PDA

Դիտել ողջ տարբերակը : Աննա Գավալդա

impression
19.05.2010, 13:16
http://www.childlib.ru/dep-resourses/images-send/gavalda.jpg http://img.labirint.ru/images/00001000040000500001/4532.jpg
Հանրահայտ ֆրանսիացի արձակագիր: Նրա գրքերը թարգմանվել են 36 լեզուներով, իսկ 2007-ի մարտին նրա “Պարզապես միասին” գրքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ:
Ծնվել է 1970-ին, Բուլոն-Բելանկուրում (Ֆրանսիա): Ծնողների ապահարզանից հետո 14 տարեկանից ապրել է պանսիոնում: Սովորել է Սորբոնում, աշխատել մատուցողուհի, գանձապահ, զբաղվել լրագրությամբ:
Թեև Աննան ասում էր, որ չէր պատրաստվում դառնալ արձակագիր, գրել նա սկսել է 17 տարեկանից, մասնակցել փոքրիկ գրական մրցույթների` երբեմն գրավելով առաջին տեղը: 1992-ին հաղթեց “Լավագույն սիրային նամակ” ազգային մրցույթում: Իսկ հետագայում գրված “Երանի ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասեր” նովելը թարգմանվեց ավելի քան 30 լեզուներով` ունենալով մեծ հաջողություն: 2004-ին գրեց “Պարզապես միասին” վեպը, որն իր արձագանքով անցավ անգամ “Դա Վինչիի կոդը” գրքի հանրաճանաչությանը Ֆրանսիայում:

նոր եմ հայտնաբերել իրեն, սկսում եմ կարդալ, կարծիքս կգրեմ ավելի ուշ :)

impression
11.02.2011, 09:11
Գավալդայով հափշտակվեցի հենց միայն մի գրքույկ՝ "35 կգ հույս"-ը կարդալով:
Հիմա կարդում եմ "ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի" գիրքը: Հավես ա գրում: Թեթև, պուպուշ տեքստեր են, չպարտադրող, տեղ-տեղ` շատ զգացմունքային:

35 կգ հույս-ը ինձ թվում է բոլորին հետ կտանի մանկություն, կբացի վաղուց մոռացված փոշոտ դարակները ու կստիպի ժպտալ:
Մի խոսքով, եթե պոզիտիվի կարիք ունեք, կարդացեք:

StrangeLittleGirl
11.02.2011, 15:29
Ուզում ես ասել՝ կարդա՞մ: Լավ, մի ամսից :) Հենց զգամ հիվանդանում եմ, կանցնեմ իրան :D

Katka
11.02.2011, 17:07
Ուղղակի միասին/Просто вместе ստեղծագործությունն եմ միայն կարդացել:
Թեթև է կարդացվում, բայց չտպավորվեցի: Մի շնչում կարդացվող ստեղծագործություն էր, բայց ոչ հետաքրքրության պատճառով::)

Ariadna
03.03.2011, 13:41
Գավալդայով հափշտակվեցի հենց միայն մի գրքույկ՝ "35 կգ հույս"-ը կարդալով:
Հիմա կարդում եմ "ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի" գիրքը: Հավես ա գրում: Թեթև, պուպուշ տեքստեր են, չպարտադրող, տեղ-տեղ` շատ զգացմունքային:

35 կգ հույս-ը ինձ թվում է բոլորին հետ կտանի մանկություն, կբացի վաղուց մոռացված փոշոտ դարակները ու կստիպի ժպտալ:
Մի խոսքով, եթե պոզիտիվի կարիք ունեք, կարդացեք:

Լիլ, «Պարզապես միասին»–ը (Просто вместе) կարդացի, էդ քո ասած պոզիտիվն էր լրիվ։ Շատ լավն էր, հանգիստ, թեթև, չներվայնացնող ու բարի՝ ամենակարևորը։ :) Մի խոսքով՝ շնորհակալություն, էս թեման որ չբացեիր, չէի կարդա հաստատ։ Ի դեպ, էն օրը ֆիլմն էին գովազդում, բայց ուշ ժամի էր, չդիմացա, որ նստեմ նայեմ։ Երևի էլի ցույց կտան, կուզեմ էդ բոլոր կերպարներին տեսնել :)

Ariadna
03.03.2011, 14:27
Գավալդայով հափշտակվեցի հենց միայն մի գրքույկ՝ "35 կգ հույս"-ը կարդալով:
Հիմա կարդում եմ "ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի" գիրքը: Հավես ա գրում: Թեթև, պուպուշ տեքստեր են, չպարտադրող, տեղ-տեղ` շատ զգացմունքային:

35 կգ հույս-ը ինձ թվում է բոլորին հետ կտանի մանկություն, կբացի վաղուց մոռացված փոշոտ դարակները ու կստիպի ժպտալ:
Մի խոսքով, եթե պոզիտիվի կարիք ունեք, կարդացեք:

Լիլ, ուզոմ եմ "ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի" –ն քաշեմ, չի ստացվում, կամ լռվում ա, կամ չի բացում, եթե ունես քաշած word-ով ուղարկի էլի, փլզ :kiss
Հ.Գ. Բայց առանց տրտնջալու, եթե պետք ա տրտնջաս ու էլի սպամի գովքը անես, որ քեզնից ոչինչ չի ուզում ու մենակ հաճոյախոսում ա, պետք չի :beee

impression
03.03.2011, 14:30
:D էսա գամ սկայպ, ուղարկեմ

StrangeLittleGirl
13.04.2011, 11:48
Ուզում եմ հասկանալ. Աննա Գավալդան շա՞տ պոպուլյար ա, թե՞ քիչ պոպուլյար: Գրադարանում իրա գրքերը չկային, հետևաբար կամ իրան չափից դուրս շատ են կարդում հենց Հայաստանում, կամ նույնիսկ ֆրանսիացիների մրգին չի, եթե չեն բերել:

impression
13.04.2011, 11:55
գրախանութներում լցրած ա Բյուր, իսկ գրադարանների մասին չգիտեմ... կատալոգները նայի՝ ունեն թե չէ

Kita
13.04.2011, 17:05
Ուզում եմ հասկանալ. Աննա Գավալդան շա՞տ պոպուլյար ա, թե՞ քիչ պոպուլյար: Գրադարանում իրա գրքերը չկային, հետևաբար կամ իրան չափից դուրս շատ են կարդում հենց Հայաստանում, կամ նույնիսկ ֆրանսիացիների մրգին չի, եթե չեն բերել:

գրախանութներում լցրած ա Բյուր, իսկ գրադարանների մասին չգիտեմ... կատալոգները նայի՝ ունեն թե չէ

Բյուր ինքը լավն է:love
Ու դեսպանատունը ստիմուլ չէ:)) Ընտեղ մի տոննա բան չկա:))

StrangeLittleGirl
11.05.2011, 09:19
Ժողովուրդ, վերցրել եմ «Ես նրան սիրել եմ» ոչ խոստումնալից վերնագրով գիրքը: Պարզվում ա՝ լավ էլ պոպուլյար ա, որովհետև երեկ գրադարանում միանգամից երկու գիրք էր հայտնվել: Մենակ ինձ ասեք՝ գործը վերնագրի նման ոչ խոստումնալի՞ց ա: Ասեմ, որ իրան վերցրել եմ մենակ որպես պոզիտիվ. հիշում էի ձեր կարծիքները: Նենց որ եթե հանկարծ կարդալուց հետո դեպրեսիայի մեջ ընկնեմ, մեղքը ձեր վիզը :D

Ariadna
11.05.2011, 12:17
Գավալդայով հափշտակվեցի հենց միայն մի գրքույկ՝ "35 կգ հույս"-ը կարդալով:
Հիմա կարդում եմ "ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի" գիրքը: Հավես ա գրում: Թեթև, պուպուշ տեքստեր են, չպարտադրող, տեղ-տեղ` շատ զգացմունքային:

35 կգ հույս-ը ինձ թվում է բոլորին հետ կտանի մանկություն, կբացի վաղուց մոռացված փոշոտ դարակները ու կստիպի ժպտալ:
Մի խոսքով, եթե պոզիտիվի կարիք ունեք, կարդացեք:

Ժպտալ, բա ոնց չէ, կարդացի, վերջացրի, կես ժամ լացում էի հոնգուր–հոնգուր :D

impression
11.05.2011, 12:21
հա, պոտենցիալ լացացնող գիրք ա, բայց ասա` լավն էր :)
համ էլ քո լացելը հաշիվ չի :P

Ariadna
11.05.2011, 12:38
հա, պոտենցիալ լացացնող գիրք ա, բայց ասա` լավն էր :)
համ էլ քո լացելը հաշիվ չի :P

Հա, Լիլ ջան, շատ լավն էր իրոք :) Դե իմ լացելը միշտ էլ կար, ուղղակի հիմա ավելի հոնգուր ա :D

impression
14.05.2011, 23:09
Ժող ջան, ու հատկապես Ան ջան :) էկա ասեմ, որ զարտուղի ճանապարհներով օրը տասը էջ գիրք տպելու ակցիան ավարտել եմ, ու հիմա արդեն մոտս կա Գավալդայի "Կուզեի, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասեր" գրքի Ա չորս տարբերակը ռուսերենով
ես հիմա հեչ ժամանակ չունեմ կարդալու, ցավոք, դրա համար էլ պատրաստ եմ ժամանակավոր տրամադրել ցանկացողներին :)

StrangeLittleGirl
25.05.2011, 20:05
Լիլ, էս ինչ կրակ էր քո Աննա Գավալդան: Սաղ աշխարհով մեկ խայտառակ էղա: Հենց booknode-ում նշեցի, որ իրան եմ կարդում, առաջարկների մեջ ինչքան սիրաքստիկ գիրք կա, հայտնվեց:

Kita
25.05.2011, 20:37
Լիլ, էս ինչ կրակ էր քո Աննա Գավալդան: Սաղ աշխարհով մեկ խայտառակ էղա: Հենց booknode-ում նշեցի, որ իրան եմ կարդում, առաջարկների մեջ ինչքան սիրաքստիկ գիրք կա, հայտնվեց:

Շատ լավն է ինքը:love

impression
25.05.2011, 21:05
Բյուրի պագոնները պոկվել են :)

Ariadna
25.05.2011, 23:38
Ժող ջան, ու հատկապես Ան ջան :) էկա ասեմ, որ զարտուղի ճանապարհներով օրը տասը էջ գիրք տպելու ակցիան ավարտել եմ, ու հիմա արդեն մոտս կա Գավալդայի "Կուզեի, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասեր" գրքի Ա չորս տարբերակը ռուսերենով
ես հիմա հեչ ժամանակ չունեմ կարդալու, ցավոք, դրա համար էլ պատրաստ եմ ժամանակավոր տրամադրել ցանկացողներին :)

Լիլ ջան, տենց չի լինի, սկզբում էլեկտրոնայինն ես ուղարկում, կարդում եմ, հետո ասում ես Ան ջան, հիմա էլ տպածը կարդա ։ՃՃՃ

StrangeLittleGirl
25.05.2011, 23:51
Շատ լավն է ինքը:love

Կիտ, մի հիսուն էջ բան մնաց, որ վերջացնեմ, բայց հլը որ էդ շատ լավը չեմ տեսել:

Ariadna
25.05.2011, 23:53
Կիտ, մի հիսուն էջ բան մնաց, որ վերջացնեմ, բայց հլը որ էդ շատ լավը չեմ տեսել:

Ո՞րն ես կարդում, Բյուր։

StrangeLittleGirl
25.05.2011, 23:56
Ո՞րն ես կարդում, Բյուր։

«Ես նրան սիրում էի», ընդ որում՝ մեռնեմ հայերենի ջանին, որ վերնագիրն էսքան ճշգրիտ թարգմանելու հնարավորություն ա տալիս:

Ariadna
25.05.2011, 23:57
«Ես նրան սիրում էի», ընդ որում՝ մեռնեմ հայերենի ջանին, որ վերնագիրն էսքան ճշգրիտ թարգմանելու հնարավորություն ա տալիս:

Էդ մեկը չեմ կարդացել :)

StrangeLittleGirl
26.05.2011, 00:00
Էդ մեկը չեմ կարդացել :)

Դե իրականում կարդալիս հասկանում ես, որ վերնագիրն էնքան էլ պրիմիտիվ չի, ինչքան թվում ա, բայց դե եսիմ... թեթևը թեթև, բայց շատ անկապ թեթև ա: Դու ո՞րը խորհուրդ կտայիր: Գուցե ևս մեկ գիրք իրենից վերցնեմ:

Kita
26.05.2011, 00:03
Je voudrais que quelqu'un m'attende quelque part

Էսի կարդա Բյուր:)

Էտ քո ասածը ես էլ չեմ կարդացել:)

StrangeLittleGirl
26.05.2011, 00:05
Je voudrais que quelqu'un m'attende quelque part

Էսի կարդա Բյուր:)

Էտ քո ասածը ես էլ չեմ կարդացել:)
Դե ես զգացի, որ ամենատուֆտա բանն եմ ընտրել, որովհետև ոչ մի տեղ չեմ լսել սրա մասին խոսելիս: Ահա, եթե գրադարանում լինի, կվերցնեմ, եթե չէ, օնլայն կփնտրեմ…

Ariadna
26.05.2011, 00:08
Դե իրականում կարդալիս հասկանում ես, որ վերնագիրն էնքան էլ պրիմիտիվ չի, ինչքան թվում ա, բայց դե եսիմ... թեթևը թեթև, բայց շատ անկապ թեթև ա: Դու ո՞րը խորհուրդ կտայիր: Գուցե ևս մեկ գիրք իրենից վերցնեմ:

Բյուր ջան, ես էլ շատ չեմ կարդացել, ընդամենը երեք գործ՝ "35կգ հույսը", «Կուզեի, որ ինչ որ մեկն ինձ ինչ որ տեղ սպասեր» ու «Պարզապես միասին»–ը։ Առաջինը ուղղակի շատ նուրբ ու քնքուշ էր, երկրորդը ճիշտն ասած էդքան չեմ հավանել, միգուցե շատ ընդմիջումներով էի կարդում, չգիտեմ, ամենաշատը հավանել եմ երրորդը, որն էլ հենց առաջին գործն է եղել կարդացածս՝ Պարզապես միասին–ը։ Մի տեսակ շատ հաճույքով կարդացի, չգիտեմ :)

Ariadna
26.05.2011, 00:09
Je voudrais que quelqu'un m'attende quelque part

Էսի կարդա Բյուր:)

Էտ քո ասածը ես էլ չեմ կարդացել:)

Կիտ, էդ որն ա հայերեն կամ ռուսերեն, խնդրում եմ :)

StrangeLittleGirl
26.05.2011, 00:10
Բյուր ջան, ես էլ շատ չեմ կարդացել, ընդամենը երեք գործ՝ "35կգ հույսը", «Կուզեի, որ ինչ որ մեկն ինձ ինչ որ տեղ սպասեր» ու «Պարզապես միասին»–ը։ Առաջինը ուղղակի շատ նուրբ ու քնքուշ էր, երկրորդը ճիշտն ասած էդքան չեմ հավանել, միգուցե շատ ընդմիջումներով էի կարդում, չգիտեմ, ամենաշատը հավանել եմ երրորդը, որն էլ հենց առաջին գործն է եղել կարդացածս՝ Պարզապես միասին–ը։ Մի տեսակ շատ հաճույքով կարդացի, չգիտեմ :)

Դե ինքը էդքան շատ գործ չունի էլ :)) Ահագին ուշ ա սկսել «լուրջ» գրել, մինչև հիմա էլ վեց գործ ունի, նենց որ ուղիղ կեսը կարդացել ես :))

Kita
26.05.2011, 00:13
Կիտ, էդ որն ա հայերեն կամ ռուսերեն, խնդրում եմ :)

Мне бы хотелось, чтоб меня кто-нибудь где-нибудь ждал.

Աննայի ասածն էլ:)

Kita
26.05.2011, 00:14
Այ քեզ բան, Գավալդայի « Мне бы хотелось, чтоб меня кто-нибудь где-нибудь ждал» կարդալուց հետո, հստակ հիշում եմ, որ մի հատ ուրիշ գիրք էլ կարդացի ու էլի դուրս եկավ:)) Ու իրանից էլի:))
Հիմա որը նայում եմ, չի բռնում:))

StrangeLittleGirl
26.05.2011, 00:19

Ի՞նչ լեզվով ես նայում: Կարող ա վերնագրերը լավ չեն թարգմանել:

Kita
26.05.2011, 00:20
Ի՞նչ լեզվով ես նայում: Կարող ա վերնագրերը լավ չեն թարգմանել:

Բոլորով նայել էի:))

ԼԱվ բայց նոր ոնց որ թե տեղը բերեցի:))
Նոտոմբն էի կարդում` Antéchrista, ոչ թե իրան:))
Ուղղակի էտ շրջանում երկուսից հա կարդում էի))

Ariadna
26.05.2011, 00:20
Ի՞նչ լեզվով ես նայում: Կարող ա վերնագրերը լավ չեն թարգմանել:

Բյուր, չես ջոկու՞մ, կարդացած գրքերն ա սաղ նորից կարդում :))

StrangeLittleGirl
26.05.2011, 00:22
Բոլորով նայել էի:))

ԼԱվ բայց նոր ոնց որ թե տեղը բերեցի:))
Նոտոմբն էի կարդում` Antéchrista, ոչ թե իրան:))
Ուղղակի էտ շրջանում երկուսից հա կարդում էի))
:D Կիտ, տիպ ես: Բայց ինքն ու Նոթոմբը շատ տարբեր են:

Ariadna
26.05.2011, 00:22
Բոլորով նայել էի:))

ԼԱվ բայց նոր ոնց որ թե տեղը բերեցի:))
Նոտոմբն էի կարդում` Antéchrista, ոչ թե իրան:))
Ուղղակի էտ շրջանում երկուսից հա կարդում էի))

Վայ, ես մեռա :D Հենց նոր ուզում էի գրեմ՝ երևի Նոթոմբ ես կարդացել, չես հիշում, մեկ էլ տեսա գրել ես :D

Kita
26.05.2011, 00:25
:D Կիտ, տիպ ես: Բայց ինքն ու Նոթոմբը շատ տարբեր են:

Տարբերը կապ չունի:)) Երևի մի շաբաթում մի 10 գիրք կարդացել էի:))
Ու ես վաշե վերնագրերի ու գրողների անունների հանդեպ շաատ անուշադիր եմ:))
Շատ հաճախ ոչ վերնագիրը, ոչ գրողի անունը ինձ ոչինչ չի ասում:)) Եթե սյուժեն չնկարագրեն:))

Ան դե մենք ուրիշ ենք:))

StrangeLittleGirl
26.05.2011, 19:43
«Պարզապես միասինն» եմ սկսել կարդալ: Իրոք, «Ես նրան սիրում էի» հետ չես համեմատի. սա ավելի նման ա գրականության: Մենակ մի շատ լուրջ թերություն ունի. ահագին ծանր, թոթոլ գիրք ա: Էջերի քանակը հեչ, մեծությունն ա, որ դժվարացնում ա հետս տեղափոխելը:
Բայց էն մեկն էլ եմ վերցրել՝ «Կուզեի, որ ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ ինձ սպասեր»:

Կիտ, բա ասում էիր՝ գրադարանը չափանիշ չի: Պարզվում ա՝ Գավալդայի վեց գործերից առնվազն չորսն էնտեղ կան: Էդքանը գոնե իմ աչքով եմ տեսել: Ուղղակի էսքան ժամանակ տեղում չէին լինում:

StrangeLittleGirl
26.05.2011, 22:11
Ի դեպ, խոստացված համեստ կարծիքս բլոգիցս արտատպում եմ ստեղ:

Հայերենն էս դեպքում եմ սիրում, երբ վերնագիրը կարողանում ես շատ ճշգրտորեն թարգմանել՝ չշեղվելով բնագրից: Անգլերեն հնչում է՝ Someone I loved : Ռուսերեն՝ Я её любил. Я его любила: Իսկ ֆրանսերեն բնագրով՝ Je l’aimais:

Ինչու՞ եմ վերնագրի մեջ էսքան խորանում:

Առաջին հայացքից թվում է, որ եթե հեղինակը կին է, ուրեմն սա մի սիրաքստիկ է ոմն տղամարդու մասին: Ավելին՝ մինչև գրքի կեսերն էլ դեռ մտածում ես, թե գլխավոր հերոսուհին՝ Քլոյեն, իր ամուսնու՞ն է սիրել, որը հանկարծակի թողել-հեռացել է՝ գնալով ուրիշ կնոջ մոտ, թե՞ ինչ-որ կողքից յար է ունեցել:

Բայց կեսերից մանրից համոզվում ես, որ բնավ Քլոյեն չէ, որ սիրել է ու բնավ էլ կին չի եղել սիրողը… Վերնագիրը խաբուսիկ է, սիրվողի ու սիրողի սեռը չես կարող կռահել (չնայած ֆրանսերենը միշտ չէ, որ կարողանում է այդպես թաքցնել. բավական է, որ սիրել բայը ձայնավորով չսկսվեր, ու գոնե սիրվողի սեռը կիմանայինք): Դրա համար մնացած լեզուներում փորձել են պահպանել հանելուկը՝ արանքում կորցնելով բուն իմաստը:

Իսկ մնացած առումներով պետք է խոստովանեմ, որ գլուխգործոց չէր: Ավելին՝ բավական թույլ գործ էր: Ստանդարտ թեմա, դեպքերի ստանդարտ զարգացում: Ամեն դեպքում, եթե ուզում եք արագ կարդացվող, կարճ ու հասկանալի նախադասություններով որևէ բան կարդալ, կարող եք փորձել: Անձամբ ինձ համար հաճելի էր կարդալու ընթացքը, որովհետև թեթև մի բան էի փնտրում, որ ցրվեմ մի քիչ:

Ի դեպ, ինձ խորհուրդ տվեցին Գավալդայից ուրիշ գործեր կարդալ: Հիմա սկսել եմ «Պարզապես միասինը» ու համոզվում եմ, որ սա արդեն ավելի մոտ է գրականությանը:

StrangeLittleGirl
05.07.2011, 00:51
«Պարզապես միասինը» կարդացի, շաատ դուրս էկավ, իսկ ավելի մանրամասն՝ հետո: Հիմա կարդում եմ «Կուզեի, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինձ սպասերը»: Ճիշտն ասած, էդքան էլ դուրս չի գալիս: Համ արդեն մի տեսակ հոգնել եմ իրա գրելաոճից, համ էլ տեղ-տեղ շատ տափակ ա: Առայժմ մենակ առաջին պատմվածքն ա դուրս էկել, մնացել են վերջին երկուսը, որ կարդամ, վերջացնեմ:

ivy
20.05.2013, 15:19
Գավալդայով հափշտակվեցի հենց միայն մի գրքույկ՝ "35 կգ հույս"-ը կարդալով:
35 կգ հույս-ը ինձ թվում է բոլորին հետ կտանի մանկություն, կբացի վաղուց մոռացված փոշոտ դարակները ու կստիպի ժպտալ:
Մի խոսքով, եթե պոզիտիվի կարիք ունեք, կարդացեք:

Կարդացի «35 կգ հույս»-ը, ինչ լավն էր...
Համ էնքան իրական, համ հուզիչ, համ ծիծաղեցնող, համ ցավեցնող, բայց համ էլ շա՜տ բարի ու պոզիտիվ:
Ու էնքան պարզ գրված:
Հոյակապ էր: Շատ եմ սիրում պարզ տեքստերով սիրուն գործեր:

Էդ գործի ռուսերեն թարգմանությունը կարող եք էստեղ (http://www.modernlib.ru/books/gavalda_anna/35_kilo_nadezhdi/read/) կարդալ:
Հիմա անցնում եմ մյուս ստեղծագործություններին: Ոգևորված եմ :)

impression
20.05.2013, 17:02
ռիպ, էդ գավալդան շատ լավնա, շատ հեռու ա հանճարեղ լինելուց, ու ինքը չի էլ ձգտում, ու էդ նենց կայֆ ա, չի փորձում ահավոր խելացի բաներ գրել, մնում ա հուզիչ ու մարդկային, շատ եմ սիրում իրեն
ինքը մի քանի շատ լավ վեպեր ու վիպակներ ունի, մեկը՝ ensemble c'est tout, մյուսը՝ Je voudrais que quelqu'un m'attende quelque part, էրկուսն էլ լավն են շատ, մեկն էլ կա, կոչվում ա՝ someone I loved, էդ էլ ա լավը :))))

ivy
20.05.2013, 17:06
ռիպ, էդ գավալդան շատ լավնա, շատ հեռու ա հանճարեղ լինելուց,

Իսկ ո՞վ է շատ մոտը: Բորխեսը՞ :think
Ինձ համար հանճարեղությունը հենց պարզության մեջ է: Հենց էն շատ մարդկայինն ու հուզիչը:

impression
20.05.2013, 17:07
տո այ մու՛կ, դու ստեղ կռիվ ման չգաս :D
հա, հենց բորխեսը :P

ivy
20.05.2013, 17:08
տո այ մու՛կ, դու ստեղ կռիվ ման չգաս :D
հա, հենց բորխեսը :P

Փախար :beee :))

StrangeLittleGirl
21.05.2013, 00:10
Լիլ, Je voudrais que quelqu'un m'attende quelque part-ն պատմվածքների ժողովածու չէ՞ր: Ես հիշում եմ, որ իրանից մի հատ էլ պատմվածքների ժողովածու եմ կարդացել, ամբողջությամբ մի բան չէր, բայց առանձին գործեր շա՜տ լավն էին:

impression
21.05.2013, 00:19
տենց էր :)

StrangeLittleGirl
24.08.2015, 14:32
Գավալդայի նոր գիրքն (https://www.goodreads.com/book/show/21454768-la-vie-en-mieux?from_search=true&search_version=service) ինչ-որ մեկը կարդացե՞լ ա: Նկարագրից էրևում ա՝ «Պարզապես միասինի» նման ա, բայց շատ ավելի կարճ ա: