PDA

Դիտել ողջ տարբերակը : Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել



StrangeLittleGirl
27.01.2007, 14:13
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
Անձրև էլ գար, արևն էլ այրեր, եթե նույնիսկ փոթորիկ լիներ, միևնույն է, երբ միայնություն զգայի, կգնայի այնտեղ, որտեղ ինքդ քեզ հետ լինելն անգամ հաճելի է:
Բայց այս անգամ ո՛չ փոթորիկ էր, ո՛չ էլ նույնիսկ անձրև էր գալիս: Նույնիսկ արևն էր մեղմացել, և ինձ մնում էր վայելել հերթական միայնակ օրը:
Ես հաստատ ինչ-որ բանի մասին էի մտածում, բայց, ինչ էլ անեք, չեմ մտաբերի այդ պահին ուղեղիս մեջ պտտվող հիմարությունները:
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
Կարծեմ ուզում էի ինչ-որ բան խզբզել, բայց չէր ստացվում: Սկզբում մտքերս էին շատ խառը հետո էլ… որտեղից որտեղ անձրև սկսվեց:
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
Ես անիծեցի փոփոխական եղանակը, կատաղեցի: Ասենք, կարող էի այդպես նստել ու վայելել մենակությունը, բայց գրել էի ուզում:
Հետո հանկարծ միտքս փոխեցի: Թրջված տետրս ու գրիչս խցկեցի պայուսակս (այո՛, այո՛, խցկեցի, քանի որ չնայած պայուսակիս մեծությանը, այնտեղ միշտ տեղ չի լինում), գնացի առաջ… առա՞ջ… Քայլում էի սկզբում մանր անձրևի տակ: Հետո կամաց-կամաց ուժեղացավ, կարկուտ սկսվեց: Բայց ես հիմարի պես շարունակում էի առաջ գնալ… առա՞ջ… Նայում էի երկնքին: Ամպամած էր, գորշ: Ասես հրեշներ էին լողում այնտեղ:
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
Այդ ձայնն արդեն ներվերիս վրա ազդում էր. ախր ինչպե՞ս կարող է երկինքը կապույտ լինել, երբ այդքան գորշ էր, այդքան սարսափելի:
Եվ ես արդեն վազում էի անձրևի ու կարկուտի տակ: Իրոք զզվելի եղանակ էր, բայց որքան առաջ… առա՞ջ էի գնում, այնքան ավելի զզվելի էր դառնում:
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
Հուսահատությունից նստեցի ճամփին՝ թաց ու ցեխոտ ասֆալտին, գլուխս առա ձեռքերիս մեջ ու սկսեցի մտածել: Ի՞նչ անել, որ եղանակը փոխվի, ինչպե՞ս հասնել տուն: Ես կապույտ երկինք էի ուզում, բայց եղանակը հուշում էր, որ դեռ երկար պետք է դրան սպասեմ:
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:
Ես գլուխս բարձրացրեցի ու շուրջս նայեցի: Տեսա մի նեղ ու քարքարոտ ճանապարհ: Կարծեմ մինչ այդ չէի էլ նկատել: Ոտքի կանգնեցի ու քայլեցի այդ ճանապարհով: Անձրևը կամաց-կամաց դադարում էր, իսկ ես գնում էի առաջ… առա՞ջ… առա՛ջ: Շուտով երկինքը պարզվեց, դարձավ կապու՜յտ-կապու՜յտ: Երբ հետ նայեցի, տեսա, որ գորշ ամպերը հեռվում են մնացել. եթե վերադառնամ, նորից անձրևի ու կարկուտի տակ կընկնեմ: Նայեցի առաջ: Ճանապարհի ծայրը չէր երևում: Ես գնում էի դեպի անհայտություն, բայց երկինքը կապույտ էր, արևը փայլում էր, տաքացնում անձրևից սառած ոսկորներս: Եվ այդ ժամանակ միայն հասկացա, թե ինչու էր ձայնն ասում.
- Տե՛ս, երկինքն ի՜նչ կապույտ է. այսպիսին երբեք չի եղել:

CactuSoul
27.01.2007, 14:49
:cry
:love Ես քեզ սիրում եմ, Բյուր:love …
:kiss

StrangeLittleGirl
27.01.2007, 14:50
Մեր սերը փոխադարձ է :love

Մելիք
28.01.2007, 04:38
Բյուր, էն մուլտիկը հիշեցի.
- ինձ էլ կտանե՞ս այնեղ, ես երբեք գիշեր չեմ տեսել:cry

Հա, ու Բոդլերյան ինչ որ բան կար:love :

otar
28.01.2007, 10:57
:love խոսքեր չկան լուրջ...

PoeT
29.01.2007, 00:08
Լավն էր :)