PDA

Դիտել ողջ տարբերակը : NBA 2010 թ. առաջնություն



Ապե Ջան
23.05.2010, 18:49
Ամեն տարի մեծ հետաքրքրություն առաջացնող NBA - ի առաջնութոյւնը թևակոխել է վճռական փուլ: Արդյոք հաղթողը կլինի առաջնութոյւն լավ, գրավիչ բասկետբոլ ցույց տվող թիմը և ո՞վ կնվաճի ընթացիկ տարվա NBA - ի գավաթը:

Արծիվ
25.05.2010, 08:14
Ես քվեարկել եմ Laker's ի օգտին բայց կարծում եմ եթե նա ֆինալում հայտնվի Celtics ի հետ ապա այդքան էլ հեշտ չի լինի հաղթանակը: Իսկ այն հարցումին թե արդյոք հաղթողը կլինի NBA լավ և գրավիչ թիմը, ասեմ որ բոլոր 4 թիմերն էլ արժանի են NBA 2010 լավագույն թիմ և գրավիչ բասկետբոլ ցույց տվող թիմ կոչվելու, ահա նրանք՝
Los Angeles Laker's vs Phoenix Suns (2-1)
Boston Celtics vs Orlando Magic (3-1)

Արծիվ
31.05.2010, 09:38
NBA 2009-10 Finals ............................... Los Angeles Laker's vs Boston Celtics

Ապե Ջան
08.06.2010, 20:15
Երկուշաբթի օրը հայտնի է դարձել Ռուսաստանի տղամարդկանց չեմպիոնի անունը:

http://armsport.am/images/news_1/1089941275991678.jpg

Խիմկիում կայացել է չեմպիոնական սերիայի երրորդ հանդիպումը «Խիմկիի» և մոսկովյան ԲԿՄԱ-ի միջև: Նախքան այս, տանտերերը 0:2 հաշվով զիջում էին, ուստի նահանջելու տեղ չունեին: Իսկ ԲԿՄԱ-ն հենց հանդիպման սկզբից խաղն իր վերահսկողության տակ է վերցրել: Նրանց չի խանգարել նույնիսկ Վիկտոր Խրյապայի բացակայությունը: Միայն երկրոդ խաղակեսի սկզբին է «Խիմկիին» հաջողվել արդյունավետ խաղ ցուցադրել: Արդյունքում` 76:60` ի օգուտ ԲԿՄԱ-ի: Հյուրերի հաղթանակին նպաստել է Ռամունես Շիշկաուսկասը, ով իր ակտիվում 29 միավոր է գրանցել:


Այսպիսով, ԲԿՄԱ-ն հաղթել է չեմպիոնական սերիան 3:0 հաշվով և 17-րդ անգամ նվաճել Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/5/17/8994/)

Ապե Ջան
18.06.2010, 14:17
NBA չեմպիոն է դարձել «Լոս Անջելես Լեյքերս» թիմը:
Եզրափակիչ սերիայի որոշիչ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» պարտության է մատնել «Բոստոն Սելթիկսին» 83:79 հաշվով:

http://armsport.am/images/news_1/1093901276840397.jpg

NBA-ի եզրափակիչ սերիայի վեց խաղերի արդյունքում հաշիվը հավասար էր` 3:3: Սակայն 7-րդ հանդիպումից հետո հայտնի դարձավ այս մրցաշրջանի չեմպիոնը:

«Սելթիկսը» 17 անգամ դարձել է NBA-ի հաղթող: Վերջին անգան դա տեղի էր ունեցել նախանցած մրցաշրջանում, երբ նրանք եզրափակիչում հաղթել էին «Լեյքերսին» 4:2 հաշվով: Իսկ «Լեյքերսի» համար այս չեմպիոնական տիտղոսը դարձավ 16-րդը թիմի ողջ պատմության ընթացքում:

Աղբյուրը (armsport.am)