PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր թատրոններն եք նախընտրում այցելել



Ֆոտոն
22.05.2010, 22:28
Եկեք քննարկենք, թե ով որ թատրոնն է ավելի սիրում և հատկապես ինչու: Դերասաննեից, խաղացանկից մինչև դահլիճի հարմարություններ, շենքի աշխատողների սպասարկման որակ:

Նշված են միայն Երևանի թատրոնները, բայց Հայաստանի ողջ տարածքի թատրոնների մասին էլ կարող եք քննարկել:;)

Շինարար
22.05.2010, 22:38
Դե, ես տարածաշրջանային առումով, միայն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն այցելելու հնարավորությունն եմ ունենում, բայց շաաաաատ հազվադեպ եմ լինում: Նախավերջին անգամ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնն էր հյուրընկալվում, «Ֆիլումենա Մարտուրանո» էին խաղում, տպավորություններիս մասին կիսվել եմ, Ալբերտ Մկրտչյանի հետ զրուցել, նկարվել, նկարը դրել ակումբում:)) Թատրոն պաշտում եմ, մասնագիտությունս այնքան հեռու է թատրոնից, որ չեք պատկերացնի, բայց հնարամտորեն շեղել եմ դեպի այն, ու արդեն քանի տարի է՝ թատրոն եմ ուսումնասիրում:)) Վերջին անգամ էլ այս քանի օրն էր, Ռոբեր Թոմայի «Ութ սիրագորով կանայք» պիեսի բեմականացմանն էի գնացել, անփորձ դերասաններ էին, երեխեքը հուզված էին, այնքան էլ լավ չէին խաղում, բայց հավես էր:)) Մերսի լավ, դրական, բարի թեմայի համար: Թատրոնը ամենամարդկային արվեստն ա, ըստ իս, մարդու էությունից բխող, արվեստ, որ չէր կարող չլինել ու չի կարող չլինել:)

Միքո
22.05.2010, 22:45
Սիրում եմ Մետրո թատրոնը, ճիշտա հարմարություն կարելի է ասել ընդհանրապես չկա, բայց դերասանները շատ լավն են՝ երիտասարդ են, հավեսով են խաղում իրանց դերերը: Երկու անգամ եմ եղել այնտեղ, բայց հնարավորության դեպքում էլի կգնամ:
Չեմ սիրում Կամերային թատրոնը, մի տեսակ փոքրա իմ համար, կամ էլ, որ ներկայացման ժամանակ քիչ էր մնում խեղդվեի իրանց ծխից, դրա համարա վերաբերմունքս վատացել :pardon

Ֆոտոն
22.05.2010, 22:52
...
Չեմ սիրում Կամերային թատրոնը, մի տեսակ փոքրա իմ համար, կամ էլ, որ ներկայացման ժամանակ քիչ էր մնում խեղդվեի իրանց ծխից, դրա համարա վերաբերմունքս վատացել :pardon

Կոնկրետ ո՞րը. Երևանի պետակա՞ն, թե՞ երաժշտական կամերային թատրոնը:

Միքո
22.05.2010, 22:54
Կոնկրետ ո՞րը. Երևանի պետակա՞ն, թե՞ երաժշտական կամերային թատրոնը:

պետական, երաժշտականում չեմ եղել :)
չնայած դիտածս ներկայացումները շատ լավն էին, բայց մի տեսակ հանգիստ չէի դիտման ժամանակ :8

yerevanci
22.05.2010, 23:15
Այժմ հատկապես Երևանում շատ կան տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց համար նախատեսված թատրոններ: Իմ համար լավագույնը Սունդուկյաննա թե իր ոճով և թե իր դերասանական կազմով

Մանանա
23.05.2010, 08:49
վայ, իսկ ես անկեղծ ասած Սունդուկյանը չեմ սիրում, դերասանները ահավոր պաթոսով են խաղում, շատ անբնական ա, ես սիրում եմ Համազգայինը`երիտասարդ դերասաններ ու անկեղծ խաղ, ես հավատում եմ այն ամենին, ինչ բեմի վրա է...սիրում եմ նաև Դրամատիկականը, ինչ վերաբերվում է Կամերային թատրոնին-չէի սիրում, որովհետև ինձ թվում էր թե КВН-ի նման մի բան ա, բայց "Փնտրվում է տղամարդ" և "Ինչ տաչբերություն, թե ում հետ" ներկայացումներից հետո կարծիքս փողեցի, չնայած միևնույն է մյուս ներկայացումները չեմ սիրում:)

Չեմ սիրում Կամերային թատրոնը, մի տեսակ փոքրա իմ համար, կամ էլ, որ ներկայացման ժամանակ քիչ էր մնում խեղդվեի իրանց ծխից, դրա համարա վերաբերմունքս վատացել
իսկ ես հենց դրա համար էլ եմ սիրում, փոքր և հարմարավետ:)

Ֆոտոն
23.05.2010, 09:20
Չեմ սիրում Դրամատիկական, Պարոնյանի անվան, կարծեմ նաև Սունդուկյանի անվան թատրոնները (ռուսական թատրոն չեմ հաճախում): Թումանյանի անվան թատրոնը ո՛չ սիրում եմ, ո՛չ էլ չեմ սիրում:Կամերային թատրոններին շատ ծանոթ չեմ: Կամերային երաժշտական թատրոնում «Սերոժիկ» ներկայացումն եմ նայել, կարծես դահլիճն էլ հարմար էր: Միայն թե առանց միջանցքի անսովոր էր, ոնց որ հանդիսատեսին նախապատրաստվելու ու տրամադրվելու ժամանակ չտան:
Խամաճիկների թատրոնը նույն՝ Արմեն և Աննա Էլբակյանների թատրոնն ա՞, չեմ հիշում: Այդտեղ մի անգամ նայել եմ ներկայացում ու հավանել եմ:
Համազգային, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան» թատրոններն եմ սիրում: Մհեր Մկրտչյան թատրոնում «Փոքրիկ իշխան» մանակակն ներկայացումը մինչև արտասվել հուզեց: Շատ լավն էր: Մյուսներում նայածներիս անունները չեմ հիշում, բայց դահլիճների չափն էլ հավանել եմ, դերասանների խաղն էլ:

Նշածս թատրոններում չեմ սիրում դերասանական նախկին դպրոցի առոգանությունն ու պաթոսը: Մի տեսակ հին կինոյից ոնց որ լինի: Մի անգամ Դրամատիկականում տոմսավաճառի ասելով լավագույն ներկայացումներից մեկն եմ նայել: Ճիշտն ասած՝ ահավոր վատն էր, էնքան, որ այդպես էլ չհասկացա՝ ինչի մասին էր, ինչ էին ուզում ասել, ինչ էին այդքան վերամբարձ ճառեր ասում: Ներեցեք անկեղծ կամ անհամեստ արտահայտվելուս համար:
Պարոնյանի թատրոնի դահլիճն ադքան էլ հարմար չի. բեմը հեռու է, ոնց որ կինո նայես ձայնը մի քիչ իջեցրած:
Նոր թատրոններում չեմ սիրում դերասանների ոչ վարպետությունը, խոսքի հմտություն բոլորը չի, որ ունեն: Շատերի խոսքը չի հանում դահլիճի մեջտեղից այնկողմ:

Միքո
23.05.2010, 11:18
ինչ վերաբերվում է Կամերային թատրոնին-չէի սիրում, որովհետև ինձ թվում էր թե КВН-ի նման մի բան ա, բայց "Փնտրվում է տղամարդ" և "Ինչ տաչբերություն, թե ում հետ" ներկայացումներից հետո կարծիքս փողեցի, չնայած միևնույն է մյուս ներկայացումները չեմ սիրում:)

ես էլ եմ այդ ներկայացումները նայել, դուր են եկել, բայց մի տեսակ կոմֆորտ չեմ զգում դահլիճում (եթե կարելիա դա դահլիճ անվանել):


Չեմ սիրում Դրամատիկական, Պարոնյանի անվան, կարծեմ նաև Սունդուկյանի անվան թատրոնները (ռուսական թատրոն չեմ հաճախում):
ռուսական թատրոն Ստանիսլավսկինա, բոլորին ծանոթ "Մեա Կուլպա" ներկայացումով, բայց քչերը գիտեն, որ բացի դրանից լիքը ուրիշ ներկայացումներ էլ կան այդտեղ, իմ կարծիքով որոշները շատ էլ հաջողված են…


Նոր թատրոններում չեմ սիրում դերասանների ոչ վարպետությունը, խոսքի հմտություն բոլորը չի, որ ունեն: Շատերի խոսքը չի հանում դահլիճի մեջտեղից այնկողմ:
Այսքան ժամանակ ես հակառակն եմ համոզվել, նոր՝ երիտասարդ դերասանները ավելի ինտուզիազմով են խաղում, քան արդեն անունով ու հռչակավորները:

Չնայած մեկը լինի ասի, այ Միքո՛, դու ի՞նչ ես հասկանում թատրոնից :))

Ֆոտոն
23.05.2010, 11:25
ռուսական թատրոն Ստանիսլավսկինա, բոլորին ծանոթ "Մեա Կուլպա" ներկայացումով, բայց քչերը գիտեն, որ բացի դրանից լիքը ուրիշ ներկայացումներ էլ կան այդտեղ, իմ կարծիքով որոշները շատ էլ հաջողված են…

Ես դա նկատի ունեի: «Մեա Կուլպա»-ն կեսը նայել եմ, որոշ պատճառներով ներկայացումը կեսն եմ նայել, կարծիքս թեև դրական չի, բայց չեմ ասի, լիարժեք չի: Ռուսական ներկայացումներ չեմ դիտում:


Այսքան ժամանակ ես հակառակն եմ համոզվել, նոր՝ երիտասարդ դերասանները ավելի ինտուզիազմով են խաղում, քան արդեն անունով ու հռչակավորները:

Չնայած մեկը լինի ասի, այ Միքո՛, դու ի՞նչ ես հասկանում թատրոնից :))

Ճիշտ ես, երիտասարդներն ավելի եռանդուն են ու էներգիայով, բայց փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասի մասին է խոսքս: Իսկ հայտնի դերասանները շեշտը դնում են իրենց վաստակի, տարիներով կուտակած վարկանշի ծանրության ու մեծ փորձի վրա: Իրենց խոսքը ինքնաբերաբար հասնում է դահլիճին, բայց հաճախ լեզվական մաներան (էն, որ խորհրդային ռուսական շեշտադրումով ու մի տեսակ ռուսերենին հատուկ արտասանում են որոշ տառեր) ուղղակի չի թողնում, որ խոսքըլսելուց հետո գիտակցվի: Դրա մասին եմ ասում:

Միքո
23.05.2010, 11:46
Ես դա նկատի ունեի: «Մեա Կուլպա»-ն կեսը նայել եմ, որոշ պատճառներով ներկայացումը կեսն եմ նայել, կարծիքս թեև դրական չի, բայց չեմ ասի, լիարժեք չի: Ռուսական ներկայացումներ չեմ դիտում:

օրինակ ես հավանել եմ այդ ներկայացումը, նույնիսկ հնարավորության դեպքում մի անգամ էլ կնայեյի:


Ճիշտ ես, երիտասարդներն ավելի եռանդուն են ու էներգիայով, բայց փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասի մասին է խոսքս: Իսկ հայտնի դերասանները շեշտը դնում են իրենց վաստակի, տարիներով կուտակած վարկանշի ծանրության ու մեծ փորձի վրա: Իրենց խոսքը ինքնաբերաբար հասնում է դահլիճին, բայց հաճախ լեզվական մաներան (էն, որ խորհրդային ռուսական շեշտադրումով ու մի տեսակ ռուսերենին հատուկ արտասանում են որոշ տառեր) ուղղակի չի թողնում, որ խոսքըլսելուց հետո գիտակցվի: Դրա մասին եմ ասում:

Վերջին անգամ թատրոն գնացել եմ մոտ կես տարի առաջ ( :( ), Սունդուկյան՝ «Կինը անձրևից հետո», սենց ասեմ, քիչ էր մնում կեսից դուրս գաի դահլիճից, ներվայնացնում էր դերասանների մեծ մասի խաղը, ոնց որ ալարելով, չուզենալ անեին ամեն ինչ… հիմա, որ առիթ/ժամանակ լինի թատրոն գնալու, հաստատ կնախընտրեմ ընդհանրապես չգնալ, քան նորից Սունդուկյան գնալ:

kyahi
23.05.2010, 11:58
Ես շատ եմ հաճախում դրամատիկական թատրոն, ասեմ, որ դերասանական կազմը բավականին հաջող է ու այն ներկայացումներին, որ ներկա եմ եղել շատ գոհ եմ դուրս եկել, թե՛ դահլիճն է լավը, թե՛ մթնոլորտը, ամենաշատը սիրում եմ, որ մինչ ներկայացման սկիզբը նախասրահում միշտ մի կին դաշնամուր է նվագում ու հետաքրքիր ստեղծագործություններ են հիմնականում լինում, իհարկե կա մի թերություն, որ դրամարկղում աշխատող աղջիկը / մեկ-մեկ մի կին էլ է լինում/ շատ դժգոհ դեմքով են տոմս վաճառում ու ամբողջ հավեսը կորում ա թատրոն գնալու, բայց դե մի տեսակ արդեն սովորել եմ այդ մունաթին:D
ի դեպ, խորհուրդ կտամ դիտել դրմատիկականում "Մամա միա" ներկայացումը, կատակերգություն է երկու գործողությամբ, ես ամբողջ ընթացքում ծիծաղել եմ,դերասաններն էլ շատ լավն էին… նաև վերջերս գնացել էի " սիրային խառնաշփոթ" ներկայացմանը, նորից շատ լավ տրամադրությամբ եմ դուրս եկել, չգիտեմ, իմ դուրը այս թատրոնը շատ է գալիս…
Նաև սիրում եմ Համազգային թատրոնը, այնտեղ էլ լավ ներկայացումներ լինում են , նշեմ նրանք որնց գնացել եմ ու դուրս եկել են ՝ " Խեղջ Պետրոս","Շան աղջիկ", "Ծննդյան տոները սինյոր ..... տանը"/ անունը չեմ հիշում/ ու ևս մի քանիսը հիմա անունները չեմ հիշում… այս թատրոնում սպասարկումը նորմալ մակարդակի վրա է, չեմ դժգոհում, ուղղակի ժամանակին դահլիճում էր ցուրտ հիմա արդեն ջեռուցվում է:
Կամերային թատրոն չեմ եղել, բայց ընկերներս եղել են ու դրական կարծիք չեմ լսել, դերասանական կազմը ասում են անհաջող է ու չկա թատրոնի շունչը: Եթե այլ կարծիքներ խնդրում եմ ասեք այս թատրոնի վերաբերյալ, ինձ հետաքրքիր է իմանալ այս թատրոնում կոնկրետ ո՞ր ներկայացումն է հետաքրքիր:
Ռուսական ներկայացումներ չեմ սիրում…

Հինատա
24.05.2010, 12:49
Ես շատ եմ սիրում թատրոնը:Ինքս հաճախել եմ «Կամերային թատրոն»-ի խմբակների և խաղացել եմ շատ ներկայացումներում:Չգիտեմ շատ ուրախ էր այնտեղ անցնում:Փոքր տարիքից ծնողներս միշտ ինձ տանում էին թատրոն՝ ներկայացումներ դիտելու:
Սիրում եմ Կամերայինի Կաբարեները:Ճիշտ է դահլիճը փոքր է և մի քիչ նեղվածություն կա:Սիրում եմ նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, Համազգային թատրոնը,Հակոբ Պարոնյանի թատրոնը,Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը և այլն:Ես գրեթե բոլոր թատրոնները սիրում և հաճախում եմ:

nune'
26.05.2010, 23:17
Երևանյան բոլոր թատրոններում էլ եղել եմ, բայց ամենից շատ նախընտրում եմ Դրամատիկականը

Ֆոտոն
26.05.2010, 23:31
Հետաքրքիր է՝ ինչու՞, կոնկրետ ի՞նչն ես հավանել:





Հ.Գ. Փաստորեն ֆորումցիներից շատ քչերն են, որ թատրոն են գնում, ըստ քվեարկության՝ դեռ մոտ տասը հոգի:

sharick
04.06.2010, 17:34
Դրամատիկականի մոլի հանդիսատես եմ , էլ ներկայացում չի մնացել , որ նայած չլինեմ . (ուղղակի պաշտում եեեմ էդ թատրոնը).

---------- Ավելացվել է՝ 18:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:30 ----------


Երևանյան բոլոր թատրոններում էլ եղել եմ, բայց ամենից շատ նախընտրում եմ Դրամատիկականը

Ճիշտ ես անում nune ջան :)

---------- Ավելացվել է՝ 18:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:33 ----------

Ժողովուրդ էս տիկնիկային գնացող չկա?:D

Ֆոտոն
26.10.2010, 16:09
Ժող, Դրամատիկականում ո՞ր ներկայացումներն եք հավանել, անուններ կասե՞ք: Հաշվի առեք, որ միջինից բարձր տարիքի հանդիսատեսի համար եմ հարցնում: Ուզում եմ տոմս նվիրել: :)

Malxas
06.11.2010, 21:38
Համարյա միայն Դրամատիկական թատրոն եմ այցելում և շատ գոհ եմ: Դերասանները հաջող են ընտրված իրենց դերերի համար, ներկայացումները համ շատ են համ էլ լավը: Տեղը հարմար է, տոմս վաճառողը չնայած երբեմն մունաթով կին է :), բայց փոխարենը նախորոք կարող ես գնել մի քանի ներկայացումների տոմս:
Կնշեի` <Սպանել Սիրո համար>, <Մոռանալ Հերոստրատին>, <Ռոմեո և Ջուլիետ>, <Դոն Ժուան> <Մակբեթ>... <Հիսուսի երկրորդ աշակերտը> լավն է, բայց իմ կարծիքով Նոր կտակարանի ուղիղ մեջբերումները երկար են ու ձանձրացուցիչ, իսկ ահա հեղինակի գրած մասերը հաջող են ստացվել: Դերասաններից կառանձնացնեի Լուիզա Ղամբարյանին, որի կերպարանափոխությունները պարզապես ապշեցուցիչ են: Մի նիհար շեկ, ցանցառ մորուքով դերասան էլ կա, շատ լավն է, ազգանունը չեմ հիշում: Իմ կարծիքով այս երկուսի պրոֆեսիոնալ կարողություններն են շատ բարձր, որոնց վրա էլ հիմնականում ընկնում է բեմական ողջ ծանրությունը: Ուրիշ լավ դերասաններ էլ կան, տարիքով ու հայտնի, երիտասարդ ու անհայտ, որոնք բոլորն էլ լավ են կատարում իրենց աշխատանքը: Իսկ ահա Արթուր Ութմազյանի խաղն ինձ դուր չի գալիս: Եվ հարցը բոլորովին այն մասին չէ, թե բեմում վատ խաղով առանձնանում է բոլորից: Ուղղակի նրան հաջողվել է կերտել ընդամենը մեկ կերպար: Տեսել եմ նրա խաղը <Մոռանալ Հերոստրատին - բանտապահ> <Հիսուսի երկրորդ աշակերտը - Հուդա> և <Մակբեթ - Մակբեթ> ներկայացումների ժամանակ: Երեքի դեպքում էլ նույն խաղն է, նույն կերպարը, զգացվում է, որ ավելի շատ ասմունքող է, ի դեպ երևի լավագույնը, քան դերասան:

Ավելի հազվադեպ այցելում եմ Սունդուկյան: Որոշել եմ այլևս չգնալ: Վերջին անգամ դիտել եմ <Յոթ ուղերձ նահանգապետին> ներկայացումը, որի մեջ հեղինակն իր միտքը հայտնում է բավական գռեհիկ, ես կասեի պոռնոգրաֆիկ ձևով: (տեսարաններից մեկում մի կին սեքսով է զբաղվում... այծի հետ:)) Ներկայացումը խճողված է գռեհիկ նախադասությունների ու արտահայտությունների աննախադեպ քանակով, որոնք արտասանվում են ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզվով:

Մյուս թատրոններ ցավոք չեմ հաճախում: Մինչդեռ շատ կուզենայի: Նրանց մեջ երևի կլինեն լավերը:

Ֆոտոն
13.11.2010, 15:29
Շնորհակալություն մանրակրկիտ գրառման համար: :)

Չե՞ս ասի, թե կոնկրետ ո՛ր ներկայացումն է «տխուր», պատմական, «ուրախ» կամ թեթև: Որն ինչով է քեզ դուր եկել:

Երկու օր առաջ կամերային թատրոնի «Տարբերություն չկա, թե ում հետ» ներկայացումն եմ դիտել: Հետաքրքիր էր, ժամանակակից, ուսուցողական տարր ուներ, համարձակ դերասանական խաղ կար: Երիտասարդներին կարծում եմ հատկապես դուր կգա: Գլուխգործոց չեմ համարում, բայց նորմալից մի քիչ ավելի լավ ներկայացում կանվանեի: Դուր չեկավ, որ բեմում ծխում էին, դրա կարիքը չհասկացա, մանավանդ էդ փոքր դահլիճում: Մի քիչ էլ կարծես «շուտ ավարտվեց». հուզող մասերից հետո ավարտն եկավ ու ոնց որ հետ գալու ժամանակ չկար, մի անգամից պրծավ: Հանդիսատեսը իր հուզմունքը հետը տուն տարավ, տխուր տրամադրությունը չանցավ: Իմ կարծիքով ավարտն այնպես պետք է կառուցվեր, որ հանդիսատեսը ուրախ ավարտին համապատասխան (ներկայացման ավարտը հենց ուրախ էր) տրամադրությունը հաստատված հեռանար:

Malxas
16.11.2010, 14:25
Մի փոքր դժվար է պատասխանել, թե որն ինչով է դուր եկել: Ներկայացումները բոլորն էլ լավն են: Երևի ամենաորոշիչն այնուամենայնիվ թատրոնում կատարված աշխատանքն է, դերասանների հաջող ընտտրությունն ու նրանց վարպետությունը: Ողբերգությունները, այսպես ասած <տխուր> ներկայացումները ընթացքում իրենց մեջ նույնպես երգիծական մասեր են պարունակում: <Մոռանալ Հերոստրատին>` սա է ինձ դուր եկել, տրագիկոմեդիա է, բայց Վլադիմիր Մսրյանի մահից հետո չգիտեմ ով կկատարի Հերոստրատի դերը: <Սպանել սիրո համար> ` սա արդեն մաքուր կատակերգություն է, ամբողջ երկու -ամ անկեղծ և լիաթոք ծիծաղում ես: <Մամա միա>` սա զիջում է նախորդին, բայց նույնպես կարելի է նայել, ավելի շատ գործողության վրա է հիմնված: <Մակբեթի> ու <Ռոմեո և Ջուլիետի> մասին կարծում եմ կարիք չկա մեկնաբանել:
Այս պահին այսքանը միտքս եկավ, բայց իմ կարծիքով ներկայացումները բոլորն էլ լավն են: Նայած թե որը ձեզ դուր կգա...