Դիտել ողջ տարբերակը : Վերջին զանգ
yerevanci
21.05.2010, 05:52
Շնորհավորում եմ բոլոր տասնմեկերորդցիներին, նրանց կանաչ ճանապարհ այս դժվարին կյանքում և լիքը հաջողություններ
http://i.i.ua/photo/images/pic/4/3/2700334_535d5f41.gif
VisTolog
21.05.2010, 08:54
Հաաա, շնորհավոր:)))))
Պրծա՜ք:yahoo :D
Երկար սպասված (դե մի 10 տարի) ազատություն::))
Շնորհավորում եմ........
Պրծաք, բայց ինչ 10 տարի ինչ բան, հեսա համալսարան, հետո ընտանիք:
Պրծում չկա:
Empty`Tears
21.05.2010, 10:15
երեխեք, վերջին զանգի օրը փոխվել ա՞ :blin
իմ հիշելով, ամսի 25-ին ա …
VisTolog
21.05.2010, 10:17
երեխեք, վերջին զանգի օրը փոխվել ա՞ :blin
իմ հիշելով, ամսի 25-ին ա …
Տակավին այո` փոխվելա:
Empty`Tears
21.05.2010, 10:19
վա՛յ, դաժե էտ ա փոխվել, ինչ ապուշ են բայց ... մի բան իրա տեղը չեն թողում …
Շնորհավոր բոլոր շրջանավարտներին` (ձեզ կանաչ ճանապարհ,) ուսուցիչնրին, (հպարտանաք նրանցով) եւ ծնողներին (դուք նույնպես: ););)
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին: :) Էսօր լավ կուրախանաք: :))
Լուսաբեր
21.05.2010, 11:35
վա՛յ, դաժե էտ ա փոխվել, ինչ ապուշ են բայց ... մի բան իրա տեղը չեն թողում …
Ես կասեի ես տարի ամենահիմար ձևի վերջին զանգնա, որ ես հիշում եմ
Էսօր վերջին զանգ միայն Երևանումա լինելու :{
Ես վաղը կշնորհավորեմ, որ բոլորը մեջը ընդգրկվեն, թե չէ ոչ երևանյան երեխեքի համար էսօր սովորական օրա :beee
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին,թող բոլորիտ ցանկություններն էլ իրականանան,և որտեղ որ ուզում եք ընդունվել,թող որ ընդունվեք:ok
«Ջիպերը»` տուգանային հրապարակում (http://a1plus.am/am/social/2010/05/21/jeeps)
Empty`Tears
22.05.2010, 12:07
Ես կասեի ես տարի ամենահիմար ձևի վերջին զանգնա, որ ես հիշում եմ
Էսօր վերջին զանգ միայն Երևանումա լինելու :{
Ես վաղը կշնորհավորեմ, որ բոլորը մեջը ընդգրկվեն, թե չէ ոչ երևանյան երեխեքի համար էսօր սովորական օրա :beee
այսինքն? Երևանցիների վերջին զանգը ամսի 21-ին ա, իսկ ոչ Երևանցիներինը ամսի 22-ին? :blin
A.r.p.i.
22.05.2010, 12:12
այսինքն? Երևանցիների վերջին զանգը ամսի 21-ին ա, իսկ ոչ Երևանցիներինը ամսի 22-ին? :blin
Չգիտեմ ում մոտ ոնցա, բայց Կապանում էսօրա վերջին զանգը:
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին ու ցանկանում , որ կյանքի այս նոր փուլում հասնեն իրենց առջև դրված բոլոր նպատակներին:
Nano2585
22.05.2010, 12:14
Ես էլ եմ միանում բոլորի շնորհավորանքներին ու ցանկանում եմ ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ դեպի հասուն կյանք:
Արևհատիկ
22.05.2010, 13:39
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին: :yahoo
Քիչ առաջ դպրոցից եմ գալիս, դասատուներիցս մեկը շրջանավարտներին այսպիսի մաղթանք ասեց, որը ինձ շատ դուր եկավ. :8
-Ցանկանում եմ, որ ձեր առջև շատ դժվարություններ լինեն, բայց կյանքներդ հետաքրքիր լինի: Ու բոլոր դժվարությունները կարողանաք ինքնուրույն հաղթահարել:
Էս ուրախ օրը ոնց են հարամում ծնողները:
Հիմա իրանք իրենց լավ են զգում որ իրենց երեխան մարմնական վնասվածքներով հիվանդանոցում պարկածա: Ավելի վատ պատրաստվում են հողարկավորության արաողության վերջին զանգից հետո: Ախր այդքան ասում են մի տվեք մեքենաներ: Կամ էլ տալուց դուք էլ կողքները նստեք: էէէ մեկա որոշ մարդկանց ուղեղները էտ չի մտնում:
Ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին,մաղթում ամենալավն ու բարին` թե ուսման մեջ և թե կյանքում:Այսօր նաև տոնում են 9-րդ դասարանցիները:Նրանց էլ եմ շնորհավորում: