PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի քիչ ամեն ինչից



Ժունդիայի
23.05.2010, 05:08
Թվում է ինչ-որ խնդիրներ կան: Համոզվա՞ծ ես, որ ճիշտ տեղ ես այցելել: Միգուցե մոլորվե՞լ ես: Միգուցե այստեղ փնտրում ես այն, ինչի կարիքն ընդհանրապես չունես: Ամեն դեպքում, փնտրիր այն ինչ քեզ կհետաքրքրի... հանգիստ եղիր, չեմ ցավացնի:

Ժունդիայի
23.05.2010, 07:05
Ոչ ոք ինձ չի սովորեցրել գրել հիասթափության, տանջանքի ու վշտի մասին: Ինքս եմ սովորել: Սովորել եմ բազում անգամ սխալներ կատարելով, միևնույնէ իմանալով, որ դա ճիշտը չէ:
Հիմա կարողանում եմ տեսնել ինձ այնտեղ ընկած, ճկված ցավի ծանրությանից: Տեսնում եմ ա՜յն տղամարդուն` դեռևս մանուկ:
Հայրս սովորեցրել է ինձ, որ լռությունն իր մեջ կարող է պարունակել մի ամբողջ հանրագիտարան: Սովորեցրեց` բացարձակապես ոչինչ չասելով դրա մասին:
Ինքուրույն սովորեցի, որը բառն ունի ինչ-որ արժեք: Ինքնուրույն սովորեցի ինչ-որ մեկի մասը դառնալ, կեսը նույնիսկ: Սովորեցի կյանքի դժվար պայմաններում` ձեռքս մեկնած օտարներին: Սովորեցի տարօրինակ լռության մեջ:
Կարծում եմ, որ երբեք չեմ վախեցել ոչ մի բանից: Սարսափում եմ միայն ինձնից:
Երբ ապտակել են ձախ երեսս, որպես քրիստոնյա, առաջարկել եմ աջը նույնպես: Առաջարկել եմ բոլորին: Կույրին, որ չէր տեսնում, անարդարին, ով խոցում էր անընդհատ, վիրավորում պարբերաբար:
Տվել եմ դեմքս, մարմինս: Մնացել է միայն հասունացած իմ հոգին:
Այսօր կազմված եմ բառերից ու ցանում եմ դրանք, ինչպես ցանում են սերմերին: Ցանում եմ բոլոր ուղղություններով ու չե՜մ լռում: Իմացածս լռությունը, կարծես թե, նման է մի հսկայական մարգագետնի, որն սպասում է , թե երբ պետք է իրեն պարարտեն: Իմ իմացած լռությունը կատաղած մի ծով է, որտեղ ցանկանում են դեռ նավարկել, ու այն ծեր դերասնն է, ով գիտակցում է` պետք է հեռանա:
Նաև այնքա՜ն եմ հավատում, այնքա՜ն եմ սիրում: Ամենքի ցանկությունն եմ դարձել, ու նաև այն մեղմիկ տանջանքի: Ինձ միաժամանակ ռազմիկ եմ զգում ու նաև գեյշա:
Ես բայ եմ` հոլովված բոլոր մարդկանց: Ածական եմ ու մակբայ. Ես ձև եմ, ես չափ եմ ու այն լույսն եմ, ով կլրացնի քո ձանձրույթին:
Իմ ճշմարտությունը միայն մեկ հասցեատեր ունի, միայն մեկ մարմին: Դա կոչվում է գիր: Նրանում կարողանում եմ ընդլայնվել ու անտեսել ինձ: Նրանում ամբողջ բառապաշարը ես եմ միայն:

Ժունդիայի
25.05.2010, 07:28
Հերիք սպասես: Այնքա՜ն զավեշտալի է, երբ ողջ կյանքի ընթացքում միայն սպասում ենք: Սպասում ենք 18 տարին լրանալուն, մեքենա վարելուն, բարձրագույնն ավարտելուն, լավ աշխատանք գտնելուն, ընտանիք կազմելուն, երեխաներ ծնելուն…Ու մտածում ենք, երբ այս ամենն իրականացնենք, նոր միայն կապրենք: Բայց երբեք էլ կանգ չենք առնում, անընդհատ սպասում ենք: Ցանկանում ենք լավագույն գործն ունենալ, զավակներին մեծացնել, թոշակի անցնել…Սպասում ենք…. Ու, երբ հանկարծակի ուշքի ենք գալիս, նկատում ենք, որ մահվանն ենք սպասում: Կյանքի փնտրտուքներում երբեմն մոռանում ենք ապրել… Ու սպասելով էլ օր ենք գլորում:
Պետք է թարգել... Մեկը հարցնի, ինչի՞դ է պետք այդքա՜ն սպասել, որ նոր սկսել ապրել: Որտե՞ղ է գրված: Պետք է վե՛րջ ալ…Վե՛րջ տալ ու սկսել ապրել… Հասկալնալ, որ մեզ օժտված կյանքը միայն ապրելու համար է:
Սկսի՛ր հենց հիմա: Հավատա` այսօր կյանքիդ ամենակարևոր օրն է: Այսօր, ներկա պահիս…Այդ ներկան մեզ է տրվում ամե՜ն օր: Մի՛ սպասիր վաղվան: Վաղը կարող է ուշ լինել: Այդպես են երազները վերջանում: Երզաները իրականանում են միայն այսօր: Ուրեմն կա՛նգ առ, մի՛ սպասիր: Կա՛նգ առ, քանի դեռ ժամանակ ունես:
Երբ շատ ենք սպասում, հնարավոր է` չհասնենք: Հերի՛ք սպասես: Չպետք է սպասել սիրուն, այլ պետք է փնտրել ու գտնել այն: Չպետք է սպասել, որ մեր երազանքներն ինքնուրույն իրականան: Չէ, չէ՜ կարիք չկա վերև նայես, երկնքից ոչինչ էլ չի ընկնի: Պետք է գնալ ու անել: Չպե՛տք է սպասել… Չպե՛տք է սպասել…Պետք է սովորե՛լ, աշխատե՛լ, պայքարե՛լ, սիրե՜լ, այլ ոչ թե սպասել…Միայն սպասելով, ոչ մի բան էլ չի կատարվում... Հերիք սպասես…
Գնա՛ ու արա՛…

Ժունդիայի
28.05.2010, 22:09
Մի օր կբաժանվենք իրարից: Կկարոտենք բոլոր մեր խոսակցություններին, զրույցներին, միասին արած բացահայտումներին, երազանքներին, ծիծաղներին...Կկարոտենք արցունքներին, տխրություններին, շաբաթվա ու տարվա վերջերին, ինչևէ... կկարոտենք միասին անց կացրած բոլոր պահերը՝ ա՜յն հիասքանչ ընկերության...

Միշտ կարծել եմ, որ ընկերությունը հավերժ է լինում...Այսօր` այդքան էլ վստահ չեմ: Շուտով ամեն մեկն իր անկյունը կունենա: Մեկը` բախտի բերմամբ, մյուսներն էլ` թյուրիմացաբար, ու կշարունակեն ապրել: Միգուցե կշարունակենք կապ հաստատել, հանդիպել մի օր: Ո՞վ գիտի...էլեկտրոնային փոստով միա՜յն, երևի...

Հնարավոր է միմյանց զանգենք ու ինչ-որ անհեթեթություններից խոսենք: Ու այդպես էլ անց կկենան օրերը...ամիսները...տարիները...մինչև, որ կապը գնալով կդառնա ավելի հազվադեպ: Կկորենք ժամանակի ընթացքում...

Մի օր մեր երեխաները կտեսնեն մեր լուսանկարներն ու կհարցնեն ` ովքե՞ր են այս մարդիկ: Մենք էլ կպատասխանենք` մեր ընկերներն են... գիտեմ, թե որքան ցավ կպատճառի... Կասենք, որ նրանց հետ ենք անց կացրել մեր կյանքի լավագույն տարիները: Ու այդ պահին կարոտն այնպե՜ս կսեղմի մեր կուրծքը: Այդ պահին ցանկություն կառաջանա զանգահարել՝ ևս մեկ անգամ լսելու նրանց ձայնը...
Երբ մեր ընկերական շրջապատից ոմանք կհեռանան կյանքից, այնժամ կհավաքվենք` վերջին հրաժեշտի խոսքն ասելու: Ու արցունքախառը աչքերով կգրկախառնվենք միմյանց...
Կխոստանանք, որ այսուհետ ավելի հաճախակի կհանդիպենք իրար: Վերջում էլ, ամեն մեկն իր անկյունը կգնա` շարունակելով ապրել նախկինում սահմանված կյանքով՝ մեկուսի...Ու մենք էլի կկորենք ժամանակի մեջ...

Ես կդիմանամ, ի դեպ առանց ցավի, եթե իմ բոլոր սերերը մահանան, բայց հավատացեք կգժվեմ, եթե մեռնեն իմ բոլոր ընկերները:

Ընկեր, մի թող որ կյանքդ աննպատակ անցնի, ու որ ամենա չնչին անհաջողությունը չդռանա մեծ փոթորիկների պատճառ քեզ համար...Կարոտե՜լ եմ...

Ժունդիայի
31.05.2010, 08:09
Եթե մի պահ խորհենք, ապա մեզ համար կատարյալ մարդիկ գոյություն չունեն: Անհրաժեշտ չեն: Իրականում գույություն ունեն միայն թերի ու սխալ մարդիկ: Հարկավոր են: Դա այդպես է, որովհետև կատարյալ մարդն ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ անում է տեղը տեղին` ժամադրության գալիս է առանց ուշանալու, խոսում է միմիայն ճիշտ բաներից, գործում է հնարավորինս ճիշտ, կարճ ասած` անթերի է: Սակայն ոչ միշտ է, որ մենք միայն կատարյալ բաների կարիքն ունենք: Ու հենց այս ժամանակ էլ գալիս է թերի մարդուն որոնելու իսկական պահը:
Օրինակ` թերի մարդն այնպես կանի, որ կկորցնենք մեզ, կմոլորվենք ժամանակի մեջ ու կմեռնենք սիրուց: Թերի մարդը մի օր դադարում է մեզ փնտրել, որպեսզի հանդիպման ժամանակ ցանկության կիրքը դարձնի ավելի իրական:
Թերի մարդը փաստորեն նա է, որին մենք անվանում ենք կատարյալ մարդ:
Թերի մարդն այնպես է անում, որ լացես, բայց մեկ ժամ հետո, համոզված եմ, միայն նա է, ով աչքերդ կսրբի արցունքներից: Թերին միգուցե վիրավորի քեզ, բայց հաջորդ պահին միայն նա է, ով ծնկաչոք եղած ներողամտությունդ կհայցի: Միգուցե իր ժամանակի հարյուր տոկոսը չվատնի` քո կողքին լինելով, բայց կյանքի ողջ ընթացքում միայն քեզ կսպասի: Կմտածի քո մասին ամբողջ ժամանակ:
Թերի մարդը բոլորին էլ պետք է հանդիպի, քանզի կյանքն այդքան էլ կատարյալ չէ, այստեղ ոչ մի բան էլ կատարյալ չէ: Կատարյալը միայն այն է, որ ամեն պահը, ամեն մի վարկյանը պետք է ապրենք ժպտալով, արտասվելով, մտածելով, գործելով, ցանկանալով, կարողանալով… Միայն այսպես է հնարավոր հասնել օրվա այն պահին երբ ասում ենք, - «Պառք Աստծո, այսօր հաջողակ օր էր»: Իրականում, եթե լավ խորհենք, Բարձյալն էլ է ցանկանում է դա` գտնենք սխալ մեկին, որպեսզի ամեն ինչ սկսի իսկապես լավ ընթանալ մեզ համար…..

Ժունդիայի
31.05.2010, 19:50
Ես լավ ընկերներ ունեմ: Ընկերներ, որոնք գեղեցիկ են: Ունեմ նաև այնպիսի ընկերներ, որոնք միշտ լսողի դերում են: Ունեմ ընկերներ, որոնք խոստովանություններ են անում: Ունեմ այնպիսի ընկերներ, որոնք ինձ արժեվորում են, երջանկացնում: Ունեմ ընկերներ, ովքեր զայրանում են ինձ վրա: Ունեմ ընկերներ, որոնք ծիծաղում են ամեն առիթով, բայց ունեմ նաև բավականին լուրջ ընկերներ: Ունեմ բացառիկ ընկերներ, զարմանալի ընկերներ: Ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր ինձ երբեք չեն մերժում որևէ հարցում: Ունեմ ընկերներ, որոնց պարտական եմ ողջ կյանքս: Ունեմ ընկերներ, որոնց շատ եմ սիրում, որնոց կուզենայի հավերժ կողքիս տեսնել: Ունեմ այնիսի ընկերներ, ովքեր մաստակը ճպճփացնելով են ծամում, գղկում են փողոցում` առանց ամաչելու: Ունեմ ռաբիզ ընկերներ, ջագի ընկերներ, թափթված ու տարօրինակ ընկերներ: Ունեմ նաև շատ վատ ընկերներ: Ընկերներ, որոնք ոչինչ չարժեն ու միայն ապուշություններ են դուրս տալիս...

Ներողությունդ եմ հայցում բառակրկնության համար իմ բացառիկ ընկեր` հիասքանչ ու զարմանահրաշ, բայց դու այն միակ ընկերն ես, ով համապատասխանում է վերը նշված բոլոր հատկանիշներին:

Ժունդիայի
05.06.2010, 07:52
Կյանքը դա խաղ չէ, որտեղ ով փորձում է հատել դրա սահմանները, նա է տանում մրցանակը: Եկ այսպես կոչված մրցունակության հիմար զոհը չդառնանք: Եթե նպատակդ չափազանց բարձր է, պարզապես նվազեցրու այն: Եթե կանոններին համաձայն չես, պարզապես հրաժարակինդ դիմումը կարող ես թողնել ու հեռանալ: Ընդմի՜շտ: Ու փորձիր սեփական խաղդ հորինել: Արա այն ամենն, ինչը քեզ երջանիկ կդարձնի: Բայց մի մոռացիր, որ երջանկությունը դա մի պարզ զգացողություն է. դու կարող ես գտնել և ձեռքիցդ բաց թողնել այն` չնկատելով դրա պարզությունը:

Ժունդիայի
13.06.2010, 08:33
Մենք կարող ենք ապրել մի քիչ առավել կամ մի քիչ պակաս կառուցված շինությունում, մի քիչ առավել կամ մի քիչ պակաս ինչ-որ փողոցում, մի քիչ առավել կամ մի քիչ պակաս քաղաքում ու նույնիսկ մի քիչ առավել կամ մի քիչ պակաս կառավարություն ունենալ: Կարող ենք քնել մի քիչ առավել կամ մի քիչ պակաս մահճակալին, ուտել մի քիչ առավել կամ մի քիչ ինչ-որ ուտեստ, ունենալ մի քիչ առավել կամ մի քիչ պակաս տրանսպորտային միջոց և նույնիսկ պարտավոր լինել հավատալու ապագային` մի քիչ ավել կամ մի քիչ պակաս: Կարող ենք շուրջներս նայել, ու զգալ, որ ամեն ինչ մի քիչ առավել է կամ մի քիչ պակաս...
Լավ:
Ի՞նչը մենք չպետք է անենք երբեք ու ոչ մի դեպքում ...
Սիրել մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, երազել մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, ընկեր լինել մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, սիրածդ էակին սիրել մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, հավատալ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս: Եթե ոչ, ապա հակված ենք դառնալու մի քիչ ավել կամ մի քիչ պակաս անհատականություն:

Ժունդիայի
12.08.2010, 20:28
Սպասել: Այս բառը միայն արտաբերելիս, սարսուռ է առաջանում մարմնովս, նեղսրտվում եմ ահավոր: Երբ սպասում եմ, կարծես թե կոկորդիս հացի չոր կտոր կանգնած լինի, խեղդվում եմ ամեն ագնամ: Սպասել մեկին, ինչ-որ բանի համար, օրենքով պետք է արգելվի: Կասեի ավելին, պետք է համարվի քրեական հանցագործություն: Իմ կարծիքով ցանկացած մարդ արարածի համար, եթե իսկապես մարդ կոչվելու իրավունք ունի, ամենա դժվար կարգավիճակն է: Սպասել մեկին, հատկապես, մի այնպիսի թախիծ է պատում ներսումդ, որ օրգանիզմդ սկսում է ակամայից թունավորվել: Ես բժիշկ չեմ, սկայան համոզված եմ, որ սպասելն առողջարար չէ: Նյութերի այն ահռելի արտահոսքը, որ մեր մարմինը դիմանում է սպասման ժամանակ, նրա ֆունկցիայի համար միմիայն կարող է վնասակար լինել: Ով էլ, որ հետս չի համաձայնվում, հավանաբար չի սպասել, հատկապես, երբ սիրհարված ես մեկին կամ էլ սպասում ինչ-որ բանի: Սիրահարված ասելով ի նկատի ունեմ, երբ գիտես այդ տեսակ սպասումը ամենա մահաբերն է, ամենա ավերիչը: Երբ սպասում ենք, լուռ զայրույթ ենք հրարում ինքներս մեր մեջ: Ամենա առաջինը, որ տուժում է, դա մեր ստամոքսն է, որտեղ մի մեծ ու անհատակ անցք է բացվում` առաջացնելով սրտխառնոց ու այդ ժամանակ փխսելու ցանկությունն ուղղակի անհրաժեշտություն է: Գլուխդ սկում է հոլի նման խելագարի պես պտտվել: Կուրծքդ սեղմում է ու ջարդում ներսդ, շնչահեղձ ես լինում, օդն ավելի քան ահրաժեշտ է այդ պահին, ուզում ես պայթել: Ձեռքերդ սկսում են խոնավանալ, սկսում են դողալ, անկապ ու անիմաստ շարժումներ են անում, ջղաձգվում: Ոտքերդ սկսում են խելահեղ տեմպերով հարվածել ցանկացած մակերեսի, որը նրանց համար ծառայում է, որպես հենման կետ: Բերանդ սկսում է չորանալ, շուրթերդ քաշվում են ու ծամածռվում ինքնաբերաբար: Կատարյալ քաոս: Ինչպես ցանկացած քաոս, սպասելն էլ է հետքեր թողնում ու բավականին երկար է տևում, մինչև ամեն ինչ վերականգնվելը: Ինչպե՞ս կարելի է այս ամենը հաճելի լինել: Ինչու՞ չմտածել այս հիմար երևույթն ընդհանրապես արգելելու մասին:
Եկ մի պահ անդրադառնանք սկզբնական մտքին: Արգելել սպասելը բազում առավելություններ կտար: Բացի օրգանիզմում օգտակար նյութերի արտահոսքի ու հաճելի զգացողությունների տնտեսումից, մեր մարմինը մի այնպիսի ուժգին զգացողությամբ կպատվեր, որի համար այն երբեք պատրաստ չի եղել: Սպասելու հյուծիչ զգացողության բացակայությունը կերկարացներ մեր կյանքը ու կպակասեցներ այն ակնկալիքը, որը տանում է դեպի հոգեկան խանգարման ու ջրազրկում քեզ ամբողջովին: Ցանկացած բժիշկ ի վիճակի է հոգեկան հանգստության համար այնպիսի դեղատոմս գրել, որպեսզի առողջ լինենք, սակայն այնքնան հետաքրքիր է , թե ինչու՞ ոչ ոք դեռևս չի մտացել հակարարված տալու սթրեսի հասցնող բուն պատճառին: Չե՞ք կարծում, որ մեր քաղաքական գործիչները, որոնք բացառիկ մտահղացումներ ունեն սեփական կյանքի բարելավման համար բազում օրինագծեր մշակելիս, վաղուց արդեն պետք է խոսափողների մոտ բարբաջեին սրա մասին: Այլ ձև չկա, պետք է ծայրահեղ ու շրջադարձային մոտեցում ցուցաբերել, որպեսզի կարողանանք հաղթահարել այս անտանելի զգացողությունը:
Անհապաղ պետք է վերացվի սպասելը: Օրինակ` կարելի է դատապարտել հետևյալ կերպ. ով այնպես անի, որ մեկի սպասեցնի, պարտավոր է պատիժ կրել կրկնակի սպասելով: Նույն հանգամանքներով` նույն սիրուց առաջացած տանջանքով, նույն թախիծով, նույն նյարդայնացած իրավիճակներով՝ սակայն կրկնակի: Բացի այդ, մեկ բան էլ ավելացնեմ` առանց որևէ յուրահատուկ ռեժիմի իրավունքով, առանց անձնական այցելությունների, առանց հանցանքի աստիճանական մեղմացումով, տոն օրերին առանց որևէ առավելության, առանց անօրինական ձևով մուտք ունեցած բջջային հեռախոսի կամ էլ առանց պատիժն այլնտրանքային ձևով կրելու ցանկացած միջոցի:
Վե՛րջ: Լա՛վ եղավ: Ո՞վ էր քեզ ստիպում լինել անպարտաճանաչ, ոչ պոնկտուալ: Կարծում ես տեղի՞ն չէր: Ես այդպես չեմ գտնում: Հայտնի ասացվածք է չէ՞ «Արա այն, ինչ կցանկանաս դիմացինդ քեզ անի», կամ էլ «թող կյանքը քեզ հատուցի կրկնակին այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար» (նման մի բան, չեմ հիշում ստույգ): Կամ էլ հին ու բարի «ակն ընդ ական, ատամ ընդ ատամը»: Ես տրամաբանություն եմ տեսնում ասացիս մեջ, կարճ ասած՝ իրավացի եմ:
Իսկ եթե լուրջ, ապա եղիր համբերատար, այդ պահերին կարողացիր մի պահ ինքդ քեզ կառավարել: Երբեմն, սպասելն այնպես է ազդում մեր մկանների վրա: Կարիք կա՞ ավելացնելու: Սպասելու հանգամանքն ինքին զզվելի է, ու չես կարողանում հաղթահարել այդ աղտը: Սպասելով միայն քայքայում ենք սեփական առողջություններս, ինչպես կասեր Սևակը՝
«բորոտում ենք, սակայն...ներսից,
կարմիր-կարմիր բշտիկներով,
մենք պատվում ենք ներսից այնպես,
ինչպես հոնի աշնանային ծառը դրսից»:
Ու այս ամենը միայն այսբերգի տեսանալի մասն է, միայն մենք` սպասողներս ենք, գիտակցում, թե ինչն է իրականում մեզ կրծում ներսից: Սակայն հարցը նրանում է` ի՞նչ ենք անում, որպեսզի կարողնանք կանխել, լիկֆիդացնել այս անվերջանալի թվացող պահերը: Անում ենք ամեն ինչ: Այո՛, ձեռնարկում ենք ցանկացած քայլ, բայց ապարդյուն: Սկսում ենք գիրք ընթերցել ու կեսից կանգ առնում: Սկսում ենք ինչ, որ միտք հանձնել թղթին, կեսից ալարում ենք ու այլևս շարունակություն չենք տալիս: Փոխում ենք ձայնասկավառակը, սակայն ուշադրություն չենք էլ դարձնում հաջորդիվ եկող երաժշտությանը: Ոմանք էլ, հատկապես, բնավորությամբ ավելի անհանգիստները, մի ծխախոտը դեռևս չվերջացրաց, հաջորդն են վառում: Չէ՞ի ասում, որ այս ամենը նման է քաոսի: Կարծես` ոչ մի իրավիճակ էլ չի հանգստացնում սպասող մարդուն:
Կարո՞ղ եք ասել, երբ է հնարավոր դետալ առ դետալ ծանոթանալ բջջայինի էկրանի տեսքին: Կռահեցիք չէ՞: Այո՛, այո՛, իրավացի ես՝ հերիք մեկի զանգին սպասենք: Երբևէ նկատե՞լ ես, երբ սպասում ես, անհհնար է հայացքդ գոնե չորս-հինգ վարկյան չշեղես այդ սարքից: Ամեն վարկյան ստուգում ենք արդյո՞ք մարտկոցը լիցքավորած է, զանգի տեսակը արդյո՞ք առանց ձայնի չենք դարձրել: Եվս երկու վարկյան, ու կրկին անիմաստ բացուխուփ ենք անում, սակայն անօգուտ, մեկ է` ոչ մի ձայն: Տնտղում ենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համոզվենք արդյո՞ք անտեղի հրահանգ չենք տվել այդ անաստված բջջայինին: Կատարյալ դժողք: Սա էլ կյանք է կոչվում իբր:
Հա՜, բա որ ժամադրված ենք ինչ-որ տեղ: Կարծե` դրամա լինի: Քայլում ենք մի վայրից մյուսը, մոլորվածի պես նայում շուրջբոլորը: Աջ, ձախ, հետ ու առաջ: Աջ, ձախ, հետ ու առաջ: Նայում ենք ժամացույցին այն ակնկնալիքով, որ սլաքները միգուցե ավելի արագ ընթանան: Ձև ենք տալիս, իբր թե բջջայինով ենք խոսում, որպեսզի կարողանանք դար թվացող վարկյանները մի կերպ սպանել: Սկսում ենք հաշվել մայթի բոլոր սալիկները մի քանի անգամ ու ևս մի անգամ էլ, որպեսզի չսխալվենք հաշվարկներում: Սակայն ոչ մի օգուտ: Այն մարդուն, որին այդքան սպասում ենք, չկա ու չկա: Անտեր մնա չի գալիս: Հազարերոդ անգամ նայում ենք, այն վայրին, որտեղ նա պետք է արդեն կանգնած լիներ: Փորձում ենք նշմարել բոլոր այն անցորդներին, որոնք քայլում են մեր կողքով, փորձում ինչ-որ նմանություն փնտրել սպսավածդ մարդու ու նրանց դիմագծերի միջև: Փորձում ենք, այլ ճանապարհներ գտնել` մտածելով միգուցե նա այլ երթուղով է գալիս: Ի՞նչ իմանաս, որտեղից դուրս կգա հանկարծակի: Միգուցե արդեն ժամանել է, սակայն, պահի տակ փորացավի պատճառով, մտել է մոտակա հասարակական զուգարանը ու....:
Գժվել կարելի է: Ժամանակի անիմաստ կորուստ, որը մեզ հոշոտում է ներսից: Բայց ամենա դաժանը սպասելն այն է, երբ սպասում ենք մեր յարին: Այ սա, ոնց որ աշխարհի վերջը լինի: Անհնար է դառնում ինքդ քեզ վերահսկելը ու սեփական հույզերդ կառավարելը: Կարծես ամեն ինչ մթագնում է աչքերիդ առաջ, հայտնվում ես շոկային վիճակում, սկսում ես պատերազել ինքդ քեզ հետ: Բայց գիտե՞ս կրկնակի դաժանը որն է: Երբ ուշանալու պատճառով սկսում են ինչ-ինչ արդարացումներ հորինել, և այդ ամենն ավելի ու ավելի է սկսում հուսահատել, հիասթափությունն ուղղակի անհնար է: Սկսում են բավարար պատճառներ փնտրել, սակայն չեն կարողանում անհանգստությունից զատ գտնել ավելին: Մի պահ, համարյա հայտնվում են խուճապի մեջ ու որոշում օգտագործել այն ամենն, ինչ մնացել է, որպես արժանապատվություն:
Սպասման ժամանակ սկսում ենք մտածել: «Եթե հանկարծակի հայտնվի, պետք է խոժոռվել, ինչու՞ չէ մի երկու բարձրահարկ հայհոյանքի տեղատարափ թափել գլխին ու այնքան գոռալ վրան մինչև ոտքերը սկսեն ինքնիրեն փշրվել»: «Այս անգամ չեմ ներում»:
Վերջին անգամ հայացք ենք նետում ժամացույցին ու նկատում, որ նա ուշացել է ավելի քան քսան րոպե, սակայն ոչ մի օգուտ: Մեր մարմինը` արհամարված ու հոգնած, այլևս չի կարողանում դար թվացող սպասված բազում ժամերի տանջանքը քողարկել: Ու մեկ էլ հանկարծ, հայտվում է հեռվում, դանդաղ քայլելով (համենայն դեպս այդպես է թվում): Գալիս է: Գալիս է` դեղնավուն ժպիտ դեմքին դաջված ու սկսում ոչ ավել ոչ պակաս ապուշ հայցքով հարցնել: «Ջանս, չեմ ուշացել չէ՞»: Մենք էլ թե. «Ջանդ քեզի ղուրբան, իհարկե ոչ… Սե՜րս»: Պատասխանում ենք` չկարողանալով թաքցնել այն անհամար երջանկությունը: «Իհարկե ոչ: Ես էլ հենց նոր եկա: Քայլում էի մի քիչ ինձ համար, զմայլվում բնության հրաշալիքներով, ճնճղուկների դայլայլով»:

Դա հաստատ, սպասելը պետք է օրենքով արգելված լիներ ու վաղուց: Պետք է համարվեր քրեական հանցաքործություն: Սակայն մի պահ մտածում եմ: Իսկ եթե նրանք, ովքեր չունեն ոչ մեկին, ում սպասեն: Ավելի դաժան չէ՞: Ինչ կասե՞ք: Ավելի դաժան չէ՞ սպասել մեկին ում չունես: Հետաքրքիր է, մոտավորապես նույն իրավիճակը չէ՞, երբ սպասում ենք ինքներս մեզ: Երևի նման է այն կարոտին, երբ զգում ենք այն մեկի հանդեպ, որին ընդհանրապես չենք էլ ճանաչում: Ճիշտն ասած, եթե խորը մտածենք, սպասել մեկին, հատկապես երբ նա մեր սիրած էակն է, այդքան էլ տհաճ չէ...
...սակայն սպասելը, որ վնասակար է մարդու առողջությանը, դա համոզված եմ: Չէ, չէ: Պետք է արգելել օրենքով: Պետք է դարձնել քրեորեն պատժելի:

Ժունդիայի
16.08.2010, 08:41
Ի՞նչն է օգտակար առողջության համար: Մարդու ծիծաղն է գալիս, երբ լսում ես օրինակ՝ լոլիկը կանխում է այսինչը, սոխը՝ այնինչը, շոկոլադը օգտակար է, շոկոլադը վնասակար է, օրեկան գինու մեկ գավաթն ընդհանրապես խնդիր չէ, ոգելիչ խմիչքի ամեն մի ումպը վնասակար է, ջուր պետք է խմել մեծ քանակությամբ, բայց չպետք է չարաշահել...
Նման ապուշ բացահայտումների առատությունից օգտվելու փոխարեն, ավելի ապահով եմ համարում չփոխել սեփական սովորույթներս: Ես այնքան լավ գիտեմ, թե ինչ է վնասակար, ինչը ոչ սեփական առողջությանս համար:
Օրինակ՝ ինձ համար կիրքը բավականին օգտակար է:
Քնելը ինձ դարձնում է 0կմ:
Նոր գիրք կարդալիս, ամեն անգամ ինձ ավելի բացահայտված եմ զգում:
Մինչ մեկնումը ճանապարհորդելը մոտս ընկճանք է առաջացնում, սակայն հետո մի հինգ տարով ավելի եմ երիտասարդանում:
Օդային ճամփորդություն կատարելիս ոչ թե ոտքերս են ուռում, այլ ուղեղս, ու միշտ վերադառնում եմ նորանոր մտահղացումներով:
Վիճաբանելիս, մոտս սրտային առիթմիա է առաջանում:
Երբ տեսնում եմ մարդկանց, որոնք հաճախակի են տխմարանում, ստամոքսս սկսում է խոցով պատվել:
Երբ ականատես եմ դառնում մարդկանց, որոնք մեքենայի պատուհանից ինչ-որ բան են նետում, հավատս սկսում եմ կորցնել մարդ արարածի նկատմամբ:
Իսկ հեռուստատեսային լուրերը...դրանք ընդհանրապես պետք է արգելվեն բժիշկների կողմից՝ ոնց են ցավացնում:
Քայլելը օգտակար է, պարելը նույնպես, լռելը, երբ նկատում ես, որ վեճն սկսում է թեժանալ՝ առավել ևս: Այսպիսով դու վարժեցնում ես ինքնակառավարումդ, նույիսկ առավոտյան արթնանում ես առանց որևէ բանից փոշմանած:
Առավոտյան փոշմանած արթնանալ ու մտածել, թե ինչ ես ասել կամ արել նախորդ օրը, վնասակար է առողջությանը: Իսկ ողջ օրն անցկացնել առանց ներողություն խնդրելու քաջության՝ առավել ևս:
Մեր անհեթեթությունների պատճառով ներողամտություն չհայցելը քաղցկեղ է առաջացնում, ու նման դեպքերում ոչ լոլիկը, ոչ սոխը, առավել ևս հոլանդական պանիրն ու սև իկրան, ոչինչ էլ չեն կանխում:
Կինոթատրոն այցելելը, դահլիճում կարողանալ կենտրոնական տեղ զբաղեցնելը, տեսադաշտդ խանգարողի չհանդիպելը, ոչ մի բջջային ձայն չլսելը ու այդ ամենին գումարած հիասքանչ ֆիլմը.....կայֆ է, օգտակար է:
Կինոթատրոնն ավելի օգտակար է առողջությանը քան՝ ադի բուդին:
Երկխոսությունն ավելի օգտակար է, քան՝ անեկդոտը:
Մարզվելն ավելի օգտակար է, քան՝ վիրահատությունը:
Հումորն ավելի օգտակար է, քան՝ վրեժը:
Ընկերներն ավելի օգտակար են, քան ազդեցիկ հեղինակությունները:
Տնտեսելն ավելի օգտակար է, քան՝ պարտքով ապրելը:
Հարց տալն ավելի օգտակար է, քան՝ կասկածով մնալը:
Իսկ երազե՜լը.....երազելն ավելի օգտակար է, քան՝ ոչինչը:

Ժունդիայի
03.02.2011, 22:45
Տե´ր իմ, որ երկինքն ես ու երկիրը, որ կյանքն ես, որ մահն ես: Արևն ես դու, լուսինն ես, քամին ես դու: Դու մեր մարմիններն ես, մեր հոգիներն ես դու ու մեր սերն ես նաև: Որտեղ չկա ոչինչ այնտեղ ես դու, և որտեղ ամենը կա, այնտեղ է մարմինը քո:

Տու´ր ինձ հոգի, որ ծառայեմ քեզ, հոգի, որ երկրպագեմ: Տու´ր ինձ աչքեր, որպեսզի տեսնեմ քեզ երկնքում, երկրի վրա: Ականջներ, որպեսզի լսեմ ձայնդ օվկիաններում, փոթորիկների ժամանակ: Ձեռքեր, որ գործեմ քո անունից:

Դարձրու´ ինձ պարզ՝ ինչպես ջուրը, բարձր՝ ինչպես երկինքը: Թո´ղ որ չլինեն ցեխահորեր իմ մտքերի ճամփեքին ու ոչ էլ չորացած տերևներ իմ նպատակների լճակներում: Արա´ այնպես, որ կարողանամ սիրել բոլորին եղբոր նման, ծառայել քեզ՝ ինչպես հորս:

Թո´ղ որ կյանքս արժանի լինի հայացքիդ ներքո: Մարմինս երկրիդ վրա նույնպես: Թո´ղ, որ հոգիս ներկայանա քեզ այն որդու նման, ով վերդառնում է տուն...

Դարձրու´ ինձ հսկա՝ ինչպես արևը, որպեսզի կարողանամ երկրպագել քեզ իմ ներսում: Դարձրու´ ինձ լուսնի նման պայծառ, որպեսզի կարողանամ աղոթել քեզ իմ ներսում: Դարձրու ինձ լուսավոր, ինչպես ցերեկը, որպեսզի կարողանամ տեսնել քեզ իմ ներսում: Որպեսզի աղոթե՜մ, պաշտե՜մ...

Տե՜ր պաշտպանի´ր ու նեցուկ եղի´ր ինձ: Տու՜ր ինձ այն ամենը, որ ես զգամ ինչպես քոնը: Տե՜ր փրկիր անձս ինձանից:

Ժունդիայի
03.06.2011, 17:36
*աք սրտի մխիթարանք:

Այսօր արթնացա ուրիշ տան մեջ, ուրիշ սենյակում, առանց «ձեռնափայտերի», առանց շապիկի:
Բոլոր ընկերներս զբաղված են, ծնողներս այլևս չեն կարող տանջվել ինձ համար: Այսօր արթնացա՝ ստամոքսումս ոչինչ չունենալով, սրտումս՝ դատարկություն: Արթնացա ոչ մի տեղ չշտապելով, առանց ինչ-որ մեկի գրկում հայտնվելով, առանց կրծքի, առանց ինչ-որ մեկին հպվելու, առանց ինչ-որ մեկին մեղադրելու: Այսօր արթնացա՝ առանց ինչ-որ մեկին սիրելու, սակայն այդ ժամանակ մի պահ նայեցի հայելու մեջ ու առաջին անգամ կյանքումս տեսա այն միակ մարդուն ով իրականում երջանկացնում է ինձ:

Ես ներսից դեպի դուրս մարդ եմ: Իմ առաքինությունն իմ սրտում ու բնույթիս մեջ է: Հավատում եմ երազներին, բայց ոչ ինչ-որ ուտոպիաների: Սակայն երբ երազում եմ, ապա երազում եմ կատարյալը, բարձրը: Ես այստեղ եմ, որպեսզի ընկնեմ, վեր կենամ ու շարունակեմ սեփական ճամփաս: Ես սա եմ այսօր... Վաղը կվերահորնեմ ինձ: Վերահորինում եմ ինքս ինձ, երբ կյանքը ինչ-որ պահանջներ է ներկայացնում: Ես բարդ եմ, խառնուրդ եմ, տղամարդ եմ մանկան տեսքով ու հակառակը: Ես կորցնում եմ ինձ, փնտրում եմ ու գտնում կրկին: Իսկ երբ անհրաժեշտ է գժվում եմ ու թողնում եմ, որ այդպես շարունակվի երկար ժամանակ: Չեմ կարողանում նվիրվել կիսով չափ, ես քո կիսով չափ ընկերդ չեմ, ոչ էլ սերդ համարյա: Կամ ամեն ինչ եմ, կամ էլ ոչինչ: Տանել չեմ կարողանում կիսով չափ պայմանականությունները: Միգուցե միամիտ եմ, սակայն ոչ հիմար: Միամիտ, բայց ոչ սուրբ: Ես մարդ եմ հեշտությամբ ծիծաղող...ու երբեմն էլ արտասվող:

Ժունդիայի
07.06.2011, 04:37
Սիրո չափման ժապավենի մասին մի քիչ...

Ինչպ՞ես են չափում մարդուն: Այդ չափսերը կամ ինչպես ասում են մարդկային չափանիշները կախված են մարդու հետ ներգրավվածության աստիճանից: Մարդը մեծ է քեզ համար, երբ պատմում է թե ինչ է կարդացել, ինչպես է ապրել, երբ քեզ քնքշությամբ է վերաբերվում, հարգանքով է հետդ, երբ նայում է աչքերիդ մեջ ու ժպտում է առանց շփոթվելու: Մարդը փոքր է քեզ համար, երբ միայն մտածում է սեփական անձի մասին, երբ անմարդկային է երբեմն իրեն դրսևորում, երբ թուլանում է հատկապես այն պահին, երբ պետք է ցույց տա, որ մարդկային հարաբերություններում ամենա գլխավորը դա ընկերությունն է:

Մարդը հսկա է թվում, երբ կյանքովդ է հետաքրքրվում, երբ այլընտրանքներ է փնտրում այն ավելի ընդլայնելու, ավելի հետաքրքիր դարձնելու համար, երբ երազում է քեզ հետ միասին: Ու ճղճիմ է թվում, երբ, քեզ տեսնելիս, գլուխն է թեքում, թեման փոխում:
Մարդը մեծ է թվում, երբ ներում է, երբ հասկանում է քեզ, երբ կարողանում է ուրիշ մեկի (տվայլ պարագայում քո) իրավիճակում հայտնվել, երբ գործում է ոչ նրա համար, որ մարդիկ այդպես են ցանկանում նրան տեսնել, այլ այնպես ինչպես նա է ցանկանում ու ակնկալում ինքն իրենից: Չնչին է, երբ թույլ է տալիս մարդկային այլանդակ տարբեր վարքագծերը կառավարվեն իրեն:

Մարդկային տարբեր հարաբերություններում հնարավոր է, որ այդ նույն մարդը կարող է ցույց տալ թե´ իր վեհությունը, թե´ փոքրոգիությունը, մեկ շաբաթվա ընթացքում կարող է մեծանալ, ու միևնույն ժամանակ փոքրանալ: Տեսնես նա՞ է փոխվել, թե սերն է ինչ-որ խաբկանք առաջացնում, մեր սեփական չափումներում: Ցանկացած հիասթափություն հնարավոր է, որ կփոքրացնի մեր սերը, որն այնքան թվացյալ մեծ էր երևում: ԻՆչ-որ դատարկություն էլ կմեծացնի այդ նույն սերը, որն այդքան ցածր էր իջել, կռացել ու հավասարվել ասֆալտաթքին:

Ահավոր դժվար է ապրել այսչափ առաձգականության մեջ, մարդիկ հսկայանում են ու կուչ են գալիս մեր աչքի առաջ: Մենք չենք դատում մարդակնց սանտիմետրներով կամ մետրերով, այլ նրանց գործերով, վերաբերմունքով, ակնակալիքներով, անկումներով ու վերելքներով:
Մարդը մնում է նույն մարդը երբ բարձրացնում է ձեռքը, իսկ երբ այդ նույն ձեռքը անսպասելիորեն հետ է քաշում, մեկ է ինքը նույն մարդն է մնում: Եսասիրությունը միասնականցնում է ոչ կարևորներին ու աննշաններին:

Ոչ բոյն է, ոչ էլ քաշը, առվել ևս մկանները, որ դարձնում են մարդուն մեծն հսկա ու աժդահա, այլ նրա զգայունությունը՝ առանց չափսերի:

Ժունդիայի
07.06.2011, 05:48
Սիրո հականիշի մասին մի քիչ..

Գեղեցիկի հականիշը գեշն է, հարուստինը՝ աղքատը, սևինը՝ սպիտակը: Այս ամենը մենք սովորում ենք, մինչ դպրոց հաճախելը: Եթե փոքրիկ հարցում կատարես մանուկների մեջ, կլսես, որ սեր բառի հականիշն է ատելությունը: Այ օրինակ մեծահասնակների միջև այդ նույն հարցումն իրականացնելու դեպքում, կլսես, որ սեր բառի հականիշն է անտարբերությունը:

Ի՞նչն է նախընտրելի, որ այն մարդը, ում դու սիրում ես, ատի քեզ, թե՞ լինի կատարյալ անտաբեր քո նկատմամբ: Որ քունն ու դադարը կորցնի, միմիայն մտածելով, ինչպես օրդ դժողք դարձնի, թե՞ողջ գիշերը հրեշտակի նման քնի՝ մոռանալով գոյությանդ մասին: Ատելությունն էլ մի միջոց է ինչ-որ մեկի հետ լինելու, իսկ անտարբերությունը չի ընդունում ո´չ խոստովանություններ, ո´չ էլ տրտունջներ: Անտարբերության պարագայում անունդ չկա նրա մտքերի ցուցակում:

Որպեսզի ատենք մեկին, հարկավոր է, որպեսզի այդ մեկը գոյություն ունենա, որ այդ մեկը մեզ ինչ-ինչ զգացողություններ պարգևի՝ ամենա վերջին, ամենա այլանդակ: Որպեսզի ատենք մեկին, հարակավոր է սառնասիրտ լինել ու հիվանդ միտք ունենալ: Որպեսզի ատենք մեկին, պետք է էներգիա, նյարդային բջիջներ ու ժամանակ ծախսել: Ատելը մեզ միայն ճերմակ մազեր կպարգևի, կնճիռներ՝ դիմագծերով մեկ ու տխրություն մեր սրտերում: Որպեսզի ատենք, հարակավոր է այդ ատելության առարկան ունենալ: Այն մեզ հարկավոր է, որպեսզի գոնե մեր քենն ու վրեժը դրան հատկացնենք, մեր բարկությունը ու մեր ոչ այնքան իմաստնությունը՝ այն հասկանալու ու փոքր-ինչ տրամադրությունը՝ նրան համակերվելու: Ատելությունը, եթե գույն ունենար, կլիներ կարմիր, նույն գույնի, ինչ որ սերը:

Որպեսզի լինենք անտարբեր մեկի նկատմամբ ինչ է հարկավո՞ր: Ոչինչ...: Սույն մարդը կարող է ինքնահրկիզվել, կամ նետվել մոտակա կամրջից, կարող է չհրկիզվել կամ չնետվել մոտակա կամրջից, այլ գաղտնի ժողովների մասնակցել, կամ թե Օսկար կամ Նոբելյան մրցանակ շահել, ցմահ բանտարկվել, մեզ ի՞նչ կամ մեր մրգեղեին ի՞նչ: Մենք՝ անտարբերներս, չենք դատում նրա արարքները, չենք հետևում նրա քայլերը, ոչ էլ վկայություններ ենք տալիս նրա գույության մասին: Նա մեզանից աչքեր չի պահանջում, չի պահանջում շուրթեր, սիրտ, ուղեղ, մեր մարմինը առհամարում է նրա ներկայությունը, ասեմ ավելին՝ բացակայունթյունը առավել ևս: Մենք չունենք, այն մարդկանց հեռախոսահամարները, ում չենք զանգահարում ընդհանրապես: Անտարբերություն, եթե գույն ունենար, կունենար ջրի գույն, օդի գույն, գույնը ոչնչի:

Երեխան երբեք չի ունենում նման զգացողություններ: Նա կամ շատ սիրված է կամ էլ քննադատվում ամեն անգամ, երբ-ինչ որ չարաճճիություններ է անում: Երեխաները միշտ էլ ուշադրության կենտրոնում են լինում, պաշտելի են, պատժվում են վատ արաքների համար, սակայն երբեք ու երբեք առհամարված չեն լինում: Միայն ուշ, շա՜տ-շա՜տ ուշ, երբ ուշադրության կարիքը կզգան, ու կապ չունի դա կլինի հայրական թե մայրական, կբացահայտեն, որ սերն ու ատելություն բնակվում են միևնույն տիեզերքում, միևնույն ժամանակ նկատելով, որ անտարբերությունը դա աքսորավայր է անապատում:

Ժունդիայի
10.06.2011, 22:11
Տղամարդկանց մասին մի քիչ...

Կին հեղինակների կողմից գրված հարյուրավոր զռթ ու զիբիլ նյութեր կարդալով, որտեղ փորձեր են արված պատկերելու տղամարդու ներքնաաշխարհի մասին, որոշեցի գրել այս պոստը: Նպատակ չեմ հետապնդում ջրի երես հանելու տղամարդկանց գաղտնիքները, բայց դե ներող եղեք: Չեմ փորձում գաղտնազերծել մեր՝ տղամարդկանց, էթիկայի գաղտնի կանոնները: Սակայն գրառումս կօգնի կանանց ավելի հասկանալ տղամարդկանց ու վերջիվերջո կանգ առնեն փորձեր կատարել մեզ փոխելու տարաբնույթ ու անօգուտ մեթոդներով:

Սկսե՞մ: Ու եթե պատրաստ չես, ապա մի էլ փորձիր մինչև վերջ կարդալ: Միանգամայն համոզված ասեմ, որ ինչ գրված է ներքևում, ապա վերբերվում է 99 տոկոս տղամարդկանց:

Առաջին:
Չկա հավատարիմ տղամարդ: Միգուցե լսել ես այս մասին շատ անգամ, սակայն ես էլ եմ վերահստատում ևս մեկ անգամ: Սա մի տղամարդու խոսք է, ով ճանաչում է բազում այլ տղամարդկանց, ովքեր էլ իրենց հերթին ճանաչում են հազարավոր այլ տղամարդկանց: Ոչ մի տղամարդ էլ հավատարիմ չէ, սակայն կարող է լինել հավատարիմ, եթե սիրահարված է (իրավիճակ, որը երկար չի տևում, մաքսիմում մի քանի ամիս), կամ էլ եթե «ցանկապատված» է բոլոր կողմերից (հետո կտեսնենք, որ անտեղի է նրան չորս կողմից «ցանկապատելը», որովհետև այն բումերանգի նման անդրադառնում է քեզ): Միակ բացառությունը, դա միանգամայն համոզված թունդ հավատացյալն է, սակայն այս մեկի դեպում անսպասելի են հետևանքները:

Երկրորդ:
Մի´տխրիր: Տղամարդն ունակ է քեզ դավաճանելու ու սիրելու միաժամանակ: Տղամարդկային դավաճանությունը հորմոնալ բնույթ է իր մեջ կրում, վաղանցիկ է, սեռական ցանկություններ բավարարելու միջոց է: Տղամարդու դավաճանելը նման չի կնոջ դավաճանելուն: Կինը պետք է սքանչելի ինչ-որ բան տեսնի այլ տղամարդու մեջ, կամ ինչ-որ լուրջ հարաբերությունների մեջ պետք է ընկղմված լինի, գործարքային շատ անգամ: Տղամարդուն միայն հետույքն է հետաքրքրում: Կինը պետք է պատճառ ունենա դավաճանելու, տղամարդը՝ կին:

Երրորդ:
Թող կյանքդ անիմաստ չթվա քեզ համար: Դավաճանություն իրա լավ կողմերն էլ ունի: Նույնիսկ կասեի՝ անհրաժեշտություն է: Տղամարդը, ով «ցանկապատի» մեջ է պահվում, ապա նա դժբախտ է ամուսնական կյանքում, սեքսուալ ցանկություններ դեպի անկում են ապրում, այո´ ցանկությունները դեպի կին արարածը անկում են ապրում, ու սկսում է դատարկություն զգալ սեփական գանգուղեղում: Հասկացիր վերջապես, ախր տղամարդիկ ու կանայք տարբեր են: Եթե ուզում ես, որ ուրիշը քեզ պես հասկանա ապա դարձիր լեզբուհի (շատերն են այդպես արել, և ամեն ինչ իրեն տեղն է ընկել), կամ էլ ամուսնացիր թաքնված միասեռականի հետ, ում անհրաժեշտ են կանայք, որպեսզի կարողանա իր սեփական տեղը գտնի սոցիալական միջավայրում: Ցանկությունների իրականանալը ոչ այն է, քան հաճույքի զգացողությունը (Impression-ի ասած քիմիա է, որը տեղի է ունենում ցանկացած առողջ ուղեղում): Կինն ինքն իրեն կատարյալ է զգում՝ բավարարելով մայրական ցանկությունը, երբ վստահ է որ սեփական ընտանիքը կայունացած է ու առողջ, ամուսինն էլ հոյակապ է, իր պաշտպան է ու սիրալիր է:

Տղամարդն իրեն կատարյալ է զգում, երբ աշխատանք ունի, երբ ինքհաստատված է, ու այդ ինքնահաստատումը կախված է տարաբնույթ իրավիճակներից: Երբեմն կախված է հայր լինելու զգացողությունից, կայուն ընտանիք ունենալուց, և այլն: Սակայն նույն այդ ինքհաստատումը հօդս կցնդի, եթե նրան հասու չեն այլ էգերը, հարաբերական հաջողություններ չունեն մասնագիտության մեջ: Եթե ամուսնուդ ողջ օրը հետևես, (խոսքս վերբերում է այն կանանց, ոքեր աշխատում են իրենց ամուսինների հետ), տղամարդդ առօրյա կյանքին վերբերող ոչ մի քայլ չի կարող կատարել աառանց քեզ, դու նրան այնպես կճնշես, որ նա ի վիճակի էլ չի կարող լինել քեզ դավաճանելու, սակայն կամ ամուսնությունդ կտանի բաժանության կամ էլ ամուսինդ կլինի ճարպոդ՝ ուշքն ու միտքը տված յուղալի ուտելիքներին: Կամ էլ աղքատ, որովհետև ժամանակ և ուղեղ չի ունենա՝ ինքակատարելագործվելու՝ ինքաբերաբար դառնալով ոչ հավակնոտ ու ոչ փառասեր, անհեռանկար ու աննպատակ:

Չորրորդ

Երբեք մի փորձիր ամուսնուդ դարձնել հավատարիմ: Անօգուտ է: Սիլիկոնե կրծքեր, կրքոտ պարի դասեր, բուժքրոջ ֆանտազիայով հագուստ ու ճիպոտ, և այլն ոչ մի բանն էլ չի օգնի: Թեփետ եթե քոնթի ու փնթի եղար, ավելի վատ քեզ համար, այդպիսով տղամարդդ ավելի քիչ կամ էլ ընդհրապես չի ցանկանա քեզ, ու կրկին ապահարզանի սուրը կճճոճա գլխավերևումդ: Եթե կատարյալ լինելը ինչ-որ բան փոխեր, ապա հոլիվուդյան բազում աստղեր հազարերորդ անգամ չէին բաժանվի իրարից: Սակայն պետք չի հիասթափվել, միշտ փորձիր գոնե կազմվածքդ մարզել: Գաղտնիքը տղամարդուն ազատ թողնելն է, որպեսզի նա ազատ ճանապարհորդի իր ցանկություններում: Շատ անգամ, երբ տղամարդը ճնշված չի կնոջ կողմից, հավատա, չի էլ մտածում դավաճանելու մասին, շատ-շատ սրա-նրա հետույքին նայի կամ էլ հայացքներ փոխանակի: Ձևացրու իբր չես էլ նկատում, որ ամուսինդ երբեմն սիրահետում է մեկին կամ վարձու պոռնիկի մոտ գնում: Սա է ամուսնությունը լավագույնս պահելու միակ միջոցը: Թող որ մի քիչ սփոփվի, շեղվի, վերջապես բոլորն էլ հանգստանալ են ուզում:

Շարունակելի

Ժունդիայի
11.06.2011, 00:21
Տղամարդկանց մասին մի քիչ...

Հինգերորդ
Եթե կատարյալ տղամարդ ես փնտրում, ապա կարող ես հեռուստատեսային սերիալներդ շարունակել նայել: Իրական կյանքի տղամարդիկ լրիվ տարբեր են սերիալային պատկերացումներից: Այս դարի կատարյալ տղամարդիկ նրանք են, ովքեր բավականին հաջողակ են իրենց մասնագիտությունում, նրանք են, ովքեր դավաճանում են ոչ հաճախակի, օրինակ՝ երկու ամիսը մեկ անգամ, սակայն միևնույն ժամանակ հարգում են սեփական կնոջը, այսինքն չեն ծախսում ընատնիքի փողերն այս կամ այն քածի վրա, չեն կազմում այլ ընտաքնիքներ, չեն կապվում այլ կանանց հետ ընդմիշտ, որպեսզի սեռական բնույթի կախվածություն չունենան նրանցից ու այդ ամենի հետ մեկտեղ ներփակ են, չեն պատմում ամեն մեկին իրենց արտամուսնական կապերի մասին: Շատ-շատ ամենամոտ ընկերոջն են պատմում, դա էլ տղամարդու փառասիրության մի մասն է կազմում՝ սեքսուալ առավելություն ունենալ մեկ այլ տղամարդու նկատմամաբ: Լինել այլ կնոջ հետ ու չասել ընկերներին, ավելի վատ է քան չլինել ինչ-որ մեկի հատ: Կատարյալ տղամարդու դավաճանությունները հիմնականում տեղի են ունենում սթրիփ ակուբներում, վարձու պոռնիկների հետ (օգտագործելով պահպանակներ ու առանց օրալ սեքսի), ինչու չե նաև հենց ամուսնացած կնոջ հետ, ով պատահաբար քաղաք էր եկել ինչ-որ տեղից: Կատարյալ տղամարդը երբեք չի դավաճանում սեփական կնոջն ազապ կանանց հետ: Նրանք ավելի շատ խնդիրներ առաջացնող են: Տե´ս հաջորդ կետը:

Վեցերորդ
Այս կետը ամուսնացած կանանց մասին չէ, այլ ազապ աղջիկների ու սիրեկանների:
Մոռացեք ընդհանրապես այն մասին, որ ոչ մի տղամարդ չի սիրում հեշտ տրվող կանանց: Տղամարդն ուղղակի պաշտում է այդպիսիններին: Բոլոր տղամարդիկ ել գիտեն, որ չկան միամիտ կանայք: Եթե կինը ձևեր է թափում, ապա տղամարդը փնտրում է ուրիշին: Շուկան լեփ լեցուն է համեղ կանանցով: Տղամարդը չի սիրում միայն, երբ նրան զանգում են հաջորդ օրը: Այսպիսի կանայք հեշտ թվացող կանանցից չեն, այլ մի այլ կարգի պրոբլեմներ առաջացնողներ են: Միայն այն, որ դու չես զանգում տղամարդուն ու նա դեռ ցանկանում է քեզ, դա չի նշանակում, որ ինքդ քեզ դրել ես անմատչելի կնոջ տեղը, այլ որ դու նրան վտանգ չես ներկայացնում: Ու այդկերպ նա այնքան կպաշտի ու կսիրի քեզ, որ հեշտությամբ կկարողանաս նրան գողանալ իր կնոջից: Ու նա կսկսի քեզ հետ հարաբերվել, առանց այդ նկատելու: Ու կսկսվի՜: Նա կսկսի քեզ փնտրել: Իսկ եթե չփնտրի քեզ, ապա նա միայն այն բանիցն էր ուզում: Ուրիշ մեկին հետապնդիր ու թող այն մեկը stand by մնա: Ու չփորձես մուռ հանել, որովհետև կփչացնես ամեն ինչը, չշահելով ոչինչ: Քեզ մի զգա օգտագործված, որովհետև ինքդ էլ ես օգտագործել նրա մարմինը: Խաղի կանոններն են այդպսին: Պահիր այդ ամենը, որպես կյանքիդ լավագույն պահերից մեկը:

Յոթերորդ
Տղամարդկանց 90 տոկոսը լուրջ հարաբերություններ չեն ցանկանում: 10 տոկոսն էլ պահի տակ հոգնած են գիշերային կյանքից կամ էլ տունը մնացածի վատ համբավ են արդեն ձեռք բերում, դրա համար էլ ցանկանում են ամուսնանալ: Այնպես որ առաջին հանդիպման ժամանակ տղամարդու սուտ խոսալու շանսերը մաքսիմումի են ձգտում գրեթե ամեն ինչի մասին զրուցելիս (նա միայն ցանկանում է նյամ նյամ, միշտ): Մի եղիր այդքան հիմար ու ձևացրու թե հավատում ես, որ նա սիրահարված է քեզ ու տրվիր նրան, (գողացիր նրան ընդմիշտ) կամ էլ մի շարունակիր հարաբերություններդ նրա հետ: Ձև թափելը միմիայն կբարդացնի իրավիճակը: 2011 թիվն ենք, այլ ոչ թե 1211-ը: ժամանկները փոխվել են:

Շարունակելի...

Ժունդիայի
11.06.2011, 04:17
ՈՒթերորդ

Որպեսզի ապագա լավ տանտիկին լինես ու ամուսնությունդ գոjատևի մինչև կյաքնիդ վերջը արա հետևյլալ. Ուրեմն փորձիր գտել քո տեսանկյունից կատարյալ տղամարդուն ու ազատ թող նրան: Մի´ ճնշիր, մի´ խեղդիր նրան: Նրան որոշ ժամանակ է պետք , որպեսզի կարողանա ամեն ինչով բավարարել ու բավարարվել: Եղի´ր լավ կին, հետևի´ր տեսքիդ, կոփիր մարմինդ, ունեցիր լավ մասնագիտություն (բացառությամբ խալաթով տանտիկնոջ մասնագիտություն), եղի´ր անկախ ու տանդ մթնոլորտն ու ջերմությունը միշտ պահի´ր ուրախ: Ո´չ մի ճնշումեր, ո´չ մի խոսակցություն ամուսնուդ այլ հարաբերությունների մասին, ո´չ մի տնտղել նրա բջջայինը: Դու նույնիսկ կարող ես «պարիսպներ» կառուցել նրա շուրջը, սակայն այդ «պարիսպները» կառուցիր անտեսանելի ու ոչ այնքան բարձր: Որովհետև, եթե նա նկատեց այդ «պարիսպները», իրեն վախեցած կզգա իսկ ընտանիքդ միանշանակ կսկսի փլուզվել:


Իններորդ
Եթե դու զայրացած ես ու քննադատում ես գրածս այս տեքստը, ահա իմ խորհուրդը քեզ. Գնա մեկ բաժակ ջուր խմիր, վերադարձիր ու այս տողեր կարդա անզեն հոգով: Եթե կատաղես գրածիս վրա, կյանքումդ ոչինչ էլ չի փոխվի: Եթե հավատաս, որ գրածս տեքստը սուտ է, կամ էլ չափազանցված, ապա կյանքին մատների արանքով նայելու լավ էլ տեխնիկա ունես (մոլորվելը կյաքնի մի մասն է կազմում, եթե դու այդ, մոլորյալներից ես, ապա քեզ բարի բախտ) Սակայն այս ամենը միանգամայն ճշմարտություն է:

Ամուսինդ, ընկերդ, նշանածդ սիրում է քեզ համոզված եղիր, եթե ոչ, ապա նա քեզ հետ չեր կարող լինել հիմա, սակայն դավաճանելը դեղահաբի նման մի բան է, մեքենայի մարտկոցի համար նախատեսված յուղ: Սա գիտականորեն ապացուցված է: Այն տղամարդը, ում պետք է գտնես, որպեսզի լինես երջանիկ, իմ ասած կատարյալ տղամարդն է: Որովհետև դրան հակառակը կամ հավատացյալ աղանդավոր է, կամ միասեռական է կամ էլ հոգեկան տրավմա ունի (դրանք հիմնականում բոմժերն են): Այն ինչ դու փնտրում ես, միգուցե դժվար է գտնելը, ուրեմն փնտրիր այն ինչ կարող ես գտնել ու եղիր երջանիկ, այլ ոչ թե ողջ կյանքդ վատնիր, փորձելով գտնել անարատ (առանց դեֆեկտի) ինչ որ մեկին: Միևնույն է, չե´ս գտնելու:


Հուսով եմ ինչ-որ չափով կարողացա օգնել:


Հ.Գ. Խեղճ ժունդիայի, դե արի ու էսքանից հետո, փորձիր առանց կապտուկների ման գալ: :bl

Ժունդիայի
16.06.2011, 19:54
Ես ստում էի, երբ ստիպում էի քեզ ճիշտն ասել: Աղջիկը սիրում է, երբ ֆռացնում են իրեն, սիրում է երբեմն փոքր ինչ խաբված լինել: Ասա´, որ ես աշխարհի ամենագեղեցիկ կին արարածն եմ, ասա´ ինձ, որ ես ավելի լավն եմ, քան Անջելինա Ջոուլին, ասա´, որ կսիրես ինձ հավիտյան: Երդվի´ր, որ չես դավաճանի ինձ կյանքում: Ասա´, որ ես քո կյաքնի ամենա կարևոր մարդն եմ հանդիսանում: Ստի´ր այնպես, կարծես ճիշտն ես ասում այդկերպ: Ճիշտն ասած, սրտիս ամենա խորքում, ինձ դուր է ռոմոնտիզմը, բայց քիչ: Ով ասում է, որ չի սիրում ընդհանրապես, նա ստում է: Գերևարի´ր մարմինս քո տղամարդկային խորամանկությամբ: Ինձ ծաղկեփունջ ուղարկի´ր, հրավիրի´ր երեկոյան ընթրիքի: Ձևացրու´, որ սիրում ես ինձ, թեպետ գիտեմ, որ սրտիդ միակն ուզածն ինձ անկողումդ տեսնելն է: Հավատա սիրում եմ այս երևակայական հեքիաթները, որոնք կանայք հորինում են, որպեսզի սեփական կյանքը փոքր ինչ գունեղ դարձնեն: Սիրում եմ լսել չափազանցված հաճոյախոսությունները: Սիրում եմ հիմար հաղորդագրություններ ստանալ բջջայինումս, օրվա վերջում կարդալ էլեկտրոնային նամակներդ… Ինձ խենթանում է այն միտք, որ հեսա աշխատավայրումս ծաղիկներ եմ ստանալու: Սիրում եմ անհնարին ֆանտազիաներ ստեղծել: Եթե քեզ կանչեմ, որպեսզի հետս ճանապարհորդե, չի նշանակում, որ պարտադիր պետք է ողկեցես ինձ: Ստի´ր, որ կգաս,մ միայն թե չփչացնես ցանկությունս: Իրականում ոչ մի ճանապարհորդություն էլ չեմ ուզում: Ձևացնում եմ, իբր ատում եմ խանդը, սակայն ծիծաղում եմ ներսումս: Ժպտում եմ ներքուստ, երբ ինչ-որ բարետես տղամարդն անցնում է մեր կողքով, ու դու հետևում ես իմ հայացքին քո աչքերով: Ժպտում եմ ներքուստ, երբ բջջայինիս զանգ է գալիս, իսկ դու՝ հուսահատված, փորձում ես տեսնել ով էր զանգահարողը: Ժպտում եմ ներքուստ, երբ վերելակով բարձրանալիս հանդիպում ենք մեր գեղեցկադեմ հարևանին, իսկ դու հարցնում ես, թո ո՞վ էր, երբ ինք արդեն իջել էր իր հարկում: Ժպտում եմ ներքուստ, որ դու չես խանդում իմ ոչ բարետես ընկերներին: Կորցրել ես քեզ ամբողջովին, կորցրել ես հմայքդ: Դու ասում ես, որ աշխատակիցդ գեղեցիկ կրծքեր ունի, որ այս կամ այն դերասանուհու հետույքին նայելիս ոտքերդ են թուլանում՝ ընկերուհիներս էլ ոչնչոտ ուտվող են: Հպարտանում ես, որ նախորդ գիշեր այնքան ես խմել, որ կորցրել ես ինչ-որ բանդ ինչ-որ տեղում: Հպարտանում ես որ, ընկերներդ բոզարած են: Ու այս «ակեղծությունդ» կենացի հերն անիծեց: Այսպիսով դարձար իմ տղամարդ-առարկան, ու ես դարձա այն ինչ իրականում չեմ: Հորինեցի կին-առարկա հասկացողություն, որպեսզի կարողանամ ուրախացնել քեզ: Հորինում եմ ամեն անգամ, որ չեմ սիրում քեզ: Ցույց եմ տալիս, որ վեջս չի, որ ցանկանում ես այլ կանանց ու ձևացնում, իբր չեմ լսում այն բոլոր անիմաստ ու անտեղին խոսակցություններդ: Ձևացնում եմ, իբր չեմ սիրում ռոմանտիզմը, կամ էլ իրերի ու իրավիճակների պոեզիան: Բայց գիտես ի՞նչ: Սիրում եմ կիսախավարը, կիսալույսը: Սիրում եմ այն բառերը, որոնք շատ կամ քիչ զրպարտում են մարդկանց: Սիրում եմ խաղալ այն խաղը, որն ինքս եմ հորինել ու գիտեմ խաղալ: Սիրում եմ, երբ հրապուրվում եմ, ոչ թե երբ մազերիցս բռնած քաշ են տալիս գետնով մեկ: Սիրում եմ, երբ ձեռքդ իմ ձեռքն է բռնում, ու ոչ միայն ձեռքս, այլ այն շոյանքը, որ զգում եմ ողջ մարմնովս: Սիրում եմ ինձ արքայադւոստր զգալ, այլ ոչ սովորական գեղջկուհի: Սիրում եմ կիսաքաղցր գինին, ոչ թե շշով գարեջուրը: Սիրում եմ ջազը, ոչ թե շնանման կլկլոցները: Խնդրում եմ, ձևացրու´, որ ազնիվ տղամարդ ես: Ինձ հաղորդագրություններ ուղարկիր: Ծաղիկներ նվիրիր: Հրամայի´ր ինձ: հետևի´ր իմ ամեն քայլին: Ա´ռ ինձ քո գրկում: Պարի´ր հետս փողոցի մեջտեղում: Մեքենայիդ մեջ միացրու ամենա սիրածս երաժտությունը, երբ նստեմ կողքիդ: Ինձ արքայադուստրս կոչի´ր: Ասա´ սիրունս: Կանչի´ր ինձ, որպեսզի կյանքիդ բոլոր իրավիճակների մասնիկը դառնամ: Հայտնվի´ր՝ կարծես անակնկալ: Ներխուժի´ր կյանքիս մեջ, առանց իմ նկատելու: Ստի´ր, որ ես այն միակ կինն եմ, ում ցանկանցել ես երբևէ: Ստի´ր, որ աշխատանքիցդ մեկ օր կբացակայես, միայն թե ինձ հետ օրդ անց կացնես: Կապ չունի կհավատամ թե ոչ, ստի´ր, միևնույն է: Իսկ եթե հանկարծակի ցանկանաս, որ այս ամենը իրականություն դառնա, թող որ այդպես լինի: Պետք չի, որ իմանամ՝ ճիշտ է կամ սուտ:

Ժունդիայի
17.06.2011, 17:10
Միգուցե մի օր փոշմանենք այն ամենի համար ինչ արել ենք անցյալում:
Սակայն չէ՞ որ փոշմանելը նշնակում է, որ չենք վախեցել այն փորձելու...
Իսկ հետո՞, իսկ եթե ոչինչ էլ չփոխվի...
Իսկ եթե այն չէ՞ր, ինչն իրականում ցանկանում էինք, որ լիներ...
Սակայն կյանքը շարունակում է առաջ ընթանալ, որպեսզի կարողանանք փորձել, սխալվել բազում անգամներ..
Ու սա նշանակում է ապրել ու սովորել:

Դու ինձանից ինչ-որ վերաբերմունք ես ակնկալում, որը քեզ կհամոզի այն ինչի վերաբերյալ ես կասկած անգամ չունեմ:
Եթե փակում ես աչքերդ, որպեսզի չցանկանաս տեսնել, ապա մի մեղադրիր ինձ ի զուր:
Կյանքս ու սեփական ճիշտս քեզ հետ կիսելը քեզ միանգամայն հասու է, մնում է միայն ցանկանաս, այլ ոչ թե արհեստականություններ հորինես, որոնցով ցանկանում ես արդարացնել սեփական վախերդ ու կասկածներդ, որովհետև այդկերպ մեր մտերմություն կկորչի ու կհեռանանք մի օր իրարից: Կհեռանանք ընդմիշտ՝ մեր հետևից թողնելով փոշիացած դատարկություն ու այլևս չենք կարողանա այն լրացնել ինչ-որ կերպ:

Ժունդիայի
24.06.2011, 20:08
Ինչպես մաքրել կեղտոտ բառերը:

Նախ և առաջ պետք է կեղտոտ բառը դնել ժավելի մեջ: Երկու օր թրջոցի մեջ թողնելուց հետո կեսօրվա արևի ժամանակ կախել պարանին: Որոշ բառեր, երբ ժավելի թրջոցի մեջ թողնելուց հետո չորանում են արևի տակ ձեռք են բերում որոշակիություն ու կայունություն:

Գոյություն ունեն այլ բառեր, օրինակ՝ սերը դրանցից մեկն է, որոնք որոշակի ժամանակ օգտագործվելուց հետո մոխրագույն երանգ են ձեռք բերել: Այս դեպքում խորհուրդ է տրվում տրորել այն ու առանց խնայելու խփել քարին և վերջում պարզաջրել հոսող ջրով:

Քչերն են դիմակայում այսպսիսի խնամքին, բայց այդպիսինները կան:
Ասում եմ կիտրոնն ու աղը մաքրում են ամենա դ-վար կեղտաբծերը, ուրիշ ոչինչ:
Սակայն խիղճը մաքրելու բոլոր հնարավոր տարբերակները ունայն են:

Կյանքումս չեմ տեսել այնպիսի կետղտոտ բառ, ինչպիսին է կորսուստը:
Կորուստն ու մահը, որքան ել ժավելով մաքրես, վերջում միշտ ժանգանման նյութ են արտաբերում ու այդ երկու բառերը փոխարինվում, վերածվում են դառնություն, որն ունակ է դատարկելու լեզվի ուժը: Այս դեպքում միշտ խորհուրդ է տրվում պահել որակյալ փափկեցնող միջոցի նյութով թրջոցի մեջ: Իսկ եթե միայն ցանկանում ես թեթևացնել առօրյա կյանքում օգտագործվող բառերը կարող ես միայն լվացքի փոշի ու լվացքի մեքենան օգտագործել:

Նման պարագայում միակ վտանգը կայանում է նրանում, որ չպետք է խառնել այն բառերը, որոնք գույն են թողնում մեկ այլ բառերի հետ խառնվելիս: Օրինակ՝ մեղքը: Մեղքը գունահետք է թողում այն ամենի վրա ինչի հետ խառնվում է: Մեղքը միշտ պետք է առանձին սպիտակեցվի:

Մյուս իրար խառնելը, որը քիչ է խորհուրդ տրվում, դա ընկերությունն ու ցանկասիրությունն է: Քանի որ ցանկասիրությունը ինտենսիվ բառ է, համարյա ագրեսիվ կարող է (որն անխուսափելի է) չեղքել ընկերության բառի մեղմիկ ու նուրբ ուժը:

Այ ուժ բառը միշտ էլ կարել է խառնել ցանկացած բառի հետ: Մեկ այլ կարևոր զգուշություն, որ պետք է հաշվի առնել, կարիք չկա բոլոր բառերը լվանալ այնքան, որ դրանք կորցնեն իրենց բուն իմաստը:

Առօրյա կեղտաբծերը, երբ այդքան էլ չափազանց չեն, մի այնպիսի յուղալիություն են արտադրում, որոնք ուժ են տալիս ձայներին:

Բառերը լվանալու արվեստի մեջ կարևորն այն է, որ մաքուր բառը ճանաչելու կարողություն ունենաս:

Փորձիր միասին ապրել բառի հետ մի քանի օր: Թող, որ այն խառնվի սեփական ժեստերիդ հետ ու ճանապարհորդի քո զգացմունքների վրայով: Գիշերը թող այն պառկի ոչ թե կողքիդ, այլ հենց մարմնիդ վրա:

Մինչ դու քնած կլինես, բառը՝ տնկված մսիդ մեջ, կբողբոջի իր բոլոր հնարավոր միջոցներով:

Եթե կարողանաս դիմանալ բառի հետ այս համտեղ կյանքը այնքան, որ չկարողանաս նկատել նրա ներկայությունը, ապա դու ունես մաքուր բառը:

ՄԱՔՈՒՐ բառը դա հնարավոր բառ է, այն գոյություն ունի:

Ժունդիայի
25.06.2011, 23:23
Ես ոչ հարցական եմ, ոչ էլ բացականչական: Կատարյալ չեմ, ոչ տգեղ եմ, ոչ գեղեցկադեմ, ոչ էլ բացառություն: Բավականին գաղափարներ ունեմ, քիչ պատրաստակամություններ ու մի նոթատետր՝ ամբողջովին սպիտակ թերթերով: Չունեմ սեփական ոճ, սակայն համակրում եմ այն մարդկանց ովքեր մազերը կապույտ են ներկում առանց վախենալու: Չեմ սիրում այն մարդկանց ովքեր ամեն առիթով սկսում եմ բողոքել ու միայն սիրում են օգտագործել «ոչ» բառը: Հավատացեք բառապաշարն ավելի հարուստ է դառնում երբ ճանաչում ես «այո»ն: Երբեմն ինձ զոհի, երբեմն ինտելեկտով մեկի, երբեմն հոգեբանի տեղ եմ դնում: Ու երբ ինձ հարցնում են տխու՞ր ես տղաս, պատասխանում եմ ոչ, հոգնած եմ պարզապես: Ես սիրում եմ ներքին լռությունը, երբեմն էլ արտաքինը: Ավելի հույզեր եմ հիմա ցանկանում, ավելի շատ քաղցրություն, ու ավելի քիչ անհանգստություն: Ցանկանում ավելի քիչ ներքինիս մեջ ճանապարհորդեմ ու տեսնել, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում: Հաջողություններ ու բարի բախտ եմ ցանկանում ինձ, կանաչապատ սարի գագաթին սպիտակ տուն, իսկ ավտոտնակումս՝ կարմիր կուպե մեքենա: Սպիտակ գլուխ եմ ցանկանում ու գունավոր կյանք: Փողոցում արագաքայլ եմ, սակայն ներսումս ալարկոտ: Սիրում եմ նվերներ տալ, շռայլում ամենքին, ամենուր, երբեմն էլ կորցնում եմ ժամանակի իմաստը, սակայն գիտեմ. հասնելու եմ մի օր ուզածիս:
Ասում են որ քաղցր եմ, ասում են՝ սթրեսված եմ:
Ասում են՝ լռակյաց եմ, ասում են՝ հաճելի զրուցակից եմ:
Ասում են՝ հումորով եմ, ասում են՝ ձանձրալի եմ:
Ասում են՝ վերջն եմ, կամ էլ գոյություն չունեմ ընդհանրապես:
Սակայն ինչ գիտեմ իմ մասին... համարյա ոչինչ:
Գիտեմ, որ մի սպի ունեմ ծնկիս վերևում, այդքան էլ լավ չեմ ֆիզիկայից, գիտեմ, որ կարողանում եմ ճաշ եփել, սակայն դա սուտ է, միայն գիտեմ խմորեղեն պատրաստել: Հա՜ ու մեկ էլ դեկորատիվ արկղեր:

Ժունդիայի
27.06.2011, 22:04
Մի էակ կա, ով սեփականցրել ու մշտական բնակություն է հաստատել ներսումս: Խոսքը գնում է մի սև ու վայրի ձիու մասին, ով վայրի լինելուց բացի, երբևէ ոչ մեկի ներսում չի բնակվել, նրան երբեք չեն հեծնել, չեն պայտել: Էդ սև ձին վայրի է, սակայն այնպիսի մի քաղցրություն ունի, այնպիսի մի մոտեցում, որ ոչ ոք երբեք չի վախենում նրանից: Վայրի է, բայց երբեմն, ձեռքիցս է կերակրվում: Նրա քիթն ու բերանը միշտ խոնավ ու թարմ է: Սիրում եմ համբուրել նրա այդ թաց մռութը:

Երբ մեռնեմ, գիտեմ, որ սև ու վայրի ձիուկը կմնա անտուն-անտիրական ու կտանջվի անդադար, եթե իհարկե մահիցս հետո նա չփնտրի մեկ այլ կացարան, ու այդ կացարանը երբեք չվախենա այն բանից, որ նա վայրի է ու միաժամանակ մեղմիկ:

Նախապես ասեմ, որ ձին անուն չունի, բավրար է կանչես նրան, ու այդ կանչը հենց իր անունն է, որ կա: Միգուցե կանչդ նրա անունը չլինի, սակայն երբ քաղցրությամբ ու տիրոջ նման ձայնես, նա կմոտենա: Եթե հոտոտի ու զգա մարմին-տունդ ազատ է առանց ռունգերը փնչացնելու կմտնի: Զգուշացնեմ, որ երբեք չպետք է սարսափել նրա խրխնջոցից:

Մենք երբեմն խաբվում ենք՝ մտածելով, իբր ինքներս ենք խրխնջում թախծից կամ էլ հաճույքից: Շատ անգամ վախենում ենք առաջին անգամ առատ քաղցրություն զգալու բերկրանքից:

Ձիուս անտեր չթողեք:

Ժունդիայի
28.06.2011, 16:18
Սիրո երկու ցավ կա:

Առաջինը, երբ հարաբերությունները վերջանում են երկու անձանց միջև, ու մենք, շարունակելով սիրելը, պետք է համակերպվենք սիրած մարդու ու նրա հետ կապված բոլոր հեռանկարների բացակայության հետ՝ ներքուստ ունենալով դիմացինին կորցնելու զգացողություն ու դիմակայել մերժված լինելու փաստը: Ու այս ամենով հանդերձ այնքան ենք փաթեթավորված ցավով, որ ի վիճակի չենք տեսնելու թունելի վերջում գոյություն ունեցող լույսը:

Երկորդ ցավն էլ այն ժամանակ է տեղի ունենում, երբ սկսում ենք հեռվից կամաց-կամաց նշմարել թունելի աղոտ լույսը:

Ամենաուժգին ցավը համբույրների ու գուրգուրանքների բացակայության ֆիզիկական ցավն է, այն ցավն է, երբ արդեն զգում ես, թե որքան ոչ կարևոր ես դառնում սիրածդ մարդու համար:

Ու, երբ այս մի ցավն անց է կենում, սկսվում է իրարից բաժանվելու հաջորդ ծիսակատարությունը՝ սիրո զգացմունքը լքելու տևական ցավը, մեր սրտերը դատարկելու, կարոտը մեզանից հեռացնելու, վերջնականապես ազատ մնալ ցանկանալու, ու սիրածդ անձի հանդեպ այլևս յուրահատուկ զգացողությամբ չպատվելու ցավը:

Իրականում մենք կախվածություն ունենք սիրուց այնքան, որքան այն մարդուց, ով առաջացրել է այդ սերը մեր ուղեղներում: Կան շատերը, ովքեր դժգոհում են, երբ չեն կարողանում վերջնականապես կտրվել ու կախյալ չլինել ուրիշներից: Չեն կարողանում, որվհետև չեն ցանկանում: Որվհետև այն սերը, նույնիսկ ոչ փոխադարձ, դարձել է հուշանվերի պես մի բան, երջանիկ պահերով ապրած մի հիշողություն: Դարձել է անգնահատելի մի գույք, գին չունեցող հասարակական բարիք: Մի զգացողություն է, որից մենք կառչում ենք, ուզած թե չուզած: Դա մերն է, դա մենք ենք ու մեր մարդկային բնույթը:

Ու այս ամենից հետո, բնականաբար, ցանկանում ենք վերադառնալ մեր՝ նախկինում սահմանաված կյանքի ռիթմին, լինել երջանիկ, ուրիշներին էլ հասու: Սակայն թվարկածս ցանկություններն ի կատար ածելու համար պետք է հրաժարվել մի բանից, ինչը մեզ համար թանկ է եղել երկար ժամանակ ու ինչ-որ կերպ կառչած է մեր ներսում: Ուժ է պետք ազատագրվելու համար:

Չգիտեմ, բայց էս վերջինը մեղմիկ ու աննշմարելի ցավ է: Թեպետ դրա համար էլ տևական բնույթ ունի այլ ցավերի համեմատ: Մեզ շփոթեցնող ցավ է: Կարծես նման է առաջին տիպին, բայց սա ուրիշ է: «Շան տղա» ցավ է: Այն մարդը, ով լքել է կամ լքել ենք, այլևս չի հետաքրքրում մեզ, այլ հետաքրքրում է միայն այն սերը, որը զգացել ենք նրա հանդեպ ինչ-որ ժամանակ, այն սերը ինչը ժամանակին արդարացնում էր մեզ, որպես մարդկային էակների, իսկ «սիրում եմ, հետևաբար գույություն ունեմ» թեորեմն էլ՝ միանգամայն ապացուցված:

Հրաժեշտ տալ սիրուն, նույնն է ինչ-որ հրաժեշտ տալ ինքդ քեզ: Արտաքինից թվում է առանց մեր համաձայնության վաղուց ավարտված պատմության վերջաբան է: Նույն էլ ներքուստ պետք է լինի, այն չպիտի մնա այլևս մեր ներսում:

Ու միայն այդ ժամանակ ի վիճակի ենք սիրելու նորից... կամ էլ՝ կրկին:

Ժունդիայի
30.06.2011, 21:54
Ամեն մեկիս օրագիրը մեր ներքնաշխարհն է արտացոլում: Ու միշտ հետաքրքիր է, երբ մի նոր օրագիր է բացվում այստեղ, գրեթե մեծ մասը դրական ուղղվածություն ունի… բացվում է մեր կյանքի ուրախ, երջանիկ ու հանգիստ պահերին: Մեկ ու մեջ կտեսնես իրար հաջորդող բացասական էմոցիաների արտահայտում, իսկ մեկ շաբաթ անց, երբ կրկին անդրադարձ ես կատրում տվյալ օրագրին, տեսնում ես ինչ-որ դրական փոփոխություն, տեսնում ես, որ մարդու կյանքում մոտիվացիա կա, արև:

Սկզբում այստեղ էլ էր այդպես:

Սկզբում կարծում էի, որ ունեմ աշխարհի բոլոր պատասխանները, միչև որ հայտնվեց էս պիչխա ու կիստուկ կյանքիս էտապը ու փոխեց բոլոր հարցերը: Օրագիրս գնալով զիբիլանոց եմ սարքում:

Կտրուկ դեգրադացիա:

Կներեք ժող:

Ժունդիայի
15.07.2011, 22:59
Մոդա է:

Ներկայումս բազում կանայք գինեկոլոգիական մի շարք ակրոբատական դիրքեր են ընդունում, որպեսզի թրաշեն սեռական օրգանների մազածածկույթները տարբեր գեղեցկության սրահներում: Բազում կտտանքներին դիմանալով վերջում դուրս են գալիս ժպտալով՝ սեռական օրգանների շրջանում թողնելով մազի մի բարակ շերտ, որը նման է երկար ծառուղու: Նման է այն ճանապարհային ցուցափեղկին, որն ուղղություն է ցույց տալիս դեպի անվաս կիրքը, այլ ոչ թե դեպի այն ագրեսիվ անտառները, որոնք կսարսափեցնեին մեզ: Նման է ուղղահայաց բեղերի, որն ինձ Հիտլերից, բացի ոչ մեկի չի հիշեցնում:

Սիլիկոնե կրծքեր, շեկացրած աղվամազեր, աերոբիկայից պնդացված հետույքներ, ու այն ամենը ինչ գոհացնում է սեքսուալ շուկայի սպառողներին: Երբեմն կանգ եմ առնում թերթի կրպակների մոտ, որպեսզի նոր ամսագիր գնեմ, թարսի պես աչքիս միշտ ընկնում են կանանց բանակով լի ամսագրերը: Մի տեսակ թեթև դեպրեսիա եմ ապրում այդ պահին, ավելի միայնակ եմ զգում այդչափ անհնար ու երևակայական առաջարկների դիմաց: Նայում ես ու զգում, որ ֆեմինիզմ հասկացողությունն այնքան վուլգար է դարձել առարկայական ազատության պատճառով...

Մրցակցությունն ավելին քան շատ է, որտեղ սպառողների քանակը տվյալ շուկայի համար բավականին քիչ է, որովհետև աշխարհում կան ավելի շատ կանայք, քան տղամարդիկ...
Միգուցե գրածս ինչ-որ խրատական բնույթ ունի, միգուցե նախանձիս խաղողը դեռևս խակ է, սակայն երբ նայում եմ մերկ կանանց ամսագրերը միայն չոր ու մեռած բնություն եմ տեսնում: Չեմ տեսնում թերի մարդիկ, չեմ տեսնում վախկոտ հայացքներ: Տեսնում եմ միայն աղջիկներ, որքեր առաջարկում են կատարյալ քաղցրություն, ու բոլորն էլ մրցակցում են այս շուկայում ավելի էրոտիկ երևալու բոլոր հնարավորություններով, վերջին ճիգերով, ամենա վերջին դիրքերով: Չկա այլևս ինչ-որ նորություն ցույց տալու: Չգիտեմ, սակայն կանայք այսչափ երբեք մերկ չեն եղել, ինչպես հիմա: Մարմնի վրա այլևս տեղ չկա, որ ցույց չտան՝ քիթ, ականջ, փոր-փսոր, հետ ու առաջ...

Տակն ի՞նչ է մնում, ներքին օրագննե՞ր: Ի՞նչ են ուզում այդպիսի կանայք: Ուզու՞մ են մեր օջախները կործանե՞ն: Թե՞ ցանկանում են նվաստցնել մեզ իրենց անհասնելի գեղեցկությունով: Նկարներում ոմանք «ամաչկոտ» մռութիկներ են անում, ոմանք առաջկում են կույսին բնորոշ ինչ-որ անհասկանալի վախ, ոմանք՝ ջղային հոնքեր, վագրային հայացքներ, սակայն բոլորն էլ նայում են մեր աչքերին ու ասում. «Արի´, ես միշտ պատրաստ եմ, միշտ ուրախ եմ, կրքի մեջ այրվում եմ, ես կախվածություն ունեմ շոյանքներից, ռոմանտիզմից»:

Աղջկա ու վամպիրի, քաղցրության ու խենթության ինչ-որ խառնուրդներ են առաջարկում, սակայն այդ բոլորը հոշոտող շինծու կիրք են իրենցից ներկայացնում: Նրանք, իհարկե, ցանականում են գումարներ վաստակել, լավագույն ամուսիններ, սոցիալական բարձր դիրք, հարգանք, սակայն նկարվում են տղամարդկանց ցանկությունները բավարարարող բոլոր-բոլոր անկյուններից:

Շարունակելի...

Ժունդիայի
18.07.2011, 19:34
Շարունակություն վերևի գրառման

Այնպես ցանկալի են ուզում երևալ, որն ընդհանրապես չկա, այնպես են ցուցադրվում են, կարծես լինեն միայն մարմիններ առանց ներքին կյանքի՝ մեռած: Նրանց անձերը այլևս չունեն մարմիններ, այլ այդ մարմիններն ունեն ինչ-որ անձնավորություններ՝ նոսր ու տկար:

Լավ: Տեսնես ի՞նչ են ուզում այս վիրտուալ կանայք մեզանից: Անսպառ օրգա՞զմ: Նրանք իրենց ձևացնում են իբր հարեմի կույս ստրկուհիներ, Դուբայի ամենաբարձր աշտարակի ամենավերջին հարկեր, որտեղ տղամարդիկ հասնում են միայն սեփական Ֆեռարիներից, Արմանիներից, անսպառ ոսկիներից ու առանձնահատուկ հնարավորություններից հետո:
Նրանք իրենց դրել են նարցիսիզմի թագակիրների, եդեմի 11 հազար կույսերի տեղը, որոնք իհարկե հասու են միայն դրախտի բարձր պաշտոնյաներին:
Ու հարցը շարունակվում է դոմփվել մեր ուղեղներում. ինչպե՞ս հասնել նրանց:

Վերջերս մի գեղեցկուհի մոդել եմ տեսել հեռուստացույցով: էդ աղջկանից ուղղակի լույս է թափվում: Ահավոր սիմատիա է փոխանցում հեռուստադիտողին: Խնդուն է, մի այլ կարգի ժողովրդավար անձնավորություն, իսկական կատարելիություն: Շուրթերը վարդի երկու թերթիկներ կարծես լինեն, իսկ աչքերը ջուխտ զմրուխտներ, որոնք լողում են կաթնային օվկիանոսում, մազերը ոսկու բարակ շերտեր են, կրծքերը՝ բիբլիական, ցանկության մի ամբողջ բուրաստան: Հարց եմ տալիս ինձ… Ո՞ւր է այդ աղջիկը նշածս այս ողջ գանձակույտի մեջ: Նայում ես ու մտածում, որ նա հաստատ շվարած է մնում սեփական գեղեցկությունից ու այդկերպ թակարդն է ընկել իր գեղեցկության ձեռքը ու նույնիսկ ինչ-որ անորոշ խանդով պատվել իր մարմնի հանդեպ: Այդ աղջիկն այնքա՜ն գեղեցիկ է, որ մի պահ ուզում եմ ասել «Եղիի´ր գեշ էլի, ախպոր պես»:

Մենք ցանկանում ենք ուղղություն վերցնել դեպի այդ վիրտուալ անձնավորությունների կողմը, այցելել նրանց, սակայն ինչպե՞ս զրուցենք նրանց հետ: Ո՞ւմ հետ: Ո՞ւր են նրանք: Այդչափ սեքսուալ առաջարկը ինձ տխրեցնում է ու ինձ այն համոզման է բերում որ մեր տղամարդկային սեռը ծրագրավորված է այսպես կոչված ձեռնաշարժական ձեռնարկությունների կողմից, որոնք մեզ մոտ ցանկություններ են առաջացնում այդկերպ վաճառելով իրենց՝ մեզ բավարարող արտադրանքները: Այս կանայք իրականում գոյություն ունեն, որպեսզի իրականցնեն տղամարդկային դժվար հասանելի երազանքները:

Շարունակելի....

Ժունդիայի
19.07.2011, 21:32
Շուրանկություն վերևի ու դրա վերևի գրառման...

Երբ անմիջական շփվում ես այդ կանանց հետ բացահայտվում է, որ նրանցից ոմանք հաստատակամություն չունեն, ոմանք քաղցր են: Կան կատարյալ ցանցառներ կան խելամիտներ, սակայն եթե նրանք կարողանային արտահայտվել իրական ցանկությունների մասին, ապա չէին նկարվի էրոտիկ տարբեր ամսագրերի համար, որովհետև «կանայք սիրում են իրենց ամուսիններին», «ճաշատեսակներ են պատրաստում երջանիկ», «ոգեշնչվում են անվերջանալի սիրուց» թեմաների համար շուկա չկա:
Էրոտիկ ամսագրերում նրանք այնքան կատարյալ են երևում, կարծես հենց նոր են բաժանվել զուգընկերոջից, այնքան մերկ են, կարծես հենց իրենք իրենց զուգըներները լինեն: Սակայն իրականում նրանք էլ են ցնականում սիրել ու լինել սիրված, թեպետ մեռնում են իրենց կոտորելով տղամարդկանց կողմից հորինված վիրտուալ հարեմներում: Նրանք պետք է կեղծեն այն փաստը, որ նրանք իրական չեն, որովհետև այս դարում ոչ ոք չի ցանկանում իրական լինել:

Դժբախտաբար նրանք անհասնանելի են մեզ համար, որավհետև, ինչպես լյուքս ավտոմեքենաներն են կատարելագործվում տարեց տարի, նույնկերպ նրանք են օր-օրի ավելի ու ավելի արհեստականացվում կրքաօրգազմի տարատեսակ տեխնոլոգիաներով: Ամեն մի էրոտիկ մուտացիայից հետո նրանք ավելի անհասնաելի են դառնում իրական կյանքի համար: Այս գեղեցկուհիները վճարվում են, որպեսզի գոյություն չունենան, վճարվում են, որպեսզի լինեն աննշմար մի երազ, պատրանք, երազախաբություն:

Օրեր առաջ սեքս շոփերից մեկի գովազդային վահանակի վրա նկատեցի փչովի տիկնիկի մասին մի հայտարարություն, որն իրագործում է տվյալ շուկայի սպառող տղամարդու բոլոր անհնար երազանքները: Իսկ գովազդում ամենամեծ տառերով գրված էր, «Նրան անհրաժեշտ չեն ոչ սնունդ, ոչ էլ հիմար խոսակցություններ»: Սա է տղամարդկային ուտոպիան. կատարյալ բավարավածություն առանց տանջանքների ու իրականության:

Մասսաների ժողովրդավարությունը՝ խառնված թերզարգացած մշակույթի հետ փաստը թվում է վանդակից բաց են թողել կանանց: Անիմաստ պատրանք: Կանանց ազատությունը այնպիսի տգետ հասարակարգում ինչպիսին մերն է իրականում է այլ է. նրանք գերառարկաներ են, որոնք մտածում են ազատամտորեն, սակայն իրականում, փողից ու սիրուց սովալլուկ, բանտարկված են սեփական մարմիններում: Շուկայի ազատությունը արտադրել է տարօրինակ ու կեղծ մի «ազատ շուկա»:

ԻՆչև է:

Հ.Գ. Էսքան գրեցի գրեցի ու հարց է ծագում իմ մեջ: Տեսնես կե՞ղծ բարեպաշտություն է մետս առաջանաում, թե՞ նախանձով եմ վերբերվում 21-րդ դարի էրոտզիմին: Կամ էլ իրոքից ուղեղս է «կառոտկի» տվել հայրենիքումս տիրող անարդարության պատճառով:

Ժունդիայի
19.08.2011, 18:31
Ինչու՞ շարունակել հարաբերություններդ նրա հետ:
Ավելի լավ չի՞ հենց այսօր էլ վերջանա:
Հանդիպում ես կազմակերպում:
Երկուսդ էլ ժամադրության միևնույն ժամին հանդիպում ենք:
Սկսում եք զրուցել:
Սկսում ես բաժանության մասին թեման շոշափել:
Նկատում ես, որ դիմացինդ տխրեց:
Ու որպեսզի ապացուցի այդ փաստը, բռնում է ձեռքդ, շոյում այտերդ ու հոպլա. պաչիկ պռոշիկիդ:
Ահաաաաաաաաաաաա՜՜ Թու՜, սրա´ մերը:
Ո՞ւր կորան բոլոր թեորեմներդ, պլանավորածդ բոլոր երկխոսությունները, որոշումներդ, որ պետք է անդառնալի լինեին:

Դոզայի տակ ես:
Դու հիմա նրա օծանելիքի բույրի ազդեցության տակ ես, դու զիջեցիր, դու նրա գերին ես հիմա, հոգիդ ու մարմինդ էլ նրան է պատկանում:
Բջջայինդ արձագանքում է. «քո նյարդերը անջատված են կամ գտնվում են ռադիոծածկույթից դուրս»:
Իսկ քեզ հետ երբեք չի՞ պատահել նման բան:

Խորին ցավակցություննե՞րս, թե՞ շնորհավորեմ:
Մի կողմից լավ է, երբ կարողանում ես կառավարել սեփական հույզերդ: Լավ է, երբ այնքան ուժ ունենես, որ չես տրվում ցանկություններին: Սակայն երբեմն էլ լավ է ուղեղիդ զոռ չտալ, թուլանալ ու թողնել, որպեսզի գայթակղվես ու վայելես քեզ ընձեռնված այդ հրաշալի օրը՝ առանց հաշվարկելու հետագա կորուստներն ու ձեռքբերումները:
«Մարմինը թույլ է, սակայն պետք է միշտ ուժեղ լինել», ասում են շատերը:
Եթե կկարողանաս տիրապետել՝ բռա´վո, բախտիդ սանձերը քո ձեռքերում կլինեն:
Իսկ եթե չկարողանաս, ապա մի´ հիասթափվիր ու փորձիր սփովփել ամեն ձև:

Անձիք, ովքեր հալվում են, տվում են, ներքուստ սպառվում են ու չեն կարողանում իրենք իրենց մերժել, միշտ մի տեսակ էնիգմատիկ ժպիտ են առաջացնում մարդկանց շուրթերին:
Ինչ-որ փոխհատուցում մի օր կլինի:

Ժունդիայի
30.08.2011, 20:53
Եթե մեկն ինձ ասի, որ ես եսասեր եմ, տեսնես ի՞նչ ի նկատի ուներ:
Երևի ի նկատի ուներ, չմտածեմ միայն իմ մասին, այլ՝ իր:
Հիմա ո՞վ է էգոիստը:

Հրեական թալմուդն ասում է.
«Եթե ես իմ մասին չմտածեմ, ապա ո՞վ պետք է մտածի»:
Եթե ես իմ մասին մտածեմ, ով՞ կլինեմ ես:
Իսկ եթե ո´չ հիմա, ապա ե՞րբ:

Գոյություն ունեն երեք տեսակի մարդիկ:
Առաջինը, երբ ցուրտ է լինում, ինչքան տաք հագուստ ունի տալիս է մյուսներին:
Հաջորդը նա է, երբ մրսում է, ապա հանգնում է իր տաք շորերը:
Իսկ երրորդը տեսակը նա է, երբ մրսում է, ապա վառում է վառարանը, որ համ ինքը տաքանա, համ էլ մյուսներին ջերմացնի այդ կրակով:

Առաջին տեսակը մահապարտ-կամիկաձե է ու կմեռնի ցրտից:
Երկրոդը թշվառի մեկն է ու մի օր սատկելու է միայնակ:
Իսկ երրորդը նորմալ մարդկային էակ է, հասուն է ու եսասեր: (վառում է վառարանը, որովհետև մրսում է):

Ուզում եմ լինել այնպիսի մեկը, ով վառում է հազարավոր վառարաններ: Ուզում եմ լինել ավելին. լինել նա, ով հազարավոր մարդկանց սովորացնում է վառարաններ վառել :

Իհարկե ես այդքան էլ համեստ չեմ:

Ժունդիայի
08.09.2011, 08:27
Թույլատրելի տխրության մասին մի քիչ:

Եթե ես քեզ ասեմ, որ այս առավոտյան տխուր եմ արթնացել, որ դժվարանում էի անկողնուցս վեր կենալ, միևնույն է իմանալով, որ դրսում շողշողում էր արևը, իսկ երկինքը հրավիրում էր ինձ թարմ օդը շնչելու… Նույնիսկ իմանալով, որ բազում գործեր ունեմ անելու, ահավոր տխուր եմ արթնացել ու ամենօրյա առավոտյան ծիսակատարություններիս վրա, ինչպիսիք են լողանալը, ատամներս խոզանակելը, հագնվելը, այդքան էլ ուշադրություն չդարձրեցի: Ու եթե քեզ ասեմ այս ամենը, ինչպե՞ս կարձագանքես ինձ: Եթե ասեմ, որ այսօրը նման չէր մնացած բոլոր օրերին, որ նույիսկ բավականին էներգիա չկարողացա կուտակել, որպեսզի մեղավոր զգամ այսպիսի զգացողությունից, որ ահավոր դանդաղ եմ վեր կացել, որ ոչ մի բանի հավես չեմ ունեցել, ի՞նչպիսին կլինի ռեակցիադ:

Գիտեմ՝ կասես «հավաքիր քեզ, ժպտա, ուրախացիր» ու հակադեպրեսիվ դեղահաբ կառաջարկես, կամ էլ կասես, որ սրանից բեթարն էլ կա՝ միևնույն է չիմանալով տխրությանս իրական պատճառը: Կասես, որ այսօր թեթև հագնվեմ, հանդարտ երաժշտություն լսեմ ու վերադռանամ նախկին սահմանված կյանքիս. «պատերազմի հին վետերան»:

Գիտեմ: Դու այդպես կվարվես ինձ հետ, որվհետև սիրում ես ինձ, գիտեմ նաև, որ այդկերպ կլինես, որվհետև դու այն մեկն ես, ով տանել չի կարողանում տխրությունը. ո´չ իմը, ո´չ քոնը, ո´չ էլ ուրիշներինը: Կասես, որ տխրությունը համարվում է հումորի անոմալիա, վարակիչ հիվանդություն, որն ավելի լավ է բուժել առաջին իսկ ախտանիշի հայտնվելուց անմիջապես հետո: Կասես ինձ «Դու այսօր չե՞ս ժպտացել: Անհապաղ դեղորայք օգտագործիր: Զգում ես, որ անիմաստ տեղն ուզում ես լացե՞լ: Վիճակդ բավականին լուրջ է, զանգիր հոգեբանիդ»:

Ճիշտն ասած, ես այսօր տխուր չեմ արթնացել, ոչ էլ ինչ-որ թեթևակի մելանխոլիան է պատել ինձ: Ամեն ինչ կարգին է: Սակայն եթե նույնիսկ տխրեմ էլ, ապա դա էլ է դիտվում նորմալ: Որովհետև տխրելը դա սովորական երևույթ է, դա այնքան լեգիտիմ զգացողություն է, որքան ուրախությունը, դա մեր նրբազգացության գրանցումն է, որը պահ կա քահ քահ ծիծաղում է շրջապատում, պահ կա՝ լռություն է փնտրում մենության մեջ: Լինել տխուր, չի նշանակում դեպրեսված լինել:

Դեպրեսիան ավելի լուրջ է, շարունակական բնույթ ունի ու բավականին բարդ է: Լինել տխուր նշանակում է՝ դու չափից դուրս ուշադիր ես ինքդ քո նկատմամաբ, հիասթափված ես ինչ-որ մեկից կամ մեկերից կամ էլ ինքդ քեզանից: Լինել տխուր նշանակում է, որ հոգնել ես որոշակի կրկնվող իրավիճակներից, որ զգում ես՝ տկար ես սովորական օրերին առանց կոնկրետ պատճառի: Իսկ պատճառները սովորություն ունեն լուռ ու փակ լինելու:

Երգի բառեր կան, որոնցում ասվում է տանջվելը հյուծում է: Իրոքից՝ հյուծիչ է: Երգեր էլ կան՝ քաջալերում են դուրս գալն ու պարելը, ամեն կերպ ժպիտ ձևացնելը, «ամեն ինչ լավ է», «ամեն ինչ հոյակապ է» ասելը: Երգեր էլ կան ասում են, «...միայն, թե քեզ տխուր չտեսնեմ»:
Շատերն են տխրության մասին երգում, բայց քչերն են կարողանում դիմակայել այն: Ջանքերն, ընդհանրապես, ոչ թե ինչ-որ բան հասկանալու համար պետք է լինեն, այլ քողարկելու, խեղդելու: Չէ՞ որ այդ համեստ կոչեցյալի միակ ուզածը, քո գոյության փաստը վայելելն է, հասարակության մեջ քո դիրքերն ապահովելն է, որտեղ մի տեղ են խտացնում են շատախոս-դատարակաբններին ու կասկածում նրանց, ովքեր չեն խոսում ու ծպտյալ են չափից ավելին:

Դե իհարկե, լավ է լինել ուրախ-զվարթ, քան՝ տխուր ու մռայլ, սակայն ավելի լավ է, երբ ոչ ոք չի սեփականշնորհում այն ամենը, ինչը զգում ես քո ներսում, ու կապ չունի, թե ինչ:

Օր կա ո´չ դասական լսելու հավես ունենք, ո´չ էլ՝ ռեպ ու հիպ-հոպ… չպետք է կախարդական հաբեր օգտագործենք, որպեսզի կողարկենք մեր ինտուիցիաները ու ոչ էլ այնպիսի խնջույքների հրավերքներ ընդունենք, որտեղ ասելիք չունենանք կենացների ժամանակ: Կարևորն այդ պահերին մեզ հանգիստ թողնելն է, որվհետև հանգիստ թողնելը մեզ համար ուժի ու իմաստության պահեստավորումն է:

Կգանք շուտով, մենք միշտ էլ գալիս ենք՝ թեպետ: Կգանք ու կհայտարարենք ևս մի ցավին դիմակայելու ու նրան հաղթահարելու փաստը... մինչև՝ կգա հաջորդը:

Ժունդիայի
11.09.2011, 03:15
Դու մենակ ես: Դու ես մեկ էլ սիրածդ թիմի երկրպագուները: Հեուստացույցի դիմաց մեխանիկորեն ռնդում ես երկու տուփ աղի ձողիները ու սպասում, որ բջջայինդ ուր որ ա է կզանգի: Բայց ինչ հավես կլիներ չէ՞, եթե հենց այսօր լիներ, հենց այս պահին, մի նոր հարաբերություն ի հայտ գար:

Տրան տին-տին, տրան տին-տին, տրան տի՜ն-տի՜ն-տի՜ն: Մայրդ է: էլ ո՞վ կարող էր լինել բացի իրանից… Բնականաբար, ոչ մի սիրած անձնավորություն չի զանգահարի քեզ տելեպատիայի միջոցով: Սերը կարող է հայտնվել շատ պատահական, այն պահին, երբ դու նույնիսկ չէիր էլ սպասում ու կգտնի քեզ այնպիսի մի ապուշ վիճակում, երբ այդ պահին պատրաստ չես լուրջ հարաբերությունների: Կգա, էն հայտնի անկեդոտի ինֆարկտի նման քեզ կխփի, բայց միևնույն է, այդ պահին մրգեղենիդ չի, մեկ է: Կամ էլ այնքան ուշացած կգա, երբ հիասթափված ես կյանքից ու քեզնից: Հա լուրջ եմ ասում, էդ անտեր մնացածը գնում է, մեկ էլ հոպ՝ ճանապարհի կեսից որոշում, որ պետք է վերադառնա: Տեսնես ինչու՞, այն երբեք ճիշտ ժամի չի այլցելում մեզ:

Ա´յ օրինակ հե´նց հիմա, երբ լոգանքից նոր ես դուրս եկել ու հագել ես ամենասիրածդ հագուստը: Հենց այն պահին, երբ աշխատանք ունես ձեռքիդ, մեքենադ պլպլում է մաքրությունից, գրպանումդ էլ կինո գնալու համար գումար կա: Հիմա´, երբ նոր ես թարմացրել տանդ պատերի գույնը, գեղեցիկ մի կտավ ես նվեր ստացել ու սկսել ես կամաց-կամաց ջազ երաժշտություն սիրել: Հիմա´, երբ մեկի կարիքն ունես, ու մդողում ես ցրտից:

Բայց չէ՜: Այն հայտնվում է, երբ ամենաքիչն ես սպասում ու ամենանհավանական վայրում: Ինչ-որ քեֆ ուրախության ժամանակ հիպնոզացված ես մեկով, ով քեզ ընդհանրապես չի նկատում, բայց արի ու տես, որ ուշադրություն չես դարձնում այն մեկին հայացքին, ում աչքերը ժամեր շարունակ շարժուձևիտ են հետևում: Կամ էլ գժվում ես ու փոշմանում, որ շաբաթվա վերջում ընկերներիդ հետ քաղաքից դուրս չգնացիր, իսկ իրենք կայֆեր, ու լիքը աղջիկներ: Քեզ՝ մեծ քաղաքում կորած այլմոլորակային զգալով, փորձում ես ապաստան գտնել ինչ-որ ֆիլմերի վարձույթի սրահում, առանց կանխագուշակելով, որ հենց այդտեղ՝ այդ «պռակատնոցում» գտնելու ես այն մեկին, ով իմաստավորելու է կյանքդ: Սերը, ինչպես եղունգի մկրատը, երբեք այնտեղ չէ, որտեղ որ կարծում ենք:

Իսկական ձևը «ռադարի» ուղղությունը հարավ, հյուսիս, արևմուտք կամ արևելք ուղղելն է: Հնարավոր է, որ սերդ սուպերմարկետի բաժիններից մեկում է, հնարավոր է, որ անհամբերությամբ սպասում է, թե բանկում իր հերթը երբ է հասնելու, հնարավոր է, որ գրախանութում ակումբցի Մալխաս ախպոր «Տիգրան Մեծ» պատմավեպի թերթերն է շրջում, հնարավոր է տանը նստած թաքուն Վլե ա լսում, կամ էլ վիրտուալ տիրույթում էս սրա-նրա նկարներով հիանում: Կարճ ասած սերն ամենուր է, ուղղակի մենք այն կարգին չենք փնտրում:

Առաջին դասն անցանք և իմացանք, որ էդ սեր կոչեցյալը ամեն տեղ է: Հիմա՝ երկրորդը, սակայն այս մեկն անկանխագուշակելի է: Սիրահարների տոնին մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքի ժամանակ երբեք մի սպասիր «ես քեզ սիրում եմ» բառերը, կամ էլ գեղեցիկ ծաղկեփնջի՝ առաջին իսկ համբույրից հետո: Սերը շաբլոնություններ չի սիրում: Դու կլսես, այդ «հրաշագեղ» «ես քեզ սիրում եմ»-ը չորքեշաբթի օրը, ժամը չորսի սահմաններում հետո, ինչ-որ վեճից հետո, իսկ ծաղիկները կստանաս այն ժամանակ, երբ, օրինակի համար, ավարտել ես գիտական թեզդ ու պաշտպանել կաշառակեր հանձնաժողովի անդամների դժգոհ հայացքների ներքո, իսկ հանձնաժողովի անկաշառ նախագահից՝ ստացել գովեստի խոսքեր:

Իդելականացնելը դա տանջանք է: Սիրել՝ հիացմունքի արժանանալ:

Ժունդիայի
11.09.2011, 22:54
Անունս Ռաֆայել է, բայց կարող եք ինձ Ռաֆ ասել, բայց ոչ Ռաֆիկ, ձեր հոր Աստծուն ես մեռնեմ: Ծնվել եմ նախորդ տարիների Սեմպտեմբերի երկուսին: Համաստեղությամբ կույս եմ, բայց կարծում եմ կարիճն էլ կսազեր ինձ: Շուտ հուզվող եմ, իսկ բնավորությամբ՝ պոռթկուն: Խոստովանեմ, որ այդքան էլ հեշտ թվացող մարդ չեմ, սակայն միշտ փորձեր եմ կատարում՝ ավելի կատարյալը դառնալու:
Ահավոր զգացմունքային եմ:
Դպրոցական տարիներիս ահավոր կարոտում եմ: Կարոտում եմ ուսանող ժամանակվա ճարաճճիություններին, մանկությանս ընկերներին ու այն մեկին՝ յուրահատուկին: Կարոտից աչքերս են լցվում պապուս համար, որ ննջում է հավերժ քնով: Կարոտում եմ նաև այն ժամանակները, որոնք չապրեցի: Ահավոր կուզենայի ապրել վաթսունականներին ու ճանաչել Բիթլզներին, որվհետև կուզենայի նրանց ասել, որ "Strawberry Fields Forever" երգը հենց իմ մասին է:
Առանց երաժշտության ապրել չեմ կարող: Հավատում եմ, որ իմ ամենասիրած 267 երաժիշտները այդ ոլորտում ինձ բարձրաաշխարհիկ ճաշակ են հաղորդում: Ուրախությանս չափ չէր լինի, եթե կարողանայի երգել Հախվերդյան Ռուբենի հետ, ու գոնե մեկ անգամ մասնակցեի Մեսչյանի համերգներին:
Գրելն ինձ համար թերապիայի նման է: Կցանկանայի MSMS-ի ու Սերո Խանզադյանի նման գրել իմանայի: Պաշտում եմ չարենցյան պոեզիան ու Էդգար Ալան Պոյի մութ ռոմանտիզմը:
Սիրում եմ Ռոուլլինգ Սթոնսին, բայց կյանքումս նրանց սկավառակը չեմ գնել:
Վախենում եմ մթությունից, չեմ սարսափում մահից: Շատ եմ սիրում ճանապարհորդել, հազվադեպ եմ ճանապրհորդվում: Սիրում եմ ուշ քնել, առավոտյան 5-ին՝ արթնանալ:
Բավականին հեշտ եմ սիրահարվում, սակայն քթիմազությունս հետո է ի հայտ գալիս:
Առաաջին համբույրս եղել է 17 տարեկանում, առաջին անգամ լուրջ սիրահարվել եմ 18-ում, վերջին անգամ՝ 26-ում: (27 -եմ հիմա, չէ՞): Սիրել եմ բազմիցս, մերժվել եմ շատ անգամներ (ղուրբանս լինեն): Վիրավորել եմ բազում սրտեր, իսկ հետո՝ փոշմանել (հա լավ ներող լինեք): Սիրո հարցում դեռևս ղսմաթ չունեմ, ոչ էլ լատարեայում: Փողն ինձ համար այդքան էլ նշանակություն չունի: Կուզենայի շատ փող ունենալ, որ բոլորին կարողանայի նվերներ մատուցել:
Ահավոր անփույթ ու անուշադիր եմ ու արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի անգամ եմ ասֆալտը համբուրել, սակայն դեռևս չեմ կոտրել ոչ մի ոսկոր:
Ամեն անգամ շնորհակալ եմ լինում Աստծուց աստղազարդ երկնքի, մեկ էլ գեղեցիկ ու բարի ընտանիք ունենալուս համար: Ունեմ հազարավոր ինձ ճանաչողներ, մի քանի կոլեգաներ, հատուկենտ ընկերներ ու ոչ մի թշնամի: Չեմ ատում ոչինչ ու ոչ էլ ինչ-որ մեկին, սակայն հազվադեպ մարդիկ են կարողանում գոհացնել ինձ:
Սիրում եմ աշնանային ցերեկները, մառախլապատ երկինքը, մեկ էլ թաց խոտի բույրը: Սիրում եմ բնությունը: Այդքան էլ չեմ սիրում Նոր Տարին, սակայն սիրում եմ, երբ զարդարված է քաղաքը:
Սիրում եմ նկարվել, սակայն մի տեսակ անբացատրելի վախով եմ պատվում ունեցածս բոլոր սև ու սպիտակ նկարների հանդեպ:
Կյանքումս երկու անագամ եմ ընդհամենը մահից ազատվել: Առաջինը 87 թվականին, իսկ վերջինը՝ մայիսին, Հայաստանում: Այս երկուսը հանած, հիմա չափավոր եմ ալկոհոլ օգտագործում: Կարծում եմ, որ գարեջուրը սազում է բառերում ու ընկերներիս հետ, գինին՝ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, իսկ թաք թեյը՝ ցրտի պահերին: Օրեկան մեծ քանկությամբ սուրճ եմ սպառում ու քիչ ջուր: Տարօրինակ սովորություններ ունեմ, ինչպիսիք են ամեն 15 րոպեն մատներս ճտացնելը, դոշակի տակ բան պահելը, ամեն ինչին ձեռք տալուց առաջ պարտադիր հոտ քաշելը ու մեկ էլ միայնակ կինո գնալը: Շատ եմ սիրում կինո դիտելը: Կյանքումս երևի 1000-ից ավելի ֆիլմեր եմ դիտել, սակայն կարող եմ ընդամենը մի քանիսին ընդգրկել սիրածս ցուցակի մեջ, որպես լուրջ արժեքներ:
Երբեմն հիմարանում եմ, բայց շատ անգամ սիրում եմ ինքս ինձ միամիտ հիմարի տեղ դնել: Զզվում եմ սոցիալական կանոններից ու կեղծ բարոյականություններից: Տանել չեմ կարողանում դաժանությունը: Սիրում եմ աշխարհի բոլոր կենդանիներին՝ բացառությամբ մեր հայստանյան մուսռի կռիսներին: Պաշտում եմ աշխարհի բոլոր երեխաներին: Սիրում եմ շատ, ու նույնիսկ այնքան, որ այդքան էլ պետք չէր:
Կան պահեր, որ պետք է մեկուսանամ, սակայն պահեր էլ կան, որ ինձ ամբողջովին մենակ եմ զգում: Ինձ համար անձրևոտ եղանակին մութ սենյակում դասական լսելը կատարյալ հանգստություն է: Բնավորթյամբ սթրեսված եմ դարձել ու նաև ահավոր ծայրահեղական: Չափից դուրս քննադատող եմ, իսկ ընդհանուր առմամբ՝ բավականին նկատող: Ահավոր դյուրագրգիռ եմ, իսկ երբեմն արագախոս եմ դառնում: Ես միշտ վազում եմ:
Շատ եմ ցանկացել ժամանակը կանգնացնել ու ժամանկից առաջ ընկնել: Ցանկացել եմ մոռանալ ժամանակին:
Ցանկացել եմ բժիշկ լինել, իրավաբան կամ էլ դիվանագետ: Երբեք չեմ ցանկացել լինել հանարապետության նախագահ, չեմ սիրում սովորական զգացողություններ, բայց ունեմ բավականին լավ ճաշակ:
Կյանքիս ամենատխուր պահը եղել է, երբ կորցրել եմ պապուս: Իսկ ամենաերջանիկը դեռևս տեղի չի ունեցել: Արտասվում եմ ցանակացած բանից: Երբեք չեմ լացել երջանկությունից: Սիրում եմ ճիշտը լսել, սակայն կարծում եմ չափից դուրս ճիշտը բավականին խոցելի է: Չեմ սիրում,լինել կիսով չափ ընկեր, կամ էլ համարյա սեր: Կամ ամեն ինչ եմ, կամ էլ ոչինչ: Սիրում եմ օգնել մարդկանց, բայց հազվադեպ եմ դիմում նրանց օգնությանը: Չեմ սիրում նրան, ով ինձ հետ այնպես է վարվում, որ տանջվեմ, չեմ էլ սիրում երբ մարդիկ են տանջվում:
Սիրում եմ լինել այնպես ինչպես կամ, սակայն ընկերներս ինձ ասում են, որ չափից դուրս եմ փոխվում:

Անունս Ռաֆայել է, բայց կարող եք ինձ Ռաֆ ասել, բայց ոչ Ռաֆիկ, ձեր հոր Աստծուն ես մեռնեմ:

Ժունդիայի
13.09.2011, 08:30
«Խեղճ աղջիկ, էդ լկտին ո՞նց էդ խեղճուկրակին օգտագործեց ու դեն նետեց» վերջերս լսեցի տրանսպորտի մեջ: Աչքիս կամ էդ խեղճուկրակը ինչ-որ աֆերիստի վաստակի էր ֆինանսավորել, կամ էլ լեռներ մագլցող ալպինիստի համար՝ քլունգ հանդիսացել: Ինչ որ ա է, բայց ըստ խոսակցության տոնից զգացվեց, որ այդ աղջիկը օգտագործվել էր բառիս ամենավատ իմաստով: Չգիտեմ, բայց մոտս ոչ մի տեսակ խղճահարություն չառաջացավ այդ աղջկա նկատմամբ, ով էլ ուզում էր լիներ:

Չեմ սիրում նման խոսակցություններ: Ինչ վերաբերվում է հասուն մարդկանց, կարծում եմ, որ բոլորն էլ մոտավորապես գիտեն, թե գլուխները որտեղ են խոթում: Ոչ ոք էլ կատարյալ անմեղ չի: Եթե մեզ օգտագործում են, ապա ինչ-որ կերպ համաձայնություն տվել ենք, նույնիսկ եթե համաձայնագիր չենք ստորագրել: Ու եթե մենք հաճախ ենք շահագործվում այլոց կողմից, ապա դա նրանից է , որ մենք ինքերս մեզ լավագույնս չենք օգտագործում:

Ու եթե նման դեպքեր հաճախակի են լինում ձեր պարագայում, ապա առաջարկեմ ինքերդ ձեզ օգտագործելու մի քանի օգտակար իրավիճակներ: Ուտել, խմել, քնել ու սեքսով զբաղվելը մարդու 4 հիմնական կարիքներն են: Վերջինը նախընտրելի է միշտ ապահով, սակայն չպետք է նաև մոռանալ, որ մենք այստեղ ենք, որպեսզի զվարճանանք էլ: Ինքդ քեզ օգտագործելը ոչ այն ինչ է, քան ինքդ քեզ ճանաչել, որպես հաճույքի աղբյուր:

Եթե անտաղանդ ես պարում, ապա պարիր առանց վախենալու, որ մարդիկ կծիծաղան վրադ: Ասա այն ամենը, ինչ մտածում ես, եթե նույիսկ խոսքերդ հակասեն հաստատված ճշմարտացիությանը: Ծիծաղիր անզուսպ ու գրողի ծոցը, եթե լնդերդ չեն երևա: Սակայն խնամիր լնդերդ, խնամիր ատամներդ, պետք չի անլվա բերանով հասարկությանը վանես քեզանից: Օգտագործիր բժշկիդ, ատամնաբույժիդ, առողջությանդ:

Օգտագործիր ինքդ քեզ, որպեսզի կյանքում կարողանաս բարգավաճել: Կարծում եմ ինչ-որ բան արդեն սովորել ես մինչև հիմա: Վստահիր սեփական փորձիդ ու ինտուիցիայիդ, հպարտացիր սեփական պատմությունովդ, աշխատանքային ռեզյումեովդ: Ու եթե այն այդքան էլ գրավիչ չի՝ ավելացրու: Օգտագործիր ձայնդ, հարցազրույցներ նշանակիր:
Օգտագործիր համակրանքդ ու համոզիր մարդկանց: Օգտագործիր նյարդային բջիջներդ մնացած այլ բաների համար:

Իսկ կրծքումդ տեղակայված սի՞րտդ: Բա դրա՞ն ինչու չես օգտագործում: Մի ինքապաշտպանվիր ամեն բանից՝ այն պատճառով, որ դեռահաս տարիքի սերդ չստացվեց, կամ էլ մինչև մահը ձեզ կբաժանի ու մի բարձի վրա ծերացող ամուսնությունդ տևեց ընդամենը 13 տարի: Ու ընդհանրապես. ինքդ քեզանից որբևայրի մի մնա, ոչ մեկ էլ չի մեռել:

Օտագործիր ինքդ քեզ Սեյշելյան կղզիներ ճանապարհորդելու, ընկերներ ձեռք բերելու համար: Օգտագործիր ինքդ քեզ ինքազարգացման նպատակով: Օգտագործիր աչքերդ կարդալու, արտասվելու, տեսածդ ու ապրածդ ամեն մի վարկյանը պահպանելու համար, որվհետև հիշողություններն ու զգացմուքները միայն աչքերից են կախված: Օգտագործիր ականջներդ գեղեցիկ երաժշտություն ունկնդրելու, խթանիչ խոսքեր ու ավելի կատարյալ լռություն լսելու համար: Օգտագործիր ոտքերդ հեծանվարշավի, սարեր մագլցելու, անկողնուց վեր կենալու, ու ցանկացածդ ամեն տեղը գնալու համար: Մատներդ կանգառում քեզ չնկատող մարշուտկայի շոֆեռի հետևից շվացնելու, բանաստեղծություններ գրելու ու հեռու հորիզոնները մատնանշելու համար: Օգտագործիր բերանդ ժպտալու, երեխաներիդ դաստիարակելու համար, կուրծդ՝ նրանց կերակրելու, ձեռքերդ՝ աշխատելու, հոգիդ՝ ինքդ քեզ լրացնելու և ուղեղդ՝ կյանքում չմեռնլու համար:

Օգտագործիր ինքդ քեզ: Եթե ինքդ դա չանես, ինչ որ տխրահռչակ միշտ էլ կհայտնվի: Ու դու կդառանաս տրանսպորտում քննարկվող խոսակցության թեմա:

Կյանքից քաղած դասեր…

Ժունդիայի
14.09.2011, 08:43
Մի Աստված, որ ժպտում է...

Ես հավատում եմ Աստծուն..
Սակայն չգիտեմ այն Աստծուն ում ես եմ հավատում, նույն Աստվածն է, ում հավատում են մսավաճառը, ուսուցչուհին կամ դռնապանը:
Այն Աստծուն ում ես հավատում եմ, նա դեռևս չի գլոբալիզացվել:
Այն Աստվածը, ում հետ ես զրուցում եմ, նա մարդկային էակ չի, ոչ էլ հայրն է ինչ-որ մեկի:
Նա միտքն է, նա էներգիայի աղբյուրն է, նա վսեմ է:
Նա չունի դեմք, հետևաբար սպիտակամորուս չի:
Նա չի քայլում, հետևաբար չունի իրեն շրջապատող անձնակազմ:
Նա հոգնած չի, հետևաբար չունի գահ:
Այն Աստվածը, ով հետևում է ինձ ամենուր, ամեն ժամ, նա բիբլիական չի:
Իմ Աստված երբևիցե թույլ չի տալիս իրեն 10 պատվիրաններով միայն ու մի քանի հրաշագործություններով պատկերացնեմ:
Իմ Աստված այնքան վեհ է, որքան՝ ուրիշներինը: Սակայն իմ Աստծո վեհությունը կայանում է տարբերություններն ըմբռնելու, թուլություններն ընդունելու, հեշտությունները ոգեշնչելու մեջ:
Այն Աստվածը, որին ես հավատում եմ, ինձ սովորեցնում է մարտնչել միայն իմ ունեցած զենքերով:
Նա ինձ բոլորի հետ հավասարաչափ չի մեղադրում: Իմ մեղքս իմն է, հարևանինը՝ հարևանինը: Ծոմն ու պահքս էլ միայն հանդարտություն է:
«Հայր մեր»-ն ու «Տեր ողորմյա»-ն ցանկացած մարդ էլ կարող է անգիր անել՝ առանց իմանալու՝ ինչ է ասում:
Իմ Աստծուն միայն հասանելի են այն ամենը, ինչը զգում ես:
Այն Աստծուն, ում ես հավատում եմ, նա չի դատապարտում ցանկությունները: Եթե նա չի կարողանում կառավարել ջրհեղեղներն ու երկրաշարժերը, բռնություններն ու թալանը, չի կարողանում իր հսկողության տակ վերցնել գողերին, կաշառակերներին, շառլատաններին, եթե ոչինչ չի կարողանում անել՝ վերջ դնելու սովին, աղքատությանը, քաղցկեղին, ուրեմն այդ ի՞նչ Աստված պետք է լինի, որ այսքանից հետո դատապարտի ինձ իմ ոչ այդքան էլ շատ տենչանքների համար:
Այն Աստծուն, ում ես հավատում էմ, այդքան էլ բարի չէ: Նա ինձ պատժում էլ է, միայնակ էլ թողնում հաճախակի:
Նա երբեք չի լքում, սակայն ինձանից եկեղեցի այցելելուց, ծնկաչոք լինելուց ու աղքատներին մատաղ բաժանելուց բացի, այլ բաներ էլ է պահանջում: Ես միշտ-միշտ թանկ եմ վճարում կատարածս մեղքերի համար, ու նա երբեք չի ընդունում կատարողական խոստումներ, ինչպիսիք են ծանր խաչն ուսերիս քարշ տալը, և այլն:
Կարծում եմ, որ խաչը պետք է ծանր լինի, այնտեղ որտեղ՝ հարկավոր է. մեր ներսում: Այնտեղ, որտեղ կատարվում են ու լուծվում բոլոր խնդիրները:
Այ հենց այս Աստվածն է, որին հետևում եմ ես:
Մի հասարակ Աստված:
Պարտադիր պայման չի, որ Աստված պետք է լինի դժվար, անհասանելի, ամեն ինչ իմացող ու ամեն ինչ տեսնող:
Իմ Աստվածը համեստ է ու լավատես: Չի թաքնվում, այլ հակառակը՝ միշտ կարևոր պահերին է հայտնվում, որպեսզի ոգեշնչի, որպեսզի զգամ, թե որքան արժեքավոր են գեղեցիկը զգալու ամենաչնչին պահերը, ինչպիսիք են ընկերոջս գրկախառնվելը, ճիշտ ժամանակին ճիշտ երաշտություն լսելը, լռությունը:
Իմ Աստվածն ամենահաս է, բայց ոչ՝ ամենազորը:
Իմ Աստվածը խոնարհ է:
Չգիտեմ, սակայն չեմ կարողանում պատկերացնել մի Աստծո, ով ճնշում է, կամ չի ժպտում երբեք:

Ով չի ժպտում քեզ, նա հանցակիցդ չի:

Ժունդիայի
16.10.2011, 00:19
***

Ժունդիայի
17.10.2011, 20:02
Մի բան կա, որն ընդհանրապես դժվար է մարդկանց սովորեցնել ու դրա համար էլ ամեն անգամ ավելի սակավ է հանդիպում: Այն է՝ մարդու վայելուչ վարքագծը:
Սա այն առավելություններից է, որն իր մեջ նեռարում է ավելին, քան՝ դանակ-պատառաքաղի ճիշտ օգտագործումն ու հասարակ շնորհակալություն բառն արտահայտելը:
Վայելչությունն է, որ օրը մեզ հետ է սկսում ու մեզ հետ էլ մնում՝ մինչև ուշ երեկո ու որն ի հայտ է գալիս ամենտաղտկալի ձևով, երբ չկա ո´չ ինչ-որ տոնակատարություն, ո´չ էլ լուսանկարիչներ մոտակայքում:

Ժունդիայի
16.11.2011, 15:49
Այսպես կոչված ժողովրադավարական երկրներում մեկ-մեկ խոր ծերության վերջին տարիները հայաթի բիսետկեքում նարդի գլորողի հոգեբանությամբ այնպիսի փախած ընդիմադիր կուսակցություններ կան, որոնց գոյության իմաստն առ այսօր այդպես էլ անհասկանալի է ինձ:
Օր ու գիշեր պարապուրդի մեջ են, չունեն ժամանակի պահանջներին համահունչ ինչ-որ ծրագրեր ու մեկ էլ, Աստված չանի հանրային հեռուստաընկերությունը դրանց նմաններին եթեր տրամադրի, այնպիսի մի ապուշ պահանջով կներկայանան, որ չգիտես լացես, թե՞ խնդաս: Միայն՝ հիշատակեն, որ իրանք գոյություն ունեն:

Հե՜յ գիդի սովետի վախտերը, հե՜յ գիդի բրեժնևյան ժամանակները, պրոլետարիա՜տը, խակի կանաչն ու ա՜լ կարմիրը, մո՜ւրճը, մանգա՜ղը, պերեստրոյկան, նաստրոյկան...



,

Ժունդիայի
20.11.2011, 08:13
Որքան էլ պնդեմ, որ թշնամիներ չունեմ, սակայն կա մեկը, ով ինձ հետևում է ստվերիս նման: Ճիշտ է՝ ինքն անտեսանելի է, չունի դիմագծեր, չունի շարժուձև, չունի հոգի, սակայն գոյություն ունի, ու ես զգում եմ նրան ու համարում եմ, որ այդ թշնամին աշխարհում եղած բոլոր թշնամիներից ամենավատն է:

Այս թշնամին դաժան է ու վտանգավոր: Ինձանից նրա սպասումներն ու ակնկալիքները մեծ են, պահանջները՝ շատ: Ես նրա համար երբեք բավարար չեմ: Նրա համար ես լավը չեմ, հավանաբար ոչ էլ այնքան լավը կլինեմ, որ մի օր նա կհպարատանա ինձանով: Ինչ էլ անեմ, միևնույն է, դժգոհ է: Եթե սխալվում եմ, ապա իր պարտքն է համարում այդ սխալը երեսով տալը, ճակատիս շփացնելը ու գանգուղեղումս ամեն վարկյան արձագանքելը. «սխա՜լ ես, սխա՜լ ես, սխա՜լ ես»:

Իմ այս թշնամին նույնիսկ հասցրել է ինձ ձերբակալել: Ինձ կապանքների մեջ է թողել: Պարուրել է վախի, մտահոգության ու անկատար երազանքների շխթաներով: Իմ այս թշնամին այնպես է ինձ կապել, որ ցավում են ձեռքերս ու ոտքերս, իսկ մարմնիս վրա հետքեր են առաջացել: Խեղդել է ու շարունակում է խեղդել: Սեղմում է, կտտում է: Իմ այս թշնամին ուզում է, որ ես կատարյալ լինեմ, միևնույն է իմանալով, որ մարդկային կատարելություն գոյություն չունի: Իմ այս թշնամին ցանկանում է, որ բոլորին հաճոյանալ կարողանամ՝ իմանալով, որ դա անհնար է: Իմ այս թշնամին ինձ խելագարության է հասցնում, ինձ դատարկ է դարձնում, սառն է դարձնում, ձանձրալի է դարձնում:

Ա՜խ, իմ այս անմարդկային թշնամին: Նա կարծում է, որ ընդունակ չեմ սխալվելու, որ իրավունք չունեմ սայթաքելու, որ պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ի´ր պատկերացումներն են իմ մաիսն: Նա՜... նա՜... նա՜:

Նա՝ որպես թշնամի, վիճում է ինձ հետ, վիրավորում է, ձեռք է առնում ու քննադատում: Ինքը շատ լավ գիտի, որ այն բառերը, որոնք ասել է ինձ դեռ բնակվում են իմ մեջ, ու չեմ կարողանում վտարել նրանց, բնաջնջել: Չեմ կարողանում մտքիցս հանել այն, ինչ իմ սիրտն ընդունակ է մոռանալու...

Շատ հաճելի էր թշնամի ջան, այս ե´ս եմ:

Ժունդիայի
11.01.2012, 20:36
Ամեն ինչ սկսեց, երբ 15 տարեկան էի: Այն ժամանակ ընկերներիցս մեկը փողոցում տեսավ ինձ ու խոսակցության մեջ, հեռվից գալով, առաջարկեց, որպեսզի փորձեմ, իսկ հետո եթե դուրըս չգա, պարզապես թարգեմ... ու ես ընկա իրա ջրերը: Սկզբում ինձ շատ թույլ դոզա առաջարկեց՝ բացատրելով, որ այն իրենց «հողամասից» քաղած «բնական» «բույս» էր, որը ոչ մի վտանգ չէր պարունակում իր մեջ ու ինձ տվեց Կարեն Գևորգյանի ռաբիզների հավաքածու ձայներիզը, իսկ հետո՝ Աֆոնինը: Հետաքրքիր էր, կարծեցի. զուտ հայկական ինչ-որ բան: Սակայն իրավիճակը գնալով ավելի ու ավելի սրվեց, ես բոլորին սկսեցի ընկեր անվանել, ու առաջին անգամ կյանքում գումարով ձեռք բերեցի:

Հիշում եմ, երբ մտա մեր հայաթի զապիսնոցներից մեկն ու հարցրեցի արդյոք վաճառքում կա Հովոյի ձայներիզը: Ու դա ամեն ինչի սկիզբն էր: Շաբաթներ անց, որոշեցի ավելի ուժեղ ինչ-որ բան փորձել, այս անգամ զապիսնոցի նույն վաճառողն ինձ առաջարկեց Սուրոյի ձայներիզը: Նա պնդում էր, որ Սուրո լսելը մարդուն հանգստացնում է, թեթևացնում է առօրյա եռուզեռային կյանքից: Հետո Վլե, Փոլ Բաղդադլյան, Ֆիլե Գագո...

Ժամանակի հետ ընկերս ինձ ավելի բեթար բաներ առաջարկեց. Կարեն Գիլոյան, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյաններ, Ժոռա Դիլբարյան... Քանի, որ դրանց օգտագործումն արդեն շարունակական բնույթ էր կրում, այլևս չէի ցանկանում թեթև բաների մասին լսել, միայն ավելի ծանր, ավելի ուժգին, ավելի ցնցող, որն ինձ պարելու ժամանակ այնպես կաներ, որպեսզի սկսեմ ողջ մարմինս ու հատկապես հետույքս զխշել: Ու այդ ժամանակ իմ «ընկերն» ինձ առաջարկեց Ռազմիկ Ամյանի ձայնասկավառակը: Այդ ժամանակից ի վեր հետույքս ստանձնեց կյանքիս կենտրոնական դերն ու դարձավ նրա ամենակարևորագույն մասնիկը, դարձավ գոյատևելուս միակ իմաստը: Ես միայն նրա մասին էի մտածում, ապրում էի նրանով, շնչում նրանով: Սակայն ինչպես բոլորս գիտենք, թմրադեղի շարունակական օգտագործումը կորցնում է իր էֆեկտիվությունը, ու օրգանիզմդ ամեն անգամ ավելի ու ավելի շատ դոզա է պահանջում... Սկսեցի հաճախել ընդհատակյա աշխարհներըը, որպեսզի նորանոր կայֆեր գտնեմ: Այդօրվանից էլ սկսեց իմ անկումը, զգում էի որ անդունդն եմ գլորվում, սակայն արդեն ուշ էր: Սկսեցի հաճախակի քեֆերի այցելել «Փարվանա» և «Օջախ» ռեստորոնային համալիրներ: Դոլարակույտերովս սկսեցի անգամ «պադրոն-դաշ» ու «իմ ընկերս» երգերը պատվիրել:

Օրերից մի օր, երբ սթափվեցի, զգացի որ ոտքից գլուխ սևավորվել եմ, ձեռքի հետ էլ թզբեխ եմ ֆռցնում: Վերջույթներս ու ծնկներս ժամերով պպզելուս պատճառով ուռել էին, հոդացավերիցս նռում էի ամիսներ շարունակ: Այնքան էի արևածաղիկ չրթել ու ասֆալտին թքովս լճակներ գոյացրել, որ շուրթերս այլևս չէի զգում:

Այլևս ելք չկար ու ես դարձա ռաբիզ նվագախմբի կլառնետչիկ: Մինչդեռ մեր մեներգիչը համերգների ժամանակ կլկացնելու համար ողջ ուժով կոկորդն էր պատռում, ես՝ կլառնետչիկս, դհոլչին ու սպիտակ ջութակ նվագողը հաջորդականությամբ մեր ձիրքն ու շնորհքն էինք ցույց տալիս:

Հիշում եմ, երբ մի օր մասնագիտացված խանութ մտա ու վաճառողից պահանջեցի «Ոսկե Հավաքածու» 2-րդը: Ահավոր էր: Ես այլևս չէի գիտակցում, չէի մտածում: Իմ քննադատական բոլոր զգացումները լուծվել էին տհաճ ու զզվելի բառերի հետ: Ուղեղս չէր աշխատում, ամեն ինչ կանգ էր առել: Սակայն կյանքիս ամենասև ժամանակները դեռ առջևում էին: Ընկա քաքնահորը: Մարդկային կյաքնի պայմաների ամենավատթարագույնն ինձ էր սպասում, երբ սկսեցի լսել Մեր Հովո ու Սուպեռ Սաքո, Միշո ու Հայ Թիմ:

Սկսեցի զառանցելը: Այնպիսի նախադասություններ էի բարբաջում, որոնք ո´չ կապ ունեին, ո´չ էլ իմաստ: Երբ գիշերները դուրս էի գալիս տանից, պահանջում էի որպեսզի ապտակեին այտերս ու սկսում էի անպարկեշտ խոսելը:

Արդեն շրջապատված էի ուրիշ ծակվողներով, տարատեսակ ու տարաբնույթ թմրադեղեր օգտագործողներով: Ամեն մեկն իր օգտագործածն էր առաջարկում, ամենաթանկից սկսած, վերջացրած՝ ամենաորակյալով:


Շարունակելի...

Ժունդիայի
13.01.2012, 21:54
Շարունակությունը վերևի գրառման...

Այսօր ես բուժվում եմ կլինիկայում: Լավագույն ընկերներս հնարավորինս ամեն ինչ արեցին: Բուժումս բարդ ընթացք ունի: Ամեն Աստծո օր ահավոր մեծ քանակությամբ ռոքի, հայկական ժողովրդական երգերի, բլյուզի դոզա եմ ընդունում: Սակայն բուժող բժիշկս ասում է, որ ավելի լավ արդյունքի համար պետք է ավելի շատ ջազ, նույնիսկ Մոցարտ ու Բախ ունկնդրեմ: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ համայն մարդկությանը խորհուրդ տալ, որպեսզի երբևիցե չօգտագործեն ցանկացած տիպի թմրադեղ: Դրանք վաճառողները միայն մի բանի մասին են մտածում՝ փո՜ղի: Առողջությունդ նրանց երբեք չի անհանգստացնում: Նրանք այդկերպ, փակելով աչքերդ ամենալավից, ամենագեղեցիկից, միայն թմրադեղ են վաճառում:

Եթե չկարողացար դրանց դեմն առնելն, ապա դու խորտակված ես, օտարված ես, անիմաստ ես, հյուծված, միանգամյա օգտագործան ու հեռու: Իմացի´ր, որ կորցնելու ես հավասարակշռությունդ, սեփական ուղղիդ ու թուլանալու ես մտավոր:

Գլուխդ նման զռթուզիբիլով լցնելու տեղը աշխատիր զբաղվել սպորտով, իսկ եթե կկասկածես ու չես կարող կողմնորոշվել՝ որն է թմրադեղը, որը ոչ, ապա արա հետևյալը.

-Մի´ միացրու հեռուստացույցը շաբաթվա վերջերին,
-Մի´ քննարկիր այն ամենի մասին, ինչ հրամցնում է քեզ հանրային հեռուստաընկերությունն ու Հայ Թիվին (սրա մասին չգիտեմ, դեռևս եթեր կա՞),
-Մի´ նայիր ոչ մի տեսահոլովակ, որի սկբում ասվում է «Հայ Ֆանատը ներկայացնում է»,
-Եթե ձայնասկավառակ նվեր ստանաս, անպայման հետաքրքրվիր, արդյո՞ք այդ ձայնասկավառակի երգչիստը երբևէ մասնակցել է «Շաբաթ Երեկո» հեռուսատահղորդմանը,
-Եթե համերգների ժամանակ աղջիկները պլակատները ձեռքին հիստերիկ բղավում են, այդ երևույթը նույնպես կասկածելի է,
-Մի գնիր այնպիսի ձայնասկավառակ, որի շապիկին պատկերված են ավելի քան 6 մարդիկ,
-Մի գնիր այնպիսի ձայնասկավառակ, որի շափիկի դիզայնի մեջ օգտագործվել են ամպերի կամ կրակի նկարներ,
-Մի լսիր այնպիսի ձայանսկավառակ, որի հեղինակը ասենք՝ թե, խոսքի, երկու բառ չի կարողանում իրար կապել,

Բայց ամենակարևորը. կասկածիր ամեն ինչում ու ամենքից:
Կյանքը հիասքանչ է, ու ես գիտեմ, որ դու կարող ես:

Ասեք Ո´Չ ԹՄՐԱԴԵՂԵՐԻՆ...

Ժունդիայի
15.01.2012, 06:57
Մետամորֆոզ:

Ահա´ և թրթուռը, իր անճոռնի կազմվածքով, սողոսկում է տերևների ու ծաղիկների միջով: Նա միշտ շտապում է սնունդ որոնելու: Նա չի նկատում այն արևը, որը ջերմացնում է, այն մեղմիկ հովը, որը դիպչում է, ո´չ էլ բնության գեղեցկություննները, որոնք շրջապատում են նրան: Սակայն նա մի բան հաստատ գիտի. լինել ամեն կերպ արագ: Պետք է էներգիա հավաքի: Նրա ինտուիցիան զգուշացնում է, որ ժամանակը սուղ է, սահմանափակ է ու վերջավոր: Ու նրա փափուկ մարմինը շարժվում է առանց դադարի:

Ու ես շարունակում եմ նրան նայել որոշակի զզվանքով՝ վերահսկելով ցանկությունս, որպեսզի ինձնից հեռու դեն չնետեմ կամ էլ գեշ արարածների հանդեպ մարդուն բնորոշ պարզունակ դաժանությամբ տրորելով՝ չջաղջախեմ ոտքերիս տակ:
Սակայն ինչ-որ բան ներառում է նրան իմ մեջ: Նա այնքան համառն է ու այնքան հանդուգն:

Հանկարծակի զգում եմ, որ ինչ-որ նմանություն ունենք: Այդ պահին սկսեցի ինձ պատկերացնել թրթուռ լինելու փուլում: Տեսարանը նման էր երբ, տեղ-տեղ դարանակալվելով, անսանձ վազում եմ առօրյա կյանքի թփուտներում, որպեսզի սեփական եսս մատակարարելու համար ինչ-որ սննունդ գտնեմ: Գիտեմ՝ եսասեր փուլ է, որի ժամանակ դժվար՝ կարողանաս կողքերդ նայել: Որի ժամանակ զգայարաններդ լճացված էներգիա կուտակելու համար սկսում են ավտոմատ կերպով տեղափոխել քեզ մի վայրից մյուսը, որից էլ հոգիդ դառնում է գեր ու ճարպակալած: Սակայն այդ նույն էներգիան նվիրաբերելու ունակությունդ դառնում է անկարող ու տկար, իսկ հակացողությունդ՝ անորեքսիկ:

Սոված եմ, շտապում եմ: Սակայն չունեմ նպատակ, չունեմ նպատկասլացություն, չունեմ ուղղի, ոչ էլ գիտակցություն: Պարզապես կամ, պարզապես գոյություն ունեմ: Այդ ժամանանակ հոգուս ընդերքից զգում եմ, որ մի նոր բան է ծնունդ առնում, պետքանելի ինչ-որ մի բան: Ի սկզբանե չեմ հասկանում դրա իմաստը: Կարծես՝ սովի մի տեսակ է, սակայն լրացումն է բացակայում: Շտապողակնությունը հեռանում է ինձանից, ու սկսում են հյուրընկալել թափառումները, սկսում է հարցերի տեղատարափը: Իսկ աշխարհը, որն այն ժամանակ իմ սահմանն էր, սկսում է դառնալ ձանձրալի:

Ահա և ես՝ անճոռնի մի թրթուռ: Գնում եմ բոժոժ կառուցելու, որտեղ մթության մեջ կապրեմ անշարժ ու իներտ:

Ժունդիայի
27.01.2012, 19:15
Թե ինչպես կանայք տիրացան աշխարհքին...

2031թ: Երկխոսություն որդու և հոր միջև, թե ինչպես կանայք տիրացան աշխարհքին...

- Ամեն ինչ այսպես սկսվեց որդիս.. Որպեսզի մենք՝ տղամարդիկ, ոչինչ չնկատենք, նրանք ամեն ինչ սկսեցին գաղտագողի պլանավորել : Սկզբում նրանք սկսեցին սեռերի միջև հավասարություն պահանջել: Տղամարդիկ` ախմախ ու միամիտ, ուշադրություն չէին դարձնում նման միջադեպերին, ու այդ ամենը նրանց ծիծաղելի էր թվում: Իսկ կանայք կամաց-կամաց սկսեցին տարբեր բարձրակարգ պաշտոններ զբաղացնել. նախարարներ, երկրի նախագահներ, այսինչ կամ այնինչ կազմակերպության կառավարիչներ:
- Բա հետո՞ հայրիկ...
- Ա՜խ, որդի՛ս: Տղամարդիկ շատ հարիֆ դուրս եկան: Մինչդեռ կանայք ժամերով զրուցում էին հեռախոսներով, նրանք կարծում էին՝ թեման հեռուստասերիալների քննարկումն էր: Սակայն այդ ամենը խաբկանք էր: Իրականում լայնամասշտաբ ապստամբություն էր տեղի ունենում, որն օրեցօր դառնում էր ավելի ու ավելի ընդգրկուն: Օրինակ «Բարև աղջի»-ն դա լիդեր բառին փոխարինելու գաղտնաբառն էր, «տակիս հարևանն» ու «ֆլանի թազա հարսը»՝ դրանք դաշինքի անդամներն էին: Եթե ինչ որ-բան պետք է վերեբերեր տղամարդկանց, ապա ասվում էր «ռեժիմը»:
- Իսկ դուք, հայրիկ, ոչինչ չէ՞իք նկատում:
- Մեզ համար հանգիստ մեր ընկերների հետ բլոտ էինք խաղում ու նարդի գլորում: Ու ամենավատը գիտե՞ս որն էր, որդի՛ս: Շարունակում էինք ամեն ինչով օգնել նրանց: Խանութներից վերադռանալիս՝ ողջ բեռը մենք էինք կրում, ծորակները վերանորոգում, պահածոների կափարիչները բացում, երթուղայիններում մեր տեղ զիջում: Դե գիտես. տղամարդուն բնորոշ նմանատիպ բաներ:
- Բա հետո՞, երևի համաշխարհային հեղաշրջում տեղի ունեցավ, այո՞:
- Այո՛, հեղաշրջումը: Սկզբնաղբյուր Լևինսկի-Հիլարի զույգի դրվագն էր: Կատարյալ ֆարս: Դա մի թակարդ էր, որով բարոյալքվեց աշխարհի ամենհզոր մարդը: Խեղճի ամենաթույլ կողմին էին կպել: Կարծես մի անգամ պատմել եմ քեզ այդ մասին: Կինն ու սիրեկանը, ովքեր հեռուստատեսությամբ թշնամու դեր էին տանում, իրականում` սատանայական դաշինքի գլխավոր դերակատարներն էին: Խեղճ նախագահ:
- Ո՞նց էր դրա անունը՜....
- Վիլյամ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում: Կարծեմ մականուն էլ ուներ, բայ մոռացել եմ: Կներես, որդիս, այդ ժամանակից բավական տարիներ են անցել:
- Ոչինչ հայրիկ, դա այդքան էլ էական չի: Կարող ես շարունակել...
- Այդ առավոտյան Սպիտակ Տունը վարդագույն էր ներկվել: Դա այն նշանն էր, որին սպասում էին աշխարհի բոլոր կանայք : Ապստամբությունը հաղթել էր, ու այդպիսով նրանք կարողացան երկրագնդին տիրանալ: Նույնիսկ Հայաստանում. ժամանակին Կենտկոմի բյուրի սովորական անդամը դարձավ երկրիդ սփյուռքի նախարար, երկիրդ էլ օրինաց էր ոմն պառվա..բ..իշարայան հեղինեի գլխավորությամբ...
- Հայրիկ, էլի դեպքեր կպատմե"ս...
- Լավ, տղաս, մնացածն էլ ինքդ գիտես... Հետո տարբեր օրինագծեր մշակվեցին ու հաստատվեցին: Օրինակ՝ «Թափով հլա տուն»-ը, որով սահմանափակվում էր տղամարդկանց ընկերական հանդիպումները աշխատանքից հետո: Հետո ի հայտ եկավ «ՆԴԺՍ-ի կողմից ծեծ ուտելու շաբաթ» հասկացողությունը:
- ՆԴԺՍ ի՞նչ է հայրիկ:
- ՆԴԺՍ-ն դա նռնակներով ու դուբինկեքով ժանդարմների ստորաբաժանում է: (իրականում՝ նախադաշտանային ժամանակաշրջանի սթրես)
- Վախենում եմ հայրիկ...
- Սսսսսս... մի՛ խոսիր: Կարծես՝ մեքենայի ձայնն եմ լսում: Ձև տուր, իբր բան էլ չի եղել ու շարունակիր մաքրել կարտոֆիլները:

Ժունդիայի
11.02.2012, 03:30
Հասավ նրա բնակարանը, ժամը վեցն էր մոտավորապես, ու մի տեսակ անհանգստություն էր նկատվում: Մինչ կմտներ, մեկ անգամ ևս մտածեց՝ ինչի համար էր եկել, ի՜նչ պետք է աներ: Նրա առաջին անգամն էր, երևի: Մատների բոլոր եղունգները կրծել էր ճանապարհին: Հետադարձ ճամփա այլևս չկար: Սեղմեց զանգի կոճակը, իսկ դռան հակառակ կողմում անհանգիստ կանգնածը, չտևեց երկու վարկյան, որպեսզի բացեր դուռը:

Տանտերը խմիչք առաջարկեց, նա չուզեց: Տանտերը հարցրեց արդյո՞ք ցանականում է նստել, նա հրաժարվեց: Տանտերը հարցրեց՝ ինչ է ուզում, որ ինքն անի նրա համար: Պատասխանը հետևյալն էր.
-Առանց սիրախաղերի, առանց դիպչելու: Լսիր ինձ, պարզապես, -և սկսեց հանվել, ինչպես երբեք...

Սկսզբում հանեց դիմակը...
-Ե´կ կարծենք, իբր դու ինձ այդքան էլ չես հատաքրքրում, բայց իրականում այդպես չէ, լա՞վ: Դու իմ ճանաչած մարդկանցից ամենայուրահատուկն ես: Ո´չ թե նրա համար, որ բարետես արտաքինով տղամարդ ես, կամ էլ շատ անգամ ինձ նման ես մտածում, այլ ավելին: Ավելին ես, քան՝ տեսքդ, ավելին, քան՝ նախախնամություններդ:

Հետո ազատվեց գոռոզամտությունից...
-Չգիտեմ՝ ինչպես բնակարանդ եկա, չգիտեմ՝ ում ոտքերն ինձ այստեղ հասցրեցին: Կարծում էի քաջություն չեմ ունենա: Բայց հիմա, քանզի այստեղ եմ, ուզում եմ՝ իմանաս, որ ամեն մի մեղեդի հնչելիս, քեզ հետ եմ այն լսում: Ամեն մի բառ կարդալիս, քեզ հետ եմ այն կիսվում: Ինչ-որ բանից ապշելիս, քեզ հետ եմ այն զգում: Դու արմատացած ես այնտեղ, որտեղ ես կամ: Դու իմ պատմության մի մասն ես կազմում:

Ամոթի զգացողության կոճակներն էին կամա՜ց-կամա՜ց արձակվում...
-Ես հայելիներն եմ համբուրում, բարձերին եմ սեղմվում, պատկերացնելով քեզ իմ մտքերում՝ մարմինս շոյում: Ու նույնիսկ ոչ կարևոր գործողություններ անելիս, ինչպիսիք են կարդալը կամ գուլպա լվանալը, միևնույն է, քեզ եմ ընկերակցում:

Վախն էր չքվում...
-Ես ո´չ լավն եմ, ո´չ էլ վատն եմ ինչ-որ մեկից: Ես այն մեկն եմ շատերից, ով սովորում է՝ ինչ է սերը: Զգում եմ, որ այն գոյություն ունի, զգում եմ, որ ուժեղ է, զգում եմ, որ այն է, ինչ փնտրում են բոլորը: Ես գտել եմ այն:

Ու վերջապես հագուստի վերջին կտորն ընկավ՝ թողնելով նրան մորեմերկ...
-Շատ կցանկանայի կյանքս քեզ հետ կապել, ապրել քեզ հետ նույն հարկի տակ, սակայն դրա համար չէ, որ այստեղ եմ ես: Մտադրությունս այն էր, որպեսզի իմանաս, թե որքան սիրված ես դու ու մտածես այդ ամենի վերաբերյալ, ու որ սերը նրա համար չի, որ շուտ փոխհատուցենք, միայն, թե բարյացակամ թվանք: Եթե օրերից մի օր նույնկերպ սիրված կլինեմ քո կողմից, ինչպես որ դու՝ իմ կողմից, ապա զանգի´ր, ու ես կվերադառնամ, և մենք կշարունակենք այնտեղից, որտեղից կանգ առանք: Կանգ առանք այստեղ...

... ու դուրս եկավ նրա բնակարանից, իրեն զգալով ավելին, քան կին, ավելին՝ ինչպես երբե´ք:

Ժունդիայի
05.04.2012, 17:59
Մետամորֆոզ #2

Դժվար է խոստովանել, երբ հոգիդ թոշնած է, մի տեսակ լպրծուն է, դոնդողանման: Չեմ սիրում իմ այս ձևը, չեմ դիմանում այլևս թրթուր լինել:
Այն հարմարավետ ու մութ բոժոժում, որտեղ բավական երկար ժամանակ է, ինչ ապրում եմ, փորձում եմ վերաիմաստավորել տեսլականս: Փակում եմ աչքերս ու բացում հայացքներս, ընկալումներս: Նայում եմ դեպի ներսս:
Թաքուն լրտեսում եմ հոգուս պահեստի բոլոր պահարաններն ու գնահատում այնտեղ պահեստավորված հոգևոր սնունդը: Որքա՜ն բաներ կան կուտակված, որոնք երբեք էլ չեմ սպառի: Քանի՜-քանի առողջ էներգիայի աղբյուր կան այնտեղ: Հե՜յ, լսու՞մ ես: Ինձ այս ամբողջը պետք չի, ավելցուկ ունեմ: Կարող եմ բաժանել, կարող եմ իմ այս ամբողջ պաշարով ողջ կյանքդ սնել: Կուզե՞ս:

Նայելով այս ամենին՝ տեսնում եմ, որ ինքս ինձ մատակարարելու անհամբերությունից, ճշմարտացիություններս ավելի կարծր դարձնելու համար շատ ու շատ բաներ կորցրել են իրենց պիտանելիության ժամկետը: Դարձել են հարցակններ:

***

Ու հանկարծակի խավարը ձևափոխվում, դառնում է լույսի նման մի բան, ու ես կարողանում եմ ամեն բան տեսնել ավելի հստակ, ավելի ճշգրիտ: Ու տեսնում եմ հույսը, նա գալիս է՝ ընկերակցելու ինձ: Սակայն դեռ զգում եմ մենության ցուրտը: Չեմ կարողանում շարժել ներքին վերջույթներս: Կամքիս ուժի ոտքերը դեռևս քայքայված վիճակում են:

Սկսում եմ երկարաժամկետ վարժությունները, պատրաստ եմ վերադաստիարակելու բնազդս, ճկելու բարիությունս, առավելագույնս պրկելու ոչ պայմանական սիրուս մկանները: Իսկ հետո, որոշ ժամանակ անց, միգուցե պատվեմ նորանոր զգացողություններով:

Ներսիցս ինչ-որ անհասկանալի բան դուրս է հոսում ջերմ արցունքի տեսքով և լուռ սահում ազնվությունից մերժված դեմքիս վրայով: Ոզում եմ դուրս գալ այստեղից: Ուզում եմ վերածնվել: Մի նոր ձևով հանդես գալ:

Ժունդիայի
11.04.2012, 09:35
Նայում եմ ձեռքերիդ, լսում եմ կոպիտ ու խրոխտ ձայնդ, տեսնում եմ աչքերիդ դիվային կայծը ու կարծում, որ այս անգամ ամեն ինչ կարգին է լինելու: Հույսերով եմ լցվում, սակայն ամեն ինչ փչանում է վարկյանական: Ահա, գալիս ես դու ու այնպես քնքու՜շ վերաբերվում: Ը՛ղք: Բարի ու պուպուշ տղա թվալու սովորությունն ուղղակի անտանելի է ինձ համար:
Ես այլևս չեմ ուզում լսել, որ աչքերդ միայն ինձ են պատկանում, որ դրանք միայն ինձ են տեսնում: Պայամանվորվեցի՞նք: Ու ոչ էլ ուզում եմ լսել, թե դու որքան լավ զավակ ես, առավել ևս՝ որքան ես երեխաներին սիրում: Հա՛, ու մեկ էլ թարգի ընկերներիդ մի պահ լքելը,երբ զանգում եմ քեզ: Տղամարդկային եղիր, վմի քիչ: Ինձ գրավելը այնքան հեշտ է. հերիք է անես այն ամենը, որպեսզի կորցնես ինձ:

Մեկ էլ տեսնում ես՝ գալիս է, հոտոտում կեղտոտ գլուխս, բա թե՝ էս ի՜նչ խնկաբույր հոտ ունեն իմ քնքուշի մազերը: Կամ էլ գնացել ու խելոք քնել է, 1000 անգամ ինձ զանգելուց հետո: Ու որ միայն ձեռքս բռնելն ամեն ինչ արժի: Կամ էլ՝ ցանկանում է է մորս հետ ծանոթանալ: Որ առանց ինձ շաբաթվա վերջում ինչ-որ տեղ գնալն ուղղակի ձանձրալի է: Հա՛, ու մեկ էլ ոչինչ, որ ես ժամերով ինտերնետում կզվռնեմ, միևնույն է՝ սիրում է ինձ:

Մա՞րդ էլ էդքան պոտենցիալ ունենա՝ կյանքս դժողքի վերածելու, ու հանկարծ որոշի ինձ երջանիկ դարձնել: Ա՜յ քեզ՝ խեղկատակություն: Երիտասարդն ուզում է ինձ երջանի՜կ դարձնել, ուզում է՝ հօդս ցնդեն անօթի շան պես ապրելուս բորլոր ցանկություններս: Էս անտեր կյանքում միակ իմացածս բանից ուզում է՝ զրկվեմ, ուզում է՝ չտանջվեմ: Էսքան տարի մարդ կատարելագործվի, ու հանկարծ, փորձում է ձևափոխել իմացածս ողջ մեխանիզմը: Երիտասարդն ուզում է ինձ երջանկացնել: Մեղայ քեզ Աստված, մի՞թե կարելի է:

Էն օրը համարյա ուզում էր ինձ վատ վերաբերվել: Քիչ էր մնում պոռթկար: Զգացի, որ ուզածիս հասնում եմ: Ուրախությունից սկսեցի ներքուստ ցատկոտել, նույնիսկ ոտքերն էի ուզում ընկնել, խնդրեի. «Դավա՛յ տղա ջան: Մի քիչ էլ: Կոպտիր ինձ, դիպչելիս՝ ավելի ուժեղսեղմիր բռունցքներդ: Դավա՛յ, ուրիշ կնոջից սկսիր խոսալ: Էն տխմար ընկերոջդ հեռախոսազանգին պատասխանիր, երբ սկսեմ մտավախություններիս մասին պատմել: Լռեցրու ինձ, ասա՝ «բերանդ փակի աղջի՛, շատ չլվլվաս:» Մի բան հորինիր, եսի՞մ: Տղամարդկային ինչ-որ մի բան արա»:
Բայց արի ու տես՝ երազախաբության նման մի բան էր, այն էլ՝ անօրգազմիկ: Ձևացրեց իբր՝ ջղայինացած է: Ու վերջ: Թսան կատվի նման, կուկուռի պես գալով, սկսեց սիրային բառերի տեղատարափը ու սկսվեց հերթական օճառվելը: Բան ու գործ չկար, համբուրվելն էր պակասում: Ա՛յ քեզ՝ անկապություն:

Մայրս պետք է ինձ տնային կալանքի ենթարկեր, կապկպեր, կամ նման մի բան, չգիտեմ: Որտե՞ղ ես հանդիպել նման երևույթի, մա՞րդ էլ նման տղամարդու հետ շփվի: Աշխատանքս ավարտելուց, կամ ինչ-որ տեղ գնալուց հետո մարդու տղեն ամեն անգամ հետևիցս գալիս է, ահագին սպասում է, մեքենայի դուռն էլ՝ բացում... Այս ամենն, իհարկե, այն ժամանակ, երբ 5 վարկյանվա մեջ 334 հատ հաճոյախոսություն չի անում:
Ու որպեսզի իրավիճակն ավելի ու ավելի բարդանա, ինքը մարդկային թերություններից ամենա վատնն ունի. մոռացել է նախկին սիրուն: Ես, որ բավական երկար ժամանակ է, ինչ տարբեր տղամարդկանց եմ հանդիպել, ովքեր բազում նախկին սերեր են ունեցել, հայտնվում է մեկը, ում համար միակը ես եմ, իսկ նախկին զուգընկերուհու անունն էլ դժավրությամբ է արտաբերում: Ձեռ են առել լրիվ: Բա հիմա ինչպե՞ս պետք է տանջվեմ նման իրավիճակում: Հ՞ն: Մեկն ու մեկդ կհուշե՞ք:
Քնում եմ, ինչպես երբեք. հանգիստ: Մաշկիս գույնը հիանալի է: Սկսել եմ պարբերաբար սովածանալ: Կյա՞նքն էլ այսքան ձանձրալի լինի: Խնդրում եմ օգնեք, մեկն ու մեկդ ինչ-որ խորհուրդ տվեք: Դժբախտանալու համար ինչ-որ հատուկ թերապիա կա՞:

Մի քանի օր առաջ, փոքր-ինչ ցավ զգալու համար, նույնիսկ ճմկտեցի ինձ: Բայց հիմարը վազելով եկավ, որպեսզի փչի ու պաչիկ անի:

հ.գ. Ճ-ը Ճ-ը լօօօլ

Ժունդիայի
09.05.2012, 08:54
Գիտեք այդքան հե՞շտ է երջանիկ լինել ու միաժամանակ վախից դողալ: Վախ, որ այն մեկը կփախնի քեզանից ու կարոտով կվազի դեպի իրական աշխարհի գիրկը կրկին:

Ժունդիայի
30.08.2012, 11:04
Այսօր ես ինձ հեռու եմ պահում այն ամենից, ինչն ինձ ուշացնում է, ինչն ինձ խաբում է, ինչ ինձ հետ կպահի որոշումներս կայացնելուց: Հիմա միայն մոտ եմ գնում այն ամենին, ինչն ինձ կլրացնի, կերջանկացնի, հաճույք կպարգևի: Օգտվում եմ կյանքի՝ մեզ ընձեռնված բարիքներից: Հիմա ավելի եմ նվիրաբերում անձս, որպեսզի գոհացնեմ: Ինձ մոտ եմ բերում այն մարդուն ում՝ սիրում եմ, ու նրան, ով սիրում է ինձ: ՈՒ վերջերս մարդկանց մոտ միայն դրականն եմ նկատում:

Խորը շունչ քաշիր, հանգստացիր, նյարդայնանալն ում է օգուտ տվել մինչև այսօր: Դիմակայիր, հանդուրժիր, հասկացիր... առանց խնդիրների մարդ դեռևս չեմ հանդիպել: Ապրել ուզիր, ապրելուց էլ՝ լավագույնս ու մինչև հայուր տարեկանն ապրել ուզիր:

Հիմա երջանիկ եմ, հիմա անհոգ եմ, վայելում եմ կյանքն, ինչպես երբեք:

Հիմա հավատում եմ...
Սիրում եմ...

Ժունդիայի
01.04.2013, 04:36
Կարող ես միանգամից գրոհել կամ էլ մոտենալ նրբորեն, բայց ոչ այնքան դանդաղ, որպեսզի քնով անցնեմ:
Մի՛ բղավիր ինձ վրա, փոխհատուցելու վատ սովորություն ունեմ:
Առավոտյան, երբ արթնանանում եմ, հումորիս զգացումն անպակս է... բայց թող՝ նախևառաջ ատամներս լվանամ:
Ինձ շատ դիպչիր, հատակպես մազերիս, ու ստիր իմ մահացու գեղեցկության մասին: Ես էլ սեփական կյանք ունեմ, ու այնպես արա, որ կարոտեմ, այնպիսի պատմություններ պատմիր, որոնք ծիծաղ կպարգևեն ինձ, միայն՝ ոչ անեկդոտների տեսքով:
Հա՜, ու մեկ էլ, մի՛ վատնիր ժամանակդ, որը գուցե ժառանգական բնույթ է կրում:

Հավատա՛ արտաբերածս իրական բառերին ու նաև ստերին, իսկ վերջիններս հազվադեպ են, սակայն միշտ էլ ասվում են հանուն լավ վերջաբանի:
Հարգիր արցունքներս, մենակ թող ինձ ու վերադարձիր միայն այն ժամանակ, երբ կկանչեմ քեզ ու երբեք մի հնազանդվիր ինձ, որովհետև ես էլ սիրում, երբ հակադարձում են ինձ: (այսինքն՝ մի՛ լքիր ինձ, երբ արտասվում եմ, պայմանավորվեցի՞նք)

Ավելի ուժեղ եղիր, քան ինքս եմ ու ավելի քիչ՝ այլասեր, ավելի քիչ՝ հոգատար: Մի՛ հագնվիր այդքան կոկիկ: Սիրում եմ, երբ վերնաշապիկը դուրս է լինում տաբատից, ձեռքեր եմ սիրում, սիրում եմ ոտքերը ու հատակապես՝ պարանոցը: Կերկրպագեմ այն ամենը, ինչ իմ ճաշակով ու ցանկությամբ կլինի. շուրթերդ, մազերդ, մազածածկույթդ ու քերծված ծունկդ, ու դու պետք է երբեմն ծնկներդ քերծես, չնայած՝ տարիքիդ:

Կարդա՛, ի՛նքդ ընտրիր գրքերը, վերընթերցի՛ր դրանք: Ատի՛ր տնային կյանքն ու գիշերային խրախճանքները: Եղիր մի քիչ տնական, մի քիչ էլ՝ այս կյանքից: Նկատի չունեմ գիշերային ակումբները, դրանք տխուր մարդկանց համար են:
Մի՛ եղիր հեռուստացույցի գերին, ոչ էլ շիա՝ հակա սունիներին: Մի դեր ընտրիր քեզ համար, որը երբեք չի խաղացվել ու հորինի այն բազում անգամներ:

Խենթացրա ինձ ամիսը մեկ անգամ, ինձ բարի խենթ դարձրա, դարձրա մի գիժ, ով կծիծաղա այն ամենի վրա, ինչը կհանգավորվի հիմար, հույզ, գիշեր, շուրթեր բառերի հետ:
Երաժշտություն սիրիր, սիրախաղերն ու դրանից բխողը՝ նույպես, մի՛ հորինիր այնպիսի երևույթներ, ինչպիսիք են բազում երեխաները, գնալ առավոտյան ծիսակատարության, ներկայացնել ինձ այստեղ, այնտեղ... կտեսնեմ:

Թող՝ վարեմ մեքենադ, որին այդքան սիրում ես: Ուզում եմ քեզ նյադայնացած տեսնել, ահավոր անհանգիստ: Նայիր ուրիշ կանանց, ունեցիր բազում ընկերներ ու միասին ինչքան հիմարություններ ուզում եք դուրս տվեք: Մի պատմիր գաղտնիքներիդ մասին, թող՝ դրանք չիմանամ... մերսիր ուսերս, շոյիր մազերս: Մի՛ ծխի, կարող ես խմել, արտասվիր, զանցանքերի մասնակցիր:

Հափշտակի՛ր ինձ, իսկ եթե սրանցից ոչ մեկը չաշխատի, փոձիր սիրել ինձ:

Ժունդիայի
02.04.2013, 07:21
Մարդու տղեն քեզ ասում է «Ես սիրում եմ քեզ», ուրեմն վերջ. սիրում է:
Կինդ ասում է «Սիրում եմ քեզ», քննարկելու թեմա այլևս չկա:

Դու գիտես, որ սիրված ես, որովհետև դրա մասին ասել են քեզ. կախարդական երեք բառերը: Բայց իմանալ, որ սիրված ես ուրիշ բան է, զգալ, որ սիրված ես՝ այլ բան. հազարավոր կիլոմետրերի տարբերություն կա, ահռելի տարածություն է, որի արանքում էլ տեղակայված է տխրությունը:

Սիրո ցուցաբերումը ավելին է պահանջում քան համբույրները, սեռական ակտն ու հազարավոր բառերը, չնայած՝ այլ բանի մասին չենք էլ երազում: Եթե մեկը քեզ համբուրում է, անկողնում լավ է դրսևորում ու ասում է «Ես սիրում եմ քեզ», նշանակում է՝ արյուններդ միախառնելով իրար՝ դաշի՞նք պետք է կնքեք:

Դաշինք... Գուցե: Կարծում եմ հենց դա է, որ կա: Բայց ո՛չ արյան, ո՛չ էլ այլ բանի, որը կարող ես տեսնել ու շոշափել: Այլ մի լուռ դաշինք, որը երևույթներն արմատավորելու ուժ պետք է ունենա: Պետք է լինի հավերժության դաշինք, ու կապ չունի, եթե օրերից մի օր ճակատագիրը կգա ու կբաժանի մեր ճանապարհները:

Զգալ, որ սիրված ես՝ նույնն է, երբ զգում ես, որ դիմացինդ իրապես հետաքրքրված է քո կյանքով, որ քեզ երջանկացնելու փաստին հոգատարությամբ է վերաբերվում, որ մտահոգվում է, երբ գործերդ անհաջող են գնում, որ այլնտրանքային միջոցներ է առաջարկում բարդ իրավիճակից դուրս գալու համար, զգաստանում է, երբ հարցեր ես ունենում, թափահարում է քեզ, եթե հանկարծ զառանցում ես, ասելով՝ «Մի եղիր այդքան դաժան ինքդ քո նկատմաբ, թուլացիր: Մեկ գավաթ գինի հենց հիմա կբերեմ»:

Զգալ, որ սիրված ես, դա այն է, երբ նա հիշում է՝ ինչեր ես պատմել մեկ տարի առաջ, երբ նա փորձում է քեզ հաշտեցնել ծնողիդ հետ: Դա այն է, երբ տեսնում ես՝ ինչպես է տխրում, երբ տխուր ես, ինչպես է նրբորեն ժպտում, երբ ասում է. «Այս ի՞նչ սարքեցիր մեկ կաթիլ մեղրից: Հիշու՞մ ես, ինչերի միջով ես անցա, իսկ դու ասեցիր շատ դրամատիկ եմ ամենն ընդունում: Ուրեմն. հիմա քո հերթն է՝ իրավիճակը թեթևացնելելու: Եկ այստեղ, հանիր կոշիկներդ»:

Սիրված են զգում բոլոր նրանք, ովքեր ներում են մեկը մյուսին, ովքեր վիրավորանքը վեճի ժամանակ որպես զենք չեն օգտագործում: Սիրված է զգում այն մարդը, երբ իրեն ընդունելի է համարում, երբ նրա գալը բարի է, երբ նա ամբողջական է: Սիրված է զգում այն մարդը, ում մենությունը հարգված է, նա, ով գիտի՝ չկա արգելված թեմա, որ ամենը կարելի է ասել ու դա լինի լինի ընդունված: Սիրված է զգում այն մարդն, ով ապահով է, երբ համոզված է, որ կնդունվի այնպիսին, ինչպիսին՝ կա, այլ ոչ թե հարաբերություները պահպանելու համար իրեն համար պերսոնաժ կհորինի: Պերսոնաժները երկար չեն գոյատևում:
Սիրված են զգում, բոլոր նրանք, ովքեր դժվարությամբ չեն շնչում, սակայն հոգոց հանում են: Նրանք, ովքեր ձայնը չեն բարձրացնում, արտահայտում են, ովքեր չեն համաձայնվում, սակայն լսում են:

Իսկ հիմա լսիր ինձ. «Ես քեզ սիրում եմ»-ը, ամեն ինչ չի ասում:

Ժունդիայի
14.06.2013, 22:23
Մարդիկ հայտնվում են մեր կյանքում կամ ինչ-որ «պատճառով» կամ «Ժամանակավոր» կամ էլ՝ «ողջ կյանք»ի համար:
Երբ դու նկատում ես, թե իրավիճակներից որ մեկում ես հայտնվել, իմանում ես, որ մեկի համար ինչ պետք է անել:

Երբ ինչ-որ մեկը քո կյանքում է հայտնվում ինչ-որ «պատճառով», սովորաբար մի բանի համար է. լրացնելու այն ցանկությունը, որի անհրաժեշտությունն այդ պահին ունեիր:
Նրանք գալիս են, որպեսզի օգնեն քեզ՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները, քեզ ուղղություն ցույց տալու, աջակցելու ֆիզիկապես, հոգեպես ու էմոցիոնալ: Նրանք կարող են Աստծո պարգև թվան, սակայն, իրականում, նրանք հենց այդ պարգևն են: Նրանք քո կյանքում են, որովհետեև դու նրանց կարիքն այդ պահին ունես: Այդպիսով, եթե դու նույնիսկ մեղավոր էլ չես, մի անսպասելի օր, այդ մարդը մի այնպիսի բան կասի կամ կանի, որպեսզի ձեր երկուսի հարաբերությունն ավարտ ունենա: Երբեմն այդ մարդիկ մահանում են: Երբեմն ուղղակի հեռանում են: Երբեմն նրանք մի այնպիսի արարք են անում, որպեսզի կարողանաս կողմնորոշվել:
Գիտակցել է միայն պետք, որ մեր ցանկություններն արդեն իսկ կատարվել են են, կարիքները՝ բավարարվել, նրանց գործունեությունն էլ՝ ավարտված: Ձեր աղոթքները տեղ են հասել, պահն է հեռանալու:

Երբ մարդիկ «ժամանկավոր» են հայտնվում են մեր կյանքում, նշանակում է՝ եկել է պահը ինչ-որ բան կիսելու, որպեսզի հասունանաս, կամ ինչ-որ նոր բան սովորես: Նրանք իրենց հետ են բերում խաղաղության իրենց փորձը կամ այնպես են անում, որպեսզի ծիծաղը կրկին հայտնվի քո դեմքին: Նրանք քեզ կարող են այնպիսի բաներ սովորեցնեն, որոնք դու չես արել երբեք: Նրանք, հիմնականում քեզ են նվիրաբերում ահռելի քանակությամբ հաճույք ու նոր զգացողություններ:
Հավատա, այս ամենն իրականություն է, սակայն ժամանկավոր:

Հարաբերությունները «ողջ կյանք»ի ժամանակ մեզ դասեր են սովորեցնում ողջ կյանքի համար: Դրանք իրավիճակներ են, որոնցով դու պարտավոր ես ինչ-որ բան կառուցելու, որպեսզի հույզերդ ավելի ամուր լինեն: Քո միակ խնդիրն է սովորել այն բոլոր դասերը, որոնք տրվում են քեզ: Քո միակ խնդիրն է սիրես այդ մարդուն ու օգտագործես ձեռք բերած բոլոր գիտելիքներդ, որոնք սովորել ես նախորդ մարդկային հարաբերությունների ժամանակ ու կյանքիդ իրավիճակներում: Ասում են սերը կույր է, բայց ընկերությունը խորաթափանց է: Շնորհակալություն, որ կյաքնիս մի մասն ես կազմում:

Կանգ առ ասյտեղ ու պարզապես ժպտա:

«Աշխատի՛ր այնպես, կարծես քեզ գումար անհրաժեշտ չէ,
Սիրի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք երբեք ցավ չի պատճառել,
Պարի՛ր այնպես, ասես քեզ ոչ ոք չի նայում,
Երգի՛ր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի լսում,
Ապրի՛ր այնպես, ասես երկրագունդը դրախտ է»…

Մարկես

«Ամենամեծ վտանգն այն է, երբ ոչինչ չես անում կյանքում»:

Ժունդիայի
17.06.2013, 23:28
Աշխարհն առանց կանանց:

Մարդու տղեն վիզ դրած ուզում է հարստանալ, տեսնես՝ խի՞:
Անձնավորությունն ուզում է հանարճանաչ դեմք դառնա, տեսնես՝ խի՞:
Անհատն առավոտից իրիկուն տրանիժորի զալից դուրս չի գալիս, տեսնես՝ խի՞:

Իրականում տղամարդու միակ նպատակը կինն է հանդիսանում:
Ասածս էն նա է, որ տղամարդը միայն քո համար է ապրում:
Ապրում են քո համար, մտածում՝ քո մասին առավոտից իրիկուն, ողջ կյանքի ընթացքում:
Դու՝ ով կին արարած, եթե գոյություն չունենայիր, աշխարհը տեղից առաջ չէր շարժվելու:
Ոչ մի տղամարդ կյաքնի ընթացքում ոչինչ չէր անի, որպեսզի զարմացներ մեկ այլ տղամարդու, որպեսզի գրավեր բեղ մորուսով, բան-մանով, արտաքինով իր նմանին:
Եթե աշխարհը միայն տղամարդկանց համար ստեղծված լիներ, դա կլիներ արարման ամենամեծ սխալը:
Ժամանակ կար, երբ ասում էին հաջողակ տղամարդու հետևում միշտ մեծաշնորհ կին է կանգնած: Ասացվածքը հնացել է, ու ես կասեի, որ ցանկացած հաջողակ տղամարդու առջևում մեծաշնորհ կին գոյություն ունի:

Դու ես, ով կին արարած, ով առաջնորդում է աշխարհը:
Դու ես, ով կին արարած, որ ազդեցիկ ես և ուժ ունես, այլ ոչ թե տղամարդը:
Դու ես որոշում արժե բնակարան գնել, թե ոչ, դու ես որոշում մեքենային գույնը, դու ես որոշում ինչ ֆիլմ պետք է դիտվի, դու ես որոշում արձակուրդ անց կացնելու վայրը...

Օրհնվի այն օր, երբ խոհանիոցից դուրս եկար ու հաջողությամբ առաջ ընկար տղամարդուց:

Եվ դու, որ կարդում ես այս ամենն ու տղամարդ ես, փորձիր կյանքդ առանց կնոջ պատկերացնել:
Տանդ մեջ, աշխատավյրումդ, փողոցում, միայն տղամարդիկ... Դաժան է:
Պատկերացնում ե՞ս:
Հարսանիք՝ առանց հարսնացուի:
Աշխարհ՝ առանց զոքանչների:
Ինչևէ: Կյանք՝ առանց նպատակների:

Հանգամանքներ, թե ինչու են տղամարդիկ այդչափ սիրում կանանց.

Նրանց բույր միշտ հաճելի է, միևնույն է եթե միայն շամպույնի հոտ է գալիս:
Այն ձևը, որով նրանք միշտ իրենց տեղն են գտնում մեր ուսին, մեր կրծքին:
Այն հարմարավետությունը, որով նրանք հեշտությամբ տեղավորվում են մեր ձեռքերում:
Այն ձևը, որով նրանք կարողանում են մեզ համբուրել ու դրանով այնպես անում, որ աշխարհը մեզ կատարյալ թվա:
Այն հմայքը, երբ ուտում են:
Նրանք ժամեր են վատնում հագնվելիս, այնուամենայնիվ վերջում արժի:
Թե ինչպես են շարունակում գեղեցիկ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ջինսից տաբատով են, հասարակ բլուզով, իսկ մազերը՝ պոչ կապած:
Այն համեստ ձևը, երբ հաճոյախոսություն են սպասում մեզանից:
Այն հնարամտությունը, որով կարողանում են մեր ձեռքը գտնեն:
Այն փայլը աչքերի, երբ ժպտում են:
Այն ձևը, երբ ասում եմ «Եկ այլևս չվիճենք, լա"վ...»
Համբուրելիս այն քնքշությունը, երբ մենք նրանց նրբորեն ենք մոտենում:
Այն համբուրելու ձևը, երբ նրանց ասում ենք «Ես սիրում եմ քեզ»:
Ճիշտն ասած միայն համբուրելը արդեն իսկ հերիք է:

Այն ձևը, երբ ընկնում են մեր գիրկը լաց լինելու ժամանակ:
Այն փաստը, երբ մեզ ապտակելիս, կարծում են՝ ցավաց:
Այն ձևը, երբ ասում են «Կարոտել եմ քեզ»:
Այն կարոտը, որ զգում ենք նրանց նկատմամբ:
Այն ձևը, երբ նրանց արցունքներն այնպես են անում, որպեսզի մենք ուզենք աշխարը փոխել, միայն թե ոչինչ նրանց այլևս ցավ չպատճառի: