Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Անձնագրի ուղարկում մի երկրից մյուսը

One_Way_Ticket
18.05.2010, 23:12
Իրավիճակն այսպիսին է:
Անհրաժեշտ է անձնագիր ուղարկել Ռուսաստանից Հայաստան: Ռուսական օրենքներն արգելում են անձնագիրն ուղարկել չուղեկցվող ծանրոցում սահմանից դուրս, այդ պատճառով կուրյերային ծառայություններից օգտվելը պրոբլեմատիկ է: Եթե որևէ մեկը (կամ նրա ծանոթը, ում կարելի է վստահել) մոտ ժամանակները պատրաստվում է Ռուսաստանից (ցանկալի է Մոսկվայից) գալ Հայաստան, խնդրում եմ, տեղյակ պահեք: Դրամական պարգևատրություն, իհարկե, կլինի: Բնականաբար, հետաքրքրում են միայն այն մարդկանց պատասխանները, ում քիչ թե շատ ճանաչում եմ: Շնորհակալություն ուշադրության համար:

Արևածագ
19.05.2010, 12:31
Իսկ ի՞նչն է խանգարում, որ ձեր ծանոթը ուղղակի գա օդանավակայան, մոտենա Երևան թռչող ուղևորներին և որևէ մեկին տա անձնագիրը, իսկ Զվարթնոցում դուք կդիմավորեք: Ինքս այդպես անձնագիր ճամփել եմ: Երկու անգամ: Ու նաև Հայաստանից թռչելիս մի քանի անգամ էլ անծանոթ մարդկանց փաստաթղթեր եմ բերել: Եթե վախենում եք, որ անձնագիրը կկորի(գրեթե անհավանական տարբերակ), թող մոտենան որևէ կնոջ, որ մեկնում է երեխաների հետ, իրերով և այլն, նմանները բարյացկամ հանձն են առնում փաստաթուղթ տեղափոխելն ու շատ պատասխանատու են: Խոստացածդ պարգևատրությունն էլ մի շոկոլադի սալիկի տեսքով լիովին հերիք է:;)

Լուսաբեր
19.05.2010, 12:56
Ճիշտա ասում Թիքեթ, Քույրիկս այս կիրակի երեխայի փաստաթղթերը այդ տարբերակով կուղարկի Մոսկվայից, եթե մարդ չգտավ, մենք այստեղ կդիմավորենք: Իսկ այդ փաստաթղթերը երեխայի ծնողների համաձայնությունն են, որպեսզի երեխային կարողանան երկրից հունիսի սկզբին շտապ տեղափոխեն...
Ես մի հատ իրեն կհարցնեմ, եթե ծանոթ մարդ է գտել ու հարմար է, թող քո ծանոթն էլ իրա միջոցով ուղարկի, ոչ մի մտածելու բան չկա:
Երեկոյան կասեմ, դուք այնտեղ արդեն ձեր հարմարությանը նայեք :)

One_Way_Ticket
19.05.2010, 13:05

Դե ես այդ տարբերակի մասին էլ եմ մտածել: Պարզապես սկզբում փորձում եմ ավելի վստահելի տարբերակները :)

One_Way_Ticket
19.05.2010, 13:11
Ճիշտա ասում Թիքեթ, Քույրիկս այս կիրակի երեխայի փաստաթղթերը այդ տարբերակով կուղարկի Մոսկվայից, եթե մարդ չգտավ, մենք այստեղ կդիմավորենք: Իսկ այդ փաստաթղթերը երեխայի ծնողների համաձայնությունն են, որպեսզի երեխային կարողանան երկրից հունիսի սկզբին շտապ տեղափոխեն...
Ես մի հատ իրեն կհարցնեմ, եթե ծանոթ մարդ է գտել ու հարմար է, թող քո ծանոթն էլ իրա միջոցով ուղարկի, ոչ մի մտածելու բան չկա:
Երեկոյան կասեմ, դուք այնտեղ արդեն ձեր հարմարությանը նայեք :)
Շնորհակալ եմ, Լուսաբեր ջան, բայց այս կիրակին դեռևս շուտ է, ես անձնագիրը վիզայի համար եմ ուղարկել, մի շաբաթից նոր պատրաստ կլինի: