Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտնի լոռեցոնց մասին
Լոռեցիների մասին ասում են, որ միամիտ են, բայց ընդհանուր նայելով նրանց, իմա՝ մեր մասին, անեկդոտներին, դրանցում ծիծաղի գլխավոր շարժառիթը լոռեցիների ոչ այնքան միամտությունն է, որքան ավելորդ հարցասիրությունը: Լոռեցին պետք է-պետք չի, հարց է տալիս: Լավագույն վկայությունը ամենահայտնի անեկդոտն է.
-Անձրև ա գալիս:
-Դռաաա՞նը:
Նունիսկ այո-ոչ պատասխան հայցող հարցերին լոռեցին չի կարող առանց հարցի պատասխանել: Հարցրեք լոռեցուն, թե արդյոք նա սոված է, երբեք այո կամ ոչ չեք լսի նրանից: Պատասխանի մի քանի տարբերակ կարող եմ առաջարկել.
1.- Խի՞:
2.-Բա կու՞շտ եմ:
3.-Սոված եմ, բա ի՞նչ եմ:
4. -Բա հո սովա՞ծ չեմ:
5. -Ես ի՞նչ գիդեմ:
Հարցրեք աշխատանքային օրից հետո լոռեցուն, թե արդյոք նա հոգնած է.
1. -Բա ի՞նչ եմ:
2. -Էլ չհոգնե՞ի:
3. -Խի՞:
4. -Դու ըլեիր, չէ՞իր հոգնի:
5. -Ա մի նորմալ հարց կարա՞ս տաս:
Ամուսինը տուն է գալիս, կինը.
1. -Եկա՞ր:
2. -Դու՞ ես:
Ամուսնու պատասխանն էլ սովորաբար այսպիսին է լինում.
-Չգա՞յի:
Մի խոսքով, պատմում ենք անեկդոտներ լոռեցիների մասին: Ես սկսում եմ:)
Հ. Գ. Ցավոք, լոռեցիների մասին իմացածս լավագույն անեկդոտները վաղուց եմ պատմել «Անեկդոտներ» թեմայում, հիմա այս թեմայի համար մի քանի անեկդոտ փնտրեցի ինտերնետում:
Վանաձորում երեխաները արևը քառակուսի են նկարում։ Կհարցնեք, ինչու՞։ Պատասխան. Չեն տեսել։
* * *
Մեր ու տղա ամպերը երկնքով գնում են, տղեն թե.
- Մամ, չիշիկ ունեմ։
- Համբերի, տղա ջան, հեսա հասնում ենք Կիրովական։
էս մի կնիկ խանութըմ.
-Կալբաստ ունե՞ք:
Խանութպանը .
- Ուտելու՞…
-Բալես պապան ո՞նց ա:
-Է, բիձիկ ջան, պապան խի նո՞ր ա մեռել, էս արդեն մի տարին ա թըմամըմ:
-Յաա, բա թաղե՞լ եք:
Հեռագիր բանակից:
Որդին.
-Հերա, Ռուբենանց հասցեն մոռացել եմ, գրի, ղրգի:
Պատասխան հորից.
-Էն խի՞ էիր մոռանըմ:
-Երեկ ինչի՞ էինք հավաքվել Սաքոյենց դռանը:
-Սաքոն էր մեռել :(
-Վիիի՜, դրա՞ համար էիք թաղըմ...
Երկու ընկերուհի զրուցում են.
-Րիգունը մարթիս հետ այրոպորտ տենք գնա:
-Խի՞:
-Տալս էկել ա:
-Իիիիիիի, ախչի, մի տալու խաթեր հասնըմ եք այրոպո՞րտ:
Երկու հարևանուհի զրուցում են.
-Ախչի, էս քանի վախտ ա մի բժիշկ ա գնըմ գալի ձեր տուն, հո հիվա՞նդ չունեք տանը:
-Այ բանը, անցած տարի որ ձեր տուն վայեննի էր գնըմ-գալի, ձեր տանը պատերա՞զմ էր:
Լոռեցին մեքենայով անցնելիս տեսնում է մի կին երեխայի հետ կանգնած :
- Այ քիրա , դեսն էս գնըմ , նստի տանեմ :
- Չէ նստիլ չեմ , ճամփին ուրիշ բաներ տես ուզիլ :
- Այ քիրա բա ամոթ չի , էտ րեխեն գրկիտ , ոնց տենք ուրիշ բան անիլ , որ ես էլ ուզեմ :
- Րեխուն ղրաղ կդնենք :
Valentina
22.05.2010, 20:46
Լոռեցին ծառից ընկնումա, Կինը.
- Ծատուր ջան ընկա~~~ր?
Ծատուրն էլ թե.
-Ա շաշ բա հո օդումը մնալ չտեի~~~:
Լոռեցին հարևանին.
- Ապո, պապան մեռել ա, 3 լիտր բենզին տուր էլի, էքուց կառնեմ կտամ:
- Խի՞, խանձիլ տե՞ք :o
Ծննդատան պատուհանի տակ՝
-Ախչի Վարիշա՜ղ...Այ տա Վարդիշա՜ղ...
-Ի՞նչ ա, ա՛յ մարդ…
-Րեխուն տեհե՞լ ես:
-Հա:
-Իմ նմա՞ն ա՜…
-Չէ՜…
-Քո նմա՞ն ա՜…
-Չէ՜…
-Բա ո՞ւմ նման ա…
-Դու իրան ճնանչմ չես...Ինքը ստիան արդեն քոչել ա…
Լոռեցու գլխին քարով խփում են: Լոռեցին՝
-Վիիիիիիիի՜ի...այ տա, բա անկասկա գլխին տհե կտա՞՜ն…
Շուտ գրել էի, բայց սիրածս անեկդոտներից մեկն ա.
Լոռեցին պարանը քարշ տալով գնում ա, հարցնում են.
- Ադա, էդ թոգը խի ես քաշ տալիիի՞՜:
- Ա բա բոթե՞մ:
Մեկ ուրիշը.
Մի լոռեցի նեղ կամուրջով էշով անցնելիս ա լինում, մեկ էլ կամուրջի մեջտեղում դեմ-դիմաց մի մարդ ա դուրս գալի, չեն կարենում անցնեն իրար կողքով, մեկ էլ էս էշով մարդը թե`
- Վայթեմ` դու իմ էշիցն ավելի խելացի ըլես, մի ճամփա տուր անցնեմ:
Երկու լոռեցի գնացքով գնում են, մեկ էլ կողքի կուպեից բանան են հյուրասիրում, սրանք բանան կերած չեն լինում: Սրանցից մեկն ասում ա.
- Բի մին ես կծեմ, թե ինձ բան չեղավ, դուն էլ կուտես:
Սա հենց կծում ա բանանը, գնացքը մտնում ա թունել: Էն մյուսը հարցնում ա.
- Հըըը՞, ո՞նց ա:
Նա էլ.
- Ապո, ուտես ոչ, հենց կծեցի, աչքերս քոռացան:
-Րեկ մտա շեֆի մոտ ու ինչ բերանս եկավ՝ ասի:
-Բա ինքն ի՞նչ ասաց:
-Տեղըմ է՞ր, որ բան կարենար ասեր:
Լոռեցին շուկայի կողքով անցնելիս հերթ ա տեսնում, մոտենում ա հերթում վերջին կանգնածին, հարցնում.
- Էս ինչ ե՞ն բժանըմ:
- Ի՞նչ իմանամ, զիզի-պիզի էլի:
Հերթ ա կանգնում, հերթը հասնում ա իրան, վաճառողուհունն ասում ա.
- Ա քիրաա՜, ինձ 4 հատ զիզի տու, 4 հատ էլ պիզի:
Վաճառողուհուն փաթաթում տալիս ա էս մարդուն, սա գնածը տանում ա տուն, բացում ա փաթեթը, տեսնում ա` 8-ն էլ պիզի ա տվել: :))
Որոշեցի լոռեցիների մասին բոլոր պատմածս անեկդոտները այստեղ հավաքեմ:))
Էս մնին ասում են` այտա, գիդ՞ես որ կնիկդ ման ա գալիս, բա՝ խի՞ քունը չո՞չ ա անըմ…:8
Էս մեր լոռվա գյուղերում դե ընդունված ա կարտոշկեն կլեպով եփելը: Էս բոզգեղցին գնում ա խոպան, կարտոֆիլով սուպ են ճաշարանում տալիս, նայում կարտոշկին, բա՝ այտա, էս տկլրորվել ես որ ճնանչեմ ո՞չ… :D
Մի օր էլ ընկերոջ հետ ստրիպտիզ ա գնում, էդ պարուհին որ մի ահագին վախտ պարում ա, սա ընկերոջը թե՝ ապո, մի վեր գնանք է, ես ոնց գլխի եմ, սա էս տրուբեն ծռողը չի… :think
Լոռեցի Մացակ Պապյան ա եղել սովետի վախտով, դե գյուղացի մարդ ու կին, չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ, էս մինիստրները, կուսակցական առաջնորդները, որ սրանց տուն են զանգում, Մացակ Պապյանի կինը տնավարի, դու-ով ա հետները խոսում, Մացակ Պապյանը կնոջը նկատողություն ա անում, թե սա մեր գյուղը չի, սրանք ըռխավոր մարդիկ են, հետներուն հոգնակիով խոսա, մեկ էլ զանգ ա գալիս, կինը վերցնում ա, բա՝ ա՜յլո, Մա՜ցակ Պա՜պյանի կնա՜նիքը լսը՜մ են :D
Էս մեր տերտերին ասում են,.
-Տեր հայր, էդ ո՞նց եք քարոզում, որ Կիրովականում օրեցօր հանցագործությունները շատանում են:
Ասում ա՝ սովորական, պատվիրաններն եմ ասում.
-Մի սպա՛նեք, մի գողա՛ցեք, մի շնա՛ցեք…:))
Էս կիրովականցի Ռուբենը հավի ձու ա վաճառում տաս կոպեկով, դե Ռուբենի թվերին դեռ կոպեկը խոդի էր , կողքինը, որ տասնհինգ կոպեկով էր ձուն ծախում, ասում ա՝
-Ատա, Ռուբեն, գորձիս խփըմ ես է, խի՞ ես տհե էժան ասըմ:
Ասըմ ա՝
-Իմոնց ձվերը փոքր են, իմ հավերը քու հավերի նման ընթավուր չեն, որ հինգ կապեկի հըմա հետևներուն ճղոտեն :D
Էս մի կիրովականցի մարդ Երևանում ա լինում, երթևեկություն, շարժում, մլորած ա մնում, մեկ էլ մեկը մոտենում ա, թե՝
-Հայրիկ ջան, չէի՞ք ասի՝ ո՞նց կարող ենք օպերա գնալ:
-Տղա ջան, որ ինձ հարգեցիր ու հարցրեցիր, հլե ոնց ուզում ես, գնա :))
Մի աղջիկ ամուսնանում է, մի քանի օրից հետ են ուղարկում հորանց, թաղի տղաները, բա՝
-Վարդու՞շ, էս ու՞ր գնացիր, ու՞ր էկար, մենք էլ ասում էինք կարմիր խնձոր կուղարկեն, կնշենք…
-Ի՜, հողեմ ձեր գլուխը, թողեցի՞ք, որ կարմրի, կանաչ-կանաչ սաղ պռճոկեցիք… :D
Էս մի վանաձորցի կին գնում ա Երևան, մեկի տանը աղախին ա աշխատում, տանտերերի ննջասենյակը հավաքելիս անկողնում մի պահպանակ ա գտնում, վերցնում ա, զարմացած նայում, ոչ տեսել ա, ոչ լսել: Տանտիրուհին իրան երևակայելով վերևից.
-Ի՞նչ է, ձեզ մոտ սեքսով չե՞ն զբաղվում:
-Զբաղվըմ են, համա սենց կլպահան չեն անըմ::D
Էս մի կին գնում ա տերտերի մոտ գիր անել տալու, որովհետև տղան արդեն հինգ տարի ամուսնացած է, բայց երեխա չեն ունենում: Տերտերը բա, այսպես-այսպես, եռանկյունի կաշվի մեջ ասեղ ես դնում, ցորեն, տղայիդ ու հարսիդ մազերից ու դնում բարձի մեջ(նման գիր ես իմ աչքոեվ եմ տեսել), թրի պես կտրում ա, սրա դեմ խաղ չկա: Վերջը, անցնում ա ժամանակ, էս կինը նորից ա գալիս տերտերի մոտ, թե տեր հայր, բան չի դուրս գալիս:
-Ամեն ինչ իմ ասա՞ծի պես արել ես:
-Հա, տեղը տեղին:
-Չեմ հասկանում, ինչու՞ պիտի չօգնի, սա հարյուր տոկոսանոց բան ա, էլի: Տղադ ու հարսդ իրար ծո՞ց են քնում:
-Խի դա պարտադի՞ր ա::8
Էս մի տղա գնում ա բախչագող, տան տիրուհին, մի ծեր կին, բռնացնում ա տղային ծառի վրա.
-Այ, շան տղա, էս ի՞նչ ես անում.
-Սուս կաց, այ պառավ, էսա, որ իջել եմ, քեզ սենց ու հնենց եմ անելու:
Պառավը ձայնը կտրում, սուս արած մնում ա ծառի տակ, տղան ծոցը, գրպանները լցնում ա խնձորով, իջնում ծառից ու փախչում.
Պառավը հետևից.
-Ի՜, ֆողեմ գլուխդ, համ գող էր, համ էլ սուտասան::angry
Աղջիկը ցուցմունք է տալիս դատարանում բռնաբարության հետ կապված:
Դատավոր- Օրիորդ, մեղադրյալը Ձեզ առևանգե՞լ է:
Օրիորդ- Ո՞նց:
-Օրիորդ, մեղադրյալը Ձեզ բռնաբարե՞լ է:
-Ո՞նց:
Եղբայրը կողքից՝
-Աղչի, դա քեզ սենց ու հնենց չարա՞վ:
-Էն էլ ո՜նց: :love
Էս մի կնկա ասում են` գիտե՞ս, որ մարդդ հոմոսեքսուալիստ ա: Կնիկն էլ, թե` ի՜, ֆողեմ դրա գլուխը, առաջ էլ որ սոցիալ-դեմոկրատ էր, էլի ոչ մի բան չէր անում…:angry
Մեզ մոտ մի գյուղ կա, անունը՝ Բոզգեղ: Էս քառասունքանի թվին, որ սփյուռքից ներգաղթ ա լինում, էս մի ախպար իմանում ա այդ գյուղի անունը, ապշում ա, բա՝ ամա՜ն, մեզ մոտ ալ կային, բայց ասանկ համախմբված չէին::8
Էս մի կիրովականցի մարդ բենզակալոնկում իր մեքենան բենզին լցնելիս ա ըլնըմ: Լցնողին տասը դոլար ա տալի: Սա դոլարը լույսի տակ սկսըմ ա շուռըմուռ տալ: Էս մարդը բա՝
-Վախիլ մի, քըշերն եմ տպել:
-Վախըմ չեմ, համա բազի շան տղա կա, հետևի մասը տպըմ չի...:))
Թոռը տատին բա՝
-Այ տատ, հարյուր տարուդ ինչ քեֆ տենք անի:
-Ի, բալա ջան, վախըմ եմ էդ վախտ դու ըլես ոչ...:think
Էս մեկը իրական դեպք ա: Էն թվերին մեզ մոտ մի ծալպակաս կին ա լինում, ավել անունն էլ Շաշինկո, ասում են սա առաջին քշերը մարթի ծոցիցը փախչըմ ա, տեքոր կնիկը հետևիցն ա գնըմ, թե` ախչի, ամոթ ա, գնա մարթիդ ծոցը մտի:
-Ի, գնալը լավ ա, դու գնա, որ իմանաս ինձ ինչ ա դեմ տալիս::angry:D
Հարցում են անցկացնում՝ "Ի՞նչ կանեիք, եթե Ձեր սիրուհին ժամադրության չգա":
Երևանցին պատասխանում է՝
-Ես ամուսնացած մարդ եմ, չունեմ սիրուհի ու երբեք էլ չեմ ունեցել:
Արտաշացին պատասխանում է՝
-Սիրուհի՞... էտ ի՞նչ ա....ինշ թար... չեմ նալի տենց բան...
Գյումրեցին պատասխանում է՝
-Ծո՛, չի կռնա տենց բան ըլի.... ինքը վազելով կուգա ժամադրությանը:
Լոռեցին պատասխանում է՝
-Ո՞վ, Մա՞րուսը՜.....
Հագուստի խանութում հարցնում են վաճառողուհուն՝
-Քիրիկ ջա՜ն, տռուսիկ ունե՜՞ք:
Քիրիկը՝
-Հագի՞՜ս…
Ղամշկուտեցին զանգմ ա հարևանի տուն`
-Այ տա Մա՜ցակ, ձեր կովերը ծխմ ե՞՞ն:
Մացակ`
-Չէ....
-Բա ձեր գոմիցը խի՞ ա ծուխ դուս գալի...:think
My World My Space
23.05.2010, 11:55
Լոռեցին տղային պիտի հեռագիր ուղարկի Մոսկվա, որ իրենց հարևանի տղան մահացել է: Փոստում իմանում է, որ ամեն բառի համար պետք է փող տա, սկսում է հեռագիրը կրճատել,ըստ մոտի գումարի չափի: Կրճատում-կրճատում վերջում գրում է "Մացակ Վարդգես վսյո":
3 օր անց գալիս է պատասխան հեռագիր "վաա՜".......
- Սիրուշ տատ, ո՞վ ա եղել առաջին տղամարդը,- հարցնում են մի տատիկի:
- Վիրի թաղի Կոստանը,-պատասխանում է Սիրուշ տատը` մի փոքր կարմրելով:
Դատարկություն
23.05.2010, 13:37
Էս լոռեցին վարունգա բերում Երևան ծախելու, մի երևանցի ձեռ առնելու համար գալիսա սրան հարցնումա թե.
- Էս խիյարը էգա՞, թե՞ որձ…
Էս լոռեցին էլ մնում-մնում ասումա.
- Ինչի՞ դու ուտելու համար չե՜ս ուզըմ:
:D
My World My Space
23.05.2010, 13:55
լոռեցին ասում է.
- ուզում եմ կոլխոզի նախագահ դառնամ:
հարցնում են.
- բա կարո՞ղ ես,
-կարող ա՞ վախենում եք վիլիսից ընկնեմ
My World My Space
23.05.2010, 13:58
լոռեցի կինը հարցում ա ավտոբուսի վարորդին
- Էս ո՞ւր ա գնը՜մ
- Շահումյան
- Ստեփաաաա՞ն....
My World My Space
26.05.2010, 15:49
-Իմացե՞լ ես, մեր կողմերում մի գիշատիչ թռչուն ա հայտնվել, անունը` դելտապլան: Նայեմ տեսնեմ սարիցը թռավ, մարդուն էլ հետը տարավ: Վեց անգամ կրակեցի, մինչեւ խեղճին բաց թողեց...
Մոդերատորական: Կրկնվող անեկդոտները ջնջվել են: Հաջորդ անգամ տուգանիլ տեմ:
Լոռեցու խոզը քարափից ընկնում է ձորը ու սատկում :
Լոռեցին գալիս կանգնում է քարափի գլխին ու ասում :
- որ դու քո 6-ը եթմին թողիր , ես իմ 4-ին թողալ չեմ :
ՈՒ նետվում է ձորը :
Էս մնին ասըմ են՝ վերչի անեկդոտը լսե՞լ ես, ասըմ ա՝ խի էլ անեկդոտ չտի՞ ըլի:))
Էս լոռեցուն ասում էն.
-Էն անեկդոտը լսե՞լ ես, որ աբարանցին էշի վրա նկարվում ա, ասում ա՝ վրինը ես եմ:
Լոռեցին բա.
-Խաբելուց էլած կըլի:D
Շինարար ախպեր, էս մեկն էլ ա՞ ձեր մասին.
Մեկին ասում են՝ ծննդատունը պաժար ա ընկել:
Հարցնում ա՝ կնանո՞նց:
Թոռնուհին պապին՝
-Պապի՛, որ ինձ մարդի տանեն, ես էտ շատ տղերանց ոտները լվանալ չեմ:
Պապ՝
-Չարդ տանեմ, քեզ ոչ կտանե՜ն, ոչ էլ կլվանա՜ս…
Մի թերթից եմ թխել, ընդեղ ղաբաղացոնց վրա էր գրած, բայց բնույթով լռիվ լոռեցիական են, մի անիկդոտ էր մեզ մնացել, էդ էլ են ուզըմ իրանցով անեն:angry
-Էն մեր րեխի համարը հիշըմ չե՞ս:
-Ոչ:
-Ա մոտավորա՞պես էլ չես հիշըմ::))
Մահամերձի մոտ, որ արդեն, ասելով, ոչ մընին չի ճնանչըմ:
-Վալոդ, ինձ տեղը չե՞ս բերըմ:
-Չէ, Սարիբեկ ջան, չէ…:(:))
My World My Space
16.07.2010, 11:36
Լոռեցին այցելում ա մահամերձ ընկերոջը, նստում ա կողքը , խոսում են: մեկ էլ հանկարծ հարցնում ա.
- Մի հատ սենց մեեե՜ծ, հյութալի տանձ որ լիներ, կուտեի՞ր..
-հա՜, բերե՞լ եեեեե՜ս.
- չէ՛, նապռիմեռի հմա եմ ասըմ......
Երկու ապարանցի գլուխ են ջարդում , թե ոնց գտնեն X-ը( գետնի վրա կավիճով գրված է` X+1=0): Մեկ էլ էդ րոպեին մի լոռեցիա գալիս:Սրանք, որ տեսնում են էդ մարդուն, ասում են` այ ախպեր, հլը արի, մի հատ մեզ օգնի, գտնենք X-ը: Էս լոռեցին երկար նայում-նայում ա նկարած x-ին, մեկ էլ ուրախացած ասում ա.
-Ա, հեսա X-ը:D
Ոնց լոռեցին անեկդոտ կպատմեր, ասենք էս անեկդոտը. Մեկին ասում են՝ ծննդատունը պաժար ա ընկել:Հարցնում ա՝ կնանո՞նց:
Լոռեցի էն նոր անեկդոտը լսել եք, են որ ասմ ա մեկին ասում են՝ ծննդատունը պաժար ա ընկել:Հարցնում ա՝ կնանո՞նց:
Չ~է
Դե պատմում եմ լսեցեք. Մեկին ասում են՝ ծննդատունը պաժար ա ընկել:Հարցնում ա՝ կնանո՞նց:
Երկու չոբան ձորից ձոր խոսմ են: Մինը՝ Ռոստոմը, կանչմ ա.
-Այ տա Սաքո՜.. այ Սաքո՜... լա մի դեսը արի... ասե՛լիք ունե՜մ...
Էս Սաքոն ոչխարներին բրախմ* ա, գնմ ա դբա** էն մի ձորը: Գնմ ա, գնմ ա... վերջը մի կերպ բեզարած*** հասնմ ա: Հասմն ա՝ տեսնմ ա էս Ռոստոմը դհոլն առած նստած ա, ահմա**** թե՝
-Այ տա Սա՛քո, ո՛ւզմ եմ ոչխարներին բրա՛խեմ դհո՛լչի դառնամ...լա տես սազմ ա՞՜…
բրախել*- թողնել
դբա**- դեպի
բեզարած***- հոգնած
ահմա**** թե- ասում է թե
-Այ հեր, հլա տնայինս մին նայի, իքսը կարըմ չեմ քթնեմ:
-Ա, դրան մեր վախտովն էլ էին ման գալի, հլա քթա՞ն ոչ:))
Մինը իրանց գեղի մոտը ավտոն խփմ ա: Ինսպեկտորը գալիս ա թե՝
-Խախտում ես արել, տուգանիլ տեմ:
Սա էլ թե՝
-Իի՜հ... ա՛յ տա իմ գեղի մոտն էլ իրավունք չունեմ խախտում անե՞մ… :goblin :))
Բրիգադմ որոշում են Նոր Տարվա քեֆ անեն: Ցուցակ են կազմմ` ինչդար արաղ տեն առնիլ: Մեկ էլ մինը թե.
-Ես արաղ խմմ չեմ, իմ հմար մի շլապկա* առեք...
* Шляпка :)
Լոռեցուն ասում են.
-գետի վրա մոստեն քցե
Ասում ա.
– Լենքո՜վը …:{
Լոռեցին ընկերոջը.
-Էս մեր հարևան ապարանցի Սերոժը լրիվ ապարանցի ա,1000 անգամ ասել եմ Սերոժ,իմ կնիկը քո կնիկը չի,էլի գլուխը չի մտնում…
Մի մարդ գալիս է բժշկի մոտ։
-Բժիշկ երեխա չենք ունենում
-Մի անհանգստացեք, կստուգենք, կիմանանք ի՞նչն է խնդիրը, կբուժենք…
-Ես գիտեմ, ինձնից է։ Ախր հայրս էլ երեխա չէր ունենում, պապս էլ, նրա հայրն էլ …
-…բա դու որտեղի՞ց ես։
...-…ե՞ս, ես Կիրովականից եմ։
Եղած բան ա:))
Էն թվերին էս մի մարդ առաջին անգամ Թիֆլիս ա գնացած լինում, գյուղում պատմում ա.
-Ա, իմ հըմար կանգնած ծտերին եմ նայըմ, մին էլ մի շան տղու կինտո, եկավ, թե՝ ի՞նչ ես անում, ասի՝ հեչ, ծտերն եմ հաշվում, բա՝ էդ հո քու քեֆով չի, ամեն հաշվածիդ մի մանեթ մուծիլ տես:
-Հետո՞, բիձա, մուծեցի՞ր:
-Էդ էր պակաս, խի հո միամիտ չեմ:beee 100 հատ ծիտ էի հաշվել… Սա որ ասավ՝ քանի՞ հատ ես հաշվել, դրան ֆռռացրի, ասի՝ 50, էն ա 50 մանեթ տվի, գլուխս ազատի: :D
Հարցազրույց Կիրովականում. :)
Մնին հարցնմ են.
-Ինչո՞ւ է Ձեր քաղաքի անունը Կիրովական:
Սա թե՝
-Այ տա, բա ի՞նչ տեր լի... լա մի մտիկ՝ 50.000-ից ավել կիրովականցի ա ստի ապրմ... :esim
:))
Թարմ անեկդոտներ, ինտերնետից պեղած, մի քիչ խմբագրած:oy
Լոռեցուն բանակ են տանումմ, սովորացնումմ են պառաշյուտով թռնել: Ասում են.«թռնելուց հետո մընչեւ տասը կհաշվես ու պառաշյուտի օղակը կբացես»:
Սա թռնում, ընկնում ա ճահիճը: Գնում են՝ հանեն, լսում են, որ հաշվում ա.
- Էս հլը օ՜խտը…:))
Լոռեցի ու մեղրեցին հանդիպում են: Մեղրեցին հարցնում է լոռեցու անունը. Սա ծոր տալով թե՝ Մնացա՜կա՜ն, բա քու անը՞մն ինչ ա...
-Էլի Մնացական, բայց էդքան երկար չի::))
Ռուբենը գնում ա կինո: Կինոնկարում մի կին հանվում ա, բայց մինչև լրիվ մերկանալը պոեզը գալիս, ծածկում ա: Դրանից հետո Ռուբենը հա կինո ա գալիս: Կինոյի դիրեկտորը թե
-Այ Ռուբեն, խի՞ ես ամեն սեանսի գալի:
-Ասըմ եմ բալքի պոեզը ապազդանի տա::))
Այստեղ (http://www.copypaste.am/tag/??????/page/2/) էլի կային, հըմա ըդար հըվանի ոչ:))
ՈՒրեմն իրական դեպքա եղել իմ հետ: Կիրովականում գործ էինք անում շոգ օր էր ասինք գնանք մի քիչ գետի մոտ հովանանք: Գետի ափին նստեցինք ոտներներս ջրում մեկ էլ տղեք մոտեցան ու մեկը թե
Պըըըըյ տղեք ջան
Էդ ոտներներդ ջուրը մի դրեք էէէէէ
Մենք ըտեղ լղանում ենք :)
Կիրովականում ինտերնետ էինք տալիս, մեկ էլ կապը գնաց, նայեցինք տեսանք ռուսներից էր, ադմինիստրատորին ասեցինք ով զանգի կասես ռուսներիցա:
Հաճախորդները զանգում են թե
բա էս խի ինտերնետ չունենք
Ադմինը ասումա, ռուսաստանիցա, տղեքը գնացել են սարքեն 10 րոպեից կլինի
Զանգողը թե հա լավ որ տենցա կսպասենք :)
Մեր գեղմըմը ձու ծախող մի աղջիկ ա լինում, սա մինչև ութն ա հաշվել կարենում: Մի օր սրան հարցնմ են.
-Աղջի՛, քանի՞ ձու մնացել ծախես...
Սա թե.
-Ութ ձու ու մի ձու....
Օրհնվի էս սոտըվի հնարողը. ե՜րբ զանգըմ եմ, կնիկս տանն ա:))
Լոռեցի խնամին զանգում ա, որ տեսնի ո՞նց ա իր աղջիկը, հեռախոսը վերցնում ա աղջկա սկեսուրը:
- Աղջի՛, Վերգո՛ւշ, հլա Նանարիս ասա մին հեռախոսի մոտ գա:
- Զբաղված ա, հմի կարալ չի:
- Ի՞նչ ա անում, որ:
- Վրին օքմին* կա: :))
*Օքմին. Լոռու բարբառում՝ մարդ, տղամարդ:
Իրական պատմություն ա, բայց անեկդոտի տեղ ավելի լավ կանցնի: Ուրեմնս.
2000-ական թվականների սկիզբն ա: «Սառը մակկոֆե» հասկացությունը նոր ա մոդայի մեջ մտնում (համենայն դեպս՝ Վանաձորում): Շատ տեղեր չգիտեն, որ տենց բան կա:
Երևանից հյուրեր են գալիս, վանաձորցիք տանում են ռեստորան՝ պատիվ տալու: Հյուրերից մեկը սառը մակկոֆե ա պատվիրում: Մատուցողուհին գնում ա, մի 10 րոպե հետո գալիս ա, սեղանին ուրիշ պատվերներ ա բերում, բայց սառը մակկոֆեն չկա: Էս սառը մակկոֆե պատվիրած հյուրը մատուցողուհուն հարցնում ա.
- Իմ պատվիրած սառը մակկոֆեն ի՞նչ եղավ:
- Եփել ենք, դրել ենք սառչի, հեսա կբերենք,_պատասխանում ա մատուցողուհին: :D :D :D
Lusinamara
11.09.2011, 12:33
Լոռեցին կոշիկնին թայուբիր ա հագած ըլըմ:
Տնից դուրս ա գալիս, ասում են՝ թարս ես հագել, գնա փոխի…
Ասում ա.
- Ա՜, տանինն էլ ա էդ թավուր…:D
Lusinamara
11.09.2011, 14:17
Մի քանի լոռեցի գնում են անտառ որսի, հետները երկու հատ լիմոնադ են տարած ըլըմ, մեկ էլ պերերիվի եղած - չեղած…
Նստում են հանգստանալու, հաց - մաց անելու, բայց չեմ իմանում ոնց բացեն լիմոնադները… Մեջների խելոքն ասում ա.
- Եկեք մեկի խփիով էն մեկը բաց անենք:
Տենց էլ անում են: Երբ երկրորդն են ուզում, արդեն էլ հնար չկա բացելու: Մեկն ասում ա.
- Ա՜ տնաշեն, պետք ա առաջ էս մինն էինք բաց արել…:D
My World My Space
26.12.2011, 22:27
Լոռեցին դեպի ներքևի թաղը գոռում ա.
- Մարգա՜ր, ապին մեռե՜լ ա, 2 լիտր բենզին ա պե՜տք.....
- Խանձի՜լ տե՞ք....
Հեռատեսիլի էկրանին մինչև 16 տարին լրացածներին արգելված ֆիլմ էր՝ իր ծայրահեղ դրսևորումներով:
–Տատի, քնած չե՞ս, նայում ես, հա՞, –երիտասարդը նայեց տատի անկողնու կողմը:
–Տատը մեռնի ջանիդ, ես ռուսերեն չգիտեմ: :))
–Արեստո՛, Արեստո՛…
–Պետրոս պապի, Արեստոն վեց ամիս առաջ բանակ ա գնացել:
–Թուհա՜, էդ ո՞ւր ա գնացել, բան տեի ասիլ է՜ …:D
Վարպետ Եղիշը «բարևի» մասնագետ մարդ է եղել: բոլորն էլ գիտեցել են, որ օրական քանի անգամ կհանդիպեր , միևնույն է բարևելու էր այդ մաքրահոգի աշխատավորը:
Մի լուսաբացի գրասենյակի կողմերը գնալիս, պատի տակ մի կնոջ է տեսնում…
–Բարլո՜ւս, քիրա:
Շփոթված խեղճ կինը, ամոթից գետինը մտնելով, չի իմանում ոնց կորչի:
–Աղջի՛, ասում եմ բարլուս է՜: Էդ հեչ, Էդ հեչ, – մոտենում է ու կնոջ ուսին թփթփացնում,– էն ով չի անո՞ւմ որ…:D:D
Լևոն Ափո «Մենք ու մենք»
Բոլորը իրական պատմություններ են:
Lusinamara
21.01.2012, 01:43
Իրական դեպք է. ծանոթներիցս մեկն է պատմել…
Մոսվայում «Արարատի» խաղն են նայում: Էդ խաղում մերոնք պարտվում են՝ ընդունելով երկու գոլ բացառապես դարպասապահ Վասիլևի մեղքով: Երբ խաղը վերջանում ա, տրիբունայից մի բիձա գոռում ա.
- Վասիլև՜, կռացի էդ խոտիցը մի խելա կեր:
:D:D
Մի լոռեցի երիտասարդ գալիս է Երևան` սովորելու:
Դե էս երևանցի "պոնչիկ ուտողները" :)) սկսում են ես լոռեցու հոգու հետ խաղալ.
- Ախպեր էդ կարողա դու ես եղել, որ հարցրել են "Անձրևա?" ասել ես "Դռանը?"
- Հա, ես եմ
- Բա են որ ասել են "Ծննդատանը պաժառ ա" դու ես հարցրել "Կնանոց?"
- Հա, էդ էլ:
- Արա, կառոչի դու կայֆարիկ դեմք ես, արի մի հատ թուշդ պաչեմ:
- Ըրեսիս? ...
Էս լոռեցի մի մարդ պոպոքի ծառից վեր ա ընգնում, մեռնում: Տղեն զանգում ա Ռուսաստան ախպորը, թե` արի, պապան ծառից ընգել ա, պապային մենք կորցրինք, սա էլ բա` ոնց կորցրիք, այ շաշ, հլա ծառի տակերը լավ մտիկ արեք:))
Ավտոտեսուչը կանգնեցնում է մի լոռեցու մեքենա և ասում.
-Քաղաքացի, դուք կարմիր լույսի տակով անցաք:
-Տո տնաշեն էտ անտերն էնքան բարձր եք սարքել, վրով անցնել կըլնի :angry :D
Նոր ֆեյսում կարդացի:D
Խալոյի մարդը մահամերձ էր: Հարևանները հարցնում են, թե ինչու չի բժշկի տանում:
-Ի՜, ֆողեմ դրա գլուխը, հեսհէ դրա ումուդին չեմ::D
Էլի ֆեյսից:
Լոռեցի ջխտակ ախպերներից մինը մեռնըմ ա, միառժամանակ անց մի ծանոթ մարդ ռաստվըմ ա էն մյուսին, տեղը չի բերում, ասում ա.
-Հարցնիլն ամոթ չլի. դու մեռա՞ր, թե՞ ախպերդ :D
Նոր անեկդոտ՝ Ֆեյսից:
Էս մի լոռեցի ութ էրեխամայր կնիկ, որ էրեխեքին չլերի մեջ են պահում, հազիր ծերը ծերին են հասցնում, նորից հղիանում ա: Կողքից ասում են.
-Ախչի դե պաշտպանվի էլի...
-Խի հո ծեծըմ չի, որ պաշտպանվեմ:D
Ֆեյսբուքներում ա աչքովս ընկել:
Ասում ա՝ էս բոզգեղցին գնում ա խոպան, հերը ճամփու դնելուց առաջ վերջին խորհուրդներն ա տալիս.
-Զգույշ կըլնես, էդ ռսների աղջկերքի հետ չընգնես, ՍՊԻԴ ընգնես, գաս կնգանդ կվարակես, կնիկդ՝ ինձ, ես՝ մորդ, մերդ էլ՝ սաղ գեղին:D
Էս լոռեցին ու երևանցին իրար հետ կինո են գնում: Լոռեցին ասում ա՝ գրազ գանք՝ վերջում տղեն մեռնիլ տի, երևանցին էլ թե՝ գրազ գանք, որ չի մեռնելու: Գրազ են գալիս, տղեն վերջում ժայռից ընկնում ա, մեռնում: Երևանցին ասում ա՝ ապեր ջան, ճիշտն ասած՝ ես էրեկ էլ էի տեսել էս կինոն, գիտեի, որ տղեն մեռնելու ա, մուֆթա գրազ էկար, տարվեցիր, լոռեցին էլ թե՝ այ ախպեր, ախր ես էլ էի էրեկ տեսել, համա ասի՝ էրեգվանից հետո մըխելի զգույշ կլի :))
Իրական դեպք խանութում, ես ականատեսն եմ.
-Էս շորի կեղտոտ ռոզվին էլ ունենք...
-Ոչինչ, ոչինչ...դուք տվեք, մենք կլվանանք :D
Լոռեցին զանգում է շտապօգնություն և ասում է.
- Ես, որ չզանգեմ, մի հատ չեք զանգի, չէ՞...
Լոռեցին ուղղաթիռ ա նստում, ու դեռ թռիչքը չսկսած՝ դիմում օդաչուին.
-Ա չա՛րդ տանեմ, էն վիրևի վինծիլյատըրդ միացնես ոչ, մ'թիքա մրսած եմ: :))
Լոռեցու գոմից կովերին գողանում են: Գալիս են ոստիկանները, հարևանները, քննարկում են:
-Այ որ գոմդ էդքան հեռու սարքած չլինեիր տանից, կլսեիր ձայնը, կելնեիր, կովերդ էլ չէին տանի, - ասում է մի ոստիկանը:
-Որ դռան վրա կարգին կողպեք դրած լինեիր, ոչ թե էս զիբիլը, չէին կարողանա տանել, - ավելացնում է երկրորդը:
-Որ կովերդ ցեղական չլինեին, այլ էս մեր տեղական սորտից լինեին, ոչ մեկի մտքով չէր անցնի գողանալ, - ասում է հարևաններից մեկը:
-Որ կով չունենայիր, չէին էլ գողանա - ավելացնում է երկրորդ հարևանը:
Lոռեցին լսում է, լսում, չի դիմանում.
-Այ ժողովուրդ հմի էս գողերը ոչ մի դեպքում մեղավոր չե՞ն...:oy
Էս մի մարդ գնում ա էրեխու համար գառշոկ առնի, խանութում հարցնում ա՝ գառշոկ ունե՞ք:
-Լիքը:
-Լիքը չեմ ուզում, դառդակ եմ ուզում:D
Լոռեցին գնում ա աղջիկ ուզելու, ասում ա՝ ես ձեր աղջկան պըտի լրիվ տկլոր տենամ, որ ուզեմ։ Ասում են՝ հո խելառ չես, մեր աղջիկն ազապ, նամուսով աղջիկ ա։ Ասում ա` մեր ցեղի օրենքն ա. պապիս հերն էլ ա ըտենց պսակվել, պապս էլ, հերս էլ մորս ա տկլոր տեսել, ո՞նց կըլի։ Ասում են՝ լավ, գնա տես։ Գնում, նայում ա, դուրս ա գալիս, ասում են՝ հը՞։ Ասում ա՝ չէ, չհավանեցի, քիթը մեծ էր։
Էդան էլ անեկդոտ չի, բայց էստեղ երևի կուտվի, էս ինչ բոց ա անում ժող, նայեք անպայման, բացել ա, իրեք անգամ նայեցի
https://www.youtube.com/watch?v=eosI2mMM5Ys&feature=youtu.be
Down to Earth
06.02.2016, 02:49
Տեղացիների պատմածից:
Ասում են Կուրթանի ժողովորդը որոշել է կամուրջը քանդել, որպիսի կողքի գյուղի թռչունները իրանց դաշտերի բերքը չավերեն:
Ֆեյսում (https://www.facebook.com/araghevondyan/posts/1342492399145429) կարդացի, որոշեցի ստեղ բերեմ, որ չկորչի: )))
Լոռեցին մոտենում է Բաղրամյանի վրա կանգնածներից մեկին՝
-Քանի՞ս ես աղջի...
-100 000
-Իջնելու հեչ տեղ չկա՞,
-Չէ, հեչ տեղ չկա,
-Պա՜հ... Ընենց ասում ես տեղ չկա, ոնց-որ քու վրա 95 000 ա նստած։
Հ. Գ. Ինչքան կարդում եմ, պատկերացնում եմ՝ ինչ դեմքով ու տոնով ա ասում՝ «քանի՞ս ես, աղջի», բացում ա: :))
Նոր ֆեյսում տեսա։
Ասում ա լոռեցու վրա ֆռռում են թե բիձա ասա ինը, ուտես փղի տակինը, հինգ ուտես մի վագոն խլինք։ Սա թե ասեք ութ։ Տենում են մեկ ա ոչ մի բանի հետ չի բռնում ասում են ութ, բա ***** լավներութ :D
Նույն սկզբնաղբյուրից դդ
_Ախչի՞, էս առանձ մեզ կոֆի եք խմո՞ւմ։
_Խի դուք մեզո՞վ եք խմում։:D
ասում ա էրկու կիրովականցի նարկաման, էն որ բենզին են սրսկվում, բան, իրար հետ գնալուց են ըլնըմ, մեկ էլ մեկը մտնում ա խանութ, կոլա ա առնում, էն մյուսը բա՝ էս քիմիան ինչ ա, որ փող ես տալիս սրան:D
—Այտա, դու կարա՞ս ընդար խմես, որ կնգադ պորտը պաչես:
—Ա ինչ ես ասըմ, ես դրանից շատ էլ եմ խմած:
Ասում ա էս լոռեցուն ասում են՝ ա լսե՞լ ես՝ էս չինացիք կոսմոս են թռել, բա՝ սաղո՞վիիի :D
Ինքնաթիռի անսարքության պատճառով օդաչուները կատապուլտ են անում, նենց ա ստացվում, որ ընկնում են ցեխակույտի մեջ, օգնություն են կանչում, օգնության ձեները լսում ա մոտակա տներից մեկի բակում գործ անող գյուղացին, մոտենում ա, տենում ա սրանց ցեխի մեջ խրված, հարցնում ա.
—Ապո, էս ի՞նչ եք անում ստի:
—Բարի մարդ, փրկի մեզ, ցեխից հանի:
—Ապո դուք ի՞նչ եք ըշխատըմ:
—Օդաչու:
—Հաա՜՞... Ծը... Ա դե ձեր գործն էլ գործ չի էլի, սաղ օրը ցեխերի մեջ: