PDA

Դիտել ողջ տարբերակը : Էննիո Մորիկոնե/Ennio Morricone



Smokie
18.05.2010, 09:52
Տաղանդավոր կոմպոզիտոր: Նրա երաժշտությունը հիմնականում ֆիլմերի համար է եղել: «Cockey's song,» «Le ven`t le cri,» «Chi mai,» «For a few dollars more,» «The good, the bad & the ugly» եւ շատ այլ ստեղծագործություններ:

Adriano
18.05.2010, 10:28
Իրոք որ լավ թեմա ես բացել, որը նվիրված է լավ երաժիշտ Էննիո Մորիկոնեյին, ինչ ասեմ իտալական ամենահզոր մարդկանցից է, մեծ հաճույքով լսում եմ նրա երաժշտությունը: Այստեղ ներկայացնեմ նրանցից ամենասիրածս.


http://www.youtube.com/watch?v=1hYV-JSjpyU&feature=related

Այս ֆիլմը շատ եմ սիրում չգնանք նայելու?

Jarre
18.05.2010, 12:00
Ինձ ահավոր շատ դուր է գալիս Once upon a time in America ստեղծագործության Յո-Յո Մայի տարբերակը։ Լսեք, չեք փոշմանի։


http://www.youtube.com/watch?v=KQCGvfBc-oI

One_Way_Ticket
18.05.2010, 13:40
Ես Մորրիկոնեի ֆանատ եմ :)
Չնայած վերջերս հազվադեպ եմ լսում: Պատճառն այն է, որ Մորրիկոնեի կոմպոզիցիաները լսելու համար պետք է հատուկ տրամադրվել երաժշտություն լսելու: Խմած ժամանակ կամ աշխատանքի ժամանակ լսելու համար հարմար չեն: Հենց Մորրիկոնեի խոսքերով այսօրվա ունկնդիրները "հաբռգել" են, չեն ուզում ջանք գործադրել երաժշտությունը հասկանալու համար, նրանց անպայման պիտի մաքսիմալ պարզ երաժշտություն տաս:

Բացի համաշխարհային հիթեր դարձած "Chi Mai"-ից, "Cockey's Song"-ից և էլի մի քանի կոմպոզիցիաներից, Մորրիկոնեն բազմաթիվ այլ հիանալի կոմպոզիցիաներ, որոնք "сборник"-ներում գրեթե երբեք չեն ընդգրկվում: Հավես լինի, հետագայում կանդրադառնամ կոնկրետ կոմպոզիցիաների, կդնեմ հղումներ:

Ունեմ Մորրիկոնեի համերգների (Վերոնայում, Մյունխենում, Վենետիկում) օրիգինալ DVD-ներ: Եթե որևէ մեկը ուզում է, կարող եմ տրամադրել:
Ունեմ մեծ գիրք նրա մասին բազմաթիվ լուսանկարներով (երկլեզվանի` անգլերեն և իտալերեն): Դա էլ կարող եմ տրամադրել, բայց շատ ծանր է, ով ուզում է, պիտի գա մեր տանից վերցնի, հետո էլի տուն բերի, ես դա քարշ տվողը չեմ :)
Նաև անձամբ ներկա եմ եղել նրա համերգին Մոսկվայում:

One_Way_Ticket
20.05.2010, 23:38
Mille Echi
"Ծովահրեշը" (մեզ ավելի ծանոթ ռուսերեն "Спрут" վերնագրով, կամ իտալերեն "La Piovra") սերիալի սաունդտրեկերից է: Հիմնականում հնչում է ֆիլմի երկրորդ մասում, հազվադեպ օգտագործվում է նաև հաջորդ մասերում: Լավագույն կոմպոզիցիաներից մեկը, որ ես երբևէ լսել եմ: Բեռնել (http://www.blot.am/morricone/mille_echi.mp3):

One_Way_Ticket
20.05.2010, 23:42
Canzone Per La Sera
Նույնպես "Ծովահրեշը" սերիալից է, նույնպես հիմնականում օգտագործվում է երկրորդ մասում: Մի քիչ ծանր է լսվում, բայց լավն է: Բեռնել (http://www.blot.am/morricone/canzone_per_la_sera.mp3):

One_Way_Ticket
20.05.2010, 23:48
Il Clan Dei Siciliani (The Sicilian Clan)
Նույնանուն ֆիլմի հիմնական սաունդտրեկը: Բավական տարածված է նրա վերամշակված տարբերակը: Այստեղ տեղադրում եմ օրիգինալ տարբերակը: Չեմ կարող ասել որ մեկն է ավելի լավը, կախված է տրամադրությունից: Օրիգինալ տարբերակն ավելի աշխույժ է: Բեռնել (http://www.blot.am/morricone/il_clan_dei_siciliani.mp3):

One_Way_Ticket
20.05.2010, 23:58
A Fistful Of Dynamite
Նույնանուն ֆիլմի հիմնական սաունդրեկը: Մեղեդիի մեծ մասը առանձնապես ցնծող չէ, սակայն այն, ինչ հնչում է ուղիղ երրորդ րոպեից սկսած 20 վայրկյան... այնպիսի երջանկության զգացում է պարունակում, որ անհամեմատելի է որևէ այլ մեղեդիի հետ (ինձ համար, իհարկե): Համերգների ժամանակ այդ հատվածը կատարվում է վոկալով: DVD-ով լսել էի, առանձնապես չէր տպավորել: Սակայն երբ լսեցի կենդանի կատարմամբ... Բառերով չի նկարագրվի: Բեռնել (http://www.blot.am/morricone/a_fistful_of_dynamite.mp3):

One_Way_Ticket
21.05.2010, 00:05
Hypertension - Part 1
Իրականում աս մեղեդին "The Burglars" ֆիլմի "Love Theme" սաունդտրեկն է: Հետագայում է այն օգտագործվել "Le Marginal" ֆիլմում որպես "Hypertension - Part 1": Սակայն ես մեղեդիին այդ "նոր" անունով եմ ծանոթացել, և այդպես էլ մեջս տպավորվել է այդ անունը: Գեղեցիկ սիրո մեղեդի է: Բեռնել (http://www.blot.am/morricone/hypertension_part_1.mp3):

ԿԳԴ
21.05.2010, 00:09
Շատ եմ սիրում Մարիկոնեի ստեղծագործությունները, հուզական է շատ ու խորը...Հատկապես էս հատվածներն եմ սիրում, ֆիլմերի մեջ...
http://www.youtube.com/watch?v=dzJxHw4JF10&feature=related
http://www.youtube.com/watch?v=CRlNaXA1DZ0&feature=related

One_Way_Ticket
21.05.2010, 00:11
Cockey's Song
Դե "Once Upon A Time In America" ֆիլմի այս սաունդտրեկը բոլորին հայտնի է և հանդիսանում է Մորրիկոնեի վիզիտային քարտերից մեկը: Անդրադառնում եմ նրան այն պատճառով, որ տեղադրում եմ մի քիչ ձևափոխված տարբերակը, որը ինձ ավելի է դուր գալիս: Բեռնել (http://www.blot.am/morricone/cockeys_song.mp3):

One_Way_Ticket
21.05.2010, 00:14
Childhood Poverty
Նույնպես "Մի անգամ Ամերիկայում" ֆիլմից է: Հուզիչ, բայց պոզիտիվ մեղեդի է: Բեռնել (http://www.blot.am/morricone/childhood_poverty.mp3):

One_Way_Ticket
21.05.2010, 00:46
Chi Mai
Կարծում եմ` ներկայացման կարիք չունի: Անդրադառնում եմ այն պատճառով, որ կան մեղեդիի բազմաթիվ տարբերակներ:
1. Ամենատարածված և թերևս ամենագեղեցիկ տարբերակը: Հնչում է "Պրոֆեսիոնալը" ֆիլմում: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_1.mp3):
2. Այս տարբերակն էլ է տարածված: Անձամբ ես չեմ հավանում: Մի քիչ շատ "թեթև" է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_2.mp3):
3. Եսիմ, տարբերակ է, էլի: Վատը չէ, բայց առաջինին զիջում է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_3.mp3):
4. "Մալենա" ֆիլմի տարբերակը: Էապես տարբերվում է "Պրոֆեսսիոնալը" ֆիլմի տարբերակից: Մեջտեղի հատվածը շատ լավն է, բայց մնացածը մի տեսակ անկապ է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_4.mp3):
5. Նույնպես համապատասխանում է "Մալենա" ֆիլմի տարբերակին: Նախորդի համեմատ հիմնական հատվածը ավելի խորաթափանց է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_5.mp3):
6. Հետաքրքիր տարբերակ է, բայց ոչ ավել: Չնայած, մեջտեղի հատվածը լավն է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_6.mp3):
7. "House of No Regrets" - երգ "Chi Mai"-ի երաժշտությամբ: Երգում է Dulco Pontes-ը: Ինձ դուր է գալիս: Բեռնել (http://www.blot.am/morricone/house_of_no_regrets.mp3):

Smokie
21.05.2010, 08:41
Chi Mai
Կարծում եմ` ներկայացման կարիք չունի: Անդրադառնում եմ այն պատճառով, որ կան մեղեդիի բազմաթիվ տարբերակներ:
1. Ամենատարածված և թերևս ամենագեղեցիկ տարբերակը: Հնչում է "Պրոֆեսիոնալը" ֆիլմում: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_1.mp3):
2. Այս տարբերակն էլ է տարածված: Անձամբ ես չեմ հավանում: Մի քիչ շատ "թեթև" է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_2.mp3):
3. Եսիմ, տարբերակ է, էլի: Վատը չէ, բայց առաջինին զիջում է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_3.mp3):
4. "Մալենա" ֆիլմի տարբերակը: Էապես տարբերվում է "Պրոֆեսսիոնալը" ֆիլմի տարբերակից: Մեջտեղի հատվածը շատ լավն է, բայց մնացածը մի տեսակ անկապ է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_4.mp3):
5. Նույնպես համապատասխանում է "Մալենա" ֆիլմի տարբերակին: Նախորդի համեմատ հիմնական հատվածը ավելի խորաթափանց է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_5.mp3):
6. Հետաքրքիր տարբերակ է, բայց ոչ ավել: Չնայած, մեջտեղի հատվածը լավն է: Բեռնել (http://www.blot.am/morricone/chi_mai_6.mp3):
7. "House of No Regrets" - երգ "Chi Mai"-ի երաժշտությամբ: Երգում է Dulco Pontes-ը: Ինձ դուր է գալիս: Բեռնել (http://www.blot.am/morricone/house_of_no_regrets.mp3):
Ես գիտեմ, որ «Chi mai»-ը հնչում է Բելմոնդայի կատարմամբ մի ֆիլմում, բայց ֆիլմի անունը չգիտեմ:oy: Կասե՞ս դա որ ֆիլմն է:

SSS
21.05.2010, 10:00
Վայ Smiokie ջան էս մի թեման չէի տեսել... Շատ եմ սիրում ...մմմմ... էլ չգիտեմ ինչ ասեմ:oy Շաաատ լավնա

One_Way_Ticket
21.05.2010, 12:43
Ես գիտեմ, որ «Chi mai»-ը հնչում է Բելմոնդայի կատարմամբ մի ֆիլմում, բայց ֆիլմի անունը չգիտեմ:oy: Կասե՞ս դա որ ֆիլմն է:
"Պրոֆեսսիոնալը":

Jarre
05.08.2010, 14:17
Այ էս մեկը շատ գեղեցիկ ստեղծագործություն է՝ Nella Fantasia :love

Խորը, զգացմունքային ու անսահման գեղեցիկ ու բարի :love

Շատերը անգամ չգիտեն, որ սրա հեղինակը Մորիկոնեն է։

Այս երաժշտությունը Մորիկոնեն գրել է 1986 թ.-ին նկարահանված The Mission ֆիլմի համար, որի գլխավոր դերակատարն է Ռոբերտ դե Նիրոն։ Խոսքերի հեղինակն է Chiara Ferraù-ն։ Այս երգը կատարվել է բազմաթիվ հայտնի երգչուհիների և խմբերի կողմից։ Իմ կարծիքով լավագույնները սրանք են.

Sarah Brightman, Il Divo, & Amici Forever

http://www.youtube.com/watch?v=LxSjdetqtBY

Summer Watson

http://www.youtube.com/watch?v=UqjFv6W5grM

Sarah Brightman

http://www.youtube.com/watch?v=l5Yr8HxTQxY

Չամիչ
30.10.2010, 00:49
Էնիո Մարիկոնեն ծնվել է Հռոմում՝ 1928թ-ի նոյեմբերի 10-ին՝ ջազային պրոֆեսիոնալ շեփորահար Մարիո Մարիկոնեի եւ տնային տնտեսուհի Լիբերա Ռիդոլֆի ընտանիքում:

http://s011.radikal.ru/i316/1010/c7/cfeee518628d.jpg

Երբ լրացավ Էնիոյի 9 տարին նա ընդունվեց կոնսերվատորիա, որտեղ, ընդհանուր առմամբ, սովորեց 11 տարի՝ ստանալով երեք դիպլոմ:

Երբ լրացավ Էնիոյի 16 տարին, Ալբերտո Ֆլամինիի նվագախմբում ընդգրկվեց, որպես 2-րդ շեփորահար: 1950 թ-ից սկսեց գործիքավորել հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները ռադիոյի համար:

Ֆիլմերի համար երաժշտություն գրել սկսել է 1961-ից երբ արդեն 30 տարեկան էր:

Որպես կինոկոմպոզիտոր 5 անգամ առաջարկվել է «Օսկար»-ի, 2007թ-ն նրան շնորհեցին Օսկար՝ կինոարտադության մեջ մեծ ներդրում ունենալու համար: Նա արժանացել է նաեւ «Գրեմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Իր ստեղծագործական բուռն գործունեության ընթացքում գրել է երաժշտություն ավելի քան 400 ֆիլմերի եւ սերիալների համար:





Անչափ սիրում եմ այս ստեղծագործությունը, չկարողացա գտնել այս գործի միայն գործիքային տարբերակը, ինչքան գիտեմ կա:


http://www.youtube.com/watch?v=JVHNHvkf0Ss

Չամիչ
30.10.2010, 00:55
http://s008.radikal.ru/i306/1010/d5/9bcafba098b6.jpg

Չամիչ
30.10.2010, 00:58
Եվս մեկ անկրկնելի ստեղծագործություն

The Mission


http://www.youtube.com/watch?v=Qep59A_RwKQ

Չամիչ
30.10.2010, 01:10
Կներեք, բայց ես սիրահարված եմ այս ստեղծագործությանը, նույն ստեղծագործության եւս մեկ տարբերակ:


http://www.youtube.com/watch?v=ksK4PZUo1Kw&feature=related

Չամիչ
30.10.2010, 01:18
For Love one can die


http://www.youtube.com/watch?v=r35WQD6MCe0


Փաստորեն, այն ինչ չէի կարողանում գտնել գտա, Մալենա ֆիլմից է:

Malena- Titoli di Coda


http://www.youtube.com/watch?v=dzJxHw4JF10&feature=related

Չամիչ
30.10.2010, 01:32
Malena- Ma L'amore No


http://www.youtube.com/watch?v=MgiKNfo4UXs

E-la Via
30.10.2010, 10:49
Չամիչ ջան ապրես էս թեման բացելու համար :hands… Հիմա նայում եմ ու զարմանում, որ մինչև հիմա Էնիո Մարիկոնեին նվիրված թեմա չի բացվել:

Մի քիչ շտապում եմ, հետո կտեղադրեմ իմ մյուս սիրելի ստեղծագործությունները, բայց հիմա սա տեղադրեմ: Այս վերջերս երբեմն-երբեմն, բայց իրար հետևից անընդհատ լսում եմ սա:


http://www.youtube.com/watch?v=tmhRUeqeMk4

Jarre
30.10.2010, 10:56
Չամիչ ջան ապրես էս թեման բացելու համար :hands… Հիմա նայում եմ ու զարմանում, որ մինչև հիմա Էնիո Մարիկոնեին նվիրված թեմա չի բացվել:

Ես էլ եմ շատ սիրում Մորիկոնեին, բայց սենց թեմա արդեն կա http://www.akumb.am/showthread.php/54219-Էննիո-Մորիկոնե-Ennio-Morricone?highlight=ennio

Կարելի է միացնել իրար։

Moonwalker
30.10.2010, 11:02
Երևի իմ լսած լավագույն սաունթրեքը.
La Piovra/Спрут/Ծովահրեշ


http://www.youtube.com/watch?v=PZTO0D3dSiY


http://www.youtube.com/watch?v=-ZpjQuk0cPQ


http://www.youtube.com/watch?v=3LKRJZAbGCA


http://www.youtube.com/watch?v=HmcL2i6hFGk

Kita
30.10.2010, 23:18
Մոդերատորական: Թեման միացվում է արդեն իսկ գոյություն ունեցող Էննիո Մորիկոնե/Ennio Morricone (http://www.akumb.am/showthread.php/54219-Էննիո-Մորիկոնե-Ennio-Morricone?highlight=ennio) թեմային:

Չամիչ
02.11.2010, 01:02
Nella Fantasia ստեղծագործության եւս մեկ՝ հրաշալի կատարում: Ինձ թվում է այս գործը հենց էսպես է պետք երգել:

Chloe Agnew- Nella Fantasia


http://www.youtube.com/watch?v=FXbeRTWHR18&feature=related

Malxas
06.11.2010, 20:25
Ինչքան գիտեմ Մորիկոնեն երաժշտություն է գրել ոչ թե 400, այլ մոտ 1000 ֆիլմերի ու սերիալների համար: Համենայնդեպս մի տասը տարի առաջ երբ հաշվեցի` ըստ ինտերնետից քաշված մի ցուցակի, 800 ից ավելի էր: Կուզենայի նշել և այլ ստեղծագորխություններ, որոնք իմ կարծիքով շատ լավն են:
La califfa, , Nuovo Cinema Paradiso, La moglie piu bella, Man With A Harmonica, Al Capone...
Բոլորը գրել շատ դժվար կլիներ :) Մի հետաքրքիր փաստ էլ, Հ1- ով ցուցադրվող Աննա հեռուստասերիալում հնչում է Մորիկոնեի երաժշտությունը, որը նա գրել է Լոլիտա ֆիլմի համար :)

Smokie
18.11.2013, 11:52
Մեկ-մեկ մեղմ ասած ապշում եմ երաշիտների տաղանդի վրա, ուղղակի չեմ կարողանում հավատալ:8 Զարմացել եմ թե ո՞նց են կարողանում երգերը ստեղծել պահի տակ՝ միանգամից՝ ձայնագրության, կամ համերգի ժամանակ: Միանշանակ տաղանդ են:hands Բայց որ մի տարում տասից շատ ավելի ֆիլմերի համար երաժշտություն գրեն, (http://en.wikipedia.org/wiki/Ennio_Morricone_discography) այ դա չէի լսել:o Մորկոնեն 1959 թվականից, մինչև այսօր ստեղծագործում է:roll Խոսքեր չեմ գտնում նրան բնութագրելու՝ տաղանդն էլ ա մեղմ հնչում, հանճարն էլ:

erexa
24.07.2015, 18:52
Էս ստեղծագործությունն ինձ շատ շուտվանից ա ծանոթ, ես ուղղակի չգիտեի, որ հեղինակն Էննիօ Մարիկոնեն ա:


https://www.youtube.com/watch?v=nOr0na6mKJQ

Smokie
24.07.2015, 19:21
Էս էլ ա շատ լավը:love

https://www.youtube.com/watch?v=Zmjh2CIaQE0

Malxas
24.07.2015, 21:18
Ես սա էլ եմ շատ սիրում…

Օրկա կամ Մահ սառցաբեկորների մեջ


https://www.youtube.com/watch?v=LDTFvg1ijZcRL]

Մարի-Լույս
03.10.2015, 14:42
Էննիո Մորիկոնեյին ես էլ եմ շաատ շատ սիրում, ինչպես մյուս իտալացի երաժիշտներին.. նրա ստեղծագործություններից ամենաշատը սիրում եմ «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքը «Parla pui piano»:love
https://www.youtube.com/watch?v=CCv_9i4f1TE

One_Way_Ticket
03.10.2015, 19:12
Էննիո Մորիկոնեյին ես էլ եմ շաատ շատ սիրում, ինչպես մյուս իտալացի երաժիշտներին.. նրա ստեղծագործություններից ամենաշատը սիրում եմ «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքը «Parla pui piano»:love
https://www.youtube.com/watch?v=CCv_9i4f1TE
Բավական տարածված սխալ է "Կնքահայրի" երաժշտության հեղինակությունը Մորիկոնեին վերագրելը: Խեղճ Նինո Ռոտա...