PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ բաժնի կանոններ

Chuk
17.05.2010, 11:37
1. Այս բաժնում անեկդոտներն ի տարբերություն նախկինում գործող «Անեկդոտներ» թեմայի պետք է դասակարգված լինեն թեմաներում, ինչպիսիք են «Անեկդոտներ ապարանցիների մասին», «Անեկդոտներ շիկահերների մասին», «Բանակային անեկդոտներ» և այլն:
2. Նոր թեմա ստեղծելուց առաջ որոնեք ու համոզվեք, որ այդ ուղղվածությամբ թեմա դեռ գոյություն չունի:
3. Անեկդոտ տեղադրելուց առաջ համոզվեք, որ այդ թեմայում այդ անեկդոտը դեռևս տեղադրված չէ, մոդերատորներն իրենց իրավունք են վերապահելու ջնջել, ինչպես նաև տուգանել կրկնվող անեկդոտների գրառումները:
4. Անեկդոտների թեմաներում քննարկումներն արգելվում են:
5. Արգելվում է ոչ հայերեն կամ մասամբ հայերեն անեկդոտների տեղադրումը:

Թեման բաց է կանոնները քննարկելու համար:

My World My Space
17.05.2010, 16:52
..... մոդերատորներն իրենց իրավունք են վերապահելու ջնջել, ինչպես նաև տուգանել կրկնվող անեկդոտների գրառումները:

Հիմա էդ ո՞նց եք պատկերացնում: Ասենք մի անեկդոտ գրելու համար նայել, բոլոր նախկին էջերր նոր գրե՞լ.....:o

Ambrosine
17.05.2010, 16:54
Հիմա էդ ո՞նց եք պատկերացնում: Ասենք մի անեկդոտ գրելու համար նայել, բոլոր նախկին էջերր նոր գրե՞լ.....:o
Չէ, որոնման համակարգով կգտնես;)

Chuk
17.05.2010, 16:55
Հիմա էդ ո՞նց եք պատկերացնում: Ասենք մի անեկդոտ գրելու համար նայել, բոլոր նախկին էջերր նոր գրե՞լ.....:o

Իսկ ինչու՞ ոչ:
Սկսենք նրանից, որ քանի որ ունենում ենք նեղ ուղղվածությամբ թեմաներ, բոլորովին դժվար չի լինի ասենք Վարդանիկի մասին անեկդոտ դնելիս նայել նախորդ էջերը (դրանց ոչ այնքան մեծ քանակի պատճառով), բացի դա եթե չգիտես այդ անեկդոտը կա թե չէ, ապա մեծ հավանականությամբ չես կարդացել նախորդ էջերի անեկդոտները, հետևաբար քեզ հաճելի ժամանց է սպասվում:

Ռեդ
17.05.2010, 16:59
Բագ, մի հարց քեզ. :think Ասենք պատրաստվում եմ գրել նոր անեկդոտ, օրինակ՝ մի մարդու մասին, որը խանութ է մտնում, և այլն, և այլն . . . ասածս ինչ ա՝ էդ անեկդոտը ոչ մի մինչ էդ եղած նեղ ուղղվածությամբ թեմաների մեջ չի մտնում, ինչ է՝ պիտի նոր թեմա բացե՞մ: Վերնագիրն էլ բան չէ՞՝ «ոչ նեղ ուղղվածությամբ անեկդոտներ»: :think

Ձայնալար
17.05.2010, 16:59
Կլինեն անեկդոտներ, որ ոչ մի թեմայի մեջ չեն տեղավորվի, դրանց համար էլ ա պետք թեմա նախատեսել:

Chuk
17.05.2010, 17:01
Արտ, մի հարց էլ. :think Ասենք պատրաստվում եմ գրել նոր անեկդոտ, օրինակ՝ մի մարդու մասին, որը խանութ է մտնում, և այլն, և այլն . . . ասածս ինչ ա՝ էդ անեկդոտը ոչ մի մինչ էդ եղած նեղ ուղղվածությամբ թեմաների մեջ չի մտնում, ինչ է՝ պիտի նոր թեմա բացե՞մ: Վերնագիրն էլ բան չէ՞՝ «ոչ նեղ ուղղվածությամբ անեկդոտներ»: :think

Ռեդ ջան, թեմա կունենանք օրինակ «Խառըխշտիկ անեկդոտներ» տիպի, որոնք ոչ մի կերպ չենք կարող դասակարգել, իսկ եթե դասակարգվող կլինի, բայց նման թեմա չի լինի (օրինակ ոսկե ձկնիկների մասին), ապա կբացես, ի՞նչն ա քեզ խանգարում:

Ռեդ
17.05.2010, 17:02

Մերսի, բայց էդ հարցը ես քեզ չէի ուղղել. ում որ ուղղել էի, արդեն պատասխանել ա: :))

My World My Space
17.05.2010, 17:04
Իսկ ինչու՞ ոչ:
Սկսենք նրանից, որ քանի որ ունենում ենք նեղ ուղղվածությամբ թեմաներ, բոլորովին դժվար չի լինի ասենք Վարդանիկի մասին անեկդոտ դնելիս նայել նախորդ էջերը (դրանց ոչ այնքան մեծ քանակի պատճառով), բացի դա եթե չգիտես այդ անեկդոտը կա թե չէ, ապա մեծ հավանականությամբ չես կարդացել նախորդ էջերի անեկդոտները, հետևաբար քեզ հաճելի ժամանց է սպասվում:

Դիցուք (թե էս բառը որդից միտքս ընկավ :D) ապարանցիների մասին անեկդոտները դարձել են 15 էջ, ուստի մի անեկդոտ գրելու "սպասվող հաճելի ժամանց"-ը դառնում ա անիմաստ, մեկը ես էլ գրառում չեմ անի..... :(

*e}|{uka*
17.05.2010, 17:39
Հիմա անեկդոտ եմ ուզում գրեմ, բայց ոնց որ խշտիկներից ա :8 :esim : Մի խոսքով բացում եմ «Խառըխշտիկ անեկդոտներ» վերնագրով, հետո պետք լինի կփոխեք ավելի հարմար տարբերակի//վերնագիրը էլի//: :pardon

Chuk
17.05.2010, 17:47
Դիցուք (թե էս բառը որդից միտքս ընկավ :D) ապարանցիների մասին անեկդոտները դարձել են 15 էջ, ուստի մի անեկդոտ գրելու "սպասվող հաճելի ժամանց"-ը դառնում ա անիմաստ, մեկը ես էլ գրառում չեմ անի..... :(

Դա կլինի քո սրբազան իրավունքը :)

Աթեիստ
17.05.2010, 20:50
Դիցուք (թե էս բառը որդից միտքս ընկավ :D) ապարանցիների մասին անեկդոտները դարձել են 15 էջ, ուստի մի անեկդոտ գրելու "սպասվող հաճելի ժամանց"-ը դառնում ա անիմաստ, մեկը ես էլ գրառում չեմ անի..... :(

Ես հուսով եմ, որ էս սահմանափակումներից հետո ապարանցիների մասին անեկդոտները ամենաշատը մի 3 էջ կզբաղեցնեն։ Հետո սկսելու են կրկնել ու տուգանվել։

Հայկօ
17.05.2010, 21:37
Ամեն դեպքում՝ կառաջարկեի ամեն նոր անեկդոտի համար նոր թեմա չբացել: Որոշ «ուղղվածություններ» կան, որտեղ անեկտոդները շատ են. հայը թուրքը վրացին, դևը, ոսկե ձկնիկը, ապարանցին, գայլը արջը նապաստակը առյուծը, շիկահերը, ծրագրավորողը, բժիշկն ու հիվանդը և այլն. դրանց համար առանձին թեմաների գոյությունն արդարացված է: Բայց գնացքի գծերին նստած պոմիդորների խաթր նոր թեմա բացել, կարծում եմ, չարժի. սույն հիմունքներով էլ առաջարկում եմ պոտենցիալ քիչ նյութ ունեցող թեմաները, բացվելու դեպքում, միավորել մեկ՝ «Անեկդոտներ» թեմայում, իսկ առանձին թեմաները թողնել միայն շատ անեկդոտներ ունեցողների համար:

My World My Space
19.05.2010, 01:16
Ինձ մի հարց ա շատ լուրջ ձևով հետաքրքրում. ասենք Չեբուրաշկայի մասին անեկդոտը կարա՞մ "Անեկդոտներ կենդանիների մասին" թեմայում դնեմ, թե՞ չէ.....:think

Ուլուանա
19.05.2010, 01:22
Ինձ մի հարց ա շատ լուրջ ձևով հետաքրքրում. ասենք Չեբուրաշկայի մասին անեկդոտը կարա՞մ "Անեկդոտներ կենդանիների մասին" թեմայում դնեմ, թե՞ չէ.....:think
Դե, եթե Չեբուրաշկայի մասին է, ուրեմն ամենայն հավանականությամբ Գենան էլ էնտեղ կլինի և կորոշակիացնի իրավիճակը։ :))
Կարծում եմ՝ հա, կարող ես գրել։ Համենայնդեպս, դրա համար հաստատ չես տուգանվի։ Շատ–շատ՝ ավելի հարմար թեմա գտնվելու դեպքում տեղափոխվի էնտեղ։ ;)

Ռուֆուս
19.05.2010, 10:13
Առաջարկում եմ մի հատ թեմա ստեղծել. «Չափից դուրս դաժան ու սևից էլ սև հումորով անեկդոտներ» ու Յոժի բոլոր անեկդոտները տեղափոխել այնտեղ :oy

Smokie
19.05.2010, 17:27
Իսկ եթե ասենք անեկդոտը միաժամանակ երկու թեմաներում է հարմար: Օրինակ՝ իմ երեկվա անեկդոտը Վարդանիկի մասին հարմար է նաեւ «Սեւ հումոր» թեմայում: Պետք է միայն մի թեմա՞ ընտրել:

*e}|{uka*
19.05.2010, 17:32
Առաջարկում եմ մի հատ թեմա ստեղծել. «Չափից դուրս դաժան ու սևից էլ սև հումորով անեկդոտներ» ու Յոժի բոլոր անեկդոտները տեղափոխել այնտեղ :oy

Հա բայց ինչի՞ :cry :beee

Chuk
19.05.2010, 21:58
Իսկ եթե ասենք անեկդոտը միաժամանակ երկու թեմաներում է հարմար: Օրինակ՝ իմ երեկվա անեկդոտը Վարդանիկի մասին հարմար է նաեւ «Սեւ հումոր» թեմայում: Պետք է միայն մի թեմա՞ ընտրել:

Այո, իհարկե :)

Rammstein
20.05.2010, 18:40
Ոնց եմ ներվայնանում, որ (հատկապես «Անգլիական հումոր» թեմայում) «սըր»-ի փոխարեն գրում են «սէր» կամ մեկ այլ բան: Ժող, հայերենը ռուսերեն չի` հայերենի «է»-ն ու ռուսերենի «э»-ն տարբեր տառեր են եւ տարբեր կիրառություններ ունեն:
Չի լինի՞ մի կանոն մտածել սրա վերաբերյալ: :sad

*e}|{uka*
20.05.2010, 18:47

Տուգանի հանգստացի Ռամշ ջան, մենակ մի ջղայնացի: :scare :))

Ախ դու չե~ս կարա էտ բաժնում տուգանես :oy

Kuk
20.05.2010, 18:49
Հիմա ընդհանուր անեկդոտների թեմա չունե՞նք:

Ուլուանա
20.05.2010, 22:30
Հիմա ընդհանուր անեկդոտների թեմա չունե՞նք:
Դեռ ոչ, բայց, ինչպես նախորդ գրառումներից մեկում ասվել է, ցանկացողը միշտ էլ ազատ է այն բացելու հարցում։ ;) Ուղղակի, չգիտես ինչու, դեռ ցանկացողներ կամ ցանկությունն իրագործողներ չեն գտնվել։ :esim :))

Ուլուանա
20.05.2010, 22:36
Ոնց եմ ներվայնանում, որ (հատկապես «Անգլիական հումոր» թեմայում) «սըր»-ի փոխարեն գրում են «սէր» կամ մեկ այլ բան: Ժող, հայերենը ռուսերեն չի` հայերենի «է»-ն ու ռուսերենի «э»-ն տարբեր տառեր են եւ տարբեր կիրառություններ ունեն:
Չի լինի՞ մի կանոն մտածել սրա վերաբերյալ: :sad
Ռամշ, կանոնը ո՞րն է։ Հո չե՞նք կարող մարդկանց արգելել լեզվական սխալներ չանել։ :)) Համ էլ լեզվական սխալները հենց անեկդոտների բաժնին չեն վերաբերում, իսկ որպես լեզվական սխալ՝ հենց էդ օրինակը ժամանակին նշել եմ համապատասխան թեմայում (http://www.akumb.am/showthread.php/42187-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B3%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D5%B2-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80?p=1959985&viewfull=1#post1959985)։

Ուֆ, շնորհակալությունն էլ սխալմամբ տվեցի... Չնայած տվյալ սխալն իմ ներվերի վրա էլ պակաս չի ազդում։ :oy Ուղղակի տվյալ թեմայում դրա մասին հիշատակելն էնքան էլ տեղին չեմ համարում։

Chuk
20.05.2010, 22:39
Ոնց եմ ներվայնանում, որ (հատկապես «Անգլիական հումոր» թեմայում) «սըր»-ի փոխարեն գրում են «սէր» կամ մեկ այլ բան: Ժող, հայերենը ռուսերեն չի` հայերենի «է»-ն ու ռուսերենի «э»-ն տարբեր տառեր են եւ տարբեր կիրառություններ ունեն:
Չի լինի՞ մի կանոն մտածել սրա վերաբերյալ: :sad

Սէր, խնդրում եմ թեման չշեղել :hi