթացքում՝ օգտակարը հաճելիի հետ համատեղելու նպատակով:
Ամուսնությունը միայնակ չմնալու, կողքիդ ֆիզիկապես և հոգեպես մեկին ունենալու պահանջ է… իսկ ավելի մանրամասն - հետագայում…

ihusik
29.01.2007, 14:47
Ես բազում թեմաներում հանդիպել եմ ամուսնություն հեռվից և շատ մոտից, բայց ոչ-մի անգամ բուն ամուսնությանը վերաբերվող թեմաներ ..ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո եսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէր լինի չամուսնանաին .. համ սեռական կյանքով կախում չէր լինի համ երեխեքին դաստիրակելու խնդիր ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար ...կարծում եմ հասարակությանը ոչ-թե պետք է մեղադրել անիմաստ սովորությունների մեջ, որ մեծ մասամբ կապված է ամուսնության հետ ,այլ պետքա չամուսնանալ ...աղջիկների կարծիքը շատ հետաքրքիր կլնի տղաներինը առավել ևս;) Հարգելի Չամուռ:) այսքան գրածիցդ միայն հստակ հասկացա թեմայիդ հարցադրումը, իսկ մնացածը կարճ-կարճ արտահայտած մտքեր էին, որոնցից հստակ չի հասկացվում, թե քո վերաբերմունքը որն է քո իսկ հարցադրմանը: Չամուսնանալ միայն այն պատճառով, որովհետև այն կապված է պրոբլեմների ու դրանց լուծումներ պահանջող ջանքերի հե՞՞՞տ - սա նշանակում է ընդունել ջայլամի մարտավարությունը ու ամեն պրոբլեմից խուսափել գլուխը գետնի տակ մտցնելով, բայց ավախ դա շատ ցավալի է լինում երբեմն... երբ գետինն ասֆալտից է լինում:D Բացի այդ, դու առաջարկում ես, որ էլ երեխաներ էլ չունենա՞ն, թե՞ ունենան "ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար" սկզբունքով ու նույն սկզբունքով էլ դաստիարակեին: Եթե կարելի է ավելի հստակ ներկայացրու քո դիրքորոշումը...

Cleopatra
29.01.2007, 14:48
նորմալ դեպքերում դա սիրելուցա կախված: ՈՒ էտ ցանկությունն առաջանումա, երբ տեսնում ես սիրած էակիդ, երբ կա կողքիդ սիրած աղջիկ ու էտ ժամանակ առաջանումա տենց ցանկություն: Այո ես էլ եմ միանշանակ համաձայն քեզ հետ, այդ ցանկությունը կարող է առաջանալ միայն մինչև ականջների ծայրը սիրահարված մարդկանց մոտ: Մի աֆորիզմ էլ ավելացնեմ այս թեմայի շուրջ: :kiss
Սերը լույս է, իսկ ամուսնությունը լույսի վարձը:

Idealistka
29.01.2007, 15:34
Но если звезды светят, значит это кому-то нужно.:8
Հիմա, եթե մարդիկ ամուսնանում են. ուզում են չէ՞, իսկ եթե դու չես ուզում ամուսնանալ, քեզ չեն էլ կարող ստիպել, ապրի քո հավեսին:D :

Չամուռ
29.01.2007, 15:46
Հարգելի Չամուռ:) այսքան գրածիցդ միայն հստակ հասկացա թեմայիդ հարցադրումը, իսկ մնացածը կարճ-կարճ արտահայտած մտքեր էին, որոնցից հստակ չի հասկացվում, թե քո վերաբերմունքը որն է քո իսկ հարցադրմանը: Չամուսնանալ միայն այն պատճառով, որովհետև այն կապված է պրոբլեմների ու դրանց լուծումներ պահանջող ջանքերի հե՞՞՞տ - սա նշանակում է ընդունել ջայլամի մարտավարությունը ու ամեն պրոբլեմից խուսափել գլուխը գետնի տակ մտցնելով, բայց ավախ դա շատ ցավալի է լինում երբեմն... երբ գետինն ասֆալտից է լինում:D Բացի այդ, դու առաջարկում ես, որ էլ երեխաներ էլ չունենա՞ն, թե՞ ունենան "ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար" սկզբունքով ու նույն սկզբունքով էլ դաստիարակեին: Եթե կարելի է ավելի հստակ ներկայացրու քո դիրքորոշումը...
կաշխատեմ հստակ ձևակերպեմ մտքերս, որ անհասկանալի բան չմնա ես հանդիպել եմ հասարակության մի մոդելի հետ (դա պլատոնի մոտ էր, որ և հետագայում հանդիպում ենք Կ-պեկս մոլորակը ֆիլմում), որում հստակ բաժանած է բոլոր պարամետրերը հասարակության գոյության
ասեմ երեխեքի պարագայում երեխա ծնվումա ու դաստիարակվումա փուլերով էլի հասարակության կողմից ասենք կլնի դա դպրոց թե մանկապարտեզ
գիտությունը ապացուցումա ,որ սերը հավերժ չի ու ինչ անել երբ սերը նվազումա ու շատանումա պռոբլեմները դրա համար ես հարցնում եմ Ճիշտ է արդյուք ամուսնանալը թե չէ

ես չէի ուզում, որ համարյա բոլորը թռնեն դեմքիս ու սպանեն իմ մեջ են հավատքի նշույլը, որը մնացելա մարդկանց հանդեպ:D

Ավելացվել է 5 րոպե անց

Ես չհասկացա՝ դու առաջարկում ես ընդհանրապես երեխաներ չունենա՞լ, թե ուղղակի ամեն մի կին իր բերած երեխաներին միայնակ պահի։ :o
չէ ես անգամ շատ ու շատ կողմ եմ երեխաներին, բայց միայնակ մայր չի լինում ետ իմ ասած դեփքում երեխեն ծնվեց տալիս են հասարակությանը ու համապատասխան մասնագետները երեխուն դարձնում են հասարակությանը պիտանի մարդ հավատացեք ես տարբերակը անիրագործելիա ու իդեալական հասարակության համար

ես չեմ պնդում թե սա ճիշտա թե սխալ ընդամենը զրուցում ենք :P

electrical_storm
29.01.2007, 16:48
Ամուսնությունն ի սկզբանե խորհուրդ ունի սերունդների շարունակման… իսկ այն, որ մարդը ձգտում է հասնել կատարելության ամուսնության ասպարեզում, ձևավորվել է տարիների ընթացքում՝ օգտակարը հաճելիի հետ համատեղելու նպատակով:
Ամուսնությունը միայնակ չմնալու, կողքիդ ֆիզիկապես և հոգեպես մեկին ունենալու պահանջ է… իսկ ավելի մանրամասն - հետագայում…

Ո'չ..կյանքում ինչ-որ երեխա ունենալու համար չեմ ամուսանա: Պիտի սիրել, եթե իմանամ աենք տվյալ աղջիկը չբերա, բայց սիրում եմ նրան, մի վայրկյան անգամ չեմ վարանի, ու կամուսնանամ: Երեխան պիտի լինի սիրո արդյունք: Էտ դեպքում կլինի համերաշխություն ու սեր ընտանիքում, որ ծնողները նայեն երեխային ու իրանց սրտերն արագ բաբախի, հիշեն իրենց երիտասարդությունը, իրենց սերը, ու սիրո արտացոլանք լինի երեխան: Ես, որ ամուսնանամ` միայն այդ պայմանով կամ էլ փողի համար:

պ.ս.1 հատից ավել երեխա չեմ ուզում:

Psy
29.01.2007, 16:56

electrical_storm ջան, գիտես ինչու եմ քեզ հավանում, որովհետև անկեղծ ես, բայց էլի պետք է չհամաձայնվեմ, կամ ավելի շատ զարմանամ կամ ՍԵՐ կամ ՓՈՂ գաղափարի վրա: Կարծում եմ շատ ծայրահեղ ես և համոզված եմ, որ տարիքդ առնելուն զուգընթաց կդառնաս ավելի հավասարակշռված և կշռադատված միտք կզարգացնես քեզ մոտ, որովհետև կյանքը կայֆ չէ, և այն մարդիկ, որոնք ընկնում են միայն կայֆի հետևից, վերջը շատ տխուր ճակատագիր են ունենում, դա օրինաչափություն է, որը ես որևէ կերպ չեմ կարող ապացուցել, ուղղակի ուզում եմ, որ քո նման անկեղծ մարդը այդ ճակատագրին չարժանանա: ԵՎ մի բան էլ, կարծում եմ, որ դու դեռ չես հանդիպել մի կարգին աղջկա, որը քեզ իսկապես երջանիկ կդարձնի, երբ հանդիպես, ամեն ինչ տեղը կընկնի :)

Cassiopeia
29.01.2007, 17:08
Ո'չ..կյանքում ինչ-որ երեխա ունենալու համար չեմ ամուսանա: Երեխան պիտի լինի սիրո արդյունք: Էտ դեպքում կլինի համերաշխություն ու սեր ընտանիքում, որ ծնողները նայեն երեխային ու իրանց սրտերն արագ բաբախի, հիշեն իրենց երիտասարդությունը, իրենց սերը, ու սիրո արտացոլանք լինի երեխան:
Համամիտ եմ, որ երեխան պետք է լինի սիրո արդյունք…
Դրա համար էլ գրել եմ.

Ամուսնությունն ի սկզբանե խորհուրդ ունի սերունդների շարունակման…

Պիտի սիրել, եթե իմանամ աենք տվյալ աղջիկը չբերա, բայց սիրում եմ նրան, մի վայրկյան անգամ չեմ վարանի, ու կամուսնանամ:
Հետաքրքիր է, իսկ արդյոք ծնողներդ կտան համաձայնություն նման ամուսնության և ամեն կերպ դրան չեն խոչընդոտի…:think կամ ամուսնանալուց հետո կյանքդ չեն "թունավորի"…

Chuk
29.01.2007, 17:19
ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո եսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէր լինի չամուսնանաին
համ սեռական կյանքով կախում չէր լինի համ երեխեքին դաստիրակելու խնդիր ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար
Չեմ ուզում շատ խորանալ ու բացատրել ամուսնության խորհուրդը, գեղեցկությունը, կարևորությունը, իմաստը և շատ այլ հարցեր: Ուզում եմ մեկ հարց տալ: Ինչու միայն ամուսնությա՞ն դեպքում են պրոբլեմներ, խնդիրներ առաջանում: Միթե ինչ-որ «երևույթում» խնդրի առաջ կանգնելու դեպքում պետք է հրաժարվենք այդ «երևույթից»:

Դե որ այդպես է, եկեք ուսման մեջ դժվարություն տեսնելու դեպքում ուսումից հրաժարվենք, աշխատանքում դժվարություն տեսնելիս՝ աշխատանքից և այլն, և այլն, և այլն...

Մարդկանց կյանքը, ցավոք կամ բարեբախտաբար, կազմված է մի շարք դժվարություններից և մեր առաջնային խնդիրն է դրանք «հերոսաբար» հաղթահարելը, այլ ոչ թե շրջանցելու ճանապարհներ փնտրելը:

electrical_storm
29.01.2007, 17:42
ԵՎ մի բան էլ, կարծում եմ, որ դու դեռ չես հանդիպել մի կարգին աղջկա, որը քեզ իսկապես երջանիկ կդարձնի, երբ հանդիպես, ամեն ինչ տեղը կընկնի
..իսկ կարծում ես կհանդիպե?մ:
Ես օր-օրի հիասթափվում եմ էտ մտքից ու հույսս կտրում եմ, որ կա նման մեկը:

Հետաքրքիր է, իսկ արդյոք ծնողներդ կտան համաձայնություն նման ամուսնության և ամեն կերպ դրան չեն խոչընդոտի… կամ ամուսնանալուց հետո կյանքդ չեն "թունավորի"…

Ծնողներին բանի տեղ դնող չկա, պիտի ֆինանսապես(դա ամենակարևորնա) անկախ լինես ու էտ ժամանակ, եթե համաձայն չեն, իրանց գործնա, կամ պիտի ընդունեն կամ էլ չէ, ինձ չի հետաքրքրում դա, իսկ, եթե ֆինանսապես անկախ ես, առանձին ես, էլ թունավորել չեն կարա:Եթե փորձեն միջամտել, պարզապես չեմ թողի այցելեն իմ ընտանիք, ու գործ ունենան ընտանիքիս հետ, շատ անեն իմ հետ էլ:

պ.ս. հիմա էլ հիացած չեն ընկերուհովս ու մեր հարաբերությունների բնույթով, բայց իրանց նայող չկա: Ֆինանսապես դեռ անկախ չեմ որոշ չափով ներվերս ուտում են, բայց դա աղջկա ու մեր հարաբերությունների վրա ոչ մի ձև չի ազդում, մենակ ես եմ ներվայնանում, տնեցիքի հետ վիճում:

Firegirl777
29.01.2007, 17:44
Չեմ ուզում շատ խորանալ ու բացատրել ամուսնության խորհուրդը, գեղեցկությունը, կարևորությունը, իմաստը և շատ այլ հարցեր: Ուզում եմ մեկ հարց տալ: Ինչու միայն ամուսնությա՞ն դեպքում են պրոբլեմներ, խնդիրներ առաջանում: Միթե ինչ-որ «երևույթում» խնդրի առաջ կանգնելու դեպքում պետք է հրաժարվենք այդ «երևույթից»:

Դե որ այդպես է, եկեք ուսման մեջ դժվարություն տեսնելու դեպքում ուսումից հրաժարվենք, աշխատանքում դժվարություն տեսնելիս՝ աշխատանքից և այլն, և այլն, և այլն...

Մարդկանց կյանքը, ցավոք կամ բարեբախտաբար, կազմված է մի շարք դժվարություններից և մեր առաջնային խնդիրն է դրանք «հերոսաբար» հաղթահարելը, այլ ոչ թե շրջանցելու ճանապարհներ փնտրելը:

ԱՊՐԵՍ, լրիվ համաձայն եմ, ասում են կյանքը խոչնդոտների շարան է, որոնք պետք է հաղթահարենք, ժամանակի ընթացքում խոչնդոտները միշտ մնում եմ, փոխվում է դրանք հաղթահարելու տեմպը...

Ամուսնությունը ի վերջո մի հիասքանչ արարողություն է, որը կապում է երկու մարդկանց սիրով ու նաև հաճելի պատասխանատվությամբ... Միթե հաճելի կլիներ, որ բոլորս վարեիենք մեր կյանքը ինչպես ուզենայինք, երատասարդությունը անցկացնեին աննպատակ կամ միայն նյութական նպատակներով ու ի վերջո ծերության ժամանակ մնայինք մենակ ու լքված ինչպես բոլոր այդպիսի մարդիկ, քանզի մենակությունը ոչ մի կերպ չի ամոքվում ու չի բուժվում, ուստի ինչպես ասում են մի հարցրու թե ինչու են սիրում, երևի թե նույն կերպ էլ կարելի է ասել մի հարցրու թե ինչու են ամուսնանում, քանզի դա շատ պատճառներ ունի ու ոչ մի պատճառ չունի....

docart
30.01.2007, 01:22
Ամուսնության միջոցով ձևավորվում է մի բջիջ` ընտանիք. որը կազմում է ուժեղ և առողջ հասարակության հիմքը: Այսօր ամբողջ Եվրոպան, Ռուսաստանը կանգնած են այդ խնդրի առջև` ունենալ նորմալ ընտանիք, ժողովրդավարական ցուցանիշների բարելավում: Մեկ դար հետո Եվրոպան կդառնա ամբողջովին մահմեդական, քանի որ իսլամիստները ավելի ամուր ընտանիք են կազմում, և ավելի շատ երեխաներ ունենում:
Այսինքն լավ երկիր ու հասարակություն կազմելու համար պետք են ամուսնությունները, իհարկե սիրո հիմքի վրա:

Psy
30.01.2007, 11:17
..իսկ կարծում ես կհանդիպե?մ:
Ես օր-օրի հիասթափվում եմ էտ մտքից ու հույսս կտրում եմ, որ կա նման մեկը:

Կարծում եմ, որ անպայման կհանդիպես, միայն թե դու դրան պետք է պատրաստ լինես, իսկ երբ պատրաստ լինես հոգեպես, ինքդ կզգաս այդ երևույթի մոտենալը:
Կարդացի, այն մասին, որ ընկերուհի ունես, միգուցե հենց նա է քո ճակատագիրը, չէ որ երբեմն մենք չենք նկատում մեր երջանկությունը:
Եթե անկեղծ ես ասում հիասթափության մասին, ապա կարող եմ հաստատ ասել, որ հիասթափվել պետք չէ, պարզապես այն մեկը, որը քեզ կսիրի, պետք է քո կողմից ստանա նույն մաքուր սերը, չէ որ ամեն ինչ փոխադարձ է: Այդ դեպքում և քո կառուցած ընտանիքը կլինի ամուր, և դու կլինես երջանիկ:

Cleopatra
30.01.2007, 14:08
պ.ս. հիմա էլ հիացած չեն ընկերուհովս ու մեր հարաբերությունների բնույթով, բայց իրանց նայող չկա: Ֆինանսապես դեռ անկախ չեմ որոշ չափով ներվերս ուտում են, բայց դա աղջկա ու մեր հարաբերությունների վրա ոչ մի ձև չի ազդում, մենակ ես եմ ներվայնանում, տնեցիքի հետ վիճում:

Կներես, որ անհամեստ հարց եմ տալիս եթե ուզում ես կարող ես չպատասխանել, իսկ ինչու՞ են ծնողներդ դեմ

electrical_storm
30.01.2007, 15:25
չասեցի դեմ են, չեն թողում հանդիպել և այլն..
մոռացել եմ պոստիս մեջ պիռի գրեի "էդքան էլ հիացած չեն", ոչ թե "հիացած չեն".
Տենց լուրջ չի դրված հարցը..լոլ...
համ էլ ստեղ գրելու բան չի Կլեոպատրա' ջան:

ihusik
30.01.2007, 20:35
կաշխատեմ հստակ ձևակերպեմ մտքերս, որ անհասկանալի բան չմնա ես հանդիպել եմ հասարակության մի մոդելի հետ (դա Պլատոնի մոտ էր, որ և հետագայում հանդիպում ենք Կ-պեկս մոլորակը ֆիլմում), որում հստակ բաժանած է բոլոր պարամետրերը հասարակության գոյության
ասեմ երեխեքի պարագայում երեխա ծնվումա ու դաստիարակվումա փուլերով էլի հասարակության կողմից ասենք կլնի դա դպրոց թե մանկապարտեզ
գիտությունը ապացուցումա ,որ սերը հավերժ չի ու ինչ անել երբ սերը նվազումա ու շատանումա պռոբլեմները դրա համար ես հարցնում եմ Ճիշտ է արդյո՞ք ամուսնանալը թե՞ չէ...
ես չէի ուզում, որ համարյա բոլորը թռնեն դեմքիս ու սպանեն իմ մեջ են հավատքի նշույլը, որը մնացելա մարդկանց հանդեպ:D
չէ ես անգամ շատ ու շատ կողմ եմ երեխաներին, բայց միայնակ մայր չի լինում ետ իմ ասած դեփքում երեխեն ծնվեց տալիս են հասարակությանը ու համապատասխան մասնագետները երեխուն դարձնում են հասարակությանը պիտանի մարդ հավատացեք ես տարբերակը անիրագործելիա ու իդեալական հասարակության համար
ես չեմ պնդում թե սա ճիշտա թե սխալ ընդամենը զրուցում ենք :P
Շատ հաճելի է, որ ընդհանուր գծերով ներկայացրել ես քո կարծիքը, դրա համար էլ արել էի իմ առաջին գրառումը քո այս բացած թեմայում: Կատարածդ այս գրառումը (ես չէի ուզում, որ համարյա բոլորը թռնեն դեմքիս ու սպանեն իմ մեջ են հավատքի նշույլը, որը մնացելա մարդկանց հանդեպ) փորձում եմ հասկանալ, թե դրանով ի՞նչ էիր ուզել ասել... ՈՒրախ եմ, որ ծանոթ ես Պլատոնի աշխատություններին:) ու հիմա լրիվ հասկանում եմ հարցադրմանդ իմաստը::ok Պետք է ասեմ, որ եթե մարդիկ գիտակցեն Տիեզերական Օրենքներն ու ապրեն դրանց համաձայն, հրաժարվեն իրենց էգոիստական մղումներից ("իմ" ու "քո"-ից), եթե մարդիկ իրենց սրտերում Սիրո Անկեզ Հուրը միշտ վառ պահեն ու չշփոթեն այն եսամոլական (էգոիստական) ու ցանկասիրական այլ զգացողությունների հետ, եթե սեռերի միջև այն հիասքանչ հարաբերության փոխարեն (որը պետք է լիներ) չիշխի սոսկ սեռական ցանկության վրա կառուցված զույգերի հարաբերությունն ու երեխաներ ծնվեն Սիրո, այլ ոչ թե զուտ սեռական հարաբերության արդյունքում (քեֆը լավ ամուսինը տուն գա ու կենակցի կնոջ հետ ու երեխայի սպասեն), եթե մարդիկ այլևս չոչնչացնեն իրենք իրենց նմաններին, կենդանիներին, իրենց մտածելակերպով ու գործունեությամբ չխաթարեն բնության ներդաշնակությունն այլ լինելով նրա մի մասնիկն ապրեն նրա հետ միասին ներդաշնակ, եթե... եթե... եթե այս բոլոր եթե-ները մի օր իրականացված տեսնենք, կարծում եմ այն ժամանակ էլ կարելի է առանց վնասի հենց մարդկության համար մտածել, որ կարելի է իրոք չամուսնանալ: Բայց քանի դեռ մարդկությունն այն աստիճանի վրա է, ինչ հիմա ունենք՝ այսինքն շատ հեռու մեր պատկերացրած իդեալից, ապա մասսայական իդեալական հասարակություն կառուցելը վաղաժամ կլինի ու կործանարար ազդեցություն կունենա մարդկության համար, եթե չփոխվելով մարդկային գիտակցությունը հանկարծ փոխվեր մարդկային հասարակության մոդելն ու դառնար իդեալական (մոտավորապես կլիներ այնպես, եթե ասենք մարդիկ կարողանային՝ շրջանցելով բնության օրենքները, սխալ սնվեին ու սխալ ապրելակերպ վարեին ու չհիվանդանային ու չտառապեին - պատկերացնում եք ու՞ր կհասնեինք ու մարդկությունն ինչպիսի բարոյական հետընթաց կապրեր):

...գիտությունը ապացուցումա ,որ սերը հավերժ չի ու ինչ անել երբ սերը նվազումա ու շատանումա պռոբլեմները Մինչ հիմա ես գիտեի, որ գիտությունը, կրոնը ու նույնիսկ մարդկության բազմադարյա պատմությունն ապացուցել էր, որ Սերը հավերժ է, որ այն կարող է նվազի մարդկանց սրտերում, բայց ոչ մահանա... Չե՞ս ասի, գուցե դու այստեղ նկատի ունես ներկայիս սխալմամբ որպես Սեր ընդունվող բազում այն զգացողություններն, որոնք բոլորովին էլ Սեր կոչել չի կարելի... այո այդ կեղծ սերն է, որ ամուսնալուծությունների, բաժանությունների ու անախորժությունների առիթ է հանդիսանում, բայց ոչ այն մաքուր ու Աստվածային զգացմունքը՝ Սերը, որ օգնում է մեզ հասկանալ ու զգալ մեր իսկ միասնությունը Տիեզերքի, Բնության, մարդկանց, կենդանիների, ծառ ու ծաղկի ու ամեն-ամեն բանի հետ (ուշադիր կարդացեք ու մտածեք այս արտահայտության մասին - Սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ - այսինքն, այդ մերձավորն ես եմ, մերձավորն ու ես մի ենք...) Այ եթե այդպես ապրենք՝ կունենանք նաև իդեալական հասարակություն իր համապատասխան օրենքներով... Խոսքս ուզում եմ ավարտել ոմանց կարծիքով հենց Պլատոնի, ոմանց կարծիքով էլ նրա ուսուցչի՝ Սոկրատեսի, իմաստուն խոսքով.
<<Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա>>::) ;)
Հ.Գ. Եթե հարցեր առաջացան գրածիս հետ կապված, փորձեք գտնել Ձեր հարցերի պատասխանները հետևյալ տողերում.
Պլատոն <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա <<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Արիստոտել <<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե <<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:

electrical_storm
30.01.2007, 21:40
քեֆը լավ ամուսինը տուն գա ու կենակցի կնոջ հետ ու երեխայի սպասեն

լիքը ծիծաղեցի էս գրածներիդ վրա..

բայց, որ լրջանանք.. զզզվելի երևույթա դա: Կյանքում այդպիսին չեմ լինի: Վատա, որ մեր մոտ տարածված երևույթա:ս ՈՒ մեկ էլ ասեմ, որ ճիշտա, սերը չի մեռնում: Հավատում եմ հավերժ սիրուն:

Չամուռ
31.01.2007, 10:29
Շատ հաճելի է, որ ընդհանուր գծերով ներկայացրել ես քո կարծիքը, դրա համար էլ արել էի իմ առաջին գրառումը քո այս բացած թեմայում: Կատարածդ այս գրառումը (ես չէի ուզում, որ համարյա բոլորը թռնեն դեմքիս ու սպանեն իմ մեջ են հավատքի նշույլը, որը մնացելա մարդկանց հանդեպ) փորձում եմ հասկանալ, թե դրանով ի՞նչ էիր ուզել ասել... ՈՒրախ եմ, որ ծանոթ ես Պլատոնի աշխատություններին:) ու հիմա լրիվ հասկանում եմ հարցադրմանդ իմաստը::ok Պետք է ասեմ, որ եթե մարդիկ գիտակցեն Տիեզերական Օրենքներն ու ապրեն դրանց համաձայն, հրաժարվեն իրենց էգոիստական մղումներից ("իմ" ու "քո"-ից), եթե մարդիկ իրենց սրտերում Սիրո Անկեզ Հուրը միշտ վառ պահեն ու չշփոթեն այն եսամոլական (էգոիստական) ու ցանկասիրական այլ զգացողությունների հետ, եթե սեռերի միջև այն հիասքանչ հարաբերության փոխարեն (որը պետք է լիներ) չիշխի սոսկ սեռական ցանկության վրա կառուցված զույգերի հարաբերությունն ու երեխաներ ծնվեն Սիրո, այլ ոչ թե զուտ սեռական հարաբերության արդյունքում (քեֆը լավ ամուսինը տուն գա ու կենակցի կնոջ հետ ու երեխայի սպասեն), եթե մարդիկ այլևս չոչնչացնեն իրենք իրենց նմաններին, կենդանիներին, իրենց մտածելակերպով ու գործունեությամբ չխաթարեն բնության ներդաշնակությունն այլ լինելով նրա մի մասնիկն ապրեն նրա հետ միասին ներդաշնակ, եթե... եթե... եթե այս բոլոր եթե-ները մի օր իրականացված տեսնենք, կարծում եմ այն ժամանակ էլ կարելի է առանց վնասի հենց մարդկության համար մտածել, որ կարելի է իրոք չամուսնանալ: Բայց քանի դեռ մարդկությունն այն աստիճանի վրա է, ինչ հիմա ունենք՝ այսինքն շատ հեռու մեր պատկերացրած իդեալից, ապա մասսայական իդեալական հասարակություն կառուցելը վաղաժամ կլինի ու կործանարար ազդեցություն կունենա մարդկության համար, եթե չփոխվելով մարդկային գիտակցությունը հանկարծ փոխվեր մարդկային հասարակության մոդելն ու դառնար իդեալական (մոտավորապես կլիներ այնպես, եթե ասենք մարդիկ կարողանային՝ շրջանցելով բնության օրենքները, սխալ սնվեին ու սխալ ապրելակերպ վարեին ու չհիվանդանային ու չտառապեին - պատկերացնում եք ու՞ր կհասնեինք ու մարդկությունն ինչպիսի բարոյական հետընթաց կապրեր):
Մինչ հիմա ես գիտեի, որ գիտությունը, կրոնը ու նույնիսկ մարդկության բազմադարյա պատմությունն ապացուցել էր, որ Սերը հավերժ է, որ այն կարող է նվազի մարդկանց սրտերում, բայց ոչ մահանա... Չե՞ս ասի, գուցե դու այստեղ նկատի ունես ներկայիս սխալմամբ որպես Սեր ընդունվող բազում այն զգացողություններն, որոնք բոլորովին էլ Սեր կոչել չի կարելի... այո այդ կեղծ սերն է, որ ամուսնալուծությունների, բաժանությունների ու անախորժությունների առիթ է հանդիսանում, բայց ոչ այն մաքուր ու Աստվածային զգացմունքը՝ Սերը, որ օգնում է մեզ հասկանալ ու զգալ մեր իսկ միասնությունը Տիեզերքի, Բնության, մարդկանց, կենդանիների, ծառ ու ծաղկի ու ամեն-ամեն բանի հետ (ուշադիր կարդացեք ու մտածեք այս արտահայտության մասին - Սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ - այսինքն, այդ մերձավորն ես եմ, մերձավորն ու ես մի ենք...) Այ եթե այդպես ապրենք՝ կունենանք նաև իդեալական հասարակություն իր համապատասխան օրենքներով... Խոսքս ուզում եմ ավարտել ոմանց կարծիքով հենց Պլատոնի, ոմանց կարծիքով էլ նրա ուսուցչի՝ Սոկրատեսի, իմաստուն խոսքով.
<<Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա>>::) ;)
Հ.Գ. Եթե հարցեր առաջացան գրածիս հետ կապված, փորձեք գտնել Ձեր հարցերի պատասխանները հետևյալ տողերում.
Պլատոն <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա <<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Արիստոտել <<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե <<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:
Բռավոոոոոո:clap :clap :clap

ես շատ հպարտացա քեզնով, որ շատ սահուն կազմակերպեցիր մտքերդ ու հաճելի էր քո նման մտածողի հետ ծանոթանալ ;)

lili-4
11.02.2007, 13:13
Աստված արարեց մարդուն ու նրան պագևեց ամուսնական տառապանքը.
"Եվա" էին հչում նրա շուրթերը, սակայն "Լիլիթ" էր արձագանքում նրա հոգին…
Դեռ էն գլխից այս պռոբլեմը կա, հնարավո՞ր է անհնարը փոխել:)

StrangeLittleGirl
11.02.2007, 13:41
Աստված արարեց մարդուն ու նրան պագևեց ամուսնական տառապանքը.
"Եվա" էին հչում նրա շուրթերը, սակայն "Լիլիթ" էր արձագանքում նրա հոգին…
Դեռ էն գլխից այս պռոբլեմը կա, հնարավո՞ր է անհնարը փոխել
Էն գլխից էդ պրոբլեմը չկա: Դա ընդամենը լեգենդ է:

Այս թեմայում վաղուց էի ուզում կարծիքս գրել, սակայն այդպես էլ չէր ստացվում:
Շատերը խոսում են զանազան դժվարություններից, որոնք առաջանում են ընտանիք կազմելիս: Ես կարծում եմ, որ դրանց մեծ մասը հնարովի են, նախապես այդպես տրամադրված լինելու հետևանքով են առաջանում: Ինչ խոսք, իրական դժվարություններ էլ են լինում, բայց մի՞թե հաճելի չէ, երբ դու զգում ես, որ մենակ չես, երբ ամենադժվար պահերին քո կողքին մեկը կա: Ու ընդհանրապես ընտանիքը մի ամբողջություն է, պետք չէ այն խախտել:
Հիմա կասեք, որ ես երազում եմ, որ ոչ բոլոր ընտանիքներում է այդպես: Այո՛, համաձայն եմ: Բայց ես տեսել եմ բազմաթիվ երջանիկ ընտանիքներ ու կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք այդպիսին ստեղծել, միայն թե ճիշտ մարդու հետ ամուսնանանք ու իսկապես սիրելով: Այդ դեպքում, հավատացեք, սերը այսպես կոչված «փոխադարձ հարգանքի» չի վերածվի, միշտ էլ սեր կմնա:

Մանոն
11.02.2007, 16:54
Ես գտնւմ եմ, որ միայն մենակ մնալու, կամ դժվարության պահին մեկին կողքին ունենալու համար ամուսնանալը անհեթեթություն է: Ամուսնանալ արժե միայն այն դեպքում, երբ անհնարին է դառնում ապրելն առանց մեկմեկու: Երբ քեզ հասկանում են անգամ, երբ չես ասել մտածածդ բարձրաձայն, երբ սատարում են, երբ հոգատար են…ու ամենակարևորը՝ երբ այդ ամենը փոխադարձ է: Ուզում եմ մեջբերել Ուլուանայի ստորագրությունը «Սերն այն չէ, երբ նայում են իրար, այլ այն, երբ նայում են նույն ուղղությամբ»: Բալզակը մի խոսք ունի....«Երանի նրան, ով 40 տարեկանում կսիրահարվի նույն մարդուն»: Ուրեմն կա մի հասակ, երբ գուցե նվազում է այդ սերը: Կա մտահոգություն, թե ինչպես պահպանել սերը: Այդ ուղղությամբ է պետք մտածել…

ihusik
11.02.2007, 23:08
Ես գտնւմ եմ, որ միայն մենակ մնալու, կամ դժվարության պահին մեկին կողքին ունենալու համար ամուսնանալը անհեթեթություն է: Ամուսնանալ արժե միայն այն դեպքում, երբ անհնարին է դառնում ապրելն առանց մեկմեկու: Երբ քեզ հասկանում են անգամ, երբ չես ասել մտածածդ բարձրաձայն, երբ սատարում են, երբ հոգատար են…ու ամենակարևորը՝ երբ այդ ամենը փոխադարձ է: :) Ամեն անգամ ուրախանում եմ նմանատիպ միտք, գաղափար ու առավել ևս ապրելակերպ տեսնելիս, որովհետև հարազատ է իմ հոգուն այն: Ամուսնությունն այն գեղեցիկ հարաբերությունների ամրապնդումն է, հաստատումը, երբ երկու հոգի հասկանում են, որ իրար կարիքն ունեն, քանի որ սիրում են իրար ու չեն կարող ապրել առանց մեկ մեկու, որ նա դարձել է արդեն ձեր կյանքի անբաժանելի մասը ու պատրաստ եք կիսել նրա հետ ձեր կյանքի դժվարությունները՝ դրանք բաժանելով երկու մասի ու թեթևացնելով այն և կիսել ուրախությունները՝ սիրո հրաշքի շնորհիվ կրկնապատկելով դրանք:
Կա մտահոգություն, թե ինչպես պահպանել սերը: Այդ ուղղությամբ է պետք մտածել… Անույ. <<Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչնդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում>>:
Սոկրատես. <<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը (ներքին), որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
Հյուգո. <<Սիրել` նշանակում է գործել>>:
Օվիդիոս. <<Եթե չես ուզում լինել ծույլ, անբան` սիրիր>>:
Լյու Ուոլես. <<Սիրո երջանկությունը գործողության մեջ է. սերը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ>>:
Ռամակրիշնա. <<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>>
Ռոմմեն Ռոլլան. <<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>>:

Tigana
26.01.2008, 13:08
Հա էլի,իսկսկանից,ինչու ամուսնանալ:
Ապրեք էլի:hands

Լեռնցի
06.02.2008, 02:29
Ես բազում թեմաներում հանդիպել եմ ամուսնություն հեռվից և շատ մոտից, բայց ոչ-մի անգամ բուն ամուսնությանը վերաբերվող թեմաներ

ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո եսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէր լինի չամուսնանաին
համ սեռական կյանքով կախում չէր լինի համ երեխեքին դաստիրակելու խնդիր ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար

կարծում եմ հասարակությանը ոչ-թե պետք է մեղադրել անիմաստ սովորությունների մեջ, որ մեծ մասամբ կապված է ամուսնության հետ ,այլ պետքա չամուսնանալ

աղջիկների կարծիքը շատ հետաքրքիր կլնի
տղաներինը առավել ևս;)

Ընտանիքը սովորույթ չի, ավանդույթ է, տե լիքը տարբերություն կա... ու եթե դրա մեջ իմաստ չես գտնում, ավելի լավ է մի քիչ էլ համբերես, որ մեծանաս:

Ավելացվել է 19 րոպե անց

Հավատում եմ հավերժ սիրուն:

Էս կյանքում հավերժ բան չկա...քանի յուրայինի կյանքը հավերժ չի...

Ուլուանա
28.08.2008, 22:11
Էն գլխից էդ պրոբլեմը չկա: Դա ընդամենը լեգենդ է:

Այս թեմայում վաղուց էի ուզում կարծիքս գրել, սակայն այդպես էլ չէր ստացվում:
Շատերը խոսում են զանազան դժվարություններից, որոնք առաջանում են ընտանիք կազմելիս: Ես կարծում եմ, որ դրանց մեծ մասը հնարովի են, նախապես այդպես տրամադրված լինելու հետևանքով են առաջանում: Ինչ խոսք, իրական դժվարություններ էլ են լինում, բայց մի՞թե հաճելի չէ, երբ դու զգում ես, որ մենակ չես, երբ ամենադժվար պահերին քո կողքին մեկը կա: Ու ընդհանրապես ընտանիքը մի ամբողջություն է, պետք չէ այն խախտել:
Հիմա կասեք, որ ես երազում եմ, որ ոչ բոլոր ընտանիքներում է այդպես: Այո՛, համաձայն եմ: Բայց ես տեսել եմ բազմաթիվ երջանիկ ընտանիքներ ու կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք այդպիսին ստեղծել, միայն թե ճիշտ մարդու հետ ամուսնանանք ու իսկապես սիրելով: Այդ դեպքում, հավատացեք, սերը այսպես կոչված «փոխադարձ հարգանքի» չի վերածվի, միշտ էլ սեր կմնա:
Բյուր, մի հատ նայի՝ ժամանակին ինչեր ես ասել ամուսնության մասին։ :))

ArmineIvanyan
18.09.2008, 16:29
Ես բազում թեմաներում հանդիպել եմ ամուսնություն հեռվից և շատ մոտից, բայց ոչ-մի անգամ բուն ամուսնությանը վերաբերվող թեմաներ

ուզում եմ պարզել, Ձեր միջոցով իհարկե, թե ինչի համար են ամուսնանում մարդիկ,որից առաջ և հետո եսքան շատ պրոբլեմների են հանդիպում իսկ ավելի լավ չէր լինի չամուսնանաին
համ սեռական կյանքով կախում չէր լինի համ երեխեքին դաստիրակելու խնդիր ով-ում հետ ուզենար ու երբ ուզենար

կարծում եմ հասարակությանը ոչ-թե պետք է մեղադրել անիմաստ սովորությունների մեջ, որ մեծ մասամբ կապված է ամուսնության հետ ,այլ պետքա չամուսնանալ

աղջիկների կարծիքը շատ հետաքրքիր կլնի
տղաներինը առավել ևս;)

Եթե դու գտել ես քո կեսին և պատրաստ ես նոր կյանք սկսել կազմել ընտանիք, ունենալ երեխաներ ապա իսկական ժամանակն է ամուսնանալու:

azat11
18.09.2008, 23:35
Ցանկացած մարդ կյանքում ունի իր առաքելությունը: Մեծամասնության առաքելությունը առնչվում է ընտանիք կազմելուն և ընտանիքի հանդեպ պատասխանատու լինելուն: Իհարկե, կան որոշ բացառություններ, օրինակ, կրոնական, զինվորական գործիչներ, որոնք այլ առաքելություն են իրականացնում կյանքում և արդարացված է իրենց կողմից ընտանեական պատասխանատվություն չստանձնելը, սակայն նրանք քանակապես շատ քիչ են:
Կանանց դեպքում այս հարցը փոքր-ինչ նուրբ է, ուստի խոսքս ուղղում եմ տղամարդկանց. կուզենայի"ք արդյոք լինել ձեր ճանաչաճ չամուսնացած տղամարդկանց (40 տարեկան և ավելի) շարքում, նրանցից մեկը:
Իմ կարծիքով շատ քիչ մարդկանց կարելի է «ներել» ընտանիքի հանդեպ պատասխանատվություն կրելու նվազագույն առաքելությունը չստանձնելու փաստը: