PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ վերաբերմունք ունեք լոտոների նկատմամբ



Ֆելո
28.01.2007, 17:08
ինչ վերաբերմունք ունեք լոտոների նկատմամբ. հավատու՞մ էք արդուրաթյանը.
երբևիցէ շահել էք ու ամենաշատը ինչքան...

Firegirl777
28.01.2007, 18:00
Ամենաշատը 400 դրամ եմ շահել, իսկ մեծ շահումներին չեմ հավատում դրան գործարներ են

Մանե
28.01.2007, 18:46
Ամենամեծ շահումը եղել ա 10000 դրամ.Բայց բարեկամներիցս մեկը շահել ա հեռուստացույց,Dvd,և այլն. Իսկ ավտոմեքենաների շահումը գործարք ա:)

emo
28.01.2007, 19:16
Մի ժամանակ մեկ մեկ խաղում էի ,ամենաշատը եղելա 7000 դրամ շահում ,իսկ հիմի չեմ խաղում ու չեմ հավատում ,մանավանդ այդ մեծ շահումներին:

PygmaliOn
28.01.2007, 22:02
Մի անգամ մի տոմս եմ շահել ու վերջ::)

Idealistka
29.01.2007, 15:03
Ծանոթներիցս մեկը հենց կրպակի մոտ ջնջել ա տոմսը, "Նիվա"յա շահել, դե պարզա շատ ժողովուրդ ա հավաքվել նայելու, ու տոմսն աննկատելիորեն փոխել են: Բա՛, էնպես որ շահելը բավական չէ, շահածն էլպետք է պի՛նդ պահել ձեռքերում:) :

Angelina
02.02.2007, 11:55
Մարդկանց թալանելու միջոց է:

Cassiopeia
02.02.2007, 13:41
Ինձ շատ հարազատ մի անձնավորություն մի 3 տարի առաջ ընտանեկան լոտոյով շահել է ավտոմեքենա (մարտի 8-ի խաղարկության ժամանակ), ճիշտ է գումարն է վերցրել, բայց իրոք շահումը նրան տվել են…
Անձամբ ես երբևէ չեմ շահել նույնիսկ 100 դրամ:)

Kita
02.02.2007, 15:25
երևի չունեմ:)
ամենաշատը շահել եմ 5000դրամ... բայց միշտ մի բան շահում էի...եթե գումար չշահեի, էլի տոմս էի շահում... ու տենց....

Cleopatra
03.02.2007, 18:04
Նորմալ, ամենամեծ շահումս 13000 դրամ:kiss

Աբելյան
04.02.2007, 15:44
ավելի լավ ա իմ վերաբերմունքի մասին չխոսամ

Anul
04.02.2007, 15:51
եսիմ, այդքան էլ լավ չեմ վերաբերվում. կարծում եմ` սովորական ազարտ է, իսկ ես ազարտը չեմ ընդունում :oy

docart
08.02.2007, 01:20
լոտոյում մենակ լոտոի կազմակերպիչներն են շահում:

Ուլուանա
08.02.2007, 11:34
եսիմ, այդքան էլ լավ չեմ վերաբերվում. կարծում եմ` սովորական ազարտ է, իսկ ես ազարտը չեմ ընդունում :oy
Համաձայն եմ։ Չեմ բացառում, որ հազարից մեկ կարող են խոշոր շահումներ էլ լինել, բայց համարում եմ, որ չարժե այդքան շատ առնել՝ հուսալով, որ կարող է մի օր խոշոր բան շահես։ Վերջին անգամ մի քանի տարի առաջ եմ առել (մամայիս պնդմամբ :oy ), թե չէ ինքս ինձ համար երբեք չեմ առել լոտո։ Հազար քանի դրամից ավել շահած չկամ։

Ինչ վերաբերում է ազարտին, ապա շատ վտանգավոր ու վնասակար երևույթ եմ համարում։ Ինքս լրիվ զուրկ եմ ազարտից, որի համար շատ ուրախ եմ :P և նույնը մաղթում եմ բոլորին։ :D
Դե լավ, շատ խոսեցի։ :oy

Կարեն ջան
08.02.2007, 11:45
Մտածում եմ, որ դա հաջողակ մարդկանց համար է, իսկ մյուսների համար գումարը «ջուրը գցել» է ::B

Արսեն
08.02.2007, 13:25
Մարդկանց հիմարացնելու ու փող աշխատելու միջոց է: մեկ-մեկ լինում են շահումներ, դե, որպեսզի շահագրգռեն, ում բախտն էլ բերում է, թող հաջողակ զգա իրեն:

Ֆելո
08.02.2007, 14:55
մի հատ լավ աֆորիզմ կա(կներեք ռուսերենի համար)
В лоторее чаще всего разыгрываются не призы, а участники.
բայց ես 2 դեպք գիտեմ, որ մարդիք շահել են ավտոմոքենա. մեկը հալալ հարազատ պապս մի 5 տարի առաջ 06. մեկն էլ դվայուրդնի հորքուրս Hundai Getz մոտ 1,5 տարի առաջ. ու հաստատ գիտեմ, որ արդար են շահել. իսկ իմ ամենամեծ շահումը 1100 դրամա եղել:oy

Արամ
08.02.2007, 18:32
Ճիշտն ասած կտրականապես ԴԵՄ եմ լոտոներին, որովհետև չգիտեմ երեև շատ բան չեմ շահել դրա համար, բայց ուղակի դա մարդախափեության ուրիշ տեսակ է:

smilingangel
08.02.2007, 23:02
կար ժամանակ (մոտ 6-7 տարի առաջ),երբ լոտոները կազմում էին մեր ընտանիքի հանգստի անցկացման կարևոր բաղադրիչներից ու պապայի գրպանի դատարկման հիմնական աղբյուրներից մեկը(լոտոները նոր էին "մոդա" ընկել)...փառք Աստծո էդ ժամանակները էլ չկան.հիմա լոտոներից տեղյակ եմ միայն խիստ նյարդայնացնող գովազներից.«առավոտյան գործի գնալու ճանապարհիս լոտո առա ու... (երկար պաուզա,դեմքի հիացած արտահայտություն)աՖՖՖտո շահեցի»...
եթե իսկապես շահողներ կան իրենց համար ուրախ եմ,սակայն այդ ամենի արդար լինելու վրա խիստ կասկածում եմ...
ի դեպ,մեր տանը լոտոյով շահելու երբևէ ամենամեծ հնարավորությունը եղել ա 5000 դրամ ու մնացել հնարավորության մակարդակի վրա...

Cassiopeia
08.02.2007, 23:10
Որոշված է… վաղը ստուգել իմ վերաբերմունքը լոտոների նկատմամբ…
Էսօր մեկին 200 դրամ ողորմություն տվեցի, վաղն էլ կենթադրեմ թե լոտոների տիրոջն եմ ողորմություն տալիս:D , լոտո կառնեմ ու տեսնենք թե ինչ դուրս կգա դրանից… Ժողովուրդ, ո՞վ կհուշի թե լոտոն ի՞նչ արժե հիմա ու վաղը փաստացիորեն ինչքան ողորմություն պիտի տամ…

Anul
08.02.2007, 23:17
300 դրամ. բայց կարծեմ լոտոյի համար ինչ-որ կոնկրետ օր կա, ավելի լավ է ինչ-որ սպրինտային բան գնես, որ եթե շահես, կամ ուղղակի ստուգես, ապա հենց տեղում.:ok

A<R<A<K<S
13.02.2007, 19:39
300 դրամ. բայց կարծեմ լոտոյի համար ինչ-որ կոնկրետ օր կա, ավելի լավ է ինչ-որ սպրինտային բան գնես, որ եթե շահես, կամ ուղղակի ստուգես, ապա հենց տեղում.:ok

Լիովին համաձայն եմ ;) :

tikopx
29.09.2010, 10:28
այստեղ ինչքան բան կա կասեի, բայց ցավոք բառերս սհամանափակ են` զզվում եմ , ատում եմ, ես դրա ստեղծողի ինչն եմ ասել ու...................... :

Dayana
29.09.2010, 10:52
Որոշված է… վաղը ստուգել իմ վերաբերմունքը լոտոների նկատմամբ…
Էսօր մեկին 200 դրամ ողորմություն տվեցի, վաղն էլ կենթադրեմ թե լոտոների տիրոջն եմ ողորմություն տալիս:D , լոտո կառնեմ ու տեսնենք թե ինչ դուրս կգա դրանից… Ժողովուրդ, ո՞վ կհուշի թե լոտոն ի՞նչ արժե հիմա ու վաղը փաստացիորեն ինչքան ողորմություն պիտի տամ…

Էս գրառումը նոր եմ տեսնում: Շատ դիպուկ ու սուր միտք է, շատ դուրս եկավ:

Rammstein
29.09.2010, 11:35
Դեմ եմ ցանկացած տեսակի ղումարին, իսկ լոտոյին` առավել եւս:
Եթե Պողոսը էդքան շատ ա ուզում ղումար խաղա, թող գնա իրա հարեւաններ Պետրոսի ու Մարտիրոսի հետ խոսա, յուրաքանչյուրը 50,000 դրամ դնեն, հետո չինգաչունգ անեն, պարզեն, թե էդ 150,000-ը ումն ա: :)):D
Բայց լոտո խաղալը նույնն ա, ոնց որ Պողոսը, Պետրոսն ու Մարտիրոսը գնան ոմն Կիրակոսին կանչեն, դեռ իրանց 150,000-ի կեսն էլ տան դրան, որ վերջինս կոպեկով ղուշ-գիր գցի, տեսնեն, թե ով ա հաղթում: :fool

ar4i_s
29.09.2010, 18:14
Կյանքում չեմ խաղացել