Դիտել ողջ տարբերակը : Ընտանեկան անեկդոտներ
Այստեղ գրում ենք անեկդոտներ ընտանիքի մասին: Թեմայում ընդունվում են նաեւ զոքանչը, սիրեկանը, երեխան, անգամ ընտանի կենդանին:
Ես կարծում էի, որ փոքր ժամանակ շատ լավ էի կարողանում կոնֆետներ փախցնել: Բայց այդ գործընթացի մեջ ես կատարելության հասա այս տարիքում, երբ երեխաներիցս էի թաքցնում:
_Իմացել ե՞ս Դավիթը հիվանդանոց են տարել;
_Ո՞նց:o, ախր ես երեկ իրան տեսա մի-հատ սիրուն աղջկա հետ:
_Հա, իրա կինն էլ ա տեսել:
Nano2585
18.05.2010, 13:59
-Պապան երեխեքին ասումա` վերջ էլ ձեզ չեմ սիրելու,դուք ինձ շան տեղ չեք դնում,
-Չէ,չէ պապա մենք քեզ շան տեղ դնում ենք:
_Մամ կանչեցի՞րինձ:
_Չէ:
_Պապ կանչեցի՞ր ինձ:
_Չէ:
_Պապիկ, տատիկ դու կանչե՞լ եք:
_Չէ:
_Լաաավ, հարցը տանք այլ կերպ՝ մենք էսօր հաց ուտելու՞ ենք:angry:
_Պատկերացնու՞մ ես, ուրեմն երեկ ես մի աչքով թերթ եմ կարդում, մյուս աչքով ֆուտբոլ նայում, մի ոտովս շան հետ եմ խաղում, մի ձեռով գարեջուր եմ խմում, մյուս ձեռքով համակարգչով եմ աշխատում ու հանկարծ կինս ներս ա մտնում սենյակ ու կատաղած ասում, ոթ ես ոչ-մի բան չեմ անում:angry:
Կինը ամուսնուն:
_Լսիր, մեր հարսը ուրիշ տղամարդու հետ ա ֆռֆռում:
_Էդ իրա պրոբլեմն ա:
_Բայց ախր ինքը մեր տղուն ա դավաճանում:
_Էդ մեր տղու պրոբլեմն ա:
_Բայց ախր մեր տղու հետ միասին ինքը քեզ էլ ա դավաճանում:
_Էդ իմ պրոբլեմն ա:
_Բա ե՞ս:
_Էդ քո պրոբլեմն ա:
Երկու ընկեր՝ տարիներ անց.
-Հիշում եմ, որ դու մի քանի տարի առաջ մի աղջկա էիր սիրում: :think Ե՞վ, ինչ է, ամուսնացա՞ր նրա հետ:
-Չէ, չամուսնացա: :(
-Իսկ դու պատմեցի՞ր նրան հարուստ հորեղբորդ մասին: :think
-Հա, նա հիմա հորեղբորս կինն է: :(:D:D
Ամուսինը նստած թերթ է կարդում: Կինը, որն այդ ընթացքում բալկոնում էր գտնվում, բալկոնից գլուխն անց է կացնում սենյակ և ասում ամուսնուն.
-Սիրելի՛ս, հիշու՞մ ես քո այն հին մեծ բումերանգը, որը տարիներով կախված էր պատից: Այսօր վերջնականապես համբերությանս բաժակը լցվեց, և ես այն դուրս շպրտ...!!! :D:D:D
Ամուսինը կնոջը:
_Սիրելիս, որտե՞ղ է մեր շաքարը, երկու ժամ է չեմ գտնում:
_Դու ընդհանրապես ոչինչ չես կարողանում գտնել:angry: Զուգարանում ա, կոֆեի բանկայի մեջ, որի վրա «աղ» ա գրած:
Ուլուանա
30.05.2010, 23:13
Զոքանչը խոհանոցում կոտլետ է պատրաստում: Նրան է մոտենում կատուն և մլավելով միս խնդրում: Զոքանչը քշում է կատվին: Որոշ ժամանակ անց կատուն նորից է մոտենում:
– Փը՛շտ :angry,– բղավում է զոքանչը և ոտքով հարվածում կատվին:
Եվ այսպես ևս մի քանի անգամ:
Խոհանոց է մտնում փեսան: Զոքանչը.
– Նստիր, քեզ համար կոտլետ եմ պատրաստել:
Փեսան նստում է, զոքանչը կոտլետը դնում է սեղանին: Այդ պահին փեսային է մոտենում կատուն և մլավելով ուտելիք խնդրում:
Փեսան.
– Առ, փիսո ջան, կեր:
Կատուն ուտում է կոտլետը և անշարժացած ընկնում հատակին:
Փեսան՝ զոքանչին.
– Դու սրա՜ն տես :o: Որոշել էիր ինձ թունավորե՞լ :sad,– ու տուր թե կտաս զոքանչին:
«Կերա՞ր :beee»,– մի աչքը բացելով՝ մտածում է կատուն։
Ամուսինը ուշ գիշերով, հարբած գալիս ա տուն, կինը հարձակվում ա վրան:
_Էլի՞ ես ուշ գալիս, էլի՞ ես խմած:
_Սպաի այ կնիկ, ի՞նչ ես վրա տվել: Մի-հատ գոնե հարցնեիր որտե՞ղ էի:
__Որտե՞ղ էիր-որ:
_Գերեզմանոցում:
_Վաաա՜յ, էդ ո՞վ ա մահացել:(:
_Բոլորն էին մահացել:cry:cry:cry:
Annushka
02.06.2010, 10:01
Ամերիկյան ընտանիք: Կինը զանգում է ամուսնուն.
-Սիրելիս, շուտ տուն արի, քո երեխաները ծեծում են իմ երեխաներին, շուտով հերթը կհասնի մեր երեխաներին: :D:D:D
Երկու ընկերուհի նստած կոֆե են խմում, մեկել մեկն ասումա.
-Լսի,երեկ գիշերը մարդս տենց էլ չեկավ տուն, կարողա? գնացելա լևի:
-Ախչի, հո դու դեբիլ չես,խի ես տենց վատ-վատ բաների մասին մտածում, կարողա ընգելա ավտոյի տակ:
Երկու ընկերուհի զրուցում են:
_Իմ ամուսինը ամեն օր տնից դուրս ագալիս գիշերվա տասին ու տուն ագալիս գիշերվա հինգին: Արդեն ներվայնանում եմ:angry:
_Հա, ամոթ էլ ա: Ընդհանրապես ի՞նչ ա աշխատում քո ամուսինը:
_Գիշերային պահակ:angry:
_Ինչպիսին էին ամուսնություններդ?
_Երկուսն էլ անհաջող, առաջին կինս թողեց ինձ, երկրորդը' ոչ
***
Հարսանիքի արարողություն'
_Որդյա'կ իմ, համաձայն ես նրան վերցնել որպես քեզ կին?
_Ոչ!
_Իսկ այս մեկին?
_Ինչու՞ դու կնոջիցդ բաժանվելուց հետո, ամուսնացար նրա քրոջ հետ:
_Որպեսզի երկրորդ զոքանչ չունենամ:
Մեկը գնումա ընկերոջ տուն հյուր,նայումա առաստաղին, ասումա.
-Յաա,էս խիա ձեր պատալոկը սաղ արյուն,-ընկերն էլ թե.
-Հեչ,ուղղակի երեկ զոքանչիս ծնուննդն էր, թռցնում էինք:
Երեխաների կարծիքը իրենց մոր մասին:
5 տարեկանում_Մայրիկը ամեն-ինչ գիտի:love:
10 տարեկանում_Մայրիկը համարյա ամեն-ինչ գիտի:roll:
15 տարեկանում_Մայրիկը հաստատ մի բան գիտի:think:
20 տարեկանում_Մայրիկը ի՞նչ գիտի-որ:beee:
25 տարեկանում_Մայրիկին էր պետք լսել:this:
Երկու օր առաջ կարդացի երեխա ունեցած պապիկի մասին ու հիշեցի սա։
ՄԻ 90 տարեկան պապիկ գալիս ա տերտերի մոտ ու պատմում.
- Տեր հայր, ես 90 տարեկան եմ, իսկ կինս՝ 20։ Ամեն երեկո ես աղոթել եմ աստծուն ու հիմա կինս հղի է։
Տերտերը պատասխանում ա.
- Որդյակ իմ, մի անգամ անտառում զբոսնելիս ինձ վրա հարձակվեց արջը։ Մոտս միայն ձեռնափայտս էր։ Ես էլ ուղղեցի ձեռնափայտսը դեպի արջը ու տվեցի աստծու անունը։ Լսվեց կրակոց ու արջը սատկած փռվեց ոտքերիս տակ։
- Փաստորեն հրաշքներ լինում են :yahoo
- Որդյակ իմ, շրջվեցի ու տեսա, որ հետևումս որսորդ էր կանգնած՝ իսկական հրացանով։
Մեկը ընկերոջը պատմում ա.
- Էն օրը մտնում եմ տուն, տեսնեմ՝ կնիկս ինչ-որ մեկի հետ անկողնում պառկած: Գնացի տապոռս վերցի, ասի` ես սրա գլուխը պտի ցխեմ: Մեկ էլ մտածեցի՝ մեկ ա ցխելու եմ, հլը սպասի տեսնեմ՝ ով ա, ինչ ա, ինչ ա շնչում...
- Եվ ի՞նչ:
- Ե՞վ... Մի հիանալի՜ անձնավորություն... :love
:D
Ուլուանա
07.06.2010, 02:13
Ամուսինները պառկած են անկողնում։ Կինը.
– Սիրելիս, ես միշտ վստահ եմ եղել, բայց հիմա ևս մեկ անգամ ուզում եմ լսել՝ դու ինձ սիրո՞ւմ ես։ :oy
– Ինչքա՞ն է պետք,– որոշ ժամանակ մտորելուց հետո հարցնում է ամուսինը։
– Երեք հազար դոլար։ Դա մի շքեղ մուշտակ է. շատ կհավանես։
– Լավ։
Մի քանի րոպե անց։ Ամուսինը.
– Լուս, ես քեզ ասե՞լ եմ, որ շատ եմ սիրում, որ դու ամենագեղեցիկն ու ամենախելացին ես աշխարհում։ :love
– Ինչքա՞ն,– որոշ ժամանակ մտորելուց հետո հարցնում է կինը։
– Երկու օր, Լուս ջան, մի քիչ ձուկ բռնեմ ու գամ։ :}
3-4 տարեկան 2 եղբայրներ կռիվ են անում , փոքրը մեծին ասում ա.
-Էշի տղա:
Մաման էլ ջղայնացած թե`
-Բալես, չի կարելի, բա քո մաման-պապան էշ են ? որ տենց բաներ ես ասում:
Երեխեն էլ ասումա` էշ են, բա ինչ են:
Փոքրիկ տղային հարցնում են:
_ՈՒ՞մ ես ավելի շատ լսում՝ մամայի՞ն, թե՞ պապային:
_Մամային:
_Ինչու՞:
_Ինքը ավելի շատ ա խոսում:
Ամուսինը նայում է հեռախոսավճարի տեղեկանքն ու հարցնում կնոջը.
- Էդ ու՞մ հետ ես այդքան հաճախ Վրաստան խոսել...
-Ո'չ մեկի, դու գիտես, որ հեռախոսով միայն մայրիկիս հետ եմ խոսում:
- Ուզում ես ասել, որ մայրդ այնքան է չաղացել, որ էլ Հայաստանում չի՞ տեղավորվում ...:D
Փոքրիկ տղան աղմկելով «շրջագայում է» իրենց տանը:
_Բալես ի՞նչ ես անում,_հարցնում է մայրը:
_Էն խաղն եմ խաղում, որ պապան ա ամեն առավոտ խաղում:
_Էդ ի՞նչ խաղ ա:
_Չգիտեմ, էստեղից-էնտեղ ա գնում, էնտեղից-էստեղ ու ջղայնացած գոռում, «ու՞ր ա իմ փողկապը, ու՞ր ա իմ փողկապը:»
Ուլուանա
12.06.2010, 20:54
Քահանան.
– Ուտելուց առաջ աղոթու՞մ ես, որդյակս։
– Ոչ, տեր հայր։ Իմ կինը լավ խոհարար է։
Մեկը գնում ա ընկերոջ տուն, տեսնում ա՝ ընկերը զոքանչին ուսերին դրած այգում ման ա գալիս:
- Էս ի՞նչ ես անում :o:
- Հեչ, ծառերն եմ սրսկում :D:
Մեկը երկար ժամանակ չի ամուսնանաում: Ընկերները որոշում են օգնել: Հավաքվում են, խելք- խելքի տալիս, մի սիրուն աղջիկ ճարում, խնամախոսում, էս մարդուն էլ ստիպում, որ ամուսնանա: Չանցած մի ամիս՝ բաժանվում է: Ընկերները հարցնում են.
- Ինչու՞ բաժանվեցիր:
- Շատ փնթի ու թափթփված էր, տունը գործ չէր անում, ուտելու բան չկար, շորերս էլ ես էի լվանում:
Ընկերներն այս անգամ ավելի պատասխնատվությամբ են «կպնում» գործի: Վերջապես պահանջված հարսնացուն ճարվում է: Ասում են.
-Ամուսնացի'ր, անող-դնող, մաքրասեր, տեղը տեղին աղջիկ է:Իսկը քո ուզածը:
էլի մի ամիս չանցած՝ բաժանվում է: Ընկերները թե՝« ի՞նչ պատահեց».
-Սա էլ չափից դուրս մաքրասեր էր. Գիշերը վեր էի կենում, գնում զուգարան, գալիս էի տեսնում՝ տեղաշորս արդեն հավաքել է...:(
Տղամարդը գնում է հեռավոր բարեկամին հյուր: Սա տանում է այգին ցույց տալու: Շրջում են այգով, տեսնում է մի ծառի ճյուղերին բազմագույն բանթիկներ են կապած, ծառի բնին՝ ոսկետառ ցուցանակ: Հարցնում է.
- Սա ի՞նչ է
- Բա չիմացա՞ր: Զոքանչս էս ծառից էր կախվել:
- Ինչ կլնի՜, մի երկու շիվ տուր, տանեմ մեր ծառերն էլ պատվաստեմ:
Ուլուանա
17.06.2010, 22:51
Հայրն ու մայրը երեկոյան հյուր գնալուց առաջ ասում են որդուն.
– Մնում ես մենակ։ Ոչ մի դեպքում չմտնես հայրիկի աշխատասենյակը։ Ոչ մի դեպքում չբացես գրապահարանը: Ոչ մի դեպքում ձեռքդ չգցես վերևի դարակը։ Ոչ մի դեպքում չկարդաս 8–129-րդ էջերը։ Հասկացա՞ր։
– Ըհը՛:
Վերադառնում են։ Տեսնում են՝ ասածը չօգնեց. որդին չի լսել իրենց։ Ինչպես նստած էր համակարգչի առջև, այնպես էլ նստած է։
Ամուսինը կնոջը.
-Էս ուր?
-Խանութ
_Բա փող վերցրել ես
-Հա վերցրել եմ
_Դե նայի հա չծախսես...
Ուլուանա
18.06.2010, 21:32
Հյուրը, ցույց տալով տղամարդու լուսանկարը, հարցնում է տանտիրուհուն.
– Իսկ սա ո՞վ է։
– Սա իմ խեղճ ամուսինն է,– հոգոց հանելով՝ պատասխանում է տանտիրուհին։
– Վա՜յ, կներեք, ես չգիտեի, որ նա…
– Չէ՛, չէ՛, ոչինչ չի պատահել։ Պարզապես նա իրոք խեղճ է։
Sona_Yar
18.06.2010, 21:49
Աշխենը շատ տգեղ կին էր:
Մի օր ամուսնուն` Գևորգին, կանգնեցնում է հարևան Արշակը.
-Գևո՛րգ ջան, ախր շատ կներես, մի անհամեստ հարց տամ, էտ կեշ կընգանըդ հունց ը՞ս սիրում:
-Հարևա՛ն յան, հունց ասիմ. քու կընգանըդ անումը տամըմ, իմեն սիրում:
-Ա՛յ Զանգելանի պադռայոնի ժողովուրդ, այ ներքեհընդեցիք, լսեցա՞ք, էս տարի ալ ըմ ասում. հու վեր մեր Վերգուշեն օզե` Նիվան ալ ըմ տալու, իրեք չամադան ճըխտած շոր-շութ, տասը հազար մանեթ փող, մըն էլ տասներկու տարեկան մի տղա, վեր ասիք վեչ, թա չբեր ա:
Annushka
18.06.2010, 22:56
Մեկը հանդիպում ա իր ընկերոջը, ում մի 10 տարի տեսած չի լինում.
- Բարև, Գևորգ ջան, ոնց ես, ոնց չես, լսի, բա չես ուզու՞մ ամուսնանալ:
- Էհ, ես ուզում եմ, բայց կնիկս ու երեխեքս դեմ են:D
Ուլուանա
20.06.2010, 22:49
– Չե՞ք ամաչում։ Քառասուն տարի ապրեցիք ձեր կնոջ հետ, իսկ հիմա թողել եք նրան ու ամուսնացել երիտասարդ աղջկա հետ։
– Դուք ի՞նչ եք հասկանում։ Նախկին կինս գիշերներն անվերջ տանջում էր. մեկ վալիդոլ տուր նրան, մեկ կաթիլներ, մեկ լուսամուտը բաց... Հոգնել էի։ Իսկ երիտասարդի հետ շատ լավ է. երեկոյան գնում է, առավոտյան վերադառնում, և ամբողջ գիշեր hանգիստ քնում եմ։ :roll
Ամուսինները՝ անկողնում։ Ամուսինը.
– Սիրելի՛ս։
– Եթե սիրելիդ լինեի, ձախ չէիր գնա։ :beee
– Այդ դեպքում կլինեիր միակս, իսկ այսպես՝ սիրելիս։ :}
Ուլուանա
23.06.2010, 01:22
Աղջիկը վերադառնում է դպրոցից։ Նրա մոտ մի մեքենա է կանգնում։
Վարորդն ասում է.
– Եթե նստես, քեզ կոնֆետ կտամ։
– Ո՛չ։
– Պաղպաղակ կգնեմ։
– Չե՛մ նստի։
– Նոր տիկնիկ կառնեմ։
– Պա՛պ, քեզ հարյուր անգամ ասել եմ՝ էս «Զապորոժեցով» դպրոց մի՛ արի։
Ամուսինները ընկնում են անմարդաբնակ կղզի, ամուսինն ասում ա.
- 2 ժամից մութը կընկնի, գազանները կգան մեզ կուտեն:
- Դե վերջին անգամ նենց արա, որև ինձ կին զգամ:
Ամուսինը շալվարը հանում ա.
- Վերցրու արդուկի:
Երկու հոգի դժոխքում զրուցում են.
-Ապեր, բա ինչի՞ց մեռար:think
-Սառցակալեցի:} Դո՞ւ ինչից մեռար:
-Իմացա՝ կնիկս սիրածի հետ մեր տանն ա, եկա սաղ տունը ման եկա, սիրածին չգտա, կնիկս էլ, ինչ արեցի, տեղը չասեց, ինֆարկտ ստացա:(
-Անֆայմ ես, էլի. այ որ խալաձելնիկը բացեիր, համ ես սաղ կմնայի, համ դու:(
Ուլուանա
23.06.2010, 23:08
Ամուսինները դաստիարակ ռոբոտ են գնում, որը սուտ խոսելու պահին հարվածում է ստախոսին։ Որոշում են փորձարկել։ Այդ պահին դպրոցից վերադառնում է նրանց որդին.
– Ինչո՞ւ ուշացար,– հարցնում է հայրը։
– Դպրոցում էի, դաս էինք սովորում տղաների հետ։
Ռոբոտը հարվածում է տղայի վզակոթին։
– Ըհը՛, խաբում ես։ Իսկ հիմա ճի՛շտն ասա, որտե՞ղ էիր։
– Տղաների հետ ինտերնետային ակումբ էինք գնացել։
– Տեսնո՞ւմ ես՝ ինչ լավ խաղալիք ենք առել քեզ համար,– ասում է հայրը՝ ինքը ևս հարվածելով որդու վզակոթին։– Ծնողներին միշտ պետք է ճշմարտությունն ասել։ Ես, օրինակ, իմ ծնողներին երբեք չեմ խաբել։
Ռոբոտը մոտենում է հորը և մի լավ հարվածում վզակոթին։ Հայրը մի կերպ է մնում ոտքի վրա։ Մայրը՝ ծիծաղելով.
– Նրա հետ մի քիչ մեղմ եղիր, Սաքո, ի վերջո, քո որդին է։
Ռոբոտը մոտենում է մորը և ուժգին հարված հասցնում նրա վզակոթին...
Մի տղամարդ նստած իր տանը հեռուստացույց է նայում: Մեկ էլ դուռը թակում են: Էտ մարդը՝ հոգնած, կիսաքնած, հազիիիվ հասնում է դռան մոտ՝
-Ո՞վ ա…
Լռություն
-Ո՞վ ա…
Լռություն…
-Արա ո՞վ ա…
Դռան մյուս կողմից՝
-Գերանը:
Տղամարդը՝
-Արա գերանը ո՞վ ա... ՔՇերվա հազարն ա.... ես քո.... չեն թողում մարդիկ քնեն...ես քո... արա ինչ ես ուզում, հլը ստե արի…
Դուռը բացում է, մի հատ գերան կանգնած է դռան մոտ, էս գերանը էտ մարդուն լաաա՜ավ ծեծում է:
Հաջորդ օրը, էս դժբախտ մարդը՝ գիպսի-բինտի մեջ թաղված, հազիվ նստած հեռուստացույց է նայում: Դուռը թակում են: Էս մարդը հազիվ, մի կերպ հասնում է դռան մոտ ու հարցնում՝
-Ո՞վ ա…
Լռություն
-Ո՞վ ա…
Լռություն:
Մարդը շշուկով՝
-Գերան, Դո՞ւք եք… :unsure
Կինը հարևանի ծնունդից գալիս ա տուն, ամուսնուն պատմում ա, թե ոնց անցավ.
-Էնքան լավ էր, լիքը պարեցինք, զրուցեցինք, շատ ուրախ անցավ: Վերջում էլ հոբելյարը առաջարկեց, որ իրա համար մի երգ երգեմ, դե ես էլ չմերժեցի, նույնիսկ երկու երգ երգեցի:oy
-Տո լավ էլ արել ես, ես դրան տանել չեմ կարում:
Կինը ամուսնուն ուղարկում ա դեղատուն.
-Երկու հատ պրեզերվածիվ կառնես, երկու հատ էլ պիպետկա:
Ամուսինը գնում ա դեղատուն, ջղայնացած վերադառնում ա.
-Ես էլ էդ դեղատունը չեմ մտնի:angry
-Ինչի՞: Ի՞նչ ա եղել:o
-Մտա ասեցի՝ ինձ երկու հատ պրեզերվածիվ տվեք, ասեց՝ վերջացել ա, ասեցի՝ երկու հատ պիպետկա տվեք, աշխատողները սկսեցին վրես ծիծաղալ:esim
Ուլուանա
24.06.2010, 19:35
Ամուսինը Նյու Յորքից գրում է կնոջը. «Սիրելիս, այս ամիս չեմ կարող գումար ուղարկել։ Փոխարենն ուղարկում եմ 100 համբույր»։
Կինը պատասխանում է.
«Սիրելիս, շնորհակալություն 100 համբույրի համար։ Ահա ծախսերի հաշվետվությունը.
1. Փոստատար՝ 2 համբույր։
2. Փչացել էր հոսանքի հաշվիչը։ Վարպետը համաձայնեց սարքել միայն 10 համբույրով։
3. Տան տերն ամեն օր գալիս է իր համբույրի հետևից։
4. Խանութպանը միայն համբույրով մթերք չի տալիս...
Սիրելիս, չմտածես, մինչև ամսվա վերջ դեռ 35 համբույր կա։ Մյուս ամսվա ծախսերը նույն կերպ պլանավորե՞մ»։
My World My Space
27.06.2010, 19:57
Ամուսինը կնոջը.
- Սիրելիս, հիմա երբ մենա արդեն ամուսնացած ենք, կարող ես հանգիստ ասել թե քո կյանքում քանի տղամարդ է եղել
- Որ ասեմ, չե՞ս կռվի...
- Չէ
- 7
- Փաստորեն ես քո կյանքում 7-րդ տղամարդն եմ....
- չէ, ի՜նչ ես ասում, չորրորդը......
***
Տղամարդը կնոջը
- Սիրելիս, ես քեզ ուզում եմ անվանել Եվա, որովհետև դու իմ կյանքում առաջին կինն ես....
- Էդ դեպքում ես էլ քեզ կանվանեմ "Բոինգ"....
Ուլուանա
18.07.2010, 02:13
– Պատմեք, ինչպե՞ս խելագարվեց ձեր կինը։
– Մենք ճանապարհորդում էինք լեռներում, որտեղ հիանալի արձագանք էր։ Իսկ կինս սովոր էր, որ վերջին խոսքը միշտ իրենն է... :8
Մի հարուստ զույգ՝ մարդ ու կին, ռեստորանում ընթրում են, մեկ էլ մի ահավոր սեքսուալ, երիտասարդ գեղեցկուհի մոտենում ա իրանց սեղանին, էս մարդուն մանրամասն համբուրում ա ու ասում.
- Դե կհանդիպենք, կյա՜նք:
Կինը, շոկի մեջ, աչքերը չռում ա մարդու վրա.
- Չհասկացա՜, էս Ի՞ՆՉ էր:
Մարդը շատ հանգիստ շարունակում ա ընթրել.
- Սիրածս էր:
- Ի՜նչ: Վե՜րջ, ես քեզնից բաժանվու՛մ եմ:
- Հարց չկա. մենակ իմացի, որ եթե բաժանվեցինք, էլ ոչ մի շոփինգ Փարիզում, ոչ մի ձմեռային հանգիստ Կարիբյան կղզիներում, ոչ մի Լեքսուս գարաժում, ոչ մի գոլֆ-կլուբ, էլ ոչ մի բան չի լինի: Ոնց ուզես, մի խոսքով:
Հենց էդ պահին էս ամուսնական զույգի բիզնեսմեն ընկերն ա մտնում ռեստրան՝ մի շատ շքեղ նանարի ուղեկցությամբ: Կինը.
- Էս ու՞մ հետ ա Գագոն:
- Իրա սիրածի:
Կինը՝ գոհ ժպտալով.
- Մերը ավելի սիրուն ա :love:
Կ. - Եթե ես հանկարծ մեռնեի, դու էլի կամուսնանա՞յիր :'
Տ. - Իրա՛րկե չէ... :love
Կ. - Չէ՞: Բայց ինչու՞ չէ: Քեզ դուր չի գալի՞ս ամուսնացած լինելը :8
Տ. - Չէ, ինչու՞ ես տենց ասում... :o
Կ. - Ոնց թե ինչու: Բա եթե էդքան լավ բան ա ամուսնանալը, ինչու՞ չես ուզում ամուսնանալ :think
Տ. - Հա լավ, եթե տենց ես ուզում, կամուսնանայի.... :{
Կ. - (նեղացած) Ուրեմն կամուսնանայիր, հա՞... :noti
Տ. - Դե հա, էլի: Ախր հենց էդ էինք նոր խոսում :esim
Կ. - Ու իրա հետ կքնեիր մեր մահճակալի վրա՞ :cry2
Տ. - Հա բա էլ ուրիշ ո՞րտեղ պիտի քնենք :pardon
Կ. - Ու իմ նկարների փոխարեն ամեն տեղ իրա նկարները կդնեի՞ր :sad
Տ. - Դե ինձ թվում ա՝ հա, իհարկե :roll
Կ. - Ու կթողնեիր, որ իմ մեքենան քշի՞ :cry
Տ. - Չէ, ինքը հլը վարորդական իրավունք չունի :8
Կ. - (լռություն) :blin
Տ. - Վախ մորս արև... :scare
Ուլուանա
23.07.2010, 23:53
Ձեր կինն արդեն նախկինի պես գեղեցիկ չի՞ թվում: Այդ դեպքում դիտեք կանանց ծանրամարտի մրցումներ, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ :hands
---------- Ավելացվել է՝ 00:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:51 ----------
– Շնորհավորում եմ: Թերթում կարդացի, որ վերջապես բաժանվեցիր կնոջիցդ։
– Ըհը։
– Ի՞նչ է, ուրախ չե՞ս: Չէ՞ որ շատ էիր ուզում բաժանվել։
– Հիշո՞ւմ ես, ասում էի, որ կնոջս հետ ծովային շրջագայության պիտի գնամ։
– Հա։
– Ուրեմն, մի օր, երբ կնոջս հետ կանգնած էի տախտակամածին, հանկարծ մի տղա ընկավ ծովը։ Պարզվեց՝ միլիարդատիրոջ երեխա է։ Հայրը, ինչպես պարզվեց, լողալ չգիտեր և աղաչում էր փրկել որդուն։ Սակայն ծովում շնաձկներ կային, և ծովայիններից ու ուղևորներից ոչ մեկը չհամարձակվեց ցատկել ջուրը։ Եվ հանկարծ ինքնազոհաբար ջուրն է ցատկում կինս ու փրկում տղային։ Հայրը երջանկությունից յոթերորդ երկնքում էր։ Նա տեղում 10 միլիոն եվրոյի անդորրագիր տվեց կնոջս և նրան իր ընկերությունում մի լավ պաշտոն առաջարկեց։ Հիմա էլ, որքան գիտեմ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ։ Կինս մի ակնթարթում դարձավ հռչակավոր, աջուձախ ինքնագրեր է բաժանում, նկարահանվում հեռուստահաղորդումներում։ Իսկ ահա ինձանից բաժանվեց և իր ստացած միլիոններից մի լումա անգամ չտվեց։ :sad Սա՞ է կնոջ երախտապարտությունը։ Չէ՞ որ ե՛ս էի նրան հրել տախտակամածից :noti։
Միջին տարիքի մի զույգ զբոսնում է: Մեկ էլ կինն ամուսնուն ասում է.
-Տեսա՞ր, էն անցնող երիտասարդը նայեց ինձ ու ժպտաց:)
-Ես որ քեզ առաջին անգամ տեսա, ծիծաղից մեռել էի:D
Նաիրուհի
25.07.2010, 16:44
Չգիտեմ՝ ճիշտ տեղում եմ գրում, թե չէ...
Ամուսնական զույգն ընթրում է ռեստորանում: Երբ հմայիչ մատուցողուհին բերում է հաշիվը, կինը նայելուց հետո վրդովված դիմում է նրան.
-Ինչու՞ է մեր հաշվի մեջ նաև զուգագուլպայի արժեք նշված :angry
-Տիկի՛ն, եթե դա Ձեզ այդպես զայրացնում է, ուրեմն կապեք Ձեր ամուսնու ձեռքերը կամ գոնե կտրեք եղունգները... :beee
Ուլուանա
28.07.2010, 01:32
Ուսանողն արձակուրդ է գալիս ծնողների տուն։ Բացում է սառնարանի դուռը և տեսնում, որ ներսում մի կիսամերկ գեղեցկուհու լուսանկար է փակցված։ Զարմանքով հարցնում է մորը.
– Մամ, սա ի՞նչ է։
– Ես եմ կպցրել, որ քիչ ուտեմ։ Ամեն անգամ, երբ բացում եմ սառնարանի դուռը ուտելիք վերցնելու, տեսնում եմ լուսանկարը և մտածում. «Ահա թե ինչ կազմվածք կուզեի ունենալ»։
– Օգնո՞ւմ է։
– Համ հա, համ չէ։ Ես հինգուկես կիլո կորցրել եմ, բայց, այ, հայրդ տասը կիլոյով գիրացել է... :8
Ուլուանա
28.07.2010, 22:22
Տղամարդը նստած է տանը երջանիկ դեմքով, քանի որ այդ օրը լրանում է նրա դստեր 18-ամյակը, և նա վերջին անգամ պետք է ալիմենտ վճարի նախկին կնոջը։ Զանգում է դստերը և կանչում իր մոտ.
– Աղջիկս, ես ուզում եմ, որ այս անդորրագիրը տանես ու տաս մորդ և ասես, որ այս անիծյալ թղթի կտորը վերջինն է, որ նա կստանա ինձնից։ Նաև խնդրում եմ քեզ ուշադիր նայես նրան և տեսնես, թե ինչպես է այդ պահին փոխվում նրա դեմքի արտահայտությունը։
Աղջիկը գնում է, իսկ տղամարդն սկսում է սպասել։ Որոշ ժամանակ անց դուստրը վերադառնում է։
– Հը՞, ի՞նչ ասաց մայրդ։
– Նա մի լավ ծիծաղեց և ասաց, որ սպասում էր այս օրվան, որպեսզի ասի քեզ, որ իմ իսկական հայրն ամենևին էլ դու չես։
Նաիրուհի
29.07.2010, 01:53
Մեկը տանը վանդակի մեջ առյուծ է պահում: Մի օր զանգում են աշխատավայր.
-Ապեր, առյուծդ վանդակից դուրս է եկել:
-Արա՜: Բա երեխե՞քս:
-Մի վախեցիր, երեխաներդ դպրոցում են:
-Արա՜: Բա կի՞նս:
-Մի վախեցիր, կինդ խանութում է:
-Բա ո՞վ կա տանը:
-ԶՈՔԱՆՉԴ:
-Արա՜ա՜ա՜: Առյո՜ւծս……
Փեսան զոքանչի հետ գնում է գազանանոց։ Պատահաբար զոքանչը սայթաքում է, ընկնում կոկորդիլոսների մոտ։ Մոտակայքում գտնվող աշխատակիցը գոռում է.
-Օգնեցե՜ք...
Փեսան հանգիստ ասում է.
-Ձեր կոկորդիլոսներն են, դուք էլ օգնեք...
Ուլուանա
30.07.2010, 02:55
Ընտանեկան ժողովում մայրն ասում է.
– Որդիս: Հաջորդ շաբաթվանից մենք նոր կյանք ենք սկսում: Ես թողնում եմ ծխելը, հայրիկդ՝ խմելը։ Իսկ դո՞ւ։
– Ես էլ կարող եմ թողնել դպրոցը :}։
Ի՜նչ երիտասարդություն է հիմա :{։ 16-ամյա դուստրս ամբողջ գիշեր պարասրահներում ու ակումբներում է թրև գալիս, հայտնի չէ, թե ում հետ է և ինչով է զբաղված, իսկ սեփական մոր 30–ամյակը մոռանում է շնորհավորել :bad։
Ամուսնական առաջին գիշերը հարս ու փեսան, մահճակալ չունենալու պատճառով, գետնին են քնում: Հաջորդ օրը կարմիր խնձորի փոխարեն գետնախնձոր են ուղարկում:
Կինը հայելու առաջ պտտվելով հարցնում է ամուսնուն:
_Սիրելիս, քեզ ի՞նչն է իմ մեջ ավելի դուր գալիս՝ իմ գեղեցիկ դեմքը՞, թե՞ իմ շքեղ մարմինը::vaii:
_Քո հումորի զգացումը:D:D
Rhayader
30.07.2010, 19:22
Ընտանիքի հայրը կոշիկներ է առնում, որ ուշադրություն գրավի, տկլոր, միայն կոշիկներով մտնում է սենյակ, որտեղ ընտանիքն է: Աղջիկը նայում է հորը, զարմացած հարցնում.
- Հայրի՛կ, այդ ի՞նչ է (մատով ցույց է տալիս սեռական օրգանը):
- Բալիկ ջան, դա սլաք է, որ ցույց է տալիս հայրիկի գնած նոր կոշիկները:
Մայրը (տխուր, հոգնած ձայնով).
- Չէ՞ր լինի՝ մի օր էլ գլխարկ գնեիր:
- ...մե՛րը...
- Ինչ ես ասու՞մ, կյանք:
- Ուզում եմ ասել՝ էն քո նոր կոշիկները, որ դու տենց փնթի ձևի շպրտել էիր միջանցքում, ու որոնց պատճառով ես սայթաքեցի, ընկա, դեմի երկու ատաներս ջարդեցի, պահարանն ու նոթբուկս էլ հետը, այ էդ սապոգները շատ ես սազում էն գլխարկի հետ, որ քեզ նվիրել ա ՔՈ ՄԵՐԸ :angry:
Ամուսնալուծության ժամանակ ամուսինը պահանջում է, որ երեխային թողնեն իրեն: Դատավորը հարցնում է.
- Իսկ ինչու՞ հենց ձեզ:
- Ո՞նց ինչու: Ենթադրենք դուք ավտոմատի մեջ գցում եք մետաղադրամ, և նա Ձեզ տալիս է մի շիշ կոկա-կոլա: Հիմա այդ շիշը ու՞մն է. Ձերը թե՞ ավտոմատինը:
Ուլուանա
02.08.2010, 00:48
Առավոտյան կինն ասում է ամուսնուն.
– Պատկերացնո՞ւմ ես, սիրելիս, երազումս տեսա, որ դու ինձ ադամանդե շքեղ ականջօղեր ես նվիրում։ Տեսնես դա ի՞նչ է նշանակում։
Ամուսինը, համբուրելով կնոջը, պատասխանում է.
– Երեկոյան կիմանաս ;)։
Երեկոյան կինը գալիս է տուն, սեղան է գցում, միս է տապակում, բացում է գինու շիշը, մոմեր է վառում... Գալիս է ամուսինը, կնոջը նվիրում մի տուփ։ Կինը ժպտալով բացում է, իսկ այնտեղ... «Երազահան» է։
Մի քանի պատանի տղաներ հետևում են նորապսակներին, որոնք դուրս էին գալիս ԶԱԳՍ-ից:
-Եկեք հլա սրանց վախեցնենք:
-Սպասիր, հեսա ես դա կանեմ:
Մոտիկանում է մեկը նորապսակներին ու ասում.
-Հայրի՞կ, հիանալի՛ ընտրություն է:
:D:D
Ուլուանա
04.08.2010, 02:23
Երեք երեխա վիճում են, թե որի հայրն է ավելի արագաշարժ։
– Իմ հայրն այնքա՜ն արագաշարժ է, որ, կրակելով աղեղից, հասնում ու բռնում է նետը։
– Իսկ իմը որսի ժամանակ կրակում է կենդանու վրա և բռնում է նրան՝ չթողնելով, որ ընկնի գետնին։
– Արագությունից ոչինչ չեք հասկանում։ Իմ հայրը պետական հիմնարկում է աշխատում։ Նա աշխատանքն ավարտում է ժամը 18-ին, իսկ տանն է լինում արդեն 17:15-ին։
Գործուղումից վերադարձած ամուսինը խոստովանում է կնոջը, որ կորցրել է ամուսնական մատանին։
– Չեմ հասկանում,– զայրանում է կինը,– ինչպե՞ս է հնարավոր կորցնել ամուսնական մատանին :o։
– Դու ես մեղավոր։ Քեզ արդեն մեկ տարի է՝ ասում եմ, որ գրպանս ծակվել է :esim։
Ամուսինը գալիս է տուն, տեսնում կինը տխուր-տրտում նստած է.
-Ի՞նչ է եղել
-Քեզ համար կոտլետ էի սարքել, կատուն սաղ կերավ :(
-Բան չկա, սիրելիս, ուրիշ կատու կգտնեմ քեզ համար
Գիշերվա ժամը 3:00 է, փոքրիկ աղջիկը խնդրում է:
_Մայրիկ, հեքիաթ պատմի է՛լի:
_Սպասիր բալիկս, հիմա հայրիկը կգա ուկսկսի հեքիաթներ պատմել մեզ երկուսիս:
Տղան հարցնում է հորը.
- Պա, հարբածությունը ո՞րն ա:
- Հարբածությունը, տղես, այ օրինակ, էն երկու ծառը տեսնում ե՞ս, այ երբ դա չորս հատ ա երևում, էդ ժամանակ նշանակում ա, որ հարբած ես:
- Բայց ընդե 1 ծառ ա :esim
Նաիրուհի
17.09.2010, 23:37
-Սիրելի՛ս, դու հանդիպեցի՞ր այն տղամարդուն, որն ինձ փրկեց խեղդվելուց:
-Այո՛, նա ինքը եկավ ինձնից ներողություն խնդրելու…
***
Մեկը հյուր է գնում մանկության ընկերուհուն, որն ամուսնացել էր մի մեծահարուստի հետ: Տեսնելով նրա ամուսնուն՝ ականջին շշնջում է.
-Ինչպե՞ս ես ամուսնացել այս հիվանդի հետ, ախր նա ոչ միայն շլդիկ է, այլև կաղում է ու կակազում:
-Կարող ես բարձր խոսել. նա նաև չի լսում... :clap
Մի կին 35 տղա է ունենում, բոլորի անունները` Վարազդատ: Հարցնում են.
- Ինչպե՞ս ես նրանց կանչում, երևի համարներո՞վ:
- Ոչ, հայրանուններով :beee
Ուլուանա
07.10.2010, 20:49
Հայրը դաստիարակում է ուսանող որդուն.
– Սովորելու փոխարեն ամբողջ օրն աղջիկների հետևից ես ընկած։
– Հասկանո՞ւմ ես, պապ...
– Ձայնդ կտրի՛ր։ Այստեղ ո՞վ է հայրը՝ ե՞ս, թե՞ դու :angry։
– Երկուսս էլ, պապ, երկուսս էլ... :8
Ուլուանա
11.10.2010, 23:46
Խորտկարանում տխուր նստած է մի տղամարդ, որը պատվիրում է գավաթ գավաթի հետևից։ Վերջապես մատուցողը չի դիմանում և հարցնում է.
– Ի՞նչ է պատահել։
– Է՜, կնկաս հետ եմ կռվել։ Նա խոստացել է մեկ ամիս հետս չխոսել։
– Հա... Պատկերացնում եմ, թե ինչ վատ եք զգում ձեզ։
– Էլ մի ասա։ Էսօր վերջին օրն է...
CactuSoul
13.10.2010, 13:40
Ամուսինը ժամանակից շուտ գործից տուն է գալիս: Մտնում է ներս, մեկ էլ ննջասենյակից ականջին են հասնում իր պետի ու կնոջ ձայները… Կամա՜ց, ոտնաթաթերի վրա քայլում է դուրս ու դուռը ծածկում. «Քանի շուտ ա, ցվրվեմ, թե չէ պիտի հարցնի՝ ինչ գործ ունեմ տանը աշխատանքային ժամին»:
Հայր ու որդի ջունգլիներում հանդիպում են մի գեղեցիկ աղջկա: Տան ասում է.
- Պապ, սրան չուտե՞նք:
Հայրն էլ.
- Չէ, սրան տար տուն, մորդ կուտենք:
:D:D
Ուլուանա
14.10.2010, 01:23
Ամուսնական առաջին գիշերը նորաթուխ ամուսինը հարցնում է կնոջը.
– Սիրելիս, ասա անկեղծ. ես առաջի՞ն տղամարդն եմ, որը քնում է քեզ հետ:
– Եթե դու պատրաստվում ես քնել, ապա՝ այո:
***
Մի մարդ պատմում է ընկերոջը:
_Մի անգամ տուն եմ գալիս, կինս ուզում ա հաց դնի, «սոված չեմ»,_ասում եմ, ինքն էլ թե «հաաաաաա՜, սիրուհին ա՞ կերակրեեեել», :beee: Մյուս օրը դիտավորյալ քաղցած եմ գալիս տուն, ասում ա «էդ կռվել ե՞ք»:
***
Մի անգամ էլ այդ նույն մարդը պատմում է հետեւյալը:
_Երեկ հանգիստ նստած թերթ եմ կարդում, կինս սկսում ա բողոքել, «երնեկ ուրիշ կանանց, իրանք համարյա ոչ-մի բան չեն անում, ճաշն է՛լ իրանց ամուսիններն են պատրաստում»: Վեր կացա, գնացի խոհանոց, սկսել եմ կարտոֆիլ կլպել, քիչ-հետո կինս ա գալիս խոհանոց ու էլի՛ հարձակվում ա վրես, «ո՞նց հասկանալ, ուզում ես ասել, որ ես վատ ե՞մ ճաշ պատրաստում»:
- Բժիշկ, այ բժիշկ, ասում են՝ կարելի ա նենց վիրահատություն անել, որ էլ երբեք երեխաներ չունենաս, հա՞: Ինձ տենց վիրահատություն արեք, էլի:
- Հանգի՜ստ, հանգի՜ստ... Էդպիսի բաները միանգամից չեն որոշվում: Էսօր երեխա չես ուզում, վաղը կուզես... Գնա տուն, ամեն ինչ հանգիստ մտածի, ընտանիքիդ հետ քննարկի...
- Արդեն քննարկել ենք. 2 դեմ, 17 կողմ:
Մեկն ամուսնանում, մի քանի օր հետո բաժանվում ա, հարցնում են.
- Ինչի՞ բաժանվեցիր:
- Շատ փնթի կին էր, ոչ մի գործ չէր անում, նույնիսկ անկողինը չէր հավաքում:
Որոշ ժամանակ անց նորից ամուսնանում ա, էս անգամ` մեկ ուրիշի հետ, բայց մի քանի օր հետո էլի բաժանվում ա: Հարցնում են.
- Էս անգա՞մ ինչու բաժանվեցիր, էլի անկողինդ չէր հավաքո՞ւմ: :roll
- Չէ, էս մեկը լրիվ հակառակն էր. գիշերը ժամը 3-ին վեր էի կենում, գնում զուգարան, մինչև վերադառնում էի, որ քնեմ, տեսնում էի` արդեն անկողինը հավաքել է: :angry
Երիտասարդ ծնողները բժշկի մոտ են բերում իրենց նորածնին: Բժիշկը նայում է երեխային եւ ասում:
_Ձեր բալիկը, շա՜տ լավիկն է:
_Դուք երեւի դա բոլոր «նորուս» ծնողներին եք ասում:
_Ոչ-ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք «համովն են»:
_Իսկ մնացածի՞ն ինչ եք ասում:
_«Ձեր բալիկն այնքան նման է ձեզ»:
Zhor(ARM)
25.10.2010, 11:45
Երեխան գալիս է տուն և հորն ասում.
_Պա. դպրոցում 1000 դրամ են ուզել.
հայրն ասում է.
_800 դրամ, 600 դրամն ինչ են անում,գնա սառնարանի գլխին 400 դրամ կա, զդաչուն էլ հաց կբերես!
_Շնորհավորում եմ, կնոջդ հետ բարիշել ես:;)
_Ինչի՞ց եզրակացրեցիր::o
_Ախր ես երեկ տեսա, ինչ հանգիստ ու համերաշխ փայտ էիք սղոցում::)
_Դմբո::D Մենք կահույքն էիք կիսում::D:D
_Տղաս, ցանակացած մարդ պետք է աշխատի այս երկրում, դու որ մեծանաս ի՞նչ ես դառնալու:
_Օդաչու::P
_Դու արդեն մեծ աղջիկ ես, ամուսնացած ես, բայց էնպիսի բառեր ես օգտագործում որ :{...անասում, սատանա: Ո՞րտեղից ես տենց բառեր սովորել::sad
_Մամ, բայց ախր Շեքսպիրն էլ ա էդ նույն բառերը օգտագործում:
_ԱՌԱՎԵԼ ԵՒՍ::angry Ամուսնացած աղջիկը չպիտի շփվի ամեն տեսակի անդաստիարակ տղաների հետ::nono
Մարդ ու կին մտնում են թատրոն: Մարդը:
_Չէ դու իզուր ստիպեցիր, որ ես նոր կոստյումս հագնեմ:
_Ի՞չ ես ասում սիրոլիս, ախր քեզ էնքան ա սազում::love
_Հա, բայց տոմսերը ախր հինում մնացին::(
_Բժիշկ իմ ամուսինը շաաատ լուրջ հոգեկան խանգարում ունի::( Ես երբեմն իրեն ժամերով որեւէ բան եմ պատմում, իսկ վերջում պարզվում է, որ նա ոչինչ չի լսել::cry
_Ոչ հարգելիս, դա հիվանդություն չէ::) Դա Աստծո պարգեւ է::):):)
Yeghoyan
11.11.2010, 23:07
Զանգում են ու հեռախոսը վերցնում է փեսան`
-Ձեր զոքանչը ընկել է կոկորդիլոսներով լողավազանի մեջ:
-Ձեր կոկորդիլոսներն են, դուք էլ իրանց փրկեք:
Ինչ-որ մեկի զոքանչը մեռնում է ու մի քանի ժամից ամպրոպ է սկսվում, ասում է.
-Աչքիս տեղ հասավ:
Ամուսինը թրավում է, մեկ էլ հանկարծ կինը գոռում է:
_Դավի՜թ, Դավի՜թ շուտ արի Դավիիի՜թ::aaa
_Ի՞նչ ա եղել::o
_Մաման բալկոնից ընկաաավ::scare
_Գոհար, քանի՞ անգամ կարելի ա խնդրել, ինձ մի ծիծաղացրու երբ ես թրաշվում եմ::angry
- Ինչպե՞ս եք նշում ծննդյան օրերը ձեր ընտանիքում:
- Կնոջս ծնունդը՝ ռեստորանում, իմինը՝ կարմիր գրիչով օրացույցի վրա: ;)
Նաիրուհի
18.11.2010, 01:48
-Աղջիկս,– ասում է մայրը,– ինձ հեչ դուր չի գալիս քո այդ մոտոցիկլիստ ընկերը։ :nono Ո՞վ գիտի՝ ինչ կա նմանների մտքում։ Կարող է քեզ տանել անտառ, առաջարկություն անել, և եթե չհամաձայնես, կքշի, կհեռանա, և դու ստիպված ոտքով տուն կգաս։
-Ի՜նչ ես ասում, մայրիկ։ Այսքան ժամանակ ոտքով տուն եկած կա՞մ...
Մի մարդ դիմավորում ա բանակից վերադարձող տղային:
_Օօօօ՜ որդիիիս: Ոնց էի կարոտել քեեեզ: Բանակում է՛լ ծառայեցիր, կարգին տղա ես դարձել, արդեն ընտանիք կազմելու ժամանակն ա: Շուտով ես քեզ մեր մեքենայի բանալիներն էլ եմ տալու ցավդ տանեմ::):)
Մի խոսքով, գալիս են տուն, սեղան նստում, նշում են որդու վերադարձը, սկսում են խմել::drinks Հայրը հարցնում է:
_Դե տղաս, արդեն մեծացել ես: Պետք է ինքդ փող աշխատես, պարապ չլինես: Ասա որտե՞ղ ես ուզում աշխատել, ի՞նչ մասնագիտությամբ ես գնալու::)
_Պապ, դու որ խմած չես լինում, նենց լավ բաներ ես ասուուում, նենց լավ բաներ, որ քեֆս տալիս ա,:) բայց որ խմում եեեես... :(
Կինը ամուսնուն:
_Սիրելիս, դու չգիտե՞ս որտեղ է մեր «Ինչպե՞ս ապրել 100 տարի» գիրքը:
_Վառել եմ: Մայրդ ուզում էր կարդալ:
Երկու ընկեր զրուցում են:
_Գիտե՞ս, ամուսնանալուց առաջ ես կնոջս էնքա՜ն էի սիրում, էնքա՜ն էի սիրում... քիչ էր մնում բռնեի ուտեի::love
_Իսկ հիմա՞::think
_Հիմա էնքա՜ն եմ փոշմանել, որ չեմ կերել::(
Հայրը հարցնում է տղային:
_Երկուս էիր ստացել դպրոցում, ուղղե՞լ ես::angry
_Հա::aha
_Հըլը ցույց տուր::o
_Հես ա::)
_Ա՛յ տղա, ո՞վ ա էդպես ուղղում, հըլը տուր ստեղ:angry:angry
Կինը ամուսնուն:
_Հիշու՞մ ես, ինն ամիս առաջ դու արձակուրդ էիր վերցրել, որպեսզի գնաս կարմրախայտ բռնելու:
_Իհարկե հիշում եմ սիրելիս::aha
_Իսկ այսօր զանգել է այդ կարմրախայտերից մեկը եւ ասել, որ դու հայր ես դարձել::beee
Ամուսնությունից մի քանի օր անց: Ամուսինը մտնում է խոհանոց, տեսնում է կինը շատ տխուր, հիասթափված նայում է կաթսային:
_Ի՞նչ ա եղել::o
_Ըհը խնդրեմ, տղամարդու տրամադրության շատ լավ օրինակ: Էս մակարոնի տուփի վրա ամեն ինչ մանրամասնորեն նշված ա՝ ի՞նչ ջերմաստիճանի վրա տաքացնել, ինչքա՞ն աղ լցնել, քանի՞ րոպե պահել, նույնիսկ գրածա, թե ինչպե՞ս մաատուցել: Իսկ ամենակարեւոր բանը՝ է՛ն, որ պետք ա տուփի մեջից հանել... մոռացել են նշել::cry2:fool
Իտալացին ունի եւ՛ կին եւ՛ սիրուհի, ու՞մ է ավելի սիրում: Կնոջը::love
Ֆրանսիացին ունի եւ՛ կին եւ՛ սիրուհի, ու՞մ է ավելի սիրում: Սիրուհուն::roll
Ռուսը ունի եւ՛ կին եւ՛ սիրուհի, ու՞մ է ավելի սիրում: Ճիշտ այդպես... ռուսը սիրում է խմել::aha
Իտալացին ունի եւ՛ կին եւ՛ սիրուհի, ու՞մ է ավելի սիրում: Կնոջը::love
Ֆրանսիացին ունի եւ՛ կին եւ՛ սիրուհի, ու՞մ է ավելի սիրում: Սիրուհուն::roll
Ռուսը ունի եւ՛ կին եւ՛ սիրուհի, ու՞մ է ավելի սիրում: Ճիշտ այդպես... ռուսը սիրում է խմել::aha
+ հրեան ունի և կին, և սիրուհի, ո՞ւմ է ավելի սիրում: Ճիշտ այդպես... մայրիկին... :))
Երեխան հորը հարցնում ա. - Պաապ ես որտեղի՞ց եմ եղել
Ասում ա - Դեե արագիլն ա բերել...
Երեխան սենց ա անում. - Քիչ էին քեզ դայակս ու Անյա տոտան,արագիլի՞ն էլ ես....:lol:lol
Ով ասեց, որ ծխախոտը չի ազդում կնոջ ձայնի վրա. Փորձեք նստած, կնոջ նեջկայությամբ թափ տալ մոխիրը խալու վրա:goblin
Կինը ամուսնուն:
_Երեկ քանի՞ լեշ բռնեցիր:
_Վեց:
_Պարզ ա, փաստորեն շատ են հաշվել... խանութից ութ հատ լեշի հաշիվ բերեցին:
-Անցած շաբաթ կնոջս աչքը ավազ ընկավ,տարա բժիշկի,վրաս 20դոլար նստեց…
-Էդ ինչ ա որ,էն օրը կնոջս աչքին մի մուշտակ ընկավ,վրաս 2000դոլար նստեց
Մի մարդ տուն է գալիս, հետը մագնիտաֆոնի կասետ: Կինը սկսում է կռվել հետը.
- Ա՛յ մարդ, քեզ ո՞վ էր ասում կասետ առնես, գիտես տանը մագնիտաֆոն չունենք, էտ որտեղ է՞ս դնելու...
Մարդը.
- Ախր ինչ էս ձենտ գցել, երեկ որ դու կրցկալ էիր առել, ես քեզ ասեցի որ մենք տանը դրանից չունենք, մեջը ի՞նչ էս դնելու...
***
-Ինչու՞ դուք չփրկեցիք ձեր կնոջը, երբ նա խեղդվում էր:
-Ես ախր չհասկացա, որ խեղդվում է::( Նա գոռգոռում էր այնպես, ինչպես միշտ::cry
***
-Ինչու՞ ես դու թողնում կնոջդ ծխել:
-Դե գոնե մի անգամ պիտի՞ լռի, թե՞ չէ::angry
***
Մեծ եղբայրը խոսում ա փոքրիիկ քուրիկի հետ:
-Ո՞ւր էիր գնացել::)
-Տաթեւիկի մոտ::kiss
-Ինչո՞վ էիք զբաղվում:
-Տիկնիկներով էինք խաղում:
-Բա ո՞վ հաղթեց:
Ընտանիքով սեղանի շուրջ նստած են, հանկարծ պատառաքաղն ընկնում է, հայրը հասցնում է բռնել: Բոլորը թեթեւացած շունչ են քաշում:
-Ու՜խ, հյուրեր չենք ունենա:
Հենց այդ պահին փոքր տղան ներս է վազում սենյակ:
-Պապ, պապ տատիկը լիֆտում ա մնացել::scare
մի հատ աղջիկ ամուսնանումա ,գնում կեսրանց տուն, ես հարսը ունենումա 2 տեգր ու կեսրար, հարսանիքից հետո օրը մեկ հետը քնումա,մի օր էլ ես հարսը զայրանումա ու հարցնում.
- Չհասկացա հիմի ձեզանից ո՞վա իմ ամուսինը,
կեսրարնել թե.
- աղջիկ ջան երեկ եկար մեր տուն եսօր արդեն տան մեջ իմ ու քո ես գցու՞մ...
***
Երեքուկես տարեկան տղան խնդրում է:
-Տատիրկ, կպատմե՞ս ինձ էն հեքիաթը, որ պուճուուուուր ժամանակս պատմում էիր::)
***
Հայրիկը փոքրիկ աղջկա համար կարդում է Բարմալեյի հեքիաթը: Շատ լավ է կարդում, առոգանությամբ, ոգեւորված: Աղջիկը երկար ժամանակ լսւմ է ու հարցնում:
-Պապ, իսկ էդտեղ հենց տենց վախենալու ձայնով ա՞ գարծ::scare
***
-Տես սիրելիս, էս խեղճ երեխեքը ո՛չ հայրիկ ունեն, ո՛չ մայրիկ, ո՛չ տատիկ, ո՛չ պապիկ, ո՛չ-մի հարազատ չունեն: Արի մի բան նվիրենք իրանց:)
-Արի::aha Ի՞նչ կասես եթե նվիրենք Արփինե հորաքրւր::)
Կինը ընկերուհուն.
-Ես մինչև երեկ չգիտեի թե իմ ամուսինը որտեղ է լինում գիշերները,երեկ եկա տուն,տեսնեմ,չէ,տանն է լինում...
–Սիրելիս, Մարտի 8ին ինձ նենց բան նվիրի, որ սենց նայեմ-նայեմ ու ասեմ «Վա՜յ, Լեքսուս !!! ...» :D:
Մեկը իրենց պատշգամբում կանգնած ուրախ տրամադրությամբ ծխում է.
Հարևանը.
- Անդո ջան, էս ի՞նչ խաբար ա, սենց ուրախ-ուրախ ծխում ես։
- Բա չիմացար հարևան, մեծ ախպորս պսակեցինք։ Արա հարսը ընենց լավ աղջիկ ա. մեծ ախպերս, միջնեկ ախպերս, ես, հերս քնում ենք հետը։ Մեր Գագուլիկին գիտես, չէ՞։ Ինքն էլ ա քնում հետը։
- Մալադեց աղջիկ.... :o
Որոշ ժամանակ անց.
- Անդո ջան, էս խեր ըլնի, էլի ուրախ ուրախ ծխում ես։
- Հարևան ջան, բա չիմացար։ Միջնեկ ախպորս էլ պսակեցինք։ Էս մեկը ավելի լավն ա. մեծ ախպերս, միջնեկ ախպերս, ես, հերս քնում ենք հետը։ Մեր Գագուլիկին գիտես, չէ՞։ Ինքն էլ ա քնում հետը։
- Շատ լավա, Անդո ջան։ :}
Որոշ ժամանակ անց.
- Անդո ջան, էս ի՞նչ ա եղել, ինչի ես սենց դարդոտված։ Դեմքիցդ դուդուկի ձեն ա գալիս։
- Էէէ, հարևան ջան, բա չիմացար։ Ես էլ պսակվեցի։ Արա էս կնիկս էս ինչ վայրենի դուրս եկավ։ Մեծ ախպորս դոմփում ա, միջնեկ ախպորս դոմփում ա, ինձ դոմփում ա, հորս դոմփում ա.... Մեր Գագուլիկին հիշում ես, չէ՞...
- Հա...
- Չդիմացավ, մեռավ...:cry
էրեխեն մորը հարցնումա.
-մամ ինչիցա՞, որ ես սևամորթ եմ իսկ դու սպիտակամորթ
-բալես որ հիշում եմ էտ օրը...դու հլը պիտի գոհ ըլնես որ չես հաչում...
VisTolog
06.02.2011, 01:22
Ամուսինը հարցնում է կնոջը.
- Ինչի՞դ է պետք նոր վերարկուն. ինչո՞վ հինը քեզ չի բավաարում
- Ախր հինը ցեցը կերել է!
- Ուրեմն ցեցին դուր է գալիս, քեզ չէ՞:D
-Պա՛պ, այ պա՛պ, էսօր մաթեմի դասատուս ասեց, որ ես մաթեմից բան չգիտեմ ու ինչ որ թիվ դրեց օրագրիս մեջ... :esim
Mark Pauler
07.02.2011, 22:02
Ուրեմն էս ղարաբաղցու առաջին դասարանցի էրէխուն Երևանի դպրոցում սովորելիս հարցնում են, թե ինքը որտեղացի ա: Էրեխեն մտածում ա ու ասում, որ երևանցի ա: Գալիս ա տուն պատմում ա մորը իրա ստի մասին ու մի լավ ծեծ ա ուտում http://s.rimg.info/449adbe94a07f443f10e09c2ef505677.gif (http://smajliki.ru/smilie-25011687.html), հետո հերն ա գալիս իմանում ու երկու ապտակ էլ ինքն ա տալիսhttp://s.rimg.info/46a994eba9edf6b192cfd1516f853187.gif (http://smajliki.ru/smilie-57987399.html): Էս երեխեն նստած անկյունում լացելուց, տատին ա գալիս ու հարցնում ա, թե ինչի համար ա լաց լինում: Սա էլ ասում ա.
- Էս մի ժամ ա, որ երևանցի եմ դառել, բայց արդեն էս ղարաբաղցիքից զզվում եմ
Նաիրուհի
09.02.2011, 14:50
Մի տղա մտնում է խանութ.
-Ինձ մի հատ յուղ տվեք, էլի:
-Ինչպես միշտ՝ Աֆտա՞բ:
_Չէ հա, տատին մեռել է, մի կարգին յուղ տուր... :)
-Ի՞նչ ա եղել ընկեր, ինչի՞ ես սենց տխուր::think
-Պապա եմ դառել:cry2
-Վաաա՜յ,:yahoo աչքդ լուույս, խելոք, լավ բալիկ մեծանա... բայց սպասի... ախր դու պիտի ուրախանաս դրա համար::o
-Հաաա... հատկապես կինս ա շատ «ուրախանալու» երբ իմանա::cry
Երիասարդ զույգը նստում է մի փոքրիկ ֆրանսիական ռեստորանում: Տղամարդը ուսումնասիրում է մենյուն ու ասում:
-Սենց տեղերում նե՜նց դժվար ա մի բան պատվիրելը:
-Դու ավելի լավ ա «շտապ օգնություն» զանգի... ամուսինս գալիս ա:
-Ինչու՞ դու չես ամուսնանում, քեզ ի՞նչ է առաջարկություն չե՞ն արել:
-Ինձ շաաատ անգամ են նման առաջարկություն արել:
-Օրինակ ո՞վ:
-Մաման ու պապան:
Ամուսինը գործից գալիս ա տուն: Կինը միանգամից:
-Հըլը գնա էն... էն... էն հարեւանիդ ջարդը տուր::angry
Ամուսինը իսկույն կատաղում ա, փրփրում, դուրս ա գալիս տանից: Կինը շատ հանգիստ լսում ա, թե ոնց են իրար ծեծում ու անպարկեշտ բառեր օգտագործում: Մի քանի րոպեից ամուսինը հետ ա գալիս:
-Ի՞նչ էր արել էդ ԱՆԱՍՈՒՆԸ::angry
-Դու մենակ դրան նայի է՛, ամբողջ օրը ստեղ վեր ընկած եմ մեն-մենակ: Ձանձրալի ա ախր::beee
-Բայց դու ի՞նչն ե՞ս::beee Հերիք ա մի հատ սիրուն աղջիկ տեսնես միանգամից մոռանում ես, որ կին ունես:
-Սխալվում ես... ես հենց էդ ժամանակ է՛; էդ մասին հիշում եմ:
Բանտարկյալը նամակ ա կարդում կնոջից:
-Ի՞նչ ա պատմում կինդ,-հարցնում ա «հարեւանը»:
-Տղաս քննությունները չի հանձնել, դպրոցում ա մնացլ երկրորդ տարին: ԽԱՅՏԱՌԱԿՎԵԵ՜Ց ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸԸ՜::cry
Mark Pauler
11.02.2011, 20:35
- Պապ, ես քո ծնունդին որոշել եմ նվեր անեմ:
- Տղա ջան, իմ համար ամենալավ նվերը այն կլինի, որ միայն գերազանց գնահատակններ ստանաս:
- Պապ, դրա համար ուշ ա: Ես քո համար արդեն փոխկապ եմ գնել:
Mark Pauler
11.02.2011, 20:39
- Մամ, ինչքան ատամի պաստա կա տյուբիկի մեջ?
- Հերիք ա հիմար հարցեր տաս:
- Իսկ ես գիտեմ: Ասեմ?
- Լավ ասա:
- Հեռուստացույցի մոտից մինչև դրսի դռան մոտ:
-Ինչի՞ց մահացավ զոքանչդ:
-Թունավոր սունկ կերավ:
-Բա աչքի տակ խի՞ ա կապույտ:
-Չեր ուզում ուտել:
CactuSoul
30.05.2011, 10:34
- Պապ, բա ինչո՞ւ սկզբում ասեցին, թե երեխաներին չի կարելի էս ֆիլմը դիտել:
- Մի քիչ համբերի, բալես, հես ա կտեսնես:
Մարդ ու կնիկ անկողնում քնած են. կինը մարդուն բզում ա:
- Արթնացի: Վե՛ր կաց:
Մարդը աչքերը բացում ա ու վախեցած հարցնում.
- Ինչ ա, էլի՞...
- Չէ, հել գնա գործի, ուշացար:
Մարդը (ուրախացած).
- Գործի՜, գործի՜... :yahoo
Մարդն ու կինը ուռռում են: Մարդը հաճույքի ամենագագաթնակետին գնում ա պադվալ, նոր պարտիա բերելու: Ճամփին հայելուն ա նայում ու շշմում:
-Կնիկ, հլա արի:
Կինը գալիս ա: Մարդը հայելու մեջ ցույց ա տալի.
-Նայի, ախպերս Մոսկվայից եկել ա::o
Կինը ուշադիր նայում, նայում, մեկ էլ.
-Եկել` եկել ա: Էն պոռնիկի՞ն խի ա հետը բերել:
Նաիրուհի
14.09.2011, 02:55
Զանգում է հեռախոսը:
Կինը մոտենում է հեռախոսին, ամուսինն արագ ասում է.
- Եթե ինձ հարցնեն, կասես՝ տանը չեմ:
Կինը վերցնում է լսափողը.
- Ալո´։ Ոչ, ոչ, ամուսինս տանն է…
Ամուսինը.
- Ես խնդրել էի չասել, որ տանն եմ։
- Բայց քեզ չեն հարցնում։
;)
Կին: Սիրելիս չես կարծում, որ վարունգի դիմակը ինձ օգնում է բարելավել իմ արտաքին տեսքը?
Ամուսին: Իհարկե սիրելիս, միայն թե չեմ հասկանում ինչու ես երբեմն այն հանում?
A.V...Yan
16.10.2011, 16:49
Շոտլանդացի տղան խանութից մեղր է գնում , լցնում է ամանի մեջ :
– Ինձ մոտ փող չկա , վաղը հայրս կվճարի :
– Ես ձեզ գիտեմ , - ասում է խանութպանը և մեղրը դատարկում է :
Տղան նայում է ամանին .
– Հայրս ճիշտ էր ասում ՝ երկու կտոր հացի համար բավական է :
A.V...Yan
16.10.2011, 16:56
Դեղատանը մի մարդ ասում է .
– Բարի եղեք , երկու շիշ էլ հազի դեղ տվեք :
– Ձեր երեխան մի շիշը լրիվ խմե՞ց :
– Ոչ , որպեսզի մի գդալ խմի , մի գդալ էլ խմում ենք ես , կինս , աղջիկս , տատիկը , պապիկը , պապիկի քույրը և կեղքի հարևանը :
Որդին՝ հորը.
–Պապ, այ պապ... արևի վրա էն ի՞նչ լաքաներ են:think
Հայրը.
– Էհ բալես, ի՞նչ լաքա... մերդ տենց էլ պատուհան լվանալ չսովորեց:(
Նաիրուհի
16.10.2011, 17:48
-Աստված իմ, հավատս չի գալիս, շուտով մենք երջանիկ կլինենք։
-Հա, վերջապես, ընդամենը երկու շաբաթ մնաց։
-Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այսքան ձգձգում։ Մի՞թե չէր կարելի դա հենց վաղն անել։
-Հանգստացիր, պետք չէ տաքանալ։ Ախր էս քաղաքում հո միայն մենք չե՞նք բաժանվում...
A.V...Yan
16.10.2011, 20:14
– Մայրիկ , երբ որ ես երգում եմ , դու ինչու՞ ես ամեն անգամ կանգնում պատուհանի մոտ :
– Որովհետև չեմ ուզում մարդիկ մտածեն , թե ես քեզ ծեծում եմ :
A.V...Yan
17.10.2011, 20:22
Մայրը Կարենին ուղարկել է ձուկ գնելու :
– Կենդանի ձկներ ունե՞ք :
– Այո , ունենք :
– Թա՞րմ են :
Սովետի օրոք ( :)) ) գիտենք, որ գրաքննություն երևույթը կար. մինչև «վերևներում» նամակները չկարդային, չէին ուղարկում, այսինքն՝ պիտի այնպիսի տվյալներ չլինեին նամակում, որով վարկաբեկվեր Սովետմիության հեղինակությունը:
Մի հայրենադարձված նամակ է գրում բարեկամներին, որում ինչ-որ չթույլատրված տարրեր կան. էսինչը թանկ ա, էսինչը բացակայում է և այլն: Դրան պատասխանատվության են կանչում, որպեսզի իրենց ներկայությամբ նորից նամակը «ճիշտ» գրի: Սա էլ մոտավորապես էսպես ա գրում.
«Հայաստան կյանքը շատ լավ ա անցնում, ամեն ինչ նորմալ ա, նույնիսկ փղի գինը 3 ռուբլի ա, բայց դե փիղն ինչների՞ս ա պետք, էնա վրեն էլ 2 ռուբլի ենք դնում, հավ առնում, որ երեխեքն ուտեն»:
:D
Հայրը որդուն.
-Է՜հ, տղա՛ս, կամուսնանաս, նոր կհասկանաս` որն է իսկական երջանկությունը :roll ...բայց արդեն ուշ կլինի :(
Մի կին զանգում է ամուսնուն.
-Սիրելիս, դու ինձ շաաատ ես սիրում?:angel
-Առնում ես՝ առ:angry
Ահա թե որն է փոխադարձ հասկանալու իրական ունակությունը!:)
Ապարանցուն ասում են կնիկդ ման ա գալիս, ասում ա ինչի քոնը չո՞չ ա անում:
Ամուսինները վիճում են.
Կինը գոռում է.
-Ավելի լավ էր սատանայի հետ ամուսնանայի:angry
Ամուսինը ժպտում է.
-Չ'ի կարելի, հարազատների միջև ամուսնություններն արգելված են:) :hahax:
Նաիրուհի
01.12.2011, 23:11
Հայտարարություն մանկապարտեզում.
«Հարգելի´ ծնողներ, մի´ հավատացեք այն ամենին, ինչ երեխաները պատմում են մանկապարտեզի մասին։ Ի պատասխան դրա՝ մենք խոստանում ենք չհավատալ այն ամենին, ինչ նրանք պատմում են ձեր մասին»...
:D
***
Ծեր ամուսինները հաղորդում են նայում, ուր մեկը խոստանում է հեշտությամբ բուժել բոլոր հիվանդությունները։
-Հարգելի´ հեռուստադիտողներ, դրա համար պարզապես պետք է մի ձեռքը դնել հեռուստացույցի վրա, մյուս ձեռքը՝ մարմնի այն մասին, որը պետք է բուժել։
Ամուսինները մոտենում են հեռուստացույցին։ Տատիկն իր մյուս ձեռքը դնում է ցավող ոտքին, պապիկը՝ գոտկատեղից ներքև։ Դա տեսնելով՝ կինն ասում է.
-Ա´յ բիձա, էն մարդն ասաց՝ հիվանդությունները բուժում է, չասաց՝ մեռածներին էլ է սաղացնում։ :D
Մի կին պատմում է ընկերուհուն.
_Երեկ ամուսնուս հետ շատ անհարմար իրավիճակում հայտնվեցինք: Նստած էինք երկուսով, մեկ էլ հանկարծակի դուռը ծեծեցին...Երկուսս էլ, սովորության համաձայն, վազեցինք դեպի պահարնը...
Կինը քնքշորեն դիմում է ամուսնուն.
-Սիրելիս, ես եկել եմ քեզ մոտ հեքիաթից..
-Ո՞ր հեքիաթից…
-Բարի…
-Վռնդե՞լ են…
Կին: Սիրելիս, Նոր տարուն նվիրիր ինձ մի այնպիսի բան, որ աջ ոտքովս թեթևակի սեխմեմ, ու սլաքը միանգամից թռչի 0-ից 100...
Ամուսին: Կշեռք-հարմար է?:think
Տղան համակուրսեցիներին հրավիրում է իրենց տուն, մորն ասում է.
-Մամ, կարո՞ղ ես գուշակել, թե էս աղջիկներից որն է իմ ընկերուհին.
-Ա՜յ էն կարմիր զգեստովը, տղա ջան.
-Բայց ո՞նց գուշակեցիր:o
-Հիմիկվանից ներվերիս վրա ազդում ա.
:))
***
Ամուսինը գործուղման էր, վերադառնում ա, կանչում շանը ու հարցնում:
- Իմ բացակայության ժամանակ մեկը եկել ա՞ կնոջս մոտ:
- Հա՜ֆ:
- Տղամա՞րդ:
- Հա՜ֆ:
- Ի՞նչ էին անում:
- Հա-հա-հա,- ծանր հևում ա շունը:
- Երկար ժամանա՞կ:
- Ու-ուու՜:
:D:D
***
Ամուսինը գործուղումից վերադառնում ա ու խոստովանում, որ կորցրել ա նշանի մատանին:
- Չեմ հասկանում, ախր ո՞նց հաջողացրեցիր:::fool
- Դու՛ ես մեղավոր: Հազար անգամ ասել եմ, որ գրպանս ծակ ա::sad
***
Ամուսինը գալիս ա տուն, կինը սիրեկանի հետ ա:
- Դու՞ էստեղ ինչ ես անում::angry
Կինը սիրեկանին:
- Տեսա՞ր, բա որ ասում էի մարդս հիմար ա:P
Տղամարդիկ խոսում են ուտելուց հետո, կանայք ուտելու ընթացքում;
Երբ խորամանկ է տղամարդը ապա նա սրիկա է իսկ, երբ խորամանկ է կինը նա իմաստուն է:
Ամուսնալուծված տղամարդը ազատ է, ամուսնալուծված կինը միայնակ:
Տղամարդիկ չեն սիրում սերն առանց սեքսի, կանանց սեքսը առանց սիրո:
Տղամարդիկ պլանավորում են, կանայք երազում:
Տղամարդիկ թաքցնում են իրենց եկամուտը, կանայք տարիքը:
Տղամարդիկ սիրում են աչքերով, կանայք ականջներով:
Տղամարդիկ չեն կարող հանդուրժել դատարկ շշերը եւ գրպանները, կանայք դատարկ սառնարանը ու դատարկ փոստարկղը:
Ստոոոպ:B Այսքան հակասության մեջ ունենք նաև ընդհանրությունները. Մենք բոլորս փնտրում ենք մեր երկրորդ կեսին: Եվ բոլորս ուզում ենք լինել երջանիկ եւ հասկացված:) Թող մեկը սիրի աչքերով,մյուսը ականջներով, բայց սիրո օրգանը երկուսի մոտ ել սիրտն է: Այնպես որ սիրեք միմյանց անկախ ամեն ինչից;)
բայց սիրո օրգանը երկուսի մոտ ել սիրտն է:
այ էստեղ սխալվեցիր;)
Յուրաքանչյուր մայր երազում է, որ ամուսնության հարցում իր աղջիկն ավելի երջանիկ լինի քան ինքն է եղել: Բայց յուրաքանչյուր մայր կարծում է, որ իր որդու բախտն ամուսնության հարցում ավելի քիչ է բերել քան վերջինիս հոր բախտը:
:pardon
Երկուսով անկողնում պառկած, հաճելի գործով են զբաղվում::sulel Հեռախոսը զանգում ա, տիկինը վերցնում:
- Ալյո՞: Հա՞: Դե լավ::aha
Անջատում ա հեռախոսը:
-Լսի մարդս էր: Ասում ա որ հետդ շախմատ ա խաղում ու ուշ ա տուն գալու::)):D
- Մաա՜մ, շուտ հասի, աստիճանը գցել եմ::scare
- Դե տես, որ պապան իմացավ չէէ՜:angry...
- Պապան գիտի՜, լյուստրաից ա կախվե՜լ:aaa
-Գիտես սիրելիս նոր տրանսպորտում մեկը ինձ օրիորդ անվանեց
-Հա երեվի մտածել է որ էշը կարող է քեզ հետ ամուսնանալ
- Հը՞ տղաս, ո՞նց են անցնում դասերդ:)
- Ես двоечники հոր հետ չեմ խոսում:beee
- Մամ, դպրոցում բոլորը ինձ խաբեբա են ասում:(
- Բալես, բայց դու վաղուց ա ինչ դպրոց չես գնացել:P
Մի մարդու կինը հիվանդանում է: Ամուսինը անասնաբույժի է միայն գտնում բերում: Անասնաբույժը ասում է.
- Վիճակը լուրջ է, եթե երկու օրից չվերականգնվի կմորթեք…
Նաիրուհի
08.06.2013, 20:52
Մայրը` աղջկան.
-Բալես. ապագա մարդուդ ընտրելիս բոլոր մանրամասները պիտի հաշվի առնես։ Նայի, տղամարդ կա, որ ձեռքից ամեն ինչ գալիս է. համ սառնարանը կարող է նորոգել, համ մեքենան, համ թեյնիկն ու հեռուստացույցը, համ կահույքը, ամեն ինչ: Հիմա. եթե դու էդպիսի տղամարդու ընտրես՝ կյանքում ոչ մի նոր բան չես ունենալու:
:D:D:D
Ամուսինը կնոջը.
-Բայց դու ի՛նչ ապուշն ես: Եթե ամենաապուշների մրցույթ լիներ, դու հաստատ երկրորդ տեղը կգրավեիր:
-Ինչո՞ւ երկրորդը, եթե ոչ առաջինը:
-Դե մի ապուշություն կանեիր ու երկրորդ տեղը կընկնեիր:
Շատ տգեղ ու գեր կինը ինքն իրեն նայում է հայելու մեջ, ուշադիր զննում իրեն ու ասում.
_Շատ էլ լավ ա, մարդուս տեղն ա...
_ Պա՛պ, այսօր դպրոցում կրճատ ծնողական ժողով է:
_ Ի՞նչ է նշանակում «կրճատ»:
_ Ես, դու և տնօրենը :
Ամուսինը Նյու Յորքից գրում է կնոջը. «Սիրելիս, այս ամիս չեմ կարող գումար ուղարկել: Փոխարենը ուղարկում եմ 100 համբույր»: Կինը պատասխանում է. «Սիրելիս, շնորհակալություն 100 համբույրի համար:
Ահա ծախսերի հաշվետվությունը.
1. Փոստատար` 2 համբույր:
2. Փչացել էր հոսանքի հաշվիչը: Վարպետը համաձայնեց սարքել միայն 10 համբույրով:
3. Տան տերն ամեն օր գալիս է իր համբույրի հետևից:
4. Խանութպանը միայն համբույրով մթերք չի տալիս...
Սիրելիս, չմտածես, մինչև ամսվա վերջ դեռ 35 համբույր կա»:
Կինը` կեսգիշերից անց տուն մտնող ամուսնուն.
-Որտե՞ղ էիր մինչև հիմա, հարբեցո´ղ:
-Ընկերներիցս մեկը տղա է ունեցել, դե մենք էլ նշում էինք, թանկագինս:
-Մի´ ստիր:
-Լավ, ճիշտը կասեմ: Ընկերներով խմում էինք, զզվելի արարած:
Կինը` ամուսնուն.
-Մենք մի հին գիրք ունեինք՝ «Ինչպես ապրել 100 տարի»: Աչքովդ չի ընկե՞լ:
-Ես դա վառել եմ:
-Ա՜յ քեզ բան: Ինչո՞ւ:
-Մայրդ էր ուզում կարդալ:
- Մայրիկ, այսօր երեք աղջիկ մեզ հյուր կգան: Դու կարո՞ղ ես գուշակել, թե նրանցից որի հետ եմ պատրաստվում ամուսնանալ:
Երեկոյան.
- Գուշակեցի՞ր:
- Այո, մեջտեղի նստածը:
- Ճիշտ է, բայց ինչպե՞ս գլխի ընկար:
- Գալու պահից նա սկսեց նյարդերիս վրա ազդել:
Հերթական վիճաբանությունից հետո ամուսինը բղավում է կնոջ սենյակի ուղղությամբ.
-Ու էլ չհամարձակվես ինձ ասել, թե ես ինչ պիտի անեմ: Այ, հիմա ընկերներիս հետ կգնամ բար, կխմեմ ինչքան սիրտս ուզի, չի բացառվում՝ աղջիկ վարձեմ և տուն գամ լուսադեմին ու ահավոր հարբած: Իսկ էդ ժամանակ ո՞վ է իմ կոշիկները հանելու, հապա գուշակի՞ր:
-Դիահերձողը:
Աղջիկը.
- Դու շարունակելու՞ ես ինձ սիրել, երբ մենք ամուսնանանք::kiss
Տղան.
- Իհարկե: Ինձ միշտ էլ գրավել են ամուսնացած աղջիկները:roll
- Տես հըլը ի՜նչ մեծ ա փորդ: Կպայթես ախր բալիկ ջան::acute
- Էհ պապ ջան... Եթե ես քեզ ողջ ճշմարտությունն ասեմ... կգժվես ախր պապիկ ջան:oy
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:
– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:
Զանգ է գալիս: Լսափողը վերցնում է երեք աղջիկ ունեցող հայրը: Զանգահարողը հարցնում է.
_ Բարև, դու՞ ես, ձկնիկս:
_ Ո՛չ, Ձեզ հետ ակվարիումի տերն է խոսում :
Կինը` ամուսնուն.
– Ի՞նչ ես կարծում, գուցե իրար դավաճանենք, որ մի քիչ աշխուժանա մեր տխուր ամուսնական կյանքը:
– Անիմաստ է, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ:
***
Կինը ամուսնուն.
- Կոտլետ կուտե՞ս:
- Կուտեմ:nyam
- Միս չկա:
- Ի՞նչ արած, չեմ ուտի:
- Չեմ հասկանում քեզ դուր չի՞ գալիս, ոնց եմ ես պատրաստում::beee
***
- Աղջիկս, էդ տղան մանկուց որբ ա, կաղ ա: Մի ամուսնացի իրա հետ:
- Մամ, ինձ պետք չի ոչ մի «գեղեցիկ ասպետ»:
- Ախր ես էդ մասին չեմ ասում: Խեղճը արդեն ահագին տուժել ա էս կյանքից::(
***
- Սիրելիս, այս ի՜նչ գեղեցիկ զգեստ ես հագել::roll
- Իսկ ես ինքս գեղեցի՞կ եմ:kiss
- Սիրելիս, եթե այստեղ միայն քո շորը լիներ, ես իհարկե կլռեի::pardon
***
- Լսի, ես լրիվ պատահաբար իմացա, որ ընկեր ես ունեցել ու վերջերս բաժանվել եք:
- Հա, ես էլ վերջերս պատահաբար իմացա, որ ինքը կին ունի ու երեխա:
- Վաաա՜յ, ի՞նչ ես ասում: Ո՞վ էր էդ անասունը, ո՞վ ա իրա կինը:
- Թե ով էր ինքը, ես նույնիսկ չեմ էլ ուզում ասեմ, իսկ կինը դու ես...
***
Եթե ես ասում եմ, որ քո հետ ինձ շատ լավ եմ զգում, դա չի նշանակում, որ առանց քեզ վատ եմ:P
Alphaone
25.11.2013, 17:12
Մամ, ես արդեն 25 տարեկան եմ ու բավականաչափ մեծ սեփական որոշումներ կայացնելու համար: Եթե ես ասում, որ որ գնելու եմ փյելսթեյշն, ուրեմն ես կգնեմ այն: Փող կտա՞ս :(
Ուլուանա
10.12.2013, 06:13
Ամուսինն ու կինը պատրաստվում են գնալ հանգստանալու։
– Երեխաներին մայրիկիս մոտ կուղարկենք,– ասում է կինը,– շանն ու թութակին կտանք մորաքրոջս, իսկ կատվին ընկերուհիս կվերցնի։
Ամուսինը մտախոհ նայում է պատուհանին։
– Եթե տանն էդպիսի լռություն է տիրելու, էլ ինչու՞ ենք մեկնում որ։
Մեկը հարս ա տուն բերում: Հարս էլ չէ, մի կրակի կտոր, աշխատասեր, աշխույժ: Օրերից մի օր հարսը սկեսրոջն ասում ա.
-Մամ, ինչի՞ ա մեր տան առաստաղը մրոտ:
-Դե գիտես, փող չունենք, որ խոզանակ առնենք, մաքրենք:
Հարսը սկեսրոջը նստեցնում ա, պոկում դնչի մազերը, խոզանակ սարքում, մաքրում առաստաղի մուրը:
Քիչ հետո.
-Մամ, իսկ ինչի՞ մեր տան պատուհանները ներկած չեն:
-Դե փող չունենք, որ վրձին առնենք, ներկենք:
Հարսն էլի սկեսրոջը նստեցնում ա, հանում բեղերը, վրձին սարքում, ներկում պատուհանները:
Երեկո ա, փեսան գործից տուն ա գալիս, տեսնում ա՝ հերը ծառն ա բարձրացել, վախեցած նստած ա:
-Ա՛յ հեր, էս ինչի՞ ես ծառը բարձրացել:
-Տո սուս կաց, էն երկու խելառները որոշել են 12 ձվանոց տորթ թխել, տանն էլ ձու չկա: Արի՛, դու էլ արի:
:))
Երեխեն հորը հարց ա տալի՝
_ Պապ-պապ գիշերը ձեր սենյակով երթուղային տաքսի ա՞ անցնում::think
_ Չէ բալես, ինչի՞ց որոշիր::o:think
_ Բա մաման խի՞ա հա ասում ՝ « կանգնացրու նստեմ »...:)
Կինը ամուսնուն՝
-Քարտուղարուհիդ ո՞նցա հագնվում
-Արագ !
My World My Space
04.07.2014, 19:57
- Չհասկացա, արա՛, ես ասում եմ կինս հղի ա, դու հարցնում ես՝ ումի՞ց։
- Ներող, ախպերս, ես ասի գիտես…
CactuSoul
18.09.2014, 23:38
- Երեկ քիչ էր մնում ես ու կինս բաժանվեինք:
- Ո՞նց թե «քիչ էր մնում»:
- Դե կռվեցինք, ասեց՝ հեռանում եմ քեզնից, բայց մինչև գնալը էնքան երկար էր դիմահարդարվում, որ վերջը մոռացավ՝ ուր էր պատրաստվում գնալ...
-Պաաաապ, պաաաապ:
-Հա, բալես?
-Մաման 10 հատ մանդարին ա տվել` մարդա 7 հատ:
-Այ աղջիկ, ոնց կարող ես 10 հատը կիսես, ամեն մեկին 7 հատ հասնի?
-Դե չգիտեմ, ես իմ 7 հատն արդեն կերել եմ...:oy
- Սիրելիս, ախր ես ուզում եմ վերջապես աշխատանքի տեղավորվել::(
- Ըհը խնդրեմ::fool Հետո էլ ինձ էնտեղ դավաճանես չէ՞::angry
- Դե արի գոնե փորձենք` մեկ էլ տեսար չէ::))
- Քեզ ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում ընտանիքիդ հետ կապված: Դու գիտե՞ս, որ ես հիմա ամեն գիշեր Դավիթի հետ եմ անցկացնում:
- Լավ չե՞ս: Ես իհարկե գիտեմ, որ դու օր ու գիշեր ուտում ես, ուտում ես, ուտում ես, բայց ախր...սառնարանին անուն տալն արդեն չափից դուրս ա: :fool
Կոնֆետները բաժանվում են երկու խմբի.
1. Համեղ:
2. Սրանք էլ պապային:
:))
- Սիրելիս, ես հիմա շատ կատաղած եմ: Չհարցնես թե ինչու::(
- Լավ::'
- Ըհը խնդրեմ, դու միշտ ամեն ինչի վրա թքած ես ունեցել::angry