PDA

Դիտել ողջ տարբերակը : Խառըխշտիկ անեկդոտներ



Էջեր : 1 [2]

Նաիրուհի
14.09.2011, 01:55
Ընկնող աստղ տեսնելով՝ դեռահասն այնպես խառնվեց իրար, որ հաջորդ օրը նվեր ստացավ կրծքերով iPhone :D

Claudia Mori
14.09.2011, 14:11
Հարբած մարդը անտառ է մտնում, կպնում է մի բարակ ծառի ու ասում՝

- Վայ քույրիկ ջան, կներե՛ս:

Հաջորդ պահին մի հաստ ծառի է կպնում, ասում է`

-Վայ հայրիկ ջան կներե՛ս:

Հասնում է մի քոթուկի, ոտքով կպնում է, ասում է`

-Վայ ազիզ ջան, հո բան չեղա՞վ:

Անտառից դուրս է գալիս ասում է`

-Այ մարդ էս ի՞նչ էին անում, հանրահավա՞ք էր:)

Նարե91
14.09.2011, 17:36
Մայրը որդուն.

-Տղաս ինչու՞ այդքան շուտ եկար դպրոցից:

Տղան՝

–Դե մամ ջան, ես այն միակն էի, ով կարողացավ պատասխանել ուսուցչի տված հարցին:

Մայրը՝

-Իսկապե՞ս: Եվ որն էր այդ հարցը, որդիս:

Որդին՝

–Ո՞վ է նետել գրատախտակ մաքրելու բարձիկը ուսուցչի վրա:D

Mark Pauler
14.09.2011, 22:05
Մի անհայտ երկրում (հանկարծ չմտածեք Հայաստանի մասին եմ ասում :)) ) կառավարության նիստի ժամանակ պրեզիդենտը կամաց, թաքուն, ասում ա վարչապետին.
- էս ինչ սիրուն մատանի ես դրել:
Վարչապետն էլ էլի թաքուն պատասխանում ա.
- Բա որ սրա ականջօղերը տենաս ինչ լավն են...

Նաիրուհի
18.09.2011, 23:57
Մի կովբոյ գլուխ է գովում հարևանի մոտ.
-Իմ ձեռքն ամենաարագն է ողջ Վայրի Արևմուտքում։
-Ես կանանց եմ նախընտրում... :P

Հայկօ
23.09.2011, 21:01
Դ. (ինտելեկտուալ) Գագոն գնում ա կաթողիկոսի մոտ.
- Վեհափառ ջան, հետդ գործ ունեմ: Ի՞նչ կլինի, էն «Հայր մերի» մեջ մի բառ փոխի, էլի: Հարյուր հազար կտամ, էն «զհաց մեր հանապազորը» սարքի «զգարեջուրն մեր հանապազոր», Կոտայքս չի ծախվում:
- Դու հո չե՞ս գժվել, որդյակ իմ, վադ ե՞ս լրիվ:
- Երեք հարյուր հազար կտամ, փոխի, էլի:
- Անհնարին բան ես ասում, չի ըլնի, աբեր:
- Կես միլիոն...
- Բացառված ա:
- Մի միլիոն կտամ, փոխի:
Կաթողիկոսը որ միլիոնի անունը լսում ա, չոքերը թուլանում են, զանգում ա քարտուղարուհուն կանչում ա.
- Հլը նայի էն ալրաղացի Լյովիկի հետ մեր պայմանագիրը ե՞րբ ա վերջանում...

Claudia Mori
26.09.2011, 22:14
Մի հատ շատ անկապ անեկդոտ՝
Մարդակերը դագաղով տուն է գալիս, երեխեքը ասում են՝
-Ուխ, էսօր կանսերվա ենք ուտելու :}

Հայկօ
19.10.2011, 21:47
- Աղջիկ ջան, իսկ դու քանի՞ սեռական զուգընկեր ես ունեցել:
- Ըըը, երեք: Չէ՜, վայ, ութ. մի դեպք էլ հիշեցի:

ՆանՍ
26.10.2011, 09:40
Մեկը անտառից գայլ է բռնում, բերում տուն ու թրաշում է, վզից էլ պարան է կապում, դուրս գալիս մարդամեջ: Մեկը մոտենում ասում է.
-Էս ի՞նչ ա...:think
- Գել դլյա բրիծյա:

Claudia Mori
28.10.2011, 13:49
Սեւ հումոր:)

Ասում են Թուրքերը ամեն օր իրենց ասծուն` Ալլահին, աղոթում են որ հայերի գլխին մի պատուհաս բերի...

Երկրաշարժ է լինում ու բազմաթիվ ավերածություններ են լինում Թուրքիայում...

Բողոքում են Ալլահին, թե ախր մենք ասել էինք հայերի հանդեպ, Ալլահը ներողություն է խնդրում և ասում.

-Կներեք տղերք, մոտս ուղակի հին քարտեզ էր...

_Հրաչ_
29.10.2011, 14:59
- Պաա՜պ, ձեր ժամանակ համակարգիչ կա՞ր:
- Չէ:
- Իսկ այֆոն:
- :nea
- Իսկ ինտերնետ:
- Չէ, ինտերնետ էլ չկար:
- Պապ, իսկ իսկական դինոզավր տեսել ե՞ս: :))



- Ճի՞շտ են ասում, որ աղջիկները սիրում են ականջներով,_ հարցնում է տղան աղջկան:
- Այո :roll
- Բա մի ժամ ա ականջներիդ եմ նայում, ինչո՞ւ չես ռեակցիա տալիս: :sad

VisTolog
01.11.2011, 22:25
- Պաբան դռել կուզե
- Դռել կուզե թո դռի
- Չէ, պաբան էլեկտրական դռել կուզե
- Էլեկդրական կուզե, թո մատը մցնի շտեպցելը նոր դռի

Արէա
08.11.2011, 12:08
-Հիշո՞ւմ ես, առավոտյան "գտա՜ բանալիներս, գտա՜" գոռալով վազում էի սենյակով
-Հա :sad
-Իսկ կարող ա՞ հիշես, հետո ուր դրեցի էդ անտերները :this

Ripsim
16.11.2011, 20:57
-Տիկին դուք քանի երեխա ունեք?
-5
-Իսկ ինչպես են նրանց անունները?
-Կարեն
-Բոլորինը? :8
-Այո
-Այդ դեպքում ինչպես եք նրանց տարբերում?:o
-Հայրանուններով
:esim

Ameli
17.11.2011, 02:43
Ուրեմն, երբ մի մարդ մահանում է երկինք է գնում, երկնքում իմանալով , որ նա մոտ 12 անգամ դավաճանել է կնոջը, զապ են տալիս, ով ընդհանրապես չի դավաճանել՝ ամենաընտիր մեքենաներից են տալիս: Էսպես մի անգամ էս մարդը զապի մեջ տխուր նստած ա լինում, ջիպով մեկը անցնելիս ա լինու, ասում ա.
-Հա դե լավ, շատ մի նեղվի, ավտո ա էլ, քշի քեզ համար:
-Այ ախպեր, ես հո զապի համար չեմ նեղվում, նոր կնոջս տեսա՝ ռոլիկներով էր:

Monk
21.11.2011, 21:38
Մի կին զբոսաշրջիկ մեկին խնդրում է իրեն լուսանկարել անտիկ քաղաքի ավերակների ֆոնի վրա.
–Մենակ խնդրում եմ էլի, այնպես արեք, որ մեքենաս կադրի մեջ չընկնի:
–Ինչու՞:
–Ամուսինս որ տեսնի մեքենան, մտածելու է, որ էս շենքերը ես եմ ավերել:

aragats
24.11.2011, 22:38
Տղամարդը հյուր ա գնում, դրսում ուժեղ քամի ա լինում: Մտնում ա տուն, նայում են, շորերը դիմացից թրջված ա:

----Անձրեւ ա՞ դրսում ,---զարմացած հարցնում են հյուրերը::think

---Ոչ, քամի: :o :D

Ripsim
25.11.2011, 23:54
Մի տղա, ինչ-ինչ պատճառներով, հայտնվում է անմարդաբնակ կղզում՝ մի շատ գեղեցիկ դերասանուհու հետ (օրինակ՝ Նիկոլ Քիդմանի:) ): Շատ լավ ժամանակ են անցկացնում... ամեն ինչ ունենում են կատարյալ երջանկության համար...Մի օր էլ առավոտյան աղջիկը արթնանում է, տեսնում տղան շատ տխուր նստած է: Հարցնում է թե ինչու է տխուր, ախր բոլորը կերազեին իր փոխարեն լինել: Տղան էլ պատասխանում է.
-Բա մեր թաղի տղերքը ստեղ չլինեին մի քիչ գլուխ գովայի թե ում հետ եմ ապրում...:cry

Ameli
29.11.2011, 10:42
Անապատում մի մարդու դիակ են գտել՝ մասնատված 4 մասի: Կա ենթադրություն , որ դա ինքնասպանություն է:

_Հրաչ_
29.11.2011, 17:50
Անապատում մի մարդու դիակ են գտել՝ մասնատված 4 մասի: Կա ենթադրություն , որ դա ինքնասպանություն է:

Կա նաև երկրորդ ենթադրությունը: Անապատը գտնվում է ՀՀ-ում: :think

Նաիրուհի
01.12.2011, 22:33
-Անասո´ւն, զզվելի´ երևույթ, երիտասարդությանս լավագույն տարիները նվիրեցի քեզ, մինչդեռ կարող էի կյանքը վայելել։ Ո՞ւր էր խելքս :fool,-ասում էր աղջիկը՝ զայրացած նայելով իր դիպլոմին։

Monk
02.12.2011, 00:32
Հարսանիքի ժամանակ հյուրերից մեկը կողքինին ասում է.
–Լսի, բայց հարսն էս ինչ ահավոր գեշ է:
-Խնդրում եմ մի քիչ կոռեկտ արտահայտվել, հարսն իմ աղջիկն է:
-Վայ, հազար ներողություն, հոպար ջան…
–Տղա ջան, ես հարսի մայրն եմ…

Արէա
02.12.2011, 10:10
- Ռոկֆոր պանիր ունե՞ք:
- էտ ինչա՞…
- Պանիր բորբոսով…
- Չէ, պանիր չունենք, բայց ունենք ռոկֆոր կալբաս, ռոկֆոր կապչոնի ձուկ, ռոկֆոր սալաթներ ու տորթեր… :D

Kuk
09.12.2011, 21:42
Ընկերն ընկերոջը.
-Արա, եկել տունս թալանել են, ինչ կա-չկա տարել են, էդ հերիք չի, դռան վրա էլ մեծ գրել են` «բոզի տղա»։
-Յաա.. իմացող մարդ ա եղել հաստատ։

_Հրաչ_
09.12.2011, 22:28
Հանրահայտ «Խրյուշան» և «Սծիպաշկան» դատի են տվել իրենց «խաղացնողին» նրա համար, որ վերջինս մոռացել է զուգարան գնալուց առաջ ձեռքերի վրայից հանել իրենց:

Նաիրուհի
10.12.2011, 20:46
‎-Պա´պ,ձեր թվերին բ**երը շա՞տ էին։
-Չէ, տղես, բայց ինչի՞։
-Բա ինչի՞ են հիմի բ**ի տղերքն էսքան շատ։ :):(

Universe
15.12.2011, 17:51
Կնոջ տրամաբանություն: Երիտասարդ կինը` ավտոբուսում: Նա պետք է փոխանցի ուղեվարձի գումարը: Կողքին կանգնած է մեկ ուրիշ երիտասարդ կին: «Ինչպե՞ս նրան դիմեմ` «դու»-ո՞վ», թե՞ «դուք»-ով»,– մտածում է նա: Սկսում է մտորել. «Այս ավտոբուսը ճեպընթաց է: Եթե նա չիջավ նախորդ կանգառում, ուրեմն, գնում է մեր թաղամաս: Ձեռքին գինու շիշ կա. ուրեմն գնում է գեղեցիկ տղամարդու մոտ: Մեր թաղամասում երկու գեղեցիկ տղամարդ կա` իմ ամուսինն ու իմ սիրեկանը: Սիրեկանիս մոտ նա գնալ չի կարող, քանի որ նրա մոտ ես եմ գնում: Ուրեմն, նա գնում է ամուսնուս մոտ: Ամուսինս երկու սիրուհի ունի` Լիլիթն ու Անին: Անին հիմա գործուղման է»:
– Լիլիթ, գումարը կփոխանցե՞ս:
Կինը` զարմացած.
– Որտեղի՞ց եք ինձ ճանաչում:

Արծիվ
16.12.2011, 09:14
Մի մարդ ինքնաթիռում նստած է լինում վեց երեխաների հետ այդ պահին մի կին հարց է տալիս այդ մարդուն:
- Կներեք այս բոլոր երեխաները ձե՞րն են:
Մարդը պատասխանում է:
- Ոչ, պարզապես ես աշխատում եմ պահպանակներ արտադրող գործարանում և այս երեխաները մեր հաճախորդների բողոքներն են:

V!k
21.12.2011, 18:49
-Արի՛ գնանք իմ մոտ..
-Վայ ինչ ես ասում…Մենք նույնիսկ ընդհանուր ծանոթ չունենք:
-Հիտլերին գիտե՞ս:
-Հա..
-Գնացինք…

Լեո
28.12.2011, 21:54
-Ասա՛ ինձ այն երեք բաղձալի բառերը, որոնք ես երազում եմ լսել քեզանից :oy
-Ըըըը... :unsure շնորհավոր Նոր տարի :thumbup:
-Ապու՛շ :fool

anahit96
28.12.2011, 22:11
Փոքրիկ տղան շնչակտուր մտնում է խանութ և խախատելով հերթը վաճառողին ասում.

-Կներեք ես շտապում եմ, պապաս ձեր խանութի հետևը ինձ է սպասում:

-Լավ, ի՞նչ ես ուզում…

-Զուգարանի թուղթ…

Raul Gonsalez
29.12.2011, 14:37
Հայը,ամերիկացին և ռուսը նստած են լինում ռեստորանում.Ամերիկացին ասում է
_Եկեք ամեն մեկս խոսանք մեր երկրի առավելություններից.Ես կսկսեմ դե մեր մոտ Ազատության արձանն է
Ռուսն ասում է.
_Մեր մոտ Կրեմլնա
Հայը ասում է.
_Մեր մոտ Եգիպտական բուրգերն են
Ռուսը ասումա
_Բայց եգիպտական բուրգերը Եգիպտոսումա
Հայը ասումա
_ Հայաստանում տեղ չարեց տարանք Եգիպտոս:D:hands

armen9494
09.01.2012, 15:36
Մի հատ աղջիկ մարշուտկի մեջ հոտ ա հանում, ասում ա "Վարպետ, վարպետ, ստեղ պահի իջնեմ": Էս շոֆերը ասում ա "Քուր ջան, սպասի էս սվետաֆորը անցնեմ, սաղս էլ իջնելու ենք" :D

Claudia Mori
17.01.2012, 14:19
Երկու ինձ համար նոր անեկդոտ :))

1.Մի մարդ ասում է այլ մարդու՝

- Ուֆ անունս ուզում եմ փոխել:

-Ի՞նչ է անունդ:

-Շուտ-շուտ:

-Հա էլի, լրիվ փոխելու անուն է, բա ի՞նչ ես ուզում դնել:

-Ֆըշտ :D

2.Մի դանդաղ խոսող մարդ գնում է գազանանոց ու վերադառնալուց հետո ընկերոջը պատմում է՝

-Էն օրը գը-նա-ցի գա-զա-նա-նոց, էտ ի~նչ լավ տեղ էր, շուրջ բո-լո-րը կեն-դա-նի-ներ էին, ար-ջեր տեսա, օ-ձեր, ձի-եր, մեկ էլ մի հատ կը-րի- ա վըզ ան-ցավ :))

_Հրաչ_
27.01.2012, 23:25
Մեկն ընկերոջն ասում ա, թե իր 1,5 տարեկան երեխան կարողանում ա անգլերեն կարդա, ընկերը չի հավատում: Ապացուցելու համար գնում են երեխային տեսնելու: Անգլերեն գիրքը դնում են երեխայի դեմը, երեխան գլուխը կախում ա գրքի վրա ու նայում: Մի 5 րոպե անց ընկերն ասում ա.
- Բա ասում էիր կարողանում անգլերեն կարդա:
- Հա, էլի որ: Կարդում ա, բայց չի կարողանում խոսա:



Հայը գնում ա Ռուսաստան, մի խանութ ա մտնում, ուզում ա երշիկ գնի:
- Դեվուշկա, դայծե մնե երշիկ:
- Յա վաս նե պանիմայու:
Մի խոսքով չի կարողանում բացատրի, թե ինչ ա ուզում: Վաճառողուհին ասում ա, մի հայ ունենք, կանչեմ, իրա միջոցով բացատրի, թե ինչ ես ուզում: Գալիս ա էդ հայը ու ասում.
- Ի՞նչ ես ուզում, ախպեր ջան:
- Այ ցավդ տանեմ, մի ժամ ա կալբաս եմ ուզում, չի հասկանում:

Valentina
06.02.2012, 21:23
Հոգեբույժը հարցնում է հիվանդին.
-Հաճա՞խ է ձեզ մոտ լինում այնպես, որ թվում է թե դուք ձայն եք լսում, բայց չգիտեք թե ով և որտեղից է խոսում:
-Շատ հաճախ բժիշկ:
-Ա՜.. դա շատ լուրջ դեպք է: Իսկ ե՞րբ է այդպես լինում:
-Երբ խոսում եմ հեռախոսով :

aragats
25.03.2012, 21:41
Հարս ու կեսրար սենյակում նստած են լինում, պատահաբար հարսը մի հատ «թողում» ա, կարմրում, կապտում, կեսրարին սկսում ա խնդրել:)

--Պապ կներես, մեր մեջ մնա, մեր մեջ մնա...:think

Կեսրսրը բարկացած՝:angry

--Աղջի ո՞նց թե մեր մեջ մնա, լուսամուտը բաց, թող դուս գնա::P

V!k
31.03.2012, 12:44
Ամուսինը կնոջ հետ սեքս անելիս hանկարծամահ է լինում: Թաղմանը մեկը մահախոսական է կարդում.
-Կյանքից հեռացավ մեր սիրելի ընկեր-բարեկամը: Հավատարիմ մնալով նրա գաղափարներին՝ մենք նրա գործը կիսատ չենք թողնի...

Valentina
22.04.2012, 22:45
Հիվանդը վիրահատությունից հետո բացում ա աչքերը ու անմիջապես հարցնում բժիշկին
-Բժիշկ մենակ մի բան եմ ուզում ասես. ջութակ կարողանալու եմ նվագեմ? :this
- Իհարկե, առանց խոսքի:
-Ջա՜ն :yahoo առաջ չէի կարում:

_Հրաչ_
29.04.2012, 19:38
Հայը, թուրքն ու վրացին միասին վարունգ ու լոլիկ են վաճառում: Առևտրից հետո վրացին որոշում ա թուրքի վրա կայֆավատ լինի, ասում ա.
- Արի քեզ հանելուկ ասեմ, պատասխանես, 5 ռուբլի կտամ, թե չէ՝ դու ինձ կտաս:
Թուրքը համաձայնվում ա:
Վ.- Այն ի՞նչն է, ինչը, 1 կարմիր, 1 կանաչ:
Թ.-Չգիտեմ:
Վ.-Պատասխանն է՝ 1 վարունգ, 1 լոլիկ: Իսկ այն ի՞նչն է, ինչը՝ 2 կարմիր, 2 կանաչ:
Թ.-Չգիտեմ:
Վ.-2 վարունգ, 2 լոլիկ:
Վրացին 10 ռուբլի «աշխատում ա», էդ ընթացքում հայը միջամտում ա.
- Կեցցես, վերցրու էս 100 ռուբլին և գնա, նշիր հաղթանակդ:
Վրացին վերցնում ա փողը, գնում ռեստորան, ուտում-խմում, ու երբ վերադառնում ա, տեսնում ա, որ հայը հարցնում ա թուրքին.
- Այն ի՞նչն է, ինչը. 1000 կարմիր, 1000 կանաչ: :))

sharick
03.05.2012, 15:50
(Դմբո անեկդոտ ) :)Կառալյոկը մտնում ա Ապարան , սաղին խեղդում դուրս ա գալիս

sharick
03.05.2012, 16:07
Երկու ընկեր նստած թեյ են խմում , մյուս երկուսը մտնում են տեսնում ու ասում .
-Էս առանց մեզ թեյ եք խմում?, էն երկուսը`
-Ինչի դուք դուք մեզով եք խմում?

sharick
03.05.2012, 16:08
Մի մարդ պաղպաղակը ձեռքին մտնում ա եկեղեցի: Տերտերը երգում ա Հաաաաաալելույա , հալելույա Հալելույա. Էս մարդը ասում ա , որ չկռռաս չի հալի

_Հրաչ_
10.05.2012, 22:16
Մեկը զանգում ա ընկերոջ տուն, մայրն ա վերցնում հեռախոսը.
- Հրանուշ ծյա, Գվիդոնին կտա՞ս հեռախոսը:
- Տղա ջան, Գվիդոնն 2 օր առաջ մեռել ա: :cry
- :o Չէ հա: :( Բա ե՞րբ եք վերցնում:
- Վաղը:
- Դե որ վերցնեք, կգաք, ինձ էլ վերցնեք, որ տանենք, թաղենք: :))

aragats
21.05.2012, 13:10
Արտասահմանում հայ ուսանողը բարձրահարկ հանրակացարանի վերեւի հարկում ա ապրում: Օրերից մի օր չինացու են բերում նույն սենյակ:
Դուռը փակվում ա թե չէ, չինացին հային խփում, տապալում գետին ու ծիծաղում,__ Չինական կատակ...:)
Առավոտ չինացին զարթնում ա, դոշին մի հատ մեծ պեմզաբլոկ, վրան գրված՝ հայկական կատակ:)
Բլոկը հազիվ գրկած դուրս ա գալի բալկոն տեսնում հայը ներքեւն ա, բղավում ա ,__Կատակ չհասկացա: Ու բլոկը շպրտում ներքեւ::think
Հայը տակից փախնելով ձեն ա տալի ,__ Որ պատանը վերջանա, կհասկանաս::hands

My World My Space
14.06.2012, 23:26
-Մամ, դու փոքր վախտ կոմպ ունեի՞ր
-Չէ, բալես
-Իսկ DVD?
-Չէ, բալես
-Իսկ սոտըվի՞
-Չէ բալես...
-Մամ, իսկ դու դինոզավրերին տեսե՞լ ես....

Նարե91
09.07.2012, 13:25
Կինը գալիս է համակարգչի առջև նստած ամուսնու մոտ և ասում.
_ Տո՛ւր մի փոքր խաղ խաղամ:
_ Խիղճ ունեցի՛ր, սիրելի՛ս, ինձնից օրինակ վերցրու՛... երբ դու լվանում ես հատակը, ես քեզնից հատակի շորը ուզու՞մ եմ

Lusinamara
10.07.2012, 02:33
Ինտելեկտուալ անեկդոտներ շարքից.

Մեկին հարցնում են.
- Էդ փողը քեզ որտեղի՞ց:
- Դարակիցս,- պատասխանում է:
- Բա ո՞վ ա դրել դարակումդ:
- Կինս:
- Բա ո՞վ ա տվել կնոջդ:
- Ես:
- Բա քեզ որտեղի՞ց էդ փողը:
- Դե ասեցի էլի՝ դարակիցս:
:))

Նաիրուհի
10.07.2012, 12:20
***

Մեկը զանգում է ընկերոջը, ում հայրը մահացել է.
-Ապեր, վաղը երկուսին եք վերցնում, չէ՞։
-Չէ, ախպերս, մաման մնում ա
:esim

***

Մի կին գնում է բժշկի մոտ.
-Բժիշկ ջան, օգնի, ահավոր ներվային եմ դարձել, ներվերս ոչ մի բանի չեն դիմանում։ Տուն եմ գնում՝ ներվայնանում եմ, դրսում ներվայնանում եմ, մենակությունից ներվայնանում եմ, մարդկանցից ներվայնանում եմ... Մի բանով օգնի, էլի...
-Իսկ ասեղնագործել փորձե՞լ եք։ Լավ հանգստացնում է։
-Չեմ կարողանում, բժիշկ ջան։ նայի, ձեռքերս ծակծկել եմ, ասեղներս ու շյուղերս լրիվ ջարդել եմ, չի օգնում, ներվայնանում եմ, մի բան արա, էլի։
-Գուցե գրքե՞ր կարդաք...
-Չէ, բժիշկ ջան, էլ չի օգնում։ Լրիվ գրքերս վառել եմ, ճղել, շպրտել, թերթերից էլ մյուս կողմից եմ ներվայնանում։ Մի բանով օգնի, էլի, բժիշկ...
-Ըըըը... Իսկ սեքսով զբաղվո՞ւմ եք...
-Էդ ո՞րն է, բժիշկ :o
-Ցույց տա՞մ։
-Ըհը´։
Մի քանի րոպե անց.
-Բժիշկ, արդեն ներվայնացա։ Հլը մի հատ կողմնորոշվի՝ հե՞տ, թե՞ առաջ... :angry

Ռուֆուս
10.07.2012, 18:24
Մի հատ 90 տարեկան պապիկ նստած լաց ա լինում, մեկը մոտենում հարցնում ա.
- Պապ ջան, խի՞ ես լացում…
- Հերս ծեծել ա…
- Բայց խի՞
- Պապս հորս խաբար էր տվել, որ թաքուն ծխում եմ...

movsal08
13.07.2012, 18:17
Հայաստանում բացվել է «Հացին՝ կակա» կուսակցությունը: :P

Smokie
15.07.2012, 14:07
- Պապ, հեքիաթ կպատմե՞ս:
- Արի վախենալու հեքիաթ պատմեմ:
- Գորտի մասի՞ն...:8
- Չէ, ինչի՞ հենց գորտի: Մի մարդ տանից դուրս ա գալիս փողոց...
- Էնտեղ գորտ ա՞ տեսնում::think
- Չէ, ի՞նչ գորտ բալես: Էնտեղից գնում ա անտառ...
- Անտառում գորտ ա...
- Չէ-է: Գնում ա գնում անտառով ու հանկարծ տեսնում ա...
- Գո՞րտ...
- Տեսնում ա մի տուն, ներս ա մտնում...
- Էնտեղ...
- Գորտ չի, մութ սենյակ ա, իսկ սենյակում աթոռ:
- Աթոռի վրա գո՞րտ::unsure
- Հա տղես, հենց գորտ:|:(
- Աաաաաաաաաաա՜՜ :scare

movsal08
31.07.2012, 10:54
Մի օր արտասահմանցի կոնսուլտանտը առավոտյան դուրս ա գալիս Խրուկոսակե հյուրանոցի բակը ու խոր շնչում ա հոյակապ մաքուր օդը, նայում ա կոնֆլիկտային ռեգիոնի հոյակապ լեռները, կանաչը, փայլուն ծովը ծովից ծով բայց մեկ էլ... քիթը մի արտասովոր հոտ ա առնում: Կողքը մի ծերունի է նստած գետնին, ծխում է. կոնսուլտանտը շուռ է գալիս դեպի ծերունին, ասում է. կներեք, էս ի՞նչ հոտ է:
Ծերունին պատասխանում է. Երիտասարդ, ես հիմա քեզ կբացատրեմ դա. տեսնու՞մ ես այն սարը: - Այո: - Այնտեղ, սարի գագաթին, շատ վաղուց ապրում էր , ասենք, կնյազ Աբուրխարանդը: Իսկ դիմացի այ այն սարը տեսնու՞մ ես. - այո. - այնտեղ էլ ապրում էր մի գեղեցկուհի, կնյազ Բորխարանդանդի դուստրը: Մի օր այդ աղջիկը սարերով ման է գալիս, և Աբուրխարանդն էլ որսի է լինում ու նրան տեսնում է: Իսկույն սիրահարվում են իրար: բայց Բորխարանդադն ու Աբուրխարանդը թշնամի էին: Ու ինչքան էլ հարս ուզող էր ուղարկում Աբուրխարանդը Բորխարանդանդի մոտ, փոռ ու փոշման հետ էին գալիս:
Իսկ աղջիկը սիրուց թոշնում էր, կնյազն էլ, ու մի օր իրենք, էլի հանդիպելով սարերում, բարձրանում են ա՜յ այն գագաթը ու միասին նետվում ձորը... Այդ օրից էլ այդ գագաթը կոչվում է Խռոխտանգալում, այսինքն սիրո գագաթների տրագիկ գագաթ...
- Շատ շնորհակալություն, - ասում է կոնսուլտանտը. - հոյակապ լեգենդ է: Իսկ հո՞տն ինչից է:
- Դե, էդ հոտը՝ հեչ, էս կողքը ինչ-որ մեկը քաքել ա էլի.

Աղբյուր blognews (http://blognews.am/arm/news/16166)
Գլխավոր հովանավոր Cttl + C, Ctrl + V

Smokie
01.08.2012, 15:02
***

- Դու ու՞մ ես համարում հիմար մարդ:
- Դե... Նրան, ով չի կարողանում դիմացինին հասանելի ձևով արտահայտվել: Հասկացա՞ր:
- Չէ-է:nea


***

Հարբեցողը հարցնում ա անցորդին:
- Գլխիս քանի՞ շիշկա ա բուսնել::oy
- Երեք:
- Պարզ ա: Երկու ստոլբ էլ ու տուն եմ հասնում:))


***

Ուսուցչուհին դիտողություն ա անում:
- Հերիք ա իրար երկտողներ փոխանցեք:angry
- Երկտողներ չեն, մենք կարտ ենք խաղում:P
- Հա՞: Լավ կներեք:oy


***

Անգլիացին, ֆրանսիացին ու ռուսը ընկնում են անմարդաբնակ կղզի: Մի շիշ են գտնում, բացում են, միջից դուրս ա գալիս ջինը:
- Կկատարեմ ամեն մեկիդ երկուական ցանկությունները:

Անգլիացին:
- Մի պարկ փող տուր ու ինձ տուն տար:
Ֆրանսիացին:
- Մի հատ ջահել աղջիկ տուր ու մեզ տուն տար:
Ռուսը:
- Լավ կոմպանիա էր... Մի մե՜ծ արկղ արաղ տուր ու բոլորին հետ բեր::P

Varzor
01.08.2012, 15:29
Մի հրեշտակի 2 շաբաթով գործուղում են դժոխք` ստուգումներ անելու:
Սա գնում է, տեսնում` խաղատներ, գիշերային ակումբներ, հասարակաց տներ, սրճարաններ ու բարեր: Մի խոսքով երկրային դրախտ :))
Վերադառնալով գործուղումից զեկուցագիր է գրում ղեկավարությանը,- "Խնդրում եմ ինձ տեղափոխել դժոխք": Զեկուցագիրը բավարարում են:
Սա իրերը հավաքում է, ճամփա ընկնում դժոխք: Դեռ դռնից ներս չմտած երկու չարք ձեռքերը ոլորում են ու սկսում հրել դեպի մոտակա եռացող կաթսան:
Հրեշտակը բռաղում է.
- Թողե'ք, թողեք, ես այստեղ եփվելու համար չեմ եկել: Ուր են խաղատներն ու գիշերային ակումբերը, աղջիկներն ու խմիչքը?
Չարքերից մեկը խորամանկ ժպտում և ասում է.
- Այ ապուշ, ասեմ իմանաս, որ տուրիստների ու գաղթականների համարա պայմանները տարբեր են:

Հ.Գ.
Այ սենց էլ ազգովի գաղթում ենք :D

Tiger29
04.08.2012, 10:34
Մեկը ավտոմեքենայով գնում է սիրուհու մոտ, բայց ինչքան պտտվում է կայանելու տեղ չի գտնում և ասում է.
-Աստված ջան մի բան արա ավտոս կանգնացնեմ խոստանում եմ ծխելը, խմելը կթարգեմ, ու էլ կնոջս չեմ դավաճանի:
Մեկ էլ հենց այդ պահին մեկը դուրս է գալիս կայանված տեղից: Էս մարդը նայում է վերև ու ասում.
-Լավ Աստված ջան, էլ պետք չի, հենա տեղ ազատվեց:)

Smokie
04.08.2012, 12:33
- Արկադի հերիք ա ինձ լեզու ցույց տաս, թե չէ կհիվանդանաս:
- Ի՞նչ հիվանդությամբ::))
- Ծնոտի բեկում եւ ուղեղի ցնցում:P

movsal08
12.08.2012, 17:14
Ուրեմն Օբաման, Պուտինն ու Սարգսյանը մեռնում են ընկնում դժողք / բնականաբար/: Սատանան գալիս ա ասում ամենքդ ունեք մեկ զանգի հնարավորություն, բայց թանկ ա:Օբաման զանգում ա վարչապետին.
- Պատերազմները դադարացրա, զենքի վաճառքը դադարեցրեք, միջուկային պատերազմին վերջ տվեք: Աշխարհում դժողք կա:
Սատանեն 2մլն դոլլար ա ուզում:
Պուտինն ա զանգում.
-Թոշակները բաժանեք, պահումներ չանեք, պետական բյուջեից մանկատներին օգնություն տվեք: Աշխարհում դժողք կա:
Սատանան 1մլն դոլլար ա ուզում:
Սերժն ա զանգում.
- ԳործարանըՊողոսից վերցրեք տվեք Պետրոսին, սրան խփեք, պետական բյուջեն օգտագործեք միայն անձնական շահերի համար: Աշխարհում դժողք կա:
Սատանան լսում, լսում ա ասում
- Ներցանցային զնագերը անվճար են:

einnA
31.08.2012, 12:07
Մի իտալացի սիրուհի է պահում:Մի օր սիրուհին հայտարարում է, որ հղի է:Պայմանավորվում են, որ սիրուհին կգնա իտալական մի փոքր քաղաք ու էնտեղ կունենա երեխային, իսկ հայրը ամեն ամիս նրանց ալիմենտ կվճարի: Պայմանավորվում են, որ հենց երեխան ծնվի, բացիկ կուղարկի, որտեղ ուղղակի կգրի` սպագետի:
Անցնում է 9 ամիս, գալիս է տուն, կինը բացիկ է տալիս, որտեղ գրված է լինում` սպագետի,սպագետի,սպագետի,սպագետի,երկուսը երկու մսագնդերով, երկուսը`առանց գնդիկների :))

smile:)
05.11.2012, 15:21
հայրը որդուն դաս է բացատրում, սակայն երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում և հայրը սեղանին հարվածելով ասում է
-դունդուկ ես էլի դունդուկ:
-պապ դուռը ծեծում են բացեմ?
-չե' դու նստի ես կբացեմ:: LOL: LOL: LOL: LOL

Անվերնագիր
05.11.2012, 18:45
Ի՞նչ կլինի եթե Հայերն ու Վրացիները միանան.
- Կլինի Giorgio Armani:)

aragats
29.11.2012, 22:05
Մեկն աթոռ է գնում: Հաջորդ օրը գալիս է, թե.

-Ձեզնից գնված աթոռը կոտրվել ա::angry

-Չի կարող պատահել, կարող ա՞ վրան նստել եք::o

Claudia Mori
30.11.2012, 00:02
Հուսով եմ չեմ կրկնվի: Երկու ինձ համար նոր հումոր՟

1.Օբաման, Պուտինը եւ Սերժը մահանում են, Աստված նրանց ուղարկում է դժողք: Սատանան Պուտինին ու Օբամային տանում է մի սենյակ, որտեղ գտնվում է մի լպիրշ աղջիկ: Սերժին տանում է մի սենյակ, երբ դուռը բացում են, տեսնում են, որ մերկ Անժելինա Ժոլին է նստած: Սերժը ասում է`

-Դուք չեք շփոթվել, սա է իմ պատիժը?

-Չենք շփոթվել, Ժոլին է պատժվում :))

Հաջորդը մի քիչ ավելի թույլ բայց էլի խնդալու`

2.Ասեղը ուշ ժամին դիսկոտեկից դուրս է գալիս, ոզնի է տեսնում ու ասում`

-Վայ, էս ուշ ժամին երթուղայինները դեռ աշխատում են:)

Kuk
15.12.2012, 16:11
Մեկը զինված մտնում ա բանկ.
-Մոսո ձյան ո՞վ ա։
Ձեն չկա։ Սաղ սառած մնացել են։
-Ո՞վ ա Մոսո ձյան։
Էլի ձեն չկա։ Մի երկու հատ օդ ա կրակում։
-Ձեզ եմ հարցնում, ո՞վ ա Մոսո ձյան։
Մի հատ բիձա մտածում ա. «Սաղ ջահելներ են, ասեմ` ես եմ Մոսո ձյան, թող ինձ խփի, էս ժողովրդին փրկեմ գոնե»։
-Ես եմ Մոսո ձյան, տղա ջան։
-Մոսո ձյա, կզի, սաղին վարի եմ տալիս։

Անվերնագիր
23.12.2012, 23:55
-Պապ, ուզում եմ Բալետով զբաղվեմ.
-Չէ տղա ջան, վտանգավոր ա.
- Բայց խի՞
- Ոտերտ կջարդեմ:angry

Անվերնագիր
24.12.2012, 23:43
Տղան նստած է սրճարանում, կողքի սեղանին մի գեղեցիկ աղջիկ է նստած: Տղան սկզբում ամաչում է, բայց վերջը իրեն հաղթահարելով մոտենում է աղջկան.
- Ներեցե՞ք, կարելի է ձեզ մոտ նստել:
Աղջիկը ողջ սրճարանով մեկ բղավում է.
- ԵՍ ՔԵԶ ՀԵՏ ՉԵՄ ՔՆԵԼՈՒ:
Մյուս այցելուները շրջվում են, նայում, ծիծաղում: Տղան շփոթված վերադառնում է իր տեղը: Քիչ հետո աղջիկն է նրան մոտենում և ասում.
- Հուսով եմ ինձ կներեք, պարզապես ես հոգեբան եմ, դիսերտացիա եմ գրում "Մարդկանց պահվածքը ոչ ադեկվատ իրավիճակներում" թեմայով և այժմ հետազոտություններ եմ անցկացնում:
Տղան ողջ սրճարանով մեկ բղավում է.
- Ի՞ՆՉ: ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՈԼԼԱ՞Ր:

_Հրաչ_
29.12.2012, 21:00
Մի մանուկ Ձմեռ պապին նամակ ա գրում. «Սիրելի Ձմեռ պապ, խնդրում եմ այս Նոր տարուն ինձ ապերիկ նվիրիր»:
Ստացվում ա պատասխանը. «Անպայման, բալիկ ջան, մենակ թե մայրիկիդ ուղարկի, լա՞վ»: :D

Անվերնագիր
31.12.2012, 10:42
Աղջիկների հանրակացարանում.
Մի աղջիկ վազելով մտնում է սենյակ.
-Աղջիկներ շուտ հանեք տռուսիկները, հեսա մեր կուրսի տղերքը մեզ հյուր են գալու.
-ԱԱԱԱԱ հո դուք հիմար չեք,:angry պարանից հանեք, պարանից:

Անվերնագիր
03.01.2013, 00:09
Տղան ընկերուհու հետ գնում է սրճարան... Երեկոյի ընթացքում տղան դուրս է գալիս սրճարանից, վերադառնալիս շալվարը թաց է լինում... Աղջիկը հարցնում է.
-Անձրև է դրսում???
-Չէ, ուժեղ քամի :angry...

Alphaone
03.01.2013, 18:25
Հայը, ռուսը, վրացին գնում են դևի մոտ, դևը ռուսին ու վրացուն ուտում ա, հային ասում ա.
-ապրես ցավդ տանեմ, էլի կբերես…
Այս շարքից- գնում են դևի մոտ, դևն ասում էՙ էլի դոոոոււււ՜՜՜ք....

Վահե-91
15.01.2013, 10:36
- Շատ սիրուն մեքենա եմ տեսել պիտի գնեմ այսօր
- Քիսո ջան ո՞րտեղից ես էտքան փող ճարում, ես էլ եմ ուզում :(
- Դե գիտես ոնց, Գագո, դու տենց տեղ չունես :)

Տրիբուն
18.01.2013, 16:45
Էն զոոֆիլը հասկացանք որն ա, էն պեդոֆիլն էլ հասկացանք որն ա: Բա կարտոֆիլը ո՞րն ա:

Վահե-91
21.01.2013, 23:33
Durex ընկերությունը ներողություն է հայցում ձեզնից: Ձեր ծնունդը տեխնիկական սխալ է, խնդրում ենք ներկայանալ լաբորատորիա ոչնչացման համար:

Tiger29
21.01.2013, 23:33
-Պաաաաաապ:
-Հաա բալես:
-Էս Մարիամիկին ասա, չի թողնում իրան..........ծեծեմ:cry

Վահե-91
31.01.2013, 13:20
կարծում եք 10 դրամը հեչ փող ա՞ :think
փորձեք երթուղայինի վարորդին 10 դրամ պակաս վճարել կամ ավելի վատ՝ տասանոցներով վճարել :}

Smokie
22.02.2013, 21:25
- Երեկ ինձ աշխատանքից հեռացրել են:
- Ինչի՞ համար:
- Ի՞նչ իմանամ, ես կես տարի ա գործի չեմ գնում:pardon

Այբ
03.03.2013, 20:47
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է,,,
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:

Այբ
03.03.2013, 20:54
Մի ժամանակ ամերիկյան մամուլում շատ էին գրում այն մասին, թե ձուկը ուղղակի ազդեցություն է թողնում մարդու ուղեղի գործունեության վրա, և խորհուրդ է տրվում ձուկ շատ օգտագործել:
Մի երիտասարդ, որ փորձում էր գրող դառնալ, Մարկ Տվենին ուղարկեց իր պատմվածքները` կարծիք ստանալու ակնկալությամբ, և գրություն այն մասին, թե ինքն օրական որքան ձուկ պետք է ուտի, որպեսզի առաջնակարգ տեղ գրավի գրականության ասպարեզում: Հենց առաջին մի քանի պատմվածքից Տվենը հասկացավ, որ գործ ունի մեկի հետ, որն ապաշնորհ է, զուրկ գրական ճաշակից, և որից գրող դուրս գալ չի կարող: Նա պատասխանեց. «Նկատի ունենալով Ձեր ուղարկած պատմվածքները` Ձեզ անհրաժեշտ է օրական ուտել երկու կետ»:

Hayk Avetisyan
05.03.2013, 15:47
- Կնոջիցդ վախենում ես?
- Ինչի պետք ա վախենամ, ինչ ասում ա խելոք անում եմ:

Վահե-91
06.03.2013, 16:37
-Ալո, հո՞գեբուժարանից է
-Այո
-Մեքենաս գողացել են, օգնեք գտնել գողին
-Սխալ եք զանգել, դուք ոստիկանություն պիտի զանգեք
-Մեքենաս 68 թվի Զապորոժեց ա :}

Վահե-91
06.03.2013, 19:40
-Ի՞նչն է հաջորդում կանանց միջազգային օրվան
-Կանանց միջազգային գիշերը :D

Հիշի՛ր, երբ մահանաս, Աստծուն՝ քո երկրային կյանքի հետ, կհաղորդեն նաև գուգլի որոնումներդ :D

Զոքանչը ճաշն ուտելուց հետո վեր կացավ ու գնաց: Հենց էդ պահին նրա աթոռին ընկավ պատից կախված ժամը:
- Որ ա՞սում էի էտ ժամը հետ ա ընկնում :angry, - ասաց փեսեն:

Այբ
10.03.2013, 13:18
Ուսուցչուհի- Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:

Վերջին շարքում նստած աշակերտ- Ընկեր Սահակյան , կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:

Այբ
10.03.2013, 13:20
Ուսուցչուհի- Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:

Գոռ- Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:

Անվերնագիր
11.03.2013, 12:04
-Բարի օր, քեզ կարևոր բան պիտի ասեմ.
առաջին հերթին, ես հանդիպել եմ քո կնոջը արձակուրդի ժամանակ
երկրորդ հերթին, ես նրա հետ քնել եմ
երրորդ հերթին ո՞նց էր քեզ երկրորդ հերթը:
-Դե... առաջին հերթին արդեն մի տարի է, ինչ մենք բաժանված ենք
երկրորդ հերթին, նա սիֆիլիս ուներ
երրորդ հերթին, ո՞նց էր քեզ երկրորդ հերթը

Այբ
12.03.2013, 10:43
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
-Դե գոնե 10 գիշեր տանը եղել եմ… (նրանք 10 երեխա ունեին):

Վահե-91
13.03.2013, 17:01
- Քա՞նի տարեկան ես
- Աղջիկներից տարիք չեն հարցնում :beee
- Ուրիշ ձև տամ հարցս: Եթե մենք քնենք իրար հետ, ինձ չե՞ն նստացնի :think

Այբ
25.03.2013, 21:16
Տղան հորը ասում է.
_Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:
_Այո՛, հիշում եմ:
_Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:

Այբ
01.04.2013, 12:21
Վարչապետն այցելում է հեռավոր գյուղերից մեկը .
-Ինչպե՞ս եք ապրում,-կատակում է վարչապետը:
-Լավ ենք ապրում, -կատակում են գյուղացիները:

Այբ
04.04.2013, 20:46
Ուսուցչին հարցնում են.
– Նշեք երեք պատճառ, որի համար դուք սիրում եք ձեր մասնագիտությունը:
– Հունիս, հուլիս, օգոստոս:

Այբ
05.04.2013, 18:31
Ավտոտեսուչը` վարորդին.
-Ձեր վարորդական իրավունքը:
-Խնդրեմ:
-Ներեցե’ք, բայց նկարի հետ կապված խնդիր կա:
-Ի՞նչ խնդիր, ահա ե’ս, վերևի շարքում, աջից երրորդը...

Այբ
07.04.2013, 20:51
_Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:
_Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
_Շատ ճիշտ է, իսկ 1875թ. ինչո՞վ է կարևորվում:
_Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:

Ռեդ
09.04.2013, 02:44
Ապրիլի յոթին քաղաքում լսվող բոցերից.
-Ասում ես ով ա մեեեռեե՞ ..)))

Այբ
12.04.2013, 17:44
Մեկին ընտրություններից առաջ հարցնում են.
- Ու՞մ ես ընտրելու:
- Լևոնին:
- Ինչի՞:
- Լևոնի ժամանակ հերս սաղ էր:

Այբ
13.04.2013, 12:37
Ապարանցին մորը հարցնում է.
-Մամ,ինձ ակնոցներով տղա չի զանգե՞լ:

Ռեդ
17.04.2013, 01:08
Մեկն ամայի լողափով գնում է, տեսնում է սիրուն մի աղջիկ է պառկած՝ տկլոր, լայնեզր գլխարկն աչքերին իջեցրած, ոտքերը լայն բացած:
Չի դիմանում, մոտիկանում է, մագլցում է աղջկա վրա, անում է իր անելիքը, ու աղջիկն ասում է.
-Ի՞նչ էիք դուք դրանով ուզում ասել:
-Ուզում էի ձեզ վախեցնել,-պատասխանում է տղամարդը:
-Մի անգամ էլ ինձ կվախեցնե՞ք:
Պատմությունը կրկնվում է, և աղջիկը նորից ասում է.
-Ի՞նչ էիք դուք դրանով ուզում ասել:
-Ուզում էի ձեզ վախեցնել,-պատասխանում է տղամարդը:
-Մի անգամ էլ ինձ կվախեցնե՞ք:
Տղամարդը՝ արդեն հալումաշ եղած ձայնով. «Հաֆ, հաֆ» :}:

Universe
20.04.2013, 22:57
Սերժ Սարգսյանը գնումա դպրոց, ու բոլոր դպրոցականները հավաքված են լինում, որպեսզի հերթով իրենց հարցերն ուղղեն ՀՀ նախագահին:
Մի երեխա ձեռքա բարձրացնում հարցնումա:
- Պարոն նախագահ, ես Գևորիկն եմ և երկու հարց ունեմ: Առաջին. Ինչո՞ւ եք դարձել նախագահ: Երկրորդ. Ինչո՞ւ եք կեղծել ընտրությունները: :esim
Ու հենց հարցը տալիսա էս երեխեն, դասամիջոզի զանգնա հնչում ու գնումեն բոլորը դասամիջոց:
Դասամիջոցից հետո վերադառնում են, ու մի հատ աղջիկ ձեռքա բարձրացնում ու հարցա տալիս նախագահին:
- Պարոն նախագահ, ես 4 հարց ունեմ:
Առաջին. Ինչո՞ւ եք դարձել նախագահ:
Երկրորդ. Ինչո՞ւ եք կեղծել ընտրությունները:
Երրորդ. ինչո՞ւ դասամիջոցի զանգը 25 րոպե շուտ տվեց:
Չորրորդ. Ո՞րտեղա Գևորիկը դասամիջոցից հետո: :D :D

My World My Space
23.04.2013, 23:31
Լա՜վ հին անեկդոտ :)

Մեկը գործից մի քիչ շուտ ա տուն գալիս, տեսնում ա իրանց բալկոնում մի հատ տկլոր մարդ ա կանգնած.
- դու ո՞վ ես արա
-դեսանտ եմ, ախպերս, սխալմամբ ձեր բալկոն իջա։
- արա էս տան գլխին գալովի՞ ա, էրեկ էլ զուգարանից վադալազ էր հելել… :))

Sent from my HTC One X using Tapatalk 2

Alphaone
23.04.2013, 23:38
Մի հին անեկդոտ էլ ես պատմեմ՝ ինձնից հին :))... ԽՍՀՄ: 3 հոգի բանտախցում նստած են: Մեկը սկսում է պատմել, թե ինչի են ձերբակալել.
- Աշխատանքից ուշացա, ասեցին գլուխ եմ պահում, հազար հոդված սարքեցին գլխիս, բռնեցին:
- Ես էլ հակառակը, շուտ էի եկել, աշխատանքի վայրում լրտեսության համար բանտարկեցին, - ասում է երկրորդը:
Բա դո՞ւ, - հարցնում են երրորդին:
- Ես ճիշտ ժամանակին աշխատավայր հասա, դեռ ոչ մեկ չէր եկել, լրիվն ուշացել էին:
- Չէ հա, բա ինչի՞ դատեցին:
- Աշխատանքային կոլեկտիվին դավաճանելու համար:

Անվերնագիր
29.04.2013, 00:19
Ի՞նչ ես ասում , երբ պլանքաշի ես հանդիպում. «« էլ մի՞ ծխի»»:
-չէ, ասում եմ ախպերս ուրիշ կայֆեր էլ կան, առ էս փորձի՝ թույն վեշ ա

Նաիրուհի
29.04.2013, 00:36
Վիճակագրական տվյալներով տղամարդիկ կանանցից շուտ են մահանում, քանի որ կանայք սովորության համաձայն ուշանում են :))

My World My Space
07.05.2013, 16:23
Յուրաքանչյուր կին ունի իր փոքրիկ գաղտնիքը:
Մարինեն ճաշի մեջ մաղադանոսի հետ մի քիչ ուրց է լցնում, իսկ Արմինեն անցյալ շաբաթ խեղդել է ամուսնուն գետում:

Անվերնագիր
21.05.2013, 15:21
Փորձառու ձմերուկավաճառը մի կըտոցով կարա ասի՝ իր տղան պատրաստ ա քնություններին թե՞ չէ

Անվերնագիր
03.06.2013, 12:14
Չարորակ ուռուցքը գնում ա Արմենչիկի մոտ ու ասում.
- Բռատ, ես քո երգերի տակ եմ մեծացել

Անվերնագիր
05.06.2013, 10:38
ֆեսյբուքում աչքս առավ

Երկու կին, բոզգեղի դաշտում՝ գազար են հանում ու մեկը՝
- Վու՜յ աղջի...Էս մինը ոնցոր միեր Համբոյի...
-Վու՜յ, ըդա՜ր միե՞նձ...
- Չէ, ըդա՜ր կիեխտոտ................................

Անվերնագիր
14.06.2013, 14:41
-Ի շնորհիվ համակարգչային խաղերի ես սկսեցի ավելի լավ հասկանալ անգլերենը
- Իսկ ես Գերմաներենը... բայց չեմ ասի՝ ի շնորհիվ ինչի

_Հրաչ_
14.06.2013, 22:21
Մի գեղջուկ պապիկի հարցնում են.
-Պապի՛, էս նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու:
-Բալա ջան, ես հլա տեսած չեմ, որ ոչխարներն իրանց չոբանին ընտրեն: :))

_Հրաչ_
17.06.2013, 23:11
- Արա-ախպր-ախպր-արա, երեկ մի հատ քեֆի էինք, էդ ինչ անկազմակերպ, անկապ քեֆ էր, արա: :թրաշով ու բութ դեմքով սմայլիկ
- Ինչո՞ւ, ի՞նչ էր եղել:
- Արա, այ ախպեր... սկզբից մինչև վերջ սպասինք, տո... քեֆը պրծավ, մի նորմալ կռիվ-ղալմաղալ չեղավ: Էդ ինչ հիմար քեֆ էր: :crazy

Այբ
29.06.2013, 16:30
Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
- Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

Այբ
29.06.2013, 16:44
Եվան Ադամին հարցնում է.
-Ադամ, դու ինձ սիրու՞մ ես
Ադամը զարմացած պատասխանում է.
-Հա՛, բա էլ ու՞մ սիրեմ...

_Հրաչ_
29.06.2013, 19:03
Մեկը կարկանդակ ա առնում, ուտելիս կարկանդակի մեջից գուլպա (նասկի) ա դուրս գալիս, զայրացած դիմում ա վաճառողին.
- Չեմ հասկանում, էս ի՞նչ զզվելի սպասարկում ա, էս ի՞նչ գուլպա ա: :angry
Վաճառողը՝ ոչ պակաս վրդովված.
- 100 դրամ ես տվել, ուզում էիր կոստյո՞ւմ դուրս գար: :sad

My World My Space
01.07.2013, 11:58
- Ձեր անունը
- Վասիլի
- երեխաներ ունե՞ք Վասիլի
- Այո, տղա և աղջիկ՝ Վասյան և Վասիլիսան
- ընտանի կենդանինե՞ր
- Այո, կատու
- անո՞ւնը
- Վասյկա։
- Ցավում եմ, բայց դուք չեք կարող հավակնել մեր ընկերության կրեատիվ տնօրենի պաշտոնին…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Անվերնագիր
02.07.2013, 22:48
Լոգիկայի ուսուցիչը չտխրեց, երբ նրա ընկերը խեղդվեց գետում: Որովհետև նա լողանալ չգիտեր, դրա համար էլ խեղդվեց: Ֆսյո լագիչնա

Ռուֆուս
03.07.2013, 01:40
Կարող ա կրկնվող անեկդոտ լինի, բայց շատ լավն ա :))

- Գիտե՞ս, որ ծխելը երկու անգամ կրճատում ա կյանքդ:
- Էդ ո՞նց:
- Դու հիմա քանի՞ տարեկան ես:
- 25
- Այ որ չծխեիր, 50 տարեկան կլինեիր :))

Այբ
08.07.2013, 20:53
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
- Անցյալ, տիկին Անթառամ:

Այբ
14.07.2013, 14:39
Դևը բռնում է անգլիացուն, գերմանացուն, հային և ասում է.
- Էնպիսի բան ասեք, որ չհավատամ ու բաց կթողնեմ:
Անգլիացին ասում է.
- Անգլիացի ջենթլմենը կնոջ հետ ժամադրության է գնում առանց ծաղիկների:
- Հնարավոր չի: Գնա՛, ազատ ես:
Գերմանացին ասում է.
- Գերմանացի ջենթլմենը կնոջ հետ ժամադրությունից ուշանում է հինգ րոպե:
-Դա էլ է անհնար, գնա, քեզ էլ եմ բաց թողում:
Հերթը հասնում է հային.
- Ուրեմն հայ ջենթլմենը...
- Լավ էլի, դու էլ հո չասիր, էդ վաբշե չի կարա լինի, դու էլ գնա...

Ուլուանա
16.07.2013, 22:39
Մոդերատորական. «Անեկդոտներ» բաժնի կոնկրետ թեմաներին համապատասխանող մի շարք գրառումներ տեղափոխվել են համապատասխան թեմաներ։ Այս թեմայում գրառում անել նախատեսված է միայն այն դեպքերում, երբ տվյալ անեկդոտին համապատասխան թեմա բաժնում չկա։ Հիշեցնեմ, որ բացակայող թեմաներն անհրաժեշտության դեպքում կարելի է և ինքնուրույն բացել՝ այնտեղ տեղադրելով համապատասխան անեկդոտը՝ այդպիսով նաև ճանապարհ բացելով նույն թեմայով այլ անեկդոտների համար, եթե կարծում եք որ այդպիսիք քիչ չեն լինի։

Թեմայից դուրս գրառումները ջնջվել են։ Հիշեցնեմ, որ անեկդոտներ թեմայում մեկնաբանություններն ու կարծիքներն արգելվում են։ Թեմայի կանոններին հակասող կամ անհամապատասխան գրառումներ նկատելու դեպքում պարզապես տեղեկացրեք դրա մասին Ակումբի ղեկավարությանը։

My World My Space
15.08.2013, 09:54
Հայտնի վոլեյբոլիստուհու հարսանիքին ընկերուհիները 2 ժամ զբաղվեցին հարսի նետած ծաղկեփնջով։

Sent from my HTC One X using Tapatalk 2

armen9494
04.09.2013, 21:59
Սերժը, Տիկոն ու Մուկը ինքնաթիռով գնում են: Սերժը ասում ա եկեք 20 000 գցենք, մեկը գտնի, ուրախանա: Տիկոն ասում ա չէ, բերեք 2 հատ 10 000 գցենք, 2 հոգի գտնեն, ուրախանան: Մուկը ասում ա չէ, եկեք 20 հատ 1000-անոց գցենք, 20 հոգի գտնեն, ուրախանան: Էս լյոտչիկը էդ լսում ա, ֆռում ասում ա հեսա որ 3-իդ էլ քցեմ, 3 միլիոն մարդ կուրախանա

My World My Space
10.09.2013, 00:51
Մաթեմատիկայի ուսուցչուհին մտնելով սեքս-շոփ առաջին անգամ սեփական աչքերով տեսավ, թե ինչ է բազմանդամը… :lol

Sent from my HTC One X using Tapatalk 2

aragats
21.09.2013, 21:46
Երիտասարդը խորոված ա անում, կողքից մի բիձա զզվեցնում ա՝
---Արա վառվավ, շուտ արա ջուր լից, արա ֆռցրա, վառիր, արա ես շիշը են կոմ դիր...:angry
Երիտասարդը չգիտի, ոնց հասկացնի, որ այ բիձա...:think
---Հորոխպեր, կլնի՞, դու իմ փոխարեն խորխված անես, ես քո փոխարեն սիկտիրս քաշեմ:;)

V!k
23.09.2013, 14:25
Մի երեխա գալիս ա տուն, մորն ասում.
- Մամ, դրսում ինձ ասեցին Սերժիկ:
Մայրն էլ.
- դու ոչ մի լկտիություն չարեցիր, ու քեզ ասեցին Սերժի՞կ...

Այբ
05.10.2013, 11:49
Զրուցում են երկու պառավ հարևանուհիներ.
-Էսօր Աստված երազիս էր եկել, աղչի՛: Չհասկացա ինչ էր ասում, բայց որոշել եմ՝ էլ ոչ մեկին չեմ անիծելու:
-Ես էլ եմ երազ տեսել ու էսօրվանից Աստծուն չեմ հավատում:
-Ո՞նց թե.... հողեմ պառավ գլուխդ...
-Հա՜: Աստված վկա:

Այբ
06.10.2013, 09:42
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի՞ ապուշի են նշանակելու...:o

Այբ
07.10.2013, 13:13
-Հմմմ… Ուրեմն դու ընկե՞ր ունես...
-Հա... Ուժեղ, սիրուն, խելացի...
-Իսկ ի՞նչ է անունը...
-Արմեն, Սուրեն, Դավիթ…

armen9494
10.10.2013, 11:54
Մեկը գնում ա ռեստորան, դե զակազ ա տալիս՝ առաջին բլյուդը բորշ, երկրորդը սպագետի:
Աֆիցիանտը բերում ա բորշը, բութ մատը մեջը մտցրած:
Էս մարդը տեսնում ա, բայց ամաչում ա ձեն հանի, ուտում ա: Աֆիցիանտը սպագետին ա բերում, էլի բութ մատը մեջը մտցրած, էս մարդու նեռվերը չի հերիքում
- ընգեր ջան էս ի՞նչ վիճակ ա, ինչ բերում ես մատդ մեջ կոխած :angry
- ցավտ տանեմ, էս բութս հիվանդ ա, բժիշկը ասել ա տաք տեղում պահեմ
- դե կոխի ո*տ էլի
- ընգեր արանքում ըտենց էլ անում եմ

V!k
12.10.2013, 12:11
Սերժը Եվրոպայից հյուրեր ա ունենում, Երևանով զբոսանքի ա հանում: Սկսում ա ներկայացնել. դե էս ռեստորանը Սաշիկիննա, էս սուպերմարկետը Սաշիկիննա, էս շենքն էլ ա Սաշիկինը, էս հյուրանոցն էլ.... մնում , մնում, ասումա "ես չեմ հասկանում` էս քաղաքում իմ խեղճ ախպորից բացի ուրիշ մարդ չի աշխատու՞մ" :o

Ուլուանա
13.10.2013, 22:08
Նոր ֆեյսբուքում կարդացի :)).

Աստծո խոսքերից. «Հավես չկա էդ մարդկանց հետ, մի անգամ Մարիամի հետ կապվեցի, էս 2000 տարի ա՝ էդ մասին են խոսում»։

Այբ
29.10.2013, 19:54
_Ինչի՞ց ես այդքան նիհարել,-հարցնում է մեկը ընկերուհուն:
_ Տառապանքից: Ամուսինս դավաճանում է ինձ:
_Բաժանվիր: Ինչու՞ ես հետը ապրում:
_Չէ՛, մի քիչ էլ նիհարեմ, հետո...

My World My Space
08.11.2013, 10:03
Հին ու բարի անեկդոտ

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում Գորբաչովը հայտարարում է.
- ընկերներ, այսպես չի լինի, մենք դեռ այս դահլիճից դուրս չեկած «Ամերիկայի ձայնը» արդեն հաղորդում է մեր որոշումների մասին։ Այսօրվանից նիստերի ընթացքում ելումուտն արգելվում է՝ ինչ պատճառ ուզում է լինի։
Նիստի ընթացքում Շեվարդնաձեն խնդրում է.
- Միխայիլ Սերգեևիչ, կարելի՞ է մի երկու րոպեով դուրս գալ։
- Ոչ ընկեր Շեվարդնաձե։ Համբերեք մինչև նիստի ավարտը։
Քիչ անց ծեծում են դահլիճի դուռը։ Ներս է մտնում հավաքարարը դույլով ու տրյապկաներով.
- ներողություն, Միխայիլ Սերգեևիչ, նոր «Ամերիկայի ձայնը» հաղորդեց, որ ընկեր Շեվարդնաձեն ք*քել է տակը… :)

_Հրաչ_
18.11.2013, 21:53
-Որ սուրճ եմ խմում, ամբողջ գիշեր քունս չի տանում:
-Ինձ մոտ էլ հակառակն ա. որ քնած եմ, չեմ կարողանում սուրճ խմել: :))

Lílium
19.11.2013, 12:24
Ռիտան Սերժին ասում ա.
- Տես,բոլորը Հայաստանից գնում են,ուրեմն մի բան կա,արի մենք էլ գնանք:
Սերժն ասում ա.
-Չէ,որ մենք գնանք,սաղ հետ են գալու:

Smokie
25.11.2013, 16:49
***

- Դու մենակ պատկերացրու՝ մի խփնված իր հարցտության մեծ մասը կտակել ա էն կնոջը, ով 50 տարի առաջ հրաժարվել ա իր հետ ամուսնանալ:
- Հաաա՜, այ դա ես հասկանում եմ՝ շնորհակալության զգացում:sulel

***


Ճապոնիայում գողեր բռնող ռոբոտ են հայտնագործել: Հայրենիքում ռոբոտը 5 րոպեում բռնեց 100 գողի, Ամերիկայում 5 րոպեում բռնեց 200 գողի, Հայաստանում 5 րոպեում ինչ-որ մեկը ռոբոտին գողացավ:



***


Երթուղայիններում իսկական տղամարդիկ աչքերը փակ են նստում՝ իրենք չեն կարող տեսնել ամբողջ ճանապարհին կանգնած աղջիկներին:

Smokie
25.11.2013, 17:38
***


- Չեմ հասկանում, դու ինչի՞ նեղացար Տիգրան Սարգիսովիչից:
- Ինքը ասեց, որ ես շատ գեղեցիկ երեխաներ ունեմ:
- Այ քեզ բան... Դու պետք ա շնորհակալ լինեիր:
- Բայց դու տեսա՞ր ինչքա՜ն զարմացած էր ասում:beee


***



Որպեսզի ընտանիքում խաղաղություն լինի, անհրածեշտ են սեր, համբերություն, հանդուրժողություն ու ծայրահեղ դեպքում երկու համագարգիչ:

***


Ինձ ուղղակի հունից հանում են էն մարդիկ, ովքեր հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ախր էդպես մենակ ես կարամ անեմ:angry



***


Դրամապանակն անվանում են «փողերի տուն» չեմ հասկանում ձեռ ե՞ն առնում, հենց դուռը բացում եմ, տանը մարդ չկա:



***


- Ես չեմ աշխատելու էսպիսի ընկերությունում, էդ իրանց համար շատ կլինի:
- Հեռանում ե՞ս աշխատանքից:
- Չէ հա՜: Ուղղակի չեմ աշխատի::P


***


Հոգեբանի մոտ.
- Դուք ամուսնացա՞ծ եք:
- Ոչ:
- Այսինքն ձեր ամուսինը դեռևս կին չունի՞:



***


- Ասացեք խնդրեմ, ի՞նչ արժեն ձեր հյուրանոցի համարները:
- Առաջին հարկում 60 եւրո, երկրորդում 50 եւրո, երրորդում 40, չորրորդում 30:
- Ոչ շնորհակալ եմ՝ ինձ համար ձեր հյուրանոցը ցածրահարկ է:pardon



***


Դռան զանգ, տանտերը բացում է:
- Օօօ՜ հյուրեր:o:yahoo Դե գոնե ասեիք է՛լի, որ գալու եք, բա կարելի ա՞ սենց:
- Ուզում էիք էս անգամ տանը լինես::P

Ուլուանա
04.12.2013, 05:52
Ինձ թվում էր՝ հոգեբանների մասին էլ թեմա կա, բայց պարզվեց՝ չկա, էստեղ գրեմ ուրեմն.

Մի կին հոգեբան խանութից դուրս է գալիս, մի ջահել տղա հարձակվում է վրան, գնումները ձեռքից առնում, ծեծում, բռնաբարում ու գնում։ Էս կինն ընկած տեղից վեր է կենում ու զարմացած բացականչում.
– Աստվա՜ծ իմ, այս ինչքա՜ն խնդիրներ ունի այս երիտասարդը :o։

Վահե-91
18.12.2013, 00:14
Նա այնքան ալարկոտ էր, որ ամուսնացավ հղի կնոջ հետ :))

Վահե-91
28.12.2013, 13:05
-Բարև ձեզ անվճար բժիշկ
-Բարև, անհույս հիվանդ

Վահե-91
02.01.2014, 01:16
Արտահոսք չունեցող կոնդենսատորը փնտրում է ինդուկտիվության կոճ՝ տատանողական կոնտուր կազմելու նպատակով: Ցածր հաճախականություններ չառաջարկել:

Հ.Գ. պոլիտեխնիկի ուսանողները կհասկանան :))

aerosmith
14.01.2014, 01:00
Որքան զարմանալի ա նոր էլ լսում էս անեկդոտը.

Մեկը մյուսին հարցնում ա .
-Ապեր անունդ ինչ ա ՞
-Սպարտակ
- :O խի որ թիվ ես, որ ընգեր?????

Լեո
22.01.2014, 17:05
Երկու շատ «քֆուրչի» հարևան որոշում են, որ էլ քֆուր չպիտի տան: Անցնում ա մի քանի օր, մի հարևանը որոշում ա փորձել մյուսին, քարով խփում ա վերջինիս պատուհանին:
Տանտերը պատուհանից դուրս ա նայում ու ասում.
-Վաղո՛, լավ բան չես անում:
Հաջորդ օրն էլ ա Վաղոն քարով խփում.
-Արա՛ Վաղո, քեզ ասում եմ լավ բան չես անում:
Երրորդ օրն էլ նույն պատմությունը: Հարևանը էլ չի դիմանում.
-Արա՛ Վաղո, տո ո՛չ դու ես լավ բան անում, ո՛չ մերդ, ո՛չ կնիկդ :sad

:))

Chuk
22.02.2014, 14:52
Երկխոսություն գրականության քննությունից առաջ.
- Փարվանան ու՞մն էր:
- Լֆիկինը:
- Ո՞նց, Թումանյանինը չէ՞ր:
- Չէ, Թումանյանինը շաուրման ա:


:(

_Հրաչ_
04.03.2014, 21:11
Ֆեյսբուքից. :))

- Ի՞նչ ուտելիք եք սիրում:
- Խորոված, խաշ, քաբաբ, տոլմա;
- Իսկ հոգևոր սննդի՞ց:
- Հոգևոր սննդից սիրում եմ մատաղի միս:

_Հրաչ_
10.04.2014, 20:43
Հանդիպում են երկու ընկեր:
-Ուզում եմ ամուսնանալ Գեղանուշի հետ:
-Թող, այ ցավդ տանեմ, շատ անդուրն ա, գեշ ա, դրան մի ուզի, ավելի լավ, սիրուն աղջիկ կճարես:
-Չէ՜, հաստատ եմ ուզելու, շատ եմ սիրում:
Մի որոշ ժամանակ անց նորից հանդիպում են, ամուսնացած ընկերը շատ տխուր տեսք ունի:
-Ինչի՞ ես տխուր:
-Լավ է, էշ մեռնում եմ, թե ինչի քեզ չլսեցի: :cry2
-Ի՞նչ ա եղել:
-Մի քանի օր առաջ զինված հանցագործներ մեր տուն ներխուժեցին: Այ ախպեր, Գեղանուշին ծեծին, ի՛նձ բռնաբարին:

:)

Նաիրուհի
10.04.2014, 21:16
Խմենք էն մալայզիացու կենացը, ով իր կնոջն ասաց, որ MH370-ով գնում է Չինաստան ու մինչև հիմա սիրուհու տնից դուրս չի եկել։ :))

ՖԲ-ից

Վազգեն1997
29.04.2014, 22:19
Ուրեմն էս Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը ու Տիգրան Սարգսյանը ինքնաթիռի մեջ են լինում... Սերժն ասումա եկեք մեկ հատ 20000-անոց քցենք մեկ հոգի գտնի ուրախանա, էս Հովիկը ասումա եկեք երկու հատ 10000-անոց քցենք երկու հոգի գտնի ուրախանա, Տիգրանն ասումա եկեք չորս հատ 5000-անոց քցենք չորս հոգի գտնի ուրախանա, էս օդաչուն ֆռում ասումա հեսա որ երեքիդել քցել եմ 3 միլիոն հայ կուրախանա:

_Հրաչ_
17.05.2014, 23:09
Ռազմագիտության նոր ուսուցիչ են ընդունում դպրոց, առաջին դասին մտնում ա, ավտոմատով կրակահերթ թողնում դասարանի պատերին ու դիմում աշակերտներին.
-Ուրեմն ես ռազմագիտության ձեր նոր ուսուցիչն եմ, դասերն արդեն սենց են լինելու, ու հանկարծ մեկը սխալվի, դասից բացակայի, դասին անպատրաստ լինի կամ հարցին սխալ պատասխանի: Գլխից կխփեմ: Ուրեմն, առաջին հարցս. քանի՞ տարեկան եմ ես:
Ետևի շարքերում նստածներից մեկը ձեռք ա բարձրացնում: Ուսուցիչը զարմանում ա դրա հանդգնության վրա.
-Ասա, տեսնեմ,_ու ավտոմատը պահում ա դրա ուղղությամբ:
-Ուղիղ 30, ընկեր Պետրոսյան:
Ուսուցիչն ապշում ա.
-Էդ ո՞նց իմացար: :o
-Ես 15 տարեկան եմ ու ինձ մեր թաղում կիսակտտցրած են ասում: :)

StrangeLittleGirl
21.05.2014, 16:57
Շեֆս ա պատմել :))
Օլիմպիական խաղերը ժամանակ Բրեժնև կանգնում, ասում ա.
- Օ... օ... օ... օ...
Մեկ էլ կողքից հուշում են.
- Պարոն Բրեժնև, դրանք օլիմպիական օղակներն են, պետք չի կարդալ: :))

Լեո
21.05.2014, 21:43
-Ի՞նչ են Բրևժնեևի ունքերը:
-Դրանք Ստալինի բեղերն եմ ավելի բարձր մակարդակով:

total_abandon
21.05.2014, 21:48
Մեկը մառշուտկում տրորում ա մյուսի ոտը, հետո ֆռռում ասում ա «կներեք», մյուսն էլ պատասխանում ա «ուշ ա, արդեն խորխել եմ մեջքիդ»։

keyboard
23.05.2014, 17:50
Ռեստորանում.
Հաշիվ են ուզում, մատուցողը բերում ա, մի քանի րոպեից կանչում են մատուցողին ու ասում.
-Էս 6-րդ կետն ինչ ա նշանակում` "անցավ -11.000 դրամ":
Մատուցողը.
-Չանցավ, ջնջում ենք:

:D

Ռուսերեն տարբերակը.
Ресторан.
Клиент смотрит счет и спрашивает у менеджера:
- А что за 6-й пункт <Прокатило> - 11 000 руб.?
Менеджер:
- Не прокатило! Вычеркиваем...


ա:Ոնց ես?
բ: +
ա:համալսարան գնացել ես?
բ: -
ա: արա կալկուլյատռով ես գրու՞մ տնաշեն:
:D

keyboard
23.05.2014, 19:32
Էսօր անեկդոտների օր եմ հայտարարել :)

Գժանոցում հարցազրույց ա տնօրենի հետ, լրագրողը հարցնում է.
-Ինչ պայմանների ու հարցերի դեպքում են համարվում բուժված և դուրսգրման ենթակա:
Տնօրենը պատասխանում է.
-Մենք վաննան ամբողջովին ջրով լցնում ենք ու կողքին դնում ենք բաժակ և գդալ, ապա առաջարկում դատարկել վաննան:
Լրագրողը.
-Ցանկացած նորմալ մարդ կընտրի բաժակը:
Տնօրենը.
-Ոչ, ցանկացած նորմալ մարդ կհանի վաննայի խցանը:

:D

Malxas
05.06.2014, 10:15
Մի անգամ Սերժիկը նստած մտածումա, ասումա կարոտել եմ ախպորս գնամ տեսնեմ: Գալիս ա տեսնում Սաշիկը մռութները կախ, հետը խոսալ չի լինում, հարցնում.
- Ի՞նչա եղել…
Սաշիկւ թե
- Ինչ պիտի լինի, էս Հայաստանը հեչ ապրելու տեղ չի…
Սերժիկը՝
- Ո՞նց թե ապրելու տեղ չի, դո՞ւ ինչից ես բողոքում…
Սաշիկը՝
- Ինչից պիտի բողոքեմ, Հայաստանում ինչքան մարդ կա հետս կիսովի են…
:)

StrangeLittleGirl
11.06.2014, 17:06
էլի շեֆիս անեկդոտներից :))
Իտալացին, իռլանդացին ու դանիացին խմում են (էս աչքիս իրանց հայը, ռուսը, վրացին վարիանտն ա :D): Էս իտալացին ասում ա.
- Գիտե՞ք, Հռոմում մի հատ փաբ կա, ընդեղ մի խմիչք պատվիրում ես, երկրորդը ձրի ա: Ու տենց սաղ գիշեր կարաս մի հատի համար վճարես, հաջորդը ձրի:
Սրանք սենց զարմանում են՝ հը՜մ: Մեկ էլ էս իռլանդացին ա ասում.
- Գիտե՞ք, Դուբլինում մի հատ փաբ կա, ընդեղ մի խմիչք պատվիրում ես, երկու հատ ձրի ստանում: Ու տենց սաղ գիշեր կարաս մի հատի համար վճարես, հաջորդ երկուսը ձրի:
Սրանք ավելի են զարմանում՝ հը՜մ: Մեկ էլ էս դանիացին ասում ա.
- Գիտե՞ք, (փախած գյուղ Ջութլանդում)-ում մի հատ փաբ կա, էնտեղ սաղ գիշեր խմիչքը ձրի ա, դրանից հետո էլ մտնում ես զուգարան, սեքս անում:
Սրանք վաբշե են զարմանում, սենց զարմացած հարցնում են.
- Փորձե՞լ ես:
- Չէ,- ասում ա դանիացին,- բայց քուրս փորձել ա:

Lílium
11.06.2014, 18:25
Սկեսուրը գնում ա տղայի տուն,տեսնում ա հարսը մերկ ա ման գալիս տանը,հարցնում ա.
-Այ հարս,ինչի՞ ես մերկ ման գալիս:
-Դե սենց մոդայա:
Սկեսուրը գնում ա տուն,ինքն էլա մերկ ման գալիս,մարդը հարցնում ա.
-ինչի՞ ես սենց ման գալիս:
-Դե,մոդայ ա:
-Բա գոնե շորդ արդուկի, նոր հագի: :( :pardon

Գորտուկ
12.06.2014, 18:42
Չեբուռաշկան վազելով մոտենում է Գենային ու ասում.
-Գե՛ն, պատկերացնում ես Շապոկլակը ծննդաբերել է ինչ որ բան՝ մեծ, կանաչ գույնի, երկար ականջներով, ճիշտ մենք մեղք չունենք չէ՞:8:

Գորտուկ
12.06.2014, 18:47
Չեբուռաշկան զանգում է Գենային.
- Ալո, Գեն գիտես մեզ պասիլկա է եկել, մեջը 10 ապելսին կա, որից մի 8-ը ինձ, իսկ մյուս 8-ը քեզ են ուղղարկել:
Գենան էլ.
-Բայց ախր Չեբուռաշկա ջան 8–ին գումարած 8-ը 10-ի չի հավասար:
-Ես ոչինչ չգիտեմ , բայց իմ 8-ը արդեն կերել եմ :

Vardik!
15.06.2014, 21:37
Մեկն ընկերոջը պատմում է.
-Նենց սիրուն աղջկա եմ հանդիպել, նե՜նց սիրուն, նե՜նց խոշոր աչքեր ունի, որ հաստատ տեսած չես լինի: Կշվարես, հենց տենաս:
-Դե էդ ա, որ կա, բաց չթողես, եթե տենց դուր ա եկել:
-Ախր քիթն էլ ա մեծ:
-Հա, ինչ անենք, քոնն էլ ա մեծ:
-Յա՜... Իմ քիթը մեծ, իրանը՝ մեծ... Ո՞նց եմ համբուրելու, օդայի՞ն, թե՞ չերեզ մեկ ուրիշի.... :D :lol

_Հրաչ_
16.06.2014, 23:55
Գնացքը շուտով շարժվելու ա, իսկ ուղևորներից մեկի մոտ հեչ նախանձելի վիճակ չի, զուգարան չի գտել, տակն ա արել: Չի իմանում՝ ինչ անի, վերջը հարցնում ա մոտակայքում գտնվող մեկին.
-Ի՞նչ անեմ, որ էս հոտը կուպեիս մարդկանց չնեղի, մինչև տեղ հասնեմ:
-Դե կարելի ա օծանելիք ցանել, հոտը շատ չի զգացվի:
Սա գնում ա, մոտակա մի կրպակից յասամանի օծանելիք ա գնում, ոտից գլուխ ցանում վրեն, գնում էդ նույն մարդու մոտ.
-Հլա տես ո՞նց ա, հոտն անցա՞վ:
-Որ ճիշտն ասեմ, նենց հոտ ա գալիս, ոնց որ յասամանի ծառի տակ ք*քած լինեն: :{

:D

V!k
27.06.2014, 23:25
Թաթային կռվի ժամանակ տանում են առաջին գիծ, որ հակառակորդի սնայպեռներին ներվայնացնի

մարդագայլուկ
28.06.2014, 00:06
Մեկը զինված, սև հագած, դիմակով բանով ներխուժում ա խանութ ու հրացանը պահում վաճառողի ճակատին.
- Հլը պարտքի ցուցակը հանի:
Էս վաճառողը վախեցած դեմքով պարտքի ցուցակը հանում՝ դնում ա սեղանին:
- Դե հիմա անունս ջնջի՛:

My World My Space
29.06.2014, 14:22
-Այ տղա զզվացրիր, ի՞նչ ես առավոտից ճանճի փետը ձեռքիդ վազվզում։
-Զատո հինգ հատ ճանճ եմ սպանել։ Էրկու հատ որձ, իրեք հատ էգ։
-Սեռը ո՞նց իմացար։
-Շատ պարզ, էրկուսին պիվի շշի վրա եմ սատկացրել, էն իրեքին էլ հեռախոսի…

V!k
18.10.2014, 14:11
Սասունցի Դավիթը գնում է, որ գետը անցնի, տենումա երեքգլխանի դև է նստած:Էլ ժամանակ չի կորցնում ու սկսումա թրով գլուխները թռցնել:
Դևը թե.
-Ապեր,ուզում ես գետը անցնե՞ս
-Հա,-ասում է Դավիթը
-Բա արի անցի, ինչ մի հիստերիկություն ես անում.

The silent river
18.10.2014, 21:15
Մարդ ու կին գնում են Սաուդյան Արաբիա հանգստանալու, հաջորդ օրը կնոջը խազի դոշի միս ա պետք գալիս, ամուսնուն ուղարկում ա խանութ, 10 րոպե անց ամուսինը խոզի դոշը ձեռքին մտնում ա տուն:
Կինը զարմացած.
-Բայց ոնց-որ արաբերեն չես կարում խոսաս, էդ ո՞նց բացատրեցիր խանութպանին:
-Դեեեե գնացի խանութ, վերնաշապիկս հանեցի ու դոշս ցույց տալով խոզի ձեն հանեցի, դե խանութի վաճառոեղուհին էլ հասկացավ ու տվեց:
Կինը քթի տակ խնդալով ասում ա.
-Դե քեզ տրամադրի որ առավոտը իջնելու ես նույն խանութ ղազի ձու բերելու: :D

Smokie
26.11.2014, 23:44
Չինացի ձկնորսը փոքրիկ որդու հետ Անգլիայում գնում է անասնապահի մոտ, ցույց է տալիս իրենց բռնած լիիի՜քը ձկները: Ապա մատներով ցույց է տալիս երկու ու ասում
- Մուու՜:
Հետո էլ երեք է ցույց տալիս ու ասում:
- Բեեեե:
Անասնապահը վերցնում է ձուկը և տալիս երկու կով, երեք ոչխար: Տղան հիացմունքով նայում է առք ու վաճառքին ու ասում հորը:
- Այ որ մեծանա՜մ, ես է'լ անպայման անգլերեն կսովորեմ::roll:aha

The silent river
12.12.2014, 01:47
ԱՄՆ, Չիկագո, Կենտրոնական թաղամաս, 137 հարկանի շենք, 96-րդ հարկի շքեղ ռեստորան: Ուշ երեկոյան ռեստորանի ամենա հիասքանչ սեղանի մոտ, որտեղից երևում է գրեթե ողջ քաղաքը նստած է գեղեցկադեմ, ամբողջովին սև համազգեստով մի առնական տղամարդ: Նրան է մոտենում քաղաքի ինտիլիգենցիայի ամենավառ դեմքերից մեկը.
- Թույլտվեք ընկերակցել ձեզ պարոն.
Սևազգեստ տղամարդը երջանիկ հայացք նետելով ինտիլիգենտին ասում է.
- Խնդրեմ, իհարկե, նստեք: - կարճ լռությունից հետո շարունակում, - Ինչ հիասքանչ երեկո է, ուղղակի այս բարձրության վրա քամին խեղդում է չէ՞: Անգամ դուրս թռչելիս հետ կնետի մարդուն:
- Այո քամոտ է, բայց...:
- Գրազ կգամ 300 դոլլարի վրա, որ հետ կնետի:
Գրազ գալուց հետո սևազգեստ տղամարդը վազելով դուրս է նետվում պատուհանից և չանցած 3 վարկյան քամին նրան շպրտելով հետ է նետում ներս: Վերցնելով գրազը առաջարկում է ինտիլիգենտին որ նա էլ փորձի: Ինտիլիգենտը վազելով դուրս է նետվում ու գոռալով 96-րդ հարկից ընկնում է ցած: Այդ պահին խոհանոցից մատուցողը շնչակտուր դուրս է թռչում ու ասում.
- Էէէէէէ դե սենց չեղավ է: Յանի կատակ ես անում, բայց դե արդեն լրիվ համը հանում ես Բեթմեն:

My World My Space
25.02.2015, 13:20
Գայլը անտառում դիլխոր ման ա գալիս, մեկ էլ տենում ա, նապաստակը շվշվացնելով թռչկոտելով գնում ա: Կանգնացնում ա սրան թե.
- Այ դամբո՞ւլ, էս ի՞նչ ես տռճիկ տալիս, կարո՞ղ ա քեզ պավեստկա չի եկել:
- Էկել էր, գել ախպեր, բայց ծանոթ բժիշկ ունեի, ինձ ազատեց բանակից:
- Ո՞նց ազատեց:
- Դե ականջներս կտրեց, տենց ազատվեցի բանակից:
- Կարա՞նք էթանք էդ ծանոթիդ մոտ:
- Խի չէ:
Գնում են էս բժիշկը նայում ա սրա ականջները երկար չի, բռնում պոչն ա կտրում, գելին էլ են բանակից ազատում: Գելն ու նապը ուրախ-ուրախ վազում են անտառ, արջը հելնում ա դեմները.
- Այ կազյոլնե՞րմ էս ինչի վրա եք ուրախացել սենց, թե՞ ձեզ պավեզդկա չի եկել:
- Արջ ախպեր, մենք ազատվել ենք բանակից, արի գնանք, մեր բժշկի մոտ, թող քեզ էլ ազատի:
Արջին տանում են բժշկի մոտ, բժիշկը նայում ա սրա ականջներն էլ պոչն էլ կարճ են, ասում ա.
- Ուրիշ ճար չկա, համապատասխան օրգանդ պիտի կտրենք:
Արջը չի համաձայնվում, էս մեր նապն ու գելը սկսում են համոզել:
- Արջ ախպեր, արի համոզվի էլ, մենակ բանակ գնաս, ի՞նչ ես անելու: Տես, մենք չենք գնում, դու էլ կմնաս իրեքով կայֆավատ կլնենք:
Վերջը համոզում են արջին, բժիշկը կտրում ա, արջին տանում են անտառի բերան, ճամփու են դնում վայենկամատ:
Երեք օր անցնում ա, արջից ձեն չկա: Նապն ու գելը հելնում, գնում են վայենկամատ, տենում են արջը վայենկամատի կողքի ծառից կախված ա, ձեռն էլ մի հատ ճմրթված թուղթ: Բացում են, մեջը գրած ա՝ «ազատված է ծառայությունից՝ հարթաթաթության պատճառով»... :D

Անվերնագիր
06.04.2015, 10:07
Աղջիկը մորը․
-Մամ ի՞նչ կանեիր, եթե անցյալ վերադառնայիր
-Աբորտ
-Ես էլ
-Ի՞նչ

Smokie
07.04.2015, 20:25
Գրքից պեղած անեկդոտ:)

Օդաչուին նստեցնում են հրթիռի մեջ, պլոմբում են և կրակում, որպեսզի չտեսնեն, թե ինչպիսի բարձրության կարող է հասնել: Նրան հանձնարարված է հետևել բարձրությանը: Եւ ահա նա անընդհատ կարդում է. 25 հազար... 30 հազար 100 հազար... 500 հազար... Հայտնվելով այդպիսի բարձրության վրա, նա ինքն իրեն շշնջում է. «Տեր իմ Հիսուս Քրիստոս», և այստեղ մի կամացուկ ձայն արձագանքում է. «հը՜»:

Լեո
08.05.2015, 10:50
Մի մարդու «կենտրոնից» ուղարկում են չուկչաների երկիր, որպեսզի փոխարինի տեղի ղեկավարին:
Նախկին ղեկավարը նորին.
-Չուկչաներին առաջներդելու մեջ դժվար բան չկա: Պարզապես երբեմն-երբեմն նրանք կհավաքվեն քո նստավայրի առջև ու քեզ կհարցնեն՝ արդյոք տվյալ օրը արևոտ ա լինելու, որպեսզի որսի գնան:
-Բա ես ո՞նց կիմանամ՝ արևոտ ա լինելու, թե չէ:
-Էս կողքը օդերևութաբանական կայան կա, կազանգես կասեն:
Որոշ ժամանակ անց չուկչաները հավաքվում են ու նոր առաջնորդին հարցնում եղանակի մասին: Սա զանգում ա օդերևութաբանական կայան.
-Էսօր ի՞նչ եղանակ ա լինելու:
-Արևոտ,- պատասխանում են:
-Բա ի՞նչ իմացաք:
-Դե մենք նայում ենք չուկչաներին: Եթե նրանք հավաքվում են, որ որսի գնան, ուրեմն հաստատ արևոտ օր ա սպասվում:

Այբ
13.05.2015, 16:57
-Բժիշկ, ես շատ շուտ եմ կապվում մարդկանց հետ
-Դա հիվանդություն չէ, հաջորդը,
-Բժի՜՜՜՜՜՜շկ, Խնդրում եմ ինձ մի լքեք...

Հայկօ
13.05.2015, 18:40
- Բժիշկ, ի՞նչ անեմ, ինձ բոլորը արհամարում են:
- Հաջորդը:

boooooooom
17.05.2015, 16:10
«ֆիքստուլը» iPhone 6-ը հետևի գրպանը դրած պպզելուց ճաքի ճտոց է լսում, ասումա «երանի ողնաշարս լինի»։

aragats
14.06.2015, 22:09
Խռուշչովի ժամանակ այն ամենը ինչը հնարավոր էր փոքր անել՝ փոքրացնում էին:
«Գիտնականները» մտածում են ինչպե՞ս փոքրացնեն գառշոքը, որ քիչ տեղ զբաղացնի՝:) բռնակը ներսից են անում::)

_Հրաչ_
27.08.2015, 23:20
Չեմ հիշում՝ էս մեկն եղել ա, թե չէ։
Երեք հոգի գնացքով գնում են, դրանցից մեկն անընդհատ վատ հոտեր ա հանում։ Հենց որ սա քնում ա, էն երկուսը որոշում են մի ձև ազատվել էդ հոտից, հրդեհի մարման համար նախատեսված խողովակը բերում են, մի ծայրը մտցնում են դրա հետևը, մյուս ծայրն էլ կախում են պատուհանից։
Առավոտյան երբ էն երկուսն արթնանում են, տեսնում են, որ խողովակը չկա, իսկ էն մեկը կապտած դեմքով նստած ա։ Հարցնում են, թե ինչ ա եղել, պատասխանում ա․
—Գիշերը մի պահ արթնացա, տեսա հաստ աղիքս դուրս ա եկել, պատուհանից կախվել։ Մինչև քաշեցի, էդքանը տեղը դրեցի, քունս փախավ, էլ չեմ քնել։

:))

Աթեիստ
27.08.2015, 23:32
Լֆիկը գալիս ա Սերժի մոտ, թե «զզվել եմ, ուզում եմ սաղ ունեցած-չունեցածս ծախեմ, թողնեմ գնամ»։
Սերժն էլ «խի դու ի՞նչ ունես, որ մի հատ էլ ծախես» :B

smartman
31.08.2015, 20:53
Երեք մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ, պատրաստվում են գնալ գնացքով մեկ այլ քաղաք կոնֆերանսի: Նրանք հանդիպում են տոմսարկղի կայարանում. Առաջինը մոտենում են ֆիզիկոսները, և նրանք, ինչպես բոլոր նորմալ մարդիկ, գնում են մեկ տոմս մեկ անձի համար: Հետո մոտենում են մաթեմատիկոսները, նրանք գնում են մեկ տոմս 3 անձի համար:
- Ինչպես եղավ. - զարմանում են ֆիզիկոսները. - Հետո գնացքի կարգավարները, երկուսիտ կիջեցնեն գնացքից:
- Մի անհանգստացեք! - Ուրախությամբ պատասխանում են մաթեմատիկոսները: - Մենք ունենք մեր մեթոդները.
Մինչ գնացքի շարժվելը ֆիզիկոսները հետևում են մաթեմատիկոսներին: Մաթեմատիկոսները բոլորով գնում են զուգարան, երբ կարգավարը թակում է զուգարանի դուռը, դուռը բացվում է և այնտեղից դուրս է գալիս ձեռք տոմսով, կարգավարը վերցնում է տոմսը և գնում: Ֆիզիկոսները ոգեշնչված փորձում են կրկնել մաթեմատիկոսների մեթոդը և գնում են մեկ տոմս, իսկ մաթեմատիկոսները չեն գնում ոչ մի տոմս:
- Իսկ ինչ եք ցույց տալու Կարգավարին. - Հարցրեցին Ֆիզիկոսները.
- Մի անհանգստացեք: Մենք ունենք մեր մեթոդները:
Ֆիզիկոսները բոլորով գնում են զուգարան,իսկ Մաթեմատիկոսները մի ուրիշ զուգարան: Քիզ հետո մաթեմատիկոսներից մեկը գնում է և թակում է զուգարանի դուռը որտեղ թաքնվել էին ֆիզիկոսները. դուռը բացվում է և այնտեղից դուրս է գալիս ձեռք տոմսով: Մաթեմատիկոսը հանգիստ վերցցնում է տոմսը և հեռանում:
Դուք չեք կարող օգտագործել մաթեմատիկական մեթոդները, առանց հասկանալու, դրանց էությունը:

Alphaone
14.09.2015, 02:52
- Վառել գեյերին:
- Ո՞նց, դու գեյ չէիր:
- Հա, համ էլ մազոխիստ:

Հ.Գ. ես հոմոֆոբ չեմ, կախված ակտուակությունից բառը կարող է դառնալ՝ քրիստոնյա, մուսուլման, աթեիստ, կլոն, կիբորգ և այլն... ))

_Հրաչ_
18.10.2015, 10:27
Դատարանում:
-Վկա, ի՞նչ էիք անում 2002 թվականի մայիսի 4-ին` ժամը 20:30-ի սահմաններում:
-Ես տանը նստած էի` օրացույցը ձեռքս, ու նայում էի ժամացույցիս:
:))

_Հրաչ_
12.12.2015, 17:46
Խնջույքի ժամանակ հարբած մեկը մոտենում ա մի տղամարդու․
—Ախխպեր, դու Վալոդի կնգա հետ քնում ե՞ս։
—Չէ, չեմ քնում։
Ալկաշը հեռանում ա, մի հինգ րոպեից էլի մոտենում ա․
—Դու Վալոդի կնգա հետ քնում ե՞ս։
—Արա, չէէ՜, ռադ եղի։
Մի տասը րոպեից դանդաղ երաժշտություն ա, էն մարդը կնոջ հետ տանգո ա պարում, ալկաշն էլի մոտենում ա․
—Դու Վալոդի կնգա հետ քնում ե՞ս։
Էն մարդու ներվերն էլ չեն հերիքում․
—Էսա բերանդ ջարդելու եմ․․․․
—Լավ, լավ, լավ․․․ Ներող, հիշեցի, Վալոդն էր քո կնգա հետ քնում։

:)) :)) :))

_Հրաչ_
03.02.2016, 02:28
Մի հատ բարի գիշեր անեմ:

Սովորաբար ֆուռի վարորդները զույգով են երթևեկում, միմյանց փոխելով, հանգստանալով: Տենց մի ֆուռ կանգ ա առնում՝ վառելիք լիցքավորելու, հիմնական վարորդը դուրս ա գալիս, որ փողը վճարի, փոխարինողն էդ ընթացքում սալոնում քնից արթնանում ա, տեսնում ա՝ բեռնատարը կանգնած ա, դուրս ա գալիս՝ բնական կարիքները հոգալու: Էդ ընթացքում հիմնական վարորդը, որ չէր տեսել փոխարինողի դուրս գալը, նստում ա ֆուռն ու հեռանում: Փոխարինողը վազում, հետևից չի հասցնում ու մի ջորի ավտոմեքենա ա կանգնացնում, վարորդին խնդրում, որ իրան հասցնի իրա ֆուռին: Էս ջորին հասնում ա, էլ սիգնալ, էլ լույսեր, բան, ֆուռը չի կանգնում: Ջորին մտնում ա վազանցի, մի կերպ հասնում ֆուռի սկզբնամասին, որ վարորդն երևա: Փոխարինող վարորդը ձեռքով-ոտքով ա անում, որ ֆուռը կանգնի, իսկ ֆուռի վարորդն էլ գլուխը թեքում ա սալոնի կողմը՝ թե.
-Արա, Գագո, նայի էն ջորու մեջի իշշի տղեն ինչքան ա քեզ նման: :))

Kuk
08.05.2016, 17:13
Դևը հային, ռուսին, աֆրիկացուն բռնում ա, հային ու ռուսին ուտում ա, աֆրիկացուն փրկում ա Ավրորայի հերոսը :}

_Հրաչ_
09.06.2016, 00:53
Մի վախկոտ մարդ գիշերով ճանապարհ ա գնում, հասնում ա գերեզմանոցի, որ պետք ա անցնի, շարունակի ճանապարհը, վախենում ա գերեզմաններից, կանգնում, լացում ա: Մեկ էլ՝ մի անծանոթ ա մոտենում, իմանում, որ անցորդն վախից ա լացում, ասում ա՝ արի ինձ հետ, ես կանցկացնեմ գերեզմանները, բան էլ չկա: Անցորդը համաձայնվում ա: Տենց անց են կենում գերեզմանները, վերջում, որ պետք ա հրաժեշտ տան իրար, անցորդը շնորհակալություն ա հայտնում.
-Շատ շնորհակալ եմ, փրկեցիք ինձ, ինչ անվախն եք բայց:
-Է՜հ, բա կենդանի ժամանակ ինչքան դուխով էի, հիմա ինչ եմ...

Smokie
25.07.2016, 12:31
Հաջող կատակը համարվում է այն, որից հետո զոհը ձեր հետևից չի հասնում:))

Smokie
25.07.2016, 12:37
- Դու երբեք չես կռահի, թե երեկ ես իիինչ եմ արել:
- Ոչի՞նչ:
- Չհասկացա... դու ինձ հետևու՞մ ես այ մանյակ:
:))

Smokie
25.07.2016, 12:53
Վերջ: Վաղվանից էլ երբեք գործերս չեմ թողնի վաղվան:
:D

Smokie
25.07.2016, 13:13
Նայիր թե ու՞ր ես գնում, թե չէ կգնաս էնտեղ` ուր որ նայում ես:

Smokie
25.07.2016, 17:31
Նամակ.
"Սիրելի Ձմեռ Պապ, Նոր տարվան ինձ ոչինչ էլ պետք չէ: Լավ, եթե շատ ես պնդելու` քեզանից կխնդրեմ բեր երեք հատիկ գիլաս: Ու խնդրում եմ տեղադրիր դրանց հորիզոնական դիրքով` իմ սիրելի կազինոյի աջ անկյունի ավտոմատի մեջ: Ես այնտեղ կլինեմ:"
:))

Գաղթական
17.10.2016, 13:11
ֆբ-ում հանդիպեց )))


Էս մսնոցը մեգմ նես կմդնի կսէ `մի հատ էն չալաղաջը ջարդի տանեմ էլի ախպերո`էս մսագործը կսե ան հըմի ջարդեմ տար.
Մսագործը կզարգէ կացինով էս մարդը կսե`ապեր հո դու չոբան չես?`-Հոպար ջան իմ գործս է,սպես բդի ջարդվի` ամեն զարգելու էս մարդը կսե հո դու չոբան չես,հո դու չոբան չես`էս մսագործի նեռվերը գելնի կսե `տո զզվցրիր էլի էս անդեր միսը ըսպես կջարդեն`էս առնողը թե`-Այ ախպեր ես էդ մսի համար չեմ ասում,պռոստը դեմքդ ծանոթ է,կարողա դու չոբան էս եղե վախտին

Chuk
27.10.2016, 12:04
- Բալիկ ջան, հաշվել կարողանու՞մ ես:
- Հա:
- Դե հաշվի, տեսնեմ:
- Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս:
- Բա հետո՞:
- Վալետ, դամա, կառոլ, տուզ:

My World My Space
31.10.2016, 17:28
- Բալիկ ջան, հաշվել կարողանու՞մ ես:
- Հա:
- Դե հաշվի, տեսնեմ:
- Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս:
- Բա հետո՞:
- Վալետ, դամա, կառոլ, տուզ:
կամ տուզն ա ավել, կամ մեկը, կամ էլ էդ էրեխեն կառտ խաղալ չգիտի՝կապիկություն ա աարել... :think :D
ստեղ

Sambitbaba
31.10.2016, 20:24
Հոգեբանի մոտ, սեանսի ժամանակ.
- Բժիշկ, մի միտք ինձ հանգիստ չի տալիս... Իսկ ի՞նչ, եթե մենք համբուրվենք...
- Ոչ մի դեպքու՛մ: Դա լիովին դեմ է բժշկական պրակտիկային: Շարունակեք ձեր պատմությունը:
- Եվ ուրեմն, մեր հարաբերությունները սկեսրայրիս հետ… Բայց բժիշկ, այդ սևեռուն միտքն ինձ հանգիստ չի տալիս... Իսկ ի՞նչ, եթե մենք այնուամենայնիվ համբուրվենք...
- Ասացի ո՛չ: Բժիշկը չի՛ կարող իր պացիենտի հետ համբուրվել: Եվ ընդհանրապես ես չպետք է ձեզ հետ անկողին մտնեի…

Kuk
02.11.2016, 02:47
բացածս թեման լավ էլ ակտիվ ա :love մի հատ անեկդոտ էլ ես պատմեմ:

Երկու ընկեր հանդիպում են.
-Ո՞նց ես բռատ, դզվա՞վ գործերդ:
-Արա հա, մի հատ փիղ եմ առել, աշխատում ա, կարգին փող ա բերում տուն, էլ գործի չեմ էլ գնում: Երեխեքին դասի ա տանում բերում, տնայիններն ա անում, լվացք, տան մաքրություն, ճաշ եփել, սաղ անում ա, մի խոսքով վայելում ենք կյանքը, փիղը սաղ անում ա:
-Ապեր վիճակս շատ վատ ա, ընտանիքս քանդվելու վրա ա, ծախի առնեմ էլի էդ փղին, ես էլ դզվեմ:
-Գիժ ե՞ս, ընտանիքիս երջանկության գրավականն ա, ի՞նչ ծախել, համ էլ գիտե՞ս ինչ թանկ եմ առել:
-Ապեր դե արդեն դզվել ես էլի, ծախի ես էլ նորմալ ապրեմ, շատ վատ ա վիճակս, մի տեղից փող կճարեմ ավելի թանկով կառնեմ, մենակ թե ծախի:
Վերջը էս փղին թանկով ծախում ա ընկերոջը, մի ամսից հանդիպում են նորից:
-Հը՞, ո՞նց ես, փիղը ո՞նց ա:
-Արա, էս ինչ արեց իմ գլխին էդ փիղը, սաղ տունս ավիրեց, ջարդուփշուր, էրեխեքին ոտրի տակ տվեց լխճեց, կնիկս թողեց փախավ վապշե, էլ ոչ տուն ունեմ, ոչ կնիկ-էրեխա ունեմ, բոմժ եմ դառել, չգիտեմ ինչ անեմ, անտանելի վատ ա վիճակս:
-Ապեր, դու էդ տրամադրությամբ էդ փղին չես ծախի:

_Հրաչ_
26.01.2017, 21:37
Տիտանիկի նավաբեկությունից փրկվողներից մեկը հայ երաժիշտ ա լինում՝ թմբկահար: Սա հաջողացնում ա, բարձրանում, նստում իրա թմբուկին, լողում: Ու էդ ժամանակ ահավոր բորբոքված՝ հայհոյում ա քեռուն.
-Քեռի, ես քո *********, քեռի, ես քո *********...
Խեղդվող մեկը ձայն ա տալիս, խնդրում ա, որ օգնի, ջրից դուրս բերի, փրկի, էս երաժիշտն էլ ասում ա.
-Հեն ա, էն մի թմբուկի վրա էլ դու բարձրացի, նստի... Քեռիիիի՜՜՜, ես քո էէննն........
Էս մարդը մի կերպ բարձրանում ա, նստում թմբուկին:
-Այ ախպեր, փրկվել ես խեղդվելուց, ի՞նչ ա եղել, ի՞նչ կապ ունի քեռիդ, որ հայհոյում ես:
-Ա բա ի՞նչ անեմ, այ ախպեր ջան, էդ անասունը, փոքր հասակումս համոզում էր, որ թմբուկը հիմար գործիք ա, կլարնետի գնամ, ես դրա.......

Անվերնագիր
03.02.2017, 00:56
Ուսանողն ու դասախոսը հանդիպում են գաղութում: Հետճաշյա զբոսանքի ժամանակ ուսսնողը հարցնում ա դասախոսին.
-Ընկեր Հովհաննիսյան վերջը էտ հարաբերականության տեսությունը ո՞նց ջոգենք ո՞րն ա.
-Նայի Վալդիկ ջան, մենք կարում ենք չէ՞ ստեղ ֆռֆռանք, գուլյատ անենք
-Դե հա
-Բայց օբշուց մենք նստած ենք է

Aurora
03.06.2017, 22:13
Մեկը տխուր տրտում գնում ա բժշկի մոտ։
-- Բժիշկ ջան, սեռական անդամս տարիքիս հետ գնալով կուլ ա գնում, կարճացել, պստիկացել, համարյա բան չի մնացել, բա սենց ո՞նց կլինի ախր։
-- Մի անհանգստացեք, հարգելիս, էդքան էլ վատ չի, հեն ա վրեն անգամ ձեր ընկերուհու անունն ա տատու արած՝ ԳԱԼՅԱ։
-- Է՜, բժիշկ ջան, բա որ առաջ տեսնեիր՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ էր։[emoji3]


Sent from my iPhone using Tapatalk

My World My Space
08.06.2017, 17:13
- ախչի, ասում են մարդդ հոմոսեքսուալիստ ա, հա՞
- իիիի՜, թաղե՛մ դրա տերը, անցյալ տարի էլ սոցիալ-դեմոկրատ էր.... :D

Sambitbaba
08.06.2017, 20:31
- ախչի, լսել եմ թոռ ես ունեցե՜... շնխավո՜ր... յանի տղայա՞ թե ախչիգ...
- իմ ի՞նչ գործնա, կմեծանա ինքը կկողմնորոշվի...

_Հրաչ_
08.06.2017, 22:37
Ֆեյսբուքում կարդացի էսօր: ))
—Բժիշկ, հիշում ե՞ս, որ երկու շաբաթ առաջ եկել էի մոտդ, ասեցի՝ նյարդային խնդիրներ եմ ունենում, խորհուրդ տվեցիր, որ սիրեկան պահեմ:
—Այո, հիշում եմ:
—Դե ուրեմն արի, ամուսնուս բացատրի, որ ես պուտանկա չեմ, ընդամենը բուժվում եմ:

_Հրաչ_
13.06.2017, 21:23
Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում կարդացի: ))
—Ձեր նոր հարսը որտեղի՞ց էր:
—Բուլղարիայից, բուլղարուհի ա:
—Ախախախ, բուլղարուհի... Բալգարկա էլի: :D
—Ի՞նչ ես տափակացել, debil, անցած տարի որ դուք Ագարակից հարս բերիք, ես ձեզ բան ասեցի՞:

Ծլնգ
07.07.2017, 22:39
Մեկը կանիստր վերցրած իջնում ա Պռոշյանի վրի մի քյաբաբնոց, ներս ա մտնում ու պահանջում․
― Ախպերս, մի կանիստր քյաբաբ լի՛ց։
Քյաբաբնոցի տերը շվարած սրան ա նայում ու մի քանի վայրկյան ապշահարությունից հետո պատասխանում․
― Արա, այ ուռու գլուխ, դավայ ըլի ստուց։
Էս կանիստրովը բեսամթ վիրավորվում ա, մախալովկա ա սկսում՝ կաշ-կալամաշ։ Վերջը գործը հասնում ա պատերազմ, ու մի ընդհանուր մեծի են կանչում թռիչքների վերլուծության համար։ Երեքով՝ քյաբաբնոցի տերը (Ք․Տ․), ուռու գլուխը (ՈՒԳ) ու մեծը (Մ), իրար հետ քյաբաբնոց նստած փորձում են հասկանան՝ խի՞, ինչո՞ւ ու ո՞նց։
Մ․՝ դիմելով Ք․Տ․-ը․ ― Դե պատմի, ո՞նց ա եղել։
Ք․Տ․ ― Ախպեր ջան, ուռած-մուռած էկել ա կլիենտներիս ա վախցընում իրա կանիստրով։
Մ․՝ դիմելով ՈՒ․Գ․-ին․ ― Դու պատմի, տեսնեմ։
ՈՒ․Գ․ ― Իմ մեծ ախպեր, սիրտս քյաբաբ ուզեց, կանիստրս վերցրի իջա Պռոշյան, էս տղու օբյեկտը հարգեցի, մտա ասի մի կանիստր քյաբաբ լից, սա էլ քֆուր-մֆուրով վրա տվեց։
Մ․ ― Չէ, իրար չենք հասկանում, էկեք մի-մի մուխ քաշենք, տեսնենք ինչ ա ըլում։
Քաշում եմ մի-մի մուխ, ու Մ․-ը նորից Ք․Տ․-ը հարցնում ա, թե ինչ ա եղել։
Ք․Տ․ ― Այ ցավդ տանեմ, էկել ա ասում ա՝ մի կանիստր քյաբաբ լից, էսի հո զապրավկա չի, կանիստրով լցեմ։
Մ․՝ դիմելով ՈՒ․Գ․-ին․ ― Դու ի՞նչ կասես։
ՈՒ․Գ․ ― այ իմ մեծ ախպեր, սոված-ծարավ էկել եմ բարիով քյաբաբ եմ ուզում, էսի ֆազերը քցած զապրավկի շան նման վրա ա տալիս․․․
Մ․ ― Չէ, էլի իրար չենք հասկանում, մի-մի մուխ էլ քաշենք։
Քաշում են, ու նորից Մ․-ը Ք․Տ․-ը հարցնում ա պատահածի մասին։
Ք․Տ․ ― Այ մեծ ախպերս, էս մեր լավ ախպերը էկել ա քյաբաբնոցս, քաղցրով ասում ա՝ մի կանիստր քյաբաբ լցրու։ Բայց ես չեմ՝ դու ես, ախր ո՞նց լըցեմ, ոչ ձագար ա բերել, ոչ էլ շլանգ․․․

Smokie
08.09.2017, 14:22
Գիշեր: Երկուսով անկողնում: Կինը:
- Դու քնած ե՞ս:
- Ըհը:
Կես ժամից:
- Դու քնա՞ծ ես:
- Ըհը:
Մեկ ժամից:
- Դու քնա՞ծ ես:
- Աաաաա::aaa Հազար անգամ ասի` հա էլի, ՀԱ:angry
- Լավ կներես: Առավոտը կխոսանք:
- Չէէէ: Արագ ասա քանի էլի կես ժամից չես արթնացրել:
- Դու... ո՞վ ես:oy

Տրիբուն
24.03.2018, 15:21
Մեկի դռան զանգը տալիս են, բացում ա, բա․
- Ախպեր, Վաղոն ստե՞ղ ա ապրում;
- Չէ ապեր, Վաղոն մի հարկ վերևա ապրում, բայց ք․․․մ ըտենց ապրելը։

Տրիբուն
25.03.2018, 18:16
Հային, թուրքին, վրացուն վայրենիները ջունգլիներում բռնում են։ Ասում են, բա ձեզ երեքիդ քցում ենք առանձին վանդակներ՝ մարդա մի կապիկի հետ։ Մի տարի հետո գալիս ենք ստուգենք․ ով շատ ձագ ա ունեցել, դրան բաց ենք թողնում, ով քիչ ա ունեցել, դրան ուտում ենք։

Մի տարի հետո գալիս են, մտնում են ադրբեջանցու վանդակ, 8 ձագ։ Բա, մալադեց, բայց տենանք հայն ու վրացին ինչ են արել։

Մտնում են վրացու վանդակ, 10 ձագ։ Բա, մալադեց, դու ադրբենջացուն կրեցիր, հալալ ա, բայց տենանք հայն ինչ ա արել։

Մտնում են հայի վանդակ, մի ձագ։ Արա, բա ո՞նց սենց, մենք քո հետ մեծ հույսեր էինք կապում։ Էս հայն ասում ա, բա այ անասուններ, կապիկը որձ էր։

Գաղթական
11.05.2018, 22:28
Ճապոնացիները նոր հաբ են ստեղծում, որ տալիս են մարդուն՝ քնումա, հետո 50 տարուց նույն հասակում ու նույն առողջական վիճակում արթնանումա:

Ման են գալիս, թե ում վրա փորձարկեն՝ մի հայ ա համաձայնվում:

50 տարի հետո էս հայը կամաց սկսումա ուշքի գալ, մեկ էլ զգումա գլխավերևում հնդիկ բժիշկը կանգնած ճապոնուհի ասիստենտի հետ հայերեն ինչ-որ բան են խոսում:
Մտածումա, թե դեռ մինչև վերջ չի արթնացել, մեկ էլ էդ պահին մի սևամորթ բուժքույրա մտնում սենյակ ու բժշկին էլի հայերեն ինչ-որ բան ա ասում:

Հայը չի դիմանում.
- Էս հայերեն ե՞ք խոսում, թե՞ ինձա թվում..
- Վա՜յ, վա՜յ, արթնացա՜վ.. Հա, իհարկե հայերեն ենք խոսում, հիմա սաղ աշխարհնա հայերեն խոսում, բայց դու հանգիստ ուշքի արի, հետո սաղ կպատմենք..

Էս հայը պնդումա, որ չէ որ չէ, հիմա պատմեք:
Մի խոսքով սրան պատմում են, որ էս 50 տարվա ընթացքում Հայաստանն էնքանա զարգացել, որ բոլոր երկրները հերթով խնդրել-աղաչել են ու միացել Հայաստանին:
Որպես ապացույց էլ տանում պատից կախած քարտեզն են ցույց տալիս:
Ամբողջ աշխարհը մի գույնովա ներկած ու վրեն մեծ մեծ տառերով գրածա ՀԱՅԱՍՏԱՆ...

էս մեր հայը մեջը մի ուռելա ուռում, մոտենում հիացած քարտեզնա ուսումնասիրում, մեկ էլ նկատումա, որ սաղ մի գույնով են ներկած՝ բացի մի դեղին կետից:
- Բա էս դեղի՞նն էս ինչ կետա
- Հա՜, էդ Ղարաբաղնա.. սաղ միացան, բայց ինքը տենց էլ չմիացավ...՝

Smokie
13.05.2018, 16:48
Վերևի անեկդոտի մեկ այլ տարբերակ, որ ավելի քան տաս տարի առաջ եմ լսել::)

Աշխարհագրության ուսուցչուհին ցույց է տալիս քարտեզի վրա փոքրիկ կետը:
- Երեխաներ, սա Հայաստանն է:
50 տարի անց ցույց է տալիս ամբողջ Եւրասիան:
- Երեխաներ, սա Հայաստանն է:
100 տարի անց դասարան է մտնում գլոբուսը ձեռքին՝ պտտեցնում է այն:
- Երեխաներ, սա Հայաստանն է:
Երեխաներից մեկը ձեռք է բարձրացնում:
- Իսկ այնտեղ մի ուրիշ գույնի կետ կա, դա՞ ինչ է:
- Էդ Ղարաբաղն ա... տենց էլ չտվեցին...

:)):oy

Գաղթական
05.06.2018, 00:01
Մարդ ու կին իրար հետ նստում ուռում են:
Մարդը գնումա զուգարան:
Մի 20 րոպեից կինը գալիսա հետևից ու տեսնումա ամուսինն անշարժ կանգնած հայելու մեջա նայում:
Ինքն էլա կանգնում կողքին ու քարանում:
Եվս մի 20 րոպեից.
- Գագ էս ի՞նչ ես անում..
- Չես տեսնո՞ւմ, ընկերոջս հետ եմ Մոսկվա խոսում..
Էլի մի 20 րոպեից կինը.
- Բա էն կողքի փչացա՞ծն ովա...

Sambitbaba
05.06.2018, 05:56
- Սիրելիս, ինչու՞ է Աստված ձեզ այդքան սիրուն ու ցանկալի ստեղծել, - հարցնում է ամուսինը կնոջը:
- Որպեսզի դուք մեզ սիրեք:
- Իսկ ինչու՞ է Աստված ձեզ այդքան հիմար ստեղծել, - նորից հարցնում է ամուսինը:
- Որպեսզի մենք էլ ձեզ սիրենք:

Գաղթական
09.06.2018, 17:39
Մի շատ ինտիլիգենտ տղայա լինում, ով երբեք աչքի ընկած չի լինում բակային կռիվներում իր մասնակցությամբ:
ՈՒ մինչ իր հասակակիցներն ապրում էին լիարժեք «բակային կյանքով», սա միայն գրքերը թևի տակ դրած գնում-գալիս էր:

Մի օր սրան բակի տղերքը բռնցնում են ու սկսում են համոզել, թե քֆուր տուր, սա էլ՝ չէ որ չէ:
Վերջը, որ շատ են համոզում ու տեսնում են բան դուրս չի գալիս, սկսում են վախացնել, թե քֆուր չտաս՝ կծեծենք..

Սա գրքերը մի կողմա դնում, ականջներն ու աչքերը փակումա ու շատ կամաց.
- ախկոոո

Գաղթական
18.10.2018, 11:32
Բժշկի անհասկանալի ձեռագրի երեսից՝ տատին ամեն երեկո սոված փորին ռետուզ էր հագնում..

Ուլուանա
25.10.2018, 06:01
Ֆեյսբուքում կարդացի :)).

Ճարտարագիտականում սովորող մի խումբ ուսանողների և նրանց դասախոսին անվճար ինքնաթիռի տոմսեր են տալիս` արձակուրդի գնալու համար: Հենց որ բոլորն արդեն ինքնաթիռում են լինում, օդաչուն հայտարարում է, որ դա ուսանողների կառուցած ինքնաթիռն է: Բոլորը սարսափահար դուրս են նետվում ինքնաթիռից, բացի դասախոսից, որը մնում է տեղում անվրդով նստած: Երբ ուղեկցորդը հարցնում է նրան, թե ինչու ինքն էլ չգնաց, դասախոսը պատասխանում է. «Ես հո լավ գիտեմ իմ ուսանողների հնարավորությունները. էս անտերն իսկի տեղից էլ չի շարժվի»:

Գաղթական
29.12.2018, 17:23
Բժշկականի ուսանողները մորգում պրակտիկա են անցնում:

Պրոֆեսոր.
- Բժիշկը պիտի ոչնչից չզզվի

Մատը մտցնումա դիակի հետանցքը, հետո հանում դնումա բերանը..
Բոլորը դեմքները խառնում են, բայց կրկնում պրոֆեսորի հետևից..

Պրոֆեսոր.
- Ապրե՛ք: Բայց բժիշկը համ էլ պիտի ուշադիր լինի: Ես մտցրել էի մատերիցս մեկը, իսկ բերանս դրել՝ մեկ ուրիշը...

Գաղթական
31.12.2018, 14:35
Առևտրից հետո պարզվեց, որ ձուն մոռացել են:
Նորից հետ՝ խանութ:

Կասսայի մոտ.
- Ձերը միայն ձվեր ե՞ն
- Չէ, ես մի քիչ հոգի էլ ունեմ..

Գաղթական
21.01.2019, 16:42
Դիպուկահարը միամիտ փռշտումա..
Իսկ օրինապահ մարմինները, դրանից հետո, դեռ երկար ժամանակ գլուխ էին կոտրում՝ թե լավ, էդ թերթի կրպակի խեղճ ու կրակ վաճառողուհուն ո՞վ կարող էր պատվիրել...

Ծլնգ
04.02.2019, 06:52
Նույն օրը տաքսիստն ու քահանան մեռնում են, ու երկնային դարպասների մոտ Պետրոս առաքյալը տաքսիստին միանգամից դրախտ ա թողնում, քահանայի մոմենտով էլ կամուկացի մեջ ա ընկնում, էս քահանան էլ վատացած․
― Ո՞նց, ես ախր ամբողջ կյանքս աստծոն եմ նվիրել։
Ինչին Պետրոսը պատասխանում է․
― Հա՞ որ․ դու որ քարոզ էիր անում, բոլորը քնում էին, իսկ էն տաքստիստը որ քշում էր, բոլորը աղոթում էին։

Ծլնգ
20.05.2019, 17:08
Մոլա Նասրեդինը հանրագումար ժողով ա կանչում։ Սաղ քաղաքը հավաքվում ա մեյդանում, էս մոլան էլ, թե բա․
― Ժողովուրդ, գիտե՞ք խի եք հավաքվել։
― Չէ՛։
― Բա խի՞ եք հավաքվել, որ չգիտեք, ցրվե՛ք։
Քանի մի օր անց նորից ա բոլորին ժողովի կանչում․
― Ժողովուրդ, գիտե՞ք խի եք հավաքվել։
Ժողովուրդն էլ արդեն բիթիացած․
― Հա՜։
― Բա որ գիտեք, խի՞ եք հավաքվել, ցրվե՛ք։
Քանի մի օր անց նորից ա կանչում բոլորին մեյդան․
― Ժողովուրդ, գիտե՞ք խի եք հավաքվել։
Ժողովուրդն էլ էլ ավելի բիթիացած՝ նախօրոք պայմանավորված ա լինում․ կեսը ասում ա՝ հա, մյուս կեսը՝ չէ։ Մոլան էլ․
― Դե թող էն մի կեսը մյուսին ասի ու ցրվե՛ք։

Varzor
04.06.2019, 10:01
Հայը, ռուսը ու ամերիկացին մեռնում ընկնում են Դրախտի պադվալները (դժոխք էլի)
Պահապան չարքերից մեկն առաջարկում է․
- Ունեք հեռախոսազանգի մեկ իրավունք, սակայն զանգը 1 րոպե է և վճարովի է։ Գումարը նախօրոք էք վճարում։
Ամերիկացին․
-Ես ուզում եմ զանգել փաստաբանիս։
-$100 վճարեք։
Մի քիչ զարմացած գնից, բայց վճարում ու զանգում է
Ռուսը․
-Ուզում եմ զանգել ռադիոկայան
-$50
Կատաղած, բայց էլի վճարում ու զանգում է։
Հայը մտածում է, խորամանկ ժպտում ու ասում․
-Ուզում եմ զանգել զոքանչիս, բայց փող չունեմ։
-Ապեր դու հանգիստ խոսա՝ ցանցի ներսում զանգերը ձրի են ու անսահմանափակ։

CactuSoul
04.06.2019, 10:10
- Պապ, ուզում եմ ամուսնանալ:
- Խի՞, բալես:
- Դե արդեն մեծ եմ...
- Մեծ ես՝ մեռի, ցավդ տանեմ:

Գաղթական
08.10.2019, 19:53
Սեվաստոպոլի նավահանգիստը շոգենավը ներկելու վերաբերյալ պայմանագիր ա կնքում «Հայ ներկարարներ» կազմակերպության հետ:

2 շաբաթից գալիս են աշխատանքն ընդոնելու.
Շոգենավը վեհ կանգնած ա ափի երկայնքով՝ թարմ ներկը վրան:
Լավ զննելուց հետո՝ կամիսսիան դաբռո ա տալիս ու հայ ներկարարները գումարը ստանում գնում են:

Եվս 1 շաբաթից շոգենավն արդեն պիտի դուրս գա բաց ծով ու, երբ սկսում ա դուրս գալ նավահանգստից, շրջադարձ ա կատարում՝ երևան հանելով մյուս կողմը, որ լրիվ ժանգոտ ա ու ներկ չկպած..

Զանգում են հայերին, թե՝ ախպեր էս ի՞նչ եք արել, չէ՞ որ պայմանավորվել էինք..
- Էլի որ պայմանավորվել ենք: Կնքած պայմանագիր էլ դաժը ունենք: ՈՒ մի հատ ուշադիր կարդացեք, թե պայմանագրում ինչ ա գրված.
«Հայ ներկարարների խումբը մի կողմից, և Սեվաստոպոլի նավահանգիստը մյուս կողմից, պայմանավորվում են ներկել շոգենավը»…

Գաղթական
13.12.2019, 18:51
Լրագրողը Պելեին.
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հաշվով կհաղթեր Բրազիլիայի 1970թ. ֆուտբոլի հավաքականը Հայաստանի այսօրվա հավաքականին:
- 3:0
- ՈՒ վե՞րջ
- Դե հազիվ էլի: Մեզանից շատերն արդեն 70-ն անց են...

Վիշապ
28.12.2019, 22:31
Կինս հարցրեց, թե ինչո՞ւ եմ ես շշնջալով խոսում, երբ տանն եմ, ասեցի, որ վախենում եմ, որ Մարկ Զաքերբերգը լսում է մեզ, նա ծիծաղեց, ես ծիծաղեցի, Ալեքսան ծիծաղեց, Սիրին ծիծաղեց․․․ Մենք բոլորս ծիծաղեցինք․․․

Գաղթական
27.05.2020, 17:11
Հարգելի Ձմեռ Պապիկ,
Ես Ձեզնից վարդագույն Բենտլի էի խնդրել, բայց ցանկությունս այդպես էլ չիրականացավ:
Հարգանքներով՝ Արփինե Հովհաննիսյան


Հարգելի Արփինե Հովհաննիսյան,
Գոհ եղեք, որ ես նաև չեմ կատարել Բարձրանիստ գյուղի բնակիչ Բենիամինի Ձեզ հետ կապված ցանկությունը:
Հարգանքներով՝ Ձմեռ Պապիկ

Varzor
28.05.2020, 21:46
Խանությում, հաճախորդը վաճառողին․
-Բարև ձեզ, ինձ թաղված պանիր կտա՞ք։
-Միգուցե հորա՞ծ։
-Միգուցե։

Գաղթական
29.05.2020, 15:54
Ընկեր Մարգոն ահագին զարմացավ՝ ցայլային տարածքում սպիտակ մազ գտնելով:

Զարմանալը որն ա՝ աշակերտները վաբշե հույվորեցին...

Գաղթական
02.06.2020, 15:36
Իմիգրանտի երեխեն հարցնում ա.
- Մամ, ի՞նչ ա դեմոկրատիան
- Դեմոկրատիան էդ էն ա, բալես, որ տեղացիները զօր ու գիշեր աշխատում են, որ մենք առանց մատը մատին խփելու ապրելու տուն, ուտելիք ու հագուստ ունենանք: ՈՒ սաղ՝ ձրի:
- Մամ, բա տեղացիները դրանից չե՞ն ջղայնանում:
- Իհարկե ջղայնանում են: Էդ արդեն կոչվում ա ռասիզմ:

My World My Space
05.06.2020, 16:20
Մեկը բիսետկում հարևանին ասում ա
-խմել ուզում ես?
-հա
- դե բանալիները վեկալ, հել մեր տուն, կաաա՜մաց կմտնես, որ ձեն չգա, սառնարանը կբացես, լիտրանոց արաղ կա դրած, հետո կաաաա՜մաց կմտնես սպալնյա կռավաթի կողքը երկու հատ բաժակ կա, կվեկալես կաաաա՜մաց կհելնես, կիջնես ստեղ։
Հարևանն էթում ա, մեկ էլ արաղն ու բաժակները ձեռը խառնված հետ ա գալիս, ասում ա.
- արա դու ստեղ արաղի տասովկա ես տենում, կնիկդ ընդե մեկի հետ քնած ա։
- Արա, սուս, գիդեմ, արաղը դրանն ա… :D :D :D

Ծլնգ
09.06.2020, 01:58
գինեկոլոգ ասեցին հիշա․․․

Մի գինեկոլոգ, հոգնած իրա հեշտոցային կյանքից, թքում ա ամեն ինչի վրա ու որոշում ա դզող-փչողի գործի անցնի։ Գնում ա մի խադավիկ, որտեղ սրան փորձնական առաջադրանք են տալիս՝ մեքենայի շարժիչը քանդել հավաքել։ Էս էլ անում ա գործը ոնց կարում ա, ու դիմում ա կողքը կանգնած աչքերը չռած խադավիկի տիրոջը․
― ինչ-որ բան այնպես չարեցի՞։
― չէ, չէ, սաղ լավ ես արել, բայց կյանքում չէի տեսել, որ մատոռը գլուշիտելի մեջով քանդեն հավաքեն։

Աթեիստ
09.06.2020, 03:11
Մի գինեկոլոգ անգործ ա մնում, գնում ա աշխատանքի տեղավորման գործակալություն, ասում ամեն գործ պատրաստ եմ անեմ, մենակ երեխեքս սոված չմնան։
Դրանից հետոէդ գործակալություն մեկըմ մտնում, աբոյ խփող ա հարցնում։
Սրանք նայում են, մասնագետ չունեն, բայց գինեկոլոգը վիզ ա վերցրել ամեն ինչ անի։
Զանգում, հասցեն տալիս են։
Մի ժամից գործատուն զանգում, ասում ա, ախպեր, ինչքան գինեկոլոգ ունեք, ուղարկեք։
Սրանք զարմացած հարցնում են, էդ ի՞նչ ա արել։
Ասում ա տան դռների բանալիները կորցրել են, դռած ծակով աբոյ ա կպցնում։

* * *
- Ի՞նչ ընդհանուր բան կա կարճատես գինեկոլոգի ու հիվանդ շան մեջ։
- Երկուսի քիթն էլ միշտ թաց ա։

One_Way_Ticket
10.06.2020, 20:18
Կողքի թեմայում որ ասացի "հայհոյանք պարունակող անեկդոտ", միանգամից սա հիշեցի։ Ռուսերեն ավելի էֆֆեկտնի է, բայց հայերեն էլ կարելի է։

Մեկը անապատով քայլում է, ծարավանում է, իրեն-իրեն ասում է "ջուր եմ ուզում": Մեկ էլ վերևից մի բահ է ընկնում, ու ձայն է գալիս․ "փորիր"։ Մարդը վերցնում է բահը, փորում է, ու իրոք, այնտեղ մի շիշ ջուր է թաղված։ Խմում է, վերև նայում, շնորհակալություն հայտնում։ Ձայնը վեևից․ "բահը վերադարձրու"։ Մարդը շպրտում է բահը վերև, որն անհետանում է երկնքում։

Շարունակում է մարդը ճանապարհը, ասում է․ "սոված եմ"։ Էլի վերևից բահ է ընկնում․ "փորիր"։ Վերցնում է բահը, փորում է, ուտելիք է հայտնաբերում։ Ուտում է, կշտանում, շնորհակալություն հայտնում։ Ձայնը՝ "բահը վերադարձրու"։ Շպրտում է բահը վերև։

Գնում, գնում է, մտածում է՝ կարո՞ղ է էս ձայնը ուրիշ կարիքներ էլ բավարարի։ Բա թե՝ սեքս եմ ուզում։ Վերևից բահ է ընկնում՝ փորիր։ Փորում, փորում է, ոչ մի բան չկա։ Գոռում է․ "բայց այստեղ ոչ մի բան չկա"։ Ձայնը վերևից․ "էլի փորիր"։ Մարդը շարունակում է փորել, նորից է ասում, որ ոչ մի բան չկա, նորից ստանում նույն պատասխանը՝ էլի փորիր։ Վերջը, փորում, փորում է, ուժասպառ ու քրտնած, վայր է ընկնում ու գոռում․ "է դե ես քունվա արդեն"։ Ձայնը վերևից՝ բահը վերադարձրու։

Աթեիստ
05.07.2020, 01:20
- Խի՞ ա ձեր խորովածը սենց անհամ, ու դժվար ծամվող։
- Դիմակը մոռացել եք հանել։

_____

- Լսի, արի գնանք։ Միայն ես ու դու, իսկ հետո ինչ լինում ա, թող լինի։
- Տիկին, կրկնում եմ, մինչև երթուղային տաքսին չլցվի, ոչ մի տեղ էլ չենք գնա։

_____

- Մեղավոր եմ, տեր հայր։
- Գիտեմ։
- Բոլորն ինձ մեղադրում եմ անկանոն սեռական կապերի մեջ, բայց իրականում իմ մոտ ամեն ինչ գրանցած ա. ով, երբ, քանիսով, ինչպես ...
- Էլի եկել ես շանտաժ անելո՞ւ :angry

_____

Ավտոբուսում մի տատիկի տեղս զիջեցի, ասեց «հազիվ մի անասուն տեղ տվեց»։

ivy
02.01.2021, 12:12
Հայերեն երևի ավելի կոպիտ կհնչեր :)


-Тётя Роза, хватит говорить о политике! Давайте за секс поговорим!
-Давайте... Вот как вы думаете - когда закончится в нашей стране это бл@дство?!

Sambitbaba
02.01.2021, 22:24
- Դրամաափոխանակման կե՞տն ա...
- Հա:
- Դոլարն ի՞նչ արժի:
- 400 դրամ:
- Արծրուն, դու՞ ես...

One_Way_Ticket
10.04.2021, 22:50
- Թևը վերև քշտեք, վակցինացիա ենք անելու։
- Օյ, իսկ կարելի՞ է տուտուզից։
- Կարելի է։ Բայց սկզբում վակցինացիա։

One_Way_Ticket
02.02.2023, 23:45
Ադամը մի գրառում էր վերջերս արել արվեստագիտության մասին։ Հիմա հավես չկա փնտրել։ Ասում էր, որ ուրիշ լեզուներում տենց բառ չկա։ Բայց գոնե ռուսերենում կա՝ искусствоведение: Ու էդ թեմայով էսօր անեկդոտ կարդացի։

Երբ հավաքվում են արվեստագետները, նրանք քննարկում են ձևը, կառուցվածքը, մտահղացումը։ Երբ հավաքվում են նկարիչները, նրանք քննարկում են, թե որտեղ կարելի է էժանով ներկի լուծիչ գնել։