PDA

Դիտել ողջ տարբերակը : Տանջանքի ձեռքեր. . . .



Taurel. . . .
27.01.2007, 21:50
Տանջանքի ձեռքեր


Ես տեսնում եմ քեզ` տանջանք իմ անհուն,
Տեսնում եմ քնքուշ աղջկա դեմքով,
Գալիս ես կամաց, քայլերով սահուն,
Սպիտակ ձեռքերով գրկում ես դու ինձ,
Հոգիս պարուրում մի խենթ համբույրով,
Ու հանկարծ ուժգին ապտակում ես ինձ. . .


Հալվող մոմերի ճանկերի նման
Կարծես կառչել ես իմ փրցված հոգուց,
Քո թաց մատներով գալարում ես այն,
Ու անհետ կորչում նրա անհայտում:


Այն անհատակում, որ չէր հասցրել
Դեռահաս դառնալ ու ծերացել էր,
Որ դեռահաս դարձել ու մանկացել էր,
Ու որ չեր ներվել մանկամտության
ԵՎ հիմարաբար գործած մեղքերի համար. . .


Տանջանքի ձեռքեր` սպիտակ ու երկար,
Սև եղունգներով միտքս եք մաղում,
Մտնում եք հոգուս խորքերը խավար,
Ու սրտիս գամված պատկերն եք հանում,
Իմ հիշողության պատերն եք քանդում. . .


Փոշոտ հուշերիս սառնությամբ լցված
Ալեծուփ հոգուս դռներն եք ջարդում,
ՈՒ ազատություն շնորհում արցունքիս,
Կարծես աչքերիս ծարավն եք խեղդում:


Տանջանքի ձեռքեր, ինձ ո՞ւր եք տանում. . . .

Մոդերատորական: Ակումբում հայերեն գրելու ու կարդալու համար օգտագործվում է Յունիկոդ կոդավորումը: Եթե Դուք ունեք հին կոդավորմամբ տեքստ և այն ուզում եք տեղադրել Ակումբի էջերում, ապա խնդրում ենք այն վերափոխել Փոխարկիչի (http://hayeren.akumb.am/?p=convertor)օգնությամբ: Այցելեք http://hayeren.akumb.am/?p=convertor էջը ընտրեք ArmSCII>Unicode տարբերակը և սեղմեք «Ձևափոխել»:

Taurel. . . .
29.01.2007, 19:46
Մոմի լույսի տակ

Սևազգեստ գիշերի գաղտնի աչքերում,
Մի աղոտ լույս էր կարծես թաքնվում,
Մեղրածոր մոմի հույսն էր մոլեգնում,
Բայց նա հուսալով իրեն էր սպառում:


Մոմի լույսի տակ, վառվող խավարում,
Գլուխը բռնած նա էր տառապում,
Անհույս լողալով սիրո նամակի`
Արցունքով հեղված դառը տողերում;


Նրա խելագար հեկեկանքներից,
Ու սրտի ըմբոստ հառաչանքներում,
Ուժգին ծանրացած իր կնճիռներից,
Հինավուրց մոմն էր նրան աղերսում:


Ու այդ խելագար դողդոջումի մեջ,
Նամակի տողերը թրեր էին դառնում,
ԵՎ մխրճվում էին նրա թույլ մարմնի`
Սիրուց հրկիզված, ժայթկող սրտի մեջ:


Ու հիմարի պես սկսում է խոսել
Նա այդ ծերացած մոմի լույսի հետ,
Իսկ մոմը նրան պատասխանում է,
Քամուց վախեցած հրո շիթերով,
Որ շղթայվում են մարող հույսերի,
Իրար հաջորդող փոթորիկներով:


ԵՎ նա ստիպում է, որ մոմը հանգչի,
Ոչ թե սեփական հնության մահով,
Այլ հենց իր սրտի խորքերից ելնող
Լուռ հառաչանքի փոթորկոտ քամով:


Ու այդ խավարի խուլ լռությունը
Կարծես հուշում է, որ մթության մեջ,
Սառում է ոչ միայն հինավուրց մոմը,
Այլև տառապող սիրահարը խեղճ. . . .



Մոդերատորական: Ակումբում հայերեն գրելու ու կարդալու համար օգտագործվում է Յունիկոդ կոդավորումը: Եթե Դուք ունեք հին կոդավորմամբ տեքստ և այն ուզում եք տեղադրել Ակումբի էջերում, ապա խնդրում ենք այն վերափոխել Փոխարկիչի (http://hayeren.akumb.am/?p=convertor)օգնությամբ: Այցելեք http://hayeren.akumb.am/?p=convertor էջը ընտրեք ArmSCII>Unicode տարբերակը և սեղմեք «Ձևափոխել»: