PDA

Դիտել ողջ տարբերակը : Տրանսպորտային անեկդոտներ



Ռուֆուս
18.05.2010, 11:29
Այստեղ պատմում ենք անեկդոտներ տրանսպորտային միջոցների մասին (ավտոմեքենա, հեծանիվ, տաքսի, երթուղային, ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, օդանավ, ուղղաթիռ, ձի, էշ և այլն):

Գիշերվա կեսին տռասսայով մի հատ Զապիկ ա գնում, մեկ էլ դիմացից մի հատ Բրաբուս ա գալիս, դալնի, բլիժնի, ինչքան ֆառեր ու լույսեր կան վառված: Դե բնականաբար Զապիկը գնում խփում ա ծառին: Բրաբուսի տերը ավտոյից իջնում ա, գնում տեսնում ա Զապիկից բան չի մնացել, ջարդուխուրդ եղած ընկած ա, Զապիկի վարորդն էլ տխուր նստած ա կողքը: Դե մեղքը տալիս ա, հարցնում ա.
- Ինչո՞վ կարամ օգնեմ, ախպերս:
- Մոտդ զաժիգալկա կա՞:
- Հա:
- Դե զաժիգալկեդ էլ վառեիր, անասու՜ն :angry

Ռեդ
18.05.2010, 11:41
Մոսկվա` Կուտուզովի անվան պրոսպեկտ. խախտելով փողոցն անցնելու կանոնները՝ մի պառավ վազելով փորձում է կտրել-անցնել ամենավտանգավոր հատվածներից մեկը: Սակայն դա լինում է նրա վերջին փորձն այս հիասքանչ մոլորակի վրա: Լսվում է արգելակների ձայն:
Հարվա՜ծ: Պառավը հայտնվում է «Տուառեգ»-ի անիվների տակ: Հանկարծակի արգելակման պատճառով «Տուառեգ»-ի ետևից նրա մեջ է մխրճվում «Աուդի Քուատրո»-ն, վերջինիս մեջ՝ «Մերսեդես Գելենդվագեն»-ն, այնուհետև «Համմըր Հաշ2» ու «Տոյոտա Լանդ Քրույզեր», ու հերթականությամբ՝ «Ռոլլս-Ռոյս Ֆանտոմ», «Բենտլի Կոնտինենտալ», «Պոռշե Կայենն», և այս պատկերն ամփոփում է «Լամբոռջինի Ձիաբլո»-ն: :))
«Լամբոռջինի»-ի մեջից դուրս է գալիս վարորդը, կողք է գնում՝ այս ամբողջ պատկերը տեսնելու համար, և հիացմունքով արտաբերում է .
- Հը՜մ... Տատին լավ էլ սիրուն հեռացավ կյանքից... (Да...! Красиво ушла бабуля!!! :roll:D:D

ars83
18.05.2010, 13:52
Ամուսինը կնոջն ասում է մեքենայում.
- Խնդրում եմ, մի քանի րոպե սո՛ւս մնա, էլի: Թե չէ չեմ հասկանում՝ մեքենան «խոդի ընկա՞վ», թե՞ չէ:

****

Կինը ամուսնուն.
- Սիրելիս, պատմե՞մ, թե ինչպես մեր նոր մեքենայով ման եկա… թե՞ դու ինքդ վաղը թերթում կկարդաս:

****

Փարիզ: Մի կին փորձում է կայանել երկու մեքենաների արանքում: Առաջ է քշում՝ հարվածում է դիմացի մեքենային, ետ է քշում՝ հարվածում է հետևինին: Մոտենում է ոստիկանը և քաղաքավարի ժպիտով հարցնում. «Մադամը փորձում է կայանել ըստ ձայնի՞ (կամ՝ կայանելու տեղը որոշել ըստ ձայնի՞: Ռուսերեն՝ Мадам хочет припарковаться на слух?)»

Ռեդ
22.05.2010, 19:04
Մի կին՝ երեխան ձեռին, մտնում է ավտոբուս: Ավտոբուսի վարորդն ասում է կողքինին.
-Սրանից տգեղ երեխա ես կյանքումս չեմ տեսել: :[
Կինը, լսելով վարորդի ասածը, մի պահ մեխվում է տեղում, այնուհետև կարմրում է, ծամածռում դեմքը, իսկ հետո տխուր դեմքով գնում-նստում է վերջում ազատված նստատեղին: Կողքի տղամարդը, նկատելով կնոջ տխուր դեմքը, հարցնում է.
-Ներեցեք, ինչ-որ բա՞ն է պատահել: :think
-Այո, պատահել է: :( Ավտոբուսի վարորդն ինձ վիրավորեց:
-Հըմմ. . . :think Բայց նա իրավունք չունի վիրավորել իր ուղևորներին:
-Դուք իրավացի եք. կարծում եմ արդար կլինի, որ ես վերադառնամ ու նրան ասեմ այն, ինչը որ շուտ պետք է ասեի: :sad
-Այո այո, երբեք էլ ուշ չէ. որպեսզի այսօր հանգիստ քնեք՝ գնացեք, ձեր կռիվը արեք. իսկ մինչ այդ ձեր կապիկին ինձ տվեք՝ ես կբռնեմ: :D:D:D

Smokie
23.05.2010, 15:03
Ավտոտեսուչը մեքենա է կանգնեցնում, որը դուրս էր գալիս քաղաքից:
_Շնչեք փորձասարքի մեջ:
Վարորդը շնչում է:
_Փորձասարքը ցույց տվեց, որ դուք հարբած եք, տեղու՞մ լուծենք այս հարցը, թե՞ բաժանմունքում:
_Տեղում,_ ասաց վարորդը եւ փող տվեց:
Նունը եղավ եւ երկրորդ, երրորդ եւ ձորրորդ մեքենաների ժամանակ: Եկավ հինգերորդը:
_Շնչեք փորձասարքի մեջ:
_Ցնդե՞լ եք, ի՞նչ է: Ախր դա պահպանակ է:
_Շնորհավորհում եմ, դուք հարբած չեք: Բարի ճանապարհ:

Smokie
08.06.2010, 19:19
Մի տաքսիստ միշտ շատ արագ էր մեքենան քշում:Մի անգամ էլ հերթական ուղեւորին տեղ հասցնելուց հետո հարցնում է:
_Հը՞, ուրա՞խ եք որ ողջ մնացիք:
_Ուրա՞խ:o, ես զարմացած եմ, որ ողջ մնացի:

Monk
13.06.2010, 00:59
Ավտոտեսուչը մեծ արագությամբ սլացող մի մեքենա է կանգնեցնում: Պարզվում է ղեկին ռազմաօդային ուժերի սպա է:
-Ի՞նչ է, թույլատրվածից արագ էի քշու՞մ :))
-Դե չէ, ուղղակի թույլատրվածից ցածր էիք թռչում :}

Ուլուանա
13.06.2010, 20:10
Մի վարորդը՝ մյուսին.
– Լսե՞լ ես՝ Հայաստանում պատրաստվում են վճարովի ավտոճանապարհներ բացել, որոնք անվճարներից երկու անգամ էժան են լինելու։
– Էդ ո՞նց։
– Վճարովիներում ավտոտեսուչներ չեն լինելու։

Ուլուանա
19.06.2010, 20:48
Իր մեքենայով հետիոտնային անցումում երկու անցորդի վրաերթի ենթարկած բարձրաստիճան պաշտոնյան հարցնում է դատավորին.
– Հիմա ի՞նչ հետևանքներ են լինելու։
Դատավորը.
– Դե, այն մեկին, որ գլխով կոտրել է դիմապակին, հարձակման համար հինգ տարի կտանք։ Իսկ այն մյուսին, որ թռել է թփերի մեջ, թերևս, կավելացնենք ևս երեք տարի՝ դեպքի վայրից փախուստի դիմելու համար։

Ռեդ
23.06.2010, 00:05
Կարմիր լույսի տակ, իրարից որոշակի հեռավորության վրա, երկու հատ «Համմեր» են կանգնած: Մեկ էլ նրանց միջով շատ մեծ արագությամբ մի հատ «Զապ» է գալիս անցնում: «Համմեր»-ների վարորդները ապուշ կտրած նայում են իրար, մեկ էլ էդ պահին մի ուրիշ «Համմեր» է գալիս-կանգնում նրանց մեջտեղում, ապակին իջնում է, և նրա վարորդը հիացմունքով արտաբերում է.
-Գոոոո՜լլլլլ :yahoo:))

Smokie
13.07.2010, 14:14
Նորություններ: Այսօր այսինչ փողոցում միանգամից իրար են բախվել 10 մերսեդես::o Այդ կողմերով անցնող զապորոժեցի վարորդը ծիծաղից մեռել է::(

Անահիտ
13.07.2010, 14:59
Ռէկետիրը զանգում է «նոր ռուսին»․
_Վաղը ժամը 8ին փողերը կբերես
_Կբերեմ, եթե քնած չմնամ
_Տղերքը մերսդ կպայթացնեն, կարթնացնեն

Գաղթական
16.07.2010, 22:36
Լաս Վեգասում մեկն իր զապոյով գալիս կանգնում է հայտնի կազինոներից մեկի դիմաց, իջնում է ու, ներս մտնելուց առաջ, 20 հատ մեծ կողպեքներ է կախում դռնից..
շվեյցարի ուշքը գնում է ծիծաղից..
- պարոն բայց դուք պետք է տեսնեք, թե մարդիկ ինչպիսի ավտոներով են այստեղ գալիս.. և ոչ մեկ դռները չեն կողպում.. վստահում են.. իսկ դուք՝ եկել եք հայտնի չէ թե ինչով և վախնում եք, որ այն կարող են գողանալ..
- տո ով պիտի գողանա է այ ցավդ տանեմ.. պռոստը մարդիկ տենում մտածաում են զուգարանա - մեջը կեղտոտում են..

Smokie
05.11.2010, 19:59
Ղեկին նստած կինը ասում ա ամուսնուն:
_Էս ի՞նչ ա անում էն մարդը, արդեն տաս րոպե ա ինչ վազում ա մեր մեքենայի առջեւից::fool
_Գիտե՞ս, ես քո փոխարեն լինեի, մայթից դուրս կգայի::fool:fool

Smokie
13.12.2010, 12:50
Ի գիտություն վարորդների: Երբեմն ոչ-թե սիգնալիզացիան միացրած է, որվհետեւ ապակիները կոտրված են, այլ ապակիներ կոտրված են, որովհետեւ սիգնալիզացիան միացրած է:

Smokie
13.12.2010, 15:39
Երկու ոստիկան մեքենան են նորոգում: Կուզովի տակ պառկածն ասում է մյուսին:
_Նայի լուսաթարթիչը աշխատում ա՞:
_Աշխատում ա... չի աշխատում... աշխատում ա... չի աշխատում:

V!k
18.01.2011, 02:57
գիտեք ինչի՞ Փարիզ-Դաքար ավտոռալլիին հայերին չեն թողնում մասնակցեն.
-որովհետև ճանապարհին պասաժիր են վերցնում, գրդոն են անում...:))

Թամարա
18.01.2011, 03:57
Ապարանի մարշուտկայի մեջ.
-Բա էս ու՞ր ես գնում
-Ապարան,բա դու՞
-Ես Էլ Ապարանից եմ գալիս

Թամարա
19.01.2011, 05:58
Մարշուտկայի մեջ մի ծեր մարդ դպրոցական տղային.
-Տղա ջան,ոտքս կորցրել եմ
Քիչ անց նորից.
-Տղաս ասում եմ աջս կորցրել եմ
-Հոպար ջան կարող ա գտել եմ չե՞մ տալիս

Ռեդ
04.03.2011, 00:59
Մեկն իր ԿԱՄԱԶով մեծ արագության տակ բախվում է մի ջիպի: ԿԱՄԱԶի խցիկից դուրս է գալիս վարորդը, մոտենում է ճամփեզրին ու բղավում է այն կողմ, որտեղ ջիպն էր ընկել (եթե իհարկե կարելի է այն էլի ջիպ անվանել).
-Ներսը կենդանի մարդ կա՞ . . .:
Լռություն:
-Դե փառք Աստծո ուրեմն:}:

V!k
06.03.2011, 13:07
կներեք,մի քիչ կոպիտ ա արտահայտվում, բայց բացել ա:D

Մարշրուտկա: Մի մարդ դիմացի աղջկան խնդրումա.
- Եղնիկ ջան, էս փողը կփոխանցե՞ս:
- Եղնիկ չի, ջեյրանա, - թիթիզանումա աղջիկը:
- Անասունը մնումա անասուն, դու փողը փոխանցի:

hayt.am
06.03.2011, 14:10
Հարց: Ինչ տարբերություն կա փողոցում սատկած շան և մահացած իրավաբանի միջև
Պատասխան: Մինչև սատկած շունը ավտոմեքենայի անիվների արգելակման հետքեր կան

**************************
Ապարանցին իմանում է որ ԱՊՊԱ-ն պարտադիր է, գնում է ավտոմեքենա գնում: :)

**************************
Էս մեկն էլ թեմայից դուրս

Ինչ նմանություն իրավաբանի և սպերմատազոիդի մեջ
Երկուսի մոտ էլ հազարից մեկն է մարդ դառնում: :)

Աբելյան
23.07.2011, 17:35
Մի հատ թիթիզ աղջիկ ա ըլնում, շուն ա պահում, շան անունը դնում ա Ծակ: Ամեն օր շանը լողացնում ա, մազերն ա սարքում, հագցնում, դուխի ցանում վրեն: Մի օր էլ ինքն ու շունը լիքը փչված մտնում են ավտոբուս: Մի հատ տղա որոշում ա էս աղջկան կպցնի: Ասում ա.
-Քուր, վրիցդ նենց ընտիր հոտ ա գալի…
Էս աղջիկն էլ՝
-Բա որ Ծակիցս հոտ քաշես:
***
Մի հատ աղջիկ մարշուտնի ա մտնում: Տեղ չկա, մի հատ տղա թեթև տեղ ա տալի, աղջիկն էլ առանց իրան կորցնելու նստում ա տղու համարյա գիրկը: Երկու րոպեից էս տղեն ասում ա.
-Կներես, դու կարող ա՞ դեղատանն էս աշխատում…
-Հա, ո՞նց իմացար…
-Վրիցդ դեղերի հոտ առա:
2 րոպեից աղջիկն ա հարցնում.
-Լսի, դու կարող ա՞ դզող-փչող ես…
-Հա, ինչի՞ց իմացար…
-Դանգրադը կամաց-կամաց բարձրանում ա:

Աբելյան
11.09.2011, 22:52
Էլի տրանսպորտային թեմայով:

1962 թ.: Վարշավայի կանգառներից մեկում ավտոբուս ա բարձրանում տղամարդ` ձեռքին ձվերով լի կարդոն: Նստում ա մի կնոջ կողքը: Կինը գրպանից թաշկինակ ա հանում որ քիթը մաքրի, ու հանկարծ մի նկար ընկնում ա գիրկը: Տղամարդը ճանաչում ա նկարի վրայի մարդուն:
-Օօօ, գրողը տանի: Սա Մարեկն ա: 20 տարի առաջ ես իրա հետ կռվում էի ճակատում:
Զոհվածի կինը հետաքրքրվում ա, ու տղամարդը պատմում ա ճակատում եղած վերջի դեպքի մասին:
-Նահանջելու տեղ չկար: Մենք 100-ից քիչ էինք: Գերմանացիները տանկերով էին գալի: Մենք ստիպված փախնում ենք ձորի ուղղությամբ: Ճամփին փշալարեր էին: Էսօրվա պես հիշում եմ, ինչ հրաշքով մագլցեցի դրանց վրայով: Մարեկը կեսից կանգնեց: Փշերը պահում էին: Ես ուզում էի օգնեի, տանկերից մեկը կրակեց: Ես փախա ու հեռվից տեսա ոնց ա գնդակը կտոր-կտոր արել խեղճին: Թաքնվեցի, ու հենց որ տանկերը հեռացան...
Էդ պահին մարդը նկատում ա, որ իրա կանգառին ա հասել:
-Լավ, ես պետք ա իջնեմ, կներեք:
Իջնում ա` ազարտի մեջ մոռանալով կարդոնը:
Կինը նկատում ա, պատուհանը բացում ա ու կանչում.
-Բա ձվերը, ձվերը...
-Մնացել էին փշալարի վրա::cry2

Smokie
10.12.2011, 22:41
Մի մարդ տաքսի ա նստում: Վարորդը արագ քշում ա, հասնում են լուսանշանին՝ կարմիր ա, վարորդը կատաղած քշում ա:
- Էդ ի՞նչ ես անուու՜մ::scare
- Վարպետը սենց պիտի քշի: http://i.imgur.com/upl68.gif
Շարունակում ա քշել: Հաջորդ լուսացույցը դեղին ա ցույց տալիս, էլի կատաղած քշում ա:
- Ի՞նչ ես անուու՜մ:
- Վարպետը սենց պիտի քշի:
Շարունակում ա քշել: Հաջորդ լուսացույցը կանաչ ա ցույց տալիս, վարպետը կանգնում ա:
- Այ մարդ կանաչ ա, խի՞ չես քշում::o
- Դե մեկ էլ տեսար էս աջ կողմից էլ ա Վարպետ քշում::oy