PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլիական հումոր



*e}|{uka*
19.05.2010, 13:43
Անգլիական քոլլեջներից մեկում հայտարարվում է «Ամենակարճ պատմվածք» մրցույթ, թեման-ցանկացած, բայց կա չորս անհրաժեշտ պայման, պատմվածքում պետք է հիշատակվի թագուհին, Աստվածը, որպեսզի լինի նաև գաղտնիք ու մի քիչ էլ սեքս: Առաջին մրցանակը ստանում է մի ուսանող, որը բոլոր պայմանները հաշվի առնելով, պատմվածքը տեղավորել էր մի ֆրազայի մեջ.
«Օ՜ Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ ու չգիտեմ թե ումից»: :D

SSS
20.05.2010, 12:59
Բրիտանական սրճարաններից մեկում,մի կին փորձում է սրամտել.
-Թեյը սալյարկայով է?,-մատուցողին
_Ոչ միսս,ինչպես միշտ.բենզինով

Ֆրեյա
20.05.2010, 13:10
Ոնց կարելի ա էս թեման առանց էս անեկդոտի...
:P
Ծառան ներս է ընկնում ծեր լորդի աշխատասենյակը ու պանիկայի մեջ բղավում է.
– Սէր, Թեմզան դուրս է եկել ափերից, ջրհեղեղ է։
– Թոմաս, քեզ չե՞ն սովորացրել քաղաքավարիություն։ Դուրս արի, դուռը թակիր ու նորից ասա, ինչ ուզում էիր։
Ծառան դուրս է գալիս, դուռը թակում է, մտնում է ներս.
– Սէր, ջրհեղեղ է, արագացրեք, Թեմզան դուրս է եկել ափ...
— Թոմաս, ջենթլմենին չի սազում նման անհանգիստ ու գռեհիկ տոնով խոսել։
Ծառան դուրս է գալիս, նորից թակում է դուռը, մտնում է ու հանգիստ ձայնով ասում է.
– Թեմզան, սէր։

Ֆրեյա
20.05.2010, 13:39
Մի ֆրանսիացի ու անգլիացի գնացքով գնում են, երևը Անգլիա :))
Ֆրանսիացին գինի է հանում, առաջարկում է միասին խմել ծանոթության կենացը, սա հրաժարվում է, ֆրանսիացին հարցնում է՝ ինչու.
– Գիտեք, սէր, մի անգամ փորձել եմ, եւ ինձ դուր չի եկել գինին։
Քիչ անց ֆրանսիացին հանում է սիգարետ, առաջարկում է անգլիացուն, սա էլ, թե՝.
–Օ՜, ոչ, սէր, գիտեք, մի անգամ փորձել եմ եւ եւ ինձ դուր չի եկել։
Մի քիչ էլ են նստում, ֆրանսիացին խաղաթղթեր է հանում, թե պոկեր խաղանք։ Անգլիացին էլ, թե.
–Գիտեք, սէր, մի անգամ փորձել եմ եւ դուրս չի եկել։ Բայց գիտեք, տղաս է կողքի սենյակում, գուցե նա ձեզ ընկերակցի։
Ֆրանսիացին։ – Համոզված եմ, որ նա ձեր միակ տղան է :))

*e}|{uka*
20.05.2010, 13:43
-Ո՞վ է:
-Բերրիմորը, սէր:
-Ի՞նչ է պետք:
-Մի բաժակ ջուր, սէր:
-Խնդրեմ, վերցրեք:
Կես ժամ անց:
-Ո՞վ է:
-Բերրիմորը, սէր:
- Այս անգամ ի՞նչ է եղել:
-Մի բաժակ ջուր, սէր:
-Միգուցե հյու՞թ, Բերրիմոր:
-Հրդեհ է, սէր:

Ֆրեյա
20.05.2010, 13:48
Մի հատ էլ դասականներից... :))

Վաղ առավոտ է, Լոնդոնյան փաբերից մեկում բարմենը սրբում է բաժակները, երբ մեկը, դուռը քացով խփել–ջարդելով մտնում է ներս, վիսկի է ուզում, վիսկին խմում է, բաժակն էլ ծամում–ուտում է, փողը տալիս է դուրս է գալիս։ Բարմենը.

– Վիսկի՞ :o առավոտյա՞ն…


* * *
Ծառան մտնում է անգլիացի լորդի սենյակ.
–Սէր, կարծում եմ, գող է սողոսկել ամրոց։
– Շատ լավ, Հենրի։ Խնդրում եմ, պատրաստեք իմ որսորդական հրացանը եւ որսորդական կոստյումը... Կարծում եմ՝ կարմիրը՝ սև զոլերով...

CactuSoul
20.05.2010, 13:54
- Ինչո՞ւ է Ջորջը կողքի սենյակում այդպես բղավում:
- Նա խոսում է Ամերիկայի հետ, սըր:
- Իսկ ի՞նչ է, հեռախոս չկա՞:

SSS
20.05.2010, 14:01
Նստած է Շ.Հոլմսը ընկրերների շրջապատում,նրան հարցնում են.
_Դոքւ արդեն բավականին մեծ եք,սակայ դեռ չեք ամուսնացել,որն է պատճառը?
_Դե կարծում եմ տրամաբանական է...
_Վաթսոնը? ....
***

Տղան գնում է աղջկա ձեռքը խնդրելու,հայրն ասում է.
_Բայց իմ աղջկա ձեռքի համար արդեն հավակնորդ կա
_Սըր', իսկ ինչ կասեք Second hand ի մասին?

SSS
20.05.2010, 14:07
Լեդին մոտենում ջենտլմենին.
-Հիշում եք ինձ? տարիներ առաջ դուք ինձ ամուսնության առաջարկ արեցիք
_Եվ ինչ,ամուսնացանք?

Գալաթեա
20.05.2010, 16:39
Սըր-ը նստած թերթ է կարդում:
Սենյակ է մտնում լեդին:
- Սըր, ցավում եմ տեղեկացնել, բայց մենք այս անգամ ևս չենք կարողացել ժառանգի առաջացումն ապահովել:
- Այսի՞նքն, լեդի, ուզում եք ասել, որ ես նորից ստիպված եմ կրկնել այդ անհեթեթ շարժումնե՞րը:

*e}|{uka*
20.05.2010, 18:20
Լորդերի պալատում նիստ է ընթանում: Խոսնակը սկսում է ներկա բացակա անել:
-Լորդ Գրեյը ներկա՞ է:
Գրեյի ծառան.
-Ներկա է:
-Լորդ Բերրիմորը ներկա՞ է:
Լռություն դահլիճում.
-Լորդ Բերրիմոր!
Լռություն:
-Լորդ Բերրիմո՞ր:
Բերրիմորի ծառան.
- Լորդ Բերրիմորը խնդրեց փոխանցել, որ նա մեկնել է մի գեղեցիկ աղջկա հետ պիկնիկի: Եթե լորդի մոտ ամեն ինչ ստացվի, կլինի մեկ ժամից, եթե ոչ՝ ավելի շուտ:

*e}|{uka*
22.05.2010, 14:53
Անգլիա:Թեմզա: Երկու ջենթլմեն զբողնում են և ճանապարհին մի սատկած ձի են գտնում:
-Սըր, եկեք այս սատկած ձիուն տանենք մեր տուն և դնենք լոգարանի մեջ:
-Ինչի՞ համար:
-Պատկերացնում եք, ես իմ ծառայողին՝ Ջոնին, կկանչեմ և կխնդրեմ պատրաստել լոգարանը: Նա կվերադառնա և կասի.«Բայց այնտեղ սատկած ձի է, սըր»:
Իսկ ես կպատասխանեմ. «Ես գիտեմ Ջոն»:
Այդպես էլ արեցին: Տուն հասնելուն պես կանչեց Ջոնին.
-Ջո՛ն, լոգանք եմ ուզում ընդունել, խնդրում եմ պատրաստիր լոգարանը:
Որոշ ժամանակ անց...
-Լոգարանը պատրաստ է, սըր:
Ջենթլմենը զարմացած. :o
-Բայց այնտեղ ձի է, Ջոն:
-Ես գիտեմ, սըր: :yea


Անգլիա: Մրցանակներ են շնորհվում Թեմզան անցած լողորդներին: Երրորդ տեղ-մրցական թագուհու կողմից՝Ռոլլս- Ռոյս: Երկրորդ տեղ-մրցանակ թագուհու կողմից՝ նասկիներ գործված թագուհու ձեռքերով: Երկրորդ տեղը զբաղեցրածը վրդովվում է.
-Աստված իմ, սա ի՞նչ անհեթեթություն է: Ինչ որ նասկիներ երկրորդ տեղի համար: Գիտե՞ք ես ձեր թագուհուն ինչ կանեմ:aggressive:
- Ո՛չ, սըր, այդ մրցանակը առաջին տեղի համար է:

Հայկօ
22.05.2010, 23:29
- Բերիմոր, այդ ի՞նչ զարհուրելի ոռնոց է մթության մեջ:
- Բասկերվիլների շունն է, սըր:
- Բերիմոր, այդ ի՞նչ վայրի ճիչեր են ճահիճներում:
- Բասկերվիլների կատուն է, սըր:
- Բերիմոր, իսկ այդ ի՞նչ չարագույժ, խորհրդավոր լռություն է դրսում:
- Բասկերվիլների ձուկն է, սըր:

Հայկօ
22.05.2010, 23:46
Ոմն անգլիացի լորդ շրջում է իր կալվածքներում, ցանկանում է նայել սովորական մարդկանց, շփվել իր գյուղացիների հետ: Դաշտով քայլում է, մեկ էլ տեսնում է՝ փոցխը ուսին դրած կանգնած է Հասարակ Անգլիացի Գյուղացին: Հրաշալի թեկնածու՝ ջերմագին ու պարզ զրույցի համար: Լորդը.
- Ըըը, է՜, այո՜, դու՜, խղճուկ ոչնչություն, հապա մի եկ այստեղ: Ես ցանկանում եմ խոսել քեզ հետ:
Ոչնչությունը ճակատից սրբում է աշխատանքային արդար քրտինքը, նայում է լորդին ու ասում.
- Ս...դ քաշի:
Ու շարունակում է փոցխել: Լորդը ապշում է, սկսում է ոտքերով դոփել, բռունցքները թափ տալ, կարմրում է, սևանում է և ի վերջո՝ գոռում.
- Ինչպե՞ս ես համարձակվում, չնչի՛ն արարած: ԵՍ ՔՈ ԼՈՐԴՆ ԵՄ:
Գյուղացին էլի նայում է լորդին ու ասում.
- Դե ուրեմն՝ ս...դ քաշի, ՄԻԼՈՐԴ:

Հայկօ
22.05.2010, 23:51
Հարսանիք է, ամուսնանում է անգլիացի լորդը: Հարսանիքից հետո հյուրերից մի քանի ամուրիներ որոշում են այցելել հասարակաց տուն ու այնտեղ հանդիպում են լորդին:
- Սը՛ր, իսկ ինչու՞ եք դուք այստեղ, չէ՞ որ դուք հիմա երիտասարդ ու գեղեցկուհի կին ունեք:
- Հարսանիքից հետո Ջեյնը շատ էր հոգնել, սը՛ր: Արժե՞ր արդյոք նրան անթնացնել մի քանի ֆունտ ստեռլինգի համար:

Հայկօ
23.05.2010, 00:03
Ուրեմն՝ մի օր Վաթսոնն ու երիտասարդ սըր Հենրին ահավոր հարբում են, գիշերով մտնում են ճահիճների մեջ, բռնում են Բասկերվիլների շանն ու բռնաբարում: Առավոտ շուտ Վաթսոնը դուրս է գալիս միջանցք, հանդիպում է Հոլմսին ու ասում.
- Շերլոկ, գիտե՞ք արդյոք՝ ինչ էինք անում մենք երեկ երեկոյան:
- Կարծում եմ՝ բռնաբարում էիք Բասկերվիլների շանը, Վաթսոն:
- Օ՜, ինչպե՞ս գլխի ընկաք, Շերլոկ:
- Իսկ դուք որտե՞ղ եք ծխամորճով շուն տեսել, անասուննե՛ր:

*e}|{uka*
23.05.2010, 00:21
Շերլոկ Հոլմսը ու Վաթսոնը մի օր ճահճի մոտ զբոսնում էին: Հանկարծ սարսափելի աղաղակներ է լսվում: Վաթսոնը հարցնում է.
-Հոլմս, այս վայրի ձայները Բասկերվիլների շու՞նն է հանում:
-Ոչ, Վաթսոն: Այդ սըր Հենրիին են կերակրում վարսակաձավարով:


Շերլոկ Հոլմսը, Վաթսոնը ,Բերրիմորը և սրը Հենրին զբոսնում են ճահճում:
Սըր Հենրին.
-Բերրիմոր, այդ ի՞նչ է խշխշում կոշիկներիս մեջ:
-Վարսակաձավար, սըր:
-Իսկ ի՞նչ է նա այնտեղ անում:
-Խշխշում է, սըր:

Աթեիստ
23.05.2010, 00:34
Վաթսոնն ուզում է, որ Հոլմսը թողնի ծխելը։ Դրա համար նա ամեն երեկո ծխամորճը մտցնում է իր ետևը, այն հույսով որ Հոլմսը կզզվի և կթողնի։
1 ամիս անց Հոլմսը ինչպես ծխում էր, այնպես էլ շարունակում է, իսկ Վաթսոնն առանց ծխամորճի արդեն չէր կարողանում քնել։

Norton
23.05.2010, 00:46
Հեռախոսազանգ լորդ Համիլտոնի առանձնատանը… հեռախոսին է մոտենում ծառայողը:
-Լսում եմ, սըր:
-Բարի եղիր, գնա կնոջս սենյակ և տեղեկացրու նրան, որ ես կուշանամ:
-Բայց լեդին վաղուց գնացել է քնելու, սըր:
-Ամեն դեպքում գնա նրա մոտ և փոխանցիր ինչ ասացի:
Լսվում են ծառայողի՝ հեռացող, իսկ այնուհետև մոտեցող ոտնաձայները:
-Սըր, ես փոխանցեցի, բայց դռան ետևից Ձեր ձայնն ասաց, որպեսզի ես հեռանամ:
-Անմիջապես վերցրու հրացանը և գնդակահարիր՝ կնոջս սենյակում գտնվող տղամադրուն:
Լսվում են ոտնաձայներ և կրակոցներ:
Սըր, ես արեցի այնպես, ինչպես կարգադրել եք, սակայն այդ մարդը կարողացավ դուրս գալ պատուհանից և այգու միջով փախուստի դիմել:
-Բայց մեր տան մոտ այգի չկա:
-Նշանակում է, որ սխալ եք զանգահարել, սըր:

Ռեդ
23.05.2010, 13:15
Մի մեծահարուստ լորդի ընտանիքում մի տղա կար, որն իր ծննդյան օրվանից չէր խոսում: Եվ ահա մի անգամ՝ նախաճաշի ժամանակ, նա, փորձելով թեյը, բարձր ասում է.
-Վայ քու՛ . . . թեյն ինչու՞ է սառած !!! :aaa
Բոլորը՝ միասին.
-Տղա՛ս, վերջապես խոսացիր :yahoo Իսկ ինչու՞ էիր մինչ այժմ լռում, եթե խոսալ կարողանում էիր: :think
-Դե որովհետև մինչև հիմա ամեն ինչ նորմալ էր: :oy:D

***
Անգլիացի մի վանական, որը ման էր գալիս ուշադրաբար վերահսկվող մի այգում, տեսնում է այգեպանին՝ գործ անելիս: Ցանկանալով վերջինիս հիշեցնել Աստծու մեծության մասին՝ նա ասում է.
-Ես տեսնում եմ, որ ձեր այգին ուղղակի հիասքանչն է, սեր: Ինչպիսի՜ հիասքանչ բաներ է ստեղծում Աստված, երբ նրան օգնում է մարդը !!!
-:nea Դուք մենակ տեսնեիք այս այգին անցյալ տարի, երբ նա այստեղ միայնակ էր չարչարվում . . .:D

*e}|{uka*
23.05.2010, 23:53
Շերլոկ Հոլմսը.
-Վաթսոն, ես տեսնում եմ դուք այս առավոտյան «հուզվել» եք:
-Գերազանց է, Հոլմս, նորից ձեր դեդուկցիայի մեթոդը՞:
-Հմմմ... դուք մոռացել եք հագնել ձեր տաբատը, Վաթսոն:

_Հրաչ_
28.05.2010, 19:29
Երկու անգլիացի որսից տուն են եկել, ոտքերը բուխարու մոտ են դրել տաքանում են.
-Սը՛ր, կարծես` մեր գուլպաներն այրվում են:
-Ո՛չ, գուլպաները չէ, դա երևի մեր կոշիկներն են:
-Ո՛չ, սը՛ր, կոշիկները շուտ էին այրվել, հիմա գուլպաներն են այրվում, սը՛ր::8

My World My Space
28.05.2010, 19:35
Սըր Հենրին կանչում է Բերրիմորին
-Այսօր ի՞նչ է նախաճաշին, Բերրիոմոր
-Վարսակաձավար, սըր
-Ճաշի՞ն
-Վարսակաձավար, սըր,
- Ընթրիքի՞ն
- Պաշտետ, սըր
- վերջապես մի կարգին ուտեստ.....
- ...Վարսակաձավարից, սըր.....

Smokie
05.06.2010, 21:54
Շերլոկ Հօլմսն ու դոկտոր Վաթսոնը զբոսնում են: Ճանապարհին տեսնում են երկու կին, որոնք պաղպաղակ են ուտում՝ մեկը կծելով, մյուսը լիզելով:
_Վաթսոն, ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս կանանցից ամուսնացած:
_Երեւի նա, որ լիզում է:
_Ո՛չ, նա որ կծում է:
_Ինչի՞ց եք ենթադրում:
_էլեմենտար է Վաթսոն, նշանի մատանուց:

---------- Ավելացվել է՝ 22:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:44 ----------

Դարվինը իր ասիստենտին:
_Ի՞նչ նորություն կա:
Ասիստենտը
_Կապիկը կրկին բոլորին գերազացեց էվոլյուցիայի շղթայով՝ կենդանիները ունեն ձորս ոտք, մարդիկ ունեն երկու ձեռք, երկու ոտք, իսկ կապիկները ունեն ձորս ձեռք:

Ուլուանա
22.06.2010, 03:42
Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե որքանով կարելի է անգլիական հումոր համարել, համենայնդեպս, գլխավոր հերոսն անգլիացի է. :))

Գնացքի նույն խցիկում նստած են մի անգլիացի և ֆրանսիացի ամուսիններ:
Ֆրանսիացիները բացում են թերմոսը, սուրճ են լցնում և առաջարկում են անգլիացուն.
– Սուրճ, մսյո՛:
– Նո՛ու:
Այնուհետև կոնյակ են հանում և կրկին առաջարկում են անգլիացուն.
– Կոնյակ, մսյո՛:
– Նո՛ու:
Ֆրանսուհին շշնջում է ամուսնուն. «Լսիր, սա անգլիացի է: Մինչև մեզ հետ չծանոթանա, նույնիսկ չի զրուցի»: «Ճիշտ է»,– ասում է ֆրանսիացին և անգլիացուն ներկայացնում իր կնոջը.
– Կինս՝ Լյուսին, մսյո՛:
– Նո՛ու:

Նաիրուհի
04.08.2010, 02:52
Անգլուհին սիրեկանի հետ անկողնում է և պատմում է նրան, թե ինչ հիմար է իր իռլանդացի ամուսինը… Այդ պահին ննջարանի դուռը թափով բացվում է, և ներս է մտնում ամուսինը… Նա հարձակվում է կնոջ սիրեկանի վրա՝ գոռալով.
-Ի՞նչ ես անում…
Կինը՝ սիրեկանին.
-Ես քեզ չէի՞ ասում, որ նա հիմար է...

***

-Ո՞րն է անգլերենի ամենաերկար բառը:
-Smiles, որովհետև նրա առաջին և վերջին տառերի միջև մի մղոն կա…

Ռեդ
20.08.2010, 00:51
Անգլիական գյուղ. մի փոքրիկ տղա խաղում է տան մոտ: Մոտենում է մի հոգի ու հարցնում նրան.
-Փոքրիկ, ես պետք է տեսնեմ քո հորը:
-Գնացեք խոզանոց, սըր, հայրս այնտեղ է. դուք նրան միանգամից կճանաչեք ... մեծ ծղոտե գլխարկից:

Monk
20.08.2010, 00:58
Անգլիացի լորդը ռեստորանում ճաշում է.
-Մատուցո՛ղ
-Այո, սըր
-Կարո՞ղ եք ասել, մատուցող, ի՞նչ է անում այս գորտն իմ ափսեում:think
-Ճանճ է ուտում, սըր:8

Rammstein
27.08.2010, 16:24
Անգլիայի բանտերից մեկում երկու կալանավոր զրուցում են.
–Ներեցեք սըր, Ձեզ քանի՞ տարի են տվել:
–Տասնհինգ, իսկ Ձե՞զ, եթե գաղտնիք չէ:
–Ինձ` տասը:
–Այդ դեպքում ավելի լավ է զբաղեցնեք դռանն ավելի մոտ տեղը, եթե ավելի շուտ եք դուրս գալու:


Ամերիկացի տուրիստը գիդի հետ զբոսնում է Լոնդոնով.
–Այստեղ ամեն ինչ էնքան փոքր է,– ասում է տուրիստը,– այ օրինակ էս շենքը Ամերիկայում տաս անգամ բարձր կլիներ:
–Իհարկե, սըր, սա հոգեբուժարանի շենքն է:


–Սըր, Դուք պատահաբար դակված կտրոն չունե՞ք:
–Ցավոք` ոչ, սըր:
–Օ, սըր, խնդրում եմ փնտրեք, գուցե այնուամենայնիվ գտնե՞ք:
–Ո՛չ, ես ձեզ ասացի, սըր, որ չունեմ: Ի՞նչ է, Դուք այնքան աղքատ եք, որ ուղեվարձն է՞լ չեք կարող վճարել:
–Ոչ, սըր, պարզապես ես հսկիչն եմ:

Monk
04.09.2010, 19:30
Անգլիացի լորդն առավոտյան հյուրասենյակում նստած «Թայմսի» թարմ համարն է ընթերցում, մեկ էլ դիմացի պատը դղրդոցով փուլ է գալիս և մի երիտասարդ մեքենան հազիվ է արգելակում, որ լորդին բարլուսախառը հանդերձյալ աշխարհ չճանապարհի: Լորդն իջեցնում է թերթը և անվրդով հարցնում.
-Կարելի՞ է իմանալ, թե ու՛ր եք այսպես շտապում, սըր:
-Մանչեստեր, սըր, - շփոթահար պատասխանում է երիտասարդը:
-Այդ դեպքում խորհուրդ կտայի խոհանոցով գնալ, այդպես ավելի կարճ է:

Ֆրեյա
29.10.2010, 17:17
Միլլիոներների ակումբում երկու հոգի խոսում են.
-Սէր, ձեր ձեռնափայտը հոյակապ է: Ադամանդները՜, ձեռքի աշխատանք թանկարժեք մետաղներով զարդարված՜...
-Այո, սէր: Բայց մի առավելություն ունի՝ ծայրին գտնվող հարմարանքով շատ հեշտ է փողոցում այստեղ-այնտեղ թափված մանրը բարձրացնելը:

Հայկօ
29.10.2010, 18:40
- Բարի երեկո, հարգելի լեդիներ,- ասում է Շերլոկ Հոլմսը՝ անցնելով նստարանի մոտով, որի վրա նստած էին երեք կին ու բանան էին ուտում:
- Ճանաչու՞մ եք,- հարցնում է դոկտոր Վաթսոնը:
- Ոչ, Վաթսոն: Ես առաջին անգամ էի տեսնում այդ միանձնուհուն, մարմնավաճառուհուն ու նորահարսին:
- Հոլմս, դուք շարունակ զարմացնում եք ինձ: Ինչպե՞ս իմացաք:
- Էլեմենտար է, թանկագին Վաթսոն: Միանձնուհին բանանը մի ձեռքով զգուշորեն պահել էր, իսկ մյուսով փոքրիկ կտորներ էր պոկում-ուտում: Մարմնավաճառուհին,- շարունակում է Հոլմսը,- երկու ձեռքով պինդ բռնել էր բանանն ու լրիվ մտցրել էր բերանը:
- Անհավատալի՛ է: Բայց ինչպե՞ս իմացաք, որ երրորդ կինը վերջերս է ամուսնացել:
- Որովհետև,- պատասխանում է Հոլմսը,- նա մի ձեռքով բռնել էր բանանը, իսկ մյուս ձեռքով սեփական գլուխը բրթում էր բանանի ուղղությամբ:

:D

*e}|{uka*
17.11.2010, 19:36
Երկու լորդ նստած թերթ են կարդում
-Օ՜, ես լսել եմ, դուք երեկ ձեր կնոջն էիք հուղակավորում: Ի՞նչ էր պատահել:
-Գիտեք, նա մահացել էր: :D



Երկու աշակերտուհի զրուցում են.
-Ջորջետա, գիտես ես հղի եմ: :cry
- Ու՞մից, գիտե՞ս ով է հայրը: :o
-Այո, Դոնալդից:
-Եվ ի՞նչ ասաց նա դրա վերաբերյալ:
-Ինչպես իսկական ջենթլմեն, ներողություն խնդրեց:

Smokie
05.05.2011, 15:42
Շատ պատշաճավոր անգլիացին, գորշից ազատում է քարտուղարուհուն:
-Տիկին Ջոնս, դուք այնքան լավ եք կատարում ձեր վրա դրված պարտականությունները, որ ես նույնիսկ չգիտեմ, թե մենք առանց ձեզ ինչ կանեինք: Բայց այնուամենայնիվ, մենք երկուշաբթի օրվանից կփորձենք::(

soultaker
06.05.2011, 15:09
Ինչպես կանգնեցնել իռլանդական տանկը?
- Սպանել այն հրող իռլանդացիներին

-----

Ինչպես խորտակել իռլանդական սուզանավը?
- Թակել լյուկը:

-----

- Այն ինչն է, չորս ոտք ունի ու վազվզում է?
- Շուն
- Իսկ այն ինչն է, երկու ոտք ունի, վազվզում է ու արյունահոսում?
- Կես շուն

Արևածագ
19.05.2011, 12:15
-Սըր, ստիպված եմ տեղեկացնել, որ անցյալ ամսին Ձեր թափած ջանքերը ժառանգորդ սաղմնավորելու նպատակով, ապարդյուն են անցել:

-Օ՜օ՜օ՜... ո՛չ, Մարի՜... մի՞թե ես նորից պիտի կրկնեմ այդ բոլոր անհեթեթ շարժումները...:this :angry :))

Valentina
28.06.2011, 20:53
Կազինոյում. Դաման հարցնում է ջենտլեմնին.
-Հիշու՞մ եք նախանցած տարի դուք ինձ հենց այստեղ ամուսնության առաջարկ արեցիք:
-Եվ ի՞նչ, դուք ամուսնացաք,- պատասխանում է ջենտլմենը:

Valentina
01.07.2011, 13:40
- - - -
Ձմեռ, ցուրտ: Անտառում մոլորված ջենտլմենը կանչում է.
-Աու՜, աուուու՜:
Կիսաքնած արջը դուրս է գալիս իր որջից:"Ի՞նչ կցանկանայիք սըր":
-Ես ուզում էի, որ ինձ լսեին,-պատասխանում է ջենտլմենը:
-Դուք ձեր ուզածին արդեն հասաք, բայց այն ձեզ արդյո՞ք ուրախություն կպատճառի:

- - - -
Վեստերն: Երկու կովբոյ քայլում են ճանապարհով ու խոսում: Թարգմանիչը միաձայն տոնով թարգմանում է նրանց խոսակցությունը:
-Fuсk, Воb? (Ու՞ր է տանում այս ճանապարհը, Բոբ)
-Shit, Jim. (Ես չգիտեմ, Ջիմ)
-Shit, Воb. (Իսկ դու ի՞նչ ես կարծում, Բոբ)
-Fuсk, Jim. (Ինձ թվում է այն տանում է դեպի Տեխա,ս Ջիմ)
-Fuсk, Воb. (Իսկ ինձ թվում է դեպի Կալիֆորնիա, Բոբ)
-Fuсk, Jim. (Ամեն դեպքում դեպի Տեխաս է տանում, Ջիմ)
-Shit, Воb. ( Գրողը տանի Բոբ, մեզ պետք չի դեպի, Տեխաս)
-Fuсk, Jim. (Մի հայհոյիր, Ջիմ)

V!k
26.03.2012, 02:55
Երկու ջենթլմեն, Թեմզայի ափին կանգնած, նայում էին, թե ինչպես է խեղդվող մարդը հուսահատ գոռում.
- Օգնեցեեեեեեեք, ես լողալ չգիտեմ, ես չգիտեեեեեեմ լողաաաաաաաաալ:
Առաջին ջենթլմենը երկրորդին.
- Սեռ, իսկ դուք լողալ գիտեք:
- Ոչ, սեռ:
- Ես էլ չգիտեմ: Բայց մենք սրա նման ամբողջ Լոնդոնով չենք հայտարարում:

Smokie
07.12.2012, 17:48
- Հե՜յ ներքևում ո՞վ կա,- հարցնում է նավապետը:
- Բիլն է սեռ:
- Ի՞նչ ես նում այդտեղ:
- Ոչինչ սեռ:
- Թոմը քեզ հե՞տ է:
- Այո սեռ:
- Նա՞ ինչ է անում:
- Օգնում է սեռ:

Valentina
21.05.2013, 16:03
***
Ծեր լորդը առավոտյան նայում է պատուհանից և ասում.
- Այսօր մառախուղ է:
- Շնորհավորում եմ սըր,- պատասխանում է ծառան:

***
- Անգլերենից թարգմանաբար ինչ է նշանակում "I don't know";
- Չգիտեմ:
- Այ, ում հարցնում եմ ոչ ոք չգիտի:

***
Անգլիացին և շվեդը գոլֆ են խաղում, հանկարծ նրանց կողքով հուղարկավորության թափոր է անցնում, անգլիացին հանում է գլխարկը, մի քանի վայրկյան անց նորից դնում և շարունակում խաղը:
- Ինչպիսի հուզիչ ժեստ էր, - ասում է շվեդը:
- Դա ժեստ չէր, ես այդ կնոջ հետ ամուսնացած էի համարյա 25 տարի:

***
Ծառան գալիս դիմում է լորդին
- Սըր, խոհանոցում հրդեհ է բռնկվել:
Լորդը դանդաղորեն մի կողմ է դնում "Թայմս"- ը և ասում:
- Ջեյմս, ինքդ էլ գիտես, որ ես տնային տնտեսության հարցերով չեմ զբաղվում, դիմիր այդ հարցով լեդիին:

insider
11.08.2015, 19:17
Լորդը, իր սենյակում նստած, նախաճաշում է ու թերթ կարդում։ Դուռը հրելով, շնչակտուր ներս է ընկնում ծառան.

-Սըր, փախեք, սըր, արագ սըր, եկեք, վազեցինք, սըր ...
Թեմզան դուրս է եկել իր ափերից ... ողողել է ողջ քաղաքը, սը՜ր ...

Լորդը հանգիստ աչքը կտրում է թերթից, ու ասում.

-Ջորջ, դու՛րս արի, նորից ներս մտի և զեկուցի՝ ինչպես վայել է իսկական ծառային։

-Սը՜ր, ախր սը՜ր ...

-Ջո՞րջ։

Ջորջը դուրս է գալիս։ Քիչ հետո թակում է դուռը, հանգիստ բացում այն՝ ձեռքով ցույց տալով միջանցքի կողմը.

-Սը՜ր, Թե՜մզան սը՜ր ...

Sambitbaba
13.04.2016, 20:51
Գնդապես Ուիմփլը կնոջ հետ հաճախ էր ճաշում չինական "Իմ Լոն Դոն" ռեստորանում, և ամեն անգամ հաճույքով ձեռք էր առնում ծեր մատուցող Վուին: Մի անգամ, երբ Վուն բերեց անուշեղենն ու սուրճը, գնդապետ Ուիմփլը հետ ընկավ աթոռի թիկնակին, ներնչեց իր մեծ սիգարի ծուխը և ասաց.

- Դե լա՛վ, չինացուկ: Ես քեզ այլևս ձեռք չեմ առնի: Կարծում եմ, բավական է: Ի՞նչ կասես:

Կնճռոտ չինացի ծերունին հապաղեց մի պահ, իսկ հետո ասաց ժպիտով.

- Դե լա՛ֆ: Գնդապետ էլ ձեռ ցի առնի Վու, - Վու` էլ գնդապետ սուրծի մեջ ցի՛ շռի":

Sambitbaba
19.04.2016, 20:37
Հարրին և Հարրիեթը` շատ աստվածավախ զույգ են: Բոլոր քրիստոնեական տոնակատարությունների ժամանակ նրանք խստորեն ցելիբաթ են պահպանում, մինչև տոնակատարություններն ավարտվեն:
Մեծ պասի ժամանակ, որը մի ամբողջ ամիս է տևում, ամուսիններն, իհարկե, նույնպես հրաժարվում են սեքսից: Այդ տոնի ժամանակ նրանք հատկապես աչալուրջ են` նույնիսկ տարբեր սենյակներում են քնում գայթակղության չտրվելու համար...
Մեծ պասը վերջանում է կիրակի օրը, առավոտյան ժամը վեցին, և ահա, կարող եք չկասկածել, ուղիղ վեցին Հարրիեթը լսում է իր ննջարանի դռան բարձր թակոցը:
- Այդ դու՞ ես, Հարրի, - հարցնում է նա:
- Այո՛, - գոչում է Հարրին, - քո սիրելի ամուսի՛նը:
- Ա՜խ, Հարրի, - քթի տակ ծիծաղում է Հարրիեթը, - ես նույնիսկ գիտեմ, թե ինչու ես դու թակու՜մ:
- Բնական է գիտես, թե ինչու՛ եմ թակում, - գոչում Հարրին: - Բայց եթե տեսնես, թե ինչո՜վ...