PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիլվա Հակոբյանի՝ մայրիկիս աշխատանքները:

AniwaR
21.05.2010, 18:02
Բարև բոլորին: Ճիշտն ասած՝ մի քիչ տատանվում էի՝ բացել նման թեմա, թե ոչ: :oy Վախենում էի՝ մարդիկ կմտածեին, թե ինքն իրեն է գովազդում (ավելի ճիշտ՝ իրա մամային), ու ճիշտն ասած՝ դա էլ անում եմ:D, ինչևէ, կուզենայի, որ ակումբցիներն էլ տեսնեին ու իրենց կարծիքը հայտնեին ներկայացվելիք աշխատանքների մասին:

Մամաս մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց այժմ չի աշխատում: Նկարել է դեռ դպրոցական տարիներից, բայց այժմ իրեն համարում է սկսնակ՝ մանավանդ տեխնիկայի հարցում: Բանն այն է, որ 88-ի երկրաշարժի հետևանքով ընկավ նաև իր նկարելու որակը (չնայած ինքս, դրանք հիշելով, համաձայն չեմ մի տեսակ), և այժմ նոր թափով սկսել է զբաղվել, տեխնիկայի վերաբերյալ գրքեր է կարդում, սովորում: Մի խոսքով... Շատ գլուխ չտանեմ: :) Կաշխատեմ պարբերաբար տեղադրել՝ կամ սորտավորելով՝ ըստ օգտագործված նյութի, ոճի կամ էլ առանց դրա... :)

Շատ ուրախ կլինենք լսել կարծիքներ, քննադատություն, խորհուրդներ՝ և՛ նկարչությունից գիտակ մարդկանցից, և՛, առավել ևս, պարզապես արվեստասերներից ու ոչ միայն:

Հ.գ. Իմ մայրիկը հայկական փոփ երգչուհին ՉԷ::))

AniwaR
21.05.2010, 18:03
Լավ, բացումը մի քիչ էգոիստական է. առաջինն իմ դիմանկարն է:)) (ափսոս տեղափոխվելուց վնասվել է): Վերջին աշխատանքներից են: Առաջին երկուսը՝ յուղաներկ, կտավ, 3-րդ և 4-րդը՝ ջրաներկ:

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02807.jpg?t=1274449638

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02804.jpg?t=1274449807

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02791.jpg?t=1274449931

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02779.jpg?t=1274450207

Բոլոր դեպքերում ներողություն եմ խնդրում լուսանկարման վատ որակի համար:

Meme
21.05.2010, 18:05
Լավ, բացումը մի քիչ էգոիստական է. առաջինն իմ դիմանկարն է:)) (ափսոս տեղափոխվելուց վնասվել է): Վերջին աշխատանքներից են: Առաջին երկուսը՝ յուղաներկ, կտավ, 3-րդ և 4-րդը՝ ջրաներկ:

Բոլոր դեպքերում ներողություն եմ խնդրում լուսանկարման վատ որակի համար:

Բարև,գիտես ես մասնագետ չեմ,բայց ինձ շատ դուր եկավ նկարները,նամանավանդ առաջին երկուսը,իսկ վերջինն էլ ե՞ս դու

AniwaR
21.05.2010, 18:09
Բարև,գիտես ես մասնագետ չեմ,բայց ինձ շատ դուր եկավ նկարները,նամանավանդ առաջին երկուսը,իսկ վերջինն էլ ե՞ս դու

Ոչ, միայն առաջինը: :) Բայց ասեմ, չի բացառվում, որ բոլոր դիմանկարներում միշտ ինձ ինչ-որ նմանություն գտնեք: :D Ես էլ եմ հաճախ նկատում::oy

Meme
21.05.2010, 18:13
Ոչ, միայն առաջինը: :) Բայց ասեմ, չի բացառվում, որ բոլոր դիմանկարներում միշտ ինձ ինչ-որ նմանություն գտնեք: :D Ես էլ եմ հաճախ է նկատում::oy

Բայց լավա,իհարկե կուրախանաք,որ դուք միշտ լինում եք նկարների մեջ,ուղղակի նոռմալ չկարողացա միտքս ձևակերպել,բայց լավ է,որ արվեստագետ մայրիկ ունեք:oy

kyahi
21.05.2010, 18:20
ահհհհհհհհհհհ շաաաաաաատ լավն են, մի քանիսը չէի տեսել, շատ ուրախ եմ Ան ջան, որ թեման բացեցիր, մամադ շատ տաղանդավոր ա ասել եմ ու կասեմ, ես իրա ֆանատն եմ ու երազում եմ հանդիպել նրա հետ, էնպես որ աչքի տակ ունեցիր;) ու շատ եմ ուզում իրա արվեստանոցում լինեմ:oy
ես ասեմ, որ նկարների մեջ կա շունչ, կյանք ու գույնեեեեեեեեեեեեեեերը:love աչքին շատ հաճելի գույներ են ու գիտես հավեսը որն ա, որ շաբլոն չէ, ինչպես հաճախ կարելի է հանդիպել, ճիշտ է ես նկարչությամբ շատ չեմ զբաղվել, բայց իմ իմացածը ինձ թույլ ա տալիս այս խոսքերը ասել…քո դիմանկարի մասին չխոսեմ, որովհետև ինչ էլ ասեմ քիչ կլինի, իսկապես շատ վարպետորեն է արված: ես օրինակ զարմացա, որ մամադ ինչ-որ նկարչական կրթություն չունի, ախր շատ լավն ա …ափսոս էն աղջիկների նկարները չես դրել, անպայման կդնես, նրանք էլ շատ լավն են…
Գիտես ինչն ա հավես, որ մամայիդ աշխատանքների մեջ ազատությունը մաքսիմալ է ու այն որ նա պահի տակ զգացել է ու արել նկատվում ա …
Բառերը մի պահ սպառվեցին, որովհետև լավը գովաբանելու համար միշտ բառերը քիչ են լինում…
Անհամբերությամբ կսպասեմ նոր նկարների:love

AniwaR
21.05.2010, 18:26
Շատ շնորհակալ եմ, կյահի: Դե հատուկ քեզ համար՝ մի քիչ էլ 18+ շարքից. :))

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02800.jpg?t=1274451452

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02803.jpg?t=1274451667

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02808.jpg?t=1274451785

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02777.jpg?t=1274451896

ars83
21.05.2010, 18:27
Նկարների առաջին քառյակի վերաբերյալ:

Շնորհակալություն թեման բացելու և նկարները տեղադրելու համար: Ես մասնագիտությամբ կիլոմետրերով հեռու եմ գեղարվեստից :)), դրա համար հազվադեպ եմ մեկնաբանություններ անում, բայց կուզենայի ասել, որ երկրորդ և երրորդ նկարները դուրս եկան: Ճիշտ է, երկրորդում տղամարդու ձեռքն անբնականորեն մեծ է, իսկ երրորդում այնքան էլ պարզ չէ՝ կինը լացում է, թե ծիծաղում, բայց երկուսն էլ շարժուն և խոսուն նկարներ են: Կարծում եմ, որ նպատակ էլ չի դրվել չափերն ու ձևերը ճշտությամբ պատկերել: Երկրորդում նաև նկարի վերին մասի գույները, թերևս, շատ մուգ են, մարդու գլուխը դրանից մի-տեսակ լղոզվում է (նաև՝ կզակի մոտ), երրորդ նկարում, օրինակ, այդպես չէ:

Սա էլ իմ՝ շարքային հանդիսատեսիս տպավորությունը: :)

Հ.Գ. Ես, հավանաբար, կդադարեմ, կամ շատ ուշ-ուշ կայցելեմ թեման, եթե այստեղ ևս, ինչպես «Ֆորումի անդամների լուսանկարներում», սկսեն պատասխան գրառումներում մեջբերել նկարները՝ ստիպելով ընթերցողին անընդհատ էջը թերթել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ եթե «կորեմ», զարմանալի չլինի:

AniwaR
21.05.2010, 18:33
Նկարների առաջին քառյակի վերաբերյալ:

Շնորհակալություն թեման բացելու և նկարները տեղադրելու համար: Ես մասնագիտությամբ կիլոմետրերով հեռու եմ գեղարվեստից :)), դրա համար հազվադեպ եմ մեկնաբանություններ անում, բայց կուզենայի ասել, որ երկրորդ և երրորդ նկարները դուրս եկան: Ճիշտ է, երկրորդում տղամարդու ձեռքն անբնականորեն մեծ է, իսկ երրորդում այնքան էլ պարզ չէ՝ կինը լացում է, թե ծիծաղում, բայց երկուսն էլ շարժուն և խոսուն նկարներ են: Կարծում եմ, որ նպատակ էլ չի դրվել չափերն ու ձևերը ճշտությամբ պատկերել: Երկրորդում նաև նկարի վերին մասի գույները, թերևս, շատ մուգ են, մարդու գլուխը դրանից մի-տեսակ լղոզվում է (նաև՝ կզակի մոտ), երրորդ նկարում, օրինակ, այդպես չէ:

Սա էլ իմ՝ շարքային հանդիսատեսիս տպավորությունը: :)

Հ.Գ. Ես, հավանաբար, կդադարեմ, կամ շատ ուշ-ուշ կբացեմ թեման, եթե այստեղ ևս, ինչպես «Ֆորումի անդամների լուսանկարներում», սկսեն պատասխան գրառումներում մեջբերել նկարները՝ ստիպելով ընթերցողին անընդհատ էջը թերթել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ եթե «կորեմ», զարմանալի չլինի:

Շնորհակալություն: Անհամաչափությունները ճիշտ նկատեցիք: Նմանատիպ ստեղծագործական նկարներում շեշտն ավելի շատ դրվում է շարժման և ոչ թե համաչափությունների վրա: Հետո կտեղադրեմ գծանկարներ, արտանկարներ լուսանկարներից, մարդկանց ֆիգուրաներ, որտեղ արդեն համաչափությունների վրա ուշադրություն դարձված է:

Իսկ գույների առումով պետք է ասեմ, որ լուսանկարներն իրոք չափազանց անհաջող են արված, հատկապես այն ջուր խմող մարդը, նկարն իրականում ամեն անկյան տակ ծուռ է, դրա համար գույները բնականում ինչպես, որ կա, այդպես չեն երևում: :(

Հ.գ. Միանում եմ ars83-խնդրանքին, նկարները մի մեջբերեք գրառումներում, եթե առանց դրանց էլ կարելի է մեկնաբանություն անել: :)

kyahi
21.05.2010, 18:38
Հակոբյաաաաաաաաան:love
մամայիդ խնդրի մի քիչ էլ հակառակ սեռի նկարներ նկարի նույն ոճով:oy
հիմա ասեմ, այս նկարների մեջ նորից ու նորից զգացվում ա մամայիդ վրձինի ազատ ու թեթև շունչը, նկարների հետևի պլանը շատ ապստրակտ է, չնայած ինքը ոճն էլ կարելի է էդպես անվանել, գույները ինձ նորից խենթացրեցին:love
հա մի քանի նկար կարելի ա միանգամից նվիրել Բայանդուրին:D իմ կարծիքով նա այդ նկարներին ավելի լավ կգնահատի ու լավ խոսքեր կասի:))
սիրում եմ էլի օրիգինալ մարդկանց ու հատկապես սիրում եմ այդ մարդկանց ստեղծագործություններին նայել:love

AniwaR
21.05.2010, 18:40
հա մի քանի նկար կարելի ա միանգամից նվիրել Բայանդուրին:D

Հա, ծիծիկների թեման ծաղկում ա: :))))

Yellow Raven
21.05.2010, 18:41
Նկարելու ոճը բավականին նման էր բարեկամներիցս մեկի նկարելու ոճին:o (Հաստա՞տ մամադա նկարել:)) )

Առաջին նկարը `դիմանկարդ, շատ լավն էր որպես ուղղակի նկար, բայց որ ինչ-որ պատկերասրահում մի տեղ տեսնեի, չէի գուշակի, որ դու ես նկարում;)
18+-երից վերջինը շատ դուրս եկավ, մի տեսակ գունային գամման շատ չի, ինչպես մյուս նկարներում ու ամեն ինչ տեղը տեղինա:)

Հ.Գ. Թեմայի վերնագրում ստորակետ կա:oy

AniwaR
21.05.2010, 18:45
Առաջին նկարը `դիմանկարդ, շատ լավն էր որպես ուղղակի նկար, բայց որ ինչ-որ պատկերասրահում մի տեղ տեսնեի, չէի գուշակի, որ դու ես նկարում;)

Օյ, իսկ ես կասեի՝ շատ-շատ նման է, ավելի նման է ինձ, քան ինքս իրականում կամ: Սա ուղղակի չեմ ասում: Էլի ինձ շատ է նկարել, ու չեմ հավանել, ինձ չեմ տեսել: Բայց էստեղ միանշանակ ես եմ: :) Ուղղակի պահի տակ տարբեր եմ լինում, դու ինձ մի անգամ ես տեսել ընդամենը, որը հաստատ ամբողջական պատկերացում կազմելու համար քիչ է, թեկուզ միայն տեսքի առումով, իսկ էստեղ...մմմ... ոնց ասեմ, ընդհանուր ես եմ էլի: :oy

AniwaR
21.05.2010, 18:48
18+-երից վերջինը շատ դուրս եկավ, մի տեսակ գունային գամման շատ չի, ինչպես մյուս նկարներում ու ամեն ինչ տեղը տեղինա:)

Հա, մոռացա նշել. վերջինը ջրաներկ է, մյուսները՝ յուղաներկ: Ջրաներկը միշտ ավելի թեթև, թափանցիկ տպավորություն է թողնում: :)

Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: :)

Ուլուանա
22.05.2010, 01:51
Ինձ ամենաշատը քո դիմանկարը դուր եկավ։ :love Համ որպես նկար է հաջողված, իմ կարծիքով, համ էլ մի տեսակ սեր կա մեջը. :) երևի պատահական չի, որ հենց քո նկարն է։ Նկարելիս իր մայրական սերը լավ ներդրել է նկարի մեջ։ :)

AniwaR
22.05.2010, 04:36
Մի քանի տարօրինակ նկար: :}

Օգտագործված նյութերը դժվարանում եմ կոնկրետ ասել, հիմնականում՝ թուղթ ու մատիտ:

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/7.jpg

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/4.jpg

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/9.jpg

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/10.jpg

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/11.jpg

ԿԳԴ
22.05.2010, 10:00
Շնորհակալություն քեզ թեմայի համար, ես քո մայրիկի գործերին արդեն ծանոթ եմ և կարծիքս արդեն հայտնել եմ: Հիմա էլ ստեղ ասեմ, լավն են աշխատանքները, գույնով էլ, կոմպոզիցիայով էլ, կոնկրետ չեմ կարա ասեմ, թե ո՞ր նկարը ամենից շատ դուր եկավ, բայց ասեմ, որ ջրաներկերը ավելի թեթև ու հետաքրքիր են, չնայած քո դիմանկարն էլ ստացված գործ է::) Շնորհակալություն մայրիկիդ....:oy Էս վերջի դրածդ նկարներն էլ հետաքրքիր են, նյութը երևի յուղային պաստել է ջրաներկի հետ համակցած, երրորդ նկարը լավն ա...

Nano2585
22.05.2010, 10:05
Էն սկզբի նկարներում Սարյանական գույներ տեսա ու պարզություն,շատ հավանեցի, շնորհավորիր մայրիկիդ

AniwaR
22.05.2010, 11:46

Շնորհակալություն:

Ճշտեցի. յուղամատիտներ չեն: Սովորական գունավոր մատիտ է, բայց եռագույն միանգամից: :) Ջրաներկ կա միայն նախավերջինում, դրա համար սկզբում նշել էի «հիմնականում»:

AniwaR
22.05.2010, 11:49
Էն սկզբի նկարներում Սարյանական գույներ տեսա ու պարզություն,շատ հավանեցի, շնորհավորիր մայրիկիդ

Թույլ տվեք չհամաձայնել: Ինչ-ինչ, բայց սարյանական գույներից ու թեմաներից, որ հաստատ կիլոմետրերով հեռու են: :) Ամեն դեպքում շնորհակալություն տպավորությունը հայտնելու համար: :)

kyahi
22.05.2010, 12:13
Մի քանի տարօրինակ նկար:
տարօրինակ չեն:angry շատ էլ խորիմաստ ու նկարի մեջ խորանալու հնարավորություն ստեղծող նկարներ են…առաջին նկարը իսկը իմ ճաշակով ա, հավեսն ես բոլորը:love
Ան մեկը գրառումներս կարդա կմտածի պիառ եմ անում մամայիդ աշխատանքները:D բոլոր նրանց ովքեր այդպես են մտածում ասեմ, որ ես ուղղակի չեմ կարող նման օրիգինալ գործերին լավ խոսքեր չասել, միգուցե տեղ-տեղ կիսատ բաներ կան, բայց ընդհանուր այս գործերը ինչ-որ բան ուզում են ասել, ուղղակի պետք է հասկանալ:)

Dayana
22.05.2010, 16:00
Վելվետ, շատ սիրուն նկարներ են, շատ տաղանդավոր մայրիկ: Դու ու՞մ ես քաշել տենց անտաղանդ :)) իրականում սա ակնարկ էր, որ տեսնենք նաև քո նկարները, որովհետև գրեթե համոզված եմ, որ տաղանդը պիտի ժառանգած լինես: :think

AniwaR
22.05.2010, 17:10

Շատ շնորհակալ եմ: :) Անպայման կփոխանցեմ մամային ձեր բոլորի կարծիքները: :)

Հա, իսկ գեները ուզած-չուզած երկկողմանի ճնշել են:)). հայրս էլ է նկարչությունից շատ ուժեղ, բայց չի ստեղծագործում: Դե, ձեռքի շնորհք ունեմ, բայց չեմ զբաղվում, չի ձգում առայժմ: Հազվադեպ նկարում եմ, բայց, օրինակ, սովորական մատիտով, ճեպանկարի (իմը դանդաղանկար ա ստացվում) կարգի մի դիմանկարը ինձանից կպահանջի երկար ժամանակ չարչարվել, կառուցումներ անել, չափել-ձևել, որ ճիշտ լինի, իսկ նույն բանը մամաս ու (ընդհանրապես նկարչությամբ բավականաչափ զբաղվող մարդը) 15-20 րոպեում է վերջացնում: Չեմ բացառում, որ մի օր կսկսեմ զբաղվել, բարեբախտաբար նկարչությունը էն արվեստի ճյուղերից չէ, որ պահանջի ջահել տարիքում սկսել: :)) Բայց կարող ա մոտակա ժամանակներս Նիք Դրեյքին որոշեմ նկարել. որ շատ ամաչելու չեղավ, սկան կանեմ, կտեղադրեմ ակումբում::oy

Հինատա
22.05.2010, 17:43
Ասեմ որ ինձ էլ շատ դուր եկան նկարները:
Մայրիկդ նկարում է իմ սիրած ոճով, իմ կողմից շնորհակալություն կհայտնես:

Ֆոտոն
22.05.2010, 23:20
Վելվետ, քո կողմից տարօրիանակ անվանված շարքը ավելի հավանեցի: Քեզ պատկերող նկարն էլ բավական լավն է, այս մեկի վրա կարծես շատ երկար աշխատած լինի: Բայց, անհամեստորեն ասած, ընդհանուր առմամբ գույների անցումները մի տեսակ կոպիտ են, գոնե իմ աչքին: :)
Ամեն դեպքում շնորհակալություն թեմայի համար: :)

AniwaR
23.05.2010, 01:42
http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/0016.jpg

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/0015.jpg

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/0013.jpg

Դատարկություն
23.05.2010, 15:28
Վերջին դրածդ նկարների առաջին գծանկարը շատ հավանեցի:oy:))

AniwaR
23.05.2010, 16:56
Էսօր կարդացի բոլորիդ կարծիքները մամայի համար: Շատ շնորհակալություն: :)

Կոնկրետ Ֆոտոնի այս գրամանը.

Վելվետ, քո կողմից տարօրիանակ անվանված շարքը ավելի հավանեցի: Քեզ պատկերող նկարն էլ բավական լավն է, այս մեկի վրա կարծես շատ երկար աշխատած լինի: Բայց, անհամեստորեն ասած, ընդհանուր առմամբ գույների անցումները մի տեսակ կոպիտ են, գոնե իմ աչքին: :)
Ամեն դեպքում շնորհակալություն թեմայի համար: :)
պատասխանեց, որ համաձայն չի: :)) Լավ է՝ գոնե կոպիտ անցումներ նկատել ես, որովհետև ընդհանրապես չկան: :))
Ամեն դեպքում իր համար շեշտը դնում է նրա վրա, որ կարողանա իր ուզեցածն արտահայտել՝ առանց ուշադրությունը բևեռելու կանոնների վրա: :)

AniwaR
23.05.2010, 17:00
Վերջին դրածդ նկարների առաջին գծանկարը շատ հավանեցի:oy:))

Ահամ, էդ մեկը ես էլ եմ սիրում: :) Ի դեպ, միանգամից տուշով* է նկարված, ոչ թե մատիտով: :) Մնացած երկուսում արդեն մատիտ է:

*Հնարավոր է՝ մարդիկ լինեն, որ տուշը շփոթեն աչքերի համար նախատեսված կոսմետիկ նյութի հետ (շատ է պատահել, ես մեղք չունեմ:))), դրա համար ասեմ, որ այն հիմնականում գծագրության համար նախտեսված գրիչի պես մի բան է, չի ջնջվում: :)

ԿԳԴ
23.05.2010, 18:58
Լավն են գծանկարները, միանգամից ծավալն ու շարժունը զգացվում է, ինձ հատկապես երկրորդը դուր եկավ....:oy

Ուլուանա
23.05.2010, 23:40
Ինձ էլ առաջինը շատ դուր եկավ։ :) Նենց մի տեսակ լիարժեք ա էդ մեկը։

kyahi
28.05.2010, 23:16
Անիիիիիիիիիի:aaa պահանջում եմ նոր նկարներ:
Մամային իմ կողմից բարևներ:))

AniwaR
29.05.2010, 00:20
Անիիիիիիիիիի:aaa պահանջում եմ նոր նկարներ:
Մամային իմ կողմից բարևներ:))

Մերսի Շուշան ջան: Ալարում եմ ափլոդ անեմ ուղղակի::)):Պ Էս 2 օրն էլի կտեղադրեմ: Հավանաբար նատյուրմորտներ: :)

Jarre
22.06.2010, 15:36
Անի, շատ շնորհակալություն այս հետաքրքիր աշխատանքները տեղադրելու համար և այս թեման բաց անելու համար :)

Ես սովորաբար խուսափում եմ ինչ որ մեկի ստեղծագործությունները քննադատել այն նպատակով, որ ցույց տամ, թե մի բան գիտեմ, կամ սեփական կարծիք ունեմ։ Անկեղծ ասած այդ կերպով ինքնահաստատվելը իմ էությանը դեմ է։ Ես սովորաբար ավելի գերադասում եմ վայելել իմ շուրջը գոյություն ունեցող և արարվող գեղեցիկը, քան դրա մեջ խորանալ և թերություններ գտնել։ Թերություն գտնելը շատ հեշտ է ցանկացած գործում, իսկ գեղեցիկը նկատելը ու գնահատելը կարծում եմ, որ այնքան էլ հեշտ չէ, իսկ երբեմն նույնիսկ ջանքեր է պահանջում։

Բայց թույլ տուր արտահայտել իմ խիստ սուբյեկտիվ կարծիքը։ Պարզապես գրում եմ իմ զգացողությունների մասին։ Դուրըս չեկան 18+ շարքի նկարները։ Վուլգար էին ավելի շատ, քան գեղեցիկ։ Պատճառը գուցե այն է, որ ես ընդհանրապես չեմ սիրում այդ ոճը։

Ինձ հատկապես դուր եկան այս ստեղծագործությունները.

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02804.jpg?t=1274449807
Մայրիկդ շատ լավ է կարողացել նկարել «ծարավ»-ը։ Այս նկարի մեջ կարողացա տեսնել այդ մարդու ծարավի խիստ զգացումը ու անհագ ջուրը կուլ տալը։ Իմ դուրը եկավ։

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/DSC02779.jpg?t=1274450207
Այն նկարում գույներն են շատ հետաքրքիր ու հայացքը։

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/10.jpg
Այս մեկը շատ միստիկ ու խորհրդավոր նկար է ինձ համար։ Կրկին ինձ դուր եկավ հայացքը, որի մեջ ինչ որ խենթություն, խելագարություն ու վախ է երևում։ Գուցե լրիվ սխալվում եմ։ Բայց այդպես եմ ընկալում։

http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/0016.jpg
Այ սա գլուխգործոց է։ Նմանեցնում եմ Գարզուի ոճին։ Շատ է դուրըս գալիս։

Կրկին շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի համար ու հաջողություններ եմ մաղթում մայրիկիդ, Անի ջան :)