PDA

Դիտել ողջ տարբերակը : Արշավականի օրագիր



Chuk
21.05.2010, 11:14
Եթե արշավից հետո ունես օրագրային մտորում, որն ուզում ես պատմել բոլորին ու ցույց տալ, թե ինչ հետաքրքիր ու լավ, դրական օր ես անցկացրել, ուրեմն եկ այստեղ:



Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների (http://www.akumb.am/showthread.php/53734-«Օրագրեր»-բաժնի-կանոնները) մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:

Apsara
27.05.2011, 10:34
Ուխ, գլուխս ու հուշերս փորեցի, նենց լավ բաներ գտա արշավների հետ կապված, պիտի գրեմ, որ չմոռանամ, որ կարդամ ու նորից ապրեմ

Նոր էի սիրահարվել, չէի էլ գիտակցում, պարզապես անընդմեջ ձգվու էի դեպի նա, արշավի ընթացքում շփման համար բառեր պետք չեն, քայլում ես կողք կողքի, նայում շուրջբոլորը, հիանում, եթե աղջկա համար անհաղթահարելի խոչընդոտ է լինում, տղաները օգնում են, իսկ եթե երկուսով առաջ կամ հետ եք ընկել, ուրեմն Նա է օգնում քեզ և դու աշխարհի երջանիկն ես…
Այդ օրվա արշավը դեպի Խոսրովի անտառ էր, նրա խորքերում ինչ-որ տեղ հին եկեղեցու ավերակներ կան, հսկայական կառույց է եղել, բայց ժամանակը, երկրաշարժերն ու անտառը իրենց գործն արել են, մի դատապարտեք, որովհետև կառույցի անունը չեմ հիշում, սակայն լավ հիշում եմ, որ դժվար արշավ էր, դեպի եկեղեցի ոչ մի ճանապարհ չկար, Ապրեսը ինքն էր մշակել երթուղին, դա վեց տարի առաջ էր:
Սկիզբը խոստումնալից էր, ինչպես և մեր ծանոթության սկիզբը, արև էր, ոչ շոգ, անտառը գարնան վերջն էր ապրում, կանաչ, ծաղկած, հյուրընկալ… ճանապարհի մի հատվածը գետի հունին զուգահեռ էր, հետո գետը ուղղությունը փոխում էր, իսկ մենք շարունակում նույն ուղղությամբ: Այդ արշավը նենց մանրամասն եմ հիշում, բայց տեսարաններից մեկը լրիվ ֆիլմ է հիշեցնում.
- դժվար վերելքից հետո՝ սարի բարձունքում կիսահարթ բացատ, լիքը հոգնած ժողովուրդ տարբեր տեղեր նստած կամ պառկած, ոմանք ծամում են, մյուսներ լուսանկարում, մի քանի հոգի խռմփացնում, իսկ աղջիկը ամբոխի մեջ տղային է փնտրում: Ստիպված եղավ նրան առջևում թողնել և ծնողների հետ քայլել՝ կանչեցին, տեսադաշտից կորցրեց, իսկ հիմա չի գտնում: "Մի կտոր բան կեր", "սոված չեմ, բայց տվեք Ապրեսին հյուրասիրեմ", առիթ, որ հեռանա հարազտներից: Հոգնած ամբոխ ու մեկ էլ հեռվից դուդուկի ձայն, աղջկան թվաց՝ այնքան ուժեղ է սիրում, որ հոգու երգի ձայնը ականջներում է հնչում. խելագարվում է. չէ, չի թվում, գնաց ձայների ուղղությամբ և տեսավ՝ նա չէր ծամում, քնած կամ պառկած չէր, այլ դուդուկով մեեեեղմ երաժշտություն էր նվագում, բոլորից հեռու, ծառերի համար, ու քամին ձայնակցում էր նրան: Աղջիկը կամաց մոտ գնաց, զգույշ, որ չխանգարի նստեց նրա հետևում ու ինքն էլ դարձավ թաքուն ունկնդիր: Բաց մարդիկ կերան-խմեցին, հանգստացան և սկսեցին շուրջն ուսումնասիրել, տղայի հեռուն մոտիկ դարձավ և հետաքրքրվողներն եկան, խախտեցին լռության և դուդուկի երգը, սկսեցին հարցեր տալ, գործիքն ուսումնասիրել: Աղջիկը մոտեցավ և հյուրասիրեց նրան իր ձեռքի խնձորը: Տղան այդպես էլ չիմացավ իր թաքուն ունկնդրի մասին…

Apsara
29.05.2011, 00:35
Վերելքը շարունակվում էր, եղանակը աննկատելիորեն փոխվում դեպի վատը: Վերջապես հասանք և սկսեցինք կառույցը ուսումնասիրել, լսել նրա պատմությունը, լուսանկարել և հանգստանալ: Մինչ այժմ մի լուսանկար ունեմ նրա հետ կամարի տակ երկուսով կուչ եկած՝ մրսում էինք, անքամի տեղ էինք գտել: Անձրև էր գալիս, բայց երբ շարժվում ես՝ քայլում, անձրևը սարսափելի չէ, նույնիսկ ցեխը, որ կպչում է կոշիկներիդ և ստիպում քեզ ավելորդ կիլոգրամներ ման տալ, չի կարող վախեցնել իսկական արշավականին: Ինչքան շատ էինք թրջվում, տրամադրություններս այնքան շատ էր բարձրանում, ես և նա ամենահամարձակների և դիմացկունների մեջ էինք՝ քայլում էինք առջևից, օգնում: Արդեն քիչ էր մնացել, որ հասնեինք մեզ սպասող ավտոբուսին, ճանապարհի վերջին հատվածն էր, անտառ-արգելանոցից պիտի դուրս գայինք, բայց բնությունը անակնկալ էր պատրաստել այն հատվածում, որտեղ գետը իր հունը փոխում էր, իսկ մենք ուղիղ էինք գնում: Հորդառատ անձրևի պատճառով գետն իր հունից դուրս էր եկել, գազազել և հեղեղել ամբողջ անցանելի մասը: Երկու ելք կար՝ լողալով գնալ գետի հունով, մինչև մի նորմալ ափ կլինի, կամ ցեխերից կառչելով, չորեքթաթ բարձրանալ երեք մետրանոց բնական պատը, չորեքթաթ շարունակել առաջ գնալ որևէ հարմար մասով, մինչ ազատ ափ կհանդիպի: Ընտրվեց պատնիվերը.....

Մի քանի օր առաջ Ապրեսը եկավ իր փոքրիկ սանիկին տեսնելու, և թեյի սեղանի շուրջ նստած հիշեցինք այս արշավը, ինքնաբերաբար հիշեցինք նրան, իմ նորասիրահարվածությունը: Երբեք չեմ ամաչել ու հիմա էլ չեմ ամաչում սիրահարվելուց և խոստովանելուց, մանավանդ, երբ համոզված ես, որ հայտնաբերել և սիրում ես այդ մարդու միջի լավագույնը…

Apsara
14.06.2011, 18:29
Նորից դեպի Խոսրովի արգելանոց, բայց այս անգամ մի այլ հետաքրքիր կառույց պիտի այցելեինք: Գնում ենք Հավուսթառ, էս անունը երբեք չեմ մոռանա, իր տեղանքի լրիվ նկարագիրն է: Արշավը սկսում է Գառնու տաճարի մոտից, իջնում ենք Գառնու ձոր, գնում գետի երկայնքով, դա ամենահեշտ մասն է արշավի, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Երբ մի ճանապարհով բազմաթիվ անգամ ես անցնում, մտովի այն բաժանում ես հատվածների, գուցե միայն ինձ մոտ է այդպես, ես դեռ ամեն հատվածին անուն եմ տալիս: Հաջորդ հատվածը սկսվում է գետն անցնելուց և ձգվում է նեղ արահետով դեպի վեր, հետո բարձունքում ուղիղ է և հեշտ, իսկ առջևում անտառի մուտքն է - իր անտառապահով և բազմաթիվ շներով, որոնք Ապրեսին արդեն ճանաչում են: Արշավը բարդերի մեջ չի մտնում, բայց և հանդերձ հեշտ չէ, դեպի Հավուսթառի մենաստան տանող ճանապարհը անընդհատ վեր է ձգվում, շունչդ սկսում է կտրել, թթվածնային քաղց է առաջանում… մեկ էլ առջևդ հիասքանչ համարյա թե կանգուն կառույց է երևում, ճանապարհին մի քանի խաչքարեր կան, իսկ ինքը ամրոցը մի հսկայական սալաքարի վրա է կառուցված, որ ոչ մի երկրաշարժ և հողի սահք նրան չեն ոչնչացրել: Հետդարձն եմ սիրում, որովհետև մի հատվածում ճանապարհը կտրում ենք, բավականին "կռուտոյ" վայրէջք է հերիք չէ ամբողջ ճանապարհը մանր քարերով է պատված, որ հենց ոտքդ դնում ես մի մետր ներքև ես սահում: Ինձ համար այդ պահը խաղի նման է, ադրեալինով լի խաղ, որտեղ հաղթողները ամենառիսկովներն են և ներքևում ամենաերկարն են հանգստանում: ետո նորից գետն անցնում ենք ու սալաքարրերով գյուղի ճամփով բարձրանում դեպի ավտոբուս: