PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրանսիական անեկդոտներ



Աթեիստ
24.05.2010, 01:24
Նատալին անկողնում դիմում է ընկրոջը.
- Ժան, մի հատ սիգարետ տուր։
Ժանը, փոխանցում է Պիեռին, Պիեռը` Ֆիլիպին, սա Մեթյուին, նա Բրունոին, Բրունոն Նատալիին։
Նատալին, մի ծուխ քաշելուց հետո.
- Մամաս որ իմանա ծխում եմ, է՞, ԿՍՊԱՆԻ։


* * *
Զրուցում եմ երկու ընկեր։
- Ժակ, ինձ թվում է քո կինը մեզ դավաճանում է։


* * *
Ամուսինը նստած թեյ է խմում, մտնում է կնոջ սիրեկանը, գլխով անում ու մտնում ննջասենյակ։ Կես ժամից շորերն ուղղելուվ դուրս է գալիս ու դիմում ամուսնուն։
- Ձեր կինն այսօր շատ սառն էր։
- Նա կենդանության օրոք էլ առանձնապես կրքոտ չէր։

Ameli
11.11.2011, 19:14
Ֆրանսերենի առաջին դասերից մեկը:
Մի շատ պարզունակ եկխոսություն ենք թարգմանում.

Le professeur - Sommes-nous dans la salle d'etudes?
L'etudiant - Oui, nous sommes dans la salle d'etudes.
Le professeur - Sommes-nous dans la rue?
L'etudiant - Non, nous ne sommes pas dans la rue, nous sommes dans la salle d'etudes.
Le professeur - Etes-vous assis?

Դասախոս - Մենք լսարանո՞ւմ ենք:
Ուսանողներ - Այո, մենք լսարանում ենք:
Դասախոս - Մենք փողոցո՞ւմ ենք:
Ուսանողներ - Ոչ, մենք փողոցում չենք, մենք լսարանում ենք:
Դասախոս - Հաստա՞տ: (Իրականում՝ «Դուք նստա՞ծ եք»)

:D