PDA

Դիտել ողջ տարբերակը : Դժգոհի անկյուն



Chuk
21.05.2010, 11:11
Դժգոհելը վատ բան չէ: Վատ է, երբ կա դժգոհելու բան: Ու վատ է, երբ կա դժգոհելու բան ու չես կարող դժգոհությունդ արտահայտելով սիրտդ թեթևացնել: Դժգոհելու բաները շատ են, չորսկողմդ, ամենուրեք: Եթե ունես դժգոհություն, ապա արի այս թեմա ու օրագրային գրառման տեսքով թեթևացրու հոգիդ:



Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների (http://www.akumb.am/showthread.php/53734-«Օրագրեր»-բաժնի-կանոնները) մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:

Chuk
21.05.2010, 11:32
Չեմ հասկանում, իսկապես չեմ հասկանում...
Միթե՞ կարելի է թեման դեռ նոր ստեղծված, դեռ իրեն ցույց չտված բողոքել: Իսկ գուցե լա՞վն է: Տվե՞լ եք ձեզ այդ հարցը:
Ի՞նչ անենք, որ վերնագիրը «Դժգոհի անկյուն» Է:
Ի՞նչ է, իրավունք չունե՞նք դժգոհելու:
Կամ դու՛, որ ինձ բացասական վարկանիշ ես տվել այս թեմայի համար, միթե՞ ինքդ չէիր բողոքում, դժգոհում հենց վարկանիշիդ տեքստում:
Կամ դու՛, որ թեման իբրև վատ թեմա տեղեկացրիր, միթե՞ հենց տեղեկացումդ դժգոհություն չէր:
Ի՞նչ է, միայն անձնական հարթությունու՞մ պիտի արտահայտվի բողոքն ու դժգոհությունը:
Բայց չէ՞ որ թեման հենց քո համար է:
Չեմ հասկանում, ինչու՞ չսպասել ու չտեսնել, թե այս թեման ինչ է դառնում:
Հա, գուցե ճիշտ ես, գուցե անիմաստագույն թեմա է:
Բայց ինչու՞ չհամբերես ու չտեսնես, թե ինչ է դառնում:
Չեմ հասկանում...
Հա՛, հենց դժգոհ եմ, ու հարցը ոչ տեղեկացումն է, ոչ բացասական վարկանիշը, հարցը հենց վերաբերմունքն է:
Դժգոհ եմ...

Ֆոտոն
21.05.2010, 23:00
Հազիվ մի տեղ, որ մարդ հանգիստ մրթմրթա:
Արդեն երրորդ անգամ ա...

Երթուղյաին նստում եմ, բարձր «երաժշտություն» ա միացրած լինում, խնդրում եմ, որ անջատեն: Մի անգամ չանջատեցին, մյուս անգամներն էլ հանկարծ նորից միացրին: Երրորդ անգամն ա, որ չեմ վճարում նման դեպքում: Այսինքն՝ մարդուս մարդու տեղ չեն դնում: Դեռ չեմ աոսւմ, որ իրենց ծխով էլ խեղդում են ապագա սերնդի առողջությունը:

dvgray
22.05.2010, 03:06
դժգոհ եմ… էն էլ ոնց եմ դժգոհ Ակումբից: Դառել է մի տեսակ թաղի բիսետկա, որի մի ծերում բիձեքով քննարկում են թէ հիմա ովքեր են կարևոր աշխարհում, մյուս ծերում ջահելները քցում բռնում են, հելնեն , թե հ:ա շուտ է… իսկ կնանիք էլ իրանց չփխած բուրդն են լցնում ու քննարկում բադրջանի իկրայի նոր ռեղեպտը…

իհարկե, սա շատ ջերմացնող բաներ ունի իրա մեջ, բայց արդյո՞ք այստեղ դրա տեղն է : կարծում եմ ոչ: Ու՞ր մնացին ինտելեկտուալ քննարկումները:

Դժգոհ եմ, որ Փիլիսոփան չի մասնակցում Ակումբի քննարկումներին:

Արևհատիկ
22.05.2010, 17:07
Էսօր դպրոց էի գնացել: Դե գիտեք վերջին զանգի օրով ինչքան մարդ ա լինում ու լրիվ խառը վիճակ ա լինում: Հեռվից նկատեցի մաթեմատիկայի ուսուցչուհուս: Մոտեցա ու սկսեցինք զրուցել: Խոսում էի առանց կողքերս նայելու, քանի որ չէի գնացել էնտեղ շրջապատս ուսումնասիրելու:
Քիչ հետո տեսա մի ուսուցչուհու, ում շատ էի հարգում ու հենց մեկը փորձում էր մի վատ բան ասել իրա մասին, ես չէի թողնում (էլի, որ չեմ թողնի): Գալիս էր դեպի իմ կողմը, ես էլ տեղիցս վեր կացա, կանչեցի ու բարևեցի, բայց ինքը շատ արհամարական ու ջղայնացած տոնով, ասեց «Ես քեզ տեսել եմ, բայց հետդ չեմ խոսում»: :angry
Հարցրեցի. «Բայց ես ի՞նչ եմ արել» :o
Ասում ա. «Դու մաթեմատիկայի ուսուցչուհուդ հետ խոսում էիր, ես էլ էնտեղ նստած էի, բայց ինձ չես բարևել»:
Ախր, եթե ես իսկապես չուզենայի իրեն խոսացնել, չէի կանչելու իրեն ու չէի բարևելու: Հա, էնտեղ մարդիկ կային, որ իսկապես տեսել եմ ու չեմ խոսացրել: Ու վատը էն ա, որ ինքը չի մտածում. «բայց ինչի պիտի չխոսացնեմ իրեն, ախր ոչ մի բան չի եղել: Վերջին անգամ իրեն տեսնելուց շատ ջերմ հրաժեշտ եմ տվել»:
Ուֆ, լավ է, սենց են անում, որ մարդիկ հիասթափվում են :(

Արևածագ
23.05.2010, 12:38
Տե՜ր Աստված, ինչու՞ ես ինձ այդքան անուղղելիորեն ,ապուշության աստիճանի հասնող միամիտ ստեղծել: Չէ որ այնքան էլ փոքր չեմ, ու որոշ՝ կյանքն ավելի հաճելի ու հեշտացնող բաներ, առանց կարդալու էլ պիտի գլխի ընկնեի...:(

kyahi
24.05.2010, 17:54
Ես ահավոր ներվայնացած եմ:angry
էս ինչ վիճակ ա, գնում ես դասի իբր թե հույս ունենալով, որ էսօր քո դասախոսը կբարեհաճի գալ լեկցիա կարդալ, գնում ես չկաաաաաաաաաաա, ու՞ր ա…" Վայ գիտեք դիպլոմայինի պաշտպանության ա", թե ասա դուք էլ ձեր դիպլոմիկներն էլ, առհասարակ ասա դասախոս ես հետո ինչ, որ ամբիոնի վարիչ ես …դեմքդ արդեն մոռացել ենք, գիտե՞ք վատը որն ա, որ ախր մասնագիտական առարկա ա ու հետն էլ լեցիան երկու շաբաթը մեկ ա, բացի այդ հեսա քննության եմ ու հաշվիչների վիճակը վատ ա, ասա արի լեկցիա կարդա…գնում ենք ամբիոն ասում ենք" Պարոն "ճ" հարց ունենք", ասում ա "Գնացեք տիկին "ճճ"-ի մոտ… "…գնում ենք դրա մոտ ասում ա "գնացեք պարոն "ճ"-ի մոտ", ասում ենք "ինքը մեզ ձեր մոտ ա ուղղարկել", ասում ա "ես ընդունելության գործերով եմ, գնացեք իրա մոտ":angry գնում ենք իրա մոտ, ինքը էլ ամբիոնում չէ, հետո հայտնվում ա մի հատ աղջիկ ու սկսում ա իր հիմար մտքերը շարադրել… թե ասա ո՞վ ա ձեզ գործ տվել առհասարակ:angry
Հիմա ներվայնացած տուն եմ եկել ու դեռ վաղը նորից պիտի գնանք , որ դասախոս ման գանք, որ գոնե խնդրենք իրանց չբացատրած նյութը չդնեն քննության…
Վատ ա վաաաաաաաաատ, թե՞ ասա դասերից հետո գնացեք էդ անտեր պաշտպանույան, սենց են անում դրա համար էլ ՝ապագա չորորդ կուրսեցի հանդիսանալով, մենք էլ պիտի ընկնենք դասախոսի հետևից, որ երկրորդ կուրսի բաց թողած դասերը՝ դիպլոմիկի պատճառով բաց թողած, բացատրի:D
Ողբամ զքեզ Պոլիտեխնիկ ջան:cry
Բա դրանց քննության նշանակած օրերը:angry իրար հետևից, ասա դուք կարա՞ք տաք, որ էդպես դրել եք, հիմարնեեեեեեր…

Հայկօ
25.05.2010, 00:15
Նենց դժգոհ եմ էս թեմայից (http://www.akumb.am/showthread.php/54309-%D4%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2012893&viewfull=1#post2012893), ո՜նց չեմ սիրում էս թեման (http://www.akumb.am/showthread.php/54309-%D4%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2012893&viewfull=1#post2012893)... :angry

Արևածագ
25.05.2010, 08:02
Այ էսպիսի խայտառակություն...:angry Ակումբն ինձ սովորեցրեց ուրիշի օրագիր կարդալ: Չնայած, կարդալիս էլ ականջներս կարմրում են, ասես գողություն եմ անում::oy Բայց ի՞նչ անեմ, որ շատ հետաքրքիր ու սիրուն բաներ հենց օրագրերում են գրում::think

My World My Space
26.05.2010, 18:11
Վաղը գնում եմ դատարան, Վիվասելի դեմ....
Ուզում եմ հասկանամ, թե Վիվասելի Ռալֆոն իմ քո, ու մյուսների հաշիվներին ավել փողեր ա գրում, ինչի՞ ա իրա անունով բարեգործություն անում:
Նենց խայտառակ բաներ եմ պարզել, էլ ասելու չի.....
Գիտե՞ք ինչն ա սարսաափելին, որ բոլորը սիրում են Վիվասելն ու իրան, որ արդեն Նազենի Հովհաննիսյանից ավելի շատ ա եթերում հայտնվում:
Իսկ ինքը խարդախությունով ա զբաղված: Հարսի ......ով փեսուն լավություն անելն ա, մեզնից վերցրածը մեզ տալով անուն վաստակելը.....

Քանի դեռ բարերարները շատ են, նշանակում է աշխարհը դեռ չի ուղղվել.....

Ես չեմ ուզում բարերար լինեմ......:(

Yellow Raven
28.05.2010, 14:11
Մտա Ակումբ` Դուք ունեք 382 չկարդացած գրառում

Մտա Զրուցարան ու Եվրատեսիլի թեմա, դարձավ`

Դուք ունեք 86 չկարդացած գրառում:o:(

VisTolog
31.05.2010, 11:00
Կան ակումբցիներ, որոնք ամեն կերպ ամեն գրառման մեջ կանոնադրությանն անհամապատասխան «տառ» են փնտրում, մոդերատորին կպնելու, կանոնադրությունն իբր թե հիշեցնելու համար, որը իրենք նույնիսկ չեն էլ կարդացել: Պետքա հասկանալ, որ եթե գրառման մեջ այլալեզու գրառում կա, դա միայն գրառման որակն ապահովելու համար է, ոչ թե դիտմամբ կանոնադրական խատում է արված:

Մյուսներն էլ, կարող են թեմայում նուրբ ձևով հեգնական, կպնողական գրառում անել, իսկ երբ այդ նույն հեգնականին համապատասխան պատասխան են ստանում, իրենց «զոհի» տեղ են դնում:

Արևածագ
06.06.2010, 09:05
Վերջերս, շատ հաճախ այնպիսի զգացողություն ունեմ, թե ակումբում հայերեն չեմ գրում...:( Կամ էլ այն գրառումներս, որ ես իսկապես կարևոր եմ համարում, միայն ինձ են հետաքրքիր: Տեսնես իմ նմանները որտե՞ղ են գրում...

AniwaR
06.06.2010, 10:01
Սարսափելի էր: Երեկվա հանդիպումից հետո ինձ էնքան ահավոր եմ զգում, որ որոշ մարդկանց հանած՝ բոլորին, ԲՈԼՈՐԻՆ, հա, քեզ էլ! մենակ էս եմ ուզում ասել.


http://www.youtube.com/watch?v=srcaLWH--3o
one of these days i'm going to cut you into little pieces!!!

Yeghoyan
06.06.2010, 11:56
Մի քիչ էլ ես դժգոհեմ :))

Մարդ, որի գլխի համար ժամանակին թշնամին պատրաստ էր վճարել 50 000 դոլար, հայ ազգի գեներալ, ու այսօր նա հարբեցող է:

Հետաքրքիր է, մենք մի՞շտ էլ այսպիսի գեներալներ ունեցել ենք, թե՞ միայն մեր ժամանակներում ու միայն այսպիսի ղեկավարության օրոք կան նման մարդիկ :8


Հ.Գ. Անասուն երկիրա :angry Ուֆ, գնացի, հերիքա :cry2

Farfalla
06.06.2010, 12:46
Դժգոհ ջան, եկել եմ դժգոհեմ, եկել եմ բողոքեմ: Ու գի՞տես ումից` ինձանից: Ո՞նց ազատվեմ իմ էդ անիմաստ պրինցիպներից, որոնք չեն թողնում, որ հանգիստ ապրեմ: Որոնք ամեն վայրկյան իրենց մասին հիշեցնում են ու ամեն կերպ փչացնում կյանքս:
Գիտեմ, որ լավա լինելու, բայց էս րոպեին, ոչ մի լուծում չեմ գտնում :(

Aware
06.06.2010, 14:17
Բողոքում ու խորը զզվանք եմ ապրում դեմագոգներից, որոնք ոչ մի կերպ չեն ուզում ընդունած լինեն իրենց սխալը ,նույնիսկ հիմնավորված փաստերի առկայության դեպքում,ինչ ա թե իրենց բնազդին հարիր չի, բնազդաբար գործած սխալ արարքի պատճառով` խելացի մարդուց, խորհուրդի կարգով դիտողություն ընդունելը: Դե' նյարդեր, դիմացե'ք: Դե' արի լիքը համբերություն ճարիր ու էտ բնազդին ոտատակ մի տուր:angry:

Արևհատիկ
09.06.2010, 12:23
Վերջերս հասկանում եմ, թե մարդիկ ոնց են կարողանում առավոտ շուտ «թթված» դեմքով փողոցով քայլեն: :8
Մտնում ես երթուղային տաքսի, մի տեղ կանգնում: Հետո էլ տեղ չի լինում, բայց վարորդը կանգնում ա, որ մարդ վերցնի: Էդ անխիղճ մարդիկ էլ իրենց տանջելով ներս են մտնում:blin, ու քեզ մնում ա կանգնելու մարմնիդ ամենաթմբլիկ մասից մի 20 սմ. փոքր տարածություն:}: 4 կողմերից էլ գեր կանայք գոնե տեղները հանգիստ չեն կանգնում: Էսքանից հետո տանջված դեմքով դուրս ես գալիս երթուղայինից ու չես էլ փորձում գոնե մի թեթևակի ժպտաս: Չնայած կարելի ա ուրախանալ, որ բարով-խերով տեղ ես հասել :D

Ախր շատ դաժանա Է :cry

Gayl
09.06.2010, 15:28
Մի քիչ էլ ես դժգոհեմ:
Դժգոհում եմ կյանքից, անարդարությունից, ստից, վախից, քծնողներից, «տականք» տեսակից, Հայաստանում բեսպրիդելից, ստորացնողներից ու ...
Սուտ է:Չեմ դժգոհում ընդամենը գրում եմ, կարող եմ անվերջ գրել, բայց միայն գրել. «խոսքեր,խոսքեր, որոնք ոչինչ չարժեն», դե ուրեմն դժգոհում եմ, որ ընդամենը դժգոհում եմ:
Օրինաչափ է, պետք է հասկանալ, որ այդպես էլ պետք է լիներ և ու՞մ են պետք դժգոհ խոսքերը: Կարևորը մարդ մնաս:

KiLa
09.06.2010, 16:51
Դժգոհե՞մ ... Ումի՞ց... Բոլորն էլ այնքան մաքուր են, այնքան ազնիվ: Բոլորն էլ ամենալավն են...
Լավ է ես բողոքեմ ինձնից, որ այսքան չար ու ապաշնորհի մեկն եմ, էգոիստ...
Բողոքեմ ինձնից՝, որ շուրջս ամենուր անարդարություն է, իսկ ես ասում եմ .,,ինձանից հեռու, իմ ի՞նչ գործն է, ինձ չի վերաբերվում, ես ի՞նչ կարող եմ անել..." ու էլի շատ նման բաներ: Բողոքեմ ինձանից, որ կարող եմ մի պատառ հացի համար խաբել, կարող եմ հանուն շահի կեղծ վկայություն տալ ու կործանել իմ նման մեկի կյանքը, կարող եմ գրոշի վերածել հոգիս, որը բուրաստան լինելու հավակնությունն ուներ...Բողոքեմ ինձնանից՝, որ ոչ ավել ոչ պակաս՝, երկու հազարամյակ անցավ, բայց չսովորեցի հոգիս արծաթից թանկ գնահատել:

Հայուհի
13.06.2010, 14:35
Էս ինչա դառել մեր հեռուստատեսությունը:angry
Վերջին 10 ամսվա ընթացքում առաջին անգամ հակական ալիքներ ես միացնում ու փոշմանում, որ միացրել ես...
Ինչքան աննորմալ կա, սաղ երգչուհի են դառել, 2 բառ չեն կարում հայերենով միացնեն, բայց զատո անունների տակը գրածա «Երգչուհի»... ինչի՞ եք գցում մեր մշակույթի անունը, գնացեք նախ հայերեն սովորեք, հետո ձեզ ցույց տվեք...

KiLa
16.06.2010, 08:14
Բամբասե՞նք...

Եկել եմ մի քիչ բամբասենք, սիրտս լցվել է, պետք է դատարկվեմ...
Ինձնից ենք բամբասելու, ուրիշ ումի՞ց բամաբասենք, ես ուրիշ մեկը չունեմ: Ես եմ ու իմ չոր գլուխը, որը՛, եթե ,,անհարմար" պահին հայտնված չլիներ ,,ամենաանհարմար" տեղում, գուցե և սեղանին դնելու ,,քյալա" կդառնար...
Բայց, ինչևէ: Դրա մասին չէ, որ ուզում եմ բողոքել, վատ լավ, դա արդեն այդպես է:
Ոնց որ հիմարի մեկը լինեմ, գիտեմ, որ հեռուստացույց դիտելիս (հատկապես այդ ,,թանկարժեք" սերիալները), մազարմատներս փշաքաղվում են, ականջներս տաքությունից քրտնում են, աչքերս ամոթից մի թաքուն անկյուն են փնտրում, որ թաքնվեն, ճնշումս բարձրանում է, լեզուս՝, անկախ հրամանից, միայն հայհոյանք է արտաբերում, բայց էլի միացնում եմ այդ անպետք հեռուստացույցը...
Հիմար չե՞մ... Բա ինչ եմ...

Agni
22.06.2010, 15:02
Դժգոհելու հերթը ինձ էլ հասավ… Շատ եմ ջղայնացած… Ուզում եմ բողոքեմ մեր խրոնիկ հերթ կանգնել չկարողանալուց… միթե այդքան դժվար բան է. կանգնում ես վերջում ու սպսում քո հերթին, եթե նյարդերդ չեն հերիքում` հերթից դուրս արի ու գնա: Արդեն որերորդ անգամ կանգնած եմ հերթում ու նենց չի, որ ես հաճույք եմ ստանում հերթ կանգնելուց էս շոգին, բայց իր պատկերացմամբ մի սրամիտ ու փորով ձյաձյա խցկվումա առաջ ու իրանից գոհ զբաղվում իրա հարցերով: Քաղաքավարություն չուունեենք … Մի օր էլ դրամափոխման տեղը ինձնից առջևում մարդ կար, գնացի նրանից հետո կանգնեցի, այնինչ մի համակրելի պարոն, որը երկու քայլ հետ էր կանգանծ ևս հերթում էր, նա ինձ ասեց.”Դրամ փոխելիս պետք է երկու քայլ հեռու կանգնես, գեղեցիկ չէ տեսնել դիմացինիդ գումարը”: Ես էլ նեղվեցի, որ տեղյակ չէի ու հասկացա ինչ ճիշտ բան է ասում ու հետո կանգնեցի երկու քայլ հեռվում, նորից նույն ձյաձյաներից մեկը ճարպիկ ձևովով եկավ անմիջապես դիմացս կանգնեց ու չհասցրեցի նույնիսկ մի բան ասել: Հա բայց ճիշտ չի չէ…

Գալաթեա
22.06.2010, 16:10
Վերևի գրառումը դարդերս իրար տվեց :D
Երկու օր ա Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ, հաճելի ու հոգի խաղաղեցնող վայրում՝ "պասպորտ սեղանում" հերթի եմ:

Երեք հերթախախտի վրա խոսելուց հետո, ի դեպ երեքն էլ հորս թայ, հունից դուրս եկա ու մեկի վրա լաաաավ գոռգռացի:
Պարզվեց կաբինետի աշխատողներից մեկն ա:

Այ տենց են մարդկանց հիստերիկ դարձնում:

Rammstein
22.06.2010, 17:16
Դժգոհում եմ, որ մարդկանց խելքը քամին տարել ա: Ուրեմն մի հատ կնիկ նստում ա երթուղային, ձեռին էլ` երեխա, ու նստում ա էն միակ տեղը, որտեղ պատուհան կա` չնայած լիքը ուրիշ ազատ տեղ կա: Եւ քանի որ ինքը էրեխու հետ ա, փակում ա միակ բացված պատուհանը, որ էս ամառվա շոգին էրեխեն չմրսի: Ախր 1000 անգամ էլ ասեցինք, տեղդ փոխի ընտեղ նստի… չէ որ չէ, տեղը չի փոխում, որովհետեւ ինքը շուտ ա իջնելու: Էդ շուտն էլ դե մի 10 կանգառ տեւում ա: Երեւի որ երեխու հետ չլիներ, ամբողջ երթուղայինը հոշոտելու էր էդ կնգան, ու լավ էր անելու… :angry
Ապշում եմ, ո՞ւր ա կորել մարդկանց ուղեղի պարունակությունը…

KiLa
22.06.2010, 22:33
Բանբասողը՝, պատմում է իր մասին...

Էս բողոքն ու փնթփնթոցը, սովուրույթ դառնալու մեծ պոտենցիալ ունեն, բավական է մի քանի անգամ բողոքես ու... կներեք, ,,խասյաթ" է դառնում: Թե բողոքելու բան էլ չլինի, փնտրում են...
Իհարկե սա մեզ չի վերաբերվում, որովհետև մենք լավ գիտենք , թե ,,քարը ում այգին ենք գցում"... Մենք հենց այնպես բանբասող չենք, ,,գիտությամբ կչալենք"... Գտնում ենք՝, այսպես ասած, հասարակության ,,ամենահիվանդ ու արատավոր" կողմերը:
Իմիջայլո՛ց, բամբասանքը մարդուն ամբողջովին բնութագրող մեծություն է: Մարդու դժգոհությունն ու բողոքները լսելով, կարելի է ճանաչել տվյալ մարդուն, ամբողջովին կարծիք կազմել նրա ինտելեկտի, չարության ու բարության մասին... Այնպես որ հարգելի ,,փնթփնթացողներ", այս բաժինը գուցե բոլորովին էլ հենց այնպես չի ստեղծվել, զգույշ եղեք...

KiLa
27.06.2010, 17:57
Կարծես դժգոհողները քչացել են... Չլինի՞ դժգոհելու թեմաներն են պակասել: Ուր էր մեզ այդպիսի բախտ, որ դժգոհելու թեմաները իսպառ վերջանային: Բոլորս միահամուռ ուժերով փնտրեյինք ու ոչինչ չգտնեյինք բողոքելու: Տեսնես կլինեն այդպիսի ժամանակներ:
Այդպիսի ժամանակներ չգիտեմ, բայց հիմա բոլորովին այլ ժամանակներ են: Հիմա որ կողմ մի նայիր բողոքելու թեմա է. յուրաքանչյուրս կարող ենք լինել թե բողոքող, թե բողոքի պատճառ:
,,Մի հիմար մի քար է գլորում ձորը, հազար խելոքով չեն կարողանում այդ քարը դուրս հանել"... Լավ խոսք է...Բողոքս էլ այս անգամ այդ խելոքներից է. ,, եթե դժվար է, ապա դուրս մի էլ բերեք, թողեք թող այնտեղ վեր ընկած մնա...":

VisTolog
27.06.2010, 17:59
Ուֆ, ո՞նց են նեռվերիս վրա ազդում ամեն ՏԱՌԻՑ կախվող քյառթերը,:angry մանավանդ որ մի քիչ էլ դժվար են հասկանում…:P:scen չնայած իրանց մեծ մասը հասկանալ ասելով երևի հասկանում բառերից մինչև վերջ կախվելը…
Մի բառ ես ասում, թռնում են դեմքիդ. յանմ ի՞նչ... :fool

քյա՛ռթ քյա՛ռթ քյա՛ռթ :ինքնասպան

Yevuk
28.06.2010, 00:24
Եկել եմ բողոքելու տղաներից...Հա ու հենց հայ տղաներից: :sad Այ տղեք, մի քիչ հասկացեք ու վստահեք էլի ձեր ընկերուհիներին, ախր եթե էդ մարդը ձեզ հետ ա, ընտրել ա ձեզ, ուրեմն ձեզ ա սիրում, իրեն ուրիշը պետք չի: Ասենք մի օր էլ որոշել ա ձեզ հետ չանկացնի իր օրը, այլ նվիրի իր ընկերուհիներին...ահա, դրա մեջ ի՞նչ կա...էդքան էգոիստ չի կարելի լինել, ախր մենք էլ ենք էտ աղջկան սիրում, ինքը միայն քո ընկերուհին չի: Էդ ի՞նչ ձև ա րոպեն մեկ զանգել ու հարցնել, թե մենք ինչ գործով ենք զբաղված, ինչ ենք խոսում, ում ենք նայում, որտեղ ենք գտնվում...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ....Լավ ենք անում ուզում ենք գնալ համերգի, ուզում եք ավելի կատաղե՞լ, էտ համերգն էլ գտնվում ա ակումբում....:P հետո՞....Էս ի՞նչ նոր սեխականաշնոհման իրավունքներ են ստեղծվել: :angry
Ու էս ամբողջից հետո ասում են, թե ինչի ընկեր չունես: Կներեք, ես իմ կյանքից դեռ ձեռք չեմ քաշել: :B

Արևածագ
05.07.2010, 23:28
Ինչու՞ ենք այդքան ծայրահեղ ու ծայրահեղությունների ժողովուրդ: Նույնիսկ երեխաների նկարներում նրբերանգներ չկան՝ գույները վառվռուն են, ստվերները՝ մուգ: Կամ լրիվն է մեզ պետք, կամ էլ ոչ մի կաթիլը: Կամ այս թիմից պիտի լինենք, կամ այն: «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է»: Այնքան մարդ կա, որ ոչ մեկի կողմից էլ չի ուզում լինել, որովհետև մարտիկ չի: Բայց հանկարծ պարզվում է, որ մի ժամանակ հակառակ «կողմին» բարև է տվել: «Ջնջխե'լ, քացու տակ գցե'լ, վերացնե'լ: Որովհետև մեր գործն արդար է ու մեր նպատակը՝ վեհ...»:
Մարդիկ, ինչու՞ եք ատում իրար, չէ որ «աշխարհում ամենայն լավ բան սիրով է լինում, իսկ սրով՝ երբեք»: Ո՞նց կարելի է սեփական կյանքը թունավորել ուրիշների վրա ատելություն սփռելով: Ախր բնության մեջ նաև զգացմունքների շրջապտույտ գոյություն ունի՝ ինչ որ «արտաշնչել» ես, նույնն էլ «ներշնչելու» ես:
Կամ էլ իսկապես ոչինչ չեմ հասկանում...

kyahi
05.07.2010, 23:58
Գիտե՞ք ինչից եմ դժգոհ, որ էս ահագին ժամանակ EgoBrain-ըւ գրառում ա կատարել Սինոփսիս-Արմենիա բաժնում, որ իմանանք ինչ կարգիա հիմա քննությունները ընթանում, ոչ ոք չի պատասխանում, ախր նենց բաժնում ա " Դեսից-դենից", որ երևի գլխավոր էջում չի երևում մարդ էլ չի մտնում:cry պատասխանեք;) ուղղակի չգիտենք նույն են թողել թե փոխել են…ուֆ չգիտեմ, մնաց երեք օր ու քննության եմ ահհհհհհհհհհ:(

CactuSoul
08.07.2010, 11:05
Եկել եմ՝ դժգոհեմ:D: Դե բողոքելու բան չի, որ «Բողոքի գրքում» գրեմ, բայց դե դժգոհում եմ, էլի…
Ախր ես մեղավոր ե՞մ, որ էդ նույն մարդկանց գրառումներն են ինձ դուր գալիս: Նույնիսկ չեմ էլ հիշում՝ ում երբ ու քանի անգամ եմ վարկանիշ տվել, էս մարդուն որ հաստատ չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ վարկանիշ տվել… Բայց դե մեկ ա. 90% դեպքերում (տպավորությունս է էդպիսին) «պիտի գնահատեմ այլ անդամների…», որ հերթը տվյալ մարդուն հասնի: Հո ցուցակ չե՞մ գրելու, գրառումների հղումները մի տեղ պահեմ, որ հենց հերթը հասնի, մտնեմ էդ հղումով ու վարկանիշ տամ:beee:
Դե լավ, մեծ բան չի… Ում որ պետք լինի, վերաբերմունքս առանց դրա էլ կհասկանա, չէ՞;):

Դեկադա
08.07.2010, 20:06
:angry Այ մարդ ո՞ւր ա շնորհակալություններս, ի՞նչ եք արել վա՜յ... առավոտը ակումբի կեսը շնորհակալություն էր ասել ու դրանով իմ լավ տրամադրությունը ապահովել. հիմա նայում եմ չկան. իիի՞ի... երկիրը երկիր չի: Ում ձեռին ուժ կա թափով տալիս ա գլխիդ: Ետ բերեք շնորհակալություններս:

Չգիտեմ էլ ճիշտ տեղ գրառում արեցի թե չէ, բայց որ կատաղել եմ դա հաստատ ա::angry

Hda
08.07.2010, 20:22
թե էտ ֆուտբոլները ասա խի էք էտքան ուշ ցույց տալիս...

KiLa
08.07.2010, 22:57
Երկիրը երկիր չի, չէ... նույնիսկ նման էլ չի: Երկիրը ջհանդամ, ախար մարդիք էլ ...( լեզուս չի պտտվում ասեմ): Խնդրեմ, նույնիսկ դատարկ շնորհակալությանը փիս են նայում, և հնարավորության դեպքում նույնիսկ դրանից են քեզ զրկում: Բա դա անելու բա՞ն է: Ասես չեն հավատա: Ա՛յ մարդ, համ մեքենա ունենալուն նախանձեք, համ էլ մեքենա ունենալու երազանքին նախանձե՞ք... Նորմա՞լ է դա, ինչպե՞ս եք կարծում... Թյու՜...

Հայուհի
09.07.2010, 14:37
Ինձ երևի 2 օրվա լավատեսությունը հերիքա մի քիչ ապրելու համար...:)
Ինձնից բացի էլ ոչ մեկից չեմ բողոքի...
Ինչի՞ եմ ես էդքան շուտ վստահում մարդկանց, ինչի՞ եք տենց չարաշահում իմ վստահությունը, թե՞ դրանից հաճույք եք ստանում... Իմ համբերության բաժակն էլ լցվեց, գնա՛ գրողի ծոցը, եթե էդքանը չես հասկանում, ուրեմն իսկական երեխա ես, հետո էլ ասումա, թե չի ուզում մեծանա, հենա երեխա ես էլի:angry Գիտեմ, որ էս գրառումն էլ ես կարդալու, բայց որպես կանոն, կանտեսես, ինչպես բոլոր գրառումներս, ինձ համար մեկա, արդեն լրիվ մեկա...
............................................................
............................................................
Մի քանի ժամ առաջ ինքս ինձնից վատ զգացի, էդքան տարի իմ շրջապատում կային մարդիկ, որոնք ինձնից լավը չեն, բայց ես իրանց միշտ վերևից եմ նայել, արհամարհել, իսկ էսօր հասկացա, որ ավելի լավ էր ՝ իրանք ինձ տենց վերաբերվեին իմ ՝ իրանց նկատմամբ էդքան տարվա գոռոզությունից հետո...
...........................................................
...........................................................
Հա, մեկ էլ դժգոհ եմ, որ RedBull-ը միշտ Pittbull եմ կարդում:angry
..........................................................
..........................................................
Դժգոհ եմ, որ էդքանից հետո մեկա քեզ շատ եմ սիրում, առանց քեզ ճանաչելու:angry
.........................................................
.........................................................
Կարող եք գրառումս չկարդալ, որ վերջում չասեք, որ էս նոր ակումբցիները ինչ անհետաքրքիրն են, շատ էլ հետաքրքիրն ենք, ուղղակի մեզ մի տարանջատեք ձեզնից, մենք էլ մեր հետաքրքրություններն ունենք...

Պոսեյդոն
10.07.2010, 18:38
Դժգոհում եմ փողոցային զուգարաններից::[

Rammstein
11.07.2010, 03:24
Դժգոհ եմ հայերի մոտ առկա ազգային անհանդուրժողականությունից, նացիզմից, ռասիզմից:

Երկու օր առաջ ընկերոջս հետ քայլում էինք Սայաթ-Նովայով, մի քանի սեւամորթ էին կանգնած, էս ընկերս էլ, թե «Հլը էս անտեր կապիկներին նայի… մարդ բռնի սրանց գլուխները պոկի…»: :{ Ի՞նչ ասեմ էդ մարդուն, ի՞նչ բացատրեմ, արա դե ի՞նչ անենք սեւամորթ ա, պիտի պախարակե՞լ, շատ է՞լ թե քո լեզուն չի հասկանում… Կարո՛ղ ա` հայի աչքին սիրուն չի սեւամորթը (ինչը լրիվ բնական ա), բայց դա ինչ-որ բան ա՞ նշանակում, ինչ-որ արտոնություն ա՞ տալիս հայերին` սեւամորթների նկատմամբ: Կարող ա` մենք էլ իրանց աչքին ենք կապիկ, լավ կլինի՞, որ իրանք էլ նման ձեւով արտահայտվեն: :sad

Էսօր էլ ֆուտբոլի բաժինն եմ կարդում, ու էլի հին երգը… «էս նացիստ գերմանացիները, էդ ֆաշիստները…» եւ այլն: Շարքային գերմանացու մոտ առկա մարդկային ցանկացած թերություն նացիզմին վերագրելու համար բազմաթիվ հայերի խելքը իրանցը չի: Այ մարդ, ես էլ կարամ տրամադրություն չունենամ, հուսահատվեմ նախորդ խաղում պարտվելուց հետո, կամ 1000 ու մի այլ պատճառով հրաժարվեմ վերջի խաղին խաղալուց, ուրեմն նացիստ ե՞մ, թե՞ ֆաշիստ: Պիտակավորելում ու վիրավորելում մի հատ եք, ժողովուրդ… տգեղ ա, շատ տգեղ ա: :nea

KiLa
11.07.2010, 23:45
Կրկին եկա ինձանից բողոքելու... Մի գուցե հարցնես. ,,Ինչու՞" : Բա ինչ անեմ, որ չբողոքեմ: Ախր երբեմն էնքան մեծամիտ եմ, բոլորին առհամարում եմ... Ոչ մեկի հետ չեմ խոսում: Ինձ հայհոյում են, չեմ խոսում, ... Ինձ վիրավորում են՝ չեմ խոսում... Ասածս մտածված ծռում են՝ էլի չեմ խոսում... Ապտակում են, լռում եմ: Մյուս այտիս էլ են ապտակում, ես էլի լռում եմ: Ինձ խայտառակում են, փնովում են, անարդարացիորեն պախարակում են, իսկ ես լռում եմ... Ախար երբեմն շատ լավ ստացվում է, երբեմն էնքան մեծամիտ եմ, առհամարում եմ... Բայց մեկ մեկ էլ չեմ կարողանում: Այ սրա համար եմ եկել բողոքեմ...

einnA
14.07.2010, 14:34
Լինում են չէ մարդիկ, որ իսկական գեղցի են ու էտ հեչ կապ չունի իրանք քաղաքում են ծնվել, թե գյուղում, դե լավ հասկացաք կարծում եմ...
Երեկ աշխատանքից տուն եմ գնում, երթուղայինի մեջ լրիվ անջատված վիճակում, շոգից կիսաուշագնաց, հազիվ նստելու տեղ եմ գտել ու անիմաստ պատուհանից նայելով գնում եմ: Խաչմերուկն անցանք ու արդեն մոտենում ենք բժշկականի կանգառին ու մեկ էլ տեսնեմ մի տիպիկ գեղցի զույգ (չեմ առանձնացնում ) կռիվ են անում, ինչ են խոսում դե պարզ չի: Մեկ էլ :o :o հետևից ճլպ-ապտակասիլայա-նման մի բան :[ - ես միանգամից արթնացա, սթափվեցի ու նորից . ճլպ-ապտակասիլայա-նման մի բան` այս անգամ արդեն առջևից:
Ինքս էլ չնկատեցի, բայց տեղիցս թռա ու անզորությունից, թե չգիտեմ ինչից ասեցի. <վայ> ու շրջվեցի տեսնեմ բոլորն անջատված նայում են նույն ուղղությամբ, հետո տեսնեմ կանգառում հավաքված մարդիկ,որ երթուղային նստելու համար իրար են բթբթում, ուղղակի անտարբեր, բթացած, ոչինչ չասող հայացքով նայում են զույգին ու ՈՉԻՆՉ, ԶՐՈ ռեակցիա:
Անտարբերությունը սպանում է...

Արևածագ
14.07.2010, 19:43
Քանի էս թեմայում եմ՝ գրեմ...
Հենց մի րոպեով նստեցի կոմպի առաջ, որ նայեմ , թե պերֆարատրի ծայրին ինչու յուղի կաթիլներ հայտնվեցին, տղաս ներքնահարկում գործ է անում, ասաց՝ «նայիր, ձեռքերս կեղտոտ են»: Արդեն էդ գործիքի ցավն իմացել եմ, ասել իրեն: Բայց արդեն 21 րոպեն էլ է անցել, որ ակումբում եմ, օրագրերից դեռ սրան եմ հասել, մի երկուսն էլ կան, մի ահագին թեմա էլ մինչև աչքի չանկացնեմ, տեղիցս չեմ կարող վեր կենալ: Կանչեցի, որ աղջիկս գազօջախն անջատի, փողն էլ դրել եմ գրպանս, որ քանի մութը չի ընկել տանեմ, բնակատերերի համայնքապետին ջրի վարձը տամ: Աչքիս՝ էսօր էլ չեմ տալու:
Բա սա ընտանիքատեր կնոջ արարք է.... :angry Լավ է, դեռ էս անտեր կոմպը երրորդ հարկում է, եթե ոնց ուզում էի՝ դնեինք խոհանոցում, խեղճ ընտանիքս խանձահամ ուտելիքից բացի ուրիշ բան չէր տեսնի::(:)

boooooooom
14.07.2010, 19:54
Ես դժգոհ եմ "Ռոսսիյա" կինոթատրոնի հարևանությամբ գտնվող "Պիցցա Դի Ռոմա"-ի կողքով անցնող հետյոտնի ճանապարհից. շատ նեղ է :diablo

KiLa
16.07.2010, 14:51
Դժգոհի անկյունում եմ, բայց ուզում եմ մի թարս բան անել: Ոչ թե դժգոհել, այլ հայտնել գոհությունս:
Նախ ասեմ, որ շատ գոհ եմ այս միտքը հղացողին: Վատ չէ մարդկանց տալ բողոքելու հնարավորություն: Եվ դա անել այնպես, որ վերջինիս չսպառնա բամբասանք դառնալու վտանգը:
Շատ գոհ եմ՝, որ զավակն եմ մի ժողովրդի, որի համար բոլոր աժեքներից վեր է դիմացինի հագ ու կապը, ունեցած ավտոմեքենան և որ ամենակարևորն է՝ դրանց հատուկ պահելաձևն ու վարքը: Իհարկե: Մենք շատ ենք սիրում երբ մարդ գեղեցիկ է հագնվում: Ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որը ոչ ավտոմեքենա ունի և ոչ էլ մի կարգին հագ ու կապ: Բոմժի մեկն է և վերջ: Ու եթե մեր պետական այրերը նրանց լավ չճանաչելով, կամ ամաչելով եվրոպական երկրներից, նրանց համար էլ են մեզ հավասար օրենքներ գրում, ապա դա դեռ չի նշանակում, թե նրանք կարող են դրանցից օգտվել: Եվ ես գոհ եմ, որ մյուս բոլոր բնագավառներում, մեր մեծ ու փոքր պաշտոնյաներն ու ծառայողները սա հաշվի են առնում: Շա՜աաա՜տ գոհ եմ...

CactuSoul
20.07.2010, 23:30
Տո ասա՝ որ հավես չունեք մի բան գրելու, ինչի՞ համար եք գրում, է՞:sad: Հլա ավելին՝ շատ դեպքերում՝ թեմա բացում:angry: Որ պիտի մի-երկու կցկտուր տառ գրեք, մի 5-6 հոգի էլ գա հարցնի «իբր ի՞նչ», նոր բարեհաճեք մի բան բացատրել փորձել, բա (լավ, իմ մասին չեմ խոսում) ձեզ էդ մի բան տալիս ա՞:think:
Ո՜ւֆ, ջղայնացա:sad:

Ո՜նց չեմ սիրում սեփական անձը չհարգող մարդկանց:



Հ.Գ.
Все таки լավ ա, որ էս թեման կա:

Ռուֆուս
23.07.2010, 00:11
Ակումբի Կրոն բաժինը միշտ շրջանցում եմ, բայց մեկ մեկ գայթակղությանը չեմ դիմանում ու բացում կարդում եմ: Մոլեռանդ քրիստոնյաների մի քանի գրառում կարդալուց հետո ներվայնանում եմ ու թեման փակում ու լրջորեն սկսում եմ մտածել սատանիստ դառնալու մասին....

Սամսար
23.07.2010, 10:29
Մտել, մտել եմ՝ ես էլ բողոքեմ՝ ի շարունակություն Ռուֆուսի գրառման նաև։ Այ մարդ, ինչո՞ւ եք կարծում, որ միշտ դուք եք ճիշտ, որովհետեև միշտ կարծում եք, թե ձեր գաղափարն ու հավատամքն ա ամենալուսավորը։ Ինչո՞ւ եք կարծում, որ ով ձեր նման չի մտածում, կամ ձեզ չի հասկանում, կամ ձև ա տալիս, որ չի հասկանում, մարդ չի ու ձեր թշնամին ա ու իրան պետք ա լահմաջո սարքել հենց տղում՝ մինչև վերջ գրտնկելով։ Կամ էլ ինչո՞ւ եք կարծում, որ մեկին գրտնկելու համար պետք ա իրա ինադու բարիկադի տրամագծորեն հակառակ կողմը գնաք կամ ճամբարը։ Ո՝՜ւֆ, մեր կյանքով ապրենք էլի, բայց ոչ անտարբեր։ Մի ընտանիքի անդամ ենք չէ՞։ Ի՞նչ անենք, որ մեր «ծնողները» լավը չեն։ Մենք կարող ենք, չէ՞, լավ որդի լինել...:ok

Սլիմ
23.07.2010, 11:49
Ոնց եմ զզվել դժգոհ լինելուց:[

Արևածագ
29.07.2010, 13:47
Թարսի պես էլի այստեղ պիտի գրեմ:
Այսօր մի քիչ հով է՝ 38 c , ես էլ առիթից օգտվելով դուրս եկա քաղաք: Շոգերի պատճառով այնքան գործ է կուտակվել, որ միտքս ընկնելիս ջերմությունս ավելի էր բարձրանում: Գնացի անհետաձգելիներից մի երկուսն իրագործելու: Բանկի հերթում նստած եմ, դիմացի պատին էլ մի տուրֆիրմայի գովազդն է ու տուրիստական ուղևորությունների տոմսերի գները: Պիտի ասեմ, որ դրանցով մենք երբեք չենք հետաքրքրվել, որովհետև ամեն տարի մեր ուղևորության միակ կետը եթե կա Հայաստանն է, եթե չկա՝ էլի Հայաստանն է: Համ էլ միշտ համոզված եմ եղել, որ եթե Հայաստանի ավիատոմսերը չենք կարողանում ամեն տարի առնել՝ Եվրոպա, Եգիպտոս, Հունաստան, Տաիլանդ- նման երկրների մասին պետք էլ չի երազել: Պարապ հետաքրքրությունից սկսեցի կարդալ էդ ցուցակը: Առաջինը նշված էր Եգիպտոսը, որը նաև ամենաէժանն էր՝ 8 օր, երեք աստղանի հյուրանոց, սնունդը երեք անգամ, տուրիստական ծրագիր, ավիատոմսերը ներառյալ- 450դոլար: Հետո աստիճանաբար թանկանում էին տոմսերը և ամենաթանկը՝ Տաիլանդ- 800 դոլար, նորից ութ օր, հինգաստղանի հյուրանոց, պատվիրվող ճաշատեսակներ, տուրիստական ծրագիր, ավիատոմսերն էլ այդ գնի մեջ:
Ավելի լավ էր էդ ցուցակը կարդացած չլինեի, խելքս տեղը չի հավաքվում: Սարատով- Երևան ավիտոմսը, միայն մի կողմ թռչելու՝ 350 դոլար, Երևան- Սարատով՝ գումարած 10000 դրամ: Որպեսզի մեկս իջնի Զվարթնոց ու առանց Զվարթնոցից դուրս գալու ետ վերադառնա՝ 730 դոլար: Սա երկիրն է, ում համար տուրիզմի զարգացումը մարտավարական խնդիր է: Նաև որտեղ ավտոբուսով եռօրյա տուրիստական այցը Երևանից Արցախ արժե 110 հազար դրամ:
Հնարավոր է՝ իմ այս գրառումն էլ շատերին պիտի նյարդայնացնի, որովհետև գիտեմ, որ մրգի ու բանջարեղենի թանկություն է, մարդիկ աշխատանք չունեն, իսկ ես այստեղ հանգստանալու ու տուրիզմի դարդն եմ քաշում: Բայց մեր հայրենիքի դեպքում ախր դրանք իսկապես շա՜տ կապված են իրար...

E-la Via
01.08.2010, 14:59
Մի քիչ էլ ես դժգոհեմ…
Էսօր մտնում եմ Ակումբ նայում եմ նոր բացված թեմաները ու աչքերիս չեմ հավատում:o: Կարդում եմ "Կասանդրա", "Սրերի թագուհի", "Բլանկոյի այրի" ու ապշում:
Ի՞նչ է հիմա էլ էդ աղբը այստեղ պետք է բերենք: Երեկ, երբ հանդիպեցի Rhayader-ի բացած "Սանտա Բարբառային" ու կարդացի գրառումները, հասկացա, որ շատերի մոտ էդ սերիալը լավ հուշեր է արթնացնել ու ոչ մի առարկություն չունեի, բայց որ մի օրվա մեջ էդքան սերիլաների մասին թեմաներ ի հայտ կգան, դա իսկապես որ անսպասելի էր… Հիմա ինչ, պետք է հերթով բացվեն այս վերջին տարիների կոլումբիական, բրազիլիական, արգենտինական բոոլոր սերիալների մասին թեմաներ :think??? Ավելի հետաքրքիր բան հնարավոր չէ մտածել???
Ուֆֆ, եսիմ, երեևի մեծացել եմ էլի :(:

Հարդ
01.08.2010, 16:51
Ինչ, հիմի դնեմ սենց սաղ ինչ կա ափաշքյարա ասեմ հա՞: Տո կասե՜մ, կասեմ:

Մարդիկ ինչի՞ են սենց տախտակ: Ինչի՞ ա նենց, որ իրանց կարծիքն ամենաճիշտն ա, ինչի՞ դիմացինին լսելու կարողություն չունեն: Մարդիկ ինչի՞ են սենց շիզոֆրենիկ: Մեկ մեկ թվում ա, թե բերես դեմը դնես, տենա, որ մածունը սև ա, էլի կասի. «չէ՛, սպիտակ ա, չհամոզիր»:
Ինձ թվում ա կարաի տեղից էլ կարճ փոստը 2 բառով էլ ամփոփեի...

Հարդ
17.08.2010, 16:18
Այսօր ես առաջին ու վերջին անգամ համոզվեցի, որ մեր ոստիկանական համակարգը թափելու բան ա: Շատ եմ նեռվայնացած:

CactuSoul
23.09.2010, 13:56
Բնական ծաղիկների վրա փայլ, մազերի լաք ու ավտոյի ներկ մի՛ փչեք, էլի, սիրտս արդեն չի դիմանում…

murmushka
23.09.2010, 14:15
դժգոոոոոոոոոոոոոոոոոոոհ եմ, դժգոհում եմ աշխատանքիս վայրի որոշ մարդկանցից, փրկեքքքքք

VisTolog
16.11.2010, 17:56
Ախր գեղեցիկ բառեր օգտագործելով մի քանի տող բան գրելը դա բանաստեղծություն գրել չի…:{

Ռուֆուս
16.11.2010, 19:20
Եկել եմ դժգոհելու... Ակումբում դժգոհում եմ անընթեռնելի երկար գրառումներից :angry

Ժողովուրդ ջան, նախ սկսեմ նրանից, որ մոնոլիթ երկար գրառումները (որտեղ ձևի համար մի հատ enter չկա սեղմած) կատեգորիկ կերպով չեմ կարդում:

Նույն կերպ չեմ կարողանում կարդալ այն երկար գրառումները, որտեղ նոր պարագրաֆ սկսելուց մի հատ enter են սեղմել ու երկու պարագրաֆների տողերը կպնում են իրար:

Ժողովուրդ ջան, խղճացեք ինձ, երկար գրառումներ կատարելիս մի քիչ շատ enter սեղմեք: enter-ի կնոպկեն չգիտե՞ք, էդ ստեղնաշարի աջ կողմի մեծ կնոպկեն ա, վրան էլ վերևից ներքև իջնող ու դեպի ձախ ցույց տվող սլաք կա :)

Շնորհակալություն :)

AniwaR
16.11.2010, 23:33
Ես էլ եկել եմ դժգոհելու անպետք, անկապ, անիմաստ, նյարդայնացնող ու իրենց ներկայությամբ ինձ ճնշող մարդկանցից: Փասափուսեքդ քաշեք, ռադ եղեք իմ կյանքից:

Հայկօ
17.11.2010, 01:28
Եկել եմ դժգոհելու էս թեմայում վրան խփածներից: Մարդկանց նեռվերի վրա հավայի մի ազդեք, հեռու բողոքվեք: Որպես տարբերակ՝ կարող եք բարձի մեջ հեծկլտալ:

Նաիրուհի
17.11.2010, 01:55
Ո՜նց եմ ներվայնանում Հայկօյի սառը ցնցուղ ու մուննաթ գրառումներից... :angry Կլօր ջան, ինչի՞ ես էսօր էսքան ջղային...

Ուրվական
17.11.2010, 10:57
Եկել եմ ասեմ, թե ոնց եմ ես ձեզանից զզվու՜մ :D:D

Rammstein
25.11.2010, 14:07
Արյա, էս ի՞նչ ա կատարվում, էս բժիշկները հոգեկան հիվանդ են, հարց տալ չի ըլնում սրանց, հարցնում եմ` ջերմության մեջ պատվաստումներ անել կարելի ա՞ (խոսքը զբոռնի պունկտի պատվաստումների մասին ա), ասում ա, որ նախապես սովորացարած, դեմագոգ հարցեր չտամ: Մեկ ուրիշ բժշկի հարցնում եմ, թե իրա կարծիքով ջերմության պատճառը կոնկրետ էսինչ բանից ա՞, թե՞ նաեւ ուրիշ բանից կարա լինի, ասում ա. «էկել ինձ բան ես սովորացնում…»: :fool
Տո գնացեք բուժվեք, այ պարանոյիկներ, դուք էլ, ձեր քամբախ բժշկությունն էլ… :[

Քիչ տոկոս կազմող հոգեպես առողջ բժիշկներ, ասածներս ձեզ չեն վերաբերվում: :))

Tianshi
25.11.2010, 15:01
Էհհհ Աստված , չգիտեմ, վերևն ես, թե մեջս ես, ես ուղղակի քեզ խնդրեւմ եմ ինձ մի քիչ ուժ տուր..... մեկ ել համբերություն, որ այս անորոշությանը սպասելուց չխելագարվեմ.. չէ որ վստահեցի քեզ, ուրեմն մի մոռացիր , որ ինձ բան ես խոստացել..

CactuSoul
26.11.2010, 15:40
Էլի եկել եմ՝ բողոքեմ:angry
Արա ազգս վարի ա գնում արա:blin

Էսօր մեկը, ով վաղվա խաշկերույքի համար մարտնչողների առաջին շարքերում ա, իր բերանով ասաց՝ «ես խաշը սխտորով չեմ ուտում»…
:o…
Տո էսօր ազգս ընենց ա փոխվել, որ կարող ա վաղը-մյուսօր մեկ էլ իմանամ, որ ինչ-որ մեկն էլ խաշի միջի կառտոշկեքն ա սիրում:angry…
Ո՜ւր ենք հասել…
Մտածում եմ՝ ըսենց որ գնա, մի 20 տարի հետո Գինոսյանի կամ Սրվանձտյանցի պես մեկը պիտի ընկնի, 90-100 տարեկան մարդկանցից սկսի խաշ ուտելու ավանդույթի մասին հարցնել ու գրի առնել, որ ինֆորմացիան չկորի:
Ականջդ կանչի, Վարդան Պետրոսյան… «Դրանք գդալով խաշ ուտողներ են: Վասակ Մամիկոնյանն* էլ էր գդալով խաշ ուտող»… Իսկ հիմա ինձ ծուռ ու մի տեսակ զարմացած են նայում, երբ «ինչի՞, դու խաշը ձեռքով ես ուտո՞ւմ» հարցին առանց վարանելու դրական եմ պատասխանում: Շա՜տ ենք փոխվել…
Խաշը տներից «հանեցինք», տարանք «օբյեկտներ»՝ լավ, մի ձև հասկացանք, էդպես հեշտ ա, մարդիկ քիչ են տանջվում, բայց եթե, այ հա՛յ, պիտի «օբյեկտդ» 9:30 բացվի, դու էլ ի՞նչ բարոյական իրավունքով ես խաշը մտցրել ճաշացանկիդ մեջ… Հա, հասկանալի ա, հաճախորդը միշտ ճիշտ ա, կարող ա իրիկվա 9-ին էլ գա խաշ ուզի, բայց դու հո պիտի հարգե՞ս ավանդույթն ու ավանդույթը հարգող մարդկանց:goblin:
Ու ինձ շատ հետաքրքիր ա՝ եթե էդ մարդկանցից մեկը տեսներ, որ մի չինացի դանակ-պատառաքաղով բրինձ ա ուտում, ի՞նչ էր մտածելու, ոչ մի տարօրինակ բան չէր նկատելո՞ւ:think…
Ինչի՞ են մարդիկ գնում խաշի, եթե էդ արարողակարգն իրենց դուր չի գալիս: Ասա՝ այ մարդ, գնա քո գարոխով սուպը կեր, է՞լի, համ քեզ լավ կլինի, համ էլ ես էսքան չեմ ներվայանա:aggressive…
Ո՜ւֆ:sad…


* Իմ հիշելով Վասակ Սյունին էր, Մամիկոնյանը չէր, բայց Վարդան Պետրոսյանի խոսքը չուզեցի խմբագրել:


Հ.Գ.
Չեմ ուզում ասել՝ ձեր վրա չվերցնեք(:))), բայց ուզում եմ ասել՝ էս վերոնշյալ անսխտոր խաշ ուտողին էլ (մեղա՜-մեղա), ու ձեզնից շատերին էլ (դուք գիտեք), ում կարող էր գրածս վերաբերել, սիրում եմ: Ուղղակի ընդհանուր առմամբ նեղվում եմ, էլի՜:}…

Երվանդ
26.11.2010, 15:47
Ինչպես կարելի է խաշը գդալով կամ առանց սխտոր ուտել:cry, դա կարա հասցնի ինքնասպանության օրինակ Անիին:)), զարմանալի ա, մարդ եթե պաշտպանում ա ավադույթները/խաշ ուտելու հնուց եկող արարողակարգը/ պիտի բոլոր ավանդույթները պաշտպանի, մեր պապերը որ ձեռքով ու սխտորով են խաշ կերել, տատերը իրանց սպասարկել են ընդամենը:)), նենց որ մյուս խաշ ուտելուց, ով գդալով կամ անսխտորին դեմ ա, հայակական ավանդական զգեստներ հագած մեզ սպասարկեն, թե չէ կդժգոհեմ:aha

Rammstein
28.11.2010, 18:28
Արա ո՞նց եմ ես քեզանից զզվում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ… :[:[:[

Երեկ իրիկուն լույսը գնաց, պառկեցի քնելու, առավոտ վեր եմ կենում, դեռ լույս չկա, զանգում եմ 180, ասում են, որ բարձր լարման մալուխ ա վնասվել, գիշերը հնարավոր չէր աշխատել, հիմա արդեն աշխատում են, կեսօրից հետո կլինի: Կեսօրը անցնում ա, գալիս ա ժամը 15-ը նոր լույսերը գալիս են… Կոմպս միացնում եմ, որ տեսնեմ հո սեյվ չարած գործերից շատ բան չե՞մ կորցրել, դեռ չեմ հացնում մի բան նայեմ, էլի լույսը գնում ա… Մոտ մի ժամ հետո նորից գալիս ա, մի 5 րոպե սպասում եմ, որ տեսնեմ հո էլի տենց շուտ չե՞ն անջատելու ու կոմպս միացնում եմ, մի երկու բան անում եմ, մոտ 45 րոպեից էլի կտրում են… :blin

Զանգում եմ 180, զբաղված ա… առանց չափազանցնելու մի 150 անգամ փորձում եմ, զբաղված ա, երեւի անտիքֆուրային համակարգն էին միացրել, որ մարդիկ չզանգեն քֆրտեն… :angry

Հիմա մի 20 րոպե առաջ նորից տվեցին, քիչ առաջ էլ մի կերպ ընկա 180
– Բարեւ Ձեզ, մեր մոտ երեվանից վթար ա, էսօր էլ մի 3 անգամ հոսանքը միացել անջատվել ա, քիչ առաջ նորից եկավ, հիմա հույս ունենա՞մ, որ էլի չի անջատվի:
– Գիտե՞ք, կիրակի օրերը պլանավորված աշխատանքներ չկան, էնպես որ եթե անջատվել ա, ուրեմն վթար ա:
– Հա, բայց եթե էդ վթարից հետո միացել ա, ուրեմն սարքել են չէ՞:
– Այո:
– Բա դրանից հետո ինչի՞ ա մի 2 անգամ էլ անջատվում-միանում:
– Ճիշտ ասած իմ հերթափոխը ժամը 5-ից ա, ես տեղյակ չեմ, եթե ուզում եք ճշտեմ կասեմ…
Եւ այլն… :{

Ժող ջան, հրավիրում եմ Զեյթուն` վայելելու մութ ու ցուրտ տարիների նոստալգիան, տոմսերն առաքվում են: :))


Հա, մեկ էլ դժգոհում եմ Նիկոլա Տեսլայից: Ասա այ չուզող, ինչի՞ վերջում սաղ արածներդ ոչնչացրիր, հիմա առանց մալուխների հանգիստ հոսանքը կստանայինք: UPS գնելն էլ իմաստ կունենար, որտեւ ոչ թե 5 րոպե կպահեր կոմպը միացած, այլ 5 օր կամ 5 ամիս: :beee


Դե ինչ, իսկ հիմա բարով խերով սեղմեմ «Պատասխանել» կոճակը` հույսով, որ մինչեւ սլաքը հասցնեմ կոճակին, նորից լույսը չեն տանի ու գրածս չի կորի:

Chuk
28.11.2010, 20:28
Էնքան հոգնած եմ, որ աչքերիցս մեկը չի տեսնում, իսկ դեռ լիքը գործ կա անելու, սատանան տանի :angry
Մի աչքը փակած գործ անելն էլ էն չի :(

Հարդ
28.11.2010, 20:31
Արա դե թքած ամեն ինչի վրա, ազատ, թեթև ապրեք էլի... (ուղղված ինձ)
Կյանքս գնաց բնավորությանս վրա...

Moonwalker
28.11.2010, 20:46
Աաաա՜
Լավ ա էս թեման տեսա: Ասեմ հոգիս հանգստանա:angry
Զզվել եմ երևանյան գորշ մարդկային մասսայից, զզվել եմ տափակ, հնադարյան մտածելակեպով, տեղի-անտեղի «խորհուրդներ» տվող, քո լավը կամեցող ծանոթներից, զզվել եմ անընդհատ նույն մարդուն նույն բանը բացատրելուց, զզվել եմ աղջկական աննպատակ սովորություններից ու հարցերից, զզվել եմ անընդհատ վաղվա մասին մտածելու իմ փուչ սովորությունից, զզվել եմ էն Սլավա Սարգսյանի միապաղաղ ու սովետաբույր ձայնից, զզվել եմ այլոց խղճացողներից, զզվել եմ Ակումբի «աննպատակ» ժամանցային թեմաներում չմարող ակտիվությունից, զզվել եմ ժամանակի արագությունից...
Էէէ՜ չի վերջանում էս նզովյալ ցանկը... մեջս շաատ չարություն ա կուտակվել... ավելի լավ ա գնամ քնեմ:sad

Հայուհի
29.11.2010, 21:19
Չպիտի մարդ իմ իմացածի կեսի կեսը իմանալով ինձնից բարձր գնահատվի... Չպիտի՛:angry
Բայց գնահատվումա...Խի՞, որ հետո կողքովս անցնելիս քիթը ցցի ու իրան լավ զգա՞...
Զզվում եմ ձեզնից, ատում եմ ձեր կանոնները:
Հոգնել եմ ամեն ինչից:cry2

Սլիմ
29.11.2010, 21:38
:( Ինր տխուրա :( դժգոհում եմ

Rammstein
20.12.2010, 12:34
Բիլայն, զզվցրիր քո 2020 կարճ համարի մասին SMS-ներ ուղարկելով, չեմ ուզում, կուշտ եմ բազմատեսակ ղումարբազություններից: :sad

Tianshi
20.12.2010, 16:22
Ուֆֆֆֆ ոնց եմ նեռվայնանում ու զզվում, որ դրսում քաւյլելիս, մեկ էլ էս մեր մեծահասած ծերունիները զգում են որ շտո-տո քթները լցվել ա, ու հենց էտ պահին էլ որոշում ա մեղմ ասած "բեռնաթաափվի" գետնին:[.... ահավոոոոոոր անտանելի ա , ոնց որ քաղաքում ապրելիս չլինեն:angry

Rammstein
22.01.2011, 22:02
Թարսի պես չորեքշաբթի իրիկուն շուտ էի պառկել, որ շուտ վեր կենամ: Մեկ էլ` ԳԸ՜ՄՓ, ԳԸ՜ՄՓ, վեր եմ կենում, տեսնեմ ի՞նչ` հրավառություն… :o Մի անգամից նայեցի ժամացույցին, որը նման դեպքերում բացի ժամից նաեւ ցույց է տալիս, թե ինչ ուժգնության հայհոյանքներ պետք է տալ: :)) Գրած էր, որ պետք է տամ հնարավոր բոլոր հայհոյանքները, իսկ ավելի կոնկրետ` երկուսանց էր քառասուներկու րոպե: :angry

Ճիշտ ա, նռնականետը նախատեսված չի կացին խփելու համար, բայց սենց դեպքերում միշտ երազում եմ ձեռի տակ ունենալ մի հատ հակատանկային նռնականետ, որը ես կփորձարկեմ հակակացնային տարբերակով: :diablo

VisTolog
08.03.2011, 19:48
Եկա Զաքյանի վրայի դեղատնից բողոքեմ::))

Մտա հարցրի.
- Կոլդրեքս ունե՞ք:
- Հա, մոտեցեք կողքի բաժին:

Կողքի բաժին.

- Ի՞նչա պետք
- Կոլդրեքս, մեկ հատ
- Կողքի բաժնում վճարեք, եկեք

Կողքի բաժին
- 260 ստացեք
- Վերցրեք

Հետ եկա կողքի բաժին, կոլդրեքսը վերցրի
- Չգնաք. մի հատ չեկը ցույց տվեք:
Կարող եք գնալ:

Է հետո՞:fool

CactuSoul
17.05.2011, 15:40
Հիշո՞ւմ ես փողոցի վրայի թթենին…
Երկու օր առաջ տեսա… Թթենին քոքից կտրել են…

Աբելյան
25.05.2011, 21:41
Ես էս ՀԷՑ-ի մերը::angry Առաջ 3 օրը մեկ լույս էին կտրում, հիմա 3 րոպեն մեկ տատանվում ա, ու կապը 10 րոպեով գնում ա: Արա հաճույք ե՞ք ստանում: Ձեր սաղ օֆիսները տոկի կտամ…:angry

Հ.Գ. նենց թեթևացա…:oy

Դատարկություն
27.05.2011, 12:12
:( Չեմ ուզում էս տարվա ամառը գա:

My World My Space
03.06.2011, 12:04
զզվեցի էս ինտեռնալ էռոռներից.... յը՜խք.... :[

anahit96
03.06.2011, 13:58
Ուֆֆֆ...էնքան դժգոհ եմ էս ինտերնետից`շատ դանդաղաաաա

Աբելյան
05.06.2011, 09:55
Մինչև 7-ը չեմ քնել էս ցավերից: Նշիկներս մոտակա վախտերը հանել եմ տալու, քցեմ քացուս տակ::( Պտի էլի վազեմ անտիբիոտիկների հետևից: Էն էլ որ տեղ հասնեմ, հազիվ բերանս բացվի::(

Մանուլ
11.06.2011, 00:46
Վերևում 252 չկարդացած գրառումները տեսնում եմ, անկախ ինձնից ուզում եմ դիմացը Դ ավելացնել (դեբետ) :blin:

kitty
11.06.2011, 10:47
դժգոհ եմ շատ դժգոհ

երեկ ախպորս ծնունդն եր:պետք ա ընգերներին կանչեր ուրախանալու:ու չգիտեմ վոնց հայտնվեցի ընկերուհուս տանը:

ինչի ամեն տարի ես օրը ես տանը չեմ կարում լինեմ:ինչ ա թե իրանք ուրախանան:

դժգոհ եմ շատ դժգոհ

Rammstein
14.06.2011, 01:53
Էս «Նվիրիր երգ վերեւի մարդուն» թեման սկսել ա վրես ազդել :}: Նենց տպավորություն եմ ստանում, որ մարդիկ գրառումներ են անում` անկախ վերեւինի ով լինելուց, էնքան որ իրենց սիրած երգը, կոպիտ ասած, «ռեկլամ» անեն Ակումբում: Քիչ առաջ թեմայի առաջին էջն էի կարդում ու չնայած շատ անծանոթ մականուններ կային, բայց զգացվում էր, որ մարդիկ իրոք նվիրելու համար էին նվիրում:
Կարճ ասած` «Նվիրիր երգ վերեւի մարդուն» թեման վերածվում ա «Նաղդիր երգդ վերջին գրառողի վրա» (կներեք ժարգոնի համար) թեմայի:

armen9494
18.06.2011, 14:41
Հազիվ մի տեղ, որ մարդ հանգիստ մրթմրթա:
Արդեն երրորդ անգամ ա...

Երթուղյաին նստում եմ, բարձր «երաժշտություն» ա միացրած լինում, խնդրում եմ, որ անջատեն: Մի անգամ չանջատեցին, մյուս անգամներն էլ հանկարծ նորից միացրին: Երրորդ անգամն ա, որ չեմ վճարում նման դեպքում: Այսինքն՝ մարդուս մարդու տեղ չեն դնում: Դեռ չեմ աոսւմ, որ իրենց ծխով էլ խեղդում են ապագա սերնդի առողջությունը:

Ոնց չեմ սիրում հենց էս տիպի բողոքը, երբ բողոքում են երթուղայինի վարորդից, որ երաժշտություն է լսում, կամ օրվա մեջ գոնե երկու(լավ, թող լինի երեք) անգամ ծխում է: Ախր դուք պատկերացնու՞մ եք էդ մարդու վիճակը, ամբողջ օրը էդ անտեր աթոռին նստած, էդ ներվային աշխատանքն ա անում: Ներվային, որովհետև շատերը վարել չգիտեն ու էդ շատերը հենց էդ երթուղայինի վարորդներն էն: Վարել չգիտեն, որորվհետև չեն կարողանում իրենց նյարդերը զսպեն,իսկ չեն կարողանում իրանց նյարդերը զսպեն, որովհետև ոչ մի նորմալ մարդ ընդունակ չի զսպել իրա նյարդերը էդ պայմաններում: Բա գիտեք տարին 12 ամիս նույն բանը անելը հեշտ ա, նույն բառերը լսելը (ստեղ պահի, ստեղ կանգնացրու, ստեղ իջացրու, ստեղ խի պահիր, ընդե եմ ասել, բա խի շուտ չասիր, որ Վարդենիս չես գնում, դե որ տենցա, փողը չեմ տա...): Անընդհատ զգուշություն, անընդհատ վախ, անընդհատ նյարդայնացում, անընդհատ գոռոց... ու էլի անընդհատ ըտենց լիքը վատ բաներ: Ու էդ մարդը իրավունք չունի օրվա մեջ գոնե իր սիրած երաժշտությունը լսի ու իր նյարդերը փորձի հանգստացնել: Հա հետո ինչ, որ այդ երաժտությունը ռաբիզ է, էդ մարդն էլ էդ ճաշակը ունի, մեծացել է էդ երաժշտության մեջ: Եթե Բեթխովեն ու Մոցարտ լսեր, շոֆեռ չեր աշխատի ու մենք էլ երթուղայիններ չէինք ունենա: Իսկ ո՞վ ասեց, որ այդ երաժշտությունը անճաշակություն է: Էդ ձեր համար, իսկ իրա համար ձեր դիսկո միսկո-ներն են անճաշակություն: Իհարկե ճաշակին ընկեր չկա և չփորձեք ասել, թե ինքը ձեզ պարտադրում ա լսել այդ երաժշտությունը, թող մի քիչ ցածր լսի...: Հլը մի հատ էդ մատորի կողքը նստեք, տենամ ինչ որ բան կլսեք, չհաշված դրսի ժխորը, իսկ եթե ականջակալներ (այսպես ասած նավուշնիկներ) դնի, հաստատ չի լսի էդ "ստեղ կանգնի, ստեղ պահի, ստեղ իջի"-ները: Եվ չասեք թե, եվրոպայում սենց, եվրոպայում ընենց. հա, եվրոպայում էտ ձևի բան չկա, որովհետև այդպիսի անասուն վարորդներ չկան, լինելու դեպքում էլ 10 րոպեից ավել չեն վարում էդ մեքենան: Մեղավորությունը չգիտեմ թե ումն է, վարորդներին մեղադրելու չէ, ձեզ էլ մեղադրելու չի, միգուցե դուք էլ ինչ-որ նյարդայնացնող կամ հոգնացնող աշխատանք ունեք, որից հետո հեչ հաճելի չի լսել նման տիպի երաժշտությու, բայց ինչ արած, մի քիչ հանդուրժել էլ կարելի է և միայն ժպտալ:) Հլը փորձի մի անգամ հավեսով, լավ տրամադրությունով լսի այդ երաժշտությունը, ինձ մեկ մեկ դուր է գալիս:hands

Հ.Գ. Ինքս երթուղայինի վարորդ չեմ, վարորդ բարեկամ էլ չունեմ, որ ասեք կողմնապահություն եմ անում:) Ռաբիսի սիրահար էլ չեմ, բայց չեմ էլ ատում:)

Հ.Հ.Գ. Մոդերատորներին- սա մեկնաբանություն կամ քննարկում չի, սա դժգոհություն է, ես էլ դժգոհում եմ այսպիսի դժգոհություննեից, կարծեմ թեման հենց դժգոհությունների մասին է:) շնորհակալ կլինեմ, եթե ճիշտ հասկանաք, միգուցե կանոնադրությունը խախտել եմ...:oy բայց չգիտեմ ինչու, էդպես չեմ մտածում, չէ որ ընդամենը դժգոհել եմ:)

VisTolog
18.06.2011, 16:39
Ոնց չեմ սիրում հենց էս տիպի բողոքը, երբ բողոքում են երթուղայինի վարորդից, որ երաժշտություն է լսում, կամ օրվա մեջ գոնե երկու(լավ, թող լինի երեք) անգամ ծխում է: Ախր դուք պատկերացնու՞մ եք էդ մարդու վիճակը, ամբողջ օրը էդ անտեր աթոռին նստած, էդ ներվային աշխատանքն ա անում: Ներվային, որովհետև շատերը վարել չգիտեն ու էդ շատերը հենց էդ երթուղայինի վարորդներն էն: Վարել չգիտեն, որորվհետև չեն կարողանում իրենց նյարդերը զսպեն,իսկ չեն կարողանում իրանց նյարդերը զսպեն, որովհետև ոչ մի նորմալ մարդ ընդունակ չի զսպել իրա նյարդերը էդ պայմաններում: Բա գիտեք տարին 12 ամիս նույն բանը անելը հեշտ ա, նույն բառերը լսելը (ստեղ պահի, ստեղ կանգնացրու, ստեղ իջացրու, ստեղ խի պահիր, ընդե եմ ասել, բա խի շուտ չասիր, որ Վարդենիս չես գնում, դե որ տենցա, փողը չեմ տա...): Անընդհատ զգուշություն, անընդհատ վախ, անընդհատ նյարդայնացում, անընդհատ գոռոց... ու էլի անընդհատ ըտենց լիքը վատ բաներ: Ու էդ մարդը իրավունք չունի օրվա մեջ գոնե իր սիրած երաժշտությունը լսի ու իր նյարդերը փորձի հանգստացնել: Հա հետո ինչ, որ այդ երաժտությունը ռաբիզ է, էդ մարդն էլ էդ ճաշակը ունի, մեծացել է էդ երաժշտության մեջ: Եթե Բեթխովեն ու Մոցարտ լսեր, շոֆեռ չեր աշխատի ու մենք էլ երթուղայիններ չէինք ունենա: Իսկ ո՞վ ասեց, որ այդ երաժշտությունը անճաշակություն է: Էդ ձեր համար, իսկ իրա համար ձեր դիսկո միսկո-ներն են անճաշակություն: Իհարկե ճաշակին ընկեր չկա և չփորձեք ասել, թե ինքը ձեզ պարտադրում ա լսել այդ երաժշտությունը, թող մի քիչ ցածր լսի...: Հլը մի հատ էդ մատորի կողքը նստեք, տենամ ինչ որ բան կլսեք, չհաշված դրսի ժխորը, իսկ եթե ականջակալներ (այսպես ասած նավուշնիկներ) դնի, հաստատ չի լսի էդ "ստեղ կանգնի, ստեղ պահի, ստեղ իջի"-ները: Եվ չասեք թե, եվրոպայում սենց, եվրոպայում ընենց. հա, եվրոպայում էտ ձևի բան չկա, որովհետև այդպիսի անասուն վարորդներ չկան, լինելու դեպքում էլ 10 րոպեից ավել չեն վարում էդ մեքենան: Մեղավորությունը չգիտեմ թե ումն է, վարորդներին մեղադրելու չէ, ձեզ էլ մեղադրելու չի, միգուցե դուք էլ ինչ-որ նյարդայնացնող կամ հոգնացնող աշխատանք ունեք, որից հետո հեչ հաճելի չի լսել նման տիպի երաժշտությու, բայց ինչ արած, մի քիչ հանդուրժել էլ կարելի է և միայն ժպտալ:) Հլը փորձի մի անգամ հավեսով, լավ տրամադրությունով լսի այդ երաժշտությունը, ինձ մեկ մեկ դուր է գալիս:hands

Հ.Գ. Ինքս երթուղայինի վարորդ չեմ, վարորդ բարեկամ էլ չունեմ, որ ասեք կողմնապահություն եմ անում:) Ռաբիսի սիրահար էլ չեմ, բայց չեմ էլ ատում:)

Հ.Հ.Գ. Մոդերատորներին- սա մեկնաբանություն կամ քննարկում չի, սա դժգոհություն է, ես էլ դժգոհում եմ այսպիսի դժգոհություննեից, կարծեմ թեման հենց դժգոհությունների մասին է:) շնորհակալ կլինեմ, եթե ճիշտ հասկանաք, միգուցե կանոնադրությունը խախտել եմ...:oy բայց չգիտեմ ինչու, էդպես չեմ մտածում, չէ որ ընդամենը դժգոհել եմ:)

1. Վարորդը չպետքա իրա ճաշակով երաժշտությունը ստիպի, որ ուրիշներն էլ լսեն:
2. Վարորդը չպետքա իրա լսած երգը, որը հիմնականում ռաբիզա լինում, էնքան բարձր անի, որ մարդ ստիպված ասի ձայնը իջացրա:
3. Վարորդը պետքա բաց պատուհանի մոտ ծխի, որ ծուխը դուրս գա, ոչ թե տարածվի ներսը:

Դժգոհում եմ շրջապատումս աԲրող որոշ մարդկանցից, որոնք օրինակ իմ թերություններն ավելի շուտ են տեսնում, քան իրենք իրենցը:

Chuk
20.06.2011, 15:22
Որ լրատվական կայքը մտնում եմ, կարդում եմ այս հաղորդագրությունը.


«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար):

Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում մարդկային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն:

Նշենք նաև, որ Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան։

Դրված է ոչ միան հաղորդագրությունը, այլև լուսանկարը, որի մասին խոսվում է:

Պարոնայք «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամներ, ո՞րն է ձեր նպատակը, ինձ ծանոթացնե՞լ իմ երկրի հետ, թե՞ «հայկական աստղերի արժեհամակարգին»: Ի՞նչ եք կարծում, ես երբևէ կտեսնեի՞ այդ նկարը ու կիմանայի՞ դրա գոյության մասին, եթե այն դուք չտարածեիք հիմա: Ինչու՞ եք ակամա պրոպագանդա անում այդ «արժեհամակարգը»: Ինչու՞ եք ողջ հասարակությանը այսպես ծանոթացնում ձեր բնութագրմամբ խայտառակության հետ :'

Lem
25.06.2011, 02:12
Ոչ-ոք չի ասում, թե ինչ եմ ուզում: :(

Shah
25.06.2011, 08:14
ես զզվում եմ սեքնդհենդասեր, եվրո հայերից...

Ameli
25.06.2011, 11:02
Իմ բանից էլ ես եմ ուզում դգոհել, ուեմն երեկ գազելի մեջ հազիվ մի ոտատեղ գտած, վիզս ծռած կանգնած եմ , մեկ էլ պատուհանի կողմը նստած տատիկ դեռ կանգառ չհասած հելավ տեղից, որ առաջանա, որ հեսա կանգառում պիտի իջնի /ինքն էլ նենց նիհար, պուճուր-մուճուր տատիկ չէր, նորմալ, տեղը տեղին տատիկ էր/: Հիմա էդ տատիկը համ իր կողքի նստածին ա նեղություն տալիս, համ մեզ՝ կանգնածներիս, մտքումս տատիկին հանդիմանում եմ. "Ախր տատի ջան կարաս քո հավասարակշռությունը պահես? սպասի կկանգնի, տեղ կտանք կինջնես, հո չես մնա գազելի մեջ":

Մինա
25.06.2011, 11:26
Զզվում եմ առանց հակադրվելու,թաքուն,նենգորեն,տմարդավարի վարկանիշ իջացնողներից::beee

Shah
25.06.2011, 18:44
ինձ թվում ա ներկա ակումբը հիմնականում բաժանվում ա երկու մասի =)

առաջին խմբում


հավատք ունեցող,
ադաթներին կողմ,
որոշ չափով ինքնուրույն բայց ոչ_թիմային,
հասուն բայց շուտափույթ որոշումներ կայացնող,
հեքիաթներին հավատացող,
կյանքը ավելի հեշտ պատկերացնող,
սպիտակ ու սևի մեջից սպիտակը ընտրող,
մաքրությունը առաջին տեղում դնող,
իրենց տատերի ու պապերի արժանի հետևորդներն են...


իսկ եկրորդ խմբում


հիմնականում աթեիստներ,
նոր հայացքների տեր մարդիկ,
որոնք արդեն իրենց համարում են հասուն, ինքնուրույն,
իրականությունը որպես դաժան_իրականություն ընդունող,
ադաթներին միանշանակ դեմ,
բայց թիմային,
սպիտակ ու սևի մեջից կարմիրը ընտրող,
հումորի զգացումով,
դախ տատիների սիրահար
սեքնդ հենդ կանանց սիրահար

Ռամշին չեմ կողմնորոշվում որ խմբին դասեմ =))

Հարդ
25.06.2011, 22:37
Ինչքան էս ՆՍՀ - ի թեման կարդում եմ, էնքան թոշնում եմ:angry:

Մարդ ոչ ուզում ա իրա էրեխուն էս հիվանդ հասարակությունում մեծացնի, ոչ էլ էն հիվանդ (արտասահման):
Հա, երկուսն էլ իմ համար հիվանդ են, քանի որ երկուսն էլ ծայրահեղություն են:
Ու ոնց վերևում խմբեր նշվեց, էդ խմբերից ոչ մեկում ճիշտ դատողություն չեմ տեսնում: Էլի ծայրահեղություններ են:

Մեկն ուզում ա ութ ձեռքով ու փակ աչքերով Եվրոպային հետևի, մյուսն ուզում ա հինն ատամներով պահի:

Առաջինին կասեմ, որ ասենք թե Եվրոպան գնում ա քցվի, դուք էլ ե՞ք գնալու (էս հարցը երևի դպրոցում բոլորիդ տված կլինեն:))): Մենք էնքան չկա՞նք որ մերը ստեղծենք, որ մեզանից սովորեն:

Իսկ երկրորդին էլ ասեմ, որ դու շատ սխալ ես: Ու էնքան սխալ, ինչքան առաջինը: Հինը չես պահի, քանի որ ժամանակն առաջ ա գնում: Այ ժամանակը կանգնացրու, ու խնդրեմ:):

Ընդհանուր, սթափ դատող մարդիկ քիչ եմ տեսնում: Ամեն տեղ: Էս ա անհանգստությունս...

Lionne_en_Chasse
27.06.2011, 01:48
Էս ե՞րբ բոլոր հայերը Եվրոպա տեսած ազգ դարձան: Հայաստանում ինչ այլանդակություն, այլասեռվածություն ու անճաշակություն կատարվի, բոլորը միաբերան - "Եվրոպայի բարքերը Հայաստան եկան": Գոնե մի անգամ Եվրոպայում եղած մարդը կնկատի, որ եվրոպացի ազգը աղբը երբեք փողոցում չի նետում, բարձր չի խոսում, չի թքում, վրաերթի չի ենթարկում փողոցն անցնող ( անգամ կարմիր լույսի տակ) անցորդին... Եվրոպացի աղջիկները ծաղրածուի նման չեն ներկվում, պռտվում ու էնքան համեստ են հագնվում, որ հայաստանցի աղջիկները նրանց անճաշակ գեղցի են անվանում: Նրանց միայն երեկոյան ակումբներում կտեսնեք ծնկից վերև կարճության շրջազգեստ հագած, ու էն հագ ու կապը, որ շատ հայսատանցի աղջիկների համար նորմալա արդեն դարձել, Եվրոպայում հատուկ մասնագիտության տեր կանայք են հագնում հատուկ իրենց համար նախատեսված վայրերում: Մարդիկ իրենց սեռական կյանքը բոլորին չեն ներկայացնում, ինչպես հայերին է թվում ...Եվրոպացին օտարազգիից կաշառք չի վերցնում ինչ-որ հարցում օգնելու կամ տեղեկանք տալու համար: ՈՒ վերջապես եվրոպացին ապրելով իր իսկ երկրում հազար ու մի ազգի հետ միասին (նաև բոշայատիպ) ավելի հանդուրժողական ու մարդկային է, քանց հայաստանցին իր երկրի հնդիկ կամ պարսիկ ժամանակավոր ուսանողի հանդեպ:
Հիմա պատկերացնում եմ, շատերի ձեռքին ճար լիներ, ինձ այս գրառման պատճառով գնդակահարման կենթարկեին, որպես ազգի դավաճան... Բայց ես դժգոհում եմ, որ մարդիկ իրենց աչքի գերանը չեն նկատում, փոխարենը ուրիշի աչքի չոփն են գերան սարքում

Rammstein
27.07.2011, 02:26
Տեքստը մի քիչ փողոցային ժարգոնոտ ա:


– Ախպեր, էն օրը տղեքով, գողականներով բաներով որոշել են, որ էթանք մեր քվոր ամուսնու ոտերը նատուռի ջարդենք: Էդ հիմարը էն կարգի ա լեվի էթում, որ արդեն սաղ գիտեն, չի դզում: Էլի քած պահի, բայց նենց արա որ չիմանան:
– Բայց ինչի՞ պիտի քած պահի, եթե ամուսնացած ա…
– Հա բայց ինչի՞ պըտի չպահի՞ որ, նատուռի ես էլ տենց կանեի…
– Ո՞նց, որ ամուսնանայիր, էլի քած կպահեի՞ր:
– Հա, խի՞ չէ, որ:
– Բայց խի՞ հա: Ինչի որ ամուսնանաս, կինդ չի ուզելո՞ւ, որ իրան հավատարիմ լինես:
– Շատ բան ա ուզելու: Կնիկ ով ա՞, որ:
– Բա էլ ինչի՞ ես ամուսնանում:
– Որ էրեխա ունենամ:
– Դե օրինակ ես կամուսնանայի, որ նախ եւ առաջ կին ունենամ:
– Պահ, կնիկ՞ը ում ա պետք…


Էս ո՞ւր ենք հասել (թե՞ սենց էլ եղել ենք :think)… :[ Ու ահավոր ա, որ էս մտածողությունը գերակշիռ դիրքերում ա: Ամեն անգամ, հայացք գցելով սենց բաների վրա, ավելի եմ հիասթափվում մեր հասարակությունից :[: Ու ամենազավեշտալին էն ա, որ էս մտածողության տեր շատ քյարդիկ (բառախառնուրդ` քյառթ+մարդիկ :))) վզներից 40 տոննայանոց ոսկե խաչ են գցում, գնում եկեղեցում 60 տոննա մոմ են վառում, ամենապրիստիժնի եկեղեցում են պսակվում, ու իրանց երեխեքին ամենապրիստիժնի տերտերների մոտ են կնքում:
Ո՞ւր է կորել բարոյականությունը: :blin

Freeman
28.07.2011, 14:00
Էէէէէէէէէէէէ մարդ պիտի մի քիչ էլ բախտ ունենա,հո զոռով չի :cry

murmushka
28.07.2011, 14:27
ատամս ցավում է, սարսափելի ցավում է, երևի ի վերջո համոզեմ ինքս ինձ ու գնամ բժշկի...... ոնց չեմ սիրում ատամնաբուժարանները

KiLa
28.07.2011, 16:39
Հա՜, շատ եմ բարկացած, շա՜տ եմ դժգոհ... ու գիտե՞ս ինչից: Էս արտասահմանացավով տառապողներից: Հատկապես նրանցից ովքեր ոչ միշտ է, որ այդ արտասահման գնալու մասին նույն կարծիքն ունեն...
Նշածս տիկինը երկու եղբայր ունի, որոնք շա՜տ են կամենում ընդմիշտ արտասահման գնալ: Այսինքն, ավելի ճիշտ դա են ուզում նրանց կանայք: Տալը դեմ է ու եղբայրներին ամեն օր ,,ցեխն՛՛ է մտցնում, որ չեն մտածում իրենց ծնողների մասին ու հեռանում են. ,,Բա մաման, բա պապան... հո դուք չեք գժվել, մի ուշքի եկեք, ձեր կանայք այստեղ անխնամ ու մենակ ծնողներ չեն թողնում, և նրանց մեկ է թե ի՞նչ կլինի ձեր ծնողների հետ...՛՛
Առաջին հայացքից արդարացի պահանջ, ուղակի գովեստի է արժան այդ քույրը, այդ աղջիկը, այդ կինը, բայց... բայց արի ու տես, որ այդ նույն կինը, նույն կերպ չմտածելով իր սկեսրոջ ու սկեսրայրի մասին, նրանց միակ զավակին ,,շիշն է մտցրել՛՛ ու պահանջում է, որ մեկնեն երկրից այդ նույն ,,արտասահմանը՛՛: Այս դեպքում արդեն չի մտածում այդ ,,պառավների՛՛ մասին, որոնց վերջ ի վերջո խնամք է պետք:
Բարկանում եմ ու չգիտեմ թե ավելի շատ ում վրա. նրանց, որ ապրելու այլ միջոց չգտնելով, կորցնելով ամեն տեսակ հույս ու սպասում, որոշում են հեռանալ հայրենիքից, թե նրանց՝, ովքեր իրենց դապարտելի ու անմարդկային վերաբերմունքի հետևանքով ստիպում են նրանց դիմել այդ քայլին:

Դեկադա
01.08.2011, 20:22
Մի ժամանակ որ ակումբի հնաբնակները ասում էին առաջվա ակումբը չկա ամեն ինչ փոխվել ա ես և զարմանում էի, մի քիչ էլ զայրանում: Ինքս նորեկ էի ու մտածում էի ի՞նչ են անում նորեկները որ հները բողոքում են: Բայց էսօր իմ բողոքելն էլ ա բռնել:

Անիմաստ թեմաները շատացել են, ավելացել ցինիկ գրառումները: Անգամ լուրջ թեման կարան վերածեն ճղճիմ, տափակ գարռումներով լի ջուրծեծոցիի: Անտեղի ու անպատեհ սմայլիկների չարաշահում: Ես արդեն կարոտում եմ բանավեճերին, նորմալ, խելացի:

...ես էլ եմ երևի հնաբանակ դառել:

Նարե91
01.08.2011, 20:52
Անկեղծ զարմանում եմ, բայց իրոք զարմանալու ա է: Հասկացանք, որ սա ֆորումա, որտեղ քննարկվում են բազմատեսակ հարցեր, խնդիրներ, փորձում են լուծումներ տրվել դրանց, բայց լավ ախր ո՞նց կարելիա էստեղ դնել ու խիստ անձնական թեմաներ քննարկել... հա ի՞նչ անենք,որ ինքնուրույն չես կարող նման անձնական խնդիրները լուծել, ինչ ուրեմն պիտի դնես ամբողջ ակումբի ուշադրությանը ներկայացնես՞: Շատ տգեղ երևույթա ինձ թվումա::( կներեք, եթե ոմանց կնեղացնեմ իմ այս գրառումով, բայց ինձ համար սա շատ անընդունելի է:

Chuk
02.08.2011, 00:37
Միշտ նույնն է... աչքը բուժելու տեղը ունքն էլ են հանում:

Peace
02.08.2011, 02:25
Դրսում 62 աստիճան տաքություն է, իսկ այստեղի ոչ ու փուչ կառավարությունը լույսը ժամով է տալիս: Բա չբողոքե՞մ: :(

Ժունդիայի
23.09.2011, 21:59
Հետո ասում են Հայաստանի ժողովրդի կենսամակարդակը միջինից էլ ցածր ա: Լա՜վ էլ ապրում են: Ապշում ես. 100 տարի բարեկամիդ չգրես, չզանգես, 1000 տարի էլ անցնի՝ քեզ չի հիշի: Մեկ-մեկ, ֆեյսս միացնում եմ ու տենում՝ հարազատներս ժամերով զվռնում են, ինչ շուն շանգյլախատի հետ ասես ստատուսներ լայքում, բայց մեռնեն տրանզլիտով քեզ մի հատ սովորական բարև չեն ուղարկի: Տատս լիներ կասեր. «*ռեք ձեր կոճերին»: Ջհնդմիս հիշեք:

Chuk
03.10.2011, 14:39
Դպրոցներում անցնում են Մայրենի լեզու, ռուսաց լեզու և օտար լեզու... ու ես չեմ հասկանում թե էս ինչ աբսուրդ ա... ինչի՞ են ռուսաց լեզու երկու անգամ անցնում, մի հատ «մայրենի լեզու» անվամբ, մի հատ «ռուսաց լեզու»: Մի «Մայրենի լեզու»-ն հերիք չէ՞ր :angry

My World My Space
18.10.2011, 06:56
յանի ի՞նչ....

առավոտ 07:03 մտնում եմ ակումբ, բացում եմ ո՞վ է ֆորումում էջը, գրած ա՝ ո՞վ է ֆորումում ու տակը 0 անդամ և 87 հյուր.... :beee

Rammstein
21.10.2011, 19:56
Ինչի՞ հենց էդ համակրելի աղջիկը պիտի լիներ ռուսախոս կամ կիսառուսախոս… :this Ե՞րբ ա էս ռուսաստանը Հայաստանից դուրս մղվելու… :sad

Կարեն Կանտարով
21.10.2011, 20:47
Դիվանագիտություն է չդժգոհելն,բայց պիտի ասեմ` իմ նյարդերի վրա ազդում է Կրոնական բաժնի <<Եհովայի Վկաներ>> թեման,գուցէ ես քիթս եմ խոթում, բայց կան չափազանցություններ այդ թեմայում ....
Կներեք:

VisTolog
18.11.2011, 22:06
Դժգոհում եմ Օռանժից:


Տերմինալներով հաշիվս լիցքավորում եմ, ժամկետս չի ավելանում, *133#-ը 0 դրամա ցույց տալիս, բայց ես կարողանում եմ լիցքավորածս գումարի չափով զանգեր անեմ:

Լիցքավորման քարտով լցնում եմ` նորմալ լինումա:

Գնում եմ սպասարկման կենտրոն, ասում եմ սենց-սենցա, աշխատողն էլ` ճի՞շտ համար եք գրել տերմինալում, որովհետև մեզ մոտ ցույց չի տալիս որ վճարումա կատարվել (երբ արդեն ցույց եմ տվել ինձ եկած սմս-ը), համոզվումա որ հա, ասումա`մեզնից չի խնդիրը, զանգեք տերմինալների սպասարկման կենտրոն: Զանգում եմ կենտրոն, լսում եմ - համարը ժամանակավորապես հնարավոր չէ կանչել:

Վերջին անգամ տերմինալով լցրեցի, բայց էս անգամ էլ չկարողացա նախորդ անգամների նման գումարի չափով զանգեր կատարեմ:

Լիցքավորման քարտ առա, լիցքավորեցի, սմս եկավ, որ ձեր հաշիվը 800 դրամա: Փորձում եմ զանգել` էլի չի լինում: Զանգում եմ օռանժ, ասում եմ հենց նոր լցրեցի, սմս եկավ որ իմ հաշիվը 800 դրամա (300 տերմինալ, 500 լից. քարտ), բայց ոչինչ չեմ կարողանում անեմ: Ասումա` կարո՞ղա սխալ համար եք լիցքավորել::blin Ասում եմ` ո՞նց կարամ ուրիշ համար լիցքավորեմ, եթե լիցքավորման քարտով իմ հեռախոսով իմ հաշիվն եմ լցրել: Ինքն էլ` փորձեք ևս մեկ անգամ լիցքավորել:

Լավ, մերսի.
Շնորհակալություն, հաջողություն
Հաջողություն

Իմ Օռանժ էջում ցույցա տալիս համ վճարումները, համ էլ իմ հաշվի գումարը: Վաղը պրինտ արած կտանեմ ցույց կտամ ու կպահանջեմ իմ բոլոր անհաջող փորձերի փոխհատուցում::sad :))

Nak
18.11.2011, 22:32
Դժգոհում եմ անկարգապահ վարորդներից, ովքեր չեն զիջում հետիոտներին, որոնք անցնում են իրենց համար նախատեսված անցումներով: :angry

armen9494
19.11.2011, 00:40
Դժգոհ եմ էն անցորդներից, որոնց վարորդները զիջում են, բայց իրենք ընենց նազ ու տուզով են անցնում, որ խցանում ա առաջանում:)

Mark Pauler
06.12.2011, 22:26
Բողոքում եմ....
Հա... Բողոքում եմ...
Ես Մարիո Ստեֆանո Պիետրոդարչիի կատարումները էլ չեմ լսելու....
Ձեռս ընգավ մատները հատ-հատ չագուչով ջարդելու եմ, որ էլ չկարանա նվագի....
Խի??? Այ սրա համար -


վերջերս հետս միայն պոզիտիվ բաներ են տեղի ունենում: Մի քանի օր առաջ ես ու Մարկը մեր ընդհանուր ու շատ մտերիմ ընկերուհու ֆեյսբուքյան ընկերների մեջ Մարիո Ստեֆանո Պիետրոդարչիին հայտնաբերեցինք:Պարզելուց հետո, որ գործ ունենենք այսպես ասած բրենդի հետ, հետաքրքրության համար երկուսս էլ ընկերության հայտ տվեցինք:Երեկ ֆեյսբուքիս էջը բացեցի ու ինչ տեսնեմ...հայտս ընդունված է:Մարկին աչքալուսանք արեցի, ինքն էլ իր էջը բացեց, ու ինչ...Մարիոից մի մեծ, սիրուն, յուղոտ իգնոր էր ստացել:Երանի Մարկի դեմքը տեսնեիք...լրիվ այս վիճակն էր:o:Պարզ էր , որ սեռային դիսկրիմինացիան կաշվի վրա զգաց իր ամբողջ "հերշավոր մերկությամբ"(ինչ էլ բառեր են գալիս լեզվիս:P):
Մարիո ջան ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել , որ դու ոչ միայն լավ երաժիշտ ես , այլ նաև ջենտլմեն:love, թե չէ մի հարցնող լինի ընկերներիդ ցուցակում իմ ներկայությունը քո ինչին է պետք:esim
ՀԳ հա ասածս ինչ էր... հո զոռավ չի, սիրում եմ էլի կնամեծար տղամարդկանց...:oy;)
ՀՀԳ Երևի Մարկը էս գրառումը վատատեսի անկյունում կդնի..:lol


:D:D:D

Lionne_en_Chasse
07.12.2011, 02:28
Հ.Գ. Ի դեպ, գինեկոլոգ բառն արդեն կամաց-կամաց ուզում են գործածությունից դուրս մղել: Այն օրը մեր դասախոսներից մեկն ասում էր, որ կնախտաբանն է դրա հայերեն համարժեքը:


Ախր հիմա էս բառը հնարողին ոնց չասես, տո... այ .... :angry ախտոտը կնիկդ ա: Պարտադիր չի ախտ ունենան, որ գնան գինեկոլոգի մոտ: Օրինակ հղի կնոջը ո՞նց կարելի է ուղարկել կնախտաբանի մոտ :angry
Ավելի լավ է մի երկու բժշկական տերմին լատիներեն գործածվի, քանց թե հայերենը արժեզրկվի նման բառեր ներմուծելով ( մանավանդ որ բառի մեջ ինչ-որ վիրավորական նշույլներ են երևում իգական սեռի հանդեպ :angry )

Skeptic
15.12.2011, 12:46
Դժգոհում եմ մեր ֆակուլտետի ադմինիստրացիայից: :angry

Երեկ բոլորիս «հաճելի» անակնկալ մատուցեցին՝ ասելով, որ մի օրվա ընթացքում պետք ա 4 հատ անհատական աշխատանք գրախոսենք, 15 էջանոց հաշվետվություն գրենք ու 6 հատ գիտական աշխատություն համառոտ ներկայացնենք թեզիսի ձևով: Վերջինը չեմ արել ու չեմ էլ անելու. կարո՞ղ ա գիտեն... http://i.imgur.com/AzJFQ.gif

Գիշերը համարյա չեմ քնել, էս վիճակն էր մոտս՝ http://i.imgur.com/e6ipO.gif -----> http://i.imgur.com/bNHA9.gif ----> http://i.imgur.com/e6ipO.gif ու հետո էլի՝ http://i.imgur.com/bNHA9.gif ----> http://i.imgur.com/e6ipO.gif ----> http://i.imgur.com/bNHA9.gif

Օ՜ֆ, ճզմված ուղեղիս աշխատանքը թարմացնելու համար գոնե մի հատ գավնաքառյակ գրեմ.

Լսե՛ք ինձ, ո՜վ դուք անողորմ Մոյրաներ,
Դո՛ւք, որ կտրել եք կյանքի բազմերանգ թելեր.
Մի՞թե ձեր մկրատը այլևս բութ է,
Թե՞ շարժվել է ձեր վաղուց չքացած գութը...

:scen

Rammstein
15.12.2011, 20:25
Էս եզզզ տաքսու շոֆեռները նոր ձեւ են հորինել փող պոկելու: :angry
Էսօր Սայաթ-Նովայի վրա տաքսի նստեցի, «Վարդ» էր, ինչ էր անունը, հասանք շրջանային (Աբովյանի արձանի մոտ), նոր հաշվիչը միացրեց: Հասանք Զեյթուն, հաշվիչի վրա գրած ա 700 դրամ: 1000-նոց տվեցի առանց մանրի ակնկալիքի (ի վերջո, մի քիչ ուշ ա միացրել հաշվիչը), ասում ա.
– Ապեր, քիչ ես տալիս, 1300 ա:
– Ինչի հաշվիչին ի՞նչ ա գրած: :o
– Բա ես ինչքա՞ն ուշ միացրի հաշվիչը…

Հարմար չէր, գլուխս էլ խառն էր, թե չէ կռիվ էի անելու, դեռ 300 դրամ մանրս էլ պահանջելու էի:
Նոր GoogleEearth-ով հաշվեցի, մինչեւ հաշվիչը միացնելը 2 կմ ա եղել, այսինքն` ինձնից 400 դրամ ավել ա պոկել եզզզզզզզզզզզզզզզզզզզզը: :diablo

Rammstein
03.01.2012, 04:18
Էս տարվա առաջին դժգոհ գրառումը :)):

Երեւանում այս պահին ժամը գիշերվա 4-ն է: Տանը ու դրսում լռություն է: Ես սուսիկ փուսիկ իմ համար նստած համակարգչի առջեւ մի քանի սայտ եմ քրքրում: Մի ինչ-որ հղում եմ բացում Գուգլից: Էջը բեռնվում է, մեկ էլ համակարգիչը ձենը գցում է գլուխը: Արագ սեղմում եմ ստեղնաշարիս վրայի Mute-ի կոճակը, որ ամբողջ շենքը չզարթնի, ակտիվացնում եմ բրաուզերիս քիչ առաջ բացված թաբը, պարզվում է` նոկիայի պաշտոնական կայքի էջերից մեկն է, մեջտեղում` ինչ-որ ֆլեշ անիմացիա, որը, փաստորեն, համ իր երգն է գոռում, համ էլ հարցնում է` բաց թողնե՞լ ինտրոն (skip intro?): Երեւի արժի մտնել նոկիայի առաջարկությունների բաժին ու խնդրել, որ էդ ինտրոյում ավելացնեն «կներեք, եթե ձեր շաքարը բարձրացավ»:

Այսօր նոկիա ընկերությունը զրկվեց մեկ պոտենցիալ գնորդից:
Իհարկե գրառումս կարող էի նաեւ լավատեսի անյունում անել, որովհետեւ նոկիան սրանով գործս մի քիչ թեթեւացրեց` ապագայում երբ որ նոր հեռախոս գնելու կարիք ունենամ, ուսումնասիրության ընտրության շրջանակը մի քիչ պակաս կլինի :D:

Հ.Գ. Վայ քու արա, 20 րոպե ա էս գրառումն ե՞մ անում: Դժգոհում եմ… :goblin

anahit96
03.01.2012, 14:49
Դժգոհում եմ ժամանակից,,,ախր շատ քիչա մի բան չես հասցնում անել

Valentina
21.01.2012, 21:46
Կարճ կոնկրետ. Հայլայն վռագ չելովեկա :sad

Skeptic
09.02.2012, 12:53
Էսօր գնացել էի բանկ` թեզիս հետ կապված պրակտիկայի հարցով: Ընդունարանի աշխատողն ասեց, որ իր մոտից պետք ա զանգեմ կադրերի բաժին: Երկար ժամանակ չէին բարեհաճում հեռախոսը վերցնել, բայց ավելի քան 10 րոպե տևած համառ փորձերս «հաջողությամբ» պսակվեցին: Լսափողից հնչող կանացի կոնտրալտոն հենց սկզբից կրում էր ա-լյա-մուննաթ ու «ձենդ-կտրի-ինձ-լսի-արա» տոն` երևի թե պայմանավորված իմ կողմից դրա տիրուհու սրբազնագույն իրավունքների (սրճել ու բամբասել) ստոր խախտմամբ:
- Բարև Ձեզ, ես պրակտիկայի հարցով եմ զանգել, Ժողինս...
- Դու ո՞ւր ես:
- Բանկի ընդունարանում, ինձ ասե...
- Դու ո՞վ ես:
- Գագիկ Գաբրիելյան:
- Մենա՞կ ես էկել:
- Հա:
- Իսկ քեզ չէի՞ն ասել, որ Ա. Անիի ու Դ. Մարիամի հետ պետք ա գայիր:
- Չէ, ես երկուշ...
- Դու որտե՞ղ ես ապրում:
- Մոտիկ, Սպեն...
- Էդ մոտիկը որտե՞ղ ա, տղա ջան:
- Սպենդիարյան փողոց:
- Էդ որտե՞ղ ա:
- (տեղը բացատրում եմ)
- Վաղվանից կգնաս Ամիրյանի մասնաճյուղը:
- Իսկ հնարավո՞ր չի Պրոսպեկտի կամ Հյուսիսայի...
- Ոչ, հնարավոր չի: Տուու-տուու-տուու-տուու...



Առռռը հա, թե վաղվանից կգնամ: http://i.imgur.com/BDt3x.gif

Մանուլ
22.02.2012, 22:17
Դժգոհում եմ, որ մինչև հիմա էս ավտոբուսներից (http://tert.am/am/news/2011/09/16/bus2/) ոչ մի հատ չեմ տեսել: Դժգոհում եմ կեղտից փայլող նստարաններով երթուղայիններից: Եվ վերջապես, դժգոհում եմ ու զզվում հոտավետ մարդկանցից :[:
Երեկ 20 րոպե կանգառում սպասեցի, որ դատարկ երթուղային գա, նստած գնամ: Նստեցի, բայց բախտս չբերեց, պատուհանի մոտ տեղ չկար: Ու այնպես ստացվեց, որ գնալուց մի 15-20 րոպե հետո գլխավերևումս կախվեց ահավոր հոտավետ մի տղամարդ: Հինգ րոպե դիմացա, բայց, քանի որ այլևս հնարավոր չէր, ճարահատյալ իջա երթուղայինից: Ու դա այն դեպքում, երբ առանց այդ էլ դասից ուշանալու էի: Իջել եմ Մայիսի 9-ի խաչմերուկում, ու քանի որ հույս չունեի էդտեղից որևէ երթուղայինով նստած գնալ, ոտքով գնացել եմ մինչև 3-րդ մասի հրապարակ, որ մետրոյով գնամ: Բայց ավարտը բավականին հաջող էր. վերջապես նոր գնացքով գնացի, մինչև հիմա չէր հանդիպել ոչ մի անգամ: Վերջում քիչ էր մնում` շնորհակալություն հայտնեի հոտավետ տղամարդուն :D:

Smokie
12.03.2012, 11:16
«Հազար չար ու շառ, հազար հարամի
Հազար ջահելներ վխտում են հիմի»


Ախր ինչու՞ ա ժողովրդի աչքը սենց վախեցած: Չե՞ն կարող հանգիստ ապրել, հաճելի ա՞ անընդհատ խոսել «02»-ներից, անընդհատ պատմել, թե «գիտե՞ս էս ինչի տունը թալանել են, էս ինչի գլխին հետևից խփել են»: Որ հետո էլ բոլորը բռնեն իրանց դուռը պինդ-պինդ փակեն: Հասկացանք զգուշանում են, բայց էսքա՞ն: Ժողովրդին հիմա էդ ա հետաքրքրում, հեռուստաընկերությունների աշխատողներն էլ շատ լավ հասկանում են դա::(

Չեմ սիրում վախկոտներին, ինչքան էլ պնդեն, որ չեն վախենում, այլ զգուշանում են, կրկնելու եմ, «երկուսն էլ նույն բանն են»::angry

Նարե91
25.06.2012, 15:07
Չմոռանաք մի կտոր մագնիսը, դասախոսնե՛ր


Շատ շուտով դիպլոմս կստանամ, բակալավրի աստիճանն էլ հետը... ավարտում եմ համալսարանը էլի, մի խոսքով 4 տարին անցավ գնաց:(, շատ շուտ անցավ բայց հաաաա... 4 տարվա ընթացքում ոչ մի լիքվիդ, ոչ մի հիասթափություն, ոչ մի սթրես, էնքան լավ են անցել էդ 4 տարիները, որ հիմա հաստատ կարոտով եմ հիշելու… Էդ 4 տարիների ընթացքում մենակ մի անգամ՝ էն էլ առաջին կուրսում եմ ծածկաթերթիկից /шпаргалка/ օգտվել, էն էլ բռնվել եմ:( դե ի՞նչ անեմ, չի ստացվում ինձ մոտ, չունեմ էլի էդ «տաղանդը» հմտորեն ստեղից-ընդեղից արտագրելու՝ ի տարբերություն իմ շատ ու շատ կուրսեցիների, ովքեր ծնվել էին կարծես թե արտագրլու համար, մաստեռներ էին էդ հարցում, :D Մեկ -մեկ մտածում էի, որ դա հատուկ արվեստ ա, որին ես երբեք չեմ տիրապետի… Հա՛ ու տենց էլ չտիրապետեցի, չտիրապետցեի նաև ականջակալներով քննություն գրելու «արվեստին» : Էդ ավելի բարձր մակարդակի արվեստ ա… բա գիտեք հե՞շտ ա վարպետորեն թաքցնել ականջակալները… Չէէէ՛, հավատացե՛ք, դրանից դժվար բան չկա, համենայնդեպս ինձ համար, բայց հիմա գրեթե բոլորն են էդպես անում, իսկ ով էլ էդպես չի անում, բոլորի զարմանքին ա արժանանում… Սկզբում, թե դասախոսները գլխի չէին ընկնում, որ էրէխեքը ականջակալով են գրում, դե քանի, որ իրանց ժամանակ նման բաներ չեն եղել, հիմա լավ էլ կռահում են ու գիտեն բոլոր ձևերը… Բայց ա՜յ քեզ հնարամիտ հայ հասրակություն:o ձևերը լավ էլ գտել են. հիմա նոր ականջակալներ կան, որոնք ընդամենը 2 մմ տրամագիծ ունեն ու ականջից դուրս են գալիս մագնիսի օգնությամբ միայն…
Տեսե՛ք, ժող ջան 543595436054361
Խեղճ ու կրակ դասախոսներ ջան:(, ես ձեզ ո՜նց եմ խղճում, հիմա ի՞նչ եք անելու, ո՞նց եք կռահելու… Չէ՛, մի բան պետք ա անել, պիտի դասախոսներին գլխի գցել, որ քննության գնան միայն ու միայն մագնիսով:D թե չէ սենց որ գնաց ՀՀ-ում ոչ մի կարգին մասնագետ էլ չենք ունենա… Որ ինձ ասում էին էս նոր տեխնոլոգիաները կործանում կարան տանեն, չէի հավատում:angry ուֆ ուֆ հարգելի՛ դասախոսներ, չմոռանաք քննության գնալուց առաջ ձեզ հետ մի կտոր մագնիս վերցնել…

Valentina
26.04.2013, 17:11
Առաջարկ ունեմ.
Էն մի հատ սմայլ կա է, որ մարդիկ շատ հաճախ օգտագործում են, երբ ինչ որ բանից զզվում են: Եկեք էտ սմայլը քիչ օգտագործենք, կամ ընդհանրապես չօգտագործենք, հանենք սմայլերի ցուցակից:
Նույնիսկ եթե դու ինչ որ բանից զզվել ես, պետք չի որ կարդացողը տհաճություն զգա քո գրառումից:
Չգիտեմ ով ոնց, ես տանել չեմ կարողանում էտ սմայլը:

մարիօ
07.05.2013, 23:25
Ակումբն էի քրքրում ու շատ հավես թեմա գտա, էս լրիվ իմ տեղն է, որ չալարեմ ստեղ օրական մի հազար հատ գրառում կանեմ… ՈՒրեմն սենց՝ ջղայնացած, զզված, բռնաբարված, դեգրադացած եմ կուրսեցիներիցս, ատում եմ բոլորին հատ-հատ, իրանք ոնց որ իմ նեռվերի հաշվին ապրեն իրանց թիթիզություններով ու գլամուռ ապրելաոճով, որին արդեն մի տարի ա, ինչ չեմ կարողամում հարմարվեմ, յահ…:[
Ի՞նչ անեմ, պրծնեմ դրանցից, յախք :think

Ruby Rue
08.05.2013, 22:41
Դե արի Ռուբի ու մի բողոքի:
Էսօր դասամիջոցին մտնում եմ լսարան ու մի պահ քարանում եմ. մի 20-30 տղայակերպ երևույթ թառած են նստարաններին, սեղաններին, լուսամուտագոգերին: Եթե ծխախոտի ծուխը երկինքը կապած չլիներ ու սեղանին էլ լցված չլինեին բլոտի խաղաքարտերը, կմտածեի, որ ֆիզֆակում դեռ կուրսեր կան, որտեղ աղջիկներ չկան: Բայց դե հիմարների արտաքինը, լպիրշ ծիծաղն ասում էին, որ իրենք հազիվ մեկին գումարած մեկ իմանան:
Ամեն չորեքշաբթի մտնում էի էդ լսարան ու մուննաթով պահանջում, որ դուրս գան, բայց էսօր էնքան շատ էին, իսկ ծուխն էնքան թանձր, որ սառեցի-մնացի դռների մոտ:
Մի խոսքով, երկու ժամ ստիպված ենք ծխախեղդ լինել մի լսարանում, որտեղ ոտքերիս տակ սիգարետի մնացորդներ էին...
55651
ԵՊՀ, Ֆիզիկայի Ֆակուլտետ, հարյուր եսիմքանի լսարան

Լսարանն էլ մի լսարան լինի. պատերին դրոշմված են «ուսանող» կոչեցյալների անձնական տվյալները, հայհոյանքներ ու անեկդոտներ՝ մեծ մասն, իհարկե, տրանսլիտով, սեղանները նույնպես «զարդաքանդակ»-ներով են պատված ու ջարդված. դասախոսն իր սեղանն է զիջում, որ կարողանանք գրքերն ու տետրերը տեղավորել:
Չէ, ես էդ գյադեքից չեմ բողոքում, ես բուհի ղեկավարներից ու կռտած նախարարներից եմ բողոքում, որ նմաններին համալսարանում են պահում:
Ախր ինչքան կարելի՞ է մարդկանց դեմքերին բթություն կարդալ, հասկանալ, որ աղջիկների մեծ մասը տղա կպցնելու է եկել, իսկ տղերքը՝ ծխելու ու բլոտ խաղալու:
Չէ, ես չեմ բողոքում ամեն դասամիջոցի զուգարանում իրենց «գեղո-ռեմոնտը» թամացնող սուտի ծԴերից, չեմ բողոքում պատերի տակ պպզող ու սույն ծտերին ռեպլիկախեղդ անող քյարթուներից, ես բողոքում եմ, որ իրենք ու հատկապես բուհ-ի ղեկավարությունը ոտնահարում են կրթություն ստանալու իմ իրավունքը:
Չեմ հասկանում, չի կարելի ընտրել էժան ու մատչելի տարբերակը. էդ համալսարանի վարձը պահել, գնալ բիսեդկա ու հավեսով ծխել, խմել, բլոտ խաղալ:

Չէ, մյուս չորեքշաբթի զինված եմ գնալու. եթե լսարանս էլի զավթած լինեն, դրանց հերն եմ անիծելու:

մարիօ
19.05.2013, 20:58
Այ մարդ ես չեմ հասկանում՝ մեր երկրում ինչո՞ւ թեքահարթակներ չկան. հանձնարարություն էի ստացել ֆոտոյի դասատուիցս՝ նկարել թեքահարթակներ, որոնք գտնվում են վատ վիճակում, կամ նորմալ կառուցված չեն, էն էլ ի՞նչ նորմալի մասին է խոսքը, մեր երկրում թեքահարթակ կա՞, որ մի հատ էլ նորմալ վիճակում լինի: Արդեն մի քանի օր թափառում եմ Երևանում, որ թեքահարթակ նկարեմ, չկա ու չկա, մի քանի հատ գտա, էն էլ գետնանցումներում, ներվայնացել էի մի այլ կարգի, ում էլ հարցնում եմ, բա՝ թեքահարթակը մեր ինչի՞ն է պետք… Օֆ, դե արի ու մի ասա՝ այ զզվանք, ո՞նց պետք չի:[ Հիմա նստած մտածում եմ, թե ինչ եմ պատասխանելու, որ նկարները պահանջեն… Գրողը տանի, բա մարդ չդժգոհի՞ մի հատ հավեսով:

My World My Space
20.05.2013, 19:15
Ակումբում էնքան նոր անդամներ են ավելացել, ընենց ակտիվ են գրում, որ անկախ ինձանից հին ակումբցի եմ դառնում.... :(

Անջրպետ
22.05.2013, 12:46
Հոգնել եմ բողոքներից:(
Ամեն առավոտ աշխատանքի գալիս, միշտ նույնն եմ մտացում, թե կհասնեմ աշխատատեղ, ու ուղեղս կծանրաբեռնվի բողոքների հերթական չափաբաժնով… ախր ես էլ մարդ եմ, ամեն ինչին էլ սահման է պետք: Ու ասում են թե աշխատանքից հաճույք ստաալ է պետք. ուր է թե…
Մեդալն երկու երես ունի: Նույնն էլ մեկի համար վստահելի մարդ լինելը: Կամ էլ ես եմ վատ ընկեր…:esim

Ruby Rue
17.06.2013, 21:19
Աշխարհով մեկ եմ լինում, որ տրանսլիտով գրող ծանոթներիցս մեկը հայատառի է անցնում, նամանավանդ եթե դա տեղի է ունենում իմ ջանքերի ու գելի գլխին ավետարան կարդալու շնորհիվ:
Ծանոթներիցս մեկին էնքան քարկոծեցի, որ տրանսլիտով է գրում, հայատառի անցավ: Բայց վա՜յ էն հայատառին, որ ինքն է գրում. մի նախադասության մեջ ուղիղ 5 ուղղագրական սխալ էր արել ու էն էլ ի՜նչ ուղղագրական սխալներ: Հայ մա՞րդն էլ «ություն»-ը գրի «ուցուն» , համալսարանին էլ «ինիստուտ» ասի:
Բողոքու՛մ եմ: Բողոքում եմ, որ մարդիկ տրանսլիտով են գրում, իսկ իրենց մայրենի լեզվի ուղղագրությունն էլ մոռանում: Ուղղակի ստորացուցիչ է, երբ Հայաստանում ծնված, ամբողջ կյանքում հայերեն մտածող ու խոսող մարդիկ են նման սխալներ անում: Էնքան են տրանսլիտով գրել, որ արդեն մոռացել են, որ մեր լեզուն և՛ «ռ» ունի, և՛ «ր»: Արդեն նույնիսկ ամաչում էլ եմ իրենց սխալներն ուղղել, էնքան շատ են: Ես էդ տրանսլիտի ի՜նչն եմ ասել:
Ասում են՝ տրանսլիտով հայերեն գրելը նույնն է, ինչ 39 համարի ոտքիդ 26 համարի կոշիկ հագնես:
Ու կար ժամանակ, որ ես էլ եմ տրանսլիտով գրել: Ուզում եմ ինքս ինձ իմ աչքերում արդարացնել, թե փոքր էի, շատ բան չէի հասկանում, բայց դա եղել ու մնում է իմ կյանքի ամենամութ էջերից մեկը::oy

Իսկ ընդհանուր առմամբ, բողոքում եմ, որ մարդիկ խելացի երևալու համար իրենց դնում են «թույն» օտար լեզու իմացողի տեղ, բայց իրականում հայերենը սարսափելի վատ գիտեն… Գլոբալիզացիան գլոբալիզացիա, բայց մայրենի լեզվից կարևոր լեզու չկա: Չեմ պատկերացնում, որ նման ողբալի հայերեն ունեցող հայը կարող է ուրիշ լեզվին նորմալ տիրապետել:

Չգիտեմ, թե ինչի եմ էս ամենն Ակումբում գրում. արար հաՅացանցում միակ տեղը, ուր տրանսլիտի չես հանդիպի: :love

Arpine
07.07.2013, 12:32
Էս վերջին 5-6 րարվա ընթացքում Վարդավառի օրերին երբեք տնից դուրս չեմ եկել: Դիտմամաբ չեմ արել, ուղղակի հիմա որ մտածում եմ դրա մասին, նոր եմ հասկանում որ էդպեսա եղել: Էսօր էլ պետքա 3 տեղ գնայի, վերջում ոչ մեկ չգնացի :cry2:
Ուրեմն դժգոհում եմ ինձնից, որ չկարողացա 9-ին զարթնեմ գնամ արշավ :fool: Այսինքն զարթնեցի, բայց ինձ համոզեցի որ չեմ ուզում գնամ:o,քնեցի, չեմ էլ հիշում ինչ փաստարկներ եմ բերել ինձ համոզելիս :)): հետո էլ երեխեքի ու ջրոցիի ձայնից զարթնեցի: Մմմ...մմ բայց հիշեցի որ ուշ եմ քնել որտև Illusionist-ն (http://www.youtube.com/watch?v=Y6ojY3IAsO4&feature=share) էի նայում ուրեմն կարելիա քնել:8 Հետո էլի քնեցի: Հիմա էլ թթված նստած եմ: :cry2 : Վատը նա ա, որ պիտի զանգեն անպայման ջիջլ գցեն :fool :sad :cry2:
Հիմա ինչ անեմ, դե հայաթ էլ դուրս չեմ գա որտև երեխեքը կջրեն :D




Հ.Գ.Ուրեմ մնաց գրքերս կարդամ, ակումբ, գեղասահք նայեմ,ֆիլմ, երաժշտություն, մամայի դեմքը տեսնեմ, ինքն էլ իմ.... :D

Նիկեա
07.07.2013, 15:50
Բողոքում եմ,որովհետև մարդիկ բողոքում են որ իրենց ջրում են:

Ambrosine
08.07.2013, 23:26
Տեսնես մինչև ե՞րբ ենք հանդուրժելու, որ ամեն անլվա հասարակական տրանսպորտից օգտվի: Ո՞ր մեկն ասես, մեկը մյուսից օրիգինալ են ու հակահիգիենիկ: Իրենց մաքրության աստիճանը մի կողմ, այնքան են խմում, որ տեղում նստել չեն կարողանում: Այսօրվանը մի հատկանիշով էլ առանձնացավ. երկու ձեռքին էլ մեծ սպիտակ քարով մատանիներ էին` լրիվ կանացի ու իմ անմասնագետ աչքով էլ հստակ երևում էր, որ իսկական չեն: Եթե ուզում էր իրենց փողոցային գաղափարներով "գողի" տպավորություն թողնել, լրիվ հակառակը ստացվեց:

Ու մեկ էլ ինչքա՞ն է շատացել թմրանյութեր կամ ինչ-որ նման նյութեր օգտագործողների թիվը, որ արդեն նորմալ է, որ իրենք էլ են օգտվում նույն տրանսպորտից: Նստում են տրանսպորտի վերջում ու իրենց վրնջոցներով լցնում ամբողջ միջավայրը: Չգիտես զանգահարես ոստիկանություն հենց այդ պահի՞ն, թե նորից խղճաս այդ "հերոսների" ծնողներին, որ ի վերջո իրենք են տառապելու իրենց "ոսկե սերնդի" երեսից: Հարբած մարդկանց վաղուց ենք հանդիպել, բայց որ թմրանյութի ազդեցության տակ գտնվողները կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ ու հասարակական տրանսպորտից օգտվեն, դա նոր երևույթ է` գոնե ինձ համար:

Այբ
22.07.2013, 12:02
Նստում ես երթուղային՝ և՛ ուղևորներն են բողոքում (նաև ես), և՛ վարորդները:
Անցումի տակից մինչև գիրք ես առնում, լսում եմ գիրք վաճառողի կյանքը, որը օր հացի փող հազիվ է վաստակում:
Նստում ես տաքսի, նորից լսում ես չգիտես ում կյանքը, ով բարձրագույն կրթություն ունի, բայց կարիքը ստիպել է տաքսու վարորդ դառնալ...

Բոլորը բողոքում են ինչ-որ բանից և բոլորի մեջ ես էլ բացառություն չեմ:
Շատ դեպքերում արդարացված է բողոքները, բան չունեմ ասելու, բայց հարց է առաջանում՝ ինչի՞ ենք թողել, որ բողոքելու պատճառները էսքան շատանան...

Chuk
12.08.2013, 01:17
Երկուշաբթի...

Նիկեա
12.08.2013, 15:31
Եկել եմ լավ բողոքեմ ու գնամ:Ինձ դուր չի գալիս թե իրանց ոնց են պահում ժամանակակից ,,երեխաները,,:Իրանց ուշք ու միտքը շուտ մեծանալն է,մոռացել են հեքիաթների մասին[ես մի օր որ հեքիաթ չկարդամ չեմ դիմանա],հրաշքներին չեն հավատում ու դառնում են մոդայի կույր հետնորդ:
Ինձ դուր չի գալիս որ փոքր երեխեն Ձմեռ պապին հիշում է էն դեպքում երբ իրան բռաբուս կամ ֆեռարի է պետք,դուր չի գալիս որ տաս տարեկան աղջին տիկնիկով խաղալու փոխարեն տղա ,,կպցնելու,, փորձեր է անում,ինձ դուր չի գալիս էն որ իրանք չեն հավատում իսկական ընկերությանը:Իրանք իմ պատկերացրած երեխաները չեն ու եթե տեղը կա էդ ,,էրեխեքը,, կասեն որ ինձնից ,,հասուն,, են մտածում:Դե ես դրանում չէի էլ կասկածում::angry
Կամ էս էրեխեքն են շատ շուտ մեծացել կամ էլ ես եմ Նեվրլենդում շատ երկար մնացել:

Նիկեա
12.08.2013, 20:02
Եկել եմ լավ բողոքեմ ու գնամ:Ինձ դուր չի գալիս թե իրանց ոնց են պահում ժամանակակից ,,երեխաները,,:Իրանց ուշք ու միտքը շուտ մեծանալն է,մոռացել են հեքիաթների մասին[ես մի օր որ հեքիաթ չկարդամ չեմ դիմանա],հրաշքներին չեն հավատում ու դառնում են մոդայի կույր հետնորդ:
Ինձ դուր չի գալիս որ փոքր երեխեն Ձմեռ պապին հիշում է էն դեպքում երբ իրան բռաբուս կամ ֆեռարի է պետք,դուր չի գալիս որ տաս տարեկան աղջին տիկնիկով խաղալու փոխարեն տղա ,,կպցնելու,, փորձեր է անում,ինձ դուր չի գալիս էն որ իրանք չեն հավատում իսկական ընկերությանը:Իրանք իմ պատկերացրած երեխաները չեն ու եթե տեղը կա էդ ,,էրեխեքը,, կասեն որ ինձնից ,,հասուն,, են մտածում:Դե ես դրանում չէի էլ կասկածում::angry
Կամ էս էրեխեքն են շատ շուտ մեծացել կամ էլ ես եմ Նեվրլենդում շատ երկար մնացել:
Ես հլը չեմ վերջացրել:
Ինձ ավելի շատ դուր չեն գալիս էն ծնողները,ովքեր բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաներին,ովքեր ամեն ինչի վրա աչք են փակում իրանց էրեխու արածների վրա,ասելով,,Լավ դե,էրեխայա էլի,,:Ասա թե դու քանի անգամ ես էդ էրեխու հետ խոսել ընենց ոնց կխոսեն էրեխու հետ:քանի անգամ էս իրան հեքիաթ պատմել,քանի անգամ էք իրար հետ վերլուծել հեքիաթը:ՈՉ ՄԻ:Ու դու ու քո նմանները ձեզ կարծում եք հոյակապ ծնողներ:Տո ձեր նման ձնողներ չլինեին ավելի լավ կլիներ:Ու հետո դուք- ամենագիտուններդ ու կատարյալներդ ձեզ վերապահում էք ասել,որ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴԸ ՎԱՏՆ Ա:Թե ասա այ ոչ ու փուչ էդ գիտուն հալովդ քանի անգամ ես փորձել օգնել էդ քո ասած վատ սերնդին:Տո հենց դու ու քո նմաններն են մեղավոր եթե երիտասարդությունը վատն ա;Տո հեչ էլ վատը չի ձեզնից վատը հո չի կարա ըլնի::angry
Գիտեմ վերջում էնքան էն անելու մինչև թքեմ ամեն ինչի վրա ու գնամ:Ինչքան չբողոքեցի,բան չասեցի հելան գլխիս նստան,է հետո::angry
Հ.Գ.Ու մեկ էլ ինչի ա էս լույսի մարդը որ հեչ էլ էլեկտրիկ չի,շաբաթը երկու անգամ չորս ժամով մեր հոսանքը տանում:Զզվցրեց ու թողեց:Ու ինչի է էս նոթբուքը առանց հոսանքի մի ժամ ձգում:
Հ.Հ.Գ.Համ էլ շնորհավոր երիտասարդների միջազգային օրը:Էս հո գիտեմ որ մենք հրաշք երիտասարդներ ունենք:;)

Gayl
13.08.2013, 13:47
Երկու տարի կլինի քնիցս հելնելուց չէի ասել «Վահագ համը հանում ես»:Էսօր հասկացա, որ նույն այլանդակն եմ մնացել:

Chuk
14.08.2013, 21:34
Երկուշաբթի...
Երբ երեքշաբթին նույն երկուշաբթին ա ստացվում, հետո գալիս ա չորեքշաբթին ու էլի երկուշաբթի ա, հետո հույսով սպասում ես հինգշաբթիին, բայց հոգուդ խորքում գիտես, որ մեկ ա, երկուշաբթի ա լինելու...

Նիկեա
16.08.2013, 17:13
Ուրեմն երեկվանից ելակ եմ ուզում ու ոչ մեկի հեչ պետքն էլ չի::cryՏեսա որ ոչ մեկին չի հուզում են որ կարողա ելակի պակասից մեռնեմ,որոշեցի ես գլխիս ճարը տեսնեմ:Գնացի մի հատ ելակի մուրաբա գտա:Հետո ինչ որ մուրաբա է,կարևորը մեջ ելակ կա:Երկար ժամանակ բացիչն էի ման գալիս ու երբ վերջապես գտա,քուրիկս կանչեց գրածը ստուգելու:Ըտենց էդքան սպասված ելակը թողեցի սեղանին ու բարձրացա վերև:Ստուգեցի գրածը,հետո աչքովս ընկավ գիրքս:Մտածեցի մի քիչ կարդամ հետո կուտեմ ելակս,խոհանոցից չի փախչելու:
Հիմա իջել եմ խոհանոց ու գտել եմ դատարկ ամանը::angryԻնչի՞:Ուր է եկալը::diabloհետ բերեք իրան::cry

Լեդի Վարդ
16.08.2013, 19:03
:angry Ուեմն ես, էսօր ամբողջ օրը փորձում եմ Նիկեաին վարկանիշ տամ ու չի ստացվում :angry

CactuSoul
16.08.2013, 21:54
Ելակ ասեցին, հիշեցի, ես էլ փնթփնթալու թեմա ունեի:
Ուրեմն, երեկ գնացել եմ ոչ բարով «Երևան Սիթի»՝ տեսնեմ՝ ելակ կա, թե չէ, թխվածքի համար պետք էր: Գտա, կար: Մեծ-մեծ, ով գիտի եսիմինչերով աճացրած ելակներ: Բայց էդ հեչ, դրանից չեմ բողոքում:
Էս ելակները լցրած են թափանցիկ կապրոնե տուփերի մեջ ու շարված իրար կողքի: Տուփերից մեկի մեջ ելակը բորբոսնել էր: Էդ պահին աշխատող տղաներից մեկը մոտեցավ ինչ-որ գործով, փորձեցի դիմել՝ «կներեք, մի բան ասեմ, էլի…», շրջվեց-գնաց, կարծես ինքս ինձ հետ էի խոսում: Հետո մի աղջիկ էր մոտենում, էլի աշխատողներից, նորից փորձեցի դիմել, էլի բանի տեղ չէր դնի, եթե ակնհայտորեն չմոտենայի ու ականջի տակ ասեի, ընենց, որ կասկածներ չունենար, որ հենց իրեն եմ դիմում: Ասում եմ՝ էս ելակը բորբոսնել է, ու ցույց եմ տալիս: Ասում է՝ հա, գիտենք: Ասում եմ՝ ինձ թվում ա՝ լավ կլինի էդ մի տուփը հանել էդտեղից… Ասում ա՝ հա, շնորհակալություն, կհանենք, ու շրջվում-գնում իր գործերով: Էն տոնով, ոնց որ՝ ինչո՞ւ ա քեզ թվում, թե մենք չգիտենք՝ ինչ ա պետք անել ու դու պիտի մեզ ասես:
Հիմա չեմ հասկանում, իրենք իրո՞ք թքած ունեն իրենց գործի ու աշխատավայրի վրա, թե՞ էնքան անուղեղ են, որ չեն ջոկում, որ նման բաները, առավել ևս էդքան ակնառու, բացեիբաց դրված, կարող են հաճախորդներին վանել, հետևաբար առաջնային է, որ վայրկյան առաջ դա դուրս գա մարդկանց տեսադաշտից, ոչ թե ինչ-որ բաժնում ինչ-որ մթերք 2 հատ ավել կամ 5 սանտիմետր աջ դրված լինի:

My World My Space
29.08.2013, 20:17
Մոտս նենց տպավորություն ա, որ աշխատանքային սեղանս հավաքելուց հետո վեշնի մոռանում եմ save անեմ … :(

Enna Adoly
29.08.2013, 22:13
Դժգոհում եմ,որ դժգոհելու ոչինչ չկա:D

Alphaone
29.08.2013, 22:58
Լրիվ ուրիշ բանից էի դժգոհում, բայց որ լիքը դժգոհեցի ու տեսնում եմ իմ «հրաշալի» ի-նետի պատճառով գրածս ինչպես էլի լիքը գրառումներ չկա, արդեն ի-նետից եմ դժգոհում :(

John
30.08.2013, 02:11
հայ կանայք... խի՞ եք դուք էդքան թույլ տվել էս տականքներին... հաբրգել են... . ու խի՞ էդ ԷՆՔԱՆ թույլ տվել, որ խոսալու տեղ չեք թողել... որ համայնքը հում-հում ուտի ինձ, երբ ասեմ «արա՛, ինքը քո կինը լինելուց առաջ հայ կին ա, էս ո՞նց ես հետը խոսում, ա՛յ փսլինք »

ուրախ եմ, որ ակումբի նման միջավայր կա, բայց ախպեր սենց չի լինի... Ակումբից դուրս եմ գալիս՝ ինձ թվում ա Ակումբում եմ հլը, ինձ թույլ եմ տալիս ցանկացած թեմայի (որից իմ կարծիքով գլուխ եմ հանում) խառնվել, սաղի կարծիքին դեմ գնալ, գրական հայերենով հիմնավորել կարծիքս, խորհուրդ տալ ու... «ապե՜, դու արի կլնի ինձ խորհուրդ մի տու՜ր...»: Էս ո՞ւր ենք ընկել...

Էսօր պարոն Խզմալյանի «Սարդարապատ» ֆիլմն էի նայում... Վավերագրական էր, 1918թ. դեպքերի մասին էր... պարզվում ա՝ Մայիսյան հերոսամարտերի վախտով թուրքը գիտակցել ա, որ ավելի լավ ա հեռու մնա հայերից՝ ոչ մի լավ բանի չի բերի էդ, հավեսի են ընկել, մինչև Ստամբուլ կհասնեն... ու, օ՜հ, զարմանք... Թիֆլիսում էշի ականջում քնած մեր կառավարությունը թուրքերից ա իմանում, որ հայերը ճակատամարտ-բան են կրել ու հեռագիր ա ուղարկում Երևան` էդ լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով... Դե չասեմ որ մինչև էդ ռսների խորհուրդը լսելով էդ նույն կառավարությունը հանձնարարում է հերթով առանց կռվի հանձնել մեր բերդաքաղաքները...

Ես ուզում եմ որ ավելի վատի գնա վիճակը Հայաստանում, թո'ղ ծայրահեղ վատ լինի` ծայրահեղագույն: Որ էլի' ոտի կանգնենք, էլի' սատկացնենք մեր չուզողներին, մաքրե'նք մեր շարքերը ու վերջապես ապրենք արժանապատիվ կյանքով...

Որ արվեստագետը փող աշխատելու համար չստեղծագործի
Որ պատգամավոր անձեռնմխելի դառնալու համար չդառնան
Որ ուսանող դիպլոմի համար չդառնան
...
Որ փողը, անձեռնմխելիությունն ու դիպլոմը, դառնան արդյունք, և ոչ նպատակ

Ես դժգոհ չեմ, քավ լիցի, ուղղակի էսօր էլ ստեղ դատարկեցի մտքերս, իսկ իրականում Չամիչի պես ես էլ ապրում եմ ազատ, անկախ, հզորացող, շենացող ու ճիշտ Հայաստանում

Ու ես գիտակցում եմ, որ Ցելսիուսի սանդղակով -5ը Ֆարենհեյդի սանդղակով +23 ա ու որ մինուս անվերջությանը երկու ուղիղ գիծ ա պակասում, որ պլյուս անվերջության հավասարվի մոդուլով

boooooooom
20.09.2013, 02:17
Չեմ սիրում, երբ մարդկանց լավություն ես անում, վռազ ուզում են լավությանդ տակից դուրս գան: Իմ համար նման դեպքերում հասարակ շնորհակալությունն ավելի հաճելի է, քան թե հաշված, քո արածի չափով պատասխան լավությունը / որը, որպես կանոն, շատ արհեստականա լինում/: Նույնչափ չեմ սիրում, երբ մեկն ինձ լավություն է անում, ու հասկացնում, որ սպասում է պատասխանին :angry Ինձանից թող ոչ ոք հասարակ շնորհակալությունից բացի բան չսպասի ու ինձ էլ, ամենահասարակ շնորհակալությունից բացի, ոչինչի չարժանացնի:

Chuk
20.09.2013, 02:38
Գիշերն երկուսն անց կես ա:
Լակած եկել ա:
Դուռը ջարդում ա, բացող չկա: Կամ քնած են, կամ էլ քնած են ձևանում:
Երկրորդ տարբերակն ավելի հավանական ա, որտև դռան ջարդելու ձենից սաղ շենքն ա արթուն:
Ոչ էն ա մի հատ մահակ վեկալես, դուրս գաս, սատկացնես (շատ ջանով ա, դատարկ ձեռներով չի լինի), ոչ էլ էն ա՝ ոստիկանություն զանգես:
Ես քո զինվորական տիրու մայրի՜կը... լավ ա, շուտ հոգնեց, ռադը քաշեց, իշու ձագը:

Փոքրիկ շրջմոլիկ
04.10.2013, 00:03
Եսօր բողոքելու տրամադրություն ունեմ: :))
Հարգանքից եմ ուզում խոսել...
Են, որ դասի ժամանակ խոսացողներին բոլոր դասատուները ասում էին «Դուք կուլյտուրա չունե՞ք, տանից եք եկել, թե՞ փողոցից՝ էս ինչ կենդանիների ձայներ եք հանում, գոնե հարգանք ունեցեք»: Չեմ կարծում լինի ենպիսի մարդ, ով դպրոցում նման խոսքեր լսած չլինի:
Անկեղծ եմ ասում, որ դպրոցում եդքան չէի հասկանում, թե հարգանքը ինչ կապ ունի: Պարզ է, որ հաճելի չի ուսուցչին, երբ իր դասը չեն լսում, բայց ինչի՞ է վիրավորվում, ի՞նչ կապ ունի հարգանքը: Ճիշտ է՝ երբեք էլ մեր դասարանի շատախոսներից չեմ եղել, բայց ոնց էլ չլինի խոսել եմ ու մտքովս էլ չի անցել, որ ես վիրավորում եմ ուսուցչին...
Բայց քոլեջում միանգամից գլխիս խփեց ետ հարգանք ասվածը: Ամեն ինչ սկսվեց առաջին տարում իմ ամենասիրելի դասաժամից՝ մաթեմատիկայից, երբ առաջին նստարանին նստած չէի կարողանում լսել դասախոսին: Երբ դասախոսը անօգուտ գոռում էր «ձեններդ կտրե՛ք» ու նեղսրտած ընդհատում էր դասը՝ լսարանից հեռանալով: Արդեն լրիվ գիտակցում էի, թե ինչ ա նշանակում վիրավորվել աշակերտից/ուսանողից՝ դասը չլսելու ու դասին խոսելու պատճառով:

Հիմա արդեն ես եմ եկել բողոքում ուսանողների վարքից. Տնտեսագիտություն ու հոգեբանություն առարկաները այս տարվա իմ ամենասիրելի առարկաներն են, բայց ես չեմ կարողանում ո՛չ առաջինից, ո՛չ էլ երկրորդից հաճույք ստանալ, միայն ներվայնացած եմ լսարանից դուրս գալի: Հոգեբանության մասին ուրիշ օր կխոսեմ, հիմա տնտեսագիտության ժամից: Շատ հեռու չգնամ՝ եսօր, ինչպես միշտ մեր 60 հոգանոց լսարանի կեսից շատը ուզում էր դաս պատասխանել /տնտ. դասերը շատ թեթև են, առանց կարդալու էլ սովորած ենք տուն գնում/: Լուռ նայում էի, թե ոնց են կողքերս իրար «ուտում» դաս պատմելու համար, մինչև հերթը չհասավ իմ շարքից մի աղջկա: Ուրեմն ես աղջիկա կանգնելուց արդեն աջից-ձախից «ուֆֆֆ»եր լսվեցին: Դեռ չէր սկսել պատմել, հետևի շարքում նստած իմ կուրսեցիներից մեկը սկսեց փնթփնթալ արդեն՝
- Արագ պատմի մենք էլ հասցնենք.... աաա ինչ էլ դանդաղ ա խոսում... պարտադիր չի սաղ դասը պատմես... պրծի էլի դե վաաայ....

Էս խեղճ աղջիկը չէր կարողանում դասը պատմել՝ ենպես էին վրա տվել: Դեռ մի երկու նախադասություն պետք է խոսեր, երբ նույն փնթփնթացող կուրսեցիս չդիմացավ՝ ձեռքը տնգեց ու գոռաց՝ «ես պատմե՞մ»..
Ես էլ չդիմացա՝ վեճի բռնվեցի: Դեռ ընդամենը ասել էի, որ պատմողը չի կարողանում մտքերը հավաքել, երբ կողքից խոսում են, ինքը արդեն վրա տվեց, թե քեզ ի՞նչ եմ արել:
Դե արի բացատրի թե ինձ ինչ ես անում... Տարբեր բառերով արտահայտեցի միտքս՝ «պատմողին շփոթեցնում են կողմնակի ձայները», «ճնշվում ա, չի կարողանում պատմել», վերջապես՝«վիրավորվում ա, մի քիչ հարգանք ունեցեք»..
Էս կուրսեցիս էլի ասում ա՝ «քե՞զ ինչ եմ արել», «դո՞ւ ինչի ես վիրավորվում», «մանր բաների հետևից ես ընկել».. Չհասցրեցի բացատրել, թե ես ինչի եմ ինձ վատ զգում՝ ինքը նեղացած գնաց...:(


Կարող ա ես իրոք մանրուքների հետևից եմ ընկել, բայց ինձ համար ենքան կարևոր են դարձել ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող, ուսանող-ուսանող փոխհարաբերությունները: Ու ինձ թվում է, որ հենց էս փոխադարձ հարգանքի բացակայությունից է մնացած պրոբլեմները ծնվում :8

Եդ պատճառով էլ ամենաառաջինը բողոքում եմ ինձնից, որ ոչինչ չեմ կարողանում փոխել :cry2

Նիկեա
05.10.2013, 13:41
Ինչի են ,,լուրջ,, մարդիկ քննադատում էն մեծահասակներին ովքեր մեծանալով չեն ծերանում:Զարմանում եմ փոխանակ ուրախ լինեք որ ըտենց ակտիվ տատիկ-պապիկ ունեք,որ խելացի ու ուրախ են,ովքեր ավելի առաջադեմ են մտածում քան շատ պառաված երիտասարդներ:Ախր էդ մարդիկ էնքան լավն են /կծես չայ խմես/,իսկ դուք ասում եք որ իրանք իրենց տարիքին համապատասխան չեն ապրում ...Դե արի ու մի ասա,այ հոգով պառաված,էդ դատարկ գլուխդ մտցրու,որ դու երիտասարդ ես,որ քո կյանքը դեռ առջևում,բայց դու արդեն հոգնել ես էս կյանքից:Հասկացի վերջապես,կյանքը գորշ չէ,եթե դու քո գորշությունը իրա վզին չես փաթաթում:
Գիտեք ինչից եմ կատաղում :angry,,խելքը գլխին մարդիկ,, հենց էս ,,պառավածներին,,են համարում օրինկելի::angry

Chuk
05.10.2013, 17:21
Թե ինչի՜՞ ցրտեց :(

Ռուֆուս
28.10.2013, 20:10
Էն որ հիվանդանում ես ու միակ ցանկությունդ հնարավորինս շուտ ու առանց տանջանքների մեռնելն ա լինում...

Սերխիո
28.10.2013, 20:19
քանի անգամ ա արդեն, օրվա ընթացքում մտնում եմ ակումբ, չամ կարողանում ինձ ինչ-որ թեմայում գտնել, դաժը ֆուտբոլը չի ձգում , չգիտեմ ինչի ա ըտենց, բայց մեկա ես շատ եմ սիրում էս ֆորումը, 1 տարի չմտնեմ էլ, մեկա 366-րդ օրը կմտնեմ, բայց նորից չեմ կարողանում ինձ գտնեմ ֆորումում, մաքսիմում կարդում եմ մի քանի թեմա, են էլ 2-3 էջ, իսկ ժամանակին գիշերվա բաց թողած զրուցարանի տափակությունները 10 էջով կարդում էի... ...

մարիօ
28.10.2013, 20:51
Լիքը խոսացած, ծամծված ու զզվելի թեմա. ես չեմ հասկանում ինչի՞ են հայ աղջիկները ամեն օր իրար տեսնելուց պաչպչվում, զզվել եմ արդեն ու ասածս հատկապես կուրսեցիներիս է վերաբերվում, որ ամեն օր տեսնում են իրար, բայց էլի ճպ-ճպ, ֆու՜:angry

Շինարար
28.10.2013, 21:04
Քանի էս թեման արդիական ա, մի բան էլ ես պատմեմ: Մարշուտնու մեջ հեռախոսով մի տղա խոսում ա՝ արա դու լրիվ լավ չես ջոգում ոնց որ, տեղս հարմար չի, գազելի մեջ եմ որ մինչև վերջ ասեմ, տեղ հասնեմ, արա, կզանգեմ կասեմ որը որից հետո ա, արա դու չես որոշելու իմ տեղը ոնց անեմ, դու տենց էլ չջոգիր, արա, դու գնա մորդ ասա, արա... Էսպես արա-յով, նամյոկներով քրֆելով խոսալուց պարզ ա, որ ասենք՝ իր տեղը հարմար չի բացահայտ քրֆելու համար, զրուցակցի տեղը հո հարմար կլինի, ու եթե էնպիսի բաներ չի ասում, որ սա էլ տեղին չնայի, ուրեմն զրուցակիցը միանշանակ տղա չի, ընկերուհու հետ ա խոսում... Մի խոսքով, մի կես ժամ արայելուց հետո անջատեց հեռախոսը: Մի քիչ հետո զանգեցին իրան, վերցրեց, բա՝ հա, լավ դե, կարաս գնաս, արա, բայց էն անգամվա պես աչքերդ բան չանես (երևի չքսես, ես էլ չեմ սիրում ճիշտն ասած, որ աչքերը բան են անում, բայց դա չի կարևորը): Հաստատ ուրեմն ընկերուհին ա: Լավ, էդքան անողնաշար ոնց կարելի ա լինել, ու էդքանից հետո զանգում ա, թույլտվություն ա վերցնում, այսինքն՝ հենց երևի էդքանից հետո են զանգում թույլտվություն վերցնում:
Իմ նման գյոզալական տղեն էլ վարի ա գնում:D
Մարդը կամավոր իրան ստրկության ա հանձնում, վաղը՝ ծեծ էլ կուտի, եթե դեռ չի ուտում, կլացի, կբողոքի երևի ընկերուհիներին, բայց եթե ինքը կամավոր ա գնացել էդ քայլին, որևէ խնդիր չեմ տեսնում: Սեքսուալ հազար ու մի տեսակ բազմազանություն կա, գուցե իրենք էլ էդպիսի հարաբերություններ են նախընտում:

Ինձ ուրիշ հարց ա հուզում: Ընկերուհուն արա-յով դիմելու կայֆը չկարողացա հասկանալ: Չնայած երևի էդ էլ մի ուրիշ բազմազանության դրսևորում ա: Քանի երեսը չի տեսնում, գոնե հեռախոսով խոսալուց իրան հույս ա տալիս, թե տղայի հետ ա խոսում՝ թեկուզ փոքր-ինչ նուրբ ձայնով:

John
29.10.2013, 20:24
Անձնական հետազոտություն։ Ամբողջ ցերեկվա ընթացքում ավելի քիչ գրառում է լինում, քան գիշերվա ցանկացած 3 ժամանոց ինտերվալում
Նպատակ։ Ոչ մի լուրջ բան
Հետևություն։ Էս Ակումբը լրիվ «գիշերային ակումբ» է դառել :lol

Alphaone
29.10.2013, 20:56
Էսօր մի աղջկա հետ ծանոթացա, Կապանից էր, ասում էր մնամ Երևանում ինչ անեմ, մեզ մոտ ժամանակն էնքան հետաքրքիր ա անցնում, քիչ էր մնում փաթաթվեի, պաչիկեի, ինքը ոչ էլ հասկացավ, ինչքան պոզիտիվ տվեց, ևս երկու գործընկեր Գյումրուց էին, ասում էին մի բան մտածենք, էսօր մնանք Երևանում :(
Հ.Գ.էս անգամ ներում եմ, ես լեննագանցիքին սիրեմ գը...

boooooooom
29.10.2013, 22:56
Էս լրատվամիջոցները վարչապետի մատով էն բանից արին։ :angry հասկացանք էլի։ Սաղ ալիքներով նույն մատնա

Ruby Rue
30.10.2013, 08:01
Երկու օր առաջ կուրսեցիներիցս մեկից մի իվենթի հրավեր եկավ: Բացեմ տեսնեմ, մեր ֆիզֆակի կոնֆերենց դահլիճն ուզում են բուֆետ սարքեն...
Մե՛ր կոնֆերենց դահլիճը, որտեղից սեպտեմբերի մեկին առաջին կուրսեցիներին են ողջունում, որտեղ ճիշտ է, հազարից մեկ, բայց արտասահմանյան գիտնականներ են գալիս, դահլիճը, որը ֆակուլտետի կործանվող դեմքն է ուզում մի քիչ պահպանել:
Վարձը 100,000-ով բարձրացրրին, կուլ տվեցինք: Ասացին, որ լավ է լինելու, հաջորդեցին Գյուլնազ տատի հեքիաթները, հիմա էլ տեսնում ենք, թե իրենց լավն ինչ էր:
Հա, ճիշտ է, բարեկարգում են համալսարանը, ո՞նց կլինի, որ ուսանողները խաչապուրի ու կարկանդակ ուտեն էն ներքնահարկի բուֆետում, բերեք կենտրոն տեղեր մի հատ օբեկտ բացենք, խորոված-քյաբաբ տանք: Կարելի է առաջարկել, որ էն 110 լսարանը, որտեղ քյարթերը գարեջուր էին խմում, կարտ խաղում ու ծխում, կազինո սարքեն, 301 լսարանն էլ լավ կարաոկեի տեղ է, հը՞: Բա լավ ուտելուց հետո մարդիկ չգնա՞ն երգեն-պարեն: Եկեք դեկանատն էլ փակենք, տեղը գեղեցկության սրահ բացենք, որ գլամուռ աղջիկները դասամիջոցները չքցվեն հոտավետ զուգարան՝ մի նոր շերտ գաջ քաշելու, այլ գնան ցիվիլ, սիրուն տեղ: Մի երկու լաբորատորիայի տեղն էլ բուտիկներ բացենք, կլինի իսկական YEREVAN STATE university-mall. Դե մի բան պետք է անենք չէ՞. ռեկտորի փորը մեծանալ է ուզում, մարդը Հավայան կղզիներում առանձնատուն է ուզում...

Հա, իմ համար կոնֆերենց դահլիճը բուֆետի վերածելը նույնն է ինչ նշվածներն անելը: ԱՄՆ-ում ճաշարանի կեսը վերցնում կոնֆերենց դահլիճ են սարքում, իսկ մեզ մոտ հակառակն են անում: Էստեղ իրենց մի քանի տարվա պատմությունը պլպլացնում ու շրջանակի մեջ են դնում, իսկ մեզ մոտ ոտնատակ են տալիս մայր բուհի վաղեմի բարի անունը:
Ասում են, որ Hi-Lunch-ի՝ սնունդ մատակարարող ընկերության պայմանագրի ժամկետը սպառվել է, տարածքը չեն ազատում: Էդքան իրավաբաններ եք արտադրել, մեկն ու մեկը չի՞ կարող հարցերը լուծել: Ասում են՝ կոնֆերանսներ քիչ են լինում, թող գնան ուրիշ մասնաշենքերում անեն: Իսկ միթե՞ էդքան դժվար է մոտակայքի հազարումի խանութներից ու սննդի կետերից ուտելիք գնելը, դե մյուս մասնաշենքերի բուֆետներն էլ վրադիր:
Ինչի՞, գրողը տանի, ինչի՞ պիտի էստեղ ամե՜ն ինչ անեն, որ ցանկացած ուսանող արժանավայել ու սիրով դասի գնա, ուսումը հետաքրքիր ու բովանդակալից դարձնեն, իսկ մեզ մոտ միայն վարձերը բարձրացնեն ու հնադարյան լաբորատորիաները վերանորոգելու փոխարեն բռնեն կոնֆերենց դահլիճը սրճարան սարքեն...

Երկու օր է էս միտքը մի տեսակ կրծում է ինձ. հա՛, ԵՊՀ վերադառնալ չեմ ուզում, հա՛, կրթությունն անտանելի մակարդակի վրա է, բայց դե մի տարի էդ պատերի ներսում եմ անցկացրել, անտանելի ծանր եմ տանում էդ փաստը: Ծանր եմ տանում, որ մյուս ուսանողների հետ դեկանատի մոտ չեմ, ֆոտոխցիկս առած այս ու այն կողմ ընկած ու ռեպորտաժներ գրելիս չեմ, իմ իրավունքների համար պայքարելիս չեմ:

Շուն-գել, լավ-վատ, մեկ է, մերն է: Որ ատամներով չբռնենք, կխորտակվի ու կկործանվի, իսկ դա թույլ տալն անկարելի է...

Այբ
08.11.2013, 21:33
Էնքան եմ ջղայինանում, երբ սփյուռքահայերի մասին ասում են.
_Դրանք ի՞նչ հայ...փախել են Հայաստանից ու իրենց համար առոք-փառոք ապրում են ուրիշ երկրներում...
Ու ասում են նրանք, ովքեր հարմար առիթի դեպքում կհեռանան Հայաստանից:

Ինչքան հեշտ է բոլորին մեղադրել: Դա մեր ազգային բնավորությունն է , որ մենակ բողոքենք ու ուրիշներին քննադատենք, իսկ ինչ-որ մի բան դեպի լավը փոխելու համար ոչինչ չենք անում:
Օ՜ֆ, չեմ էլ ստի, հիասթափված եմ հայրենիքիցս ու ապագա չեմ տեսնում: Հիասթափությունս այնքան մեծ է, որ մեկ-մեկ հարցնում եմ ինձ՝ ինչի՞ համար եմ մագիստրատուրայում սովորում...

Նիկեա
12.11.2013, 16:04
էլի բողոքում եմ:Հասկանալի է,որ ընտանիքի անդամների կարծիքը վճռորոշ է հագուկապի, սանրվածքի դեպքում,բայց հասկանալի չէ,թե ինչի է պարապ մնացած բամբաս-բյուրոյի պատվավոր անդամներին հուզում են որ ես մազերս գզած եմ ման գալիս,կամ որ հագուստիս մեջ սևն է գերակշռում:Հա ես սիրում եմ սև գույնի հագուստ,բայց դուք զզվում եք էդ գույնից,չնայած,որ ներսից սև ու փտած եք:Ձեզ ինչ ես մազերս կգզեմ թե ընդհանրապես կքաչալանամ:Ձեր ինադու սրանից հետո ոչ սանրվելու եմ,ոչ լվացվեն,ման եմ գալու ճղճղված ջինսերով ու գզած մազերով...հա ջինսս էլ ավելի սև ա լինելու քան ձեր ներսը,եթե իհարկե գոյություն ունի ըտենց գույն:
Գիտեմ վերջում էնքան էք անելու մինչև ձեզ կաթվածի հասցնեմ,հետո խղճի խայթին չդիմանամ ու ինքնասպան լինեմ:Հա լավ,դու ջահնդամը...բա ես...ես խորտակում եմ ջահել կյանքս:Ուֆ վերջ...սրանից հետո ձեր պատճառով ոչ նեռվայնանալու եմ ոչ էլ...Ես ձեզ պաշտոնապես գրողի ծոցն եմ ուղարկում::P

Նիկեա
17.11.2013, 18:47
Մանկուց սովորեցնում էին հարգել մեծերին,չպատասխանել իրանց,բայց տարիքը իմ համար հարգանքի գրավական չէ,ու չեմ կարա լռեմ երբ էդ մեծը էշ է:Թող ներեն ինձ էդ ազնվացեղ կենդանիները,իրանց վիրավ որելու համար:
Ուրեմն էն տխմարը,որի մասին ուզում եմ խոսել,ապրում է արաղի շշի համար:Իրան լուրջ տենելն անհնար է:Անընդհատ պայթելու աստիճան լակած քցած է պատերի տակ:Հետո գնում ա տուն ու ևս մեկ անգամ տնեցիքին ծանոթացնում իր հայհոյանքների հետ ,բայց կնոջը ոչ միայն հայհոյանքներով,այլև բռունցքներով է նախշում,ճիվաղը:էն կնոջը,որն իրա կողքին մնաց,երբ անգամ մայրը թքեց վրեն ու հետացավ,էն կնոջը,որ իրա երեք էրեխեքին էր մեծացնում,իսկ էդ նույն ժամանակահատվածում ինքը Կատյաների ու Նատաշաների հետ կյանքն էր վայելում,տավարը:Վառելու եմ սրան:Տո այ տխմար ինչի քո երեխեքը չեղած հոր պատճառով գլուխները կախ պտի ման գան, սինքլոր:Մայրենի լեզուն ինձ հնարավորություն չի տալիս բնորոշել քեզ:
Հաստատ վառելու եմ:

Meme
17.11.2013, 20:27
ասեմ...եկել եմ բողոքեմ մեր մուննաաաաթախ-ոս ազգից...
կիսաքնած խաշակերուխումից հետ գալու համար զանգում եմ տաքսի ծառայություն, ու հեռախոսը վերցնումա մի հատ մունթախոս զզվելի կին՝
- ուր եք գնալու,- բլա բլա...
ու հետո զանգումա, որ իջնենք, նախ միանգանից անցնուամ <դու> ի, հետո պարզվումա ինքը էնքան հոգեկանա, որ ունակ չի լսելու որտեղ եմ ասել կանգնի մեքենան:angry, գնացելա կողքի շենքի բակումա կանգնել, ու պնդումա ինձ , թե ես ասել եմ կողքի շենքի բակում թող կանգնի, ու հետո նոր ինքը բարեհաճումա մոտեցնել մեքենան մեզ հարմար...
ու մեկա ինքը մնացել էր մյուս բակում...

փոխանակ նոռմալ խոսի, որ հաճախորդը հաճույքով նորից օգտվի, ընդհակառակը..
խեղճ վարորդը ստեղ տուժեց :} ամբողջ թուքումուրը իրա վրա թափվեց...
լավը էն էր, որ ինքն էլ գիտեր,թե իրենք ում հետ են աշխատում...


հ.գ՝ ասա ես, երբ էի տաքսի կանչել, որ էսօր...:esim

boooooooom
21.11.2013, 10:48
Էս մայթի վրա կանգնած մեքենաներին, էն որ նագլի բերում կանգնացնում են նենց, որ պիտի կամ վրով անցնես (տանկով), կամ էլ դուրս գաս մեքենաների համար նախատեսված մաս, նենց եմ ուզում մի բանով վրեն նենց խազ քաշեմ, որ դզող-փչողը տենա ուրախությունից լացի :angry

Enna Adoly
07.12.2013, 21:48
Բողոքում եմ կրթության ձևից: Ամենաառաջինը շտեմարաններից:
Ռուսերենի ամեն մի շտեմարանը 439 էջ է, իսկ անգլերենը 286: Դրանից բացի ռուսերեէնը դժվարեցրել են, ավելացրել են 3-րդ մաս ու կարճ պատասխանով առաջադրանքներ: Անգլերենը հակառակ հանել են դժվարները, ավելացրել են առաջի դասարանի գրքից թեստիկներ: Դրանից բացի ռուսերենը 1 ժամ է, անգլերենը 5 ժամ: էդ գրքերի մեջ Ռուսաստանի ավարտական քննությունների նույն թեստերն են : Երկուսն էլ օտար ե՞ն չէ՞:
Հայոցի շտեմարանի վրիպակները էնքան շատ են, որ արդեն համոզված ես իրենց սխալ լինելու մեջ:
Միայն մաթեմի շտեմարանից չեմ բողոքում, շատ խղճով են արել: Չնայած ընդեղ էլ բաներ կան դպրոցական գրքերում չկան/ դրա համար լուծումներով գրքեր են հանել/: Մաթեմինն էլ մի բան չի չնայած...

Այբ
11.12.2013, 21:25
Ա՛յ մարդ, էս ինչ վիճակ է մայթերի վիճակը: Արդեն մի քանի անգամ ընկել եմ, բախտս բերել է, որ լուրջ վնասվածքներ չեմ ստացել: Կանգառից մինչև բարձրանում եմ համալսարան մի ժամ տևում է, որովհետև սառույցի վրա հնարավոր չէ նորմալ քայլել: Բա որ նորից ընկնեմ...Աստված չանի՝ ձեռ ու ոտ ջարդեմ, դասերից ու քննություններից բացակայեմ ու միավոր կորցնեմ...Ո՞վ պիտի պատասխան տա: Թե ինչի՞ չեն մաքրում, կամ գոնե ավազ ցանում:

Meme
12.12.2013, 17:32
բողոքում եմ իմ երկրից...
բա էս երկիրա:angry...որ երկիրը երկիրր լիներ, մարդիկ չէին գնա ստեղից...

Նաիրուհի
12.12.2013, 19:37
Քիբորդից եմ բողոքում :angry

Որ դու իր հույսով ու իր զանգին սպասելով ես մնում, բայց ինքը տենց էլ չի զանգում էնքան, մինչև որ ... արդեն պետք էլ չի, որ զանգի :(

John
14.12.2013, 15:45
Չնայած նրան, որ «Դժգոհի անկյունը» «Լավատեսի անկյունից» 3 տարի ուշ է բացվել, բայց կրկնակի ավել գրառում ունի...

Ռուֆուս
23.01.2014, 23:38
Բողոք աբերն եկավ :))

Մեկ մեկ էնքան եմ նեղվում, որ թանկագին ժամանակս զոհաբերելով Ակումբում թեմաներ եմ բացում հետաքրքիր կինոների կամ երաժիշտների մասին: Ու էդ իմ բացած թեմաները լավագույն դեպքում արժանանում են մի երկու երեք շնորհակալության (ընդ որում գրեթե միշտ նույն մարդկանց կողմից) ու առանց պատասխան գրառումների, լքված գնում կորում Ակումբի փոշաթաթախ արխիվներում: Կար ժամանակ երբ էսպես չէր, գոնե ինչ-որ քննարկումներ թեմաներում գնում էին, թեկուզև «սիրում եմ», «չեմ սիրում», «գնամ տեսնեմ/լսեմ» կարգի, հիմա նույնիսկ դա չկա:

Մյուս կողմից էլ ինչի եմ նեղվում... Մարդկանց ճաշակներն էնքան տարբեր են, որ հեչ պարտադիր չի, որ իմ դուր եկածն իրենց էլ դուր գա: Ով էլ որ հետաքրքրվում է, միշտ էլ հետևում է բացածս թեմաներին: Ու թեկուզ եթե թեմաներս Ակումբի մոռացված ու լքված փոշի են հավաքում, մի օր կգա, երբ ինչ-որ նոր ակումբցի դրանք կհայտնաբերի ու կսկսի գրառումներ կատարել: Հույս եմ տալիս ինքս ինձ, էլի :)

Nihil
23.01.2014, 23:47
էս անկյունը ինձ համար ա հաստատ :3

VisTolog
23.01.2014, 23:54
Ես էլ դժգոհեմ ՃՃ
Երբ էջը ռեֆրեշ եմ անում, միշտ նույն մարդիկ են կատարած լինում վերջին գրառումները ու հիմնականում երբ մտնում եմ էդ թեման, տեսնում եմ, որ մի քանի օրա էդ նույն մարդիկ նույն թեման են քննարկում: Ոնց որ ակումբը փակ շրջան մտած լինի:

Վահե-91
23.01.2014, 23:57
Բողոքում եմ հայ աղջիկներից, շատ հեշտ են կպնում :))

boooooooom
28.01.2014, 02:31
սաղ Ֆբ-ն էս ա :[

http://i.imgur.com/0oYM5qE.jpg?1

Մի տեսակ ջղայնացա:Մենք մեր ոչխարության վրա ենք խնդում: էն էղած լավ բաներն էլ այ սենց կեղտոտել գիտենք: Ու ընդհանրապես, հանրապետության հրապարակի էն ազատ տեղը մի հատ մեեեեծ հայելի է պետք դնել, ու հրավիրել բոլորին. մի հատ ազգովի մեր դեմքին նայենք: Ու թող երևա, թե մենք ուր ենք հասել. ամեն քայլափոխին սուտ, նեղ անձնական շահեր, անճաշակություն, կեղտոտ առևտուր: Մեր քթից այն կողմ ոչինչ չենք տեսնում: Լավ չէ:

Chuk
05.02.2014, 20:57
Պատկից հարևանիս երեխեն 10 րոպե ա ուժեղ զռռում ա: Ես էլ իրա տեղը լինեի, իմ մերն ու հերն էլ էդքան վրաս գոռային, ես էլ կզռայի: Հատկապես մոռ գոռգոռոցն ավելի շատ ու ավելի բարձր ա, քան երեխի զռռոցը: Հերթական վարձով մնացողը, արդեն որերո՞րդն են, ու ոչ մի կերպ բախտներս չի բերում:

Աթեիստ
05.02.2014, 21:35
Քանի՞ սենյակ ա, ինչքանո՞վ են տալիս ։)))

Ֆաուստ
05.02.2014, 22:11
<< Բա մարդիկ ի՞նչ կասեն...>>

Այբ
06.02.2014, 14:52
Դժգոհ եմ նրանից, որ վերջը չիմացանք, թե «Թաքնված ակումբցին 52» ո՞վ է:

Nihil
11.02.2014, 23:27
Ոնց չեմ սիրում, որ մետրոյում ինչ-որ մեկը ինձ հետ նույն աստիճանին ա կանգնած լինում:

Նիկեա
12.03.2014, 08:09
Կան շատ տղաներ,ովքեր հեչ էլ տղա կոչվելու իրավունք չունեն ու երբ իրանց ասում ես որ դու իրանցից լավ տղա ես,ապացույց են ուզում:Դե արի ու էդ հոգեպես կռտածներին հասկացրու, որ մենակ ֆիզիոլոգիական տվյալներ ունենալը քիչ ա,որ եթե բնությունը իմ նկատմամբ մի քիչ շռայլ չի գտնվել էդ չի նշանակում որ իրանք ինձնից լավ տղա են:Թող էդ բանջարաբոստանային կուլտուրաները իմանան,որ եթե պրինցիպի գցեն ապացույցներ էլ կճարեմ. անհնարին ոչինչ չկա ու թող իմանան որ եթե իրանց գրողի ծոցը չեմ ուղարկում,իրանց ասածի նման չեմ կոտրում էդ ուղակի նրանից ա որ չեմ ուզում ինձ գցեմ:Բայց համբերությունն էլ իրա սահմանն ունի ու վայ նրան ով անցավ էդ սահմանը... առմագեդոն կբերեմ գլխին:Ու ընդհանրապես ինչի կարգին տղեքը էդ ուղեղի գործողության զրո գործակցով վարունգներին իրանց տեղը ցույց չեն տալիս:Ինչի ենք հանդուրժում իրանց ներկայությունը:Ախր դրանք ու դրանց նման իբր հայ աղջիկներն են մրոտում մեր առանց այն էլ մրոտված անունը:

Այբ
31.03.2014, 11:38
Մեր հայերի հայրենասիրությունը, ցավոք, ավելի շատ ցուցադրական բնույթ ունի:
Մեծ-մեծ խոսելով, չգիտես ինչ նկարներով...էլ չասեմ, թե ինչ հայրենասիրությամբ են ամեն տարի ապրիլի 24-ին գնում զոհերի հիշատակի համար ծաղիկ դնելու...
Սա՞ հայրենասիրություն է: Բոլորը միայն համակարգչի առաջ նստած լավ-լավ խոսում եմ: Մի հատ, որ ցույց լինի...100 հոգին հազիվ ոտքի կկանգնի, իսկ 100 հազարը կնստեն տանը ու կասեն. «Ապրե՛ք, խելքի եք եկել, վերջապես»: Կասեն ու «հայրենասիրական» ստատուսների շարք կգրեն ֆեյսում: Բայց մեկ է՝ չեն միանա ցուցարարներին: Ու եթե հանկարծ էդ 100 հոգու ցույցը ոստիկանները ցրեն, առանց ամաչելու կասեն. «Ոչխարնե՛ր, չկարողացաք մինչև վերջ պայքարել»: Չեն էլ հասկանա, որ իսկական ... իրենց պես խոսողներն են:
Էլ չխոսեմ ամեն տարի նաուշնիկները ականջներին, արևածաղիկը ձեռքներին...շրջապատը կեղտոտելով, ծիծաղելով...խոսելով Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին ծաղիկ դնելիս...
Է՜հ...ոնց եմ ջղայինանում սուտի «հայրենասերներից»:

Հ.Գ. Ոչ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ:

Նարե91
31.03.2014, 11:46
Իսկ ես բողոքում եմ մեր հայերի՝ չինֆորմացված, բայց այնուամենայնիվ, իրենց ցույց տալ ցանկանալուց:
Էս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ բոլորի ֆբ-յան անձնագրի նկարները միանգամից կարմրեցին, մեկին՝ ֆեյսբուքյան ընկերներիցս, ում մտահորիզոնով միշտ <<հիանալու>> առիթներ եմ ունեցել, ասում եմ՝ բա ինչի՞ փոխեցիր գլխավոր նկարդ:
Ասում ա՝ <<Ի, դու էլ պիտի փոխես, Քեսաբը մեր օգնության կարիքն ունի, խեղճ մարդուն Սիրիայում տանջում են>>:
Էլ ի՞նչ ասես: Ասելու բան էլ չկա:

Յոհաննես
03.04.2014, 22:04
1.ԵՊՀ-ի ուսանողներից
ա)Գլամուռ սաստավ 30%-Համալսարանը իրանց համար հետև խաղացնելու և որձ գտնելու տեղ է::[
բ)Օլիգարխների և օլիգարխանմանների զավակներ 10%-Իրանց համար համալսարանը կայֆավատի տեղ է:Իրանք էլ որս են անում Ա-տեսակի վրա:Քննությունները փողով են ստանում ու փողով էլ ընդունվել են,թող միանգամից դիպլոն գնեն էլի :angry
գ)Անկապ սաստավ 52%-էս մարդկանց ամենալուրջ խնդիրը էն է,որ չգիտեն ինչի են գալիս:Անգիրով մի կերպ ընդունվել են ու կրակն են ընկել:Լիկվիդներ-լիկվիդներ-լիկվիդներ:Մեկ-մեկ իրնաք էլ են որս անում Ա տեսակի վրա,մեկ-մեկ Բ-տեսակն է իրանց վրա որս անում,մեկ մեկ էլ էս տեսակի մարդիկ են իրար վրա որս անում:
8%-ը նորմալ մարդիկ են,բայց նման պայմաններում հնարավոր չէ նորմալ սովորել,անտանելի միջավայր մը:
Մի խոսքով ոնց գցում բռնում եմ պետք է արտագաղթել:
Հ.Գ. Թող մի հատ նոր համալսարան բացեն էլի. Հատուկ Ա և Բ տեսակի մարդկանց համար,մի հատ էլ առանձին Գ-տեսակի համար :)

VisTolog
05.04.2014, 09:41
Բողոքում եմ հարևանիցս: :beee

Մենակ ինքը կարար էս ոչ աշխատանքային օրով "շտապ" առավոտ 8:30 զանգեր ինձ, որ հարցներ իրա մամային Ռուսաստան նեթբուք ուղարկի թե՞ պլանշետ:

Մ Մ
14.04.2014, 11:38
ես բողոքում եմ անխիղճ, թալանող տաքսու վարորդներից ... բողոքում եմ, ... ամեն առավոտ ... :beee

Chuk
20.04.2014, 20:58
Համակարգչիս մկնիկի համար մոտակա կրպակից գորգիկ առա, վրայից պագռիշկի հոտ ա ուժեղ գալիս: Կախել եմ պարանից, տեսնեմ հոտը կանցնի :(

Յոհաննես
23.04.2014, 12:11
Բողքում եմ տառականների դեմ: Բառի բունի իմաստով իրանց չափերը լրիվ կորցրել են: Ես ընդհանրապես դեմ եմ միջատների ոչնչացմանը և փորձում եմ նրանց հետ հաշտ ապրել,բայց էն ինչ եղավ երեկ աններելի է: Պետք է որոշ քայլեր ձեռնարկել և այդ ստահակ խավարասերներին իրենց տեղը դնել: Կոչ եմ անում բոլոր ակումբցիներին միանալ հակատառականական ճակատին և միահամուռ ուժերով պայքարել այս տականքների դեմ:

Nihil
23.04.2014, 17:47
ես էն եմ հասկացել, որ պետք է ամեն ինչ անել, որ համակարգիչը չհասկանա, որ դու ինչ-որ տեղից ուշանում ես: Լուրջ եմ ասում, ապուշ սարքը սկսում է կախել, դանդաղ աշխատել.... -____-
դրանից հետո էլ արագ կիսավազելով գնում ես փողոցով ու լիքը տոռմոզ մարդիկ դեմդ էն ընկնում, խանգառում
պոռ կեեեեե~

Enna Adoly
24.04.2014, 16:44
Ինչի՞ եմ երջանկության մեջ անգամ ինչ-որ անիմաստ ու կեղծ բան տեսնում:cry Անընդհատ զգացում եմ ունենում, իբր մեր ապրած կյնաքը հավայի է, անիմաստ գնում-գալիս, անհանգստանում, թռնում վերև, բլթցնում ու պրծ՝սատկում: Ես ինչ վատն եմ, աա, ինչ վատն եմ, գրողը տանի...

Աթեիստ
25.04.2014, 01:35
Տենաս հայերի քանի՞ տոկոսն ա գիտակցում, որ զավակը (թոռը, ծնողը) հարազատ ա, ոչ թե սեփական։
Ու քանի՞սն են իմ նման նյարդայնանում՝ «սեփականը» հարազատի փոխարեն լսելիս։

Նիկեա
04.05.2014, 20:44
Առավոտը իմ համար հանգիստ քնած էի ու կախարդական երազ էի տեսնում մեկ էլ... լսում եմ հեռախոսիս զանգի ձայնը:Վարցնում եմ ու պարզվում է,որ ռուսացիս դասատուն ա ու որն ավելի վատ ա սխալ ա զանգել:ՎՀՈՒԳ:Հա հենց վհուգ,վհուկը մեղմ է ասված::diablo
Հետո գնացի պարապմունքի ու սխտորի հոտից սկսեց գլուխս ցավել:Հա,լավ ասեցի սիրում եմ սխտորի հոտը, բայց մենակ աղցանների մեջ,ոչ թե դիմացինիս բերանից....:[

մարիօ
04.05.2014, 21:14
Ասենք ինչի՞ եք էդ գրողի տարած մենյուներում գրում երկա՜ր լեկցիաներ, եթե ոչ մեկը չեք ունենալու: :angry

Նիկեա
06.05.2014, 06:36
Ինչի՞ են շատ ,,մարդիկ,, առավոտից իրիկուն քլնգում ուրիշների ապրելակեպը էն դեպքում երբ իրանք մեղմ ասած ոտից գլուխ թերություն են:Ընդհանրապես չեմ հասկանում,թե ինչ ա իրանց ուզածը:Մեկը կարճ ա հագնում,ասում են փչացած ա,մյուսը երկար ա հագնում ասում են բոշայա:Լավ եթե քեզ էդ կարճ յուբկեն դուր չի գալիս,ի՞նչի էս նայում ու մի հատ էլ պաշտոնական մեկնաբանություն թողնում:Մարդը սիրուն ոտեր ունի,ցույց ա տալիս,դու էլ էնքան քաջություն ունեցի ու խոստովանի ինքդ քեզ,որ էդ կարճն ավելի ա քո սրտով քան երկարը:
էս մեկ:
Հետո, որ մեկը ընկեր ա ունենում...վայ...անգամ էն դեպքում եթե էդ աղջիկն ու տղեն ասենք տաս տարեկանից իրար են սիրել,հաստատ կգտնվեն շատերը որ կասեն ,,էս էլ թազա սիրածը:Վաղն էլ ուրիշի հետ ման կգա,փչացածի մեկը,փչացած,,:Տո,եթե անգամ ման էլ գա:Քո հետ չի դրա համա՞ր ես ըտենց տվայտվում:Մարդու անձնական կյանքն ա. ինչ ուզի կանի:Իսկ,որ մեկը չի ամուսնանում. ,,Դրան ո՞վ կառնի,տեսել ես քիթը:Քիթը մի կողմ,բա վարքը:Ո՞ր մի կարգին տղեն կապրի դրա հետ,,:Բայց մեծ ա հավանականությունը,որ էդ աղջիկը շատ սիրուն ու խելացի մեկն է,ով ուղղակի չի ուզում իր վրա ընտանեկան պատասխանատվություն վերցնել:
էս էրկու:
Սրանից հետո գալիս ա ամենազզվելին. երբ աղջիկն ու տղեն ուղղակի ընկերներ են,իրանք էդ չեն կարում ընդունեն:Ետևներից ինչ ասես խոսում ու երկուսի անունն էլ հանում են:Այ ստե էլ ինձ չեմ կարա զսպեմ ու չասեմ,այ դատարկագլուխներ,չէ,ինչ դատարկագլուխ,կամ ընդհանրապես ինչ գլուխ:Իրանցը տակառ ա մեջն էլ լիքը կեղտ:Սենց հիմարների պատճառով ա,որ չեմ սիրում մարդկանց:Իրանք զրկված լինելով հասկանալու, գնահատելու հնարավորությունից ամեն ինչ իրանց եսի պես հոտած են ընկալում:Իրանց համար իրանք սուրբ են,մյուսները փչացած:Բայց ավելի լավ ա ըտենց, քան հոգով ու մտքով փչացած լինես:

NunYA
06.05.2014, 19:41
Ինչու ենք մենք' <<ՄԱՐԴԻԿՍ>> այսքան բողոքում ու դժգոհում մեր կյանքից: Ինչու ենք ամեն բանի մեջ վատը տեսնում, առանց հասկանալու, որ այդ ՎԱՏԻ մեջ էլ կա ԼԱՎԸ:
Պարզապես պետք է հասկանալ, որ այն ամենը ինչ կատարվում է մեզ հետ, դա իրականում մեր ցանկությունն է, մենք ենք այդպես կամենում, մենք ենք գծում մեր կյանքի ուղղին:

Յոհաննես
11.05.2014, 22:10
Քյառթուն քյառթու է,լինի էգ թե որձ :angry

John
11.05.2014, 23:20
որ թեման մտա նույն ոճի քննարկումներ, նույն բանի մասին... բան ու գործ չունե՞ք չեմ հասկանում, թե՞ հայոց հարցն էր որոշվում երեկ գիշեր խաբար չեմ

Նաիրուհի
11.05.2014, 23:27
Էն որ ահավոր շատ ես ուզում Կոնչիտայի (John :P) հետ կապ հաստատելու որևէ կոնտակտային միջոց գտնել :(

StrangeLittleGirl
11.05.2014, 23:56
Ասա՝ էրեկ քեզ համար հանգիստ տժժում էիր դրսերը, սաղ էս շուխուռներից հեռու, ուրախ-ուրախ գոռալով ու ծափահարելով: Քեզ պե՞տք էր, որ էսօր մտար էս սաղ հոմոֆոբ բազարների մեջ ու սկսեցիր ներվերդ քայքայել:

Ուֆ-ուֆ, ե՞րբ ա էս երգիրը երգիր դառնալու:

Յոհաննես
16.05.2014, 16:51
Եկել եմ բողոքելու Մայիսի 16-ից :angry
Էս ինչ անհաջող օր էիր ԴՈՒ :[ Ամեն ինչ սկսվեց գիշերը,երբ մահանալուց մի կերպ պրծա,հետո ամբողջ գիշեր չքնեցի,հետո միջանկյալի համար պարապեցի,հետո սխալ էի հիշում միջանկյալի ժամը ու ուշացա(կյանքիս մեջ առաջին անգամ դասից/քննությունից ուշացել եմ) էդպես էլ չգրեցի,հետո կատաղած,հոգնած,ջարդված,հիասթափված գնում եմ,որ ընկերներիցս մեկի հետ հանդիպեմ ,բայց փոխարենը ինձ 2 աղանդավոր են ռաստվում(կյանքիս մեջ առաջին անգամ),հետո մի կերպ տեղ եմ հասնում,բայց ընկերս չկա,մեկ էլ տեսնեմ մի ծառի վրա գրած է THE END HOVO :cry:cry
Հ.Գ. Ընկերս էլ մի կես ժամ ուշացավ :cry
Հ.Գ.1. Խնդրում եմ շուտ ավարտվի

Այբ
17.05.2014, 20:42
Դժգոհ եմ Իսահակյանի գրադարանի (մագիստրատուրայի ուսանողներին սպասարկող) աշխատողներից: Ամեն անգամ, երբ գնում եմ Իսահակյանի գրադարան, կորցնում եմ իմ թանկ ժամանակի մեծ մասը: Ինչի՞ համար.
1. Աշխատողները չեն կարողանում օգտվել համակարգչից և ամենաքիչը 15 րոպե պետք է, որ կարողանան քո համարից հանել այն գիրքը, որը հանձնում ես:
2. Հերիք չի՝ համակարգչից չեն կարող օգտվել, մի բան էլ՝ իրար հետ էնպես են խոսում, որ կարծես բան ու գործ չունեն («Չես ասում՝ կոֆե դնեմ...բլուզկա էի առել՝ անճաշակը չհավանեց»)...հեչ էլի, որ ընթերցողը սպասում է, ու դասից ուշանում է:
3. Ֆոնդից էլ մինչև գիրք են բերում...աստված գիտի, թե ինչքան ես սպասում:
Թե ինչի՞ թոշակառուներին թոշակի չեք ուղարկում: Ջահելներն էլ անգործ թափառում են:


Մեկ էլ՝ ակումբի ղեկավարությունը ե՞րբ է ծիծիկները վերադարձնելու::D

Այբ
30.05.2014, 17:30
Վե՛րջ, իմ համբերության բաժակը արդեն լցվել է:

Ահավոր դժգոհ եմ իմ տան տիրոջից, ով չգիտես ինչի (հերիք չէ) մտածում է, թե ես պարտավոր եմ իրեն իմ յուրաքանչյուր քայլը հաշիվ տալ, մի բան էլ իրեն իրավունք է վերապահում, երբ սիրտը ուզի գա: Էլ չեմ դիմանում:
Որ հասկացա, ինչ տեսակ մարդ է, պատճառ բերեցի, թե փականը լավ չի աշխատում ու փականը փոխեցի: Փականը փոխելով ինձ ապահով էի զգում, որ չի կարողանա, երբ ուզի տուն մտնի:
Նոր փականը փչացել է: Ինչի՞ պիտի նոր փականը հենց էնպես փչանար: Կասկածներ ունեմ, որ սա ինչ-որ մի բանով փորձել է բացել, երբ տանը չեմ եղել: Իսկ եթե լինեի...կվախենայի, չէ՞...

Ի՞նչ իրավունք ունի ինքը ներխուժի իմ անձնական տարածք: Տունդ վարձով ես տվել՝ փողդ վերցրա, ոչ թե...
Փաստորեն, տան մեջ նույնիսկ չեմ կարող ազատ հանգստանալ...ինքը կարող է ամեն վայրկյան տուն ներխուժել:
Կատաղած եմ::sad

CactuSoul
10.06.2014, 16:39
Մենակ անվնաս բաներ, մենակ խաշած վիճակում, ոչ մի տապակած բան, պետք ա հեռու մնալ կծու, թթու բաներից, պոմիդոր ընդհանրապես չուտել, «կարմիր ճաշեր» չուտել, հրաժարվել ցիտրուսներից ու - փրկեք ինձ, ատվածներ - շոկոլադից․․․ Բա սա կյանք ա՞, որ մենք ապրում ենք :cry


Հ․Գ․
Հլա դեռ սուրճն էլ մոռացա :/

Freeman
14.06.2014, 12:37
Վերևի գրառման հետ կապված՝ մի քանի տարի ալկոհոլ չօգտագործել, ռեժիմով քնել՝ չհերթապահել, մի քսան օր հիշել դեղ խմելու մասին:
Լավ ա բանակ եմ գնալու, թե չէ էդ ռեժիմին հաստատ չէի հետևի

Chuk
30.06.2014, 23:15
Տաքությունս էլի 7.2 :(

Վերջն ի՞նչ ա լինելու...





հ.գ. հույս ունեմ, էս գրառմանս ոչ մեկը շնորհակալություն չի դնի

Այբ
10.07.2014, 15:10
Մեր հարևաններից մեկը, կարելի է ասել, մեր տանն է ապրում՝ ուտում-խմում է, հայկական ախմախ սերիալները նայում...մի խոսքով՝ ապրում է էնպես, ինչպես իր տանը:
Ինչ անում ենք, հնարավոր չէ դրա ոտքը կտրել: Նորից հետ գնա՞մ Երևան, որ դրան էլ մեր տանը չտեսնեմ: Ահավոր կին է:

Խանութից մտնում եմ տուն, տեսնեմ մամաս վերմակով փաթաթված պառկել է երեսը դեպի պատը ու քնել: Ես էլ իմ հերթին մի ուրիշ վերմակով բացված ոտքերը ծածկեցի, և չխանգարելու համար կամաց սենյակից դուրս եկա: Սենյակի դուռը նոր էի փակել, և չէի հասցրել շրջվել՝ տեսա մորս: Մի պահ շոկի մեջ ընկա: Ախր նոր սենյակից դուրս եկա, ու դուռը փակեցի ...ձեռքս էլ դեռ դռան բռնակի վրա էր. մամաս ո՞նց հայտնվեց իմ դիմաց...
-Բա սենյակում ո՞վ է ...:o
Պարզ է՝ աներես հարևան Սոֆիկ տոտան::[

Օ՜ֆ, ոնց եմ ներվայնանում աներես մարդկանցից: Ախր աներեսությունն էլ պիտի չափ ու սահման ունենա:

Հ.Գ. Վատ հարևան ունենալը երկրային պատիժ է:

keyboard
11.07.2014, 23:33
Եթե 2 օր էլ ակումբում Մուշուն, Ռեյ Սաման ու Լիզա Գրիֆֆինը գրառում չարին, նայեք ինձանից չնեղանք:

Բողոքում եմ :angry

Ռեյ սամա
12.07.2014, 20:03
գրառում :scen

բողոքում եմ, դժգոհ եմ, էնքան դժգոհ եմ, որ նույնիսկ կարտահայտվեմ: Հոգնել եմ նույն պրիմիտիվ սխալներով, նախանցած դարի ուսումնասիրությունների տվյալներով համալրված, ավելի շատ շիզոֆազիա, քան ուսումնական ձեռնարկ հիշեցնող քսերոքսները կարդալ: Հոգնել եմ օրվա իմ սիրած 40 րոպեին մնացած 23 ժամը սպասելով անցկացնել, իսկ հետո բավարարվել սենյակի պատուհանից հիանալով...ֆիզիկական մենակությունից եմ հոգնել, ատում եմ տունս, երբ դատարկ է: Խելապատառ զանգում են ընկերներիս, որ տեսնեմ ո՞վ կա ազատ, ո՞վ կգա...հոգնել եմ ինքս ինձ համար սահմանած ճշտերի ու սխալների համակարգից ու ինքս ինձանից թաքուն դրանք խախտելու անհաջող ու հաջողված փորձերից: Հոգնել եմ հիվանդ ստամոքսիցս, թույլ հոդերիցս ու ամբողջ օրը ցավացող ատամիցս: Ատում եմ զայրույթն ու դժգոհությունը մեջս խեղդելու, փողոցով անցնող մարդկանց հիվանդությունները նկատելու, առանց քուղերը կապելու կեդերս հագնելու սովորությունները:
Ակնոցս եմ ատում, որովհետև արդեն 15 տարի է՝ իմ ու աշխարհի միջև կանգնած է, չի էլ ամաչում...
Իսկ ամենաշատն հոգնել եմ ուրիշի երազանքի համար պայքարել...

տիեզերական հոգնություն է սա...

Քանոն
13.07.2014, 22:04
մի քիչ էլ ես մռթմռթամ..
Ամառային արձակուրդա, բավականին ծանր ուս. տարուց հետո վերջապես հանգիստ... գյուղ, մաքուր օդ, ուզածիդ չափ ազատ ժամանակ, իսկական կարդալու պահ.. տաս օրա սկսել եմ 60 էջանոց ինչ-որ պիես ու դեռ 20 էջ էլ չեմ կարդացել... մարդ ոչ ուզում ա շփվի, ոչ ուզումա մարդու երես տենա, ոչ կարդա, ոչ սիրահարվի.. ոչ ուրախանա, ոչ էլ տխրի...բլին!!

Այբ
04.09.2014, 10:45
Ո՜նց եմ զզվում ես խմբավորումներից:

Բան չունեմ ասելու՝ ամեն միջավայրում էլ խմբավորում կա (դպրոցում, կուրսում...էլ եսիմ ուր...)

Դա նորմալ երևույթ է. իրար հասկացող, ինչ-որ առումներով մտերմացած մարդիկ մի խումբ են կազմում: Բայց ահավոր ներվայնանում եմ, երբ էդ տարբեր խմբավորումները սկսում են բացահայտ իրար դեմ հակա բաներ անել::[

Օրինակ՝ մեր կուրսում խմբավորումների «պատերազմները» սովորական բան են:

Freeman
01.05.2015, 23:24
Որ ինքնագնահատականդ ձգտում ա մինուս անվերջության, դրանից վատ մենակ էն ա, որ ինքնագնահատականդ ձգտում ա մինուս անվերջության օբյեկտիվ պատճառներով:

Freeman
01.05.2015, 23:26
Վերևի գրառման հետ կապված՝ մի քանի տարի ալկոհոլ չօգտագործել, ռեժիմով քնել՝ չհերթապահել, մի քսան օր հիշել դեղ խմելու մասին:
Լավ ա բանակ եմ գնալու, թե չէ էդ ռեժիմին հաստատ չէի հետևի

էս ի՞նչ սխալ կարծիք եմ ունեցել բանակի մասին:

Rammstein
14.05.2015, 17:30
Յունիբանկ, վայ քեզ բանկ ասողին:
Ինձ էլ, Ռուբիին էլ բանկային քարտ ա պետք: Ամսի 4-ին դիմեցինք յունիբանկ, տարեկան սպասարկման վարձը վճարեցինք… Ու մինչեւ էսօր սպասում ենք:

Իրանց սայտում ասվում ա, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդը ստանում ա իր քարտը: Էսօր, բանկ այցելելու օրը չհաշված, 8-րդ աշխատանքային օրն ա, ավելի ճիշտ` օրն էր` էս ժամին արդեն բանկը փակ ա, ու մեզնից ոչ մեկին տենց էլ չզանգեցին:

Բայց դժգոհելու գլխավոր պատճառը ոչ թե քարտի ուշացումն ա, այլ իրանց գոյություն չունեցող սպասարկումը: Մի հատ կարային զանգեին ասեին, որ ուշանում ա, կասեի` լավ, ոչինչ:

Բայց հլը դա էլ հեչ: Երեկ իրանց կայքի միջոցով շատ քաղաքակիրթ բողոք գրեցինք ամեն մեկս մեր անունից: Դեռ ոչ մի պատասխան ո՛չ մեյլով, ո՛չ հեռախոսով:
Էսօր էլ փորձեցի զանգել տվյալ մասնաճյուղ, զանգը գնում-գնում ու անջատվում էր: Զանգեցի իրանց տեղեկատվական կենտրոն, ասեցի ինչն ինչոց ա, իրանք էլ փորձեցին մասնաճյուղ զանգել, զբաղված էր: Իբր ինչ-որ հարցում ուղարկեցին, ու ասեցին, որ պատասխանը լինի, կզանգեն: Ռուբիին էլ դեռ երեկվանից պիտի զանգեն:

Արա, այ կազյոլներ, մի ամբողջ օրը քիչ ա՞ պարզելու համար, թե էդ քարտերը որ գրողի ծոցում են ու խի են ուշանում… Սան օֆ ը բիչ… :angry

StrangeLittleGirl
18.06.2015, 19:42
Ինձ մեկ-մեկ թվում ա՝ Դանիայում կամ գոնե մեր ամբիոնում մարդկանց չեն սովորացրել, թե ոնց պետք ա պրեզենտացիա սարքել: Ղեկավարս ուղարկում ա իրա սլայդները՝ ոտից գլուխ տեքստ, ես ուղարկում եմ իմը՝ կարճ կետերով սաղ ամփոփած: Ու ինձ ասում ա, որ իմ սլայդները սարքեմ նախադասություններ: Հիմա նստած ինքս ինձ հետ կռիվ եմ անում, թե ոնց առանց իրան վիրավորելու արտահայտվեմ, համ էլ անեմ էն, ինչ ուզում եմ: Մեկ-մեկ զարմանում եմ, թե էս զարգացած երկրում ինչքան բաներից անտեղյակ կարան լինեն մարդիկ:

Ռուֆուս
07.10.2015, 16:19
Ո՞նց անեմ, էս թեման (http://www.akumb.am/showthread.php/65558-ask-fm-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80) էլ ընդհանրապես չտեսնեմ: Լուրջ եմ ասում, եթե մի անգամ էլ նոր գրառումներ սեղմեմ ու էս թեման դեմս ելնի, կկախվեմ:

Յոհաննես
10.10.2015, 00:14
Բողոքում եմ համեստության դեմ,էս կյանքում իմ ծանր օրերի հիմնական մեղավորին. Ինչքան կարամ էդ անտանելի հիվանդությունը հանելու եմ իմ մեջից. Էս Պն էլ ահագին օգնեց. Լիքը քֆուր Համեստությանը

Յոհաննես
29.11.2015, 23:45
Մի տեսակ հարազատ տեղ եկա էլի :))
Միշտ մի բան խանգարում է էլի,որ ՊՆ-ում լրիվ երջանիկ լինեմ:Էս անգամ էլ իմ պալատի,իմ զեմլյակը:Դե վատ տղա չի,ուղղակի մուղամը,հեռախոսազրույցները ու խռխռոցը մեղմ ասած հաճելի չի:
Հ.Գ. Ռուբ տարեք էս մեր ախպորը էլի :))

Այբ
02.01.2016, 18:35
Հասկացանք, որ Նոր տարի է, և իրար հյուր գնալը նորմալ բան է համարվում, բայց կարելի է, չէ՞, հյուր գնալուց փոքր ու չար երեխաներին(1,5 և 4 տարեկան) թողնել տանը։ Եվ դա այն դեպքում, երբ տանը կա սկեսուր և հարս, որոնցից մեկը կարող է մնալ տանը ու հետևել փոքրերին( համ էլ՝ ի՞նչ պարտադիր է գերդաստանով հյուր գնալ․․․չեմ հասկանում)։
Տոնածառից բան չմնաց, ամբողջ տունը "շոկոլադապատ " ․․․ էլ չխոսեմ ուրիշ ավերավածություններից և աղմուկից։:sad
Այդքանից հետո էլ մայրը (ժպիտով) ասում է՝ "էս հեչ․․․ բա մերոնց տանը ի՜նչ արեցին"
Ես:angry

Նիկեա
14.01.2016, 01:28
Ես շա~տ վաղուց չեմ բողոքել ու ամեն ինչ ընտիր կլիներ եթե բողոքելու բան չլիներ ու դրանով պայմանավորվեց չբողոքելս… :D

ես էկել եմ ինձանից բողոքեմ, փոխանակ գնա պարապի, օրագրեր ա կարդում, լրիվ դեբիլ ա :D նենց էլ հանգիստ ա ոնց որ էսօրվա կարդացածով վաղվա քննությունը 100-ի տալու ա :D

Յոհաննես
27.05.2016, 02:05
1.Ծո,էս ալամ աշխարհում նոռմալ մարդ չի՞ մնացե:Մարդ վախենումա զորացրվի,լրիվ են Կապիկների մոլորակը ֆիլմի վերջաբանն է:
2.Տո էս ձեր բանսկն էլ.բանակատերն էլ....շատ սխալ բաներ կան,շատ-շատ

Յոհաննես
04.08.2016, 22:16
ա դե նյարդերս խախտվեցին էլի.
Ասում ա. Ինքը խելացի,կիրթ,զարգացած աղջիկա ավելիինա արժանի,ես ռուսաստան գնացող տղա եմ:
Իսկ իրանք իրար սիրում էին

Յոհաննես
19.08.2016, 22:15
Էդ որ գրում են. Նյաշ-մարմինս սկսումա դզդզալ,նյարդային համակարգս ոռնում է:

Յոհաննես
07.11.2016, 23:14
Տրանսպորտի նախարարություն. Երբ սեքսի մասին քո բոլոր ֆանտազիաները իրագործվում են :angry

Enna Adoly
25.11.2016, 21:33
կանգառում․ մառշուտկեն գալիսա, երեք-չորս նույն տարիքի աղջիկներ գնում են դեպի տրանսպորտը/իրար անծանոթ/, աղջիկներից մեկը դուռը բացում ա, որովհետև էն մյուսըները սպասում են, որ մեկը դուռը բացի, մեջներից գլամուռոտը չգիտես խի մտածում ա, որ դուռը բացողը իրա պերսոնայի համար դուռը բացեց, գնում խցկվում, նստում ա։
Խիիի՞ էլի ասենք, խի՞ պիտի ուրիշը դուռը բացի դու գնաս նստես ։/
Էս դեպքը էնքան շատ եմ նկատում ։ Տղամարդ լինելու դեպքում, որ գնում խցկվում են, էլի ինչ-որ տեղ կարամ հասկանամ, բայց որ աղջիկ ա նույն տարիքի, ու դու չես սպասում ինքը բարձրանա նոր դու, այ էդ անտակտության ու սեփական ես-ը աստվածացնելու գագաթնակետն ա։
Ու տենց տենդենց կա հայ աղջիկների մոտ, որ իրանք միշտ կողքի աղջկանից բարձր են ու ագրեսիվ դիմիացինի նկատմամբ։ Մի խոսքով իմ ներվերը չի հերիքում։

Յոհաննես
01.08.2017, 04:29
Է հա,ի՞նչ անեմ,իսկը դժգոհելու բանա։
Մի ժամից երկար ճանապարհ եմ գնալու,բայց ոչ մի տիպի չեմ կարա քնեմ։
Ես դժգոհում եմ անքնությունից,գրողը քեզ տանի,անիծվեր էն օրը,որ դու մտար իմ կյանք,տականք անքնություն։

Նիկեա
02.10.2017, 13:43
Ինձ համար մի տեսակ նորմալ էր, որ 50-60 տարեկան մարդիկ սովետ կարան լինեն, բայց որ 30- սովետներ էլ կան ու որ իրանք մեզ դաս են տալիս, այ էդ չէի սպասում։ Ուրեմն մենք մի հատ նոր դասախոս ունենք, իրան հատուկ մեր համբալսարանի համար ոնց որ աճեցրած լինեն։ Արտաքինի, գլխապտույտ առաջացնող շպարի ու օծանելիքների մասին չեմ խոսում, ի վերջո դրանք երկրորդական, երրորդական են, բայց էն որ ինքը կարա գա ու սկսի լեկցիա թելադրել մի առարկայից, որի դասագիրքը ունենք ու հետո էլ պահանջի, որ տանը մի հատ էլ կոնսպեկտ գրենք, արդեն մի տեսակ շատ ա լինում, չէ՞։
Դեբիլագույն տնայիններ, որոնք կարելի ա ուղղակի քսերոքսների վրա փակ աչքերով նշել ու անցնել առաջ, բայց չէ, ինքը նման բան չի հանդուրժում, պետք ա պարտադիր տետրիդ մեջ գրես, որ լավ սովորես, որ լավ տպավորվի մեջդ։ Մեկ-մեկ ինձ թվում ա՝ էն անգլերենը, որ ինքն ա մեզ սովորեցնում, ռուսներն են հորինել։ Ո՞նց կարա լինի, որ ոչ մի լեզվակրի գրած գիրք գտնել հնարավոր չլինի։ Մտածում եմ՝ ինչքան թույն բաներ մենք կարայինք սովորեինք դեբիլություններ անելու փոխարեն, ինչքան թույն գրքեր ու դասագրքեր կան, որոնցով կարայինք դաս անեինք։ Հա, մոռացա նշել, որ սույն դասախոսը հազիվ 30 տարեկան լինի, ամենաշատը էլի։
Գոնե լավ ա ինքը շաբաթական մի անգամ մեր մոտ դաս ունի, ուղղակի վատ ա էն, որ էդ օրը երկուշաբթին ա ու ինքը լավ կարողանում ա հարամ անի շաբաթվա առնվազն կեսը։