PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայը քաջ է

Լեռնցի
24.05.2010, 12:34
Այստեղ կտեղադրենք բացառապէս այնպիսի դրուագներ, որոնք բացահայտում են հայ ազգի քաջութիւնը:

Լեռնցի
24.05.2010, 12:35
ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻՆԵՐԻ «ՕԺԻՏԸ»

1054թ. Սելջուկ թուրքերի առաջնորդ Տուղրիլը մեծ զորքով արշավում է Հայաստան: Նրա մերձավորները խորհուրդ են տալիս անպայման գրավել Մանազկերտ քաղաքը, որը հայտնի էր իր անբավ հարստությամբ: Շուտով սելջուկները պաշարում են Մանազկերտը:
Քաղաքի բյուզանդական կայազորն ու բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին, կատաղի դիմադրություն են ցույց տալիս: Թշնամին քաղաքը գրավելու նպատակով բերդապարիսպների տակ մի քանի անգամ ստորերկրյա անցքեր է փորում, բայց պաշտպանվողները, իմանալով այդ, բռնում են հակառակորդի զինվորներին: Տուղրիլին չի օգնում նաև հսկայական բաբանը, որը քաղաքի պաշտպաններն այրում են:
Երկարատև պաշարումից հետո մանազկերտցիները Տուղրիլի ճամբարը մի խոզ են արձակում` պարսպի վրայից գոռալով. «Առ, սուլթան, այդ խոզը քեզ կին արա, իսկ մենք էլ Մանազկերտը քեզ օժիտ կտանք»: Լսելով դա Տուղրիլն անզորությունից գազազում է, գլխատել է տալիս Մանազկերտը գրավելու խորհուրդ տվողին, ապա դադարեցնում է քաղաքի պաշարումն ու վերադառնում իր երկիրը:

http://hayaspet.am/

Kuk
24.05.2010, 12:48
Փա՜ռք մանազկերտցիներին, փա՛ռք, փա՛ռք:goblin

Լեռնցի
24.05.2010, 13:20
Դու կարող ես ստրուկ դարձնել ցանկացած ազգի` միյայն ոչ հայերին:

Մարկո Պոլո

Լեռնցի
24.05.2010, 13:21
ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ՎՐԵԺԸ

Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը լսելով այդ ուրախանում է և հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսենոլ նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:
«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմեն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի դրա համար էլ արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, եւ արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ: Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:

Շինարար
24.05.2010, 13:43
Դու կարող ես ստրուկ դարձնել ցանկացած ազգի` միյայն ոչ հայերին:

Մարկո Պոլո

«Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
Ալեքսանդր Սերգեյի Պուշկին

Իհարկե, ես չեմ ասում, թե Պուշկինը ճիշտ է ասել, բայց եկեք՝ չտառապենք սնապարծ ոգևորությամբ այլոց բնորոշումներից մեր մասին, եկեք՝ փորձենք քաջ լինել ոչ թե ի հաստատումն մեր հայ լինելու, այլ մարդավայել ապրելու համար:)

Լեռնցի
24.05.2010, 13:54
«Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
Հոգուտ մատաղ, իմ շինարար ախպեր…

Եթէ ճիշտն ասեմ, էդ մէջբերմանը ես հանդիպել եմ միայն ադրբեջանցիներից…
Իսկ դու որ ջանասիրաբար արել ես էդ մէջբերումը, գոնէ կարդացե՞լ ես համախատասխան ստեղծագործութիւնը…
Այդ միտքը ո՞վ է ասում, ու՞մ է ասում, ի՞նչի համար է ասում:

Ինչևէ, հաստատ իմացիր, որ այստեղ ոչ մէկ սնապարծութեամբ չի տառապում: Սա ինքնաճանաչողութեան առաջին քայլերից է:

Իսկ ոմանք հաստատ որ տառապում են թերարժեքութեան բարդոյթով: Բայց հոգ չէ, մի քանի բան իմանալուց յետոյ, նրանք կը գտնեն իրենց: ;)

Շինարար
24.05.2010, 14:10
չգիտեմ, ստեղծագործությունը չեմ կարդացել, ադրբեջանցիների հետ էլ չեմ շփվել, ուղղակի դեռ դպրոցում, երբ պատմությունից անցնում էինք, թե ինչպես է Պուշկինը Հայաստան այցելել, ծնողներս են զի քո է համենայն դեպս ասել, որ Պուշկինը նման արտահայտություն ունի, մնացածը արդեն ասացի. ես Պուշկինի հետ համաձայն չեմ, ուղղակի քաջությունը ես քաջ եմ գոռալով չի էլի;)

Լեռնցի
24.05.2010, 14:34

Ախպեր, ես շատ լավ գիտեմ քաջութիւնը ինչով է լինում:
Բայց մի բան էլ գիտեմ:
Մարդկանց մոտ քաջութիւն արթնացնելու համար շատ լաւ տարբերակ է նրա ցեղի քաջագործութիւնների մասին պատմելը:
Իսկ մեր ցեղի մէջ դրանք այնքա՜ն շատ են,...
Թող բոլորն իմանան, որ նրանք քաջ տոհմից են սերում, որ մեր մոտ միշտ քաջութիւնն է խրախուսուել, ու եթէ վախկոտ են,իմանալուց յետոյ թող ամաչեն իրենցից ու ե՛ւ նախնեաց, ե՛ւ ներկայիս քաջերի օրինակով քաջութիւն դաստիարակեն իրենց մէջ:

յ.գ. Յուսով եմ էլ հարցեր չեն առաջանայ:

Լեռնցի
24.05.2010, 14:37
Հեթանոս Գագոն

1994 թ. փետրվարի 13-ին, իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի վրա դիրքերից մեկը: Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը:
1994 թ. մարտի 13-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ: Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ, մարտի 14-ի առավոտյան ադրբեջանցիները հետ քաշվեցին։
Մարտի 14-ին օրն անցավ երկու կողմերի միջև կրակահերթերի փոխանակումով։
Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից: Իսկ ինքը, վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով, թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
1999 թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։

աղբիւրը (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6)

Skeptic
24.05.2010, 15:02
Իհարկե, ես չեմ ասում, թե Պուշկինը ճիշտ է ասել, բայց եկեք՝ չտառապենք սնապարծ ոգևորությամբ այլոց բնորոշումներից մեր մասին, եկեք՝ փորձենք քաջ լինել ոչ թե ի հաստատումն մեր հայ լինելու, այլ մարդավայել ապրելու համար:)

Ճիշտ ես ասում, բայց...

«Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
Ալեքսանդր Սերգեյի Պուշկին

Տնաշեն ջան, դա ասել է ոչ թե Պուշկինը, այլ նրա գրական հերոսը «Տազիտ» պոեմից. կարծում եմ, Պուշկինն ուզում էր ընդգծել հայերի խաղաղասիրությունը: Ադրբեջանցիները այդ արտահայտությունը միշտ դուրս են բերում կոնտեքստից ու օգտագործում իրենց հայատյաց քարոզչության համար: Եթե մի 10-20 րոպե ազատ ժամանակ ունենաս, խորհուրդ կտամ կարդաս.: Ահա (http://www.rvb.ru/pushkin/01text/02poems/01poems/0792.htm).

Իսկ ավելորդ սնապարծության պահով լրիվ համաձայն եմ: ;)

Լեռնցի
24.05.2010, 15:08
Կ' առաջարկեյի սնապարծութիւնից խօսել այնտեղ, որտեղ այն առկայ է:

Գալաթեա
24.05.2010, 15:12
Իսկ հայերի ստորութիւնների մասին թեմա չբացէ՞նք:
Ամէն ինչ բալանսի մեջ է գեղեցիկ:

Թե՞ գէգէցիկ :think

Ֆրեյա
24.05.2010, 15:16
Ուղղակի, հայ ասելով պետք է հասկանալ նաև, որ կան մարդիկ, ովքեր քաջ չեն, բայց էլի հայ են։ Հայերի մեջ, ինչպես եւ ՑԱՆԿՑԱՑԱԾ այլ ազգի մեջ, կան եւ քաջ եւ վախկոտ մարդիկ, ընդ որում, քաջ չլինել, դեռ չի նշանակում վատը լինել։ Ամեն մարդ էլ ունի իր ճակատին գրվածը։ Օրինակ, ջութակահար լինելու համար պարտադիր չի քաջ լինելը ու եթե ջութակահարը իսկապես վախկոտ ա... հա, թող ինքն էլ վախկոտ լինի։ Նրա զենքը – ջութակն է։ :))

Բայց դա չի նշանակում, որ չի կարելի գրել, կարդալ, ոգեւորել հայազգի մարդկանց քաջագործություններով։

Ընդհանրապես, մեկը պետք է խոսի, որ իմանանք։
Ուղղակի, պետք չի դա դարձնել աբսոլյուտ։

Ռուֆուս
24.05.2010, 15:21
Բարի եղեք ինձ վախկոտ ազգի անուն ասեք էլի...

Գալաթեա
24.05.2010, 15:23
Բարի եղեք ինձ վախկոտ ազգի անուն ասեք էլի...

Պարզ չի՞ Հայկ ջան: Բացի հայերից ցանկացած այլ ազգ:
Որի վրա ուզում ես՝ մատդ դիր:

SSS
24.05.2010, 15:29
«Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
Ալեքսանդր Սերգեյի Պուշկին

Իհարկե, ես չեմ ասում, թե Պուշկինը ճիշտ է ասել, բայց եկեք՝ չտառապենք սնապարծ ոգևորությամբ այլոց բնորոշումներից մեր մասին, եկեք՝ փորձենք քաջ լինել ոչ թե ի հաստատումն մեր հայ լինելու, այլ մարդավայել ապրելու համար:)

Պուշկինն այդ իմաստով չի ասել, գործը կարդալ է պետք ...

SSS
24.05.2010, 15:36
Ты не чеченц, ты старуха, ты трус ,ты раб , ты Армянин
Ասում է պուշկինի հերոսը իր որդուն, քանի որ նա գողություն չի արել, անպաշտպան մարդուն դաժան կերպով չի սպանել... ,ցավոք ձեռքիս տակ չկա
Մյուս անգամ երբ ձեզ ինչ որ մեկն ասի, լավ կլիներ իմանայիք ,թե ինչի համար է Պուշկինն այդ բառերն օգտագործել Չեչենի շուրթերից

Chuk
24.05.2010, 15:36
ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ՎՐԵԺԸ

Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը լսելով այդ ուրախանում է և հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսենոլ նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:
«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմեն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի դրա համար էլ արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, եւ արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ: Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:
Էս քաջությու՞ն ա, թե՞ մանրախնդրություն, ասել կուզի՝ թուլություն :)

Լեռնցի
24.05.2010, 15:42
Իսկ հայերի ստորութիւնների մասին թեմա չբացէ՞նք:
Ամէն ինչ բալանսի մեջ է գեղեցիկ:

Թե՞ գէգէցիկ :think
Եթէ էդ թեման քեզ շատ է հոգեհարազատ, բացի:
Բայց նախքան բացելը, յատուկ սէնց դէպքերի համար Նժդեհի նամակն եմ դրել այստեղ (http://lernci.livejournal.com/49664.html), որ տամ քո պէս մտածողներին:

Մասնավորապէս մէջբերեմ`

Ի~նչ, չգիտէ՞ք, որ հայրենիքի մասին պիտի չխօսել, եթէ համոզուած չէք, որ ձեր խօսելուց յետոյ դա աւելի գեղեցիկ, ցանկալի, աւելի պաշտելի պիտի դառնայ:

Բարի եղեք ինձ վախկոտ ազգի անուն ասեք էլի...
Պատուարժան Ռուֆուս:
Այս թեման բացուած է հայերի համար:
Եթէ շատ եք ցանկանում օտար ազգերի սխրագործութիւնների խօսել, կարող եք առանձին թեմայ բացել:

Լեռնցի
24.05.2010, 15:47
Էս քաջությու՞ն ա, թե՞ մանրախնդրություն, ասել կուզի՝ թուլություն :)

Էդ "մանրախնդրութեան", ասել կուզեիր "թուլութեան" բացակայութեան պատճառով, այսօր ամէն մի մողես իրեն թոյլ է տալիս ծաղրել ՀԱՅ ազգին:
Որ մի երկուսի աչքը էսօր էլ տէնց հանուի, էդ մողեսները կը մտնեն իրենց սիրած բները ու ծպտուն չեն հանի: ;)

Chuk
24.05.2010, 15:50

Առաջին գրառմանդ մեջից մի բառ չհասկացա: Էն «Դրուագ» որ գրել էիր, էդ ի՞նչ ա, գրական ժա՞նր ա :think

Գալաթեա
24.05.2010, 16:09
Եթէ էդ թեման քեզ շատ է հոգեհարազատ, բացի:

Ով քաջ ու ազգասէր բարէկամ, ինձ հոգեհարազատ է այն, ինչ ճիշտ է, ոչ թե այն ինչ ես իմ սին երազներում և ցուցադրական հայասիրութեանս միջումը ներկայացնում եմ որպես ճիշտ:

Skeptic
24.05.2010, 16:24
Ты не чеченц, ты старуха, ты трус ,ты раб , ты Армянин
Ասում է պուշկինի հերոսը իր որդուն, քանի որ նա գողություն չի արել, անպաշտպան մարդուն դաժան կերպով չի սպանել... ,ցավոք ձեռքիս տակ չկա
Մյուս անգամ երբ ձեզ ինչ որ մեկն ասի, լավ կլիներ իմանայիք ,թե ինչի համար է Պուշկինն այդ բառերն օգտագործել Չեչենի շուրթերից

Առաջին էջում ես գրել էի... ;) Тазит (http://www.rvb.ru/pushkin/01text/02poems/01poems/0792.htm)

Hayazn
24.05.2010, 18:24
Քաջություն ասիք մի դեպք հիշեցի :
Սրանից մի 15 տարի առաջ լօս - ում բենզինի լցակայանում աշխատող մի Հայ տղա կար :
Մի օր ներս է մտնում մի մեքսիկացի , ատրճանակը ձեռքին և պահանջում է փողերը և գարեջուր :
Այս ամենը նկարահանված էր լցակայանի « սեքյուրիթի կամեռայի » վրա և նորությունների ժամանակ հեռուստացույցով ցուցադրեցին , թէ ինչպես այս Հայ տղան ապտակեց մեքսիկացուն և ատրճանակը ձեռքից վերցրեց :
Հաղորդավարները իհարկե նշեցին , որ այդ տղան Հայ է և վերջում կին հաղորդավարուհին հարցրեց տղամարդ հաղորդավարին թէ , - ինչ կանեիր եթե դու լինեիր այդ տղաի փոխարեն և զենքը քեզ վրա պահեին : Տղամար հաղորդավարը ասաց , - ես կթրջեի իմ շալվարը :

Շինարար
24.05.2010, 18:36
Թե ինչ խարդավանքների է դիմում հայոց քաջ արքան, որպեսզի իր միակ ու անկրկնելի պուտպուտուրիկ ձին չտա Ատրպատականի վախկոտ սատրապին: (http://www.akumb.am/showthread.php/47684-%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%84%D5%A1%D5%A9%D6%87%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6?p=1820109&viewfull=1#post1820109)

Թե ինչ իմաստով է օգտագործել Պուշկինը այդ արտահայտությունը, էական չէ, չեմ կարծում, թե այդքան բարդ էր ընկալել, թե ինչու էի ես այն մեջբերել: Վախկոտ ռուսների գրականությունը լի է քաջ հային արմյաշկա՝ հայիկ, անվանող ստեղծագործություններով, նույնիսկ Չեխովը չի վարանում հայ հիրավի հանճարեղ, իմ կողմից պաշտելի ծովանկարիչ Այվազովսկուն անվանել ծեր և սահմանափակ արմյաշկա, ցույց տվեք ինձ հայ գրականության մի ստեղծագործություն, որում նման կերպ համարձակություն ունենան մեր գրողները անվանելու այլ ազգերին: Իհարկե, դա հրաշալի է, որ մենք այլոց չենք արհամարհում, իհարկե Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը ես էլ եմ պաշտում, բայց ցավալի է, որ մենք՝ քաջ հայերս թույլ ենք տվել մեզ արմյաշկա անվանելու: Վերջում նշեմ, որ հարգելի Լեռնցի, ե իսկապես բարձր եմ գնահատում քո հայրենասիրությունը և անկեղծորեն քեզս շատ եմ հարգում՝ չճանաչելով հանդերձ, բայց հայի ոգին բարձրացնելու համար նման թեմայի ստեղծմանը ներողամիտ ժպիտով եմ վերաբերվում, ինչն էլ արտահայտում եմ իմ գրառումներում:)

Մեղապարտ
24.05.2010, 19:13

Քաջը չի նսեմացնում ,հարգելիս հռուսը(սոխը)լավ գիտի թե ով է հայը իր անծայրածիր երկրում:
Մի անթև հայը քսան ռուս արժի:
Իսկ չեչենների հետ կապված մի պստլիկ պատմություն ,1992թվականին չեչենական ջոկատը Շամիլ Բասաեվի գլխավորությամբ կռվում էր Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից:Դա այն ժամանակ էր երբ «հայը բահից էր կրակում »:Չեչենները հրաժարվեցին կռվին մասնակցելուց ասելով ,որ անհնար է հայերի հետ կռվել:
Սա այն Շամիլ Բասաեվն էր որը հետո ռուսաստանին մատի վրա պետք է խաղացներ, իրկ ռուսական զին ուժը իր զենք ու զրահով չէր կարողանում ծպտուն հանել:

Շինարար
24.05.2010, 19:17

Հարգելի Մեղապարտ, քանի որ ես իմ գրառման մեջ չասացի, թե ռուսը կամ չեչենը կամ ասորին հայից ավելի քաջ են կամ պակաս քաջ են, ուստի չհասկացա, թե ձեր գրառումը ինչով էր պատասխան իմին և ինչու եք այն մեջբերել՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, թե ես իմ գրառմամբ հային նսեմացրել եմ և Դուք էլ ինձ հակառակն եք համոզում: Ձեր արարքը կոռեկտ չէ;)

kyahi
24.05.2010, 20:02
Ես ասեմ իմ կարծիքը այս հարցի շուրջ…
Հայերի մեջ կային քաջեր, որոնց պետք է իսկապես մեծարել, ես օրինակ մի այլ կարգի հպարտություն եմ զգում, երբ մտածում եմ, թե ինչ մեծ գործ է կատարել Աղբյուր Սերոբը…իսկ ինչ վերաբերվում է հիմա հայերին, մենք քաջ չենք ու շատ էլ վախկոտ ենք, հենց պատերազմի անուն ենք լսում միանգամից մտքներիս գալիս ա փախչել Հայաստանից…
Նորից եմ կրկնում մենք ունեցել ենք շատ հիանալի ու հարգանքի արժանի քաջեր, որոնց թիվը ցավոք այդքան էլ մեծ չէ…

Chuk
24.05.2010, 20:18
Մոդերատորական. Պատմության բաժնին անհամապատասխան թեման փակվում է: