PDA

Դիտել ողջ տարբերակը : Անզգամ կնիկը



Շինարար
19.05.2010, 16:38
Բարբառներ թեմայում մեր սյունեցի ակումբցիները հեքիաթ են սկսել հորինել, որը շարունակական բնույթ ունի, մեկը մյուսի պատումը շարունակում է, ահավոր համով է կարդացվում, Արսը ինձ գրել էր, որ լոռեցիներով էլ միանանք այդ հեքիաթին, սկզբում ոգևորվեցի, բայց հետո զգացի, որ չեմ կարողանա պահել այն բարբառային համուհոտը, որ կա իրենց գրած սկզբնական հատվածներում, ես այդ հեքիաթը կամ պատումը իրենց բարբառով սիրեցի… Այսօր աշխատանքի վայրում մի հեքիաթ հիշեցի, ր փոքր ժամանակ եմ ինչ-որ տեղ կարդացել, ժողովրդական հեքիաթ էր: Կոչվում է «Անզգամի կինը», որ փորձել եմ վերապատմել ձեզ մեր բարբառով, ցավոք, ինքս եթե ոչ արտասանության, ապա բառապաշարի առումով բավականին կտրվել եմ իմ արմատներից, գուցե բարբառագիտական գիտելիքներս չբավականացնեն, փոխանցելու այն ողջ համ ու հոտը, որ իրականում ունի մեր բարբառը… Թեմայի համար բաժնի ընտրության առումով փոքր-ինչ երկտանք ունեի: «Ստեղծագործողի անկյունում» հարմար չգտա, որովհետև դա իմ գրած հեքիաթը չէ, «Գրականություն» բաժինը ևս հարմար չի, որովհետև նախ գրական ստեղծագործություն չի, այլ բանահյուսական, երկրորդ՝ ես ի վերջո, իմ տարբերակն եմ վերապատմում, որը «Գրականություն» բաժնում տեղադրելը,մի փոքր մեծամիտ համարեցի: Կարծում եմ «Դեսից-դենիցը» ամենահարմար տեղն է:)

Շինարար
19.05.2010, 16:39
Անզգամ կնիկը


Դրուստը գիդեմ ոչ, հըմա ասըմ են, որ Ստեփանավանա Կուռթան գեղըմը մի անզգամ կնիկ ա ապրելիս ըլըմ: Սա թե իրա մարթի գլխին ինչ օյիննի ա բերըմ, էլ ասելու չի: Սըտանըքերի հետ համագործակցած ա ըլըմ, թե ինչ, գիդեմ ոչ, էս խեղճ մարթին դժոխքի դուռն ա հասցընըմ:
-Էս առ, էն առ: Է՞ս էր, պրծա՞ր, բան հըսկացա ոչ,- նհե բաներ կասեր, որ էս մարթը իրա տղամարդկութինիցը ըմանչեր: Մի օր էս մարթն ասըմ ա. «Լավն էն ա` գլուխս առնեմ, տանիցը փախչեմ, գնամ կորչեմ, թե չէ էս կնգա ձեռիցը պրծնիլ չի ըլի: Սա ինձ կյանք, օր ու արև չի տալ»:
Էն ա գլուխն առնըմ ա ու ճամփա ընգնըմ, աչքն ու կկտրի: Մի անապատ տեղով անցնելիս մի ֆորի ա ռաստվըմ՝ քարով ծածկված, միջիցը խըժբըժը ա լսըմ: Ասըմ ա. «Յարաբ էս ինչ ա»: Քարը բռթըմ ա մի կողմ: Թուրմեթե սա դժոխքի դուռն ա, տենըմ ա` սըտանըքերը մեջը ղլվլըմ են, քարը էլ ետ քցըմ ա ֆորի վրա, ասըմ ա. «Ըհըն, էս ինչ լավ բան քթա, գնամ էն անզգամ կնգանըս բերեմ, քցեմ էս ֆորը, գյոռբագյոռ անեմ դրան, պրծնեմ»:
Եդ ա գալի տուն: Կնիկը սրան որ տենըմ ա, նախքան էդ մչա կըտաղած ա ըլըմ, էլ ասելու չի, հըմի գիլիս ա սըտանոտըմ, վրայ ա պռծնըմ, սկսըմ ըղընգներովը դրա դեմքը պռճոկել, բա՝
-Վարդուշի մարթը տե՞հար ինչ մոդնի պլածյե ա առե: Ա բա դու տղա՞մարթ ես, թու քու տղամարթ ասողին, քու կնիկը պտի էս հինըմին շորերի մեջ ը՞լի:
Էս մարթը թե՝
-Սուս կաց, այ կնիկ, մի բան եմ քթել, մարթու չեմ ասել, ասի գամ քեզ ասեմ: Ուրեմն, սհե գնացի մի ամայի տեղ, մի մեծ ֆոր կար՝ քարից ղըփըլովը ծածկած, բացեմ, ի՞նչ տենամ` մի ապրուստ, մի ոսկեղեն, մըտանըքեր, բռասլետնի, իզումրուտ, մարքարիտ, բռիլյանտ, լիքը:
Կնիկը հըվատըմ չի.
-Թոբաթե տհե բան ես տեհե: Բա ու՞ր ա:
-Ա դե մենակս ո՞նց մտնեի էդ գյոռը, այ կնիկ: Լավն էնա, ասի, գնամ կնգանըս ասեմ, համ մի մեծ կողով վեր կունենք, համ թոգիցը, բանիցը, թոգը կկապես մեջքիցըս, ես կիջնեմ, էդ կողովը կլցնեմ, դուրս կգամ:
Կնիկը սկսըմ ա մարթի էրեսները պչպչորել, հետո վիզ-միզը ու տհե ուզըմ ա էլ ներքև իջնի, մարթը դեմքը ծռմռոտըմ ա, բայց դե կնիկը չի տենըմ, ջանըմանն ա պչպչորըմ: Էս մարթը թե.
-Այ կնիկ, դու դրա թարգը տու: Շուտ կողով-մողով հըվըքորի, գնանք, քանի մի ուրիշ օքմի քթել չի էդ գյոռի տեղը, գնանք շուտ էդ ապրուստը հըվըքորենք, տուն կրենք:
Կնիկը բա.
-Վայ մեռնեմ ես քու խելացի ջանին, դուզն ես ասըմ, էս Վալոդը գիդե՞ս ինչն ա: Դա մի բան գլխի էլած կլի, մեզանից առաջ կքցի իրան:
Մարթը թե.
-Բա էդ եմ ասըմ էլի, դա ճամփին ինձ ռաստվեց, բա` էս ո՞րդիան ես գալի:
-Հո բանըման չա՞սիր, այ մարթ:
-Ա խի ես շա՞շ եմ, որ բան ասեմ, մի զադ էլ ա ասի ոչ: Ասի` հըլեհլե ֆռֆռըմ եմ:
-Լավ ես արել, ֆողեմ ես դրա աչքածակ գլուխը:
Վերջը, գլուխներուդ ինչ ցըվացնեմ, սա տանը ինչքամ ծակ աման կար, հըվքորըմ , թևատակներուցը բռնած բեռնավորվըմ, ու ճամփա են ընգնըմ: Որ հասնըմ են էս ֆորին, մարթն ասըմ ա.
-Այ կնիկ, դե հըմի քարը դենը տանեմ, դու թոգը մեջքիցս կապի, ես իչնեմ էդ ապրուստը լցնեմ բերածդ աման-չամանը:
Ասըմ ա, հըմա հո մտքին իչնիլը կա ոչ: Սա իրա անզգամ ու աչքածակ կնգա տեղը լավ ա իմանըմ, կնիկը վախըմ ա, թե մարթը ըրանքըմը մի քանի իզումրուտից, բանից ջեբը քցի, ասըմ ա.
-Չէ, այ մարթ, դու տղամարդ ես, գլխի չես ըլի թենց բաներից լավ ու վատը, լավն էն ա` դու ինձ կապի, ես իջնեմ, համ էլ կջըգջըգորեմ, որն ա պիտանի, մեզ պետք էլածը թոփ կանեմ, կլցնեմ էս ամանների մեջ, ու վեր կքաշես:
Մարթին էլ էն ա էդ ա պետք ըլըմ, սա կնգանը կապըմ ա, կնիկը էդ աման-չամանովը բեռնավորված իջնըմ ա էդ գյոռը: Սա հենց ներքևին ա հասնըմ, մարթը թոգը բրախըմ ա, քարը էլ ետ քցըմ ա տեղը, ֆորի դուռը խուփ ա անըմ, կնգանը տհե գյոռբագյոռ արած բրախըմ ա ու քթի տակ շվշվացնելեն տուն ա գալի:
Անցնըմ ա մի որոշ ժամանակ: Ա դե մարթ ես, հետաքրքրութին ա, մի օր էս մարթը մտքին թե. «Ա ես մի անզգամ կնիկ ունեի, յարաբ դա ի՞նչ եղավ»: Էնա գնըմ ա, մտքին մտածելեն, թե քարը եդ կքաշի ֆորիցը, մըտիկ կանի, էլ եդ կփագի ու կգա տուն: Տհե էլ անըմ ա, հըմա ամեն բան չի, որ մեր մտածածի պես ա ըլըմ: Սա քարը եդ ա քաշըմ թե չէ, մի սև սըտանա` կատվի պոչով, դուս ա պրծնըմ էդ ֆորից, քարը քցըմ էլ եդ ֆորի վրա ու վրեն ձիգ նստըմ: Էս մարթը այլայլմունքիցը այսահարվըմ ա: էս սըտանեն թե.
-Վախիլ մի: Ես ուզըմ չեմ քեզ վնաս տամ: Դու նհե լավութին ինձ արիր, որ ես դրա տակիցը դուս տեմ գա, էն անզգամ կնգա ձեռիցը դու ինձ պռծցրիր: Ա դա ինչ թավուր կնիկ ա, ինչ օյիննի բերուց գլխներուս:
Էս մարթը գլխի ա ըլըմ, որ իրա կնիկը դժոխքըմն էլ չի հալքովը մնացել, հըմա ձեն չի հանըմ, թե` սըտանա ախպեր, դա իմ կնիկն ա էլել և այլն: Մտածըմ ա. «Ը՞նչիս ա պետք, մի բան ասեմ, բանիցը բան դուս գա: Լավն էն ա` սուս անեմ, տենամ հլա ինչ ա գլխիս գալի»:
Սըտանեն էս մարթին ասըմ ա.
-Դու իմ փրգիչն ես: Ես քու լավության տակիցը դուս տեմ գա: Լսի թե քեզ ինչ եմ ասըմ: Ես հըմի գնըմ եմ՝ մտնեմ Հնդկաստանի թաքավորի աղջկա փորը: Ես որ մտնեմ դրա փորը, ում բերեն, ինչ հեքիմ ու բժիշկ գա, դուս չեմ գա: Դու որ խաբարը լսես, կգաս, քեզ հենց տենամ, դուս կգամ: Ընդիյան ես գնալ տեմ մտի Չինաստանի աղջկա թաքավորի փորը, բայց անգաջ արա՝ ինչ եմ ասըմ, ըլեմ ոչ-իմանամ ոչ դու վեկենաս գաս ինձ Չինաստանի աղջկա փորիցը հանելու, թենց բան որ արիր չէ, դրա փորիցը դուս կգամ ու քու փորը կմտնեմ, է՞լավ:
Բա.
-Էլավ, սըտանա ախպեր:
Էնա էս սըտանեն գնըմ ա մտնըմ ա Հնդկաստանի աղջկա փորը, սա էլ գալիս ա տուն՝ մտքին Աստծուն փառք տալեն, որ` ես էս ինչ լավ պրծա էն անզգամ կնգանիցը, դա որ կարացել ա սըտանըքերի հախիցը գա, դա ինձ երեւակայի, թե ինչ օրը տեր քցած ըլի: Ես չունքի էդ վախտ դրան ոնց եմ դիմացել, ըրմանըմ եմ ու զըրմանըմ:
Էն ա գլուխներուդ շատ ցըվացնեմ ոչ, սա տուն ա գալի, անցնըմ ա միառժամանակ, մին էլ խաբարը գալիս ա հասնըմ Ստեփանավանի շրջան, գեղ Կուռթան, թե Հնդկաստանի թաքավորի աղջիկը դիվոտել ա, սըտանըքերոց ա էլել, էլ բժիշկ ու հեքիմ մնաց ոչ, որ դրան չբուժի, կարըմ չեն մի ճար անեն: Թաքավորն էլ յանի ասել ա. «Ով աղջկաս բուժի, դրա հետն էլ ամուսնացնիլ տեմ, էս թաքավորութինս իրան ժառանգեմ»: Ասըմ ա. «Ըհը, էս էլ իմ բախտը»:
Ճամփայ ա ընգնըմ, հասըմ ա Հնդկաստան: Թե ոնց ա գնըմ, ինչ դժվարութիննի ա քաշըմ, մեր զրըցի հետ կապ չունի, ուզըմ չեմ շատ զահլեքներուդ տանեմ: Մի խոսքով, շան պընչերքիցը ջուր ա խմըմ, վիզա-միզա դասավորըմ, փողըմող ճարըմ, հասնըմ ա Հնդկաստան: Ասըմ ա էդ թաքավորին նազիր-վեզիրներուն, թե` ինձ տարեք թաքավորի աղջկա մոտ, դրա դեղը մենակ ես գիդեմ: Հըվատըմ չեն, բայց էլ հույս չի մնացած ըլըմ, թաքավորն էլ ասըմ ա.
-Լավ իմացի, թե բուժիր ոչ, հույսով անելու հըմա գլուխդ կտրիլ տեմ տա:
Ասըմ ա.
-Թաքավորն ապրած կենա, քու գորձը չի, դու արխեին, դրան հնե բուժեմ որ:
Տանըմ են էդ աղջկա սենյակ: Աղջիկը աթոռիցը կապոտած ա ըլըմ, որ կատաղութինից մնին մի վնաս չի տա: Ասըմ ա.
-Մեզ մենակ թողեք:
Սաղ դուս են գալի, սա գլուխը մոդիկացնըմ ա էդ աղջկա փորին ու կամանց շշնջըմ ա, թե.
-Սըտանա ախպեր ես եմ, էն մարդը, որ քեզ էն անզգամ կնգանից պրծցրուց:
Սըտանեն բա.
-Ա մեռա քեզ սպասելեն: Էս խի՞ սենց ուշացար:
Բա.
-Սենց-սենց, բյուրոկրատիա կա, էս կա:
Դե սըտանա մարթ, էդ ամեն ինչը գլխի չի, հենց գիդի՝ իրանց դժոխքն ա, ով եփ ուր ուզի, գնա: Վերջը էս մարթը նղդըր-նղդըր սաղ բացատրըմ ա, սըտանեն էլ եդ գլխի չի ըլըմ, բայց դե քանի որ դա կարևոր չի, ասըմ ա.
-Լավ,- ասըմ ա,- դե լսի, ես ոնց ընդով քեզ ասի, հըմի սրա փորիցը դուս եմ գալի, բայց սըտանի բանը տհե ա, պտի մնի փորըմը գլուխը պահի: Գնըմ եմ մտնեմ Չինաստանի թաքավորի աղջկա փորը, հանկարծ ու հանկարծ գաս ոչ ինձ դրա փորիցը հանելու, թե չէ էլ վերջդ էկել ա, դրա փորիցը դուս կգամ ու պրյամո քու փորը կմտնեմ:
-Ա, սըտանա ախպեր, իմ ինչ պետքն ա, որ ես գամ Չինաստանի թաքավորի աղջկա փորիցը քեզ հանեմ, էս էլ դու ասել էիր, էկա, դու որ ասած չըլեիր, հո ես չտեի գա:
-Դե էլ գիդեմ ոչ, ձեզ բարի բախտ, ես գնացի,- ասըմ ա ու գնըմ իրա ասածի պես Չինաստանի թաքավորի աղջկա փորը մտնըմ: Էս աղջիկը թենցով փրգվըմ ա, ստի օբչի Հնդկաստանովը մին մի ուրախութին, մի ծափ: Չիմ քեֆ են անըմ, թաքավորը բարեգործութիննի ա անըմ, նպաստնի, նշանավոր մարդկանց վաստակավորի կոչում ա տալի աղջկա փրգվելու կապակցությամբ: Մենձ համերքնի ու միջոցառումնի ա կազմակերպըմ: Փող ա որ աջ ու ձախ շաղ ա տալի: Էս մարթին ասըմ ա.
-Էլ վերջ, դու իմ աղջկան փրգիր, քեզ ամուսնացնիլ տեմ աղջկանըս հետ, էս սաղ թաքավորութինս էլ ձերն ա:
Դե աղջիկն էլ որ էտ դիվոտութինից փրգվըմ ա, աչքերը բացըմ, առաջինը սրան ա տեհած ըլըմ, տեղոց տեղ սիրահարված ա ըլըմ, սրանք օխտն օր օխտը քշեր հըրսանիք են անըմ, ոնց որ հեքիաթի կարքն ա, էլ Ռուսատանից աստղեր՝ Պուգաչովեք ու Ռատարուքեր, մի խոսքով, լավ ծախս ա տենըմ աղջկա հերը, ճոխ: Տեղը տեղին հըրսանիք ա անըմ, դե թաքավոր մարթ ա, դա որ չանի, էլ ով տի անի, կա՞րող ա մենք անենք: Սրանք ամուսնական ճամփորդության են մեկնում Դուբայ, ընտիր-ընտիր խանութները ֆռըմ են, սրտներու ուզածն առնըմ, սրտներու ուզածը ուտըմ, դե էս աղջիկն էլ որ սիրահարվելով ա ամուսնացած լինըմ, էն անզգամ կնգա պես բաներ չի ասըմ էն բանի վախտ էլի, թե է՞ս էր, էս պրծա՞ր, ու ընդհակառակը, լավ էլ գոհ ա մնըմ: Մնաց այլևայլութինննին ցենզուռի պատճառովը էլ պատմըմ չեմ: Դե հեքիաթը րեխանց հըմար ա, իսկ տհե բաները րեխանց անգանջներու հըմար չի:

Շինարար
19.05.2010, 16:40
Անցըմ էլ էլի միառժամանակ, հլա դառ վունչիչ, մին էլ խաբարը գալիս ա` թե Չինաստանի թաքավորի աղջիկը դիվոտել ա, էն նույն դիվոտութինիցը, որ վախտին դրանից տառապելիս ա էլել Հնդկաստանի թաքավորի աղջիկը` մեր հեքիաթի միջի տղու հմիկվա կնիկը: Ըտոնք էլ ամեն ինչ փորձել են, ամեն դեղ ու դարման, սաղ աշխարհքի նշանավոր բժըշկնին գնացել են, էլ դոկտըր-պրաֆեսըրնի, էլ ակադեմիկոսնի, կարացել չեն, որ մի բան անեն: Դաժա Կաշպիռովսկին, ասըմ են թե, կարացել չի բուժի: Էլ երգարացնեմ ոչ, սրանք խաբար են ստանըմ, թե Հնկաստանի թաքավորի փեսեն մի զարմանահրաշ բժիշկ ա, էլ դու սուս: Դիմում են անում, թե ձեր փեսին ղրգեք, մեր աղջկանը բուժի, էս խեղճ մարթն ընգնըմ ա կրակը` ի՞նչ անի, ասըմ ա.
-Գնալ չեմ:
Բա` խի՞:
-Չէ որ չէ, գնալ չեմ:
Հլա լավ ա` սրա թազա կնիկը խանդոտ ա ըլըմ, վախըմ ա մարթը գնա, դրանց աղջկանը բուժի, իրանցով անեն իրա սիրելի ամուսնյակին, չինացըքերոց ըլի, սա էլ մի կողմից.
-Չէ որ չէ, գնալ չտի:
Էրկու պետութինների միջև եքա հարցեր ա առաջանըմ, բարեգամ երկրներ թշնամանըմ են: Չինաստանի թաքավորը բա.
-Որ տհե չուզողութին եք անըմ, պատերազմ տեմ սկսի ձեր դեմ:
Դե Յունեսկո-Մունեսկո, ՄԱԿ-մուկ, Չինաստանի նման պետության վե՞ջն ա, սա թաքուն ատոմային ռումբ էլ ունի, ասըմ ա.
-Քցի տեմ Հնդկաստանի վրա, միլյարդտ էլ տեղոցտեղ ըլեք:
Սաղ ժողովուրդը թոփ են ըլըմ թաքավորի պալատի դուռը, միտինգ-մուտունգ, նստացույց, մի քանի միլիոն մարդ վափչե հաց էլ չեն ուտըմ, թե` մին ա էսօր, էքուց ա մնացել, ինչներուս ա պետք հաց ուտենք, էքուց չըլի, սօր ըլի, հացադուլ են անըմ.
-Թաքավորն ապրած կենա, մի բան արա, մեզ էս կրակից պրծըցրա:
Է, խեղճ թաքավորն ինչ անի: Գալիս ա փեսուն, աղջկան.
-Այ փեսա ջան, այ աղջիկ ջան, այ րեխեք ջան, սհե ըլիլ չի: Բե՞րնով եք ասըմ, մի միլյարդ ժըղովուրդ ա է վարի գնըմ, էդ ձեր այինօյին բաները թարգեք:
Էս խեղճ մարթը ինչ անի, ճարը կտրած մտածըմ ա. «Լավն էն ա` ես գնամ, թող էտ սըտանեն ջհանդամը, գյոռը սևանա տակին, մտնի իմ փորը, հո էս մի միլյարդ ժըղովուրդը չտե՞մ թողա` սհե յալանթրախի կըտորվեն»:
Ասըմ ա.
-Լավ, ես կգնամ:
Կնգան էլ համոզըմ ա, որ.
-Այ կնիկ, սիրեմ-միրեմի վախտը չի, դու չե՞ս տենըմ` ինչ ա կատարվըմ, ես գնալ տեմ: Դու իմացի, որ ես մինը քու խաթեր եմ գնըմ, ինձ Չինաստանի թաքավորի աղջիկը հարիր մին տարի մնա, պետքը չի, ես քեզ եմ սիրըմ:
Ու Աստոծ-Աստոծ անելեն ճամփայ ա ընգնըմ` մտքին էլ հլա մտածելեն, թե թաքավորի փեսա եմ է, առաջներըմը ինչ դժվարութիննի կքաշեի սհե ոչ դես ոչ դեն, երգրե երգիր գնալու հըմա, բայց հըմի քեֆս ուր տա գնըմ եմ: Դե մարթու բնութինը նհե ա, որ ամենադժար մոմենտին էլ մի դրական, մի լուսավոր բան մտածըմ ա: էլ մանրամասների մեջ խորամուխ չենք ըլըմ, թե ոնց հասավ Չինաստանի թաքավորի պալատը, ոնց ընդունեցին, ոնց տարան թաքավորի աղջկա սենյակը, որովհետև ըտոնք մեր հըմա կարևորութին չունեն: Որ մտնըմ ա Չինաստանի թաքավորի աղջկա սենյակը, մի թավուր դեժավուի կարքի զգացմունք ա մոտը ըլըմ. էլ եդ էն նույն ձև, ոնց որ Հնդկաստանի թաքավորի աղջիկն էր, սա կապոտած ա ըլըմ աթոռին: Ասըմ ա.
-Մեզ մենակ թողեք:
Սաղ սուս-փուս դուս են գալի, սա գլուխը մոտեցնըմ ա աղջկա փորին բա.
-Սըտանա ա՞խպեր:
Սըտանեն, որ սրա ձենը լսըմ ա, հնե ա կտաղըմ, որ աշխարհքը քիչ ա մնըմ փուլ գա, ծովիանն ընդի ա խաղըմ, մի կայծակ, մի որոտ, սաղ խառնվըմ են, թե հրես ուր որ ա օճորքը գլխներուս փուլ կգա:
-Ապո, ես քեզ բերնեբեան չա՞սի, որ չըլեմ, չիմանամ, դու գաս ինձ սրա փորիցը հանելու, դե որ տհե հայդահույդա մարթ դուս էկար, հրես սրա փորիցը դուս եմ գալի ու մտնեմ պրյամը քու փորը:
-Ա, հլա յավաշ է, սըտանա ախպեր, ա մի քիչ լսել իմացեք էլի, էս ինչ թավուր մարդիկ են տո, է ինչ եմ ասըմ, ստանըքեր են տո: Ա ես հո խելքս հացի հետ չեմ կերե, որ գամ քեզ սրա փորիցը հանեմ, խի ես շա՞շ եմ:
-Բա էն ու՞ր էլ էկել ես, չըլի՞ էկել ես տենաս ոնց եմ ինչ եմ,- սըտանեն չի հըվատըմ:
-Ա, դե լսի էլի, վայ, ուրեմն լսի թե ինչ եմ իմացել, հիշը՞մ ես որ քեզ էն ֆորիցը հանեցի:
-Ես քու լավության տակիցը դուս եմ էկել, հլա մի բան էլ ավել:
-Վայ, ես հո էրեսով տալու հմա չեմ ասըմ:
-Բա՞:
-Բա ու գրող ու ցավ, թողը՞մ ես, որ մի բան խոսամ, լսի, ինձ խնդրըմ եմ ընդհատես ոչ:
-Ասա, լսըմ եմ:
-Վայ:
-Լավ, էլ ֆսյո, սուս եմ:
-Էն անզգամ կնիկը որ ասում էիր է:
-Հա:
-Ուրեմն խաբարն էկել ա ինձ ա հասե, թե ոնց ա էլե, ոնց չի էլե, գիդեմ ոչ, էդ կնիկը ֆորիցը էլել ա, դե էս Չինաստանի աղջկա պատմությունն էլ սաղ աշխարհն ա ընգել, սաղ լրատվամիջոցներով էդ են խոսում, դա հլբաթ գլխի ա ըլե, որ սա քու ձեռի գորձն ա, ասըմ են հրեն կըտաղորած դբա դեսն ա գալի:
-Վայ, մեղա-մեղա, -սըտանեն ըստի դուս ա պրծնըմ Չինաստանի թաքավորի աղջկա փորից, այսահարված նայըմ ա էս մարթին, այլայլմունքիցը խաչակնքըմ ա:
-Բաաաա, սըտանա ախպեր:
-Բա ի՞նչ անեմ:
-Ի, ինձ որ հարցընըմ ես, ես ինչ իմանամ, դու հլա սըտանա մարթ ես, մի հընար կքթնես:
-Այ ապրես դու հա, ա դու իմ կրկնակի փրկիչն ես:
-Փրկիչ-մրկիչ չկա, խի հո մի օրվա հըմար չենք:
Վերջը սըտանեն ըստեղից գլուխն առնըմ ա, թե ուր ա գնըմ, մեր հեքիաթի հըմա կարևորութին չունի, Չինաստանըմ ու Հնդկաստանըմ մի համաժողովրդական ուրախութին ա սկսվըմ: Չինաստանի թաքավորը գոհ ու շնորհակալ` սրան բեռով-բողչով ճամփու ա դնըմ Հնդկաստան: Սհե էս մարթը ազատըմ ա Չինաստանի թաքավորի աղջկան սըտանից, Հնդկաստանի ժողովըրդին ատոմային ռումբից, գալիս ա հասնըմ իր կնգան: Վերջըմ էլ ոնց որ կարքն ա` երկնքից իրեք խնձոր ա ընգնըմ, մինը պատմողին, մինը լսողին, մինն էլ, մինն էլ տանք էն անզգամ կնգանը, որ դժոխքըմ սըտանըքերի հախիցը գալիս ա ու ում շնորհիվ էս մարթը սքան բանի հասավ:

Ձայնալար
19.05.2010, 16:58
Արաաաաաաա, վերջն էր Շինարար ախպեր, տհե զվարճալի պատմութին լսած չկայի: :D Որ տեսա ինչ երկար ա ասի ես սա կարդալ չտեմ, բայց եդը փոշմանեցի :))))

Լուսաբեր
19.05.2010, 17:05
Ես հեքիաթը ես լսել էի մեր բարբառով բայց, մեր հարևան Հասո տատինա պատմել :D :D ինչ լավն էր )))))
Իսկ եթե ժողովրդական հեքիաթներ վերնագրով թեմա բացվի ու ով ինչ հեքիաթ լսելա գրի էնտեղ?:think
Ես մի հաստափոր գիրք ունեմ միայն ժողովրդական հեքիաթներ են մեջը ու տարբեր բարբառներով գրված:

Էլիզե
19.05.2010, 17:34
Վիիի՜ի, ապո՛ ջան, նհե լավ բան ա ստացվել... ապրի արևդ, չարդ տանեմ...…:)

Ուլուանա
19.05.2010, 19:04
Շատ լավն էր, Շինարար ջան։ :ok Բարբառն իրոք յուրահատուկ համուհոտ էտալիս շարադրանքին։ Հատկապես լոռվա բարբառը շատ եմ սիրում։ :love
Մենակ մի բան կար, որ մի քիչ համոզիչ չէր. ախր լոռեցիները հայտնի են որպես միամիտ ժողովուրդ, էդ մարդը ո՞նց կարողացավ տենց խորամանկության դիմել, Սատանային խաբել, տակից դուրս գալ։ :D

Մեկ էլ մի հատ խորհուրդ–դիտողություն. էսքան երկար տեքստեր գրելիս աշխատիր գոնե մեկ–մեկ նոր պարբերությունից գրել, պարբերությունների արանքներում էլ ցանկալի է մի տող թողնել, որ տեսողական առումով դյուրընթեռնելի լինի։ Էսպես շատ անհարմար է կարդալը։ Ես, օրինակ, էսպիսի ֆորմատով տեքստեր տեսնելիս սովորաբար չեմ կարդում, վանում է էդ «կույտայնությունը»։ Սա բացառություններից էր։ :)) Ու, համոզված եմ, շատերի համար է էդպես։ Ուրիշի ուղղակի խոսքերն էլ լավ կլիներ նոր տողից լինեին։ :oy

yerevanci
19.05.2010, 22:49
շատ լավն էր, դրան էլ գումարած համով բարբառը, մի քանի րոպեով կարծես հենց Կուռթանում լինեի, մտքերով գնացի եկա

ars83
20.05.2010, 07:53
:D:D Արտակարգ էր: :hands:
Շինարար դայի, մին յեգ ճակատդ փշփշյորեմ :) Բա ասում էիր դժվար ա, չեմ կարա գրեմ, եսիմ ինչ… :think
Էդ Պուգաչովեքը, վիզեքը, հաստատ քո ստեղծագործական ջղի արդյունք են, շատ լավն էր: Մի շնչով կարդացի, շատ համով էր: Մի տենց «անզգամ կնգա» մասին հեքիաթ էլ ես գիտեմ :)) մի հատ մանրամասները կճշտեմ մորիցս (ինքը լսել է իր մորից, փոքր ժամանակ մեզ պատմել է բարբառով), կտեղադրեմ այստեղ:

Լուսաբերի առաջարկին երկու ձեռքով կողմ եմ. եկեք բարբառային հեքիաթների թեմա բացենք (կամ, միգուցե, հենց այս թեման վերանվանենք): Ես էլ մի հաստափոր բարբառային հեքիաթների գիրք ունեմ, բայց տանն է :( Մեջը մի հատ սպանիչ հեքիաթ կար, «Թյամբյալնին». փորձեմ սկան անել տամ, տեղադրեմ:

Շնորհակալությո՛ւն: :ok

Շինարար
20.05.2010, 09:29
Արս ջան, բարբառային հեքիաթների թեմա ունենք՝ http://www.akumb.am/showthread.php/52955-%D5%80%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80, քո ասած «Թյամբալնին» կարող ես այդտեղ դնել, դե «Անզգամ կնանոնց» տեղն էլ էս թեման ա, սպասենք քո տարբերակին:)) Իսկ մեր հորինած թեմաների համար իրոք արժե առանձին թեմա ունենալ, որ «Բարբառներ» թեման իր նախնական նշանակությունը՝բարբառախոսների զրուցարան լինելը, չկորցնի:)

ars83
20.05.2010, 09:40
Արս ջան, բարբառային հեքիաթների թեմա ունենք՝ http://www.akumb.am/showthread.php/52955-%D5%80%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80, քո ասած «Թյամբալնին» կարող ես այդտեղ դնել
Յա, էս ի՞նչ գանձ էր :) Վարկանիշ :ok

Ֆոտոն
29.05.2012, 23:52
Շինարար, ջան, հրաշք մըն էր, համով-հոտով: Լեզուն, որ վերջն էր: Արանքներում էլ չերկարացնելու, գլուխ չտանելու պահերը լրիվ սրտիցս էին: :))

Շնորհակալություն: :)

Շինարար
30.05.2012, 16:46
Շինարար, ջան, հրաշք մըն էր, համով-հոտով: Լեզուն, որ վերջն էր: Արանքներում էլ չերկարացնելու, գլուխ չտանելու պահերը լրիվ սրտիցս էին: :))

Շնորհակալություն: :)

Շնորհակալ եմ, Ֆոտոն ջան:

Նաև շնորհակալ եմ Վիստին: Էս վերջերս մտա էս թեման, որոշեցի հետևեմ Ուլուանայի հորդորին և ավելի տեսքի բերված տարբերակը ուղարկեցի Վիստին, որ փոխի: Հիմա այդ տարբերակն է, էլի վրիպակներ եմ թողել չնայած, բայց Վիստի գլուխն էլ շատ չեմ տանի:)