PDA

Դիտել ողջ տարբերակը : Աստղիկ 2



Smokie
20.05.2010, 16:27
Երկրորդ անգամ է մեկնարկվում «Աստղիկ» նախագիծը: Նախագիծ, որտեղ մանուկներին հնարավորություն է տրվում հայտնի դառնալու, երգելու հանդիսատեսի առաջ: Ի՞նչ կարծիքներ ունեք այս նախագծի վերաբերյալ:

Smokie
20.05.2010, 16:47
Ինձ «Աստղիկ 1»-ը շատ էի հավանել: Հիանալի էին երգում բոլորը, առանց բացառության: Նաեւ լավ երեխաներ էին: Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ սա ավելի լավը կլինի, ինձ մոտ ցանկացած բանի այլ շարունակությունը նայելիս, կամ ցանկացած երգ այլ կատարմամբ լսելիս ամենալավ տպավորությունը եղել է առաջինը: Ամեն դեպքերում ինձ բավականին հետաքրքրում է «Աստղիկ 2»-ը:

Հինատա
20.05.2010, 22:45
Ես կարծում եմ, որ լավ նախագիծ է երեխաների համար:Ճիշտ է հաճախ չեմ դիտում,բայց երբ դիտում եմ հաճույքով եմ դիտում:
Ինձ մասնակիցներից ավելի շատ դուր են գալիս զույգերը՝ շատ համովն են::)

Smokie
29.05.2010, 20:23
Հիմա երրորդ մրցութային համերգն է: Հիանալի երեխաներ են, իմ մեջ շատ են տպավորվում նրանց մեկնաբանությունները հայրենիքի մասին, նրանց խոսքերի մեջ կա սեր եւ անկեղծություն: Նաեւ հիանալի երգում են, ես շատ եմ հավանում նրանց:
Լավն են նաեւ հաղորդավարները: