Դիտել ողջ տարբերակը : Շաբաթվա օրերի նկատմամբ նախատրամադրվածություն
Նկատել եմ, որ շաբաթվա մեջ տարբեր օրեր իրար համարժեք չեն տարբեր մարդկանց համար:
Մարդիկ կան չեն սիրում ինչ-որ օրեր որոշակի պատճառներով: Որո՞նք են ձեր սիրելի ու չսիրած օրերը շաբաթվա մեջ: Որո՞նք են պատճառները այդ նախատրամադրվածություն: Նախատրամադրվածությու՞նն է տվյալ օրվա տրամադրությունը ստեղծում, թե՞ օրվա տրամադրությունն է վերածվում օրվա նկատմամբ որոշակի վերաբերմունքի: Նախապաշարմու՞նք, թե՞ ստատիստիկա:
Եթե ստատիստիկ տվյալներ կան այս մասին, կարող եք մեջբերել (իհարկե թարգմանելով հայերեն):
Քանի դեռ հարցմանը չէի մասնակցել, դե չէր երևում ով ինչեր քվեարկել:
Չգիտես ինչու կարծում էի որ պետքա ամենաշատ քվեարկածները լինեն "Երկուշաբթի" ու "Կիրակի" օրերին:
Ինչիա էտ ըտենց՞
Ով կարող է պատասխանել այդքան հեշտ թվացող, բայց դժվար այս հարցին:
Ամենաշատը չեմ սիրում երկուշաբթի, մեկ էլ... կիրակին: Դեհ, երկուշաբթին պարզ է, իսկ կիրակին չեմ սիրում, քանի որ նախորդում է երկուշաբթի օրվան...
A.r.p.i.
23.05.2010, 15:53
Միշտ էլ չեմ սիրել չորեքշաբթի օրը: Դեռ սկսած դպրոցական տարիներից մինչև հիմա շաբաթվա մեջ ամենածանրաբեռնված օրնա եղել:
ElleLuiz
23.05.2010, 16:00
Չեմ սիրում չորեքշաբթին. այդ օրն ինձ համար միշտ միօրինակ ու տխուր է եղել
Արևհատիկ
23.05.2010, 18:06
Փոքր ժամանակ չորեքշաբթին չէի սիրում՝ դասացուցակիս ծանրաբեռնվածության պատճառով: :} Բայց հիմա օրվա նկատմամբ նախատրամադրվածություն չեմ ունենում, որովհետև շաբաթվա նույն օրը մի անգամ կարող է լավ լինել, մեկ ուրիշ անգամ վատ:
Ճիշտն ասած չեմ էլ փորձում ինչ-որ օրինաչափություն գտնել:
Կատարվելիք քայլերիս վրա ազդում եմ միայն ուղեղով: Երբեք չեմ մտածի, որ էսօր շաբաթվա էսինչ օրն ա, ուրեմն գործերս չեն ստացվելու կամ նման բաներ: :)
Չեմ սիրում երկուշաբթի օրերը, դե Lion-@ արդեն ասեց թե ինչի :) բուռն հանգստյան օրերից հետո մի տեսակ դժվարա լինում նորից գնալ դասի, հետո գործի:
aerosmith
23.05.2010, 20:16
տանե չեմ կարում կիրակի օրերը, նկատել եմ բոլոր կիրակիները իրար նման են, մի տեսակ տխուրոտ, ու անիմաստ.. չնայած որ կիրակի օրը համարվումա Սուրբ օր
Չսիրված օր չունեմ, բայց քանի որ շաբաթ, կիրակին սիրում եմ, քվերակել եմ մնացած օրերի «օգտին»։
Կիրակին սիրում եմ, որովհետև միայն այդ օրն է, որ հանգիստ քնում եմ, իսկ շաբաթն էլ՝ որովհետև այդ օրն արդեն տրամադրվում եմ հաջորդ օրը քնելուն։
Ուլուանա
24.05.2010, 00:52
Դպրոցական տարիքում մի շրջան կար, որ հինգշաբթին անտանելի անհաջող օր էր ինձ համար։ Բացի դրանից, էդ օրը միշտ ամենաշատ դասերն էինք ունենում ու հաճախ չսիրած առարկաներով։ :)) Էդ ժամանակ հինգշաբթին էր չսիրածս օրը, չորեքշաբթին էլ՝ ամենասիրածս օրն էր, որովհետև համ դասացուցակն էր թեթև, համ էլ հաջող օր էր։ Մնացած օրերի նկատմամբ հատուկ վերաբերմունք չեմ ունեցել։ Հետագայում նշված օրինաչափությունը դադարել է գործելուց։
Ներկա պահին գործնական առումով չսիրած օր չունեմ, քանի որ չեմ աշխատում։ Բայց երկուշաբթին օբյեկտիվորեն համարում եմ «վատ» օր։ Դե, երկուշաբթին հանրահայտ չսիրված օր է, քանի որ աշխատանքային զբաղված շաբաթվա սկիզբն է գուժում։ :)) Բացի դրանից, որպես շաբաթվա առաջին օր՝ այն կարծես ավելի հաճախ է մյուս օրերից ավելի զբաղված ու ծանրաբեռնված լինում։
Կիրակին էլ չեմ սիրում։ Էն ամենը, ինչ հիմա կգրեմ կիրակի օրվա մասին, լսել եմ բազմաթիվ մարդկանցից, էնպես որ երևի իսկապես ինչ–որ տրամաբանական հիմք կա. կիրակի օրվա հետ միշտ լիքը հույսեր ես կապում, շաբաթվա ընթացքում չարածդ լիքը գործեր թողնում ես կիրակի օրվան, բայց, որպես կանոն, էդպես էլ ոչինչ չես անում։ Մի բան էլ կա, որը գուցե նախորդ մտքի պատճառն է հանդիսանում. չնայած էն հանգամանքին, որ կիրակին ամենաազատ օրն է, էդ օրը սովորաբար մի տեսակ սատկած, թլֆած էներգետիկա է ունենում. ոչ մի բանի հավես չես ունենում, ոչ նախատեսածդ գործերն ես անում, ոչ էլ կարգին հանգստանում կամ զվարճանում։ Որպես կանոն, շաբաթվա ամենաանիմաստ ու աննպատակ օրն է եղել միշտ։ Ի դեպ, Հախվերդյանի երգերից մեկում կարծեմ «սատկած կիրակի» արտահայտություն կա. շատ դիպուկ է։ :hands
Չորեքշաբթինա ծանր.. երկու օր արդեն անցելա, ու դեռ երկու օր էլ կա մինչև հանգիստ...
One_Way_Ticket
24.05.2010, 01:54
Գործից է կախված: Երբ գործը հետաքրքիր է լինում (ինչպես հիմնականում), բոլոր օրերն էլ սիրում եմ, այդ թվում երկուշաբթին:
Երբ անհետաքրքիր է լինում (ինչպես հիմա), չեմ սիրում նույնիսկ շաբաթ օրը, քանի որ գիտեմ, որ երկու օրից էլի գործի եմ գնալու:
P.S. Ֆինլանդիայից մի T-shirt եմ գնել, վրան սպիտակ արջը ուժասպառ փռված է, և տակը գրված է "I hate Mondays" :) Երկուշաբթի օրերին այդ շորով եմ աշխատանքի գնում:
Whyspher Whisper
24.05.2010, 22:56
Չքվեարկեցի, քանի որ չսիրած օր չունեմ, ունեմ սիրելի օրեր. չորեքշաբթին, ուրբաթը, հետո էլ կիրակին, ոչ մի հիմնավորված պատճառ չկա, ուղղակի /երևի անուններ են դուրս գալիս/:)
Enigmatic
24.05.2010, 23:57
Տանել չեմ կարողանում կիրակի օրերը: Ոցոր քաղաքը «մեռնի» էտ օրը, ինտեռնետում ահավոր պասիվությունա նկատվում, հեռուստաալիքներով բան չկա նայելու: Ամեն առումով վատա: Ձեռքս ճար լիներկալենդարից կհանեի:))
Սիրում եմ աշխատանքային օրերի աշխուժությունը, զգում ես , որ քաղաքը ապրումա: Միշտ սիրել եմ ուրբաթ օրերը:
Տանել չեմ կարողանում կիրակի օրերը: Ոցոր քաղաքը «մեռնի» էտ օրը, ինտեռնետում ահավոր պասիվությունա նկատվում, հեռուստաալիքներով բան չկա նայելու: Ամեն առումով վատա: Ձեռքս ճար լիներկալենդարից կհանեի:))
Սիրում եմ աշխատանքային օրերի աշխուժությունը, զգում ես , որ քաղաքը ապրումա: Միշտ սիրել եմ ուրբաթ օրերը:
Դրա համար կիրակի օրը պետք ա քաղաքից դուրս գալ :P
Հիմիկվա դրությամբ ատում եմ երկուշաբթիից հինգշաբթի ընկած օրերը, որովհետև Գյումրիում եմ, սիրում եմ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը, որովհետև Երևանում եմ :)
Rammstein
25.05.2010, 09:42
Շաբաթ օրը չեմ սիրում, որտեւ էդ օրվա անունը տալուց պետք ա հատուկ նշել, որ դա մեկ օր ա, ոչ թե` յոթ: :P
Դե երկուշաբթին էլ չեմ սիրում:
VisTolog
25.05.2010, 12:04
Իսկ ես չեմ էլ հիշում, թե «այսօր» շաբաթվա որ օրն է::)) Մենակ շաբաթ-կիրակինա զգացվում, երբ բոլորը տանն են::D
Որպես թեմայի պահանջ` չեմ սիրում երկուշաբթին, որովհետև կիրակի օրը երկուշաբթի օրվա նկատմամբ լարվածությունա առաջացնում: Սիրում եմ ուրբաթը, որովհետև հաջորդ օրը հիմնականում տանն ես լինում: Չեմ սիրում շաբաթը, որովհետև հաջորդ օրը կիրակին է::))
Իսկ ես չեմ էլ հիշում, թե «այսօր» շաբաթվա որ օրն է::)) Մենակ շաբաթ-կիրակինա զգացվում, երբ բոլորը տանն են::D
Այսօր երեքշաբթի է:))
Ճիշտն ասած, ես բոլոր շաբաթները սիրում եմ:
Երևի 3-4-րդ դասարաններից երկուշաբթի ու հինգշաբթի օրերը չեմ սիրել, որովհետև դաշնամուրի էի էդ օրերին :{: Համալսարանում էլ երկուշաբթի օրերին միշտ 4 (8) ժամ ենք ունենում, էդ էլ մի պատճառ: Դե մեկ էլ հանգստյան օրերից հետո միանգամից դասի, արդեն ասվել ա: Կիրակին ամենաշատը չեմ սիրում արդեն նշված պատճառներով:
Երեքշաբթին ու չորեքշաբթին եմ միշտ շատ սիրել: Ուրբաթն էլ ա լավը :)): Հիմա հինգշաբթի օրերի նկատմամբ վերաբերմունքս փոխվել ա, որովհետև, քանի որ շաբաթ օրերը դաս չկա, հինգշաբթին ոնց որ ուրբաթ լինի, ուրբաթն էլ` շաբաթ :)): Ամեն հինգշաբթի ու ուրբաթ ինձ թվում ա, որ մի օր առաջ ենք :):
Որո՞նք են ձեր սիրելի ու չսիրած օրերը շաբաթվա մեջ: Որո՞նք են պատճառները այդ նախատրամադրվածություն:
Ուրբաթ օրվա երեկոյան ժամը 5-ից հետո ու շաբաթ օրվա մինչեւ ժամը 9:30:
Ուրբաթ օրվա երեկոյան ժամը 5-ից հետո ու շաբաթ օրվա մինչեւ ժամը 9:30:
Շատ անսպասելի ու հետաքրքիր տարբերակ է: Միայն թե տրամաբանությունը չհասկացա, կբացատրե՞ս: :)
Ուլուանա
26.05.2010, 23:22
Երևի 3-4-րդ դասարաններից երկուշաբթի ու հինգշաբթի օրերը չեմ սիրել, որովհետև դաշնամուրի էի էդ օրերին :{:
Վայ, ինչ հետաքրքիր ա. ես էլ էի հենց 3–4–րդ դասարաններում երկուշաբթի ու հինգշաբթի դաշնամուրի։ :D Ես էլ էի տհաճությամբ գնում ու դրա համար էդ օրերը չէի սիրում։ :))
Վայ, ինչ հետաքրքիր ա. ես էլ էի հենց 3–4–րդ դասարաններում երկուշաբթի ու հինգշաբթի դաշնամուրի։ :D Ես էլ էի տհաճությամբ գնում ու դրա համար էդ օրերը չէի սիրում։ :))
Պատկերացնում եմ, թե ինչ տհաճությամբ ես գնացել, որ երկու անգամ ես էդ մասին գրել :))
Իսկ ես միշտ չորեքշաբթին էի սիրում, որովհետև Սոլֆեջիոյի դասն էր :roll
*e}|{uka*
26.05.2010, 23:40
Առանձնապես շաբաթվա ոչ մի օր էլ չեմ սիրում, սիրում եմ ինչ որ հատվածներ, ասենք՝ չորեքշաբթի 12:00-15:00, հինգշաբթի 03:15-:07:48 և այլն: Բայց առանձնապես չեմ սիրում կիրակի օրը՝ հարմար ժամ չեմ կարում գտնեմ: :(
Կիրակի :love: Անզարթուցիչ կիրակի :love:
Չեմ հասկանում՝ ո՞նց ա հնարավոր կիրակին չսիրել: Կամ ո՞նց ա հնարավոր կիրակիից բացի ինչ-որ ուրիշ օր սիրել:
StrangeLittleGirl
27.05.2010, 01:26
Հետաքրքիր է՝ անցյալ տարի իմ բլոգում (http://byurie.livejournal.com) մի այսպիսի գրառում էի արել.
Զզվում, զզվում, զզվում եմ հինգշաբթիներից, որովհետև անտանելի զբաղված օրեր են լինում, հատկապես եթե հաջորդ օրը հարցում ենք ունենում: Բացի դրանից, ամբողջ շաբաթվա ծանրությունն արդեն զգում եմ, իսկ հանգստանալու համար դեռ շուտ է:
Մյուս չսիրածս օրն էլ կիրակին է, որովհետև ոնց որ անիմաստ անցնի: Սովորաբար էդ օրերին տնից դուրս չեմ գալիս, անկապ մի պատից մյուսն եմ խփվում, ոչ մի օգտակար բան չեմ անում: Մեկ-մեկ մտածում եմ` լավ կլիներ, որ աշխատանքային շաբաթը կիրակի օրվանից սկսեր. ինձ ավելորդ հանգստի օր պետք չէ:
Տարօրինակ է, բայց ի տարբերություն շատերի, երկուշաբթիները չեմ ատում: Ավելին` շատ հաճախ անհամբերությամբ եմ սպասում: Երևի պատճառներից մեկն այն է, որ սովորաբար այդ օրերին նոր ցիկլեր են սկսվում, և դրանք ինչ-որ տեղ նմանվում են կիսամյակի առաջին օրերի:
Իսկ ամենսիրածս օրն ուրբաթն է: Շատ եմ գրել դրա մասին: Կարող եմ ուրբաթ օրերին փողոցներով լացելով վազեմ կամ ուրախությունից երկինք հասնեմ: Ամբողջ շաբաթվա ընթացքում լիքը լիցքեր կուտակվում են ներսումս և հենց ուրբաթ օրերին պարպվում: Ոչ մի ուրբաթ ձանձրալի չի անցնում: Այ հենց դրա համար սիրում եմ:
Էն ժամանակ ուսանող էի, բայց հիմա էլ շատ բան չի փոխվել: Ուղղակի հինգշաբթիին փոխարինելու է եկել չորեքշաբթին, իսկ կիրակիներն այնքան ծանր չեմ տանում, որքան առաջ: Ինչ վերաբերում է երկուշաբթիներին, դրանք ոնց որ նոր սկիզբ խորհրդանշեն: Դրա համար էլ չեմ կարող չսիրել:
Շատ անսպասելի ու հետաքրքիր տարբերակ է: Միայն թե տրամաբանությունը չհասկացա, կբացատրե՞ս: :)
Բացատրությունը շատ անկապ է: :)Ուրբաթ ժամը 5-ին ավարտվում է աշխատանքային շաբաթը ու երբ տուն եմ հասնում, հը՜՜՜մ:love Իսկ ինչու մինչեւ շաբաթ 9:30, որովհետեւ քնել երկար չեմ կարողանում. 8-ին արթնանում եմ, մի քիչ զբոսնում եմ, քանի դեռ քաղաքը չի արթնացել(Երեւանը միայն առավոտյան եմ սիրում, երբ մարդ, մեքենա չկա) ու դա տեւում է մինչեւ 9:30...:)
Սիրում եմ երկուշաբթի մեկ էլ շաբաթ օրերը: :pardon Բոլորը ասում են, որ երկուշաբթի օրերը մարդը շատա հոգնում, որ շաբաթվա սկզիբ է, ծանր է, բլա-բլա-բլա....Բայց ես երբեք չեմ զգացել ինձ վրա նման բան: :esim Սիրում եմ շաբաթ օրերը երևի նրա համար, որ այդ օրը կարող եմ կարգիիին քնել առանց զարթուցիչի ու առանց նման խոսքերի «Վեր կաց դասի ես», «Հերիքա քնես» և այլն: Բայց կիրակի օրերը, ի զարմանս ինձ չեմ սիրում. դպրոցում էի սիրում: Իսկ արձակուրդների ժամանակ բացարձակ տարբերություն չկա օրերի մեջ, անգամ հաշիվն եմ կորցնում, թե այսօր շաբաթվա որ օրն էր կամ էլ վաղը ինչ օր ա լինելու:
Լուսաբեր
27.05.2010, 20:07
Իսկ ես արդեն որ երրորդ տարին է փորձում եմ տարբերել երկուշաբթիից հինգշաբթին ու ամեն անգամ ինձ որ էտ օրերից մեկը ասում են կամ կարդում եմ տվյալ շաբթիից հանում եմ մեկ, որ հասկանամ շաբաթվա որ օրն է: Որովհետև փոքրուց շաբաթվա օրերը սկսվել են առաջին օրվանից հետո երկրորդ օր. երրորդ օր, չորրորդ օր ու հինգերրորդ օր նոր արդեն շաբաթ կիրակիով ավարտվել:Չգիտեմ դա տարածաշրջանային ևս մի առանձնահատկությունա,թե չէ, բայց մեզ մոտ այդպես էն բաշխված շաբաթվա օրերը:Ոչ մեկը, անգամ դպրոցում, խոսակցության մեջ երկուշաբթիով չենք ասել առաջին օրը: Միայն և միայն հայոց լեզվի տետրի մեջ ամենավերևը նշելուց հիշատակվելա :))
Իսկ ինչ չսիրելունա վերաբերում :think եսիմ, երևի տենց չսիրած օր չկա, ամեն օրն էլ կարա սիրելի դառնա կամ հակառակը, կախվածա տվյալ օրս ոնց կանցնի:
Դպրոցական ու ուսանողական տարիներին առաջին օրը չէի սիրում շաբաթվա, մի դաժան օր էր թվում, որ երկու օր հանգստից հետո պետքա շուտ արթնանալ ու գնալ դասի ու դեռ շաբաթը առջևում էր լինում... էհ ինչ օրեր էին է:love
Interdenominational
27.05.2010, 20:13
Երկուշաբթի օրվանից սկսվում է վազքը …վազքը գործնական ու փաստաթղթային առատությամբ ձեռնաթափ անող… վազքը գրել-ջնջելու, ջնջել-գրելու ու զանգերի առատությամբ նյարդայնացնող …վազքը պատասխանատու լինելու, պատասխանատվությունը ճարպկորեն ուրիշի վրա նետելու ու լուռ հայհոյանքների առատությամբ չարախնդալու…
Շաբաթ… երբևէ մտքովս չէր անցնի, թե ի՜նչ համով է տնային սուրճը… ու ամեն ինչը:
Կիրակի… արտասվելու չափ ափսոսանքով, ու գրեթե ֆիզիկապես զգում եմ թե ինչպես է աչքերիս առաջ ծորում Օրը… վաղը երկուշաբթի է: :(
Quyr Qery
28.06.2010, 23:20
Կիրակին անչափ ձանձրալի է...միակ առավելությունը զարթուցիչի բացակայությունն է...բայց ամենից շատ ատում եմ շաբաթը,,,առանց պատճառի... սիրում եմ երկուշաբթին... իսկ ընդհանուր առմամբ ամեն օր էլ ձանձրալի է անցնում Գյումրիում...զզվելի է...:cry:(
aerosmith
29.06.2010, 00:02
տանել չեմ կարողանում կիրակին։ Շաատ տխուրա, բոլոր կիրակիները իրար նման են. ձանձրալի, սատկած օրա։ Մի խոսքով զարզանդում եմ էդ օրվանից, չնայալ, որ ամեն մարդ ինքն է իր օրը որախալի, կամ ձանձրալի դարձնում