PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ կենդանիների մասին



*e}|{uka*
18.05.2010, 14:22
Ոզնին վազելով մտնում ա անտառային դեղատուն ու մոտենալով դրամարկղին դիմում վաճառասեղանի հետևում կանգնած երկու վաճառողուհիներին`սկյուռիկներին.
-Խնդրում եմ ինձ 50 հատ պահպանակ տվեք:
- 50 հա՞տ,:oyհիհիհի՜, հի՜,- սկսում են խնդալ սկյուռիկները:
- 52.... լավ::angry

Ռեդ
18.05.2010, 14:24
-Ինչո՞վ է տարբերվում ցուլը կովից:
-Նրանով, որ երբ ցուլը սկսում են կթել, նա սկսում է ժպտալ: :D:D

***
-Կրիա՜ս, որտե՞ղ է կրիաս :( Տեսե՞լ ես կրիայիս:
-Հա՜, :)), կրիադ Վալոդ ձյաձյայի հետ գարաժում մեխեր է խփում: :))

***
Մամոնտը նստած է, հանգստանում է, ու էդ պահին նրա դիմացից մի խումբ փղեր են դուրս գալիս՝ մեկը մյուսից արա՜գ, իրար հրմշտելո՜վ . . . գալիս են ու «անցնում են» մամոնտի վրայով: Մամոնտը փոսից դուրս է գալիս ու ասում.
-Դե զզվեցրին արդեն էս սքինհեդները . . . :angry:D

Smokie
18.05.2010, 14:44
Պուդելը նստած ա երրորդ հարկի բալկոնում: Փողոցով քայլում ա բուլդոգը, տեսնում իրան ու ասում:
_Արի հետս ման գալու:
_Չեմ կարող, պատժված, բալկոնում փակված եմ:
_Դե դու էլ թռի էդտեղից:
_Ինչի՞, որ մռութս քոնինի նմամվի՞:angry:

Ռեդ
18.05.2010, 15:43
Ուշադրություն, կորել է թութակ: Մինչև 16 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում գտնել: :D

***
Հավն աքլորին գրություն է ուղարկում.
«Արի պահմտոցի խաղանք . . . որ գտնես, կանես հետս էն, ինչ ուզում ես . . . չգտե՞ս՝ ես գոմում եմ»: :))

***
Եթե նապաստակին շատ ծեծեք, ապա նա վերջապես կսովորի լուցկի վառել: Իսկ եթե դադարեցնեք ծեծել, ապա նա կնստի ու կսկսի հանգի՜ստ ծխել . . . :(:))

***
-Կարո՞ղ ես սևուսպիտակ նկարը տարբերել գունավորից: :think
-Այո, իհա՛րկե, ես հենց դրա մասնագետն եմ:
-Ա՛ռ քեզ նկար: :))
-Օ՜, ո՛չ :o Միայն թե սա չէ . . . զեբրան՝ ձյան վրա :D:D

Ռեդ
18.05.2010, 17:37
Մեկը զանգում է կենդանիների խանութ.
-Ալլո՜, բարև ձեզ. երեկ ձեր մոտից ես ծովախոզուկ եմ գնել, որին տանը անմիջապես գցել եմ ակվարիումիս մեջ. նա իսկույնևեթ իջավ-պառկեց հատակին և քնով անցավ: Հարցս էս ա՝ որ արթնանա, ի՞նչ ուտացնեմ . . . :D:D

* * *
Մի գեղեցիկ օրը մի հավ /Հ/ 3 կիլոգրամանոց ձու է ածում: Մոտիկանում են լրագրողները /Լ/.
Լ -Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել: :think
Հ -Չեմ կարող ասել, գաղտնիք է: :oy
Լ -Ձեր հաջորդ պլաններն ինչպիսի՞ն են: :think
Հ -Ածել 6 կիլոգրամանոց ձու: :oy
Մոտիկանում են լրագրողներն աքլորին /Ա/:
Լ -Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել: :think
Ա -Չեմ կարող ասել, գաղտնիք է: :sad
Լ -Ձեր հաջորդ պլաններն ինչպիսի՞ն են: :think
Ա -Ջայլամի գլուխը ջարդել: :sad :angry

* * *
Զեբրան, վագրը, խոզն ու նապաստակը պատրաստվում են թռչել Չինաստան: Նապաստակը.
-Տեսնես՝ մեզ այնտեղ ինչպե՞ս կդիմեն:
Զեբրան.
-Ինձ Զույ: :))
Վագրը.
-Ինձ Վույ: :))
Խոզը.
-Ես փոշմանեցի, չե՛մ թռչում . . . :beee:))

Ռեդ
18.05.2010, 17:51
Կենգուրուն մտնում է բար, մոտիկանում է բարմենին ու մի բաժակ «ջին-տոնիկ» է պատվիրում. բարմենը՝ զարմանք կտրած, լուռ կատարում է պատվերը: Կենգուրուն նստում է ու սկսում խմել: Բարմենը.
-Գգգգիտեեեե՞ք, :o, Մմեեեր բբբբաաաար հհհաազզզաաարից մմմեեեկ է կենգգուրու այցցելլում: :o
-Տնաշե՛ն, ի՞նչ կա զարմանալու, :)) «ջին-տոնիկ»-ի բաժակը 8 դոլլար է, 8 դոլլա՛ր . . . !!!:angry

*e}|{uka*
18.05.2010, 23:01
-Կուդա իձյոմ մի ս Պիտաչկոմ բոլշոյ բոլշոյ սեկրետ:
-Վիննի, իսկ դու զուգարանի թուղթ վերցրե՞լ ես:

Հինատա
18.05.2010, 23:07
Նապաստակը մտնում է դեղատուն և ասում .
-2 կիլո նարինջ կտա՞ք:
Վաճառողը պատասխանում է.
-Մեզ մոտ նարինջ չի վաճառվում:
2-3օր նույնը կրկնվում է և վաճառողը բարկացած ասում է,որ եթե մի անգամ էլ եկար մեխելու եմ պատին:Հաջորդ օրը նապաստակը նորից է գալիս:
-Կներեք մեխ ունե՞ք:
-Ոչ:
-Դե ուրեմն 2 կիլո նարինջ տվեք:

Հինատա
19.05.2010, 15:06
էս շունը անապատով գնում գնում է ծառ չի գտնում անում է տակը:

AniwaR
20.05.2010, 13:44
Անեկդոտ պլանքյաշ թութակի մասին
:)):)):))

Մեկի թութակը պլանքյաշ ա լինում, ոստիկանները մի օր տիրոջը բռնում տուգանում են: Սա գալիս ասում ա թութակին. «Մի հատ էլ ծխել ես, բմբուլներդ քամուն եմ տալու»:sad: Հաջորդ օրը գալիս ա տուն, տեսնում ա սաղ տունը ծուխ, թութակն էլ ինքն իրան փիդրում ա ու երգում. «Ինձ բմբուլ պետք չի՜, ինձ բմբուլ պետք չի՜»::sulel

հ.գ. Մեռնուււ՜մ եմ... :lol

Kuk
20.05.2010, 19:02
Գայլը, աղվեսն ու խոզը ընկնում են փոսը. գայլը նայում ա աղվեսին ու մտածում. «Սեքսը կա:love», նայում ա խոզին. «Ուտելիքը կա:nyam»: Մեկ էլ խոզն ասում ա.
-Գայլ ջան, երգե՞մ լսեք:oy
-Երգի:'
Խոզը երգում ա, որսորդները ձենի վրա գալիս երեքին էլ խփում են, վիրավոր գայլը մտածում ա. «Սեքսը կար, ուտելիքը կար, թե ասա արվե՞ստն ինչիս էր պետք»:

Հինատա
20.05.2010, 22:26
Մրջյունն ու փիղը գնում են պատերազմի:Մրջյունն ասում է փղին.
-Փիղ արի հետևս թաքնվի քեզ չխփեն:

* * *

Մրջյունն ու փիղը ամուսնանում են:Բոլորը իրենց վրա ծիծաղում են:Մի օր փիղը գալիս մրջյունին ասում է.
-Ես քեզանից բաժանվում եմ:
-Բա մեր բալիկը:

Նաիրուհի
20.05.2010, 23:23
Մեկը թութակ է վաճառում, իսկ թութակի մի ոտքից կապույտ թել է կապված, մյուսից՝ կարմիր… Գնորդը հարցնում է.
-Էս թելերն ինչի՞ համար են…
-Դե կապույտը որ քաշում ես, լավ-լավ բաներ է ասում:secret, կարմիրը քաշելիս հայհոյում է:angry…
-Իսկ եթե երկուսը միաժամանակ քաշե՞մ:think
Թութակը.
-Կընկնեմ, ապո՛ւշ:angry

Աթեիստ
23.05.2010, 01:08
Վիննի Թուխը, ինչպես ցանկացած արջ, ամեն ձմեռ քնում էր, ու ամբողջ ձմեռ ծծում էր թաթը։
Պիտաչոկը (հայերեն չեմ հիշում), ինչպես իսկական խոզ, դրանից լավ օգտվում էր։

Միքո
30.05.2010, 15:05
Վինի Թուխը Դնչիկի հետ սեպտեմբերի 1-ինգնում են դպրոց ու ինչպես միշտ շարադրություն պետքա գրեն "Ինչպե՞ս եմ ես անցկացրել ամառը": Դնչիկը խառնված ասումա.
- Վինի, ի՞նչ պետքա գրենք, ախր ամբողջ ամառը ուռել ենք ու վերջ: :o
- Նայի ինչ ենք անում, "ուռելը" փոխում ենք "կարդոլով", ու ամեն ինչ լավ կլինի, կարդալը լավ բանա, սաղ կգնահատեն::think
Հիմա կարդում են Դնչիկի շարադրությունը.
"Արթնացա մի օր առավոտյան, կարդացի մի քիչ, գնացի լվացվեցի, հետ եկա ու էլի կարդացի: Նախաճաշից առաջ մի քիչ էլ կարդացի ու նախաճաշեցի: Մինչև ճաշը կպած կարդացել եմ, իսկ ճաշից հետո քունս տարավ: Դե քնելուց առաջ վերջացրեցի գիրքս: Քնեցի - վեր կացա ու սկսեցի էլի կարդալ: Այդ պահին Թուխը եկավ, միանգամից երևաց, որ ամբողջ օրը կարդացելա: Իրար հետ դւրս եկանք բալկոն: Մեր համար կանգնած կարդւմ ենք, մեկ էլ Իա-Իան եկավ ու ներքևից ասումա.
- Մոտներդ կարդալու բան կա՞:
Ինքն էլ նե՜նց կարդացածա, նե՜նա կարդացածա, ու համ էլ կես հանրագիտարանը ականջի հետևնա դրել:"

Միքո
30.05.2010, 15:23
Վինին ու Դնչիկը քայլում են՝ երկու հատ փուչիկ ձեռները՝ կանաչ ու երկնագույն…
Վինին մտածումա. "եթե վերցնեմ կանաչը, մեղուները կմտածեն, որ գրինպիսից եմ ու կծեծեն ինձ: Իսկ եթե երկնագույնը վերցնեմ… :o չէ՜, ավելի լավա կանաչը:"

Ռեդ
30.05.2010, 15:38
Միայնակ գորտը
Մի միայնակ գորտ, որն իրեն կամպանիա չէր գտնում, զանգում է աստղագուշակ՝ պարզելու, թե իրեն ապագայում ինչ է սպասվում: Նրա անձնական աստղագուշակն ասում է.
-Դուք կհանդիպեք երիտասարդ մի գեղեցկուհու, ով կցանկանա իմանալ ամեն ինչ ձեր մասին:
Գորտն ուրախանում է և ասում.
-Հիանալի է !!! Եվ ո՞րտեղ կհանդիպեմ ես նրան՝ համերգի ժամանա՞կ, աշխատանքիս տե՞ղը, թե՞ զբոսանքի ժամանակ: :think
-Ոչ, -պատասխանեց աստղագուշակը նրան, -կենսաբանության դասին: :D:D

Ռեդ
30.05.2010, 15:52
Երջանիկ պինգվինները
Ավտոտեսուչը նկատում է մի հոգու, ով վարում էր պիկապ՝ մեջը լիքը պինգվիններ: Նա կանգնեցնում է երիտասարդին և ասում.
-Դուք իրավունք չունեք պինգվիններով լի մեքենան վարել այստեղ. անմիջապե՛ս, տարե՛ք նրանց կենդանաբանական այգի:
Երիտասարդը գլխով է անում և շարունակում իր ճանապարհը:
Հաջորդ օրը ավտոտեսուչը նկատում է նույն երիտասարդին նույն պիկապով, որի մեջ լիքը պինգվիններ էին՝ այսօր արդեն բոլորը սև ակնոցներով: Նա կանգնեցնում է երիտասարդին և ասում.
-Ես ձեզ ասացի, չէ՞, որ այս պինգվիններին կենդանաբանական այգի պետք է տանեք: :sad
-Երեկ ես նրանց կենդանաբանական այգի տարա, իսկ այսօր՝ ծովափ եմ տանում . . . :B:D:D

Միքո
30.05.2010, 22:27
Քայլում ու խոսում է իր համար հղի Դնչիկը.
- Իմ սիրա՜ծ գույնը, իմ սիրա՜ծ չափը, մտնո՜ւմ է ու դո՜ւրս է գալիս: Լոշտակ հայվան, դե երեխուդ տիրություն կանես :beee

My World My Space
30.05.2010, 22:45
մեկկն իր բադերին հրապարակում ման ա տալիս: մոտենում ա ոստիկանը.
-ներեցեք, քաղաքացի էստեղ չի թույլատրվում ընտանի կենդանիներին ման տալ, ծրտոտում, փչացնում են հրապարակը
-Բա էն աղավնիներին խի՞ չեք քշում...
-Դե դրանք խաղաղության թռչուններ են....
-կարող ա՞ գիտեք իմ բադերը պատերազմ են երազում.....

My World My Space
30.05.2010, 22:55
Վիննին հարցնում ա Պիտաչոկին.
- Ուզո՞ւմ ես քեզ ֆրանսերեն խոսալ սովորացնեմ.
- Հա
Վիննին վազում ա հեռու , ու գոռալով գալիս ա.
- Պաղլե վու ֆղանսե....,-ու քացով տալիս ա պիտաչոկի ոտին
- ուիիիիիիի՜



Վինին անտառում հանդիպում ա տխուր Իային.
-Ի՞նչ ա էղել Իա
- Ուֆ, հմի էլ ձ*երս եմ կորցրել, կարո՞ղ ա տեսել ես...
- չէէէէէէէ՜, բայց սպասի, նոր ստեղից Բուն էր թռնում, ու թազա ականջողերով էր, ոնցոր.....

My World My Space
30.05.2010, 23:09
Պիտաչոկը գալիս ա Վիննիի մոտ.
- Վին ջան լսել եմ չես կարում մեր անտառում քո համար հարսնացու գտնես, քո համար մի հատ լավ ծովախոզուկ եմ բերել
- Չէ, Պիտ, ես դեմ եմ խառնամուսնությանը, հենա էն Իայի հերն էլ վախտին մողեսի հետ էր ամուսնացել, հմի տղեն սաղ օրը պոչն ա կորցնում....



-Վին, էդ ի՞նչ ես ուտում էդ գառշոկի մեջից
- մեղր
-Բա խի՞ ա տենց վատ հոտ գալիս,
-Երրորդ անգամ եմ ուտում....

Hayk Avetisyan
31.05.2010, 01:24
Կրիան գլուղը խպում ա ստոլբին ասում ա ..
բան ել չի ասում, քաշվում ա ներս

Smokie
07.06.2010, 09:58
Դարի ամենաանիմաստ գիտական փորձի համար, մրցանակ ստացավ այն գիտնականների խումբը, որը փորձեց վիագրան ճագարների վրա:

Rhayader
07.06.2010, 10:14
- Այսօր մենք չորրորդ լաբորատորիայում փորձ էինք անում՝ փղին խաչասերում էինք փղի հետ:
- Իմա՞ստը:
- Կյանքում չէինք տեսել, հետաքրքիր էր...:8

My World My Space
07.06.2010, 10:18
Գերմանացի գիտնականները խաչասերել են մարդուն ու շանը.....
ստացվել է հիանալի վիդեո.....:D

Գալաթեա
14.06.2010, 16:44
Հայր ու տղա ագռավ թռչում են:
Տղան.
- Պապ, էդ ճիշտ ա՞, որ մենք 200 տարի ենք ապրում:
Հայրը.
- Քիչ որ կռռաս, շան տղա, 300 էլ կապրենք:

Monk
15.06.2010, 02:17
Առյուծը որոշում է, որ անտառում ինքը միայն կարող է շքեզ բաշ ու մազեր ունենալ, մյուսները պիտի պարտադիր խուզվեն: Բոլոր կենդանիները ստիպված խուզում են մազերը, մենակ աղվեսն է խորամանկում՝ ափսոսելով սափրել պոչը: Բայց դե շակալը տեղնուտեղը լուրը հասցնում է առյուծին: Առյուծը մի լավ դաս տալու համար բոլոր կենդանիներին հավաքում է և կատաղած մռնչում աղվեսի վրա.
-:angryԷս անտառում ես որ մի հրաման եմ տալիս, դա օրենք է բոլորի համար… Ճիշտ չեմ ասու՞մ, կռի՛ս:
-Ճիշտ ես ասում, շեֆ, բայց… ես կռիսը չեմ էլի, ոզնին եմ:oy

Ռեդ
16.06.2010, 15:23
Անտառում կրիան փորձում է բարձրանալ ծառը. չարչարվում-չարչարվում է, տանջվելով մի քանի ժամ բարձրանում, մեկ էլ մի տեղ ոտքը սայթաքում է, ընկնում է գետնին: Նորից է ուժերը հավաքում, սկսում է բարձրանալ, նորից ոտքը մի տեղ սայթաքում է, ընկնում է ներքև: Այդ ամբողջ ընթացքին հետևում էին երկու՝ էգ ու արու թռչունները, որոնք նստած էին ծառի ճյուղերից մեկին: Մեկ էլ էգը շրջվում է ու ասում արուին.
-Սիրելի՛ս, :this, մենք պետք է ասենք նրան ճշմարտությունն այն մասին, որ իրեն որդեգրել ենք: :D:D

*e}|{uka*
21.06.2010, 21:52
Գայլը անտառով գնում է՝ երգելով ու ծաղիկներ հավաքելով: Նապաստակը տեսնելով գայլին զարմացած հարցնում է.
-Գա՞յլ, ա՜յ մոխրագու՞յն, ծաղիկներ ես հավաքու՞մ:
Գայլը խունջիկ գալով ու քնքուշ, ցածր ձայնով պատասխանում է.
-Ես այլևս մոխրագուուուու՜յն ցեեեեեեմ: :oy

Մուր_Համլետ
21.06.2010, 22:03
Անտառում գազաններով ընկնում են փոսը: Անցնում ա մի քանի ժամ, սրանք սովածանում են: Որոշում են սաղովի անեկդոտ պատմեն, ում անեկդոտի վրա գոնե մեկը չծիծաղեց, դրան ուտում են:
Սկսում են պատմել: Առաջինը նապաստակն ա պատմում: Սաղ ծիծաղում են, բացի ընձուղտից: Դե նապաստակին ուտում են :angel
Հետո հերթը հասնում ա գայլին: Նենց անեկդոտ ա պատմում, որ ոչ ոք չի ծիծաղում, բացի ընձուղտից: Սաղ հարցնում են.
- Խի՞ ես ծիծաղում, ինչ անեկդոտ պատմեց որ: :[
- Էն նապաստակի անեկդոտը այ սենց անեկդոտ էր :hands:hands:hands
:D:D

*e}|{uka*
22.06.2010, 21:19
Նապաստակը իր համար անտառով գնում ա, մեկ էլ տեսնում ա արջը լրիվ ուռած վիճակում թփի կողքը վեր ա ընկած.
-Բարև բաբյոռ(կուղբ) :
-Ա՞րջ, լավ չե՞ս, հո գլխի վրա չե՞ս ընկել... ես բաբյոռ չեմ, նապաստակ եմ::beee
-Չէ դու բաբյոռ ես, քեզնից ի՞նչ նապաստակ... արի գնանք գայլից հարցնենք:
Երկուսով մոտենում են գայլին:
-Բարև գայլ:
-Բարև գայլ:
-Բարև արջ, բարև բաբյոռ(կուղբ):
-Գա՞յլ, դու էլ լավ չե՞ս :o, ես բաբյոռ չեմ, նապաստակ եմ:
- Ի՞նչ նապաստակ :))... բաբյոռ ես դու լրիվ, բաաաաաաա՜բյոռ(կուղբ): Ուզում ես գնանք բուից հացնենք, չես հավատում:
Երեքով գնում են բուի մոտ:
-Բարև բու:
-Բարև բու:
-Բարև բու:
-Բարև կուղբեր(բաբյոռներ) ջան: :}

http://img202.imageshack.us/img202/8429/babyory.jpg (http://img202.imageshack.us/i/babyory.jpg/)

Մարկիզ
23.06.2010, 20:02
Ցուլն ու արու առյուծը որոշում են «լևի» գնալ: Ցուլն առաջարկում է այնուամենայնիվ զանգահարել տուն և ասել ընտանիքի անդամներին, որ այդ գիշեր տուն չեն գնալու:
Ցուլը վերցնում է բջջային հեռախոսն ու զանգում.
- Կնի՞՞գ, բարև… Ի՞նչ կա, աղջի՛: Քնե՞լ են էրեխեքը… Հա՞: Դե լսի՝ ինչ եմ ասըմ… Հըմի ես առյուծ ախպոր հետ էթըմ եմ լևի: Չսպասեք ինձ: Պառկեք, քնեք… Էս գիշեր չեմ գա տուն: Եղա՞՞՞վ, ա՛յ աղջի… Լա՛վ, հաջող:
Անջատում է հեռախոսն ու ինքնագոհ հայացքով նայելով առյուծին ասում.
- Տեսա՞ր, առյուծ ապեր: Կարա՞ս զանգես կնգադ, սենց խոսաս…:))
Առյուծը մտածելով գլուխը քորում է և պատասխանում:think.
- Հա, բայց իմ կնիկն առյուծ ա, քոնը՝ կով…:}

---------- Ավելացվել է՝ 21:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:58 ----------

Էշին (ավանակին) հարցնում են, թե ինչ գույն է նա ամենից շատ սիրում:
-Կարմի՜՜՜՜ր:),-պատասխանում է էշը…
Ցլին են հարցնում, թե ինչ գույն է նա սիրում:
-Կանաչ, կապույտ, դեղին, գալըբոյ, առանժըվի, սև-սիպտակ…
-Իսկ ինչու՞ ես այդպես ջղայնանում ու հարձակվում, երբ քեզ կարմիր գույն են ցույց տալիս:
-Արա դե, ախպեր, ոնց-որ մարդու էշի տեղ դնեն::angry

Annushka
25.06.2010, 11:53
Գորտը բարկացած պատմում է ընկերուհուն.
-Լսի, սա ինչ դար ա, 2 օր առաջ գնացել էի կողքի թաղ՝ խանութ: Բռնեցին հինգ հոգով բռնաբարեցին: Երեկ էլ գնացի, էլի նույնը:
-Վաաայ, բա ինչ ես անելու:
-Հեչ, վաղն էլ եմ գնալու::D

Ուլուանա
27.06.2010, 23:44
Աղվեսը վազում է անտառով, հանկարծ տեսնում է, որ Ագռավը, ծառին նստած, պանիր է ուտում: Աղվեսը մի փայտ է գտնում, մոտենում Ագռավին և փայտով հարվածում: Ագռավն ընկնում է գետնին, Աղվեսը վերցնում է պանիրը և հեռանում:
Ագռավն ուշքի է գալիս և ասում.
– Ա՜յ քեզ բան, էս ո՞նց են կրճատել առակը :o :bad։

ՆանՍ
28.06.2010, 11:40
Մի օր աղավնին մոտենում ա ագռավին,ասում ա`լսել եմ դուք 200 տարի ապրում եք, հա? ,ագռավն էլ ասում ա`ախչի, որ չկռռաս, կարող ա ավելի շատ ապրեմ::angry

TigranM
28.06.2010, 21:59
Երկու լու պառկած շան վրա աստղերին են նայւմ : մեկ էլ սրանցից մեկը մյուսին հարցնումա, տենաս ուրիշ շների վրա կյանք կա:think.

Monk
01.07.2010, 03:10
Երկու արծիվ վեհորեն նստած են ժայռերի կատարին, նայում են իրենց ոտքերի տակ փռված երկրին և ծույլ-ծույլ զրուցում են: Մեկ էլ որտեղից որտեղ մի ճնճղուկ է հայտնվում և թառում արծիվների կողքին: Սրանք շշմում են.
-Դու ո՞վ ես :o
-Արծիվ եմ;)
-Իիի... բա էս ի՞նչ ա վիճակդ:8
-Հիվանդ եմ. էղա՞վ, արա՛ :angry

Աբելյան
01.07.2010, 19:37
Գայլը Վիա Գրայի ազդեցության տակ անտառը տակնուվրա ա տալի որ մի հարմարանք գտնի, բայց բոլոր կենդանիները փախնում են: Հանկարծ գայլը Գնդիկ Բոքոնիկին ա տենում, վազում ա հետևից, Գնդիկ Բոքոնիկը չի կարում փախնի, սրան բռնում ա, սկսում ա վրեն հարմարանք ման գալ: Շուռումուռ ա տալի, չի գտնում...
-Ուր ա... Ուր ա... Ուր ա...
Գնդիկ Բոքոնիկն էլ հասկանում ա Գայլի մտադրությունը ու երբ որ տենում ա պրծում չկա, ճարահատյալ ասում ա.
-Բաց թող ինձ այ իզվրաշեն...
Գայլը ավելի եռանդով ա սկսում շուռումուռ տալ...
-Ուրդուց խոսաց, ուրդուց խոսաց...

Նանո
10.07.2010, 01:50
Դևը բռնում ա հային, թուրքին ու վրացուն ու ասում ա.
-Արա էլի դուք::dance

Ուլուանա
28.07.2010, 01:24
Հայր կենգուրուն.
– Սիրելիս, չե՞ս ուզում մի երեխա էլ ունենանք։
Մայր կենգուրուն.
– Դու մոռանում ես, սիրելիս, որ երկու երեխայից ավելին ունենալը մեր գրպանի բանը չի։

Smokie
30.07.2010, 15:06
_Ասացեք խնդրեմ, ձեր կապած շունը թողնու՞մ է իրեն մոտիկ գալ:
_Իհարկե, հակառակ դեպքում ինչպե՞ս է նա ձեզ կծելու:
:D

Smokie
30.07.2010, 15:40
Մի մարդ ձմռանը մոլորվում է անտառում: Քայլում է անտառով եւ գոռում:
_Օգնեցեեեեեե՜ք, փրկեցեեեե՜ք, աուուուուուուուուու՜::aaa
Հանկարծ զգում է, որ մեկը ուսին թփթփացնում է: Շուռ է գալիս ... արջն է որջից դուրս եկել:
_Ինչու՞ չես թողնում քնել::|
_Մոլորվել եմ:
_Բայց ինչի՞ ես գոռում:esim
_Դե, որ մեկնումեկը լսի:
_Հիմա, որ ես լսեցի, դրանից թեթեւացա՞ր:

Ռեդ
01.08.2010, 23:44
Վարազների մի խումբ վազում է անտառի միջով, մեկ էլ թփերի ետևից դուրս է գալիս մի լակած նապաստակ ու ասում.
-Սալի կտորնե՞ր, հլը կանգնե՛ք:
Վարազները կանգնում են, նապաստակը շարունակում է.
-Սալի կտորնե՞ր, պռոբլեմ ունե՞ք:
Վարազները գլխի շարժումով հասկացնում են՝ ոչ:
-Դե ուրեմն, սալի կտորներ, ցվրվեցիք ստուց, թափո՛վ:
Վարազները խուճապահար փախչում-գնում են գայլի մոտ ու վերջինիս պատմում կատարվածը: Հաջորդ օրը նույն խումբը գայլի հետ վազում է անտառի միջով: Մեկ էլ թփերի ետևից դուրս է գալիս նույն նապաստակը՝ էլի լակած, ու ասում.
-Սալի կտորնե՞ր, հլը կանգնե՛ք:
Վարազները կանգնում են, նապաստակը շարունակում է.
-Սալի կտորնե՞ր, պռոբլեմ ունե՞ք:
Գայլը.
-Ե՛ս եմ քո պռոբլեմը:
Նապաստակը հեռանում է թփերի ետևը, քիչ անց վերադառնում է լակած արջի հետ ու ասում.
-Սալի կտորներ, ցվրվեցիք ստուց, թափո՛վ: Իսկ պռոբլեմը մնաց:
:D:D

Ռեդ
03.08.2010, 00:10
Թութակն ինքնաթիռում ասում է ստյուարդեսային.
-Է՛յ, փչացա՛ծ, վիսկի՛ բեր, որքան հնարավոր է շուտ:
Նա բերում է վիսկին: Քիչ անց թութակն ասում է.
-Այծի ծնու՛նդ, վիսկի՛ բեր, շու՛տ:
Քիչ անց նա կրկին լուռ բերում է վիսկին:
Այդ պահին մի հոգի, ով նստած էր թութակի ետևում, մտածում է, թե կարող է վարվել նույն կերպ. նա ասում է.
-Ա՛յ պոռնիկ, գարեջուր բեր, ծարավ մեռնում եմ:
Ստյուարդեսան այլևս չի դիմանում. նա գնում ու ամեն ինչ պատմում է կապիտանին: Կապիտանը որոշում է թութակին ու էդ մի հոգուն դուրս շպրտել ինքնաթիռից: Թութակն ասում է իր ետևինին.
-Ապեր, թռչել չկարողանալով հանդերձ դու շա՛տ անհանգիստն ես:
:D:D

Hakob9110
10.08.2010, 20:59
Երկու կրիա ծովափով քայլելիս երգում են Нас не догонят,Нас не догонят!

Maverick
11.08.2010, 02:06
Ամենադժբախտ կենդանին ութոտնուկնա, իրա մոտ ոտքերը ականջներից են աճում, ձեռքերը հետույքից, հետույքնել ականջներովա... :))

Ռեդ
14.08.2010, 00:06
Կենդանաբանական այգում.
-Հայրիկ, այս գորիլլան մեզ վրա շատ բարկացած հայացքով է նայում:
-Աղջիկս, հանգստացի, մենք հլա դրամարկղի մոտ ենք:
:))

Taurus
08.09.2010, 19:19
Մի շուն անապատում, արագ-արագ վազվզում է այս կողմից այն կողմ, իրեն տեղ չի գտնում,... մեկ էլ կանգնում է ու կատաղած, դուրս ցցված աչքերով, մի կերպ հաչում.
- վեեեե...րջ 5 րոպեից էլ ծառ չգտա, տակս եմ անելու!

Ուլուանա
11.10.2010, 23:48
Անտառում խանութ են բացում։ Երկար հերթ է շարվում։ Նապաստակն առանց հերթի մոտենում է խանութին։ Արջը բռնում է սրա ականջներից ու ասում.
– Գնա հերթ կանգնիր :nono։
Եվ այդպես երկու օր։ Երրորդ օրը նապաստակը կրկին մոտենում է առանց hերթի։ Արջը նորից բռնում է ականջներից ու ասում.
– Գնա հերթ կանգնիր :nono։
Վերջապես նապաստակը չի դիմանում.
– Գրո՛ղը տանի։ Երրորդ օրն է՝ խանութը չեմ կարողանում բացել :angry։

StrangeLittleGirl
14.10.2010, 15:34
Արու դինոզավրը մոտենում է դինոզավրուհուն.
- Հը՞:
- Հըը:
Հաջորդ դինոզավրուհուն.
- Հը՞:
- Հըը:
Երրորդին.
- Հը՞:
- Հըը:
Վերջը ջղայնանում ա, ասում ա.
- Տենց եք անում էլի, որ վերանում ենք:

Smokie
25.10.2010, 11:25
Հանդիպում են երկու կատու՝ Չաղը եւ Նիհարը: Սկսվում է զրույցը:
Չաղ: Լսիր, քեզ նայելիս կարելի է կարծել, որ երկրում սով է:
Նիհար: Իսկ քեզ նայելիս կարելի է կարծել, որ դու ես պատճառը:

Zhor(ARM)
25.10.2010, 11:58
Նապաստակը գնում է խանութ և ասում.
_Ինձ 2 կիլո նարինջ կտաք, վաճառողը ասումա, նարինջ չկա.
մի քանի օր շարունակ նապաստակը գալիսա նարինջա ուզում, վաճառողը զայրանումա և ասում.
_մի անգամ էլ եթե գաս նարինջ ուզես,քեզ կմեխեմ պատից.
հաջորդ օրը նապաստակը գալիսա և ասում.
Մեխ ունեք? վաճառողն ասումա չէ:
նապաստակն էլ ասումա.
_դե որ չէ, ինձ 2 կիլո նարինջ տվեք.:hands

Zhor(ARM)
25.10.2010, 17:48
Ոչխարը օվկիանոսով լողումա, ագռավը տենումա և ասում .
_ուր ես գնում.
ոչխարն ասումա աֆրիկա,
ես ագռավնել ասումա աֆրիկան ետ կողմը չի,
ոչխարնել պատասխանումա
_ինչ անեմ որ ետ կողմը չի, մեկա տեղ չեմ հասնելու.:P

Նաիրուհի
26.10.2010, 01:47
Խխունջը ճանապարհով գնում է, մեկ էլ կրիան՝ վըզզզզզզզ... :D

Smokie
05.11.2010, 19:33
Մի ընկեր պատմում ա մյուսին:
_Աշխարհի ամենախելացի թռչունը թութակն ա: Իմ ապուպապը 100 տարի առաջ թութակ էր գնել արտասահմանից: Էդ խելացի թռչունը 100 տարի ոտերով հրում էր վանդակը ու հա՛ գոռում «Պիաստրնե՜ր, ասեցի պիաստրնե՜ր, պիաստրնեեեե՜ր գրողը տանիիիի՜»::angry Իսկ էս վերջերս թութակը սատկել ա:
_Էդքանը՞::o
_Չէ, վանդակում իսկականից պիաստրներ գտանք::aha

Kuk
17.12.2010, 20:53
Փիղը տկլոր տղա ա տեսնում.
-Ախպեր, դու սրանով ոնց ե՞ս շնչում:o

Tianshi
21.12.2010, 19:50
Առյուծը անտառով քայլում է, հանկարծ տեսնում է աղվեսին.
-Դու ով ես?
-Ես աղվեսն եմ
-Գրանցում եմ քեզ “աղվես” : Վաղը առավոտյան կգաս ինձ մոտ: Նախաճաշին քեզ կուտեմ::nyam
Աղվեսը լաց եղավ::cry Առյուծը գնաց աառաջ, հանդիպեց արջին:
-Դու ով ես?
-Ես արջն եմ
-Գրանցում եմ քեզ “արջ” : Վաղը ցերեկը կգաս ինձ մոտ: Ճաշին քեզ կուտեմ::nyam
Արջը լաց եղավ::cry Առյուծը գնաց աառաջ, հանդիպեց նապաստակին :
-Դու ով ես?
-Ես նապաստակն եմ եմ:)
-Գրանցում եմ քեզ “նապաստակ ” : Վաղը երեկոյան կգաս ինձ մոտ: Ընթրիքին քեզ կուտեմ:
-Իսկ կլինի չգամ?:sulel
-Կլինի, ջնջում եմ քեզ..:D:D



Մի մարդ ձմռանը անտառում կորում է: Ստիպված քայլում է ու աջ ու ձախ բղավում է.
-Օգնեցե~ք, Փրկեցե~ք, աուււ~….:aaa:aaa
Մեկ էլ զգում է ինչ-որ մեկը իրա ուսին ա ձեռք տալիս: Թեքվում է, տեսնումէ, որ արջն է որջից դուրս եկել :
-Ինչի չես թողնում քնեմ?:nono
-Դե մոլորվել եմ:mda
-Բա ինչի ես ձենդ գցել գլուխդ?
-Դե կարողա մեկը լսի
- Է հա , ես լսեցի, թեթեվացար?:D;)

Հավը 5կգ-անոց ձու է ածում: Սաղ լրագրողները գալիս հավաքվում են, հավին հարցուփորց են անում: :scen
- ԻՆչպես դա ձեզ հաջողվեց?
- գաղտնիք է.:beee
- Իսկ որոնք են ձեր ապագայի պլանները?
- Ածել 7կգ-անոց ձու:
Լրագրողները դիմում են աքլորին .:scen
- Ինչպես դա ձեզ հաջողվեց?
- Գաղտնիք է::beee
- Իսկ որոնք են ձեր ապագա պլանները?
- Ջայլամի գլուխը պիտի ջարդեմ!:goblin:angry

Թամարա
02.01.2011, 02:36
Մեկը ընկերոջը հարցնում է.
-Քեզ ինչ նվեր առնեմ ծնունդիդ:
Ասում է՝խոսող թութակ:
Գնում ահագին ման է գալիս չի գտնում,մի բու է առնում բերում է ասում է՝բայց դեռ խոսալ չգիտի:Ընկերը ուրախ-ուրախ տուն է տանում:Մի ամսից նվիրողը զանգում է.
-Հն խոսու՞մ է:
Ասում է.
-Չի խոսում,բայց ուշաադիր լսում է:8

Ռեդ
09.01.2011, 21:52
Իրականում խոզուկները երեքը չէին, չորսն էին: Չորրորդը ոչինչ չէր կառուցում, միշտ թրև էր գալիս անտառով, խմում էր ու ծխում: Եվ նրա անունն էր Նախ-նախ :B:


***

-Շունս նե՜նց վախկոտ ա: Հենց մեկը դռան զանգը տվեց, չէ՜, կվազի կմտնի մահճակալի տակ:
-Հա ինչ անենք, մտնում ա թող մտնի:
-Ախր էդպես մենք երկուսով էնտեղ տեղ չենք անի :oy:

Թամարա
10.01.2011, 02:35
2 մոծակ թռչում են,հանկարծ մեկը ընկնում է,մյուսը հասնում է ետևից հարցնում է՝քեզ ի՞նչ եղավ:Ասում է.
-Աչքս ճանճ մտավ:)

Ռեդ
16.01.2011, 14:43
Հայր նապաստակը սովորեցնում է որդուն.
-Բալես, մենք թույլ կենդանիներ ենք, դրա համար ամեն ինչ պետք է արագ անենք, որ չհասցնեն մեզ ուտել: Օրինակ, տեսնու՞մ ես էս չորս էգերին:
-Հա, տեսնում եմ:
-Դե հեսա տես ես դրանց ինչ ... մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս. փորձիր կրկնել:
-Մեկ, երկու, երեք:
-Չէ, շատ դանդաղ ես: Փորձիր կրկնել ավելի արագ:
-Մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս, հի՛նգ ... վա՜յ, կներես, պա՛պ :}:

Ռեդ
16.01.2011, 15:03
Մի անգամ աղվեսը, գայլն ու խոզը ընկնում են փոսի մեջ:
Աղվեսը մտածում է. «Խոզը կա՝ ուտելիքը կա, գայլը կա՝ անասունն ինձ կբռնաբարի, բայց դե, էլ ինչ արած, կարևորը՝ ուտելիքը կա, չեմ կորի»:
Գայլը մտածում է. «Խոզը կա՝ ուտելիքը կա, աղվեսը կա՝ սեքսն էլ կա, ուռա՜»:
Խոզը տխուր հայացքով նայում է մեկ գայլին, մեկ աղվեսին ու ասում.
-Վերջս եկել ա, ի՜նչ արած, թողեք գոնե մահվանիցս առաջ երգեմ :this:
-Դե երգի, ուրախացրու մեզ, -ասում է գայլը:
Խոզն ամբողջ ուժերը հավաքելով ձենը գցում է գլուխը, մի հատ էնպիսի վայնասուն է դնում անտառով մեկ, որ մոտակայքում գտնվող որսորդները լսում են ձենը, գալիս են ու կրակում են գայլին ու աղվեսին: Գայլը վերջին շունչը քաշելով մտածում է. «Արյա դե ասաա ուտելիքդ կար, սեքսդ էլ կար, բա շոու՞ն ինչ էիր անում...»:

Թամարա
17.01.2011, 02:51
-Տղերք, արջ եմ բռնել...
-Հլը բեր տենանք
-Չի թողում

V!k
19.01.2011, 04:38
Մի քանի չղջիկ ծառից կախված են լինում, չղջիկներից մեկը հանկարծ ցից կանգնում է.....
Սրանցից մեկն ասում է.
- Ուֆ, էս Վալոդն էլ մնում մնում ուշաթափվումա.....

Թամարա
19.01.2011, 05:48
Նապաստակը հարբած մտնում ա բար,ասում ա.
-Հեսա ստեղ մեկի բերանը ջարդվելու ա
Բռնում սրան լավ ծեծում դուրս են շպրտում,ասում ա՝ասում էի չէ՞

V!k
28.01.2011, 03:21
2 ուռած կով քայլում են,մեկը ասում ա.
-Մուուուուուուուուո..
են մյուսն ասում ա
-Հորս արև ես էի ուզում ասեի...

V!k
05.02.2011, 17:20
-Ի՞նչ ես անում
-Շանս հետ շախմատ եմ խաղում.
-Կարողանու՞մ ա խաղալ,
-Ղալաթ ա անում, 4:1 կրում եմ...:D

V!k
06.02.2011, 19:55
Մի մարդ անտառով գնալուց դեմ դիմաց հանդիպում է առյուծին: Տեսնելով, որ ուրիշ ելք չունի, ծնկի է գալիս և աղոթում Աստծուն.
- Տեր Աստված, խնդրում եմ մի քիչ քրիստոնեության զգացում տուր ես առյուծին:
էտ նույն պահին առյուծը ծնկի է գալիս ու ասում.
-Տեր Աստված,խնդրում եմ օրհնիր այս կերակուրը… :D

Նաիրուհի
14.02.2011, 12:56
Զեբրը երկար մտածում էր, թե իրեն ի՞նչ ցույց տվեց ոստիկանը:

Ռեդ
15.02.2011, 21:55
Երևանի գազանանոցից փախել է սոված փիղը՝ դուրս սողալով ճաղավանդակի միջով :}:

Հայկօ
07.03.2011, 22:06
Գիշեր, աստղեր, լռություն: Չղջիկը օդում թռչում ա : Մեկ էլ հանկարծ ԳԸ՜ՄՓ... Բետոնից պատ: Չղջիկը պատի վրայով սողում ա ներքև ու մտածում.
- Էս փլեերը մի օր գլուխս ուտելու ա...

impression
07.03.2011, 22:20
Էս նապաստակի կյանքը շատ դժվար էր անտառում: Գայլն իրեն որտեղ բռնում՝ բռնաբարում էր: Անտառն էլ՝ փոքր, գայլն էլ՝ ամբողջ օրը թրև էր գալիս, նենց որ օրական մի վեց-յոթ անգամ հեչի պես նապաստակին ռաստ էր գալիս ու տեղում բռնաբարում: Նապաստակն արդեն չէր դիմանում: Վերջը որոշեց գնալ առյուծի մոտ, բողոքել, խնդրել, որ սաստի գայլին: Էդպես գալիս է առյուծի մոտ, դարդերը պատմում, առյուծը գայլին բռնել է տալիս ու խրատում.
- Այ տղա դու հո վայրենի չես: Օրը վեց-յոթ անգամ բռնաբարելը որն էր: Սրանից հետո օրը մի անգամից ավել բռնաբարես՝ շանսատակ կանեմ:
Նապաստակին էլ պատվիրում է մոտը մի տետր պահել, ուր կգրանցի հետագա բռնաբարությունների քանակն ու ամսաթիվը, որ հետո իրեն ցույց տա:
Էս գայլը դրանից հետո էլի օրը մի վեց-յոթ անգամ ռաստվում ա նապաստակին, բռնաբարում, մի հատ էսօրվա տեղը, մի հատ վաղվա, մի հատ մյուս օրվա.... երկու տարի անց-ի համար... նապոն էլ խելոք-խելոք գրանցում կատարվածը:
Մի օր հանդիպում է առյուծին:
-Նապո՞ հը, կյանքդ ոնց ա՞:
- Ամեն ինչ նույնն ա, թագավորն ապրած կենա, ուղղակի թղթաբանությունն ա շատացել...

hayt.am
08.03.2011, 00:49
Հավի ճուտը մորը հարցնում է
Մամա էդ ճիշտա որ մեզ արագիլնա բերել:
Հա բալես բայց հորդ չասես

******************************
Առյուծը հրաման է հանում որ ով անտառում սատկած կենդանի բռնաբառի ուտելու է:
Նապաստակը մի սատկած փիղա գտնում ու սկսումա իր գործը առյուծը հետևից դուրսա գալիս ու ասում. Բռնվեցիիր: Նապաստակը թե վաաայ սատկեց:

******************************

Երկու հարբած լու բառից դուրս են գալիս մեկը մյուսին ասումա
Արա ոտով գնանք թե մի հատ շուն բռնենք

******************************

Երկու գրիպի վիռուս իրար հետ խոսում են մեկը ասումա.
Արա մենակ տենաս երեկ ինչ աղջիկ եմ անկողին գցել:

******************************
Մի ցեցը մյուսին ասումա. Ես մարդկանց մոտ ընենց պատիվ ունեմ որ հետց թռնում եմ սաղ սկսում են ծափ տալ :)

Jarre
23.04.2011, 10:22
Ոզնին ու օձը իրար հետ ամուսնանում են փշալար ա ծնվում

Նաիրուհի
26.10.2011, 18:29
Կինը սիրում է ականջներով, տղամարդը՝ աչքերով, շունը՝ քթով, և միայն նաաստակնն է, որ սիրում է՝ ինչով պետք է ;):D

Էլիզե
27.10.2011, 20:40
Նապաստակն ու Սկյուռիկն ամուսնանում են: Ապրում են ուրախ ու երջանիկ, բայց բալիկ չեն ունենում: Գնում են բժշկի մոտ պարզելու` ինչի բալիկ չեն ունենում:
Բժիշկը ստուգումից հետո ասում է.
-Մմմմ... բանը նրանումն է, որ Նապաստակ ջան, դու տղա ես... Սկյուռիկ ջան...մմմ... դու էլ ես տղա....

_Հրաչ_
01.01.2012, 21:00
Ագռավին հարցնում են.
- Էդ ճի՞շտ ա, որ 200 տարի ապրում ես:
- Որ չկռռաս, 400 էլ կապրեմ,_ պատասխանում ա ագռավը: :P

V!k
20.10.2013, 02:52
Oձը կանեփի դաշտից դուրս ա գալիս, ասում ա.
- Կու-կու, վայ, ֆշշշշշշ:crazy

Լեո
04.08.2014, 14:44
Հին անեկդոտ ա, բայց լավն ա, մի քիչ էլ 18+ :))

Փիղը գրգռված, ծառեր արմատախիլ անելով, անտառով գնում ա, փորձում ա մեկին գտնի, որ բավարավի, հանգստանա: Կենդանիները սաղ փախչում թաքնվում են, որ աչքին հանկարծ չերևան ու իզուր տեղը չբռնաբարվեն: Մեկ էլ էդ պահին Գնդիկ-բոքոնիկն ա անցնում, փիղը բռնում սկսում ա շուռ ու մուռ տալ, չի կարողանում հասկանա՝ ինչ կենդանի ա, ոնց վարվի :sad
Մեկ էլ Գնդիկ-բոքոնին ասնում ա.
-Բաց թող ինձ, խնդրում եմ:
Փիղը պայծառացած.
-Վայ, էն որտեղից խոսեց http://smayls.ru/data/smiles/smayliki-razborki-42.gif

:))

The silent river
30.08.2014, 00:24
-Պապ, պապ արի կատու առնենք պահենք է՛լի:
-Է՜ բալես, սաղ օրը պատերի տակին ք**ելով ման կգա:
-Դե ուրեմն բեր վագր պահենք:
-Չէ է՜ բալես, սաղ օրը պատերի տակին ք**ելով ման կգանք:

SSS
25.11.2014, 12:20
Առյուծը ժամանակավորանտառը հանձնումա մկանը ու գնում արձակուրդ;հետա գալիս ու անտառը գտնում ավերակների մեջ.
-Էս ինչ ես արել այյյ մուկկկ
-Նախ մուկ չի, պարոն Աբրահամյանա..:P

Smokie
25.07.2016, 17:34
Առյուծը հավաքում է գազաններին ու հայտարարում:
- Ուրեմն այսպես. Այսօր ուտելու ենք մեր միջի ամենավախկոտին::diablo
Նապաստակն իսկույն վազում է կենտրոն:
- Թույլ չեմ տա վարազին նեղացնեե՜լ:goblin

_Հրաչ_
27.12.2016, 23:15
Կենսաբանության դաս ա, դասախոսը կովերի բազմացման, բեղմնավորման մասին ա պատմում, էդ ընթացքում մի ուսանող ձեռք ա բարձրացնում.
-Ասա, Վալոդիկ:
-Իսկ կովերին աբորտ անում ե՞ն:
-...Ըըըը, հմմմ... ճիշտն ասած չգիտեմ,_ու լռվում ա դասախոսը, չի կարում շարունակի միտքը,_սպասեք, մի հատ դուրս գամ, ծխեմ, կգամ, կշարունակենք թեման:
Դուրս ա գալիս, սենց խորացած էդ հարցի մեջ, մտածում ա՝ ոնց պատասխանի ուսանողի հարցին, տենց մտահոգ դեմքով պատին հենված ծխում ա, մոտակայքով դռնապանն ա անցնում, որոշում ա հարցնի՝ մտածելով, որ մեծ մարդ ա, կարող ա իմանա, լսած լինի:
-Սուրեն պապի, կարող ա՞ իմանաս՝ կովերին աբորտ անում ե՞ն:
Սուրեն պապը, սկզբից հարցի տրամաբանությունը չհասկանալով, նայում ա դասախոսի մռայլ դեմքին, հետո ձեռքի ծխախոտին, ապա սթափվում, հիշում ա հարցը, հետո նորից նայում ա դեմքին ու ասում.
-Էս իի՜նչ քաշվել ես քաշվել, ապեր:

_Հրաչ_
13.06.2017, 21:35
Մեկն իրա թռչունների խանութում թանկանոց թութակ ա ծախում, 5000 դոլլար գին ա դնում: Մի օր խանութ ա մտնում մի հարուստ, բարետես արտաքինով ու քիչ մը վուլգար հագնված կին, տեսնում ա թութակը, նայում գինն ու հարցնում.
—Ձեր թութակն ինչո՞ւ ա էսքան թանկ:
Վաճառողը.
—Շատ պարզ խոսում ա, բոլոր հարցերին պատասխանում ա, այ, օրինակ, մի հարց տուր, կհամոզվես:
—Հա՞: Լավ: Թութակ, օրինակ, որ ես մտա խանութ, ինձնից ի՞նչ տպավորություն ստացար:
Թութակը.
—Պուտանկի տպավորություն թողիր:
Էս կինը գժվում, թողում, գնում ա: Խանութի տերն էլ էս թութակին ասում ա.
—Արա, լսի, այ համբալ, էս էլ որերորդ հաճախորդն ա, վիրավորում ես, դրա համար էլ չես վաճառվում, եթե մեկ էլ հաճախորդներին տենց գռեհիկ պատասխաններ ես տվել, ջուրը եռացնելու եմ, քեզ գցեմ մեջը, խաշվես, գնաս:
Էս թութակը ներողություն ա խնդրում, ասում ա՝ էլ չի անի: Հաջորդ օրն էն կինը նորից գալիս ա, փոշմանած ա լինում, մտածում ա՝ դե թութակ էր, ոչինչ, առնենք, թող տանը լինի, բոլորին կզարմացնի: Գալիս, մոտենում ա թութակին.
—Թութակ, ես որ մտա ձեր խանութ, ի՞նչ տպավորություն ստացար ինձնից:
—...Նորմալ, պարկեշտ և առաքինի կնոջ:
—Լավ, եթե ես քեզ առնեմ, մեր տուն տանեմ, տեսնես, որ մեր տուն տղամարդ ա մտնում ու համբուրում ինձ, ի՞նչ կմտածես իմ մասին:
—Կմտածեմ, որ ամուսինդ ա:
—Ես ամուսնացած չեմ:
—Դե ուրեմն ես կմտածեմ, որ նշանածդ ա կամ սիրում եք իրար:
—Նշանված էլ չեմ, համ էլ էդ տղամարդուն չեմ սիրում: Ուղղակի գա, հանվենք, մտնենք անկողին ու լկտի բաներ անենք, էդ ժամանակ ի՞նչ կմտածես իմ մասին:
Էս թութակն էլ չի դիմանում.
—Ա շեֆ ջան, էլ չեմ դիմանում, էն ջուրը դիր տաքանա:

Smokie
15.02.2019, 14:22
Արծիվը թռչելիս նկատում ա, որ գետնին ինչ-որ բան ա փայլում: Իջնում ա ցած՝ օղու շիշ ա: Ուրախ-ուրախ վերցնում ա, ուզում ա էլի թռչի, մեկ էլ հանկարծ գորտը կռկռալով, ցատկոտելով մոտենում ա:
- Արծիվ ջան, էս սպորտային վազքիցս ծարավել եմ, տուր խմեմ է՛լի: :(
- Առ գորտ ջան: Մենակ զգույշ հաա՝ շատ չխմես, ի՞նչ իմանաս ինչի կվերածվես դրանից հետո: :acute
Գորտը վերցնում ա, մտնում թփերի հետևը, իսկ էնտեղ գետաձին/բեգեմոտը հենց տեսնում ա՝ ձեռքից վերցնում ամբողջը մի վայրկյանում դատարկում:
- Էս ինչ լավն էր: Որտեղի՞ց ես ճարել:
- Դե էստեղ հենց նոր արծիվը տվեց: :'
Գետաձին/բեգեմոտը դուրս ա գալիս թփերի հետևից:
- Արծիվ, էլի՛ տուր: :nyam
- Տնաշեեեեեեն: :o

Smokie
15.02.2019, 14:24
Մարդը թութակին խոսացնում ա:
- Ես կարող եմ քայլել:
- Ես կարող եմ քայլել:
- Ես կարող եմ խոսել:
- Ես կարող եմ խոսել:
- Ես կարող եմ թռչել:
- Սուուուուտ: :P

Smokie
15.02.2019, 14:27
Առյուծը հավաքում ա բոլոր կենդանիներին ու բարկացած հարցնում:
- Ո՞վ ա սպանել վերջին մամոնտին:
Քաաար լռություն:
- Հարցնում եմ ո՞վ ա սպանել վերջին մամոնտին:
Ձեն-ձուն չկա:
- Վերջին անգամ եմ հարցնում, ո՞վ ա սպանել վերջին մամոնտին::angry
Մրջյունը առաջ ա գալիս:
- Ախր ի՛նքն առաջինը սկսեց::oy