Դիտել ողջ տարբերակը : Օգնություն իռլանդերեն սովորողին
StrangeLittleGirl
23.05.2010, 22:55
Ինձ հետաքրքիր է՝ ակումբում իռլանդերեն իմացողներ կա՞ն:
:o
Բյուր, էդ կիսամեռ լեզուն ու՞մ ա պետք:
http://radiolingua.com/shows/other-languages/one-minute-irish/ էս լինքը նայի, ամենապարզ դասերը կան, միգուցե օգտակար լինի :)
StrangeLittleGirl
23.05.2010, 23:11
Լիքը դասերի տեղեր ես էլ գիտեմ: Բա եթե կիսամեռ ա, էկեք կենդանացնենք:
Լիքը դասերի տեղեր ես էլ գիտեմ: Բա եթե կիսամեռ ա, էկեք կենդանացնենք:
Ու՞մ ա պետք, թողեք հանգիստ մեռնի :))
Ի դեպ չափից դուրս դժվար լեզու է, ոչ հնդեվրոպական լիքը տարրեր ունի, որ մեր համար մի փոքր դժվար է ընկալել :)
StrangeLittleGirl
23.05.2010, 23:27
Ու՞մ ա պետք, թողեք հանգիստ մեռնի :))
Ի դեպ չափից դուրս դժվար լեզու է, ոչ հնդեվրոպական լիքը տարրեր ունի, որ մեր համար մի փոքր դժվար է ընկալել :)
Հա, գիտեմ: Մենակ օժանդակ բայերը նախադասության սկզբում դնելը սպանում ա: Էս քանի օրն էլ գլուխ եմ ջարդում հասկանալու համար, թե հնդեվրոպական լեզուների հետ ընդհանրապես ինչ կապ ունի: Հազիվ մի քանի արմատ եմ գտել:
Համ էլ ինչու՞ թողնենք մեռնի: Բա կելտական մշակույթը... ինքը վերջն ա:
StrangeLittleGirl
24.05.2010, 00:19
Tir gan teanga, tir gan anam
Երկիրն առանց լեզվի երկիր է առանց հոգու:
օրինակ կարող՞ ես ասել, իռլանդերեն ոնց՞ կարելի ա ասել
- Շատ մի խմիր, ծո:
StrangeLittleGirl
24.05.2010, 08:51
օրինակ կարող՞ ես ասել, իռլանդերեն ոնց՞ կարելի ա ասել
- Շատ մի խմիր, ծո:
Որ ասես ծո ոնց ա, մնացածը կասեմ :D
Որ ասես ծո ոնց ա, մնացածը կասեմ :D
Խոսքի անգլերեն ես կասեի "old man" :))
StrangeLittleGirl
24.05.2010, 10:08
Խոսքի անգլերեն ես կասեի "old man" :))
Եթե old man-ը բառացի թարգմանենք իռլանդերեն, կլինի sean fear (երևի)
Եթե old man-ը բառացի թարգմանենք իռլանդերեն, կլինի sean fear (երևի)
Ահամ, գուգլն ասեց seanfhear: :)
Մի հատ շաատ անհամեստ հարց StrangeLittleGirl - ջան:
Իռլանդերենը ի՞նչիտա պետք:
StrangeLittleGirl
24.05.2010, 15:00
Մի հատ շաատ անհամեստ հարց StrangeLittleGirl - ջան:
Իռլանդերենը ի՞նչիտա պետք:
Հեչ, աշխարհում մի հոգով կավելանա իռլանդերեն իմացողների թիվը: Համ էլ մարդ ես, կարող ա իռլանդացու հետ եմ ամուսնանում :)) Բա չիմանա՞մ, որ հետո իրան իրա մայրենի լեզուն սովորացնեմ:
Ահամ, գուգլն ասեց seanfhear: :)
Փաստորեն ածականն ու գոյականը կպնում են իրար :)) Էդ չգիտեի
Եթե old man-ը բառացի թարգմանենք իռլանդերեն, կլինի sean fear (երևի)
իսկ հնչյունաբանորեն ոնց՞ է: ինչպես՞ է արտասանվում: հայերենով կգրես՞ :oy
ուղղակի մի հատ իռլանդացի գործընկեր ունեմ, գնամ ստուգեմ իրա մայրենին գիտի՞ թե չէ :)
StrangeLittleGirl
24.05.2010, 19:18
իսկ հնչյունաբանորեն ոնց՞ է: ինչպես՞ է արտասանվում: հայերենով կգրես՞ :oy
ուղղակի մի հատ իռլանդացի գործընկեր ունեմ, գնամ ստուգեմ իրա մայրենին գիտի՞ թե չէ :)
Այ ստեղ ամենաբարդ բանն ասեցիր: Իռլանդերենի արտասանությունից առայժմ գլուխ չեմ հանում: Կարծում եմ՝ պիտի որ լինի շոն ֆուր կամ շոնյուր... չգիտեմ
http://www.irishgaelictranslator.com/wombat/lessons/adjectives/
StrangeLittleGirl
24.05.2010, 23:27
http://www.irishgaelictranslator.com/wombat/lessons/adjectives/
Էստեղ ընդամենը հաստատում ա, որ ածականը ճիշտ էի արել, որ գոյականից առաջ էի դրել... Բայց թե ոնց ա արտասանվում... Կյանքում չէի մտածի, որ որևէ լեզվի արտասանություն էսքան դժվար կհասկանամ, եթե հասկանամ ընդհանրապես:
http://www.omniglot.com/images/writing/irish_pronunciation.gif
Սա տրանսկրիպցիաներն են:
http://www.irish-sayings.com/
Ստեղ էլ աուդիոներ են ամեն բարբառի համար իրա տարբերակով:
Rhayader
27.05.2010, 20:55
Կարող եմ քերականության գիրք տրամադրել, եթե պետք է:
StrangeLittleGirl
30.05.2010, 22:44
Կարող եմ քերականության գիրք տրամադրել, եթե պետք է:
Էն էլ ո˜նց ա պետք: Արտասանության կանոնները մեջը կա՞ն:
Rhayader
31.05.2010, 08:19
Դեռ չեմ հասցրել բզբզել: Մեյլդ ՊՄ արա, կուղարկեմ՝ մեծ չի:
StrangeLittleGirl
30.06.2010, 11:41
Ժողովուրդ, իռլանդերենի աուդիո նյութերի տեղ ո՞վ գիտի: Նույնիսկ եթե երևանյան խանութներում տեսել եք, ասեք, գնամ առնեմ:
Brian_Boru
04.12.2016, 17:57
Քորկի իռլանդերենը (հարավային իռլանդերենի՝ Munster Irish-ի բարբառներին պատկանող) սովորելու ցանկացողների համար սիրուն բլոգ։
https://corkirish.wordpress.com/