PDA

Դիտել ողջ տարբերակը : Բաժանումից տարիներ անց



Nano2585
18.05.2010, 15:00
Եթե ձեր սիրած աղջիկը 3 տարի անց ձեզ զանգահարեր ու ասեր որ դեռ սիրումա,ինչպես կվերաբերվեիք

Hamo..
18.05.2010, 15:16
Նայած ոնց բաժանված կլինեինք:Եթե ինձ դավաճանած լիներ ու հետո զանգեր, երևի շատ կոռեկտ ձևով հաջողություն կասեի;

Nano2585
18.05.2010, 15:21
Չէ դավաճանած չլիներ

s_hrayr
18.05.2010, 15:28
Կախված թե ինչպես ենք բաժանվել: Եթե նորմալ բաժանված լինեինք (բայց դե չեմ պատկերացնում թե ինչի պիտի բաժանվեինք եթե իրար սիրեինք), ապա նորից միանալու եզրեր կգտնեի ու շատ նորմալ երևույթ եմ համարում էտ զանգը:

Cassiopeia
18.05.2010, 15:40
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը փոխվել է` համապատասխանեցվելով թեմային

ministr
18.05.2010, 16:02
Եթե ձեր սիրած աղջիկը 3 տարի անց ձեզ զանգահարեր ու ասեր որ դեռ սիրումա,ինչպես կվերաբերվեիք

Եթե նաև ավելացնես, թե էդ 2 հոգին ինչ կարգավիճակում են հիմա գտնվում, կասեմ :)

SSS
18.05.2010, 16:06
Իսկ ես կարծում եմ ,ոչ ոք էլ չի կարող ասել,որովհետև ոչ ոք չի ճանաչում այդ տղային ,ամեն մարդ իր ձևով է դատոււմ...հարցի պատասխանը այդ աղջկանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող տալ,քանի որ եթե սիրում է,ապա ինքն էլ բոլորից լավ է ճանաչում այդ տղային

Artgeo
18.05.2010, 16:15
Զանգել ա... Մտածում եմ... Մտածում եմ պոսլատ անել։ Բայց դեռ չեմ կարողանում։

Rhayader
18.05.2010, 16:22
Եթե ձեր սիրած աղջիկը 3 տարի անց ձեզ զանգահարեր ու ասեր որ դեռ սիրումա,ինչպես կվերաբերվեիք

Երեք տարի առաջ սիրածս աղջիկների ռետրոսպեկտիվան հաշվի առնելով, կտապոռեի աղջկան:D

SSS
18.05.2010, 16:25
Զանգել ա... Մտածում եմ... Մտածում եմ պոսլատ անել։ Բայց դեռ չեմ կարողանում։

հլա հեռախոսն ինձ տուր,ես կանեմ

s_hrayr
18.05.2010, 16:42
հլա հեռախոսն ինձ տուր,ես կանեմ
էտ ասելուց ես էլ եմ շատ լավ պետք լինի խաբար կանեք:
P.S. հեսա ետ տղեն կասի ես սրտի ցավով թեմա եմ բացել իրաք կատակներ են անում :)

Dayana
18.05.2010, 17:22
Տարբերակ 1: Սիրում ես ու նորից միանում ես, անկախ նրանից ինչ պատճառով եք բաանվել ու եթե իհարկե էդ միանալու պայմաններում չի մտնում քո կողմից ինչ-որ մեկ ուրիշի թողնելը:
Տարբերակ2: Անկախ նրանից սիրում ես թե ոչ, ուղղակի հանգիստ բացատրում ես, որ հնարավոր չի վերականգնել հարաբերություններն ու առհասարակ, մի անգամ թողնողը հա էլ կթողնի:

Ապե Ջան
18.05.2010, 19:12
Դժվար թե հնարավոէ լինի միանալ: Իմ վերևի գրառման մեջ նշվեց որ մի անգամ թողնողը հա էլ կթողնի ու ես համամիտ եմ այդ մտքի հետ, իսկ իսկապես եթե կա սեր դժվար թե էտ մի որոշ ժամանակով մարի, դժվար սիրակ էակը կարողանա 3 տարի համբերել ու հետո նորից ասի ես քեզ սիրում եմ, արի բարիշենք ու մենք էլի միասին լինենք:

Reh32
18.05.2010, 23:02
ճիշտն ասած չեմ պատկերացնում թե հարցի պատասխանը որ տեսանկյունից ա հետաքրքիր բայց այնուամենայնիվ ամեն ինչ երևի շաաաաատ անհատական ա թե մարդիկ են տարբեր թե իրավիճակները. կամ միգուցե մի քանի տարի առաջվա սիրածս աղջկան այսօր միգուցե հասկանամ որ չեմ սիրել.