Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Չգրանցված դեպք ոստիկանությունում



My World My Space
21.05.2010, 16:57
Չգրանցված դեպք ոստիկանությունում....

- Հը, էկա՞ր, մերացու,- ներս մտնող կնջը մռայլ նայեց թաղային Սաքոն:
-Հա, տղա ջան, բա կանչել էիր չգայի՞,- ասաց Հրանուշ մայրիկն ու թաղայինի սեղանին դրեց ձեռքի զամբյուղը:
- Ո՞վ ասեց կանչել էի,- քննախույզ զամբյուղին նայեց թաղային Սաքոն:
- Մեր հարևան Վարդուշը:
- Հա...ճիշտ ա,- հաստատեց թաղայինը,- էն, որ զուգարան էր սարքում, չէ՞: սարքե՞ց:
- Հա, բա ո՞նց, բալա ջան, ապրի շնորքդ, խեղճի էրեխեքը բոլ-բոլ դուրս են գալիս.... քեզ օրշնելով....
- Ընչի՞, ես հո բիոմիցին չե՞մ, որ արգելեի....,- ծածաղեց սաքոն,- քո հա՞րցը որն ա....
- Ինչ հարս, բալա ջան, ես հարս չունեմ...
- հարս չէ, մերացու, հարց: Հավանոց էիր չէ՞ ուզում սարքեիր...
- Հա բալա ջան, ճտերս մեղք են, դուրսը չմնան` սատկեն
- Թույտվություն ունե՞ս:
- Սատկելու թույլտվությունը ո՞րնա, մեռնեմ ոտացդ:
- Ձե՞ռ ես առնում, այ կնիկ, ասում եմ թուղթ, թուղթ ունե՞ս....
- Թո՞ւխս, ունեմ, բալա ջան, երկու հատ, էսօր էգուց կվերկենան:
- Այ կնիկ խո՞ւլ ես, ասում եմ թույտվություն ունե՞ս....
- Հա տղա ջան, ոնց չունեմ: Հալիվորիս համոզեցի` թույլ տվեց, էն այգու հետևը....
- Հլը ստե նայի, հալիվորս: Բա մենք, մենք թույլ տվել ե՞նք` պետությունը: Անօրինական շինարարություն ես անում ու` հալիվորս: վարդուշքը քեզ բան չի՞ ասել ...
- Ասել ա:
- Ի՞նչ ա ասել:
-Ասեց շատ-շատ բարևներ կտանես մեր թաղայինին, Էրեխեքս, ասա, բոլ-բոլ....
- Էլ ի՞նչ ասեց:
- Ասեց էն էրկու մեշոկ կոմբիկերը, որ ուղարկել եմ մեր թաղայինին, թող բարով վայելի....
- Էդ բոլորի մո՞տ էր ասում:
- Բոլորն ո՞վ ա բալա ջան:
- Ու՞մ մոտ էր ասում, այ կնիկ....
- Հեչ, ո՞վ կար որ, հասմիկն էր` դեմի մայթի, պոչտալյոն Գասպարն էր, մեկ է՜լ..... հա էն այլկագոյլիկ Մուկուչն էլ վայթե լսեց: վայթե վարդիթերն էլ էր լսում.... շատ վատ բերան ունի....
- լաաաա՜վ, հետո՞: Քեզ ինչի՞ ուղարկեց իմ մոտ:
- Ասեց քեզ բան բերեմ: Ես էլ ասի` այ աղչի, ինձ բան որտեղի՞ց, պառավ, թոշակառու կնիկ եմ....
- Հետո, հետո....
- Ասեց չտանես` չեն թողնի հավանոցդ սարքես:
- Է, համոզե՞ց:
- Չէ հա: Ասեցի թոռանս կասեմ մի նամակ կգրի էն մեր թագավորին:
-Ի ՞նչ թագավոր:
- Է՜ն, որ ամենավերևումն ա նաստում: Անունը ո՞նց էր, բալա ջան.... հա, հասցեն չե՞ս ասի....
- Յա՜, տո սպասի այ կնիկ, էդ քեզ արգելե՞լ են, որ տենց իրար ես անցել,- խառնվեց իրար թաղայինը:
- Է՜, եսի՞մ, բալա ջան, էդ ծամ կտրած Վարդուշն ասում ա` դրանք գազան են, մինչև բերանները մի բան չքցես, չեն հանգստանա:
- իյաաա՜, էդ ո՞վ ա էդ գազանը....
- Եսի՞մ, վայթե ձեր նաչալնիկը, բալա ջան.....
- ուրեմն տենց հա՞,.... հմի էս ի՞նչ ես բերել....
- Հավ ա, բալա ջան....
- հա՞վ....
- Հա, չեփեցի: ասի, որ գազան ա, երևի հում-հում կուտի....
- Ցնդել ե՞ս, այ կնիկ, հմի սա հավ ա՞....
- հա, բալա ջան,- ասաց Հրանուշ մայրիկն ու բացեց զամբյուղի բերանը:
Հավերը կրթկրթալեն, դուրս եկան զամբյուղից, ու կանգնեցին սեղանին:
- Վայ, վայ,- գույնը գցեց թաղայինը,- տըո դու հո խայտառակ չե՞ս, վեր կաց սրանց հավաքի ու շառդ քաշի ստեղից,- ուր ձեռքը կատաղած խփեց սեղանին:
Հավերը սարսափահար դուրս թռան միջանցք:
- Բռնե՜ք դրանց,- կարմրատակած գոռաց թաղայինը ու դուրս թռավ հետևներից:
- Ո՞ւր ա,- իրար անցան ոստիկանները,- ո՞վ ա.....
- դուռը փակեք, շրջապատեք,- դուրս թռան մյուս բաժիններից:
- Զինվա՞ծ են,- գույնը գցած հարցրեց մի սերժանտ ու դուրս քաշեց ատրճանակը:
- էդ ի՞նչ ձեներ ա ըտեղ,- լսվեց սելեկտորից պետի ձայնը, ո՞ւմ եք բռնել....
- Հեչ, պարոն .........յան,- զեկուցեց հերթապահը,- թռչուն ա, չախալ, չալպուտուրիկ....
-Ի՜՞նչ,- դողաց պետի ձայնը,- Չախկալի՞ն, էն որ ռոզիսկի մե՞ջ ա.....: Այ ապրեեե՜ք, թևերը ոլորեք, հեսա իջնում եմ:
- Ոտքերն ենք կապել, չի թռչի:
- Կթռչի, այ տղա, դուք չգիտե՞ք, թե ինչ կազյոլ տիպ ա.....
- Ախր..., անվսատհ ասաց հերթապահը,- հեսա մյուսին էլ բերեցին, էս էլ ա հավ... բերենք Ձեզ մո՞տ:
- Փակեք խցիկում,- կարգադրեց սելեկտորը,- եսա իջնում եմ.....
- բան չեմ հասկանում,- գլուխը քորեց հերթապահը, պետի քեֆը կարո՞ղ ա, լավ ա...... ասում ա, ուզում եմ հետները զրուցեմ.....
- Հմի սրանց փագե՞մ,- հարցրեց սերժանտը:
- Էդ ընչի՞ որ,- հայտնվեց Հրանուշ մայրիկը,- էդ իմ հավերին ընչի՞ եք բանտարկում..... Այլկագոյլի՞կ են, նարկոմա՞յն են..... բալա ջան,- դիմեց թաղայինին,- էս ի՞նչ հաշիվ ա.....
- Հանգստացեք, մայրիկ,- կնոջ թևից քաշեց թաղայինը,- համբերեք, ես հիմա.....
- Չեմ հասկանում..... ուզել եք` բերել եմ.....,- չի հանդարտվում Հրանուշ մայրիկը:
- Փորձաքննության համար,- շուրջը հավաքվածներին սկսեց բացատրել Սաքոն,- կասկածելի հավեր էին երևում, ասի ստուգենք` հիվանդություն չգցեն թաղի մեջ.....
- Իյա՜,- նեղացավ Հրանուշ մայրիկը,- բա էս հավերը հիվանդ ե՞ն, հլա աչքերին նայի.....
- Ըհը՜, - փորձեց ծիծաղել թաղայինը,- տեսնո՞ւմ ես մայրիկին, ուզում ա գլուխն ազատի, առողջ հավերին ա բերել..... էդ հավերը մեզ պետք չեն,- դիմում ա հերթապահին,- տվեք իրան, թող առնի, գնա:
- Բա պետը կարգադրեց մեկուսացնե՞լ.....- զարմացավ սերժանտը:
- Այ տղա, ստեղ հավ մեկուսացնելու տեղ ա՞,- մի քիչ զվարթացավ Սաքոն,- համ էլ իմ թաղի հավերը չե՞ն: բաց թող: ես պետին պատասխան կտամ:
- Տուր, ասաց հերթապահը,- տուր, թող տանի....
-Դե մերիկ ջան,- Հրանուշ մայրիկին դեպի դուռն ուղեկցեց Սաքոն,- մեկ էլ ստեղ չգաս: Ախր ստեղ քխ-քխ, բում-բում, հանցագործերի տեղ ա, ի՞նչ գործ ունես ստեղ...
- Բա հավանոցս,- շվարեց Հրանուշ մայրիկը,- հիմա ո՞նց կլինի, բողոք գրե՞մ.... հասցեն էլ չասիր....
- Տո չէ, ի՞նչ բողոք, այ մերիկ ջան, գնա հանգիստ սարքի, թույլ եմ տալիս....
- Վայ ապրես, բալա ջան,- ուրախացավ Հրանուշ մայրիկը,- հավերիս օրշնությունը վրեդ լինի....
-էս ի՞նչ հաշիվ էր, այ տղա,- վերադարձող թաղայինին հարցրեց հերթապահը:
- է, է, է..... ի՞նչ հաշիվ,.... էս մեկը հաշիվ չէր,- ձեռքը թափ տվեց թաղային Սաքոն, ու դանդաղ բարձրացավ պետի մոտ.....

Chilly
21.05.2010, 17:21
էս ինչ դիմեդրոլ պատմվածք էր, այ ախպեր :D ապրես, շատ լավն էր :)

Tig
21.05.2010, 17:39
:hands Արա Հով դու վերջն ես:D դու տաղանդ չես է, դու տաղանդաշատ ես ես…:D

Լսի, կարդում էի ու մտքումս, անկախ ինձնից, պատկերացնում, որ սա կարգին կարճամետրաժ ֆիլմ կդառնա…:think ծանոթ ռեժիսոր չունե՞ս…

My World My Space
21.05.2010, 17:47
էս ինչ դիմեդրոլ պատմվածք էր, այ ախպեր :D ապրես, շատ լավն էր :)


- Հա, բա ո՞նց, բալա ջան, ապրի շնորքդ, խեղճի էրեխեքը բոլ-բոլ դուրս են գալիս.... քեզ օրշնելով....
- Ընչի՞, ես հո բիոմիցին չե՞մ, որ արգելեի....,- ծածաղեց Սաքոն,


:D;) լրիվ ուրիշ դեղ ա, պարզվում ա.......

Արևածագ
21.05.2010, 21:34
:hands Արա Հով դու վերջն ես:D դու տաղանդ չես է, դու տաղանդաշատ ես ես…:D

Լսի, կարդում էի ու մտքումս, անկախ ինձնից, պատկերացնում, որ սա կարգին կարճամետրաժ ֆիլմ կդառնա…:think ծանոթ ռեժիսոր չունե՞ս…

Միայն սա չէ: Վերջին բոլորն էլ՝ «Երթուղայինից...» սկսած, բեմական մանրապատումների համար, իմ կարծիքով, իսկականն են: Կարդալիս անգամ պատկերացնում էի դրանց հնարավոր ընդունելությունը հանդիսատեսի կողմից:ok:

Ռուֆուս
27.05.2010, 13:34
Բոլ-բոլ ծիծաղեցի, շատ լավն էր :))

Արդեն քո ֆանատն եմ, շուտ շուտ գրի :)

My World My Space
12.06.2010, 09:25
Չգրանցված խոսակցություն....

- Այլո՞, վայ բարև՜ 02 հրոխպեր ջան.... ով ա խոսո՞ւմ.... քու հետ օղչար ա խոսում` Խդոյի սև օղչարը.... Խդո՞ն, այ թաղեմ Խդոյին հա՜, ու վրեն բարով "Բարի արագիլը" երգեմ.....կերավ էտի մեզի հրողխպեր ջան.... սպանեց.... մի խոտն ի՞նչ ա, էդ էլ չենք կարում ուտենք: Ուզում եմ, հրոխպեր ջան, որ գաք ըտոր տանեք ու մեր օրը քցեք` մե շաբաթ խոտ չտաք, հետո էլ մե թիքա տաք, որ ուտի ու բրոցիլոս ընգնի, ու հետո էլ իմ խելքի մի հատ բժիշկ կանչեք վրեն.... Ահ ու սարսափի մեջ ենք.... խեղճ-խեղճ հավաքվում ենք գոմում ու սաղ գիշեր երգում ենք "վայ մեեեեե՜րիկ ինչ լավն էր անկախ Հայաստան...."
ինչ ա թե իմացել ա, որ մեր միսը դառել ա 4000 դրամ, սաղիս կոտորեց անօրենը, էլ մեր կաթը աչքին չի գալիս....էսա դարդից ընգնելու ենք սարերը, դառնանք ղաչաղ.....

էլ ճար չմնաց....

Միակ հույսներս դու ես հրոխպեր, մե բան արա սրանից պրծնենք. էդ սրտամեռից: Մեկ-մեկ մտածում եմ (մեղա՜), չտա՞մ ըտոր սպանեմ, ու թաղման ժամանակ հիդևից միննեկ ես էթամ, որպես իրա միակ հարազատություն.....

Մէ խոսքով սպասում ենք քեզ, գրա մեր հասցեն` գյուղ Օղչարագյուղ, սարի փողոց, չոլի տուն:
մի խումբ գառների անունից` Սևուկ.......

Agni
12.06.2010, 10:34
Վաաայյ, Վորդ դու վորլդ....:D հատկապես "Չգրանցված դեպք ոստիկանությունում...." շատ լավն են երկխուսությունները է, դինամիկա ու շունչ կա մեջը ի սրտե... ապրես:)