PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ վանեցիների մասին



Ռեդ
23.05.2010, 13:35
Մեկը վանեցի դոնոր է վարձում՝ արյան փոխներարկման համար: Առաջին փոխներարկումից հետո դոնորին լավ վարձատրում է, երկրորդից հետո՝ վարձի կեսն է տալիս, իսկ երրորդ փոխներարկումից հետո ոչինչ էլ չի տալիս: :))

***
Մի վանեցի երեկոյան կողմ գնում է իր վանեցի ընկերոջ տուն: Նստում են, որ խոսեն, մեկ էլ ընկերն ասում ա՝
-Քանի որ մենք խոսելու ենք, ուրեմն միմյանց տեսնելը մեզ համար կարևոր չի: Արի ես լույսն անջատեմ, որ ավելորդ հոսանք չգնա:
-Որ ուզում ես՝ անջատիր:
Խոսելու ընթացքում մի պահ ընկերը վեր է կենում, որ լույսը վառի, մեկ էլ էս առաջինն ասում է.
-Սպասի, սպասի, մի՛ վառիր:
-Ինչի՞:
-Սպասիր՝ շալվարս հագնեմ, նոր: Լույսն անջատելուցդ հետո հանել էի վրայիցս, որ չմաշվի: :D:D:D

Hayazn
25.05.2010, 18:07
Ճանապարհով գնալիս երկու վանեցի մի մուրացկանի են տեսնում և որոշում են մրցել թէ , ով ավելի քիչ ողորմություն կտա :
Առաջինը մոտենում է մուրացկանին և 1 - ցենտ է գցում նրա գլխարկի մեջ :
Երկրորդը մորենում է մուրացկանին և ասում - էտ երկուսիս տեղը :

Լեո
27.05.2010, 20:20
Վանեցու երեխան գալիս հորից պաղպաղակի փող է ուզում, հայրը մերժում է: Երեխան սկսում է լացել, թախանձագին խնդրել, պաղատել... Վերջը հայրը ճարահատյալ 100 դրամ է տալիս:
Անցնում են տարիներ, երեխան մեծանում, երիտասարդ է դառնում: Մի օր նորից գալիս դիմում է հորը.
-Պա՛պ, փող տուր գնամ «պիվա» խմեմ:
-Գժվա՞ր, ա՛յ տղա, «մառոժնու» վրա ի՞նչ «պիվա» :o

Ռեդ
23.06.2010, 23:13
Մի վանեցի որոշում է վերջ տալ իր կյանքին և կախվում է: Նրա ծառաներից մեկը հազիվ հասնում և կտրում է պարանը: Ամսվա վերջում տերը նրա աշխատավարձից պահում է պարանի գինը:

Ժունդիայի
23.06.2010, 23:16
Վանեցիք տանը նստած հաց են ուտում, մեկ էլ երեխու ձեռքից պատառաքաղն ընկնում ա, հերը թափով հասնում բռնում ա օդում, որ հանկարծ չընկնի ու ասում ա.
-Կգաա՜ք, բա չեք գա……

Ռեդ
23.06.2010, 23:26
Վանեցին նամակի վերջում ավելացնում է.
«Կներես, որ նամակն առանց նամականիշ եմ ուղարկում . . . Պարզապես ես այն արդեն գցել էի արկղի մեջ, երբ հիշեցի, որ նամականիշ չեմ կպցրել»:

***
Վանեցին կնոջը տանում է հիվանդանոց, որ կնոջ գլանները հեռացնեն: Վիրահատությունից հետո բժիշկն ասում է.
-Գիտե՞ք, այս վիրահատությունը պետք է արվեր դեռևս այն ժամանակ, երբ ձեր կինը երեխա էր:
-Հա՞: Էդ դեպքում վիրահատության հաշիվն ուղարկեք իմ աներին:

Hayazn
24.06.2010, 19:09
Վանեցին երեք լիտրանոց տարայով լիքը մեզ է տանում :
հարցնում են
- էտ ինչ ա
- մեզի անալիզ եմ տամում
- բա ինչու այդքան շատ
- որ չասեն վանեցի ա քիչ ա բերել
միուս օրը տեսնում են նույն վանեցուն նույն լիքը տարայով հիվանդանոցից հետ գալիս
հարցնում են
- էտ երեկվա մեզն է
- հա
- բա ինչու էս հետ բերում
- մեջը շաքար են գտել :

Ժունդիայի
24.06.2010, 19:19
Մի վանեցին, ով հայտնի էր, որ երբեք որևէ պարտք չէր մարում, մի օր պարտքով գումար է վերցնում մի հայտնի հրեայից, ով հայտնի էր, որ կյանքում մեկ լումա անգամ չէր կորցնում պարտքը ստանալիս: Պարտքի ժամկետը լրանում է, վանեցին, հրեային ամեն անգամ տեսնելուց, խուսափում է հանդիպելուց, մինչև, օրերից մի օր, երկուսը պատահաբար հանդիպում են ապարանցու ռեստորանում ու սկսում են վիճել: Վանեցին, տեսնելով որ ելք չկա, զենքը վերցնում է, պահում է գլխին ու ասում.
-Ես նույնիսկ դժոխք էլ կգնամ, բայց քո պարտքը չեմ վերադարձնի, -քաշում է ձգանը ու տապալվում գետնին:
Հրեան, որպեսզի պարտքը ստանա, զենքը վերցնում է հատակից, պահում է գլխին ու ասում.
-Չկասկածես, նույնիսկ դժոխքում պարտքս կստանամ, -քաշում է ձգանը, ու տապալվում գետին:
-Ապարանցին էլ, որ ուշադիր հետևում էր երկուսի վեճին, զենքը վերցնում է հատակից, պահում է գլխին ու ասում.
-Խելա՜ռ եմ, ի՞նչ է, չտեսնեմ՝ ոնց է վերջանալու սրանց կռիվը...

Ժունդիայի
24.06.2010, 19:46
Մի մեծահարուստ վանեցի մոտիկանում է բանկի կառավարիչին ու ասում.
-Ինձ վարկով գումար է անհրաժեշտ ու որքան շուտ այնքան լավ:
Կառավարիչը, ով ճանաչում էր վանեցուն, անակնկալի է գալիս.
-Վարկով գումա՞ր, որքա՞ն է անհրաժեշտ:
-50 դրամ:
-50 դրա՞մ, բայց ես ինքս կարող եմ քեզ այդ 50 դրամն անվերադարձ տալ:
-Չէ, չէ ես հենց բանկից եմ ուզում վարկ վերցնել:
-Լա՜վ ուրեմն...ամիսը 10 տոկոս տոկոսադրույքով...
-Խնդիր չկա....իսկ որտե՞ղ պետք է ստորագրեմ:
-Բացի դրանից բանկը պահանջում է գրավ՝ որպես երաշխիք...դե գիտե՜ք, բանկի պայմանն է...
-Ահա, նոր գնված Մերսեդես մակնիշի մեքենաս էլ թողնում եմ որպես գրավ: Մինչև պարտքի մարելը կարող եք ձեր կայանատեղիում պահել:
Վանեցին փաստաթղթերը ձևակերպում է, երեկոյան վերադառնում է տուն ու կնոջն ասում.
-Կարող ենք վաղը հա՜նգիստ ճանապարհորդել: Մեքենայի համար կարողացա ավտոտնակ վարձել: 30 օրվա համար ընդամենը 60 դրամ:

ՆանՍ
25.06.2010, 09:39
Մի մարդ մտնում ա վանեցու տուն, ասումա` բարև ձեզ, ամուսինն ասումա` հազար բարև, կնիկն էլ ասում ա` խարիրն էլ(100) խերիք ի: