PDA

Դիտել ողջ տարբերակը : *աստերիքս*



AniwaR
24.05.2010, 04:07
Զզվում եմ, զզվում եմ, զզվում եմ օրագիր բացելուց: Ուֆ: :cry2 Մեկ է` էլի մոռանալու եմ, կորչի-գնա: Կյանքում օրագիր վառած կա՞ք: Ես՝ հա: Ա՛յ էսպես` մանր-մանր պոկոտել եմ (էնքան էլ պինդ էր, ձեռքերս ցավում էին վերջում) ու հատիկ-հատիկ վառել: Ուֆ: :cry2 Էնքան ուրիշ բաներից եմ զզվում: Օրինակ՝ էսօր հայտնաբերեցի, որ Ռորի Գալահերը մահացել է հունիսի 14-ին: Հիմա նույնիսկ սեփական ծննդյան օրվանից էլ եմ սկսելու զզվել: Ինչ վատ է: :cry2 Մյուս կողմից էլ՝ երբեք չեմ մոռանա էդ օրը (հուսով եմ, իսկապես հուսով եմ, որ չեմ մոռանա): Էնքան կուզենայի գնալ Իռլանդիա: :love Կգնայի Քորք քաղաք: Կգնայի Ռորիի գերեզմանաքարին մի հատ ծաղիկ կդնեի: :love Հետո էլ կգնայի Անգլիա, Բիրմինգհեմ, ձեռքի հետ էլ կթեքվեի Թենուորթ-ին-Արդեն: :love էհ, :roll 8 ժամից քննությունս սկսվում է: Նման ռոմանտիկ մտքերով տարվելն ինձ ուղղակի անհրաժեշտ է հիմա, այօ: Երանի «Անառակաբարո գործողություններն» ընկի: Ա՛յ թե մի լավ կստեղծագործեմ: :roll

*Ցույց տալ գրառումը*
*Հմ::think Էդքան էլ վատ չի նայվում որպես օրագրային առաջին գրառում, կարծում եմ ստացվեց բավական բառադի տպավորություն թողնել, ի՞նչ կասես:*
*Հմ, դե ոչինչ, շատ օրիգինալ էլ չի, բայց դե ակումբային չափանիշներով անձնական օրագրային միջին որակի գրառում է էլի:*
*Հա էլի, գինով կուտվի: :))*
*Դե որ տենց ա, next step> Ստեղծել նոր թեմա*
*Սպասի, մոռացար.


http://www.youtube.com/watch?v=gyHymAxUVrc*

*Էն տօօտօօզ գիտառը վերջն ա, հըլը ինչքան քրքրված ա: :love*

AniwaR
24.05.2010, 17:30
Էնքան եմ մտածել, ինչ էս օրագիրը բացել եմ: Չնայած, որ մի քանի ժամ հազիվ է անցել, ինչ բացել եմ: Ահամ: Բացել եմ ու մտածում եմ՝ տեսնես ո՞րն է լավ՝ օրագիր, որի կարդալու հնարավորություն ունեն բոլորը, թե՞ օրագիր, որի գոյության մասին միայն դու գիտես: :think Ամենաճիշտ պատասխանն էլ երևի էն կլինի, որ ամեն ինչ իր տեղն ունի: Ահամ: Բայց դե մի-երկու ընթերցող ունենալը միշտ էլ անասելի հաճուք է պատճառում: Ասենք, Բարեթի կամ Դրեյքի նման. մելանխոլիկ կմեռնենք, բայց դե մեզ հանդիսատես հո պետք է: :) Ինչևէ, նման հրապարակային օրագիրն ամեն դեպքում մտքերդ շրջանակի մեջ կարող է դնել. օրինակ չես կարող այսպիսի մի բան գրել. «Բլին, ինձ թվում էր, թե մինչև 45 տարեկանս կույս եմ մնալու, իսկ երեկ արդեն սեքս արեցի: 19... Հմմ... Բլին, ինչքան նայում ես վիճակագրական տվյալները, ամենանորմալ տարիքն ա, բալին, բալին, բալին, ինչի՞ եմ ես ընդհանրապես մեծանում նոռմալ («նոռմալ»-ն անպայման կատաղած «ռ»-ով) մարդու նման... Ինչ ջղայնացնող է նոռմալ մարդու նման մեծանալը»:

Դե հիշեցնեմ, որ վերոգրյալն, իհարկե, ինձ չէր վերաբերում. իրականում ես չեմ կարծում, թե լրիվ նորմալ մարդու պես է կյանքս ընթանում. տեսնես՝ ինչքան աննորմալ պիտի լինի մարդ, որ կյանքն ընթանա լրիվ նորմալ մարդու նման::scare Կամ էլ ասենք ուրիշ բան. իրականում, եթե դա ինձ վերաբերեր, իհարկե չէի գրի, որովհետև մարդիկ, որոնք թեկուզ միայն ակումբի շրջանակներում ինձ համարում են անիմաստություն, դատարկ, տափակ ու անկապ, հնարավորություն կունենային իրենց ոչ այնքան դրական կարծիքը փթթեցնել՝ նորանոր դրույթներ ամրագրելով անձիս վերաբերյալ, ինչը, ստիպված եմ խոստովանել, այդքան էլ հաճելի չէր լինի, կամ էլ կդառնար այդպիսին՝ սեփական ես-ի հետ որոշակի հոգեբանական թերապիա (այն է՝ աշխարհայացքի ուղղում, վերանայում, պոֆիգիստ վիճակի էլ ավելի արմատացում) անցկացնելուց հետո: Սա ընդամենը աբստրակտ մի օրինակ էր, թե ինչպիսի գրառումներ սովորաբար չեն արվում նմանատիպ օրագրերում, բայց և խիստ անձնականներում կարելի է հազարներով գտնել:

Տեսնես՝ մարդիկ մնացե՞լ են, որոնք մեր օրերում պահում են թղթից (ահամ, իսկական, շոշափելի, ֆիզիկապես գոյություն ունեցող թղթից) օրագրեր: :roll

AniwaR
28.05.2010, 21:08
Հմ, փաստորեն սենց.

http://www.asterix.co.nz/characters/gauls/asterix.jpg

:lol

this is լրիվ ֆրենկ զապպա ստայլ::B:D

Աաաաա՜ :aaa աաաաաաա՜ :aaa աաաաաաաաաաաաաա՜ :aaa Եկել եմ՝ մի քիչ ղժժամ, գնամ:sad:aggressive:cry

Yeah, n GAY METAL rooleZzz:aggressive


http://www.youtube.com/watch?v=siLwyu9bSPc

AniwaR
29.05.2010, 17:53
Ինչքան շուտ են բայց մարդիկ հոգնում իրարից::cry2

AniwaR
12.06.2010, 23:09
Արվեստի մարդիկ սովորաբար առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ: Արդյո՞ք հնարավոր է նրանց ճանաչել իրենց ստեղծագործությունների միջոցով: Արդյո՞ք վերջիններս արտացոլում են այն, ինչ նրանք զգում էին դրանք ստեղծելիս: Երբեմն թվում է, թե ամեն մի երգ, որ ես լսում եմ, պարզապես միջոց է՝ լցնելու մեջս եղած ահռելի, սարսափելի դատարկությունը: Ոչինչ չկա: Զրօ: Ուրեմն և դրանք գրվել են ոչնչությունը ծածկելու համար: Գրված ամեն մի երգ արհեստականորեն ծածկում է այն բոլոր զգացմունքները, որ չի ունեցել դրա հեղինակը: Ինչ տաղտկալի և դատարկ կլինեին իմ ստեծագործությունները, եթե դրանք արտահայտեին այն, ինչ զգում եմ: Ախր ոչինչ: :pardon Չլինի՞ քո հետ էլ էր սենց, Ռորի: Մի բան ասա, իմանամ: Ինչքա՞ն դատարկ ես եղել դու: :))

---------- Ավելացվել է՝ 13.06.2010 00:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 12.06.2010 23:56 ----------


http://www.youtube.com/watch?v=H1VMaNBOIFs

AniwaR
15.07.2010, 01:35
Thursday, July 8, 2010
5.40 AM (Apparently I Am Travelling Abroad)

Բարև, բլոգ: :) Նոր եմ տուն մտել: Էս ի՜նչ շոգ էր, ֆու՜հ: Վերջապես անասելի ալարկոտությունս հաղթահարելով` հասա համալսարան, գիրքս բարեհաջող հանձնեցի (էդպես էլ չկարդացի «Պինոկիո»-ն ֆրանսերենով:(), դիմումս տվեցի, որ սեպտեմբերին առաջիկա բացականերս հարգելի համարեն, հետո մի քանի անհրաժեշտ գնումներ կատարեցի (ամենակարևորը՝ լիքը դատարկ դիսկեր առա. անցած տարի Ստրասբուրգում դրանց համար 10 անգամ թանկ եմ վճարել, քան այստեղ!!): Կարծես թե ամեն ինչ տեղում է, մնաց միայն այդ ամենը ճխտել ճամպրուկի մեջ. 10 ժամից պետք է օդանավակայանում լինեմ:


Անցած տարի գրեթե հենց այս նույն ժամանակահատվածում էր, որ էլի պետք է գնայի քրոջս մոտ: Ու էնքա՜ն ուրախ էի, չեք պատկերացնի, անհամբերությամբ սպասում էի. առաջին անգամն էր, որ պետք է Հայաստանից դուրս ինչ-որ տեղ գնայի, առաջին անգամ ինքնաթիռ պետք է նստեի. անընդհատ մտածում էի՝ տեսնես կվախենա՞մ քրոջս նման (ինքը սարսափելի ֆոբիաներ ունի ինքնաթիռներից, ասեմ՝ իմանաք), թե՞ չէ: Վերջում պարզվեց՝ ահավոր կայֆ էր: :D Մանավանդ երբ սկսում էր օդի մեջ ցնցվել, յի՜յ: :D Հետո այնտեղ անցկացրածս օրերն էլ եմ հաճույքով հիշում: Հունիսի 25-ին, երբ առաջին անգամ տեսա Հյուսիսային ծովը (մինչ այդ նույնիսկ Սևանում չէի եղել), նույնիսկ կարող եմ կյանքիս ամենաերջանիկ օրը համարել. աննկարագրելի զգացողություն է, երբ աչքերդ միանգամից բացում ես, ու գլուխդ սկսում է պտտվել այդ անվերջանալիորեն կապտականաչավուն, մի տեսակ տարօրինակ, փսիխոդելիկ տեսարանից, ու ականջներդ ճնշող խշշոցից, ինչպես նաև նրանից, որ չես կարողանում կողմորոշվել՝ երկինքը որտեղ է. աչքերդ հիացմունքից արցունքոտվում են, ու բացառված չի, որ սկսես երեխայի նման տզզալ =) : Մի խոսքով, առաջին անգամ հասուն տարիքում ծովը տեսնող մարդու ռեակցիան ճիշտ և ճիշտ էկրանավորված է "Knockin' on Heaven's Door" ֆիլմում, երբ հերոսները վերջապես հայտնվում են Հյուսիսային ծովի (այո՛, այո՛, Հյուսիսային:)) ափին: Համենայն դեպս ինձ մոտ, որ այդպես էր, դեռ ավելի ուժեղ: Դրա համար ֆիլմն այդքան էլ չէի հավանել, քանի որ նայեցի այդ օրվանից որոշ ժամանակ անց, ու մի տեսակ թույլ թվաց...

http://3.bp.blogspot.com/_rfMJeXgm-Ws/TDXjV4KIp0I/AAAAAAAAAAM/n7Cb1VkWekc/s320/Summer+2009+221.jpg

Էհ... Թեմայից շատ եմ շեղվում... Ասածս այն է՝ էնքա՜ն լավ էր: Իսկ այս տարի մի տեսակ չեմ ուզում գնալ: Ավելի ճիշտ՝ ուզում եմ: Բայց ուզում եմ նաև մնալ: :( Մի 55%-ով ուզում եմ գնալ, 45-ով՝ մնալ: Էս տարի լավ էր, երեխեք, ձեզ հետ: Կարոտելու եմ: :*) Էս բլոգումս էլ կաշխատեմ որքան հնարավոր է հաճախ պատմել Եվրոպայում իմ ունեցած փոքրիկ արկածների ու տրամադրության մասին: Չեմ խոստանում, որ կլինի "Eurotrip" ֆիլմի նման հետաքրքիր կամ էրոտիկ դրվագներով լի, բայց դե... :D Տեսնենք՝ ինչքանին կհերիքեն համեստ հնարավորություններս:


Բռռռ... Լավ, գնամ խուրջինս կապեմ, ընկերներ, լավ մնացե՜ք: :)

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/540-am-apparently-i-am-travelling.html#more)

---------- Ավելացվել է՝ 02:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:29 ----------

Sunday, July 11, 2010
Darker than the Deepest Sea
Երբ պատրաստվում էի ճանապարհ ընկնել, դեռևս նախորդ գրառումն անելիս, ազնիվ-ազնիվ խոսք, դեռ ոչինչ չգիտեի... Բրյուսելի օդանավակայանից հոգնած դուրս եմ գալիս. գրողը տանի, ավելի շուտ եմ տեղ հասել, քան ինձ դիմավորողները: Ինչ արած, սպասում եմ, շուտով գալիս են, նստում ենք մեքենան, մի քիչ խոսում ենք, ի՞նչ նորություն և այլն... Ու փորձում եմ մեքենայի մեջ գոնե մի փոքր քնով անցնել մինչ կհասնենք Նամյուղ:

Մի ժամից ավել էր անցել, իջնում ենք մեքենայից. ծո՜վ... ծո՞վ... Ի՞նչ գործ ունենք ծովի ափին Քույրիկենքս անակնկալ էին պատրաստել. 1 շաբաթ ծովի ափին:


Դեռ ավելին. տեսեք՝ ի՜նչ նվեր եմ ստացել էսօ՜ր.

http://3.bp.blogspot.com/_XH1HWcr0P1g/RwwgC6bprAI/AAAAAAAAABo/ZpSTYtXC6jE/S240/nick+drake.jpg

Փորձեք պատկերացնել ուրախությանս չափը, աաաա՜հհհ, գրքից եմ պեղել.


http://www.youtube.com/watch?v=UH-lGX_NjXU
p.s. Դուհ, հոգնեցի էս ստեղնաշարով գրելուց, կոմպիս կարոտել եմ: :(

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/darker-than-deepest-sea.html)

---------- Ավելացվել է՝ 02:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------

Wednesday, July 14, 2010
"Welcome to Belgium!" trollface.jpg (http://i485.photobucket.com/albums/rr212/Takorax/trollface.jpg)

Ինձ բախտ վիճակվեց ամբողջ 2 օր զարմանալ այն բանի վրա, որ 25^C ցրտի պայմաններում ու քամոտ եղանակին Լա Պան (La Panne) քաղաքի ողջ բնակչությունը՝ իր բազմաթիվ այցելուներով հանդերձ, լողազգեստները հագին (ոմանք նույնիսկ առանց կրծկալի) վազում են լողափ: "Welcome to Belgium! XD",- եղավ քրոջս ամուսնու «Բարի լույս»-ը, երբ երրորդ օրն առավոտյան աչքերս տրորելով պատուհանից նայում էի մոխրագույն երկնքին ու է՛լ ավելի մոխրագույն ծովին և վերջապես այդ երկուսին կապող ջրի հաստ շերտին. երբեմն նույնիսկ կասկածելի էր դառնում, թե որ ուղղությամբ է թափվում անձրևը…



Ինչևէ, արդեն հարմարվել եմ բելգիական տիպիկ եղանակին. օրվա կեսն անձրև, կեսն էլ արև ու քամի: Չնայած դրան՝ հաճելի բաներ էլ կան. օրինակ այն, որ 15 տարեկանից բարձր բոլոր բելգիացի կանայք առնվազն իմ 2 քաշն ունեն /ընդ որում, բարձրահասակ էլ չեն առանձնապես/, ու այստեղ լողազգեստով ինձ իսկական սուպերմոդել եմ զգում: :D

Դե իսկ ինչպե՞ս են անցնում օրերս: Ասեմ. արթուն եղած ժամանակ օրվա 10 տոկոսն անցնում է Նիք Դրեյքի բիոն կարդալով, իսկ մնացած 90 տոկոսը՝ կարդացածիս մասին մտածելով. բոլոր պատկերացումներս, սեփական երևակայությամբ լցրած չիմացածս անցքերը կաշայի պես խառնվում են իրար... Դե իսկ քնած ժամանակ նույն սյուժեով երազներ եմ տեսնում: Արանքում էլ զբոսնում ենք էստեղ-էնտեղ… Էսօր, օրինակ, գնացել էինք Բրյուժ (Brugge). շատ սիրուն քաղաք էր, նավակով պտտվեցինք քաղաքի ջրանցքներով, սիրուն էր. միջնադարյան շինություններ, կամուրջներ, ինչպես նաև լիքը կարապներ ու բադիկներ… :)

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/welcome-to-belgium-trollfacejpg.html#more)

AniwaR
19.07.2010, 03:00
Sunday, July 18, 2010
Մի բանի մասին, որ ուղեղիցս դուրս չի գալիս :(

Այսօր վերջապես եկանք Ստրասբուրգ: Ինչի՞ եմ ասում «վերջապես», ես էլ հաստատ չգիտեմ: Բայց էս նշանավոր, ներկայումս միջազգային հանրության համար մի շարք կարևորագույն ինստիտուտներ հյուրընկալող, իր վրա պատմական կարևորագույն իրադարձությունների բազմաթիվ հետքեր կրող, Եվրոպայում, կարծում եմ, գեղեցկագույն քաղաքներից մեկը թերևս ամենաշատն էր դուրս եկել, ու մի տեսակ կարոտել էի, սպասում էի էսօրվան::) Բայց սպասելուս պատճառը միայն քաղաքը չէր. վերջապես քրոջս համակարգիչն ընկավ ձեռքս (ուխա՜յ): Չնայած խեղճի՝ հազիվ շնչող, տրաքած վիճակին, իտալերեն Windows XP-ին, մյուս բոլոր ծրագրերի հին տարբերակներին՝ ես երջանիկ եմ. ունեմ մարդավարի հայերեն գրելու հնարավորություն, լաստ.ֆմ-ի սկրոբլեր, ականջակալներ, սարսափելի արագ ինտերնետ և դրանից մի քիչ շատ օգտվելու հնարավորություն: Ափսոս էս անպետքի դիսկավոդը ձայնագրող չի.... :(



Ստրասբուրգ միշտ մեքենայով ենք գալիս: Մի չորս ժամվա ճանապարհ է: Էսօր ճանապարհի կեսը փորձեցի քնել հետևի նստարանին՝ անհարմար, անբնական դիրքով պառկած, իսկ մյուս կեսին որոշեցի շարունակել Թրևոր Դաննի գրքի ընթերցումը: Ու՜ֆ, կյանքիս կեսը գնա՜ց. դեռ կեսն եմ հասել գրքի, ու արդեն թվում է՝ մինչև վերջ չեմ ձգի՝ ընթացքում իմ ստացած շոկերից, ուղեղի արգելակումներից ու միկրոինֆարկտներից: Էնքա՜ն սիրեցի գիրքը: Գիտե՞ք որն է ամենահաճելին այն կարդալիս. այն, որ կարդալու ընթացքում սիրտդ թփրտում է սպասումից, թե հաջորդ էջին էլի ի՞նչ մի անսպասելի բան ես իմանալու, հաջորդ անգամ ո՞նց ես զարմանքից ապշելու, թե ինչքա՜ն նեղ է աշխարհը, հաջորդ անգամ քո սիրելի ո՞ր մի երաժշտին ես հանկարծակի բախվելու ու ի՞նչ կապ ես բացահայտելու նրա ու Դրեյքի միջև, հեհ: Չեմ դիմանում, ամեն անգամ երկար դադար եմ տալիս, նայում եմ պատուհանի կողքով սահող ծառերին, դեղին ու կանաչ, սանտիմետրի ճշգրտությամբ չափած-ձևած բելգիական, լյուքսեմբուրգյան կամ էլ երևի արդեն ֆրանսիական դաշտերին ու փորձում ուշքի գալ հենց նոր կարդացածից ու մտքերս մի քիչ դասավորել. ո՜նց եմ հասկանում Ռոբին Ֆրեդերիկին և հատկապես the way she fell in love with Drake: Sandy Grey? John Martyn-ի «London Conversation»-ի՞ց. երգ Ռոբինից՝ նվիրված Դրեյքի՞ն. ախր ինչքա՜ն էի հավանել այդ երգը ու շատ եմ լսել այս գարնանը, բայց դե գաղափար չունեի... Կամ՝ Ջերեմի Մեյսոն, ինչքա՜ն է խոսվում Դրեյքի այս ընկերոջ մասին, և պարզապես "three hours from sundown Jeremy flies"... )) Կամ էլ, ասենք, ընդամենը տասնութ տարեկան Նիք Դրեյք, ով միանգամայն պատահաբար հանդիպում է ռոլինգներին ինչ-որ էժանագին ռեստորանում ու նվագում Միք Ջագգերի ու Կիտ Ռիչարդսի համար, վերջում էլ տնեցիներին պարզապես պատմում, որ «բավական հետաքրքիր էր այդ ամենը»... Էհհհ, չգիտեմ, հիմա էլ նստած եմ մթության մեջ, լսում եմ Դրեյքի ֆավորիտներից The Graham Bond Organization-ի առաջին ալբոմը՝ «The Sound of 65», ու ի՜նչ լավն է, իմ ֆավորիտներից էլ դարձավ. պետք է անշուշտ Գրահամ Բոնդին ավելի շատ ուսումնասիրել:

Հայաստանում արդեն գիշերվա երեքն անց կես է, ու ոչ ոք ընկերներից հետս չատ չի անում: :( Մեկը գնաց «ծակվելու», հետ չեկավ, մյուսներն էլ երևի քնած են:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/blog-post.html)

AniwaR
22.07.2010, 16:23
Լինում է մեկ-մեկ, ահավոր սարսափելի զգացողություն է, արցունքները կանգնում են կոկորդիդ, ու ուզում ես շրխկացնես դեմքին ու ընենց գոռաս, որ ատում ես իրեն քեզ օգտագործելու համար, ու ինչքան շատ ես ճանաչում, էնքան նողկում ես իրենից ու ափսոսում դրա համար! Էնքա՛ն ուժեղ գոռաս, որ խլանա, ու ականջներում խշշոցի պես անընդհատ, օրուգիշեռռռ, գիշերներով էդ նախադասությունը կրկնվի մենակ:

Բայց չեմ անում, որովհետև ամեն ինչ անցողիկ է, ու հիմա քեզ զգում եմ քամուն տված փոշու պես... Հաա՜ հա՜ հափ-չի՜ *ROFL*


http://www.youtube.com/watch?v=V5UvIk08q4A

Հ.գ. Ես լավն եմ: Ընենց եմ ինձ սիրում: :)

---------- Ավելացվել է՝ 17:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:21 ----------

Մոռացա ասեմ.

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/blog-post_22.html)

AniwaR
23.07.2010, 16:47
Փսիխոդելիա

Գիտե՞ք ինչն եմ սիրում: Էն որ աչքերդ փակում ես, հանգիստ, հավասարաչափ շնչում ես, ու մթության մեջ տարբեր գույներ են սկսում վառվել, մեծանալ, փոքրանալ, հեռանալ, մոտենալ, սահել, վազվզել՝ արձագանքների պես... Ինձ մոտ հիմնականում գերակշռում են մուգ կապույտ, վառ, մուգ կարմիր, նարնջագույն ու դեղին գույները: Սիրուն ա, չէ՞: :)



http://www.youtube.com/watch?v=dMUfYiIBVGk


Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/blog-post_23.html)

AniwaR
30.07.2010, 02:34
Անասելի հաջող գնումներ և ճամփա ընկնելու մասին:)

Անասելի հաջող գնումները

Էսօր էլի իջել էի քաղաքի կենտրոն՝ ինձ մի երկու պակաս-պռատ շորիկներ առնելու: Հիմա այստեղ զեղչերի սեզոնն է, որը սակայն վերջանում է, վերջին օրերն են, ու բոլոր քիչ թե շատ նորմալ շորերն արդեն հնձված են: :D Մի խոսքով, ոչ մի բան չհավանեցի, ինչ էլ հավանում էի, նոր հավաքածուներից էին, իսկ ես՝ ժլատս, ինչպես միշտ, ափսոսում եմ փող ծախսել, այն էլ՝ զեղչի սեզոնին սկզբնական գնով գնել, չէ մի: Երեք ժամ ապարդյուն ջանքերից հետո՝ գտնելու հարմար ինչ-որ բան, ջղայնացա, քայլերս արագ-արագ ուղղեցի ուղիղ Fnac, շտապել էր պետք. շուտով ժամը յոթն է դառնում, ու տասնհինգ րոպեից խանութը փակում են: Վազելով ներս մտա, առանց երկար-բարակ մտածելու ճանկեցի Bryter Layter-ն ու Pink Moon-ը, գնացի կասսայի մոտ՝ վճարելու, ու էդտեղ...
Ինձանից առաջ կանգնած մի մարդ՝ մոտ երեսունհինգ-քառասուն տարեկան սիրունատես տղամարդ էր, տեսավ ձեռքիս CD-ները, ֆրանսերեն ինչ-որ բան բլբլաց արագ-արագ, լավ չլսեցի՝ ինչ էր ասում, միայն այն հասկացա, որ ուզում է դրանք տեսնել: Bryter Layter-ը ձեռքիցս վերցրեց (զուսպ ֆրանսիացիների համար բավական անսպասելի պահվածք էր), շուռումուռ տվեց, նայեց, ժպտաց. "C'est de bons souvenirs, ah!" Վերադարձրեց ինձ, ես էլ պարզապես ժպտացի իրեն, վճարեցի ու շտապ դուրս եկա, նստելու տեղ ճարեցի, անհամբեր սկսեցի պատառոտել Pink Moon-ի վրայի ցելոֆանե թաղանթը, հանեցի լրացուցիչ շապիկը, որով այն պատված էր (Դրեյքի դիմանկարն էր վրան), ու ինձ «ծիկ» արեց հոլանդական պանրից մորեգույն լուսինը: Հատկապես ուրախացրեց ներդիրը: Դրեյքի ձեռագրով գրված երգերի բառերի լուսանկարները կային: Ի դեպ, ինձ թվաց՝ մի քիչ ինձ նման է գրում: Բայց ոչ թե իմ անգլերեն, այլ հայերեն ձեռագրին նման. արագ-արագ շարված, միջին չափի տառեր, մի քիչ ավելի պարզեցված, քան իրականում իրենք կան, անտարբեր՝ դրանց ձևի նկատմամբ, էնքան որ գրելիքդ գրես: )))
Այ էսպես, գոհ եմ էսօր, իսկական հաջող գնումներն էսպիսին պիտի լինեն. որ խանութից դուրս գաս ու ուրախությունից պարես: :)

Ճամփա ընկնելու մասին

Շաբաթ օրը գլխավոր միսիայիս մեկնարկն է (:D)՝ այստեղ գալուս պատճառն ընդհանրապես: Գնում եմ Հայդելբերգ, Գերմանիա: Դեռ չգիտեմ ոնց կլինի, բայց ամենայն հավանականությամբ էլ հնարավորություն չեմ ունենա բլոգում հաճախ գրառումներ կատարել: Տանն ինտերնետ չեմ ունենալու: :( Ուրեմն հիմիկվանից ինձ հաջողություն մաղթեք: Հուսով եմ՝ համալսարանական գործունեությունս հաջող կանցնի, ես դեպրեսիաների մեջ չեմ լինի, ծուլություն չեմ անի, ու ոչինչ չեմ ձախողի: :)

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/07/blog-post_29.html)

AniwaR
31.08.2010, 14:22
Zzz

f**k this blog! Գրելու հավես չունեմ:

Հայդելբերգը կարոտում եմ: :( Սիրտս կորցրի կյանքիս լավագույն ամսվա հիշողությունների մեջ. իմ բախտին արժանացած բոլոր դժբախտների հիմնը.


http://www.youtube.com/watch?v=puGHS7dgCmk


http://www.youtube.com/watch?v=ipyqMjPniHQ

Իսկ հիմա նստած եմ նորից Ստրասբուրգում, պատրաստվում եմ մի տասն օր էլ ձանձրանալ ու տուն: Ուֆ: :( Հավատս չի գալիս: Էդքան նոր ընկերներ, ահավոր լավ մարդիկ, էդքան ուրախ օրեր: Դաժան է այդ ամենն ընդամենը մի ամիս ունենալ ու հետո ընդմիշտ կորցնել... :( Էս անգլիացիներն ուրիշ են էլի: Պատրիկին վերջին օրը ավտոբուսում տեսա (ինքը գնում էր կայարան՝ գնացք նստելու, ես էլ Համալսարանի հրապարակ՝ քրոջս սպասելու): Հարցնում եմ՝

- Հը՞ն, ո՞նց ես, կուզենայի՞ր էլի մնալ:
- Հմմ, չէ, իմ կարծիքով մի ամիսն իսկը այն էր, ինչ պետք է:

Է՜հհ, երևի ճիշտ ես ասում: Որ մտածում ես, այդ ամենն ընդամենը մի ամիս պիտի տևեր, հենց դրա համար էլ էդքան լավ էր: Թե չէ՝ ո՞վ էր գժվել՝ դրանից ավել էդքան փարթիներ, համերգներ, կինոդիտումներ ու էլի չգիտեմ ինչեր կազմակերպի: Մի ամսով մի երկու հարյուր հոգի հավաքվել են, բոլորն օտար, բոլորը մենակ ու բոլորն ուզում են ընկերանալ ու ծանոթանալ: Թե չէ Հայդելբերգում էլ առիթ եղավ հանդիպել դժգոհների ու մենակների՝ տեղի բնակիչների ու երկարաժամկետ ուսանողների մեջ: Բացի դրանից, ախր Հայաստանն էլ եմ կարոտել: Ավելի ճիշտ՝ էնտեղ մի երկու հոգու: :) Թե չէ տեղն ի՜նչ կապ ունի: Մարդիկ են տրամադրություն ստեղծում: Մարդի՛կ: :) Եվ ըստ այդմ ասում եմ՝ գրողի ծոցը գնա ֆղանկղայշը: Ֆու՜: Երբ կլինի հետ գամ:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/08/zzz.html)

AniwaR
09.09.2010, 19:54
Ցտեսություն

Էհհ, ճամփորդությունը վերջացավ, ճամփորդական օրագիրն էլ հետը: Մնում է կամ վերնագիրը փոխել, կամ էլ փակել՝ ոչ այնքան հեռու ապագայում վերաբացելու հույսով:
Հիմա ուզում եմ գրել վերադառնալուց կարճ ժամանակ անց, երբ դեռ երկկողմանի տպավորությունները թարմ են, իմ զգացածի ու մտքերի մասին: Շրջանցում եմ դեպի Երևան թռչող ինքաթիռը, Զվարթնոց օդանավակայանը, էլ չեմ ասում օդանավակայանից տուն տանող ճանապարհը և մասնավորապես՝ այն հիասքանչ տրանսպորտային միջոցը, որ գծում է այդ ճանապարհը: Իսկական վերադարձը սկսվում է քո տան դուռը բացելու պահից: Առաջին անհարմարությանը, որ բախվում ես՝ անջատիչների ու զուգարանակոնքի բարձրությանը վերահարմարվելու անհրաժեշտությունն է: Հետո բացում ես սենյակիդ դուռը, ու այդ պահից սկսած հաջորդ երկու օրն անցնում են 2 ամսվա բանգլադեշյան փոշու ու կեղտի մեջ թաղված սենյակդ՝ հատակից, պատերից ու կահույքից սկսած մինչև ամենամանր իրերդ (դիսկերս՝ հատիկ-հատիկ) մաքրելով: Բայց դե տրամադրությունը (դեռ) բարձր է, այդ ամենին թեթև, նույնիսկ ուրախ-զվարթ ու լավատեսորեն ես վերաբերվում: Էդպես ժամերն անցնում են մինչև վերսկսվում են առօրյա մարդկային շփումները: Հաստատ գիտեմ, նրանցից շատերը, ումից բողոքելու եմ, սա կարդալով կասեին. «Հըլը մի սրան, գնացել ա, զարգացել ա, եկել ա մեզնից ա բողոքում»: Չասեն էլ, հո կմտածեն: Բայց էդպես չի, ես գրեթե նույնն եմ մնացել, ուղղակի ինքս ինձ մի քիչ ավելի եմ հիմա հասկանում, մեկ էլ AC/DC-ի նկարով մի վերնաշապիկ ավել ունեմ:
Ամբողջ գիտակից կյանքս ինձ էստեղ համարել եմ իրականում (էստեղ երևի ավելի դիպուկ կլիներ ասել՝ վիրտուալից դուրս) գրեթե չշփվող, ոչ մարդամոտ մարդ: Դրա համար էլ շատերը զարմանում են ինձ վիրտուալ ճանաչելուց հետո տեսնելով՝ հիմնականում նրա համար, թե ինչու եմ այդքան լուռ: Բայց դա այդպես չի: Հայդելբերգում հասկացա, որ ահավոր մարդամոտ եմ: Իսկ Հայաստանում չի ստացվում: Ինչու՞: Որովհետև սիրում եմ, երբ ինձ հարգում են ու սիրում եմ ուրիշներին (թե հին ծանոթներին, թե, առավել ևս քիչ ծանոթներին կամ անծանոթներին) հարգալից վերաբերվել, ու հատկապես սիրում եմ, երբ էդ երկուսն իրար հետ են լինում: Իսկ հարգանք կոչվածը նկատի չունեմ «արի-իմ-ախպեր-ես-քեզ-հարգում-եմ-բա-ոնց» հարգանքը, այլ սիրալիրությունը, ժպիտը, դիմացինին հասկանալու, բարի լինելու ընդունակությունը: Այո՛, ես ուզում եմ մոտենալ սուպերմարկետի աշխատողին, պարզապես ժպտալ նրան ու ասել «բարև Ձեզ», որովհետև հարգում եմ ու ուզում եմ էդ մի ժպիտով մի քիչ թեթևացնել երկուսիս օրն էլ: Ու ուզում եմ, որ նույն պատասխանը ստանամ: Ահա: Կամ ուզում եմ կուրսեցիներին, որոնց «ախպերության» այս կամ այն խմբավորման մեջ ես թեկուզ չեմ մտնում ու անկախ սեռից, մանավանդ երկար ժամանակ տեսած չլինելուց հետո տեսնելուց նույն անկեղծ ժպիտն ու «բարև»-ը ստանամ, ինչ որ ես եմ ամեն անգամ տալիս ու ամեն անգամ նույն պատասխանը չստանալուց հետո փոշմանում: Ինչի՞, ինչի՞ մարդիկ էնպիսին չեն էստեղ, ինչպիսին Հայդելբերգում էին: Ինչու՞ էնտեղ կարող էի կողքիս հարևանուհու հետ ինքս մեր հանրակացարանի ընդհանուր սենյակում փարթի կազմակերպել ու հրավիրել մարդկանց, որոնց ճանաչում եմ ընդամենը մեկ օր, բայց որոնք ինձ արդեն դուր են գալիս: Եթե ինձ երկու ամիս առաջ ասեին, որ ինքս նման բան եմ անելու, ազնիվ խոսք, չէի հավատա: Մանրուք է թվում, բայց էնտեղ նույնիսկ հասարակ տետրի թղթի վրա մատիտով, մեր ձեռագրով փոքրիկ հրավիրատոմսեր էինք գրել, որոնք ինքս բաժանում էի սրան-նրան: Դրանք ընդունվում էին ժպիտով ու շնորհակալությամբ: Իսկ ինչու՞ ընդհանրապես էնտեղ կարող էի ասել ասել «բարև» պարզապես անծանոթ մարդկանց (որոնք կարճ ժամանակ անց դառնում էին ծանոթներ), որոնք պարզապես ինձ դուր էին գալիս ու որոնց հաջորդ պահին առանց ձևականությունների կարող էի հրավիրել կինո, համերգ կամ պարզապես զբոսնելու: Ու կարևորն այն էր, որ այդ ամենը փոխադարձ էր: Էս անգամ դու ես բարևում, մյուս անգամ քեզ են բարևում: Դու հրավիրում ես, քեզ հրավիրում են: Դու ժպտում ես, քեզ ժպտում են: Դու մարդկանց սիրում ես, քեզ սիրում են: Դու ընկեր ես, քեզ ընկեր են... Ուզում եմ հարգանք լինի, ժպիտ լինի, ըհը, ուզում եմ մամաս վերջապես սովորի սենյակիս դուռը բացելուց առաջ դուռը ծեծել: Է՞լ ինչ եմ ուզում: Ուզում եմ մի տեղ լինի, որտեղ քարացած «ախպերություններ» չկան: Հա, ես շատ մարդամոտ եմ: Պարզապես էստեղ մարդիկ չեն սիրում իրենց հարգված զգալ, դրա համար էլ հաճախ մերժում ենք իրար՝ ես ու էս հասարակությունը: :(

Անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը, Ճամփորդական օրագիր:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/09/blog-post.html)

AniwaR
28.09.2010, 16:33
Անսպասելի հյուր

Մեր տանն իմ ննջասենյակի պատուհանը բացվում է պատշգամբից դուրս: Իսկ պատշգամբում, ինչպես ենթադրվում է, որ պետք է լինի յուրաքանչյուր նորմալ պատշգամբում, լցված են հազար ու մի անպետք իրեր, դատարկ արկղեր. լիքը փոշի ու խառնաշփոթ. իսկական դրախտ վայրի աղավնիների համար, որոնք 2 տարի է, (մեր տեղափոխվելու օրվանից ի վեր) չեն վարանում ուղիղ պատուհանիս տակ բույն դնել ու իրենց ծլվլոցով գլուխս տանել: :)

Այսօր դասից տուն եմ գալիս, սովորականի պես դուռը փակ է, տանը ոչ ոք չկա, մի կերպ բացում եմ (երևում է՝ կողպեքն էլի անսարք վիճակում է), հոգնած մտնում եմ սենյակս, պայուսակս շպրտում մի կողմ ու առաջին բանը, որ նկատում եմ, պատուհանի կողմից եկող թևերի աղմուկն է: Նայում եմ այդ ուղղությամբ, ու համենայն դեպս այդ պահին ինձ թվում է, թե պատուհանից դուրս նշմարում եմ թռչնի ուրվապատկերը: Մտածում եմ՝ երևի էլի աղավնիներն են, նորից բույն են հյուսում:

Համակարգիչը միացնում եմ, գնում խոհանոց՝ ուտելու բան ճարելու, հետ եմ գալիս իմ սենյակ ու նկատում, որ էդ գրողի տարած թռչնակի հանած աղմուկն ինչ-որ սովորականից շատ է. եթե այսպես շարունակվի... Ճիշտ է, շատ ցավալի կլինի, բայց ստիպված եմ լինելու դրան իմ տարածքից դուրս անել: :D Էս մտքերով էի, երբ հանկարծ գլխի ընկա՝ աղմուկը ներսից է, ոչ թե դրսից: Ճնճղուկ էր ընկել սենյակս՝ ամենայն հավանականությամբ պատուհանի վերևի բաց հատվածից թռել էր ներս, հայտնվել ապակու, լուսամուտագոգի ու վարագույրի արանքում և չէր կարողանում դուրս գալ: Հեհե :)) Բարև ձեզ: :) Մի երկու տարի առաջ լիներ, քեզ կբռնեի, մի քիչ հետդ կխաղայի, կսիրեի, ու եթե բախտդ բերեր՝ դեռ կենդանի մնայիր, նոր բաց կթողնեի::D Իսկ հիմա՝ ոչ: Հիմա որոշում եմ լուսանկարել: Պատուհանագոգին չի ստացվում, վարագույրը մի կողմ եմ քաշում, դուրս է թռչում, ընկում սենյակովս մեկ՝ պատերին: Մի կերպ բռնացնում եմ՝

http://4.bp.blogspot.com/_rfMJeXgm-Ws/TKHdzLw6WPI/AAAAAAAAABo/-kYvUQn_y88/s1600/bird+in+my+room+009+small.jpg

Հետո պատուհանը լրիվ բացում, քշ-քշ-քշ... Բարով մնաս: Քո պատճառով բարեկամի համար գնված ֆոտոապարատի տուփը բացեցի, հերիք չի, մի հատ էլ ծրտել ես թղթերիս վրա: :))

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/09/blog-post_28.html)

AniwaR
02.10.2010, 23:44
Ու՜յս: Մեկ-մեկ ուզում եմ ուղղակի ասել «ու՜յս» ու ծիծաղել: Սրանց-նրանց սիրահարական, սենտիմենտալ զեղումների վրա: :( Կյանքում առիթ չեմ ունեցել մի քիչ էլ ես տենց ապուշ-ապուշ դուրս տամ: 7-րդ դասարանում մեկին թունդ սիրահարվել էի, էդպես մինչև տասներորդ: Ու վերջ, ոչ մի բան էլ չեղավ, օբյեկտիվորեն ոչ մի ռոմանտիկ դրվագ գոնե, եղածն էլ իմ էշ երևակայության արդյունքն էր: Հիմա քնքշանքի կամ կարոտի նշույլ էլ չեմ զգում գոնե էն զգացմունքի նկատմամբ, որ ունեցել եմ: Օբյեկտի մասին չեմ էլ ասում, որովհետև անկապ դեմք էր: Ճիշտ է, իմ ունեցած փոքր ընտրության հնարավորության սահմաններում բնավ վատագույն տարբերակը չէր, բայց առանձնապես մի հետաքրքիր երևույթ էլ չէր: Բեքստրիթ Բոյզի ֆանատ ու Դիփ Փարփլ լսող, բայց խմբին չիմացող տղան ի՞նչ պիտի լինի: Իրար հետ գնում էինք անգլերենի պարապմունքների: Մի քիչ իրան երևակայում էր, բայց դե իրականում շատ համեստ գիտելիքներ ուներ...

Ուֆ, պատմեցի, մի քիչ սիրտս հանգստացավ: Ուղեղս պայթում ա, հա, ներսից տրաքում եմ էդ զեղումները կարդալիս: Յախք: Ռադ եղեք: Ոնց եմ նախանձում ձեզ: Ոչ ոք ինձ չի սիրում::( Հա, ես սենց եմ, ահավոր թույն ու թարախ մեռնում եմ: Մոտս նեդատ*ա*ոզ չի, չէ: Ուղղակի սենց վատն եմ, շատ վատը: Հիստերիկ, անպետք ու տխուր: Մի սիրեք ինձ: :(

AniwaR
05.10.2010, 20:33
Հիմա պետք է մտածել, թե ինչն է կարևոր, ինչն է նյութական, շոշափելի ու ինչ է ինձ պետք: Էս տարի պետական քննություններ ունեմ: Ի՞նչ եմ անելու, բռռռ: :( Տարեսկզբի բացականերիս պատճառով արդեն ահագին տուժել եմ, ֆրանսիացու լեկցիաներ եմ բաց թողել, որ ուրիշների նշումներով անհնար է հասկանալը: Իսկ կիսամյակային քննությունները դեկտեմբերին են: Տակն 2 ամիս բան մնաց: :( Պետք է ինձ կաղնու փայտի տեղ դնեմ: :))

Գիտե՞ք, որ փոքր էի, ահավոր մեծ կամքի ուժ ունեի: Ու շատ պատասխանատու էի: Եղել է՝ ընդամենը մի օր տնային աշխատանքը չեմ կատարել, քունս ոչ մի վայրկյան չի տարել: Գիշերվա կեսին հելել գրել եմ ու հաջորդ օրը խիղճս հանգիստ գնացել դասի: Անին ժամանակին կարգին, խելացի, ուժեղ աղջիկ էր: Դպրոցում ամենալավն էր սովորում: Ու ինքը միշտ առաջինն էր ամեն ինչում, ինչ ձեռնարկում էր: :) Փոքր ժամանակ լողի էր գնում (դե, նշեմ, որ 90-ականներից մինչև 00-ների սկիզբը Գյումրիում, որ լսում էին լողի եմ գնում, աչքերը չռած նայում էին վրաս, չկար այդպիսի բան:) ), միակ աղջիկն ինքն էր խմբակում, բայց բոլորից արագ էր սովորում ու լավ էր լողում: Որ մարզիչը մկանները բացելու համար բավական դաժան էքսպերիմենտների էր ենթարկում մեզ, բոլոր տղաները ղժժում ու զռռում էին ցավից, իսկ ես չէ, բաաա::P Իսկ հիմա ինչի՞ եմ նման: Նույնիսկ առաջին տասնյակում չկամ կուրսի ցուցակում, էն դեպքում, որ կարող եմ հենց առաջինը լինել: Ֆիզիկապես դառել եմ ահավոր թույլ ու նվազ մեկը: Սարսափելի եմ լողում: Մի հեծանիվի եղածն ինչ էր, էդպես էլ չսովորեցի: Թե ու՞ր կորավ էդ Անին, ես էլ չգիտեմ: Ուզում եմ գտնեմ իրան: :( Վերջ: Ու գտնելու եմ: Կամ առաջինն եմ լինելու, կամ չեմ լինելու::B

AniwaR
07.10.2010, 00:28
Փակ աչքերով

Չնայած վերնագիրն էժանագին է, բայց գրառումս էժանագին սիրային զեղում չէ: :D

Որպես նախաբան ասեմ միայն, որ հիմար է այն մարդը, ով շուտ է հանձնվում: Հա, ու արի ու տես, որ սեփական հիմարությունս երբեմն կարմիր լույսի պես վառվում է ականջներիցս ուղիղ 2 սմ բարձրության վրա ու մոտավորապես շտապ օգնության մեքենայի ազդանշանի նման ծակող ձայն հանելով՝ առողջ բանականության ցանկացած կանչ խլեցնում::D

Այն, ինչը դեռ մի 10 օր առաջ անհնար էր թվում ու ինձ հուսահատության գիրկն էր նետել (այն աստիճան, որ լացելով ընկել էի սկայպ ու Արամուսին խնդրում էի, որ ինձ գոնե մի քիչ ոգևորի, ով էլ, ի դեպ, էդ խնդիրը փայլուն կերպով լուծեց;)), վերջին 2 օրը դարձել է իրականություն. արդեն կարողանում եմ առանց գրիֆին նայելու նվագել, համեստ, բայց միանշանակ առաջընթաց ցույց տվող արագությամբ փոխել հիմնական ակորդները: Առանց գրիֆին նայելու (աչքերս փակ!!!) G-ից անցնում եմ D, Dm, G-ից C և հակառակը, էլ չեմ ասում, որ A, Am, E, Em ու էլի մի քանի պուպուշ ակորդներ լրիվ խաղուպար են: :) Այս ամենը Neil Young-ի "Heart of Gold"-ի շնորհիվ: Ճիշտ է՝ առանց շրթհարմոնի շատ անշուք է հնչում (մանավանդ, երբ կիթառն էլ իմ կատարմամբ է), բայց դե տվյալ միսիայի իրականացման գործընթացում այդ փոքրիկ հանգամանքն առայժմ երկրորդական է: Վերջին օրերս անընդհատ դա եմ նվագում, կիթառն աչքիս դեմն եմ պահում, որ հենց մի րոպե ազատ ժամանակ ունենամ, ձեռքի հետ նվագեմ: Էս մեթոդն իմ դեպքում շատ արդյունավետ է աշխատում, որովհետև տարվում եմ սովորաբար, ու 1 րոպեն 40 րոպեից պակաս չի տևում: Սկզբից մտածում էի՝ ընդամենը մեկ ստեղծագործության վրա «լռվելը» ի՞նչ արդյուն պետք է տա որ, ի՞նչ օգուտ, բայց հիմա որ էդ ակորդներով տարբեր երգեր եմ փորձում, էլի շատ հեշտ են ստացվում!!! Է՜հ, վախենամ՝ քչերը հասկանան ինձ. նվագելու հետ երբեք չառնչված մարդիկ՝ ուղղակի իմաստով, իսկ փորձառու նվագողներն էլ, ավելի վատ, հիմա երևի քթների տակ վրաս ծիծաղում են::)) Հա, ծիծաղեք, ծիծաղեք: Իսկ հաջորդ շաբաթվա իմ միսիան լինելու է բարե սովորելը: Ավելի ճիշտ՝ առանձին արդեն կարողանում եմ պահել, բայց պետք է սովորեմ նվագելու ընթացքում արագ փոխել: Դրա համար հաջորդ 7 օրվա համար վերցնում ենք ստանդարտ, ծեծված, ոչինչ որ կաղնու փայտ, բայց դե փոխարենը լավ ծանոթ երգ, օրինակի համար էս՝


Em D C
So close no matter how far
Em D C
couldnt be much more from the heart
Em D C
forever trusting who we are
G B7 Em
and nothing else matters

որն ունի մի հատ պուպուշ B7 ակորդ, ու անցնում ենք գործիիի, հիհիհիիի, հոհոհոոո, յեյեյե: :evil_smile

Հ.գ. Վու՜յս.


http://www.youtube.com/watch?v=Eh44QPT1mPE

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/10/blog-post.html)

AniwaR
07.10.2010, 22:52
Ամենատխուր սիրո պատմության մասին

Երեկ գիշեր ու էսօր գիտե՞ք, թե ինչ ֆիլմ էի նայում: 68 թվականի "Romeo & Juliet"-ը՝ Նինո Ռոտայի սաունդտրեկով: Է՜հ: Ամեն անգամ ուզում ես մտնել ֆիլմի կամ գրքի մեջ ու ինչ-որ բան փոխել. ֆիլմում խփել հայր Լորենցոյի նամակը տեղ հասցնող վանականի էշի տուտուզին, որ Բալտազարից շուտ տեղ հասնի, գրքում էլ օձիքից քաշքշել ու ասել, որ խելքից դուրս էս կողմ-էն կողմ չընկնի: Կամ ամբողջ ընթացքում մի տեսակ հույսդ չի կտրվում, որ այս անգամ վերջն ուրիշ կլինի, որ Ջուլիետը դամբարանում մի քիչ շուտ աչքերը կբացի::( Էն էլ չի լինում: Ու պատմությունը մնում է էդպես տխուր ու սիրուն: Է՜հ: Իրական կյանքում էդպես չի լինում: Էդպես միանգամից, հապշտապ, անխելք ու ուժգին չի լինում: Ո՞վ է գժվել՝ բռնի ոչնչից սիրահարվի: Բա մինչև մարդու ներաշխարհը չճանաչես, չշփվես, սերը սեր չի, կասենք մենք: Է՜հ: Շատ էլ, թե կասենք: Մեկ է՝ հացուջրի (ընդհանրացված ասած) մինիմալ կարիքները հոգալուց հետո (երևի հետո, էլի) ամենակարևոր բանը գեղեցկությունը զգալն է...

For never was a story of more woe
Than this of Juliet and her Romeo.
... Մեկ էլ հումորը չկորցնելը:

Հ.գ. of Juliet and her Romeo :)) (և ոչ թե հակառակը. Շեքսպիրն էլ էր սրտի խորքում ֆեմինիստ՝ «խելքը գլխին» բոլոր հանճարեղ ու ոչ հանճարեղ մարդկանց նման)

Հ.հ.գ. Տեսնես՝ Դիսնեյը «Ռոմեո ու Ջուլիետ» չունի՞ նկարահանած::))

Հ.հ.հ.գ.

http://www.youtube.com/watch?v=CCOafzKxfpA

Վերջ: :)

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/10/blog-post_07.html)

AniwaR
10.10.2010, 01:48
Զզվում եմ ինձանից: :cry2 Ոնց որ կյանքում երաժշտություն լսած չլինեմ: Փուչ ու դատարկ գլուխ եմ: Լուրջ, էնքան քիչ ա լսածս, չգիտեմ ինչ անեմ: Անընդհատ ուզում եմ նորը լսեմ, նորը, նոր կատարողների, ստեղծագործողների, նոր երաժիշտների, այնինչ պարզվում է, որ ունեցածս-չունեցածս էլ նորմալ չգիտեմ: :this Ու՛ֆ, ու՛ֆ: Հետո էլ կասե՜ն բլա-բլաաա: Էն օրը ֆրանսի ժամին ասեցի՝ հա, ես կուզեի, որ երկրագնդի վրա թեկուզ միակ անմահը լինեի: Եթե հետս մի զույգ էլ լիներ, վատ չէր լինի: Ու բոլորը ապշած ինձ նայեցին. բլա-բլա-բլա-բլաաա: Բա որ անմահ չլինես, էդքանը ո՞նց հասցնես լսես: Իիիիի՜նչ կարճ ա կյանքը, ոււււ՜ֆ: :cry2 Վերջ: Մինչև last.fm-ի պրոֆիլումս ամեն մի արտիստի դիմաց առնվազն 10,000 լսում չհայտնվի, որոնցից առնվազն 9,000-ը ուշի-ուշով, խելքս գլխիս լսած կլինեմ, մարդ չեմ դառնա::cry2

AniwaR
11.10.2010, 01:42
Գիշերային մտորումներ


http://www.youtube.com/watch?v=-m3oIu8hMc8

Արդեն գիշերվա ժամը 2-ն է: Նստած եմ համակարգչի դիմաց, սկայպով ընկերոջ հետ եմ խոսում ու լսում եմ Robin Williamson-ին, որը նախևառաջ հայտնի է որպես The Incredible String Band շոտլանդական փսիխոդելիկ ֆոլկ խմբի հիմնադիրներից մեկը: Բայց հրաշալի սոլո աշխատանքներ ունի ու ընդհանրապես ֆոլկի ասպարեզում շատ կարևոր դեմք է: Լսում էի իրեն, շատ սիրուն է <3, ու մտածում էի՝ բլոգումս գրառում անեմ այն մասին, թե ինչքան լավն է, որ ես իրականում սկայպով խոսակցությունն ինքս ինձ համար պատրվակ եմ սարքում, որ մի քիչ էլ նստած մնամ, չգնամ քնելու (չնայած ՊԻՏԻ գնամ, անելիքներ ունեմ վաղը, դաս սովորել և այլն), որ մի քիչ էլ իրեն լսեմ:

Հանկարծ էլի ծանոթ ոտնաձայները, զուգարանի ջուրը քաշեց, ու սենյակիս դուռը սովորության համաձայն հրեց, ես էլ սովորության համաձայն ներսից փակել էի.

- Անի, ի՞նչ ես անում:
- Հեչ, մամ:
- Նախ էդ անջատի,- խոստովանում եմ, ինքս սխալ էի, մոռացել էի ձայնն իջացնել, բայց դե սարսափելի բարձր էլ չէր, երաժշտությունն էլ հանգիստ է,- եթե սենց շարունակես, բժիշկ եմ կանչելու:

:(

Հետո քայլերն ուղղվում են խոհանոց, ու շարունակվում է ինչ-որ ագրեսիվ մենախոսություն, դժգոհություններ, փնթփնթոցը մեղմ է ասված: Գիտեմ, շատ լավ գիտեմ, ծանոթ եմ, 20 տարի է՝ նման բաներ եմ լսում:

:cry2

Ընկերներ, ասացե՛ք: Ես հոգեկան հիվա՞նդ եմ: :( Իմ վարքն իսկապես չափից դուրս աննորմա՞լ է: Գուցե ձեր մեջ մեկը կա, որ գիշերվա 2-ին երաժշտություն է լսում, բայց համոզված է, որ շիզոֆրենիայի որևէ տեսակով չի տառապում:

Հոգնել եմ: Էլ չեմ ուզում:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/10/blog-post_10.html)

AniwaR
18.10.2010, 00:38
Խատուտիկներ պղպջակների մեջ

Էս շաբաթ ընդհանրապես տանից դուրս չեմ եկել, այսինքն՝ միայն դասի-տուն, դասի-տուն: Վերջին անգամ դուրս գալու առիթը եղավ անցած շաբաթ օրը՝ Արամի հետ կինո գնալը: Էնպես չի, որ դա անսովոր բան է ինձ համար: Չէ: Մի շաբաթն ի՞նչ է որ: Ամիսներ եմ էսպես ապրել: Ու ոչ մի անգամ: Բայց հիմա մի տեսակ խեղդվում եմ դրանից: Ու մեջս ահավոր ագրեսիա կա կուտակված կոնկրետ ուղղվածությամբ, որը խառնվում ա լիքը ուրիշ տեսակ զգացմունքների ու զգացողությունների հետ: Ինչևէ, էսօր էլ էի հիմնականում ժամավաճառությամբ զբաղված, բայց և այնպես կարողացա ինձ ստիպել մի քանի ժամ հատկացնել աշխատանքային օրենսգիրք կարդալու տաղտկալի զբաղմունքին: Ընթացքում լիքը-լիքը Բերթ Յանշ եմ լսել: Ուշադրությունս հատկապես գրավեց մի ստեղծագործություն.


http://www.youtube.com/watch?v=6kYf2PxYWXo

Carnival

Հա, Ջեքսոն Սի Ֆրենկից է քավր արել: Շատ սիրուն է: Հիշեցրեց, ու սկսեցի Ֆրենկին լսել. իրեն բնորոշ անսահման տխրությունն ու ինքնամփոփությունը փոխանցելով՝ մի տեսակ լվանում է ագրեսիան: Իրեն բնորոշ անսահման գեղեցկությամբ ու անկեղծությամբ հոգիդ պարուրում: Ընդհանրապես սիրում եմ էս ինքնամփոփությունը. ինքը շատ ջերմ բան ա. ոնց որ դու խատուտիկի բմբուլ լինես, իսկ ինքը պղպջակի պես քեզ առնի իր մեջ, ու մեղմ քամու հետ պտտելով բարձրանաք վերև՝ վու՜ վու՜ վու՜, շշշշշ՜ շշշ՜...

Milk and Honey


http://www.youtube.com/watch?v=aj9NbWExvN8

My Name Is Carnival


http://www.youtube.com/watch?v=ayNVXryZ7Jc

I Want to Be Alone (Dialogue)


http://www.youtube.com/watch?v=zgKtGx2s3oM

Just Like Anything


http://www.youtube.com/watch?v=P-WFHVnLNQY

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/10/blog-post_17.html)

AniwaR
21.10.2010, 19:14
Ոււււււււււֆ:

Ուզում եմ համալսարանից դուրս գամ:

Մեռնել եմ ուզում: :cry2

AniwaR
21.10.2010, 20:12
Խաբեցի, էլ չեմ ուզում: :D

AniwaR
23.10.2010, 19:55
Scarborough Fair

Էս օրը հաստատ արժի նրան, որ գրանցվի իմ օրագրում կարմիր գույնով::)

Բայանդուրի բլոկ-ֆլեյտան ամառվանից ինձ մոտ է: Հետս տարել էի Եվրոպա՝ ման ածացնելու (փաստորեն), որովհետև այդպես էլ չհաջողվեց ժամանակ հատկացնել՝ պարապելու: Ընդամենը մի-երկու օր եմ ծնգծնգացրել՝ տնեցիների զահլան տանելով: Հետ գալուցս հետո մի շաբաթ - երկու շաբաթ ռեժիմով պարապում էի՝ ինքնուսույցով, հետո Բայանի ծնունդին իր համար "Happy Birthday to You"-ն նվագեցի, ու էլ ձեռքս չէի առել դրանից հետո՝ մինչև երեկ: Հանեցի դարակից, շուռումուռ տվեցի, մեկ-երկու անգամ ծնգծնգացրի, ու մտածեցի, որ հավես կլիներ Scarborough Fair-ը նվագել սրա վրա: Ի միջի այլոց էլ Բայանին գրեցի, ինքն էլ ասեց, թե բա նվագի: :D Ահամ: Էսօր դասից եկա, էլի աչքովս ընկավ էդ անտերը, ու ասեցի վերջ!! Ինչի՞ չէ որ: Մի խոսքով, ջահելներ ջան, եկավ պատմական պահը. այսօր առաջին անգամ լսողությամբ, ԻՆՔՍ!!, պատկերացնու՞մ եք, կատարյալ անտաղանդս, Scarborough Fair-ը տեղափոխել եմ բլոկ-ֆկեյտայի վրա (գրվեց կարմիր գույնով, ինչպես և պլանավորված էր)::D Ահա՝

http://jump.fm/UQIRX

Ճիշտ է, սարսափելի անվարժ եմ նվագում, գիտեմ, :( (դե, հաշվի առեք, երկու շաբաթ հազիվ կարգին պարապած լինեմ, էն էլ ինքնուրույն), պլյուս դրան՝ ձայնն ահավոր ցածր է (windows movie maker-ով ու ականջակալների միկրոֆոնով եմ ձայնագրել), բայց կարծում եմ, այնուամենայնիվ, ինչ-որ բան հիշեցնում է: :/

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/10/scarborough-fair.html)

AniwaR
23.10.2010, 20:17
Հ.գ. Ֆայլը ներբեռնելու համար բացվող էջի ամենաներքևում սեղմեք Save file to your PC: click here

AniwaR
25.10.2010, 20:56
Երգ գրելու իռլանդական բաղադրատոմս

Այսօր բացահայտեցի, թե ինչպես կարելի է գրել գեղեցկագույն բալլադ՝ իռլանդական կամ շոտլանդական ժողովրդական երաժշտության ոճով *էստեղ մի հազար հատ սրտիկ*: Բաղադրատոմսը հետևյալն է. առաջին հերթին վերցնում ենք ինչ-որ հարազատ, կարոտելի (երբեմն խիստ չսիրված և ատելի), մի խոսքով՝ այնպիսի մի բնակավայրի կամ տեղանքի (դա կարող է լինել ինչ-որ գետի, լճի ափ, անտառներ, դաշտեր, սարեր-ձորեր և այլն) անուն, որի հետ մեզ կապում են անցյալի հիշողությունները: Այդ անունը պատրաստի պահում ենք, ու ավելացնում գրվելիք երգի ամեն մի տան վերջում: Դե իսկ հաջորդ քայլով այդ տեղանքի հետ կապում ենք մեր ջահել օրերի առաջին և միակ, քնքուշ ու անկեղծ սիրո պատմությունը, որը վերջում անպայման ունենում է տխուր վերջաբան (մահ, բաժանում): :) Գլխավոր երեք բաղադրիչները սրանք էին: Մնում է կարգին թխել իմանաք ու երևակայությանը մի փոքր զոռ տաք:

Ահա ընդամենը մի քանի գեղեցկագույն օրինակ՝

The Banks of the Lee` Silly Wizard-ի կատարմամբ.


http://www.youtube.com/watch?v=RGv3S6Tbd1U

(Յութուբում վերնագրի մեջ սխալ է նշված, երգն ակնհայտորեն իռլանդական է: :) )

Lowlands of Holland` Sandy Denny-ի կատարմամբ (միայն վոկալային կատարում BBC-ի եթերում, հրաշալի ձայն ունի).


http://www.youtube.com/watch?v=mz0MQwX1ahE

Եթե երբևէ ձեռքներդ ընկնի Steeleye Span-ի կատարմամբ (ինչը ամենևին դժվար չի, ուղղակի Յութուբում Հայաստանի համար հասանելի չի հենց այդ երգը, որ դնեմ:)), անպայման լսեք, շատ սիրուն է:

Spancil Hill՝

The Dubliners-ի կատարմամբ.


http://www.youtube.com/watch?v=yndityNBbJs

Christy Moore-ի (հայտնի է որպես իռլանդական Planxty խմբի հիմնադիրներից մեկը) կատարմամբ.


http://www.youtube.com/watch?v=GWL7dKl8_eU

Ինչևէ, երգերի նման բովանդակությունը կարծում եմ հեչ պատահական չի: Լրիվ բնորոշ են էդ երկրների պատմությանը: Օրինակ՝ Lowlands of Holland-ը պատմում է նրա մասին, թե ինչպես են երիտասարդ ծովագնացին (և նրա նման շատերին) իր հարսանիքի օրով տանում պատերազմ, ու նա զոհվում է հոլանդական դաշտերում կռվի ժամանակ կամ ըստ մեկ այլ տարբերակի՝ խորտակվում ծովում իր նավի հետ: Իսկ Spancil Hill-ը պատմում է Կալիֆորնիա ներգաղթած իռլանդացի իմիգրանտի մասին, ով իր երազում նավ է նստում ու գնում հայրենի Իռլանդիա՝ Սպանսիլ Հիլ, տեսնում է իր հին ընկերներին, բարեկամներին, ծերերին մահացած գտնում, իսկ ջահելներին ծերացած, վերջում էլ հայտնվում է իր առաջին և միակ (ասել եմ, չէ՞) սիրո մոտ, համբուրում նրան ու աքլորի կանչից արթնանում Կալիֆորնիայում՝ Սպանսիլ Հիլից շատ մղոններ այն կողմ:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/10/blog-post_25.html)

AniwaR
27.10.2010, 20:19
Բացում եմ օրագիրս, ավելի ճիշտ Վինդոուզի բլոկնոտը, 15 րոպե բաց եմ պահում ու հերթով գրում գլխումս թափառող մտքերը.

1. Բլին, վիզս ցավում ա: Դաժը տնական պայմաններում հեդբենգին չի դիմանում:
2. Էրվու՜մ եմ, էրվու՜մ, բլահ-բլահ-բլահ, զռռռ հա զռռռ: Կատարյալ անճաշակություն: Հայկական ֆոլկը խոշոր հաշվով տուֆտում ա: Ես հեչ հպարտ չեմ իմ հայրենիքով ու ազգով: Բայց որ իռլանդացի լինեի, հպարտ կլինեի: Ու ինչ անհարմար կլիներ դա իռլանդացուն ասել: Ուֆ: Մեզ կյանք տվող ուժը հեչ դեմոկրատ չի: Ու՞ր կորավ մեր ընտրության իրավունքը, հը՞ն: Ինձ ոչ ոք չի հարցրել էստեղ ծնվցնելուց առաջ:
3. Աաաախ: Ներքուստ ինձ ճնշող զգացողություններից մեկը էն ա, որ ես արդեն ջահել չեմ: Որ 20 տարին շատ-շատ ա արդեն: Ու ի միջի այլոց՝ ջահել չլինելու էն ամենավատ տարբերակից, որ արդեն եքա էշ ա ու ոչ մի բան չի հասցրել անի: Ահամ: Բա էլ ոնց պիտի լիներ, երբ որ համեմատության եզրեր ես անցկացնում Թիմ Բաքլիի հետ, ոււււֆ: Թե չէ իրանից բացի էլ ու՞մ ունես:
4. Լուրջ եմ ասում. ես հիմա մարդամեկին սպանելու հնարավորություն ունեմ՝ դրա տեղն ամենաշատը 8 տարի նստելով: Հըլը ջահել եմ, ընդամենը 20 տարեկան, առաջին անգամ եմ հանցագործություն կատարելու, ու շատ մեղմ եմ վարվել զոհի հետ (ոչ տանջել եմ ուզում, ոչ ցուցադրական սպանել, մենակ վերացնել), խոստովանելու եմ, զղջալու եմ արածիս համար, նախնական քննության ժամանակ օգնելու եմ գործի հանգամանքների բացահայտմանը: Մնում ա սպանելու մեթոդ գտնեմ: Մի հատ էլ ապօրինի զենք ձեռք բերելու համար պատասխանատվություն կրելու հավաս չունեմ: Դրան վերացնելու համար էս քաք կյանքիցս ութը տարի կտամ, լրիվ արժի:
5. Ոնց եմ ամեն անգամ մռխկում Ջո Կոկերի թեման կարդալուց: Խի՞ պետք ա ես հնարավորություն չունենայի մամայիս տանելու իրա համերգին: Ֆ.Յու.
6. Մարդ միշտ թաքուն հույսեր ա կապում մի բան հետ էն դեպքում, երբ էդ բանը իսկապես սիրում ա: Տողերի իմաստն ախր էդ էր: Ով ինչ սարուձոր ասես չէր ընկել: :D Չեմ սիրում թեմայից դուրս շարադրություններ: Իսկ իմը լեզվի տեսանկյունից լրիվ շպրտելու բան էր: Փոխարենը անկեղծ էր ու խելքը գլխին: :Պ
7. other bands play - man-o-war kill!!
other bands play - Man O' War kill!!
8. Նույնիսկ չեմ կարողանում կողմնորոշվել «մազեր ներկե՞լ, թե՞ չներկել» հարցում::mda Կապույտ ներկ եմ ուզում!!!

Վերջ, հիմա ես տկլոր եմ: :D Ֆիգյուրըթիվլի ասած: Դեն նետեցի առեղծվածայինի դիմակը: Մայ հեդ իզ ֆուլ ըվ բուլշիթ: Լայֆ իզ բիգ շըըըթ:

Գրածիցս սիրտս խառնեց::[

AniwaR
14.11.2010, 03:13
Ես հասկանում եմ, որ ինձ հետ շատ հաճախ ահավոր ձանձրալի է:
Բայց մի՞թե դա պատճառ է ինձ ստեր ասելու:
Էհ: Մի կարգին ընկեր էլ չունեցանք:

AniwaR
16.11.2010, 10:45
Մոտեցավ պատուհանին, վարագույրը դեն քաշեց, և սենյակը լցվեց լուսադեմի սառը, կաթնագույն լույսով: Ապա նստեց մահճակալիս հակառակ ծայրին՝ պատուհանի տակ, ու կարծես նվագելու պատրաստ դիրքով գրկեց կիթառը.

- Գիտե՞ս, կիթառիս չորրորդ լարը երկրորդ ֆրեթին հպվելու հատվածում մաշվում է:

Լռություն:

- Սկզբից նկատեցի, թե նեյլոնի վրա փաթաթված մետաղալարից ինչպես է մի մազ դուրս պրծել, հետո մետաղալարը սկսեց հետ պտտվել, իսկ հիմա նեյլոնե միջուկը, ա՛յ, տե՛ս՝ ոնց է բացվել, փոս ընկել:

Սենյակի ցուրտն իրեն զգացնել տվեց. ոտքերս ծալեցի դնչիս տակ ու վերմակը թեթևակի քաշեցի վրաս:

- Կտրվելու է,- ասացի ես:
- Գիտեմ... Այնպես եմ ափսոսում:
- Հասկանում եմ:
- Գիտե՞ս,- ասաց նա,- մի նոր բան եմ սովորել: Ճիշտ է՝ շատ պարզ է, բայց կարևորը դա չէ: Միայն լսի՛ր:

Ասաց ու «ռե»-ն իջեցրեց մեկ կիսատոն. ինն անընդմեջ հարված չորրորդ լարին:


http://www.youtube.com/watch?v=9qhAt1h4H4s

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/11/blog-post_15.html)

AniwaR
19.11.2010, 02:18
Իսկ ես հիշում եմ, բա

Վերջերս մանկությունիցս հիշողության գիրկը թաղված դրվագներ եմ սկսել վերհիշել: Դրանցից մեկը կապված է հորս հետ: Կլինեի մոտ 3-4-5 տարեկան: Հիշում եմ՝ ոնց էր ինձ հեքիաթներ պատմում: Հիշում եմ՝ աշխատում էր ու միաժամանակ պատմում: Գուցե քնելուս ժամանակ էլ էր պատմում, հաստատ չեմ հիշում: Բայց ամենակարևորն այն է, որ դրանք սովորական հեքիաթներ չէին: Հեքիաթներ էին, որ պատմվում էին մի անգամ ու միայն ինձ համար: Ինքն էր տեղում հորինում ու պատմում: Դրանցից մեկը հատկապես տպավորվել է՝ ափսոս, որ շատ աղոտ ու ընդհանուր գծերով: Հեքիաթ էր կապույտ, կարմիր, կանաչ ու դեղին մոլորակների մասին: Հիշում եմ ինձ՝ ահավոր կլանված լսելիս: Ու կարևոր չէ, թե հեքիաթի հերոսներն ովքեր էին, միևնույն է՝ այդ մոլորակներով ճանապարհորդողը ես էի: Հիշում եմ, որ ամեն մի մոլորակ լիովին համապատասխանում էր իր անվանը: Կապույտ մոլորակում ամե՜ն-ամե՜նը մուգ կապույտ գույն ուներ՝ լույսը, օդը, հողը, ծաղիկները, բնակիչները, նույնիսկ ինքս էի կապտում՝ այնտեղ հայտնվելով: Ու հայրս ասում էր, որ իմ ամենասիրելի մոլորակը հենց Կապույտն էր, միշտ խնդրում էի հենց նրա մասին պատմել: Ինքս էլ հիշում եմ, որ մյուս գույնի մոլորակներում ինձ անհանգիստ էի զգում, «ոչ իմ ափսեի մեջ» ու անհամբեր սպասում, թե երբ ենք նորից հասնելու Կապույտ: Է՜հ, հիասքանչ Կապույտ մոլորակ: Կար ժամանակ, որ ես ապրում էի քեզ վրա. չլինի՞ հիմա էլ դու ես որոշել ապրել իմ մեջ:


Հ.գ. «Կապույտ» բառի հետ կողմնակի ասոցիացիաներ կազմող հարգարժան ընթերցողներին խնդրվում է շտապ կարգով գնալ ֆռֆռալ:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/11/blog-post_18.html)

AniwaR
20.11.2010, 17:39
Երբ արթնանալդ չի գալիս

Այսօր տասներկուսն անց կես քնիցս արթնացա, համակարգիչը միացրեցի, տեսա "La Belle Personne"-ը լրիվ ներբեռնել է, ուրախացա, ասեցի մի հատ տեսնեմ էստեղ-էնտեղ ինչ նորություն կա (դե ֆբ, լաստ.ֆմ, ակումբ, մեյլ և այլն), հետո կինոն կնայեմ:

Լաստ.ֆմ-ում մի բրիտանացի էր նամակ գրել՝ նկատելով, որ նույն մեդիադարանում ես ունեմ John Renbourn և Mayhem, և թե ինչքան հրաշալի է դա: Ես էլ մտա մեր բրիտանացու պրոֆիլը ուսումնասիրելու ու տեսա, որ ինքն էլ նվագում է ինչ-որ "Ask the Dust" կոչվող խմբում: Բացեցի այդ խմբի Մայսպեյսի էջը, լսում էի ու մտածում, որ վոկալը չհաշված՝ հեչ վատիկը չի, պատրաստվում էի տպավորություններս գրել, մեկ էլ էդ պահին... Լույսերն անջատեցին: :D


Ես էլ ջղայնացա ու նորից մտա տեղերս: :D Ասեցի՝ մի քիչ պառկեմ ուղղակի, բայց նորից քնով անցա: Դեռ ավելին: Երազ տեսա: :D Ահամ: Ինչ-որ մարդաշատ համերգային դահլիճում եմ՝ համերգն սկսվելուց առաջ: Մոտս անհանգիստ, սպասողական վիճակ էր: Քանի որ դահլիճի այդքան էլ հաջող հատվածում չէի, տեղ էի փնտրում, որտեղից համեմատաբար ավելի լավ կերևար բեմը՝ երաժիշտներով հանդերձ: Որքան էլ զարմանալի է, գտա այդ տեղը, նստեցի ու քիչ անց... Թիմ Բաքլին բեմ ելավ՝ երիտասարդ, խուճուճ մազերով, իրեն հատուկ երազկոտ ժպիտը դեմքին, կապույտ վերնաշապիկով, շագանակագույն տաբատով և իհարկե իր տասներկուլարանի ակուստիկ կիթառը գրկած: Սկսեց նվագել...

Քնիցս արթնացա: Համոզված եմ՝ շատերս ենք ունեցել այն զգացողությունը, երբ արթնանում ես ու մի տեսակ երազն ու իրականությունը խառնում ես իրար, շշմած ես լինում, ու մինչև գիտակցում ես, որ տեսածդ երազ էր, ահագին ժամանակ է անցնում: Այդպես՝ մի երկու րոպե դեռ շշմած վիճակի մեջ էի, մինչև հստակ ընկալեցի, որ տեսածս ընդամենը երազ էր: Բայց և մտածում եմ՝ ի՜նչ հրաշալի միտք է: Վա՛յ, ի՜նչ լավ կլիներ... Չէ, հաստատ կլինի. իրեն կանչենք՝ գա Մարզահամերգայինում համերգ տա: <3 Է՜հ, բայց ի՜նչ լավ էր, երազումս ջահել էր, հիմա արդեն ծերա...

Ուֆ, լրիվ ֆազերս գցել եմ:

Վեր կացա, տեսա՝ լույսերը դեռ չեն տվել, կիթառը վերցրի ու չգիտես որտեղից-որտեղ սկսեցի երգ հորինել: o.O Լավ էլ սիրուն է՝ մեր մեջ ասած: Մնում է կարգին նվագել կարողանամ: :D

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/11/blog-post_20.html)

AniwaR
25.11.2010, 23:52
Այսօր նոյեմբերի քսանհինգն է:


Ու ժամանակն ասել է ինձ, որ ավելին չխնդրեմ,
Քանզի մեր օվկիանոսը կգտնի ափն իր մի օր:
Ն.Դ.

Քամին անտեսանելի վիշապի նման սավառնում է ուշ նոյեմբերյան կարմիր երկնքում, քսվում սաղարթախիտ ծառերի գագաթին՝ շառաչելով օվկիանոսի փշրվող ալիքների նման: Երբ հեռանում ես, նրանք, ճամփեզրին կանգնած, ինչ-որ կախարդանքով շունչ են առնում: Այդ ժամանակ հայտնվում է երկրային կյանքում անփառք ու անհայտ մի դիրիժորի ուրվական, վերցնում է իր կախարդական փայտիկն ու չափ է տալիս: Ականջ դիր, ու դու կլսես աշխարհում ամենաչքնաղ սիմֆոնիան: Ու կտեսնես շունչ առած ծառերը: Ու հուզված նրանից, թե ի՜նչ համահունչ են իրենց բյուրավոր ձեռքերն օրորում քո հետևից, ինքդ էլ չես դիմանա. կշրջվես, կգրկես քամին ու կշշնջաս նրան, ում այդքան շատ էիր սիրում. «Բարո՜վ մնաս»:

Հանգչիր խաղաղությամբ, troubled mind:


Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/11/blog-post_25.html)

AniwaR
28.11.2010, 18:23
Վինդոուզի բլոկնոտում գրվող անկապ մտքեր շարքից.

1. Բլին, ոնց կգրկեի հիմա մարդամեկին: :(
2. Ատում եմ ես էդ դասախոսին: Ուզում եմ կոմպը անջատեմ ու լռվեմ, պարապեմ գոնե մի քիչ: Իսկ ինքը իրա հիմար սիմուլյասիոնի պատճառով զոռով պահում ա կոմպի դեմը:
3. Էս ինչ ա կատարվում մեր ախմախ համալսարանում: Ոչ մեկին չեմ կարում հասկացնեմ, որ ժամը 9-ից մինչև իրիկունը 18.30 դաս դնելը՝ վերջին շաբաթով, արդեն չափից դուրս ա, մաքուր 8 ժամ՝ ընդմիջումները չհաշված ու 9 ու կես ժամ՝ ընդհանուր վերցրած համալսարանում մնալը մեր շահերի ու իրավունքների խախտում ա արդեն: Ես ինձ ծիծաղելի վիճակի մեջ եմ զգում՝ մասնակցել ինչ-որ երևակայական մարդկանց իրավունքների պաշտպանության պրոցեսի՝ էն դեպքում, երբ որ էսօրվա դրությամբ, էս պահին ես չգիտեմ՝ ինչ անել իմ ռեալ իրավունքները պաշտպանելու համար:
4. Քնել: Քնել: Քունս չի տանում, բայց քնել եմ ուզում: Ամեն անգամ, երբ ամեն կողմից հայտնվում եմ նման անտանելի, թվում է, թե ելք չունեցող իրավիճակում, ուզում եմ ուղղակի աչքերս փակել, անջատվել իրականությունից ու քնել: Ու արթնանալ առնվազն էն ժամանակ, երբ էդ գրողի տարած քննությունները հանձնած կլինեմ: :(
5. Մեկդ օգնեք, փլիիիիզ: Չգիտեմ ինչ անեմ: :cry2

AniwaR
09.12.2010, 00:54
Էհ: Ընկերության բաղկացուցիչ մասը կազմում է նաև իրար դարդեր պատմելը, հոգսերով, դժվարություններով, ունեցած արկածներով կիսվելը: Բայց լավ չի, որ դա միակողմանի է լինում: Այսինքն՝ երկուսից մեկը միշտ ունկնդրողի դերն է ստանձնում, մյուսը՝ միշտ պատմողի: Ես հիմա 2 դերն էլ ստանձնել եմ՝ ափսոս, որ 2 տարբեր մարդկանց հետ: Էհ, տխուր է: Տեսնես՝ վստահությու՞նն է պակասում, թե՞ հավեսը, թե՞ երկուսը միասին: Թե՞ պարզապես ժամանակի ընթացքում բոլորիս միջև ձևավորվում է անձնական հարաբերությունների որոշակի մոդել, ֆորմատ, որին մեխանիկորեն շարունակում ենք հետևել...


Ինչևէ, մեր կուրսում բոլորս (դե իբր թե ես էլ) թափով պատրաստվում ենք քննություններին, որոնք սկսվում են ընդամենը 4 օրից... Բռռռ... Բայց դե արդեն հասցնում եմ պլաններ կազմել ամանորյա արձակուրդների (10 օր ազատությու՜ն) վերաբերյալ. մասնավորապես դուրս եմ գրում ձայնադարանիցս այն կատարողներին/կոմպոզիտորներին/խմբերին, որոնց և միայն ու միայն որոնց պատրաստվում եմ լսել այդ օրերի ընթացքում: Ցուցակը կազմվում է դեռևս (որոշ ալբոմներ) լսած չլինելու, քիչ կամ անուշադիր լսած լինելու, լսած լինելու, բայց բան հասկացած չլինելու, ինչպես նաև վաղուցվանից լսած չլինելու հիման վրա: Նախնական տեսքը.

After All
Agamenon
Arthur Lee, Arthur Lee & Love, Love
Ayreon
Bob Dylan (& the Band)
Camel
Caravan
Clem Alford
Colosseum II
The Constellation Branch
Conventum
Dio
Dionysis Savopoulos
Dr. Strangely Strange
Duncan Browne
Eagles
Elf
Ellioth Smith
Eloy
Elusive
Fairport Convention
Focus
The Ford Blues Band
Fotheringay
Frank Zappa (& the Mothers of Invention)
Fred Neil
Free
Genesis
Gentle Giant
Ghost
Glenn Gould
Gov't Mule
Grace Slick
Gryphon
H.P. Lovecraft
Haitian Troubadours
Hammil/Sonix
Heir Apparent
Humble Pie
Hughes Turner Project
The Incredible String Band
Iron Maiden
Jack Bruce and Robin Trower
Jaufre Rudel
Jefferson Airplane
Jesse Cook
Jethro Tull
Jimi Vaughan
Joe Diorio & Robben Ford
John Mayall (& the Bluesbreakers)
Johnny Winter (with Edgar Winter)
Joy Division
Judas Priest
Kansas
Kaveret
Kazu Matsui Project
Killing Floor
King Crimson
The Kinks
Kiss
Koko Taylor (and Her Blues Machine)
Larry Carlton
Leonard Cohen
Leslie West
Linda Perhacs
Loreena McKennitt
Loretta Lynn
Lou Rawls
Manowar
Marc Bolan & T. Rex
Mellow Candle
Michael Osborn
Mike Heron
Mike Rutherford
Motley Crue
Mountain
Muddy Waters
Nazareth
Ned Kelly
Neil Young
Paco de Lucia
Paradise Lost
Patti Smith
Paul Butterfield (Blues Band)
Pearls Before Swine
Peter Gabriel
Peter Hammill (and The K Group)
Phil Collins
Pink Anderson
Pink Fairies
Planxty
Popa Chubby
Procol Harum
Queen
Quiet Riot
Randy Newman
Rare Bird
Rick Wakeman
Robben Ford (&...)
Robin Trower
Roy Harper
Ruphus
Salvatore Accardo
Sandy Denny
Santana (&...)
Saturnus
Savoy Brown
Sergei Rachmaninoff
The Sex Pistols
Sha-Na-Na
Shirley Collins & Davy Graham
Slade
Soft Machine
Stefan Grossman
Steve Hackett
Stevie Ray Vaughan & Double Trouble
Sun Ra
Sunforest
Susan Tedeschi
T.Rex
Tame Impala
Thin Lizzy
Tim Hardin
Tom & Jerry
Tom Waits
Tommy Castro
Tony Banks
Tony Joe White
Tracy Chapman
Trees
Twink
U2
UFO
UK
Van der Graaf Generator
Van Morrison
W.A.S.P.
Walter Trout (Band) (&...)
Warren Zevon
Whitesnake
The Who
Windir
Wishbone Ash
Wolfmother
The Wounded Kings
Yellowjackets
Yes
The Young Tradition
Λήδα & Σπύρος

Դասական կոմպոզիտորներից մի երկուսին նշեցի, բայց նախատեսվում է առանձին ցուցակ կազմել դրանց վերաբերյալ:

Ինչպես նաև չմոռանամ ուսումնասիրել իմ emo հավաքածուն ու վերջապես ժամանակ հատկացնել timbuckley.org-ից բոլոր բուտլեգները ներբեռնելուն: Գուցե նույնիսկ ինքս դրանք տորենտ սարքեմ, բաժանեմ մարդկանց: Թե չէ ամեն մեկը զահլա չի անի, նստի էդքան երգ հատիկ-հատիկ քաշի:

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2010/12/2-2.html)

AniwaR
15.12.2010, 17:44
Այսօր՝ քննությունից հետո, երբ համակուրսեցիներիս հետ խոսակցության ընթացքում ինձ հիշեցրեցին, որ մենք հնարավորություն ունենք նույնիսկ սեփական ցանկության դեպքում (եթե անցողիկ գնահատական ենք ստացել, բայց այնուամենայնիվ մեզ չի բավարարում) վերաքննություն հանձնել, լարվածությունս ահագին մեղմացավ: Բանն այն է, որ այդ հնարավորությունն առկա է բոլոր կուրսերում, սակայն անգամ մեկ նմանատիպ վերաքննության (էլ չեմ խոսում՝ կտրվելու դեպքում վերաքննության) առկայության դեպքում զրկվում ես հաջորդ տարի անվճար կամ զեղչով տեղից: Իսկ ինձ համար ծնողներիս ուսից ուսման վարձի բեռը հանելու հարցը, որքան էլ, որ ճիշտ չի, առաջնային նշանակություն ունի: Դաս սովորելիս, պարապելիս ես առաջին հերթին մտածում եմ ոչ թե գիտելիք ստանալու, այլ դրա մասին: Ու չեք պատկերացնի, թե ի՜նչ թեթևություն զգացի նրանից, որ վերջին՝ չորրորդ կուրսում այդ հանգամանքն այլևս բացակայում է. հաջորդ տարի չի լինելու, որ մտահոգվեմ ուսման վարձի մասին, պլյուս դրան՝ վերաքննություն հանձնելու փաստը ոչ մի կերպ չի արտացոլվում դիպլոմի մեջ:

Մի անգամ ես ու սլովենացի ընկերուհիս, որի հետ ծանոթացել էի Հայդելբերգում, զրուցում էինք մեր հայրենական համալսարանական կյանքի մասին, և ինձ համար սկզբից անսպասելի էր այն փաստը, որ նա չգիտեր, թե իր առաջադիմության արդյունքներով կուրսում որ տեղն է զբաղեցնում: Հետո հասկացա, որ նորմալը հենց դա է, աննորմալը՝ մերը: Նրանց մոտ գնահատականները փակ են, յուրաքանչյուր ուսանող գիտի միայն իր գնահատակններն ու վերջ: Ինչու՞: Որովհետև Սլովենիայում բարձրագույն կրթությունն անվճար է ինչպես Սլովենիայի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ Եվրամիության քաղաքացիների համար:

Մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման որոշակիություն. կամ բարձրագույն կրթությունը լիներ ամբողջությամբ անվճար, կամ եթե պետությունն ի վիճակի չէ նման քանակությամբ միջոցներ տրամադրել համալսարաններին, ապա ամբողջությամբ վճարովի՝ բոլորի համար, զեղչերն էլ հատկացնեին միայն սոցիալական չափանիշներից ելնելով, ու դա լիներ կայուն այդ զեղչից օգտվողների համար: Մենք էլ իմանայինք մեր ֆինանսական հաշիվները. կամ խիղճներս հանգիստ անվճար սովորեինք, կամ էլ խիղճներս հանգիստ մեր փողը դիզեինք, նոր անցնեինք սովորելուն: ՍՈՎՈՐԵԼՈՒՆ: Այս մրցակցային համակարգը ոչ մի մոտիվացիա էլ չի տալիս, միայն ավելացնում է լարվածությունը, ստրեսը, խորացնում դեպրեսիաները, հանգեցնում սուիցիդալ մտքերի նյութականացման: :unsure

AniwaR
17.12.2010, 09:41
Օ՜ֆ: Հոգնել եմ մի տեսակ::| Նույնիսկ էն մարդկանցից, ում ընկեր եմ համարում: Լցվել է մի տեսակ: Ուզում եմ մենակ մնալ: Որոշ ժամանակով: Հանգիստ թողնել նույնիսկ էն մարդկանց, ում ընկեր եմ համարում:

Դրա համար պոմիդորները պետք չի էնքան պահել, որ լխկել-չլխկելու հարց առաջանա: Իրանց հարկավոր է միանգամից ուտել վայելել ու նորը գնել: Կամ էլ սեզոնի հետ ուրիշ բանջարեղեն: Մանավանդ ձմեռը ինչ-որ պոմիդորի սեզոն չի: :unsure

AniwaR
17.12.2010, 17:28
Ես ծայրահեղական եմ: Ու մտածում եմ, որ հավասարակշռվածությունս պահպանելու համար ինչքան տեսանելի ու անտեսանելի ակնարկներից, կծոցներից ու ապտակներից եմ ընկճվում (թեկուզ դրանք միայն իմ հիվանդ երևակայության արդյունքը հանդիսանան), մի էդքան էլ պետք է տոնուս ստանամ հետս կատարվող թեկուզև փոքրաթիվ դրական երևույթներից:

Երեկ ժամը իննի կողմերն էր, արդեն Արամին սկայպով հաջող էի անում ու պատրաստվում էի գնալ քնելու, երբ Ալեքսն անսպասելիորեն գրեց.

- Ուզու՞մ ես միկրոֆոնով խոսենք: Ես կարող եմ քեզ համար երգ նվագել:
- Շատ կուզենայի, բայց չեմ կարող, միկրոֆոնս փչացել է,- պատասխանում եմ այն, ինչ կա:

Ուղիղ 14 րոպե պատասխան չկա: Շարունակում եմ Արամի հետ խոսել ու հետն էլ մտածում եմ՝ չլինի՞ մտածեց, թե սուտ եմ ասում, չեմ ուզում իր հետ խոսել, ու նեղացավ:

14 րոպե անց.

- Լավ, բայց ես պատրաստվում եմ քեզ համար երգ նվագել: Անկախ դրանից:

Զանգն եկավ: Ու ես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ լսում էի, թե ինչպես է ամերիկյան անդրգրաունդ հիփ-հոփ-փսիխո-պանկ ապագա լեգենդը (որի մեջ մի տեսակ էնքան համոզված եմ ու սնահավատ չլինելով հանդերձ՝ մատներս խաչ եմ անում իր համար) հաջորդաբար ինձ համար նվագում Descendents, The Ramones ու Neil Diamond` համարձակ վոկալով, ու արտակարգ նվագելով դիստորշնով ակուստիկ կիթառը:

Ալեքս, շնորհակալ եմ, դու պուպուշ, տաղանդավոր մարդ ես ու շիտակ ու անկեղծ ընկեր: Եթե ես ստիպված լինեի ընտրել մարդու մի մոդել, ըստ որի կծնվեին աշխարհի մնացած բոլոր մարդիկ, ապա դա հաստատ դու կլինեիր: Գոնե այսօր:


http://www.youtube.com/watch?v=T1n_QNicyMs

AniwaR
19.12.2010, 20:52
Paradise Lost-ի "Believe in Nothing" ալբոմն եմ լսում: Ոնց որ ք*ք լինի: Լրիվ անտաղանդ, անճաշակ, կոմերցիալ, գոմիկ, զիբիլ... Ինչ-որ ալտերնատիվ, լինկին-պարկոտ ապուշություն ա, անունը դրել են գոթիկ մետալ: Շուտվանից սենց երաժշտական զզվանք չէի ապրել::[ Կարծում եմ՝ հասկանում եմ՝ ինչ ես զգում իմ հանդեպ::think:D Իսկ ես, ինչ-ինչ, իմ նկատմամբ անգամ չնչին նեգատիվ տրամադրվածություն ունեցող մարդկանց երբեք չեմ կարողացել կողքս պահել: Երբեք:

AniwaR
13.01.2011, 01:12
Մի մենակ կատվի մասին


Well, there's a hellcat, loose cat, hear it wail,
It can stop you down the street, you cannot get away,
Well it's gonna get to you, got the demon power,
You got to run, run, brother you know your soul's on fire....

Rory Gallagher


Մոտավորապես մի ամիս առաջ մեր շենքում՝ հենց մեր հարկի կողմերը, 2 օր անընդմեջ ժամանակ առ ժամանակ փիսիկի մլավոց էր գալիս: Մեկ-մեկ տան դուռը բացում էի, սկսում էի կանչել՝ փս-փս, բայց ռեակցիա չկար, փիսոն չէր երևում: 2-րդ օրն էլ չդիմացա, դուրս եկա աստիճանների վրա ու սկսեցի ձայնի ուղղությանը հետևելով (ինչը ինձ մոտ, պետք է խոստովանել, որ սարսափելի վատ է ստացվում՝ իմ մոնաուրալ լսողության պատճառով) ու փս-փս կանչելով փիսոյին փնտրել: Վերջը մեյդան ելավ: Ներքևում՝ աստիճանների հետևում էր թաքնված: Եկավ մեր դռան մոտ: Շատ սիրուն փիսո էր. դատելով տեսքից՝ մի տարեկանից մի երկու ամիս մեծ կլիներ, կլորիկ, թմբլիկ, մուգ շեկ, տեղ-տեղ՝ գորշ մազերով: Թմբլիկությունն ու մարդամոտությունը մատնում էին, որ տան կատու է եղել, դուրս են արել ամենայն հավանականությամբ... Սկսեց ինձ նայել, քսմսվել, մռլտալ: Երևում էր՝ սոված էր, մի քիչ հաց տվեցի, շոյեցի: Էդպես մի որոշ ժամանակ անց կատվին նայելուց ու մտքերի մեջ ընկնելուց հետո մտա ներս, դուռը փակեցի ու սկսեցի դիտանցքից նայել, թե ինչ է անում... Հետո... Հետո չգիտեմ՝ ինչ եղավ, աննպատակ մլավելուց հոգնեց ու գնաց: :(

Այսօր
Տուն գալուց հենց ոտքս դրեցի մուտքի աստիճաններին, հանկարծակի մլավոց լսվեց: Տեսնեմ՝ էլի նույն փիսոն. աստիճանավանդակի կողքից դուրս եկավ, նույն ձևի սկսեց ինձ նայել ու մռլտալ: Էդ պահին մի պճնված տոտա (ինչ էլ չի բռնում «պճնված» բառը սույն գրվածքի մյուս բառերի հետ... >_> Բայց ի՞նչ անեմ, տոտան իսկապես պճնված էր) շենքից դուրս եկավ, ճանապարհ տվեցի, սպասեցի մինչև անհետանա տեսահորիզոնից, իսկ հետո, երբ փիսոյի հետ նորից մենակ մնացի, կռացա, ճակատի մեջտեղը մատով մի քիչ տրորեցի (կատուները սովորաբար սիրում են, ու հա, ես փողոցի կատուներին չեմ վախենաում ձեռք տալ), էլի նայեցի, ու... ու թողեցի, բարձրացա տուն:

Փիսո եմ ուզում: :( Ուզում եմ իրան բերեմ տուն, պահեմ: :(


http://www.youtube.com/watch?v=bb9MeF2LY6A

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2011/01/blog-post_12.html)

AniwaR
22.04.2011, 04:14
Երեկ չէ առաջին օրը էս օրագիրն էի կարդում: >_> Գրելուց ինձ միշտ թվում է, թե անհետաքրքիր է գրածս, բայց պարզվում է՝ լավ էլ հետաքրքիր էր: Մեկ-մեկ զարմանում էի նույնիսկ կարդալուց: :D Պարզվում է նույնիսկ՝ զառանցանք չի, ու բոլոր տիպի զառանցանքները տաղտուկից փրկող բավական հետաքրքիր սյուժետային գծեր կան գրառումների մեջ: :D Հասկանում եմ՝ խի մարդամեկը ժամանակին ջղայնացավ բլոգսպոթից ջնջելուս վրա: :)) Լավ է, որ կա: :)

AniwaR
27.04.2011, 14:33
River Crombie

Գրառում մի շատ լավ բանի մասին, որ կուզենամ` ինչքան հնարավոր է, շատերը գնահատեն:

Մինչև այժմ իմ ամենաարժեքավոր յութուբյան գտածոն: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փնտրում էի Ջեքսոն Սի Ֆրենկի երգերի հաջողված քավրներ, որոնք կարող էի ուսումնասիրել ու նվագելը վիզուալ տեսնելով՝ ավելի հեշտ սովորել:


http://www.youtube.com/watch?v=dI-k8xsI4uc

Առաջինը սա չէր, Just Like Anything-ն էր, որը մի քանի օր առաջ River Crombie-ն նոր տարբերակով էր ձայնագրել՝ կիթառի մեջ վարիացիաներ մտցնելով նախկին տարբերակի համեմատ: Հրաշք էր ստացվել ուղղակի: Կատարման որակը՝ գեր-գերազանց: Սակայն այսօր իր վիդեոների տակ իմ քոմենթներին ի պատասխան անձնական նամակ գրեց Յութուբում՝ ասելով, որ ինչ-որ պրոբլեմ կար հեղինակային իրավունքների հետ կապված, ու ստիպված էր ջնջել (սենց ա էլի, որ մի բանը լավ են անում, վռազ վրա են տալիս լավ անողի գլխին :( Էդքան շըթ քավրներ կան (իմը ներառյալ :D), ոչ մեկի տանձին չի):

Ինչևէ, բայց կարևորը ոչ թե սրանք են, այլ River-ի սեփական ստեղծագործությունները: Իսկական հրաշք: Ինքը արդեն մի ֆանատ առնվազն ունի՝ ի դեմս ինձ: Իր նամակում նշել էր, որ պատրաստվում է մոտ ժամանակներս նոր ալբոմ թողարկել, ու ինձ տեղյակ կպահի, հենց պատրաստ լինի::love

Մի՛ անտեսեք, մարդի՛կ, գնահատե՛ք ձեր մեջ եղած տաղանդավոր մարդկանց, հասարակ, մեզ նման, տաղանդավոր մարդկանց, լսե՛ք իրանց, փլի՜զ: :-( Ու թող որ իրանք Նիք Դրեյքին հիշեցնեն մենակ իրանց գերտաղանդավոր լինելով: :-(

River Crombie - Time Beyond Me (իմ ամենասիրածը :love)


http://www.youtube.com/watch?v=Wmh_JbqMN3I

River Crombie - Where It Will Be (տեսահոլովակը՝ «սիրողական» նկարահանված մի հատ ահավոր մռութ վիդեո)


http://www.youtube.com/watch?v=e24_xZP6dS4

River Crombie - Cold Winter Morning (Live)


http://www.youtube.com/watch?v=Zn1Hfp3gm7Q

Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում (http://velvet-footsteps.blogspot.com/2011/04/river-crombie.html)

AniwaR
18.10.2014, 09:17
......