PDA

Դիտել ողջ տարբերակը : Շատ անկապ օրագիր



Աբելյան
17.05.2010, 14:55
Էհ, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, բարին էլ հետը: Մոտակա ավելի քան 3 ամիսը զգալու եմ Համալսարանիս համն ու հոտը: Վաղվանից սկսվում ա աղմուկ անելու, դասեր խանգարելու, նեոնային լամպեր ջարդելու, աղջիկների հետևից սուլելու, ազատ ժամանակ պառկելու, մեկ էլ ցրել-մրելու սեզոնը: Անցած տարվա պես: Օրը 3000 դրամ: Ուղղակի ափսոս առավոտ ժամը 8 անց կեսից ա: Կենսաբանականում հազար ու մի շկաֆ-սեղան-աթոռ ա դուրսը, վրեքներն էլ մի մետր գաջ ա նստել: Իսկական արքայություն::love Բռնես հետազոտես: Իսկ էս մի քանի օրը ամեն ինչ իրա հունի մեջ կընկնի: Անցած տարվա պես:

Աբելյան
21.05.2010, 23:31
Առաջին շաբաթը պրծավ: Սա կարելի ա ինչ-որ չափով ձեռքբերում համարել: Չնայած, վերևներում չգիտեն Սահակյանը ինչյան ա, իսկ վոլտմետրը կարդում են "վոլոմետր", բայց ոչինչ: Բացումը արված ա, ես էլ ադապտացաված եմ: Ու պատկերացրեք, եքա հպարտացել եմ էն բանից, որ տարվա բոլոր շրջանավարտների դիպլոմները (3600 հատ) ես մենակով եմ հանել:
Ֆիզկուլտի հանդերձարանի պադվալային խոնավությունն ու բորբոսնած պատերի վրայի արձանագրությունները, կիռարականի ու սոցոլոգիայի աշխուժությունը, ֆիզիկայի անդորրը, ռոմանոյի կիլոներով փոշին ու էդ փոշին շնչող աղջիկները, կենտրոնականի անցուդարձը, ուսանողները, հավաքարարներն ու բանվորները, ուստաները, աշխատողները, թափթփուկներն ու ԲՏ-ները (լավ բան ա էլի, որ մարդ ամեն մեկի արած-չարածը, մարդկության աստիճանը գիտի), մարդ էդ ամեն ինչը կարոտում էլ ա: Համալսարանի հետաքրքրությունը էդ ամեն ինչի մեջ ա կայանում: Սիրում եմ Համալսարանը:

Աբելյան
28.05.2010, 23:19
Ոնց կարայի մոռանայի…:oy
Չորս տարի առաջ գրանցվեցի Ակումբում: Մայիսի 25-ին էր: Առաջի օրերին հարմարվում էի, մարդկանց ծանրութեթև էի անում, իսկ էդ ժամանակ Ակումբը հլա "փոքր" էր: Փոքր երեխու պես բուռն աճ էր ապրում, հարցեր էր տալիս, ինքն իրա հարցերին պատասխանում, հարմարվում էր շրջապատի հարմարություններին ու անհարմարություններին (հաքերային հարձակումներ, անբարեխիղճ անդամներ), գնալով կատարելագործվում ու հասունանում էր: Էսօրվա "հասուն" Ակումբի ու 4 տարի առաջվա Ակումբի մեջ սարեր-ձորերի տարբերություն ա: Էս 4 տարվա մեջ մի քանի հատ սերնդափոխություն ա եղել, լիքը մարդիկ են եկել, շատերը գնացել են, էդ ամեն ինչը իմ աչքի առաջով ա անցել: Ակումբը մեծացավ, ու իրա հետ ես էլ մեծացա: Երևի Ակումբը չպատկերացնի ինչքան մեծ դեր ա ունեցել իմ համար: Ես էլ չեմ պատկերացնում, բայց հաստատ էդ ամեն ինչը իմ համար անգնահատելի ա: Չորս տարի առաջ չէի էլ ենթադրի, որ 4 տարվա մեջ 8 տարով կմեծանամ, իմ մեջ էսքան լավ որակներ կառաջանան, սենց յուրօրինակ կերպար կունենամ (գլուխ գովալ չլնի, բայց ինձ թվում ա հերքելը ավելի սխալ կլնի): Ակումբը իմ հոգսը թեթևացրել ա ծանր պահերիս` իրա Անկապ Օրագրով ու ընկերական խորհուրդներով, Ակումբը իմ "դրական տեղաշարժերի" մեջ իրա առյուծի բաժինն ունի, Ակումբի շնորհիվ ես ծանոթացել եմ Շարժման հետ (օղորմի իրան), Ակումբը ինձ տվել ա լիքը լավ ընկերներ, որոնց որ իրական կյանքում գտնելը հեշտ չի (երևի դրա համար էլ վիրտուալ կյանքը իրականից ավելի շատ եմ սիրում): Էս ամեն ինչի հետ մեկտեղ` աղջիկներից սկսել եմ համարյա չամաչել, մեկ-մեկ էլ ավելորդ համը հանել (բայց "ամենակարևորը"` հասել եմ "կյանքիս նպատակներից" մեկին):
Իմ շնորհակալությունները իմ վիրտուալ ու իրական ակումբային ընկերներին (անուններդ հատ-հատ չասեմ, որովհետև ամեն մեկդ էլ գիտեք): Ապրեք որ կաք: Աստված տա ինձանից անպակաս մնաք:

Աբելյան
23.07.2010, 20:16
Մի 2 տարի առաջ որ ատամներս ցավում էին, մտածում էի ատամնացավից ավելի զզվելի ցավ չկա: Հիմա արդեն կոկորդի ցավն ա ամենազզվելին: Մտավախություն կա սկվազնյակից ա, էն էլ գիշերները փակ տեղերում հաստատ չեմ կարա քնեմ, նենց խեղդոց ա… Հա, ի դեպ, գոյություն ունի Ամոքսիցիլին կոչվածը, որը վերջի վարյանտ կօգնի, էն էլ դա լուծում չի: Մի 2 օրից էլի կցավա: Ու տենց ամիսը 15-20 օր պետք ա դեղ խմեմ, ստաբիլ "առողջության" համար: Ու էն մարդու համար, որի կոկորդը առավոտը հերթական անգամ ցավում ա, դա "վերջին շանս" ա: Թող մինչև իրիկուն ցավա, գործից տուն գնալուց մի հատ կառնեմ ու կխմեմ: Մինչէ երկուշաբթի կդզվի: Ու էդ առիթով հայտարարում եմ տուշ՝ ցավացող կոկորդովս ինչքան սառը բան կա կլանում եմ: Կենտրոնականի պուլպուլակների ջուրը, լվացարանի մի քանի վայրկյան բացած ջուրը… Փոփոխություն չկա… Լավ… Սառնարանի մեջից սառցաջուրն եմ հանում ու մինչև վերջի կաթիլը խմում: Տան ճամփին էլ մի հատ էլ սառը թան եմ առնում: Այ էդ ժամանակ արդեն ցավը անտանելի ա դառնում… Իսկ Ամոքսիցիլինը ու լիմոնով չայը հլա որ չեն օգնում…:( Մնաց 9 հատ տաբլետկա:

Աբելյան
03.12.2010, 00:21
Վայ էս ինչ հրաշք ա վիրտուալ սեռական կյանքը: Մի հատ մաքուր սենյակ, ամեն ինչից կտրված… Լրիվ ձրի… Լրիվ անվտանգ… Լրիվ գլուխ են գովում… Լրիվ անտեղյակ… Լրիվ երեխեք… Լրիվ քո ուզածով… Առանց տանից դուրս գալու, առանց տեղից վեր կենալու… Այդտեղ ձեզ հետ են Ժաննա Ֆրիսկեն, Լենա Բերկովան, մեծ ցանկության դեպքում անգամ Ջեսսիկա Ալբան: Այսինքն, վարակվելու հավանականությունը ԶՐՈ Ա: Այդտեղ դու քեզ ակամայից զգում ես Բրեդ Փիթթ, Առնոլդ Շվարցենեգգեր, Մայքլ Ջեքսոն… Հաստատ աղջիկները գոհ կմնան: Էնքան, որ ինքդ քո վրա կզարմանաս… Վարակվել չկա: Հղիությունը բացառվում ա: Էներգիա չի պահանջվում: Ոչ մի բանից չես ամաչում: Ոչ մեկը քեզ չի խանգարում… Մի խոսքով, ով տանջվի, ով հաճույք ստանա…

Աբելյան
23.01.2011, 11:42
Հայր մեր որ երկինս ես… Թքելու ցանկություն ունեմ էն երկրի վրա… Հա, էն որ 6 օրում ստեղծել ես, ինքը… Թքելու ցանկություն ունեմ քո տված հանապազօրյա հացի վրա էլ, իմ բոլոր պարտքերի վրա էլ: Ոչ էլ քեզանից պարտքուպահանջ ունեմ: Ինչ ասեմ, անզոր եմ… Երևի նրա համար, որ քոնն ա արքայություն, զորություն, կամք, էն էլ հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աբելյան
17.02.2011, 22:26
Անցել ա երկու տարի: Չնայած ինքը բուն դեպքը մոռացվել ա, բայց հետևանքները կանգուն են: Լավ, չեմ բողոքի էս անգամ…

Աբելյան
25.03.2011, 21:20
Կարճ, ուզում եմ մերսի ասեմ Ակումբի իմ լավ բարեկամներին (իմացողը կիմանա), որ էս նեղ պահին էլ հիշեցին: Ապրեք, զգացված եմ::)

Աբելյան
19.05.2011, 19:32
Կենտրոնականի "վեհ" նախամուտքի ձախ կողմում աստիճանները տանում են լրիվ ուրիշ աշխարհ: Եվրո դռնի հետևում սովետական քարի աստիճաններ են, որ հավաքարարները ինչքան վրեքի փոշին մաքրում են, չի օգնում: Անցած տարվա խոնավության հոտը "բարևում" ա: Էս ամառ էլ եմ ամեն օր իջնելու: Անցած տարվա կոլեկտիվից մենակ ես բանակ չեմ գնացել::( Նոր կոլեկտիվի հետ մտնելու ենք շեֆի կաբինետ, նկատողություն ենք ստանալու կես ժամ ուշանալու համար, անցնելու ենք բուն գործին: Շեֆը շատ հասարակ լեզվով ա խոսում: Սովետի տարիներին կուտակած ու մի քանի տարում կորցրած կարողության մասին, պատերազմի տարիներին գնացած-հետ չեկած ընկերների մասին, էս բարդ ժամանակներում մարդկային փոխհարաբերությունների դեգրադացման մասին… Որ ուշադիր լսես, ամեն օր մի բան կսովորես: Հետո կասի. "Աբելյան ջան, դու կոֆե դիր, դու սրտով ես կոֆե դնում": Հին պլիտայի վրա 4-5 բաժակ կոֆեն կես ժամում նոր ա եփվում: Էդ ընթացքում ժամացույցը կխփի ժամը 10-ը: Ինչ լավ ա, էս մի ժամը գլորեցինք… Չեմ սիրում բանվորությունը: Հուսով եմ թազա տղեքը հավես կունենան ընդմիջմանը գնդակ տշեն բազմաչարչար զալում: Բայց որ իմ "ստաժավոր բանվոր" ընկերներին կփոխարինեն, բացառված ա: Էս տարի տխուր ա անցնելու: Ինչ արած: Միակ ելքը էս ա: Մինչև մշտական զբաղմունք ճարեմ::(

Աբելյան
26.05.2011, 22:56
Ավարտեցինք Երևանի Պետական Համալսարանը::love Միգուցե էսօրվա դրությամբ Հայաստանի ոչ առաջատար, բայց թե մայր ԲՈՒՀ-ը: Իրա բոլոր թերություններով հանդերձ, սիրում եմ:
Անշուք լսարանների մեջի 30 տարվա մաշված կահույքը, կորպուսների մուտքերի ճռռացող դռները, ծեփաթափ պատերը, էս ամեն ինչը Համալսարանին մի տեսակ ծեր տիկնոջ դեմք ա տալի: Ծեր ու համակրելի: Խորը հարգանք ա արթնացնում:
Էս 6 տարում սովորել եմ, աշխատել եմ, ֆուտբոլիստի կարիերա եմ ունեցել, զվարճացել եմ, ժամանակ եմ վատնել: Զարգացել եմ: Ու ոչ միայն գիտականորեն: Իմ բախտից ունեցել եմ լավ կուրս, լավ ֆակուլտետ: Չնայած մասնագիտությունս չսիրեցի: Բայց էս 6 տարին աննախադեպ տարիներ էին, որ արժեր անցնել:
Մոտ օրերս դիպլոմն էլ կստանամ: Բայց Համալսարանից խոստանում եմ, որ չեմ բաժանվի: Մոտակա մի ամսում պարզ կդառնա ինչքանով եմ խոստումիս տերը::)

Աբելյան
07.07.2011, 23:57
1. Մենակ հայ աղջիկները կարան ասեն. "ես արտաքինին ուշադրություն չեմ դարձնում", "կարևորը մարդու ներքինն ա", "փողը հեչ կարևոր չի" (չհամաձայնվես կարող ա երդվի էլ), բայց մի որոշ ժամանակ հետո
ա) մարդամեկը մաշնի դուռը կբացի (որ հելնի խանութ), ինքն էլ իրան կքցի մաշնի մեջը` էն իրա երազած ուռոդ բայց բարի ու 3 բարձրագույն կրթություն ստացած բոմժին մոռանալով:
բ) ժամադրության գնալուց մեկի վրա կծռվի, կքայլի, կքայլի, գլուխը կխփի ստոլբին կմոռանա ուր էր գնում: Կգնա հայաթ, ընկերուհիներին կհանդիպի ու ինչպես ամեն աստծու իրիկուն կպատմի. “Վու՜յ, Լուս, էսօր քաղաք մեկին տեսել եմ էն ի՜նչ կյանք էր”, “Վու՜յ, լու՞րջ”, “Հա՜, մռութ, էս ա տենամ ինչ եմ անում”, “Յաաա՜, կյանք, բա Գռնո՞ն”, (ըտեղ նոր Գռնոյին հիշեց) “Չէէէ՜, Գռնոն քձիբ ա”: Զանգ Գռնոյից…
“Շան անունը տուր, փեդը վեկալ ձեռդ… Ալո՞… Հա կյանքս…”

”Հաստատ եմ որոշել: Պակա՛: Էլ չզանգես:”
գ) էս մի դեպքին ինձնից շատ եք հանդիպել
---
2. Մենակ հայ աղջիկները կարան ասեն.
ա) "ես հարաբերությունների կարիք չունեմ", "էս մի տարին պատրաստ չեմ", "դեռ չեմ կարա", "վախում եմ", "կկծի" (և այլն)… Ու մեկ էլ մի ամիս չանցած ինքը ընկեր կունենա, երկու ամսուց էլ մնացածը: Երևի էս մեկը թույլ կծեց: Հա, շուտով կպարզվի, որ էդ տղուն ինքը սուրբ Սարգսի օրը երազում տեսել ա մառոժնի տալուց: Ճակատագիր ա:
բ) "դու ինձ չես սիրի", "ես քո միակը չեմ լինի", "մենք իրար չենք ճանաչում", "մենք իրար հետ անհամատեղելի ենք" (:}… Երևի պտի նույն համարի բոլտ ու գայկա ըլնենք): Չբռնե՞ս մի հատ մունաթ գաս. "Տո ի՞նչ գիտես": Իսկ կյանքը ցույց կտա, որ էն պուզատին իրան կսիրի իրա փորից էլ շատ, էն ստեղ-ընդեղ ծախսողի հետ իրար կճանաչեն 10 րոպեում, իսկ էն ավտոյովի համար, էն որ խանութ էր մտնում, ինքը կլնի միակը: Հա, իսկ եթե բարով-խերով լքեն իրան, կամ օգտագործեն հետո շպրտեն զիբիլը, էդ ժամանակ կնստի Կասկադում մի կես ժամ կողբա իրա դժբախտ սերը, մինչև որ մարդամեկը մոտենա հարցուփորձ անի, մտերմանա հետը ու ինքն իրա հերթին էդ հարիֆին քցի իրա *ա*երի մեջ: Դե գնա, մուռս հանեցի:
---
3. Մենակ հայ աղջիկները կարան երազեն հեքիաթային սիրո մասին (էէէ՜ն, որ ըլնում ա է` ռոմանտիկ երեկոներ, բնության գիրկ, ծաղիկներ, փուչիկներ, Կինդռ սյուրպրիզներ, չգիտեմ ինչ), ցանկալի ա մեկի հետ, ում համար ինքը ալֆան ա ու օմեգան, իրանից առաջ ոչ ոք իրա կյանքում չի եղել: Ու հենց որ դրա ժամանակը գա, առռռըհա, պսակում են մեր Մարոյին, տալիս չոբան Կարոյին: Ինքը չի հանձնվի: Կհայտնաբերի, որ ամիսը 30 օր լվացք անել-եփել-թափել-տուն մաքրել-հյուրերի համար կոֆե դնելուց հեքիաթային ու ռոմանտիկ բան չկա: Հա, համ էլ ինչ լավ ա, որ ամուսնու համար ինքը ոչ թե ալֆան ա, այլ բետան կամ միգուցե էփսիլոնը: Թե չէ էն մեկը վաբշե ոչ մի բանից գլուխ չէր հանի: Սու՛ս, մտքերդ կարդումա:
---
4. Մենակ հայ աղջիկները կարան սաղ օրը “էն բանից” անեն` "սիրուն ես", "լավն ես", "քո հետ հավես ա", "չքնաղ ես", "տո էլ եսիմ որ ***ս ես", ԲԱՅՑ արի ու տես, որ մի շաբաթ հետո արդեն ոչ մի ***ս էլ չես: Առաջի օրը դու իրա աչքի լույսն ես, երկրորդ օրը դու իրա համար ամենաառանձնահատուկն ես (որի նմանին ինքը 20 տարի Ֆուջիկայով ման ա եկել չի գտել), երրորդ օրը ինքը քո համար գժվում ա, չորրորդ օրը շիզոֆրենիա, հինգերորդ օրը կամ քեզնից հոգնում ա, կամ էլ մի ուրիշ ամենաառանձնահատուկին ա գտնում (որի նմանին ինքը հրոխպոր թազա 31-ի զադնի ֆառերով ման ա եկել էսօր ցերեկը նոր գտել ա):
---
5. Մենակ հայ աղջիկները էսքանից հետո ապշահար դեմքով իրար կհարցնեն, թե ինչու են մեր հայ տղաները ավելի շատ հավանում ՌՍՆԵՐԻ (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, թաթարներ, բաշկիրներ, էվենկներ, կոմիներ, ղազախներ, կարելներ, հայեր, ուդմուրտներ, չուվաշներ, խանտեր, մանսեր, խակասներ, մարիներ, կարակալպակներ, մորդավներ, կալմիկներ, տուվաներ ևն) աղջկեքին: Չէ մի չէ, քեզ պտի՞ հավանեն:

Ինչ ասեմ: Չեմ զարմանա, եթե էս ամեն ինչի վերջում անմեղ հայացք ընդունած ասեն. "ես քեզ արժանի չեմ", "դու ավելիին ես արժանի", "դու կգտնես քո միակին" և այլն: Մերսի, գիտեմ: Հեռու խաղացեք:

Աբելյան
18.07.2011, 23:22
Էսօր շատ նշանակալից օր ա: Վերջապես կոմպի մեջ քցեցի "Ֆիֆա98"-ը::love Գրաֆիկան թույլ ա, արագություն չկա, բայց կարևորը ֆուտբոլային հոգին կա: Նորից իմ հետ են Ստոիչկովը, Սուբիսարետան, Գասկոյնը, Ջորկաեֆը, Հաջին, Բատիստուտան ու շատ ուրիշներ: Ու ինչքան հաճելի ա, որ խաղը միացնում ես, իրանք իրանց մեջ են խաղում, ու դու էլ կողքից նայում ես: Պալյուկայի վստահ խաղը, Ինսի տեխնիկան, Արթուր Պետրոսյանի եռանդը, Կաննավարոյի անզիջում խաղը, ինձ նորից վերադարձրել են 90-ականներ: Նոստալգիա::love

Աբելյան
16.11.2011, 00:22
Էսօր աշխատավարձս նենց հավեսով մսխեցի... Էն ամեն ինչի վրա ինչ սիրտս ուզում էր: Բայց ինչից որ զրկված կլնեմ 2 տարուց ավել: Ավելի կոնկրետ:
Մի քանի պակետ բնական հյութ
Մեղր իրա մոմով, չնայած տունը լիքը մեղր կա
Արևելյան քաղցրեղեններ
Կաթ ու մածուն
Հա, քաղցրեղենները холод-ի մեջ եմ դրել, որ տնեցիք չգտնեն: Տենաս մյուս անգամ երբ առիթ կլնի մի քանի հազարը առանց ափսոսալու վարի տալը:

Հ.Գ. զատո ոչ լևի եմ գնացել, ոչ էլ խմել եմ::beee

Աբելյան
21.11.2011, 20:19
Ինչպե՞ս հաշվել բանակային բազում օրերը, որպեսզի դրանք շուտ անցնեն:

1. Վերցնում ես վանդակավոր 40 թերթանոց լայն տետր, ամեն օր մի վանդակի վրա խաչ ես քաշում: Հաջորդաբար քաշելով 23-րդ տողում տուն կհասնես:
2. 2 տարին 104 շաբաթ ա անում: Առաջի մի ամիսը գլորելուց հետո, երբ որ մնում ա 100 շաբաթ, ամեն շաբաթը մի մի տոկոս հաշվելով գնում ես: Պատկերացրու "dial up"-ով ծրագիր ես քաշում ինտերներից: Հենց քաշեց-պրծավ, տուն կգնաս:
3. 24 ամիսը համարում ես 24 ժամ: Ամեն մի ամիսը անցնելուց հետո 1 ժամ անցնում ա: Ուղիղ 1 օրից տուն կգնաս: Էս դեպքում րոպեներն ու վայրկյանները հաշվել խորհուրդ չի տրվում, որովհետև 1 րոպեն 12 ժամ ա տևում, իսկ 1 վայրկյանը` 12 րոպե:

Աբելյան
22.11.2011, 23:07
Կարոտելու եմ քաղաքը ու անհոգ կյանքը: Կարոտելու եմ ակումբը ու ակումբցիներին: Կարոտելու եմ ԵՊՀ-ն ու մեր շեֆին: Հա, մեկ էլ ռուսներիս ու ուկրաինուհիներիս::oy
Էս էլ որպես հրաժեշտ… Ես հրաժեշտ տալուց լավ չեմ, Մեսչյանը իմ տեղը մնացածը կասի:

http://www.youtube.com/watch?v=qVO8wjszHgk

Աբելյան
13.12.2011, 22:53
Վաղը գնալու եմ ավելի պատրաստ ու ավելի տեղյակ: Վախենալը որոշ չափով անտեղյակությունից էր գալի:

Աբելյան
29.04.2012, 15:31
Մնացել ա 85 շաբաթ: Ու իմ կյանքում նոր թվարկություն կսկսվի: Ես պատերազմից հաղթանակած կգամ: Հաղթած էն տականքին, որը փորձում ա ծնկի բերի, հաղթած կարոտին, հաղթած չուզողներիս ու ինձ բանի տեղ չդնողներին: Կարոևր մարտերը դեռ չեն սկսվել: Ինձ համբերություն: Կարևորը մնամ նույն Հայկոն: Միամիտ, միշտ երազող, մեկ էլ ֆուտբոլի համար գժվող:

Աբելյան
13.11.2012, 22:42
Ու նորից տունը: Ու նորից ոնց որ ամեն ինչ անցավ, ջնջվեց: Մնաց 13 ամիսը, հավանաբար ամենաերկար բաժանումը: Արձակուրդ եմ գալի (հերթական) ամենածանր շրջաններից մեկում: Արձակուրդ եմ գալի, հետևում թողնելով ճաշարանի առաջին վերակարգս, երբ 2 ժամ քնելուց հետո, չզգալով ոտերս, տանջվում էի մինչև իրիկուն, ՀԱԿ-ում անցկացրած ցուրտ գիշերը, երբ ժամապահ կանգնած ծառայակիցներս դուրսը իրանց պահակակետերում վազում էին, որ ցուրտը շատ չզգան, կորած գլխարկ-գոտիս, որոնց համար վախում էի կյանքիցս շատ, Հոկտեմբերյանի շոգը, երբ կիսաանապատային դաշտում ժամերով սպասում էի կես բաժակ ջրիս... Տանջալից 2 ժամը սահմանի գլխին, երբ որ սպասում էի երբ եմ ոտերս քարշ տալու գետնատնակի կողմեր, որ երկու ժամ էլ ըտեղ հսկեմ, նոր գնամ իմ ժամուկեսը քնեմ… Էս ամեն ինչը ունի մեծ պլյուս: Ինչքան ծանր կլնի ծառայության ժամանակ, էնքան վերադարձը հաճելի կլնի: Էնքան ավելի շատ կգնահատեմ հետբանակային կյանքը, որին մնաց մի տարուց մի քիչ ավել: Իսկ հիմա՝ արձակուրդ:

Աբելյան
22.11.2012, 02:14
Իրանք հրաշք են: Մեկը մեկից կյաժ, մեկը մեկից սև… Քեզ կես խոսքից հասկանում են: Իրանց հետ չես ձանձրանա: Էնքան անմիջական են, էնքան պարզ, ոնց որ դուռն առանց զամոկի: ԿրիսԾինա, Սաշուլյա, Անյա, Վեռա, մեկ էլ մնացածը… Ապրեք::love Ձեզ առանձնահատուկ եմ կարոտելու::love

Աբելյան
28.09.2013, 23:39
Տեսա ակումբը, ասեցի մտնեմ, բոլորին բարևեմ, կարոտս հայտնեմ, բայց զգացի, որ հավեսս կորել ա: Հազար ու մի հետաքրքիր ֆուտբոլ կար էսօր: Մտա օնլայն ռեժիմով փնտրեմ նայեմ, բայց գուգլից էն կողմ չձգեցի: Ամեն ինչի հավեսս կորել ա բանակում: Անգամ "մայրենի լեզուս" կորցրեց իրա հմայքը: Իմ միակ ցանկությունը կամքի ուժ ունենալն ա: Ինձ ստիպեմ աշխատել, սովորել, մեկ էլ ինքս ինձ գտնել:

Աբելյան
02.12.2013, 22:41
Էս ուր եմ ընկել::o ԳՌ շորերով մարդիկ, առանց շարք, առանց կարգ ու կանոն քայլում են: Փողոցներում էսքան տերև ու բիչոկ ա ընկած, ոչ մեկը չի գալի ավլում: Բա էս ինչքա՜ն աղջիկ կա:
Էէէէէս ովքեր էին էս ժեխերը: Հլը սրանց թրաշը, մազերը… Խուսափում եմ ավել-պակաս խոսալուց, հանկարծ բերանիցս անպարկեշտ բառ չթռնի::[
Ես հելա: Մի քիչ էս կյանքին հարմարվեմ: Վատ կյանք չի առաջի հայացքից::)

Աբելյան
14.12.2013, 21:39
2 տարի առաջ էս օրը արթնացա իմ ներքին զարթուցիչով: Ամենապատասխանատու օրերին ես միշտ ճիշտ ժամի եմ զարթնել: Ախորժակ էլ չունեի: Ախորժակս հազիվ հերիքեց մի 2 կտոր հաց ուտելու: Դուռը բացեցի ու ոտս կտրեցի տնից: Հագիս հին կուրտկա, քրքրված ջինսի շալվար, մաշված կոշիկներ, ձեռիս էլ հիգիենայի պարագաներով, քաղցրեղենով ու մի քանի կապոց սնունդով տոպրակ: Գնում էի էլ հետ չգալու տրամադրվածությամբ: Բոլորին ու ամեն ինչ ուզում էի մոռանայի, որ չկարոտեմ ու չտխրեմ: Մենակ ես եմ ու իմ ցելոֆանը, որը կարանտին մտնելուց 20 րոպե անց դատարկվեց:
Ես երազ ե՞մ տեսել::}

Աբելյան
04.01.2014, 15:24
Կյանքը իմաստ չունի, եթե ապագան չես տենում: Եթե վաղը աշխատանքի ես ընդունվելու, ընկերոջդ հետ ես հանդիպելու, կամ 1 ամսուց պտի բանակ գնաս, քեզ դա կստիպի ապրել: Իսկ եթե վաղվա օրը չի երևում, էդ օրը ապրելու անհրաժեշտությունը վերանում ա: Արդյունքում, 30 տարեկան մարդը հնարավոր ա 10 տարի ապրած լինի:

Աբելյան
23.02.2014, 23:11
3-4 տարեկանում երզում է աղջիկ դառնայի: Մազերս երկար էի պահում, տարբեր զիզիբիզի բաներ էի ամրացնում: Նույնիսկ երազում մի անգամ աղջիկ էի դառել:
5 տարեկանում երազում էի օձ դառնայի: Հատակի վրա սողում էի ու ֆշշցնում: Հատկապես աշխատում էի ֆշշոցս կատարելագործեի:
6-7 տարեկանում երազում էի թագավոր դառնայի:
7-9 տարեկանում երազում էի մլիցա դառնայի: Որպեսզի բարին միշտ հաղթի չարին:
9 տարեկանում երազում էի բժիշկ դառնայի: Որպես մի քիչ հասուն մտածող մարդ:
...
25 տարեկանում, երբ որ ես արդեն առաջվա խելացի, բարետես, նպատակասլաց տղեն չեմ, երազում եմ ուղղակի պահպանեմ իմ մարդկային որակները: Թե չէ մի քանի տարուց կերազեմ մարդ դառնալու մասին:

Աբելյան
12.08.2014, 00:27
Վերջին 5 տարիներին իմ ձեռք բերած ամենաթանկ բաներից մեկը եբրայերենն ա:
2009-ի օգոստոսին սիրահարվեցի առաջին հայացքից (չնայած խորհրդավոր տառերը ինձ փոքրուց էին գրավում), սկսեցի թեթև քայլերով յուրացնել, որպես հոբբի: Տարբեր ուսումնական նյութերով (մեկը մեկից թերի), լեզվաբանական էջերով, իսրայելական հեռուստաալիքներով, չատերով: Ես չէի կպել գործին: Ուղղակի որպես հոբբի սովորում էի՝ "ձեռի հետ": Նենց մեծ էր իմ սերը, որ 2 տարի անց համարյա էնքան գիտեի, ինչքան անգլերենը (որը տարիներով սովորել եմ դպրոցում ու ԲՈՒՀ-ում): Ու իմ սերը էնքան ամուր էր, որ 2 տարվա ծառայությունը համարյա բան չփոխեց: Բանակում հիշում էի, կարոտում էի, մեկ-մեկ երազներում 10-րդ ալիքի նորություններն էի տեսնում: Ու բանակից հետո համարյա բան չէի մոռացել:
Էսօր մենք նորից միասին ենք: Չնայած հույս չունեմ, որ "ռեալում կծանոթանամ", կառնչվեմ, բայց շարունակում եմ փայփայել: Ով գիտի մի օր մի հրեա աղջկա հետ 2 նախադասություն կփոխանակեմ:

Աբելյան
10.09.2014, 23:10
Ինչքան անսպասելի ստացվեց... Անսպասելիությունից շփոթված՝ մոռացա նույնիսկ "до свидания" ասեմ: Չհամարձակվեցի անգամ մարշուտնու տեղը ստանայի: Իրանց մոտ ինչքան գիտեմ տենց բաներ ընդունված չեն: Թվիքսի հալալ կեսից հրաժարվեց, իսկ մարշուտնի բարձրանալուց իմ կողմ սկի չնայեց: Բայց կարևորը արդեն գիտեմ կանգառն ու ժամը:

Աբելյան
30.10.2014, 02:53
Կեսօրին մոտ, գործի տեղը ամբողջ գիշեր աչք չկպցրած, սպասում էի ավտոբուսին: Շեղ աչքերով տարեց ու երիտասարդ կանայք իմ հետ նույն կանգառում զրուցում էին: Երևի մեր ու աղջիկ էին: Լսողությունս լարած փորձում էի ընկալեմ՝ չինարեն է՞ր, ճապոներե՞ն, թե՞ կորեերեն: Առոգանությունից (չհասկանալով ոչ մի բառ) եզրակացրեցի, որ չինացիներ են: Փորձեցի հիշեմ իմ սովորած չինարեն մի քանի բառ-արտահայտություններն ու քերականությունը: Հետո ավտոբուսը եկավ, ես բարձրացա: Նկատեցի, որ կանայք էլ են իմ հետևից բարձրանում: Մերը նստեց հետևի նստարաններից մեկին, աղջիկը շոֆերին թուղթ ցույց տվեց ու գնաց մոր հետ նստեց: Էկզոտիկ տեսարանը ինձ էնքան գրավեց, որ ուզեցի չինարենով բարևեմ (nǐ hǎo), բայց քաշվեցի: Աջափնյակով անցնում էինք, արդեն հասել էի մեր թաղ, բայց ինքս ինձ ընդդիմացա, չիջա: Մտածում եմ՝ չինացիների հետ մոտիկից շփվելու հնարավորություն կյանքում չեմ ունենա: Ու չիջա, մինչև Դավիթաշենի "Երևան Սիթի" հասնելը: Ու երբ տեսա, որ կանայք էլ Երևան Սիթիի մոտ իջան, աչքերս փայլատակեցին: Մոտեցա ու ավտոբուսում կազմածս չինական նախադասությունով դիմեցի.
-你们是中国女人吗? (դուք չինուհի ե՞ք)
Տարեց կինը մի վայրկյան զարմացավ ու պատասխանեց.
-是的. (այո)
Ի զարմանս ինձ՝ ես առաջի անգամ նախադասություն փոխանակեցի չինացիների հետ: Կինը մտածեց, որ հազիվ չինախոս են ճարել, սկսեց իմ համար լրիվ չինարեն համարվող նախադասություններ ասել, իսկ ես կազմեցի ևս մի արտահայտություն.
-我不说中文 (կիսագրագետ՝ ես չինարեն չեմ խոսում)
Ես իմ կիսատ-պռատ անգլերենով հետաքրքրվեցի՝ ինչ են փնտրում: Աղջիկը ինձ թուղթը ցույց տվեց: Օվիր էին ուզում գնային՝ վիզան երկարացնելու համար: Մարդկանցից տեղը հարցնելով ուղեկցեցի: Աղջիկն ինձանից հետաքրքրվեց՝ պարել սիրում եմ, թե չէ, Երևանում ո՞րտեղ կարելի ա ժամանակ անցկացնել... Հետո իմ հեռախոսի համարն ուզեց ու հրաժեշտ տալուց առաջ ասեց.
-When you take day off, call me. We can go drink something.
Ես մտածեցի՝ կպավ: Հոգնած-ջարդված քայլեցի մինչև տուն՝ մտքիս "drink" բառը իր բոլոր հետևանքներով:

Աբելյան
02.11.2014, 01:44
Շատ չինացի աղջիկներ ունենում են իրանց անունի լատինական տարբերակը: Էս չինուհու անունը Սաբրինա էր:
3 օրից ազատ օրս էր: Զանգեցի, անգլերենով 3 անգամից իրար հասկանալով պայմանավորվեցինք հրապարակում հանդիպենք, քանի որ ուրիշ տեղ Երևանում չգիտեր: Խմելու հարցով ընկերներիցս մի քանիսին դիմեցի, ինձ խորհուրդ տվեցին Խանջյանի բարերից մեկը տանել: Ես գիտեի, որ չինուհիները շքեղություն սիրում են: Բայց ես չգիտեի, որ կոմունիստական երկրի բնակչուհիները ուշանալու խասյաթ ունեն: Սաբրինան 25 րոպե ուշացավ, բայց ներողություն խնդրեց: Ու մենք զբոսնեցինք: Ես՝ բոյ-բուսաթով հայ տղամարդս ու նա՝ 20-25 սմ-ով կարճ, հայից արմատապես տարբերվող աղջիկը: Ի ուրախություն ինձ՝ անցորդները մեր զբոսանքի վրա զարմացած հայացքներ չէին նետում, ու ես միանգամից դադարեցի կաշկանդվելուց: Իսկ բարում ինձ դիմավորեցին դեռահասների տարօրինակ հայացքները: Ինձ թվաց ինքն էլ նկատեց ու քաշվեց: Բայց մենք միանգամից առանձնացանք: Ու ես ըտեղ նոր հիասթափվեցի: Ասեց, որ ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում: Հետո նայեց սենյակի կասկածելի պարունակությանը՝ աղբարկղ, էրոտիկ բնույթի գեղանկարներ, ու հարցրեց.
-Is this a place where you come sit with your friends and talk about something?
-Yes, yes!
Հասկանալով, որ իմ ուզածին չեմ հասնի, սկսեցի Չինաստանի մասին իմ կարդացած-տեսածներով կիսվել: Ու բոլոր կասկածելի տպավորությունները ցրեցի: Իսկական հաճույք դարձավ իմ կիսատ-պռատ անգլերենը "խոդի տալով" չինական թեյի, չինարենի ու Հայաստանի մասին զրուցելը: Առաջին անգամ էի անգլերենով օտարերկրացու հետ հաղորդակցվում: Սաբրինան ասեց, որ Հայաստանի հանգստությունը, կոմպակտությունը, բնությունն ու մրգերը շատ ա հավանել: Երբ որ դուրս եկանք բարից, ուղեկցեցի սուպերմարկետ, մի քիչ խաղող առանք: Առաջարկեցի հաջորդ անգամ պիցցա ուտելու գնանք: Հաճույքով համաձայնվեց:

Աբելյան
05.11.2014, 15:00
Չինացիների միջին հասակը շատ բարձր չի, բայց Սաբրինան միջինից ցածր հասակ ուներ: Էնքան հավես էր հետևելը, ոնց ա պիցցան կամ խմորեղենը փոքր-փոքր մասերի բաժանելով ուտում: Տարիքը առաջին անգամ թաքցրեց, երկրորդ անգամ արդեն ասեց. 31 տարեկան էր: Ինձ թվում էր չինացիները իրանց տարիքից մեծ են երևում, բայց ինքը իմ հետ նույն տարիքի էր երևում:
Չինուհին ինձանից հետաքրքրվեց մեր երկրում բանակում ծառայելու մասին: Ընդհանուր խոսացի ծառայելու կարգի, տարածաշրջանում եղած խնդիրների ու հարևանների հետ հարաբերությունների մասին: Հետո գովեցի չինական բանակը իրա բարքերով ու կարգուկանոնով: Փորձեցի իմանամ իրա կարծիքը Մաո Ցզեդունի մասին:
-I think if not Mao Zedong and his revolution, our country would be a Japanese colony.
Ես խոսացի մեր երկրի ազատությունների մասին, հանրահավաքներ անելու, ինտերնետում ուզածդ էջը մտնելու: Հաջորդ օրը մեր հայկական արտադրանքի մի քանի նմուշ նվիրեցի՝ Գրանդ Քենդիի դառը շոկոլադը, ծիրանի սոկ, մեկ էլ Ջերմուկ: Ամեն ինչ ուզում էի անեի, որ Հայաստանը դուրը գար, որ էլի մեր մոտ երևար: Հաջորդ օրը պետք ա արդեն տոմս վերցներ գնար: Ու դա մեր վերջին օրը պետք ա լիներ:

Աբելյան
14.11.2014, 14:59
Վերջին օրը մենք երկար զբոսնեցինք գիշերային Երևանով: Նա վերջապես բողոքեց մեր երկրում մարդկանց խասյաթից, թե ոնց էր տան տերը, որտեղ մի քանի օրով մնում էին, ամեն օր մտնում սենյակ, կոֆե դնում, լողանում, գիշերները դուռը կողպում գնում: Ասեցի, որ դա Հայաստանում նորմալ երևույթ ա, ու վերջապես ես էլ բողոքեցի երկրից: Երբ որ նստեցինք խմորեղեն ուտելու, մոտիցս թուղթ-գրիչ հանեցի, փորձեցի հպարտանամ հիերոգլիֆների իմ իմացությամբ: Քիչ բան էի հիշում, բայց պարզվեց հիմնական շատ հիերոգլիֆներ ինքն էլ ա մոռացել, թե ոնց են գրվում: Իրականում դա նորմալ երևույթ ա: Չինաստանում մարդիկ հիմնականում իրար հետ գրվում են ինտերնետով, ու հիերոգլիֆները ճշգրիտ ձևով հիշելու անհրաժեշտություն չկա: Պատմեց ոնց էր իրանց դասատուն հիերոգլիֆները ժամանակ առ ժամանակ մոռանում: Ինձ հանելուկ մնաց, թե չինացիները նույն հնչողությամբ տարբեր բառերի իմաստները խոսքի մեջ ոնց են տարբերում: Հետո խոսացինք կախարդական "hui" վանկի մասին, որը չինարենում տասից ավել նշանակություն ունի: Կեսգիշերին նորից գնացինք Երևան Սիթի, մի փոքր առևտուր արեցինք, ու ճամփեցի մինչև հյուրանոց: Երբ որ պետք ա իրար հրաժեշտ տայինք, գրպանից կարմիր մետաքսից թելերով գործվածք հանեց ու ասեց.
-I have a present for you. This is a good luck symbol in China. You can hang it on your room wall.
http://i.imgur.com/eR5jfky.jpg?1
Տխուր էի որ բաժանվեցինք: Ինքը խոստացավ, որ մոտ ժամանակներս էլի Հայաստան կգա:
-When you get home, send me an SMS to know that you are OK.
Տուն հասնելուց հետո զանգեցի ու վերջին անգամ խոսացինք իրար հետ: Բարի ճանապարհ մաղթեցի ու հրաժեշտ տվեցի:
Էն կարմիր նվերը պահարանում եմ պահում, տնեցիքի աչքից հեռու: Ամեն անգամ թելերին ձեռք տալուց իրա մազերն եմ հիշում: Չէ, ես սիրահարված չէի: Ուղղակի իմ համար անգնահատելի էր, որ իմ ամենասիրելի ազգերից մեկի ներկայացուցչուհի էի ճարել: Առաջին անգամ էի օտարազգու հետ հանդիպում, առաջին անգամ էի անգլերենով հաղորդակցվում, ու բացի դրանից, առաջին անգամ էի աղջկան տեղ հրավիրում-զբոսնում, կամ հյուրասիրում: