PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ շիկահերների մասին



Norton
18.05.2010, 13:01
-Ինչու՞ են կայծակի ժամանակ շիկահերները կանգնում պատուհանի մոտ:
-Իրենց թվում է, թե իրենց լուսանկարում են:))

***
-Ինչու են շիկահերները վիճում մոտոցիկլ նստելիս:
-Բոլորն էլ ուզում են պատուհանի մոտ նստել::P

***

-Ի՞նչ են վաղ առավոտյան անկողնում անում շիկահերը:
-Խանգարում են::D

***

Շիկահերը մեքենայով գնում է փողոցով և միացնում է ռադիոն:
Ռադիոյով հնչում է "դու լսում եք Ռադիո Վան "
Աստված իմ, այդ ինչպե՞ս գլխի ընկան:o,- մտածեց շիկահերը

SSS
18.05.2010, 13:26
Շիկահերի շամպույնի վրա գրվածա լինում"դլյա սուխիխ վոլոս", ինքն էլ առանց մազերը թրջելու ա լվանում

Smokie
18.05.2010, 13:30
Շիկահերը սեւահերին:
_Հեծանիվ եմ ուզում գնել:
_Էէէ ընկերուհիս, ախր քո տարիքում արդեն պետք ա մտածել մանկասայլակ գնելու մասին:
_Բայց ախր մանկասայլակում ես մի-տեսակ անճոռնի եմ երեւալու:

Norton
18.05.2010, 13:46
Ավտոդպրոցում շիկահերին հարցնում են.
-Ինչպե՞ս է աշխատում մեքենայի շարժիչը
-Իսկ կարելի՞ է իմ բառերով:
-Իհարկե
-Դըըըժժ, վըըըը ժժժժ

Ariadna
18.05.2010, 13:57
Շիկահերների դասարան է։ Ուսուցիչը հարցնում է փոքրիկ շիկահերին՝ ինչի՞ է հավասար 2X2:
Շիկահերիկը պատասխանում է` 6:
Ամբողջ դասարանը սկսում է վանկարկել (դիմելով ուսուցչին)՝ ևս մեկ հնարավորություն, ևս մեկ հնարավորություն։ (իրականում էսպես է՝ дай шанс, дай шанс):
Ուսուցիչը կրկնում է հարցը։
Շիկահերիկը պատասխանում է` 5: Ամբողջ դասարանը գոռում է՝ ևս մեկ հնարավորություն, ևս մեկ հնարավորություն։
Ուսուցիչը նորից կրկնում է հարցը։

Շիկահերիկը պատասխանում է` 4: Ամբողջ դասարանը գոռում է՝ ևս մեկ հնարավորություն, ևս մեկ հնարավորություն։

Շինարար
18.05.2010, 18:16
Ամենածեծված ու տափակ անեկդոտը:oy

Շիկահարեները զրուցում են, մեկը կարծիք ա հարցնում, մյուսը բա` ես մտածում եմ, որ:))

Հեչ էլ ծիծաղեք:P

Leo Negri
18.05.2010, 18:33
Էրկու շիկահեր ընկերուհի
1ին: Նայի, սատկած ծիտիկ!
2րդ /երկնքին նայելով/: Ուրա?

Էլիզե
19.05.2010, 23:54
Շիկահերը մտածում էր.... նրա մազերը սևանում էին.... :o

Norton
20.05.2010, 15:47
Շիկահերը մտնում է գրադարան և մոտենում գրադարանավարուհուն.
-Ինձ երկու սենդվիչ և սուրճ , խնդրում եմ:
Մեկը հետևից ասում է.
-Կներեք, բայց սա գրադարան է
Շիկահերը, վախեցած ձեռքով փակում է բերանը ու շշուկով ասում.
-Ինձ երկու սենդվիչ և սուրճ խնդրում եմ

***

-Ինչպե՞ս երկար ժամանակով զբաղեցնել շիկահերին:
-Պետք է վերցնել մաքուր թուղթ և երկու կողմերից գրել՝ "Կարդա հաջորդ էջի վրա":

***

-Քանի՞ շիկահեր է անհրաժեշտ լամպը պտտելու համար:
Մեկ՝ նա բռնում է լամպը, իսկ աշխարհը պտտվում է նրա շուրջ:

***

Երկու շիկահեր հանդիպում են
-Որտեղ էիր այսօր գնացել
-Վարսավիրանոց
-Ի՞նչ էիր անում
-Մազերս էի ներկու
-Իսկ ի՞նչ գույն:think

***

-Ինչու՞ է շիկահերը յոգուրտը խանությում բացում:
-Որովհետև վրան գրված է "բացել այստեղ"

SSS
20.05.2010, 15:54
Երկու շիկահեր.
_Գիտես,ասում են այս տարի նոր տարին ուրբաթ է լինելու
_Հա? ասա 13 չլինի...

***
-Ես երեկ հղիության տեստ եմ հանձնել
_հարցերը դժվար էին?

***
Շիկահերն ինչ որ աղմուկ է լսում գլխի մեջ
_ով կա?
_ես եմ ,ուղեղակեր միջատը
_Ինչ ես անում?
_Սված մեռնում եմ

SSS
21.05.2010, 14:43
-Ինչի վրա է ծիծաղում շիկահերը, կիրակի առավոտյան?
_Անեկդոտի, որ ուրբաթ երեկոյան էր լսել

***
Երկու շիկահեր մնում են վերելակի մեջ,մեկը գոռումը
_Օգնեցեք, օգնեցե'ք,-ընկերուհի.
_Արի միասին գոռանք,- և նրանք գոռում են
_Միասի'ն, միասի'ն...

Միքո
21.05.2010, 17:57
- ինչպե՞ս է շիկահերը սպանում ձկանը:
- կխեղդի ջրի մեջ :pardon


- իսկ ինչպե՞ս կսպանի թռչունին:
- կքցի անդունդը :

Ռեդ
21.05.2010, 22:30
Որովհետև ես շիկահեր եմ, չէ՞ . . . :think

Աղջիկը դպրոցից գալիս է տուն ու ասում.
-Մա՛մ, մա՛մ, էսօր մենք հաշվել էինք սովորում, բոլորը կարողանում էին հաշվել մինչև չորսը, իսկ ես կարողացա մինչև տասը: :hands
-Շատ լավ է: :)
-Մա՛մ, որովհետև ես շիկահեր եմ, չէ՞: :oy
-Այո, որովհետև դու շիկահեր ես, աղջի՛կս. . . :)
Հաջորդ օրը աղջիկը կրկին դպրոցից գալիս է տուն ու ասում.
-Մա՛մ, մա՛մ, էսօր մենք տառերն էինք սովորում, բոլորը կարողանում էին ասել մինչև Դ-ն, իսկ ես կարողացա մինչև Կ-ն: :hands
-Շատ լավ է: :)
-Մա՛մ, որովհետև ես շիկահեր եմ, չէ՞: :oy
-Այո, որովհետև դու շիկահեր ես, աղջի՛կս. . . :)
Հաջորդ օրը աղջիկը կրկին դպրոցից գալիս է տուն ու ասում.
-Մա՛մ, մա՛մ, էսօր մենք գնացինք ֆիզկուլտզալ, էնտեղի հանդերձարանում ես նկատեցի, որ բոլոր աղջիկների կրծքերը իմից փոքր են մի քանի անգամ: :oy:hands
-Հըմմ . . . Շատ լավ է: :)
-Մա՛մ, որովհետև ես շիկահեր եմ, չէ՞: :oy
-Չե՛, աղջիկս, որովհետև դու 24 տարեկան ես . . . :D:D:D

Ռեդ
21.05.2010, 23:30
Մի անգամ մի շիկահեր ցանկանում է փոխել իր կյանքն ու իմիջը: Նա փոխում է իր մազերի գույնը, հագուստի ոճը, հավաքում է իր ունեցած-չունեցածն ու մեկնում է ապրելու գյուղում, որտեղ նա նոր տուն էր գնել:
Ճանապարհին նա տեսնում է, որ դաշտի միջով ոչխարների հոտ է շարժվում: Շիկահերն իջնում է իր ավտոմեքենայից, մոտիկանում է հովվին ու հարցնում.
-Բարև ձեզ, մի հատ առաջարկ ունեմ :oy
-Բարև ձեզ, լսում եմ :think
-Եթե ես միանգամից ճիշտ ասեմ, թե քանի հատ ոչխար կա այս հոտում, կթողնե՞ք, որ մեկը հետս վերցնեմ, այն, որը որ կուզեմ: :oy
-Հըմմ. . . :think Համաձայն եմ: ;)
Շիկահերը նայում է հոտին, մի քիչ մտածում է, ու ասում.
-382՞: :8
-Ուաու :o Դուք իրավացի եք: :o Խնդրեմ, վերցրեք՝ որին կկամենաք:
Այսպիսով շիկահերը վերցնում է մեկին ու տեղավորում է վերջինիս իր ավտոմեքենայում: Հովիվը, որը մինչ այդ լուռ հետևում էր շիկահերին, վազում է վերջինիս մոտ, որը դեռ չէր հասցրել շարժվել, ու ասում.
-Մի հատ առաջարկ էլ ես ունեմ: :oy
-Ի՞նչ առաջարկ :think
-Եթե ես ճիշտ գուշակեմ ձեր մազերի իրական գույնը, կարո՞ղ եմ էդ դեպքում շանս ետ վերցնել . . . :oy:D:D

Ռեդ
23.05.2010, 01:38
Շիկահերը մտնում է ինքնաթիռ և նստում է պատուհանի մոտ: Քիչ անց մի տղամարդ է գալիս ու ասում.
-Ներեցեք, բայց դա իմ տեղն է:
-Ռա՛դ էղի:
-Էդ դեպքում ինքդ բռնիր ղեկն ու պատրաստվիր վերելքի: :sad

Ռեդ
23.05.2010, 01:41
Երկու շիկահեր փողոցում քայլում են, մեկ էլ մեկը «կոսմետիչկա» է գտնում: Նա բացում-նայում է ու ասում.
-Էս դեմքն ինչ-որ ծանոթ է ինձ . . . :think
Մյուսը.
-Տու՛ր նայեմ . . . հիմա՜ր, ախր էդ ես եմ: :D:D:D

Լեո
27.05.2010, 20:14
Որպեսզի շիկահերի աչքերը փայլեն, բավական է լապտերով լուսավորել նրա ականջը:

Smokie
28.05.2010, 11:54
Սեւահերն ու շիկահերը քայլում են ջունգլիով: Հանկարծ նրանց առաջ վագր է դուրս գալիս, սեւահերն արագ գետնից ավազ է վերցնում, նետում վագրի աչքերին, բարձրանում ծառը ու ասում շիկահերին:
_Շուտ բարձրացի:
_Ինչու՞, ես հո նրա աչքերին ավազ չեմ նետել:

Ուլուանա
30.05.2010, 19:57
Մի շիկահերը պատմում է մյուսին.
– Համացանցով մի տղայի հետ եմ ծանոթացել. նա դեղին է, ճաղատ, ու միշտ ժպտում է։
– Նա քեզ իր լուսանկա՞րն է ցույց տվել։
– Հա, էդ լուսանկարով զզվացրեց–թողեց. ամեն նախադասությունից հետո դնում էր։ :{


Շիկահերը խանութում երկար ժամանակ լուսանկարչական սարք է ընտրում՝ վաճառողին հազար ու մի հարց տալով, որոնցից վերջինը հետևյալն է.
– Իսկ ինչու՞ է ապարատի օբյեկտիվը կլոր, իսկ լուսանկարները քառակուսի են ստացվում։ :unsure

Ռեդ
30.05.2010, 23:37
(ճիշտ է՝ շիկահերների հիմար/անգրագետ լինելու փաստի հետ էնքան էլ կապ չունի . . . :D)
Մեկը մտնում բար և այնտեղ տեսնում է Բուշին ու Պաուելին՝ միասին կոֆե խմելիս: Նա հավաքում է իրեն, մոտենում և հարցնում Բուշին.
-Սըր, ինչպիսի՞ն է պատերազմի դրությունը: :think
Բուշը.
-Մենք պատրաստվում ենք սպանել 40 միլլիոն իրաքցու և մեկ շիկահերի:
-Իսկ ինչու՞ եք սպանում մեկ շիկահերի: :o
Բուշը շրջվում է Պաուելին ու ասում.
-Տեսնու՞մ ես, քեզ ասում էի, չէ՞, մարդիկ թքած ունեն իրաքցիների վրա: :))

lili-4
02.06.2010, 14:45
-Ինչի? են շիկահերները մի ոտքի վրա կշռվում:
_Որ նիհար երևան:

Norton
06.06.2010, 19:21
Ինչու՞ է շիկահերը կանգնում շարժասանդուղքի առջև և զարմացած նայում:
Աստիճաների թիվնա հաշվում

***
Ինչպե՞ս են շիկահերները ձուկ սպանում:
Ջրում խեղդում են:

***

Ի՞նչ է անում շիկահերը, երբ կանգնում է կշեռքի վրա:
Փորը գցում է ներս(որ թեթև երևա:D)

Հայկօ
06.06.2010, 19:38
Մեկը բարում նստած խմում ա, տեսնում ա կողքին նստած շիկահերին ու ասում.
- Ուզում ե՞ս շիկահերի մասին անեկդոտ պատմեմ:
- Լավ ե՞ս մտածել: Ես շիկահեր եմ, բոյս 188սմ ա, քաշս՝ 94կգ, զբաղվում եմ պրոֆեսիոնալ եռամարտով ու բոդիբիլդինգով: Կողքինս էլ ա շիկահեր, բոյը՝ 185սմ, քաշը՝ 97կգ, պրոֆեսիոնալ ընբշամարտիկ ա. իր կողքինն էլ ա շիկահեր, բոյը՝ 190սմ, քաշը՝103կգ, պրոֆեսիոնալ տեկվանդոիստ ա: Հիմա ինչ, պատմում ե՞ս անեկդոտը:
- Չէ, երեք անգամ նույն բանը բացատրելու հավես չկա:

Հայկօ
06.06.2010, 20:40
ԱՄՆ: Մայրուղու մեջտեղով սարսափելի արագությամբ մի Ֆերրարի է սլանում: Շերիֆը մի կերպ հաջողացնում է մեքենայի առաջը կտրել ու խախտում անողին կանգնեցել: Ղեկին նստածը, բնականաբար, բութ տեսքով շիկահեր է: Շերիֆը (արդեն կանխագուշակելով կայֆավատը).
- Լեդի, դուք տուգանվում եք արագության գերազանցման համար:
Շիկահերը (անմեղ տեսքով թերթերունքները թափահարելով).
- Ինչի գերազանցմա՞ն:
Շերիֆը (կռիսական).
- Արագությունը այն տարածությունն է, որ դուք անցել եք, բաժանած այն ժամանակի վրա, որի ընթացքում դուք այն անցել եք:
- Ի՞նչ գիտեք՝ ես ինչքան տարածություն եմ անցել: Հետևում էի՞ք ինձ իմ տնից սկսած: Իմացել ե՞ք՝ որտեղ եմ ապրում:
- Չէ, ես չգիտեմ՝ Դուք որտեղ եք ապրում...
- Բայց հենց նոր ինքներդ խոստովանեցիք, որ չափել եք իմ անցած տարածությունն ու բաժանել ինչ-որ բանի վրա: Իսկ ես տնից եմ գալիս:
Շերիֆը (հոգնած).
- Մեքենայի մեջ արագությունը ցույց է տալիս սպիդոմետրը: Ես քշում էի Ձեր հետևից ու նայում էի սպիդոմետրին. դուք գերազանցել էիք թույլատրելի արագությունը:
Շիկահերը (անմեղ տեսքով թերթերունքները թափահարելով).
- Սպիդոմետրը ի՞նչ է:
Շերիֆը (նյարդայնացած).
- Նայեք, Ձեր դիմացի ա՜յ էս կլորակն է: Տեսնում ե՞ք, վրան թվեր ու սլաք կա: Ձեր քշելու ժամանակ սլաքը այ էս գծից անցել էր:
- Ի՞նչ գիտեք: Էստեղ էի՞ք էդ պահին: Ես պիտի հենց հիմա զանգեմ իմ փաստաբանին:
Շերիֆը (դատապարտված տեսքով).
- Զանգեք...
Շիկահերը զանգում է ու սկսում ճչալ հեռախոսի մեջ.
- Ժո՜րժ, ես համար ինը մայրուղու վրա եմ, հենց հիմա արի: Ինձ կանգնեցրել է ինչ-որ անծանոթ տղամարդ, խոստովանել է, որ ինչ տնից դուրս եմ եկել՝ ապօրինաբար հետապնդում է ինձ, ու ավելին՝ մեքենայիս մեջ ինչ-որ զիբիլ է դրել, որ տեսնում է իմ արած ամեն ինչը: Հիմա էլ փող է շորթում ինձնից:
Շերիֆը (պատկերացնելով շիկահերի, նրա փաստաբանի ու դատարանի հետ կապված ողջ քաշքշուկը, վախեցած).
- Լեդի, ներեցեք, ես Ձեզ ինչ-որ մեկի հետ էի շփոթել: Դուք ազատ եք:
Շիկահերը շերիֆին մեջտեղի մատ է ցույց տալիս, ցուցադրաբար ինչքան ուժ ունի սեղմում է գազի ոտնակն ու տեղից այնպես է պոկվում, որ շերիֆը թոզ ու դումանի մեջ կորում է:
Շերիֆը (մտամոլոր).
- Հիմա մեզնից ո՞վ էր շիկահերը...

Ռեդ
06.06.2010, 22:31
Շիկահերն ու սևահերը որոշում են պարաշյուտով թռնել: Այն պահին, երբ ինքնաթիռը համապատասխան բարձրության է հասնում, օդաչուն թռնելու ազդանշան է տալիս: Առաջինը դուրս է թռնում սևահերը: Նա քաշում է պարաշյուտի ձգանը՝ չի բացվում: Քաշում է երկրորդը ձգանը՝ էլի չի բացվում: Էդ պահին շիկահերը, որը նոր-նոր դուրս էր թռել ինքնաթիռից, նայում է ներքև՝ սևահերին, ու ասում.
-Ա՜, փաստորեն՝ ուզում ես մրցել, հա՞: :B

Հայկօ
13.06.2010, 03:17
Իսկ լսե՞լ եք խելագարված շիկահերի պատմությունը: Նա ուղիղ վեց տարի աշխատել էր հասարակաց տանը և հանկարծ պատահաբար բացահատել էր, որ դու մի ասա՝ մնացած բոլորին դրա համար փող են տալիս:

Ուլուանա
14.06.2010, 20:32
Երիտասարդը մոտենում է շիկահերին և ասում.
– Քույրի՛կ, ի՜նչ հաջող կեղծամ եք դրել։ Այն ձեզ շատ է սազում։ :love Նույնիսկ նկատելի չէ, որ ձեր մազերը չեն։
– Ինչպե՞ս գլխի ընկաք։ :o Ես հատուկ այնպիսի կեղծամ էի ընտրել, որ բոլորը մտածեն, թե սրանք իմ բնական մազերն են։ :8
– Պարզապես քիչ առաջ գրախանութում նկատեցի, որ դուք քվանտային մեխանիկայի դասագիրք եք գնում։ :}

Ուլուանա
17.06.2010, 22:46
Շիկահերն ընկերություն է բացում: Առաջին օրը գալիս է աշխատանքի։ Հանկարծ դռան մոտ նկատում է մի տղամարդու։
«Այցելու է»,– ուրախ մտածում է շիկահերը և վերցնելով լսափողը՝ սկսում է խոսել.
– Ո՛չ, այսօր չենք կարող, թող մնա հետո, պատվերներ շատ ունենք :tel։ Գուցե մեկ ամսից հերթը հասնի։ Լավ, ես ձեզ կհերթագրեմ։
Դնում է լսափողը և դիմում ներս եկած տղամարդուն.
– Կներեք, այնքան շատ հաճախորդ ունենք :{։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել :)։
– Վարպետ կանչե՞լ եք։ Հեռախոսի գիծը միացնե՞մ :pardon։

CactuSoul
18.06.2010, 19:26
Շիկահերը անցնում է շուկայի կողքով, ու մեկ էլ աչքով ընկնում է մի մարդ, ով խնձորի կորիզներ է վաճառում: Մոտենում է և հետաքրքրվում.
- Բարև ձեզ: Ինչո՞ւ եք խնձորի կորիզներ վաճառում, ո՞ւմ են պետք դրանք:
- Բարև, աղջիկ ջան: Խնձորի կորիզները ինտելեկտին շատ օգուտ են: Բոլոր հաճախորդներս գոհ են մնացել, առանց բացառության…
- Ո՜ւխ… Իսկ ի՞նչ արժեն:
- 10 հատիկը 2000 դրամ:
- Ինձ տվեք 10 հատ:
Վաճառողը վերցնում է գումարն ու 10 կորիզ տալիս շիկահերին: Վերջինս դրանք միանգամից կուլ է տալիս:
- Հմ… Բայց, գիտե՞ք, 2000 դրամով ես կարող էի 10 կիլոգրամ խնձոր գնել, իսկ դրանց մեջ շա՜տ շատ կորիզներ կլինեին…
- Այ, տեսնո՞ւմ եք ինչքան շուտ ազդեց, միանգամից խելոքացաք:):
- Վա՜յ, իսկապես որ… Ինձ մի 10 հատիկ էլ տվեք:nyam:

Annushka
18.06.2010, 23:45
- Ինչո՞ւ շիկահերը չի սիրում թթու վարունգ ուտել:
- Որովհետև գլուխը բանկայի մեջ չի մտնում:
-----------------------------------
-Ի՞նչ անել, եթե շիկահերը ձեր վրա նռնակ ա նետել:
-Քաշեք օղակը և ետ նետեք այն:
------------------------------
-Ի՞նչ տարբերություն շիկահերի և համակարգչի միջև:
-Համակարգչի մեջ բավական է ինֆորմացիան մուտքագրել մեկ անգամ:
-----------------------------
-Ի՞նչ տարբերություն շիկահերի և Տիտանիկի մեջ:
- Մեզ մոտավորապես հայտնի է թե տիտանիկի վրա քան մարդ է եղել:
-------------------------------
- Շիկահերը անկողնում ինչու՞ չի խոսում:
-Իրա մաման ասել ա, որ անծանոթ տղաների հետ չխոսի:P

Ուլուանա
19.06.2010, 20:49
Շիկահերը վազելով մտնում է բժշկի մոտ.
– Բժի՛շկ, օգնե՛ք։ Ինձ կրետը կծեց։
– Ոչի՛նչ, հիմա դեղ կքսեմ...
– Բայց ինչպե՞ս կբռնեք նրան։ Կրետը թռավ-գնաց։ :noti
– Չէ՛, ինձ սխալ հասկացաք. դեղ եմ քսելու այն տեղին, որտեղ նա կծել է։
– Հա՜, հասկացա, դա զբոսայգում էր, ծառի տակի նստարանին։
– :o Սա հիմար է :fool։ Ես դեղ կքսեմ ձեր մարմնի այն մասին, որը կծել է կրետը։
– Դե այդպես էլ ասեիք, բժիշկ: Կրետը մատս է կծել: Այնպե՜ս է ցավում :cry։
– Կոնկրետ ո՞ր մեկը;
– Ի՞նչ իմանամ: Բոլոր կրետներն իրար նման են... :esim

Ռեդ
20.06.2010, 00:53
-Ինչու՞ Աստված ստեղծեց շիկահերին:
-Որովհետև ոչխարը չկարողացավ գարեջուր բերել սառնարանից:
-Իսկ ինչու Աստված ստեղծեց սևահերի՞ն:
-Որովհետև չկարողացավ նաև շիկահերը: :D:D

***
-Ինչու՞ շիկահերն իր միտքը փոխեց ու չմեկնեց Անգլիա:
-Որովհետև նա իմացավ, որ Բիգ Բենն ընդամենը ժամացույց է:

***
Երեք շիկահեր գնում են էքսկուրսիայի, մեկ էլ ճանապարհին հետքեր են տեսնում:
-Սա հաստա՛տ աղվեցի ոտնահետքեր են:
-Չէ՜, սա նապաստակի ոտնահետքեր են:
-Ինչե՜ր եք ասում, սա թռչունի հետքեր են:
Մինչ նրանք վիճում էին, նրանց խփեց մեծ գնացքը:

Ուլուանա
22.06.2010, 03:44
Շիկահերը գալիս է ոստիկանություն՝ աշխատանքի ընդունվելու։ Տարեց պետը ոտքից գլուխ չափում է նրան ու ասում.
– Ձեզ մի քանի հարց կտամ: Որքա՞ն կլինի երկու անգամ երկու։
– Ըըըը... չորս։
– Լավ։ Իսկ 100-ից քառակուսի արմատը գիտե՞ք։
– Դեեե... տասը։
– Հոյակապ է։ Իսկ ո՞վ է սպանել Պուշկինին։
Շիկահերը լռում է, մտածում և վերջապես ասում է.
– Չգիտեմ։
– Ուրեմն մտածեք, փնտրեք, գտեք։ Վաղը կգաք։
Շիկահերը գնում է տուն և զանգահարում ընկերուհուն, որը հարցնում է.
– Ընդունեցի՞ն աշխատանքի։
– Ոչ միայն ընդունեցին, այլև արդեն սպանության հետաքննություն հանձնարարեցին։

Hayazn
23.06.2010, 10:44
Դատարանում դատավորը հարցնում է քննիչին
- պարոն քննիչ ինչից եզրակացրիք , որ համակարգիչը շիկահերն էր օգտագործել :
- պարոն դատավոր ես եկա այդ եզրակացության , որովհետև մոնիտորի վրա ջնջող ռետինի հետքեր հայտնաբերեցի :

My World My Space
23.06.2010, 22:58
Երկու բլՈնդինկա խոսում են.
- Արի մեր տուն, էսօր մարդս գնացել ա ֆուտբոլ նայելու
- Ովքե՞ր են խաղում:
- Լոկոմոտիվն ու Զենիթը
- Այ դեբիլ, քեզ խաբել, լևի ա գնացել:
- ...?
- Հա, բա չե՞ս ֆայմում` գնացքն ու ֆոտոապարատը ո՞նց կարան ֆուտբոլ խաղան.....

Ուլուանա
26.06.2010, 23:22
Շիկահերը հարցնում է բժշկին.
– Ինչպե՞ս է նա, պրոֆեսոր։
– Վիճակը շատ ծանր է. սրտի կաթված, բազմաթիվ կոտրվածքներ, ուղեղի ցնցում...
– Ես կարո՞ղ եմ նրա հետ խոսել։
– Ո՛չ, բայց եթե ցանկանում եք ինչ-որ բան հաղորդել, ասեք, ես կփոխանցեմ։
– Հարցրեք, խնդրում եմ, ես մեքենա վարելու քննությունը հանձնեցի՞ :unsure։

Ուլուանա
08.07.2010, 21:26
Զրուցում են երկու պետեր:
– Հը, ո՞նց է նոր քարտուղարուհիդ:
– Համարյա շիկահեր է:
– Այսի՞նքն։ Մազերը կարմի՞ր են։
– Չէ՛, մազերը սև են, բայց հո հիմա՜ր չի։ :{

Ռուֆուս
19.09.2010, 01:13
Կյաժ ջան, կներես, պիտի գրեմ :))

-Ինչու՞ է բլանդինկաների պորտը միշտ կարմրած:
-Որովհետև բլանդիններն էլ են տուպոյ :))

Ուլուանա
29.09.2010, 22:39
Շիկահերները թեյ են խմում։ Ավարտում են, նայում թեյամանին։
– Բա մնացած տաք ջուրն ի՞նչ անենք։ Ափսոս է թափենք։
– Դիր սառնարանը, տաք ջուրը միշտ պետք կգա։


Ընկերուհին հարցնում է շիկահերին.
– Ինչո՞ւ ես տխուր։
– Դեսպանատանը հարցաթերթիկս չընդունեցին :(։
– Ինչո՞ւ։
– Ամենավերջում «Չլրացնել» տողում գրել էի. «Եղավ, չեմ լրացնի» :esim։

Ֆրեյա
29.10.2010, 17:32
Շիկահերը գալիս է ամուսնու մոտ.
-Սիրելիս, մեքենան փչացել է: Կարբյուրատորի մեջ ջուր է լցվել:
-Այ ախմախ, դու ինչ գիտես, կարբյուրատորը ինչ ա... Որտեղ ա մեքենան::angry
-Լճի մեջ: :oy

---
Ինչ պետք է անի շիկահերը երկու կիլոգրամ նիհարելու համար՞
Մաքրի կոսմետիկան :D

---
Երկու շիկահեր խոսում են.
–տեսնես ոնց է գնացքավարը միշտ կարողանում ճիշտ մտնել թունելը... Մարդ կա՝ գարաժ չի կարողանում մտնել: :think
-Դե երևի ճանապարհը լավ գիտի:unsure,- պատասխանում է մյուսը: :D

Գոռ Ջան - Հայ
22.11.2010, 15:10
Զրուցում են 2 շիկահերներ.
-Լսիր , դու քո ընկերոջը թույլ տալի՞ս ես երեկոյան հեռանալիս քեզ համբուրել
-Իհարկե ոչ :
-իսկ ինչու՞
-Որովհետև նա ինձնից հեռանում է միայն լուսաբացին

Rammstein
23.11.2010, 01:26
Ինչպե՞ս է պատասխանում շիկահերը այն հարցին, թե արդյոք աշխատո՞ւմ է իր մեքենայի ձախ թարթիչը (մարգատը).
«մեկ աշխտաում է, մեկ չի աշխատում, մեկ աշխատում է, մեկ չի աշխատում…»: :))

LoK®
23.11.2010, 02:24
Շիկահերը ստի դետեկտորով տեստ ա անցնում, նրան բացատրում են.
- Մենք ձեզ հարցեր կտանք, ամեն հարցին ճիշտ պատասխանելու դեպքում կանաչ լույսը կվառվի, սխալ պատասխանելու դեպքում` կարմիր, հասկացա՞ք:
- Այո :aha
Կարմիր լույսը վառվում ա:

Ուլուանա
12.12.2010, 01:10
Շիկահերին հարցնում են.
– Պիցցան վե՞ց մասի բաժանենք, թե՞ տասներկու։
– Վեց, բա ես տասներկու կտոր ուտո՞ղ եմ :blin։

Էլիզե
09.05.2011, 16:59
Երկու շիկահեր զրուցում են:
-Գիտե՞ս, ականջս երկրորդ անգամ եմ ծակել:
-Ու ի՞նչ... հիմա ավելի լա՞վ ես լսում... :B

Ripsim
22.12.2011, 17:53
Մի շիկահեր(A) կանչում է իր շիկահեր ընկերուհուն(B), սկզբում վառում է լույսը.
A:Տեսնում ես լույսը?
B:Հա
Հետո անջատում է լույսը:
A:Տեսնում ես, այլևս լույս չկա...Իսկ գիտես այն ուր անհայտացավ?
B:Ոչ, իսկ ուր?
A շիկահերը բացում է սառնարանը.
A:Այ այստեղ:o
B::8

Ուլուանա
10.12.2013, 05:09
Կրկնակի վտանգն այն է, երբ մի շիկահերը մեքենա վարել է սովորեցնում մեկ այլ շիկահերի։

Աթեիստ
11.12.2013, 01:08
-Какая у вас машина ?
-Красная

- Ի՞նչ ավտո ես քշում։
- Կարմիր։

Տրիբուն
11.12.2013, 02:23
- Ի՞նչ ավտո ես քշում։
- Կարմիր։

Էսի աբարանցիների մասին ա, բլանդինկեքի մասին չի ..