Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ ապարանցիների մասին



Էջեր : 1 [2]

Hda
24.09.2012, 22:26
Սիրիայի տոմս ա առնում արձակուրդը անցկացնելու համար
- տնաշեն, դու էլ երկիր գտար գնալու
- իիիիի, դու տելեվիզոր չե՞ս նայում, երեկ ասին որ ընդէ արտակարգ վիճակ ա

aragats
03.11.2012, 21:08
Գյուղում հրդեհ ա բռնկվում, երեխեքին, կամ ով ինչ թանկարժեք բաներ ունի գրկած վազում են դուրս, միայն ապարանցին ա մեշոքով կարտոֆիլը գրկած դուրս վազում: Կողքից գոռում են՝

---Այ ապուշ, երեխեքիդ փրկի եդ ի՞նչ ես տանում::angry

Ապարանցին՝,--- Դրանց սերմից ունեմ, կառտոլի սերմ չունեմ::think................................:D:D:D

_Հրաչ_
23.11.2012, 21:20
Լոռեցին էշը կորցնում ա, փնտրում ա, փնտրում, չի գտնում: Որոնումները տանում են Ապարան: Տեսնում ա՝ իրա էշը իր համար հպարտ կանգնած ծխում ա: Զայրացած մոտենում ա ու.
- Ա՛յ էշ, էս ո՞ւր ես, քանի օր ա ման եմ գալիս:
- Էդ քո համար եմ էշ, ստեղ մանկապարտեզի վարիչ եմ :beee

:))

hayt.am
15.12.2012, 15:20
Ապարանցին երազում անգլերենա խոսում մյուս օրը թարգմանիչի հետա քնում

aragats
15.12.2012, 22:43
Ապարանցին տեղ գնալիս լայն առվի ա հանդիպում, քթի տակ մռթմռթում ա:

--Շալվարս թազայա, թռնեմ, բա որ ճղվի՞::think

Շալվարը հանում, նոր ա թռնում, տրուսիկն ա պատռվում: :D Ուրախանում ա::D

--Խելոք եմ էլի, հո զոռով չի՞, բա որ տրուսիկս էլ հանած լինեի՝ ո*ս էր ճղվելու...:)

Universe
25.12.2012, 12:39
ԹԱՐՄ ԱՆԵԿԴՈՏ.

Ապարանցի ծրագրավորողը գնումա U!COM գործի ընդունվելու, մտնումա կադրերի բաժին հարցազրույցի:
-Բարև Ձեզ, ո՞ր ահստիքի համար եք պատրաստվում ընդունվել:
- Ես ապարանից եմ, Ծրագարվորող եմ ու ուզում եմ ձեզ մոտ աշխատել:
Էս աշխատողը պատասխանումա.
-Դե մենք շատ ուրախ ենք, քանի որ մեզ հենց ծրագարվորող էր պետք, այնպես որ միանշանակ Ձեզ կընդունենք աշխատանքի, ու ձեր ամսեկան աշխատավարձը կկազմի 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Բացի այդ ամենից, նաև Ձեզ կտրամադրենք մեքենա, որը ձեզ կտանի և կբերի աշխատանքի, ինչպես նաև ձեր կնոջ և երեխաների համար առանձին մեքենաներ, որոնք էլ պարբերաբար նրանց կուղեկցեն դասի և աշխատանքի: Եվ քանի որ ապարանից դեպի U!COM բավականին հեռու է, Հյուսիսային պողոտայում ձեզ համար բնակարան կվարձենք ու բացի այդ ամենից յուրաքանչյուր ամսվա 25 ին կուղարկենք ընտանիքով որ գնաք ծաղկաձոր հանգստանալու:

Էսքանը որ լսումա ապարանցին, ուրախացած ու զարմացած հարցնումա.
-Չլինի՞ ձեռ ես առնում:
Աշխատակիցը պատասխանումա.
- Հա, Բայց առաջինը դու ես սկել :D :D :D

_Հրաչ_
25.12.2012, 23:46
Մի ապարանցի (տենց 60-ին մոտ տարիքի) իր տարեկից ընկերոջն ասում ա.
- Լսի, բայց կինդ դեմքով քեզ շատ ա նմանվել: Հիշում եմ, երիտասարդ հասակում լրիվ ուրիշ էր:
- Որ դու էլ հետս մի 40 տարի ապրեիր, դու էլ ինձ կնմանվեիր: :))

_Հրաչ_
20.01.2013, 20:34
- Ապարանցին որ մրսում ա, ի՞նչ ա անում:
- Նստում ա վառարանի մոտ:
- Իսկ որ շատ ա մրսո՞ւմ:
- Վառում ա վառարանը: :))

StrangeLittleGirl
20.01.2013, 20:40
Հոլանդիայում եմ լսել էս մեկը: Չգիտեմ, կարող ա էղել ա, բայց լավն ա :))

Ապարանցին ընկնում ա գետը, ասում ա. «Քշի տուն»:

Alphaone
20.01.2013, 21:22
Իսկ ես իրական պատմություն գիտեմ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայում է եղել, բոլորին հանձնարարել են իրենց դարակների վրա անուն-ազգանուն փակցնել, բոլորի մոտ ստուգելուց փակցրածը տեսել են, բացի մի հոգուց: Արդեն պարզ է, որ էդ մի հոգին ապարանցի էր: Հարցրել են՝
- Բա քո անունն ո՞ւր ա, ինչի՞ չես գրել:
- Ոնց չեմ գրել, գրել եմ:
Դարակը բացել է, ներսից փակցված է եղել… :D

Հայկօ
08.04.2013, 18:58
Աբարանցիք խոսում են.
- Ճնշումս էս վերջերս ընկել ա:
- Էդ ո՞նց:
- Առաջ չորս մետր էի շռում, հիմա ընդամենը երկու:

Տրիբուն
31.05.2013, 17:20
Ապարանցին հարցնում ա.
- թերմոսն ի՞նչ
- էտ տարայա, որ հեղուկը ամառը սառն ա պահում, ձմեռը՝ տաք
- բա ո՞նց ա իմանում ամառա թե ձմեռ

_Հրաչ_
01.06.2013, 01:06
Ճոյշնիկը կանգնացնում ա ապարանցու մեքենան, ապարանցին համաձայն չի խախտման, տուգանքի հետ, տենց վիճում են, մեկ էլ մի հատ ջիպ 200-ի տակ անցնում ա, համարյա ճոյի վրայով: Էս ապարանցին.
- Ինձ ես կանգնացրել: Ա՜յ էն ա խախտումը, նրա՞ն ինչի չես կանգնացնում:
- Դե նա էշ ղարաբաղցի ա,_փորձում ա արդարանալ տեսուչը:
Ապարանցին.
- Ի, որ մենք էշ էինք, ղարաբաղցիք ուր էի՜ն: :angry

Այբ
09.07.2013, 19:23
Ապարանցին կռվի դաշտից մորը նամակ է գրում. «Մամ ջան,ամեն ինչ շատ լավ է, օրը 10 կմ նահանջում ենք, շուտով տուն կհասնեմ»:

Jarre
10.08.2013, 20:37
* Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն

* Ապարանցու մոտ ապրիլի 1-ին հայհոյում են չի հավատում

* Ապարանցին դասերը սովորում վերջացնում է ու մատին նշան է անում, որ չմոռանա

* Ապարանցին գնում է գերեզմանոց. գերեզմանոցում ման է գալիս, ման է գալիս, բոլոր գերեզմանաքարերի նկարներին 5+ ա դնում

* Գերեզմանի սաղ նկարներին 5+ դնելուց հետո մեկ էլ միամիտ հորողբոր գերեզմանն ա տեսնում, դռուժիծ ա տալի

Նաիրուհի
10.08.2013, 22:11
* Ապարանցին գնում է գերեզմանոց. գերեզմանոցում ման է գալիս, ման է գալիս, բոլոր գերեզմանաքարերի նկարներին 5+ ա դնում




Մեկ էլ հաջորդ օրը տեսնում է՝ բոլորը գոսծի են եկել :D

Jarre
11.08.2013, 02:14
Մեկ էլ հաջորդ օրը տեսնում է՝ բոլորը գոսծի են եկել :D
.... ու լոգաութ ա լինում :D

Alphaone
11.08.2013, 02:48
.... ու լոգաութ ա լինում :D

հետո ապարանցին ընկնում ա դժոխք, սաղին վարի ա տալիս, մենակ վերջում ա իմանում, որ էդ doom-ը չէր :D

....
Ապարանցուն հարցնում են.
- Հեչ թռչող ափսե տեսած կա՞ս:
Պատասխանում ա.
Հա, ո՞նց չէ, հենց կնիկս կատաղում ա՝ վրա-վրա...

...

Մի ապարանցու այլմոլորակայինները տանում են:
Հիմա արդեն ամբողջ գալակտիկան ա ապարանցու անեկդոտներ պատմում: :D

Այբ
11.08.2013, 19:15
Երկու ապարանցի ավտոբուսով գնում են։
_Սրանով Օպերա կհասնե՞մ, - հարցնում է մեկը։
_Ո՛չ, - պատասխանում է վարորդը։
_ Իսկ ե՞ս, - հարցնում է մյուս ապարանցին։

Լեո
11.08.2013, 19:19
Երկու ապարանցի ավտոբուսով գնում են։
_Սրանով Օպերա կհասնե՞մ, - հարցնում է մեկը։
_Ո՛չ, - պատասխանում է վարորդը։
_ Իսկ ե՞ս, - հարցնում է մյուս ապարանցին։
...
-Այո՛,- պատասխանում է ապարանցի վարորդը:

Նաիրուհի
21.08.2013, 02:16
Ապարանցին խոպանից կնոջը 100$ է ուղարկում, ասում է՝ 50-ը Սաշիկին կտաս:

_Հրաչ_
21.09.2013, 21:56
Նաիրուհու անեկդոտից հետո մարդու անեկդոտ գրել չի գալիս: :))

Ապարանցուն հրավիրում են բիլլիարդ խաղալու, հրաժարվում ա, ոչ մի ձև չեն կարողանում համոզել, վերջում հարցնում են՝ լավ, ինչո՞ւ չես ուզում գալ՝ բիլլիարդ խաղալու, պատասխանում ա.
-Ախպեր, իմ հետ գործ չունեք, շառից հեռու:

Kuk
22.09.2013, 02:18
Աբարանցին կնգան ծեծում ա, կնգա ախպերները հավաքվում գալիս էս աբարանցուն լավ ցխում ջարդում են, սա մտածում ա՝ «Արա, սրանք իմացան իրանց քրոջը մի անգամ ծեծել եմ, էկան սենց ինձ սպանին, բա որ իմանան էս տասը տարի ա դոմփում եմ, ինչ կանեն»:

Սերխիո
24.09.2013, 16:03
Ապարանցին նոր շալվարը հագին գնում ա, մեկել առվակի ա հանդիպում, ուզւոմ ա թռնի-անցնի, բայց մտածում ա, որ եթե թռնի ` շալվարը կպատռվի, հանում ա շալվարը , դնում թևի տակ ու թռնում, բայց տռուսիկն ա ճղվում, մտքում ասում ա .<<արա, լավ էր, տռուսիկը հագս էր, թե չէ, ո.. կճղվեր>> .........


Ապարանցու բոստանը փիղը մտնում ա , ու աջ ու ձախ քանդում-թափում, ուտում, ավիրում, էս ապարանցին տենում ա ,ու զանգում 911 , ասում ա` հասեք մի հատ գազան ավերում ա հողս, ասում են` ասեք ինչ կենդանի ա, որ իմանանք ինչ միջոցները կիրառենք, ապարանցին ասում ա, չգիտեմ ինչ կենդանի ա, բայց գազարը պոչով վերցնում ա ու մտցնում ո..ը :

Այբ
20.10.2013, 18:44
Ապարանցին մի օր էշին լավ ծեծում է: Մի մարդ տեսնում է ու հարցնում.
-էդ խեղճ կենդանուն ինչու՞ ես ծեծում:
Ապարանցին պատասխանում է.
- Բա մի շաբաթ է կորել էր:
- Բա դրա համար խեղճ կենդանուն կծեծե՞ն:
- Ախր ես էլ վրան էի:


Ապարանցին գորգը տանում է լվանալու, հարցնում է.
-Ինչքանո՞վ եք լվանում:
-Քառակուսին` 200 դրամով:
Ապարանցին նորից հարցնում է.
-Իսկ կլո՞րը…

Այբ
24.10.2013, 21:10
Ապարանցին գնում է վարսավիրանոց, հարցնում է.
- Մազ կտրելն ի՞նչ արժի:
Վարսավիրը պատասխանում է.
- 1000 դրամ:
Ապարանցին էլ ասում է.
- Դե 400 –ի կտրի:

Այբ
29.10.2013, 20:15
Հիսուսը Քրիստոսը որոշում է գնալ Ապարան, որ տեսնի ՝ ապարանցիները իրեն կճանաչեն: Առաջին պատահած ապարանցուն հարցնում է.
- Ես ո՞վ եմ:
- Վարդանի պապն ես:
- Չէ՛...
- Ուրեմն, Վարդանի հերն ես…
- Չէ՛…
- Վարդանի բարեկամներց ես…
Հիսուսը արդեն ջղայանացած.
- Բայց ինչի՞ հենց Վարդանի…
Ապարանցին.
- Դե ձեր նկարը Վարդանենց տան պատից է կախված…

My World My Space
09.11.2013, 13:15
Ապարանցու տանը տառականներ են լցվում, ընկերը խորհուրդ է տալիս.
- Կավիճ փորձի, ասում են օգնում ա:
Մի քանի օր անց.
- Հը, օգնե՞ց...
- Էն էլ ոնց, սաղ օրը պատերի տակ խելո՜ք նկարում են... :lol

John
26.11.2013, 21:10
Աբարանցին երեխուն ներքնաշոր (трусик) հագնել ա սովորացնում
- նայի, բալես, դեղինը պետք ա դիմացի մասը լինի, սևը՝ հետևի

Alphaone
26.11.2013, 21:43
էս անեկդոտ չի, բայց ինչևէ.
Մեկը փողոցում էսօր մոտեցավ, թե ո՞ր համարն ա գնում հրապարակ: Շփոթված ասացի, որ չգիտեմ, նայեց, նայե՜ց.
- Դո՞ւ էլ ես ապարանցի

:D

Աթեիստ
27.11.2013, 00:39
Էս կարող ա գրած էլ լինեմ նախկինում բայց դե ...

Ապարանցու երեխեն ասում ա. «Պապ, չիշիկ եմ ուզում», հերը չիշիկ ա անում վրեն։

Այբ
06.12.2013, 18:27
Երկու ընկեր (մեկը՝ երևանցի, մյուսը՝ ապարանցի)երթուղայինով գնում են: Երբ մոտենում են այն կանգառին, որտեղ երկուսն էլ իջնելու են, երևանցին ասում է վարորդին, որ կանգնի:
-Վարպետ, կանգառում պահի,-ասում է նաև ապարանցին:
-Չլսեցիր, որ ասեցի, դու էլ ինչի՞ ես ասում,-զարմանում է երևանցին:
Ապարանցին պատասխանում է.
-Որ իմանա, որ ես էլ եմ իջնելու...

Նարե91
21.01.2014, 22:36
Ապարանցի հեր ու տղա մարշուտկով գնում են, հենց տղեն ուզում է կանգնացնի, հերը ասում ա.
- Հլը սպասի տենանք կֆայմի կանգնի, թե՞ չէ: (էս մեկը հնոտ ա, բայց չէի լսել :)) )

Ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը դիպչում է ապարանցու ձեռքին, և մրցավարը ընդհատում է խաղը։ Ապարանցի ֆուտբոլիստը դժգոհում է մրցավարի նման որոշումից՝ - Ուր է մեզ ձեռ, ա´յ դատավոր, դու չգիտես, որ մերը մենակ ոտք է...

- Ապարանցուն հանելուկ են ասում.- Այն ի՞նչն է, ինչը՞. շատ տաս` քիչ կտա, քիչ տաս` շատ կտա:Ապարանցին պատասխանում է.- Դատավորը:

Տրիբուն
21.03.2014, 22:21
Ապարանցին ընկնում ա գետը, ասում ա «քշի՛ Կոմիտաս»:

Sambitbaba
05.04.2014, 03:07
- Ո՞վ է եղել առաջին ապարանցին։
- Նոյի էշը։

V!k
07.05.2014, 00:03
Ապարանցին առաջին անգամ ավտո ա առնում, հարևանները հարցնում են.
- Ավտոիդ անունն ի՞նչ ա:
Ասումա.
-Առաջիննա, ուզում եմ հորս անունը դնեմ...

_Հրաչ_
28.05.2014, 12:09
Ֆերմայի տերն անասնաբույժի հետ պայմանավորվում ա, որ սա գա, անասուններին արհեստական բեղմնավորման ենթարկի: Մինչև անասնաբույժի գալը, ֆերմայի տերը ֆերմայի նորանշանակ ապարանցի աշխատողին ասում ա, որ անասնաբույժ ա գալու, անասուններին արհեստական բեղմնավորի, իսկ ինքն էլ գործերով գնալու ա, չի կարող ներկա գտնվել, հանձնարարում ա, որ անասնաբույժին ընդունի, ցույց տա բեղմնավորման ենթակա ապրանքը: Աշխատողն ասում ա.
-Բա ո՞նց իմանամ, թե որ անասուններին պետք ա բեղմնավորի: Համ էլ արհեստական բեղմնավորումն ի՞նչ ա:
Ֆերմայի տերը ցույց ա տալիս համապատասխան սեկցիաներում փակված անասուններին ու ասում.
-Որպեսզի չմոռանաս, էդ սեկցիաների դռների մոտ մեխ մխի, մնացածի հետ դու գործ չունես, անասնաբույժը կանի,_ու գնում ա:
Անասնաբույժը գալիս ա, ապարանցին ընդունում ա, տանում անասունների մոտ, անասնաբույժն էլ, մինչև անասունների մոտ մտնելը, տեսնելով դռան մոտ մխած մեխը, հարցնում ա.
-Բա էս ի՞նչ մեխ ա:
-Դե... երևի որ շալվարդ կախես: :think

:D

V!k
04.06.2014, 12:08
Ապարանցին ձեռքերը գրպանը դրած մտնում ա կազինո, կռուպյեն հարցնում ա խաղում ե՞ք, ասում ա չէ, քորում եմ:

_Հրաչ_
14.07.2014, 20:43
Ապարանցին՝ թութակն ուսին, մտնում ա բար: Բարմենն ասում ա՝ ներեցեք, կենդանիների հետ մուտքը բար արգելվում է: Թութակն էլ թե.
-Բա էս էշին ի՞նչ անեմ... :think

:))

insider
14.07.2014, 21:15
Իրական անեկդոտների շարքից: Վաղուցվա պատմություն է: Մի քանի օրով հյուր էինք գնացել Ապարան: Տանը մեծ բաբո (տատի) կար: Թոռները հոգու հետ խաղում էին.

- Բաբո, գիտե՞ս, որ Ապարանին քաղաքի ստատուս են տվել
- Վա՜յ բալա ջան, էդ քաղաքի շոգին ո՞նց ենք դիմանալու ...

Այբ
14.07.2014, 21:23
Ապարանցին էշին գրկած գնում է: Հարցնում են.
-Էդ ինչու՞ չես նստում, ինքը տանի քեզ:
Ապարանցին պատասխանում է.
-Ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:

Universe
17.02.2015, 23:51
Ապարանցու հերը մեռնումա, տանումա դիակը հեռուստացույց սարքողի մոտ, հեռուստացույց սարքողը զարմացած հարցնում ասումա խի՞ ես մոտս բերել, ապարանցին պատասխանումա - պատկերը կա՝ ձենը չկա:

Sambitbaba
18.02.2015, 08:35
Ապարանցի. - Բժիշկ, ինչ կլինի, մի դեղ գրիր, խմեմ, մի քիչ խելոքանամ...
Բժիշկ. - Խնդրեմ, ընկեր ապարանցի: Վերցրու այս հաբերը. կխմես, կխելոքանաս:

Մի շաբաթ հետո:

Ապարանցի. - Բժիշկ, էս տվածդ հաբերը ոնց որ ծծովի կոնֆետ լինեն...
Բժիշկ. - Տես, ապարանցի ջան, արդեն սկսել ես խելոքանալ...

My World My Space
14.05.2015, 13:07
Ասըմ ա՝ աբարանցին Թայլանդից փող ձգող թալիսման ա առնում, գալիս ա Էրևան, փողոցն անցնելուց ինկասացիայի ավտոն հելնում ա վրեն...

Նարե91
01.08.2015, 17:33
Ապարանցին ավանակի վրա նստած ՀՀ սահմանն է անցնում, հարցնում են՝ ինչ ազգ ես: Սա ասում ա ՝ հայ, գրանցում են:
Ավանակն էլ ասում ա դե որ տենց ա, ինձ էլ գրե՛ք՝ ձի: :))

Նարե91
18.08.2015, 08:16
պետավտոտեսուչը ապարանցուն բռնում ա, ասում ա. «Ախպեր ջան, համ խմած ես, համ ծխում ես, համ հեռախոսով ես խոսում, համ էլ ռեմենդ գցած չի։ Հիմա գրե՞մ։» Ապարանցին էլ պատասխանում ա. «Չէ, ախպեր ջան, կհիշեմ։

My World My Space
11.09.2015, 23:13
Աբարանցին գալիս ա տուն, կնգան սիրածի հետ բռնացնում ա, զանգում Սաշիկի հետ կիսվում ա… :D

Աթեիստ
23.10.2015, 10:47
Ապարանցին ընկերոջը հանդիպում ա ու ասում.
-Համարս փոխել եմ, թազեն գրի, 096, սա՜ղ 0, վերջում երեսունութ, քառասունվեց։

Տրիբուն
31.01.2016, 20:33
Աբարանցու էշը ծերացած ա լինում, հեր ու տղա որոշում են սպանեն, որ էշը չտանջվի։ Մտածում են, որ ամենարագ ու հումանիստական ձևը էշին հոսանքի տալն ա։ Տղեն լոմը վերցնում ա, միացնում ա հոսանքին, հերը էշի գլուխը բռնում ա, որ չփախնի, տղեն հոսանքին միացրած լոմը մտցնում ա էշ քամակը։ Էս հոսանքը փոխանցիկ տալիս հորը սպանում։ Դատի ժամանակ էս դատավորը հարցնում ա․
- Գոնե հասկացա՞ր քո սխալը որն էր։
- Հա, լոմը պիտի հորս քամակը մտցնեի։

Lancet
31.01.2016, 23:12
Ապարանցուն հարցնում են՝ 4 անգամ 4, ասում ա՝ հը՞ն, կրկնում են՝ 4 անգամ 4, ասում ա՝ հաաա։

Անվերնագիր
31.01.2016, 23:28
Էս աբարանցու Հերը մի օր մտնում ա տուն ու տղուն ասում․
-Ֆսյո տղա ջան էս օրվանից էլ ոտքով գործի չենք գնա, 2 հատ էշ եմ բերել: Արի գնանք գոմ ցույց տամ:
Գնում են գոմ․
-Պապ բա ո՞նց ենք ջոկելու ո՞րն ա քոնը, ո՞րն ա իմը
- Հորտ ո՞ւմ տեղն ես դրել․ Էտ էլ եմ մտածել տղա ջան․ մեկի ականջից միքիչ կկտրեմ, կտրած ականջովը ես կքշեմ, չկտրածը՝ դու:
Սրանց բոցավիկ հարևանը խոսակցությունը լսում ա, ու գիշերը բռնում չկտրած էշի ականջից կտրում ա ու հավասարցնում էն մյուս էշին:
Առավոտը տղեն ջղային մտնում ա Հոր մոտ․
-Այ հեր ձե՞ռ ես առնում, մեծ մարդ ես, էտ ի՞նչ ես անում, դե արի ու ջոկի ո՞րն ա իմը, ո՞րն ա քոնը:
-Լավ, լավ, էսօր մեկի ականջը միքիչ էլ կկտրեմ, առավոտը կտրածով կեթաս գործի:
Հարևանը նորից լսում ա խոսակցությունը, ու նորից բռնում հավասարցնում ա:
Հաջորդ առավոտ տղեն կատաղած մտնում ա հոր մոտ․
-Հորս արև էս ի՞նչ ես անում այ հեր, լակոտի տեղ ե՞ս դրել, չե՞ս կարում նորմալ կտրես․
- Արա դե զայեբատ արիր թողիր, սևը քոնն ա, սպիտակը իմը:

_Հրաչ_
01.02.2016, 20:01
Ապարանցու հերը մահանում ա, ընկերը զանգում ա, որ ճշտի՝ երբ ա թաղումը.
-2-ին ե՞ք վերցնելու:
-Չէ, մենակ պապային, մաման մնում ա:

Անվերնագիր
22.02.2016, 23:46
Աբարանցու տղեն հազարանոց գտնում ա տանում ա հոր մոտ․
-Պապ Չարենցի ծննդականը գտել եմ․
- Այ ոչխար, որ նկարը վրեն ա ուրեմն պասպորտն ա :

Այբ
28.06.2016, 20:07
Ապարանցուն ասում են.
-Գիտե՞ս, որ կնիկդ քեզ գարաժի մեջ դավաճանում ա։
- Էդ գարաժը էլ իմը չի։

Այբ
28.07.2016, 18:28
Ապարանցին գնում է թաղում, մոռանում է, թե ինչ պիտի ասի հարազատներն, ասում է․
-Կներեք,որ մեռավ...

_Հրաչ_
18.08.2016, 22:19
Ապարանցին բջջային հեռախոսն սկոչով փաթաթում ա հեռուստացույցի պուլտի հետ, որ եթե պուլտը կորցնի, մեկ ուրիշ հեռախոսով զանգի ու գտնի:

Ջուզեպե Բալզամո
19.08.2016, 11:53
Ողջույն ժող ջաններ: Չնայած որ հաճախ մտնում կարդում եմ, բայց, կամ գրելու բան չեմ ունենում, կամ` հավես... էսօր երկուսն էլ կան :)
Ուրեմն... ապարանցին ընկնում ա մի խոոոորը փոս: Դուրս գալու անհնարինությունը պարզելուց հետո Աստծուն խնդրում ա. "Աստված ջան, կամ ինձ փրկի հանի ստեղից, կամ էլ արագ սպանի` չտանջվեմ": Մեկ էլ երկնքից մի հատ պարան ա իջնում փոսի մեջ: Ապարանցին մի քիչ մտածում ա ու... կախվում ա էդ պարանով...

_Հրաչ_
24.03.2017, 12:12
Ապարանցին տեսնում ա, որ շուկա նոր մտած «Լվա ինքդ» լվացակետերը լավ են աշխատում, մտածում ա մի տենց օրիգինալ բիզնես էլ ինքը մտածի, վարսավիրանոց ա բացում, վերևը ցուցանակ ա դնում՝ «Կտրիր ինքդ»:

© գյումրեցի ընկերս

Տրիբուն
24.03.2017, 12:38
Եվրոպական ինքնաթիռի երկու մատոռը օդի մեջ ատկազ ա անում։ Չեն իմանում ինչ անեն, էս կապիտանը ստյուարդեսային կանչում ա, ասում ա նայի սալոնում հայ կա, դրանք խելոք ժողովուրդ են, մի լուծում կգտնեն։ Պարզվում ա մի հոգի աբարանցի կա սալոնում։ Կանչում են պիլոտների կաբինա, էս կապիտանն ասում ա. ախպեր, երկու մատոռն էլ ատկազ ա արել, ին՞չ անենք։ Էս աբարանցին մի քիչ մտածում ա ու ասում ա ..... ախպեր, ձև չունես, պիտի ծախես։

_Հրաչ_
25.03.2017, 09:40
Ապարանցուն ասում են՝ էժան տուն կա, կառնե՞ս, ասում ա՝ հո գողացած տուն չի՞:

My World My Space
25.03.2017, 11:42
Իրական դեպք.
Մեր ապարանցին գնացել էր բանկ ոսկու գրավը հանելու, աշխատողը հարցնում ա.
- Ձերը ի՞նչ էր, ապարանջա՞ն
-Քուրս, ինչի՞ց ջոգեցիր որ աբարանցի եմ…

Աթեիստ
25.01.2018, 00:04
FB-ից ցրած։


Վամպիռը ապարանցուն հավանում ա, կծում ա որ իրա պես վամպիռ սարքի:
Պտի մի 3 րոպեյում դառնա` չի դառնում:
Նայում ա 5րոպե ա անցնում 10, 15, 30... ապշած նայում ա:
Ապարանցին ասում ա -Ապեր, էս խի՞ էշացար?:

_Հրաչ_
15.07.2018, 19:12
Քանի որ խոստացել էի, որ խնդիրը լուծվելու դեպքում (https://www.akumb.am/showthread.php/45428-Microsoft-Office?p=2577477&viewfull=1#post2577477) անեկդոտ կպատմեմ, ահավասիկ:

Ապարանցին գնում ա՝ աշխատանքի ընդունվելու, հարցնում են.
—Վոռդ Քորել գիտե՞ս:
—Հա, գիտեմ, բայց դա էական ա՞:

Universe
19.07.2018, 10:22
Իրական դեպք։ Մի 7-8 տարի առաջ էր, գնացել էինք շուրջպարի։
Ապարանում մտա խանութ ծամոն առնելու, ծամոնները շարած են ապակյա վիտրինայի մեջ։ Վաճառողը ապակյա վիտրինայի հետևից ծամոնը պահել ասում էր վերցրեք։

շշուկ
20.07.2018, 00:08
Ապարանցին հարցնում ա թերմոսն ի՞նչ ա: Պատասխանում են, որ դա էնպիսի բան ա, որ
ամառները հեղուկը սառն ա պահում, ձմեռները՝ տաք: Ապարանցին էլ զարմացած հարցնում ա...
-Լավ, բա դա ո՞նց ա ջոգում ամառ ա, թե՞ ձմեռ:

_Հրաչ_
20.07.2018, 08:49
Ապարանցին երազում ախորժակով լավաշ ա ուտում, վեր ա կենում, տեսնում ա՝ սավանի կեսը կերել ա:

Անվերնագիր
27.02.2019, 17:23
Աբարանցին հեռախոսով զանգում ա ախպորը.
-Ալո, Հակո՞բ, ախպեր դժբախտություն ա պատահել, պապան էրեկ բարձրացել ա տանձի ծառը տանձ քաղելու…
-Հետո՞
-ի՞նչ հետո, ծառից ընկավ… (երկար լռություն) պապան էլ չկա.
- Ո՞նց թե չկա. հլը ծառի տակը նայեք

Sambitbaba
15.02.2021, 04:53
Տրնդեզի օրը ապարանցին տուն է գալիս կոտրած ճակատով։

- Այտա, էտ ի՞նչ ա եղել...
- Հեչ, տղերքը կրակը պատի կողքն էին վառել...

Arjo
15.02.2021, 20:35
:DՈՒրեմն մի հատ հավատացյալ ապարանցի ու մի հատ աթեիստ ապարանցի մահանում են ու ընգնում դրախտի դռան մոտ,Հավատացյալ ապարանցուն ներս են թողնում դրախտ,երբ հերթը գալիս է աթեիստ ապարանցուն սրան չեն թողնում,նա էլ հարցնում է ինչու,նրան պատասխանում են
Դու մոռացել ես քո էշը հետդ բերես: :D

Sambitbaba
16.02.2021, 21:24
:DՈՒրեմն մի հատ հավատացյալ ապարանցի ու մի հատ աթեիստ ապարանցի մահանում են ու ընգնում դրախտի դռան մոտ,Հավատացյալ ապարանցուն ներս են թողնում դրախտ,երբ հերթը գալիս է աթեիստ ապարանցուն սրան չեն թողնում,նա էլ հարցնում է ինչու,նրան պատասխանում են
Դու մոռացել ես քո էշը հետդ բերես: :D

Այսինքն, հավատացյալին ծանոթով առանց էշ է՞լ են թողել...
Թե՞ հավատացյալը էշով էր եկել...
Թե՞ հավատացյալը հենց... մեղա,մեղա...