PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչն է ձեզ գրավում նույն սեռի մեջ



Rhayader
17.05.2010, 04:26
Մի վայրկյան պատկերացրեք, որ դուք հակառակ սեռի ներկայացուցիչ եք ու այդ աչքերով նայեք ձեր սեփական սեռին: Ի՞նչը ձեզ կգրավեր, ի՞նչն եք համարում առավել սեքսուալ ու գրավիչ;)

Դեկադա
17.05.2010, 09:25
Հըմ.... հետաքրքիր ա....

Կանացիությունը՝ սա ընդհանուր: Առանձին ուշադրություն եմ դարձնում աչքերին.... մեկ էլ չհավատաք երեւի, բայց անկախ սեռից առաջինը աչքս գցում եմ... հետույքնին: :D

Chuk
17.05.2010, 10:21
Մոդերատորական. Բնական է, որ շատերը ընդվզելու են թեմայի գաղափարի դեմ անգամ: Այդ ընդվզողներից շատերը չեն հապաղելու անմիջապես գրառում անել, ապա տուգանվել, որովհետև նրանց գրառումները միևնույն է տուգանվելու ու ջնջվելու են: Ուրեմն հորդորում եմ իզուր թեմայից դուրս, թեմայի նկատմամբ վերաբերմունք արտահայտող և/կամ ծաղրական/անլուրջ գրառումներով թեման արհեստականորեն չակտիվացնել: Վերջին 2 գրառումները ջնջվել են:

Արևհատիկ
17.05.2010, 15:14
1. Բոյը,
2. Գեղեցիկ, խնամված մազերը,
3. Մեկ էլ, որ ճաշակով են հագնվում, շատ գեղեցիկ ա նայվում:

Katka
17.05.2010, 15:36
Ժենսկայա սօլիդառնօստը (հայերեն տարբերակը չգիտեմ), իմաստը՝ տղաների մոտ աղջկան չվատաբանել, թույլ կողմերը չնշել, գաղափարը չփնովել :))

Amaru
17.05.2010, 15:44
Մմմ… ձայնը։ Ու սանրվածքը՝ շատ կարճ։ :roll

Katka
17.05.2010, 15:51
Ժենսկայա սօլիդառնօստը (հայերեն տարբերակը չգիտեմ), իմաստը՝ տղաների մոտ աղջկան չվատաբանել, թույլ կողմերը չնշել, գաղափարը չփնովել :))

Նու սա, իհարկե, սեքսուալության հետ կապ չուներ, բայց գրավիչ է:))

SSS
17.05.2010, 15:56
Առաջին հայացքից' հետույքը:love , աչքերը , շատ եմ կարևորում խոսելու էթիկան ,եթե 3րդ-ը բացակայում է ,ապա դառնում է" ամեն ինչ ոսկի չէ որ փայլում է"

Չամիչ
17.05.2010, 15:58
Մի րոպե ինձ տղա պատկերացնեմ ու ասեմ:redhat
Չգիտեմ :esim

Օրինակ էս աղջիկը դուրս գալիս ա, բայց կոնկրետ ինչն ա դուրս գալիս չեմ կողմնորոշվում:

http://s50.radikal.ru/i127/1005/78/3768573456a3.jpg

Չամիչ
17.05.2010, 16:01
Հա հիշեցի ինչնա դուրս գալիս:
Աղջիկը չպիտի նամռոտ լինի, աղջկան ամենազարդարող բանը դա ժպիտն ա::)
Բայց դե, որ ժպտացող աղջիկը նաեւ ինտելեկտով ա օժտված լինում դա արդեն գերազան ա:

Ariadna
17.05.2010, 16:06
Ես շատ լավ կարող եմ պատկերացնել, թե ինչ ձևի աղջիկ ինձ դուր կգար, եթե տղամարդ լինեի։ Նախ, էնպիսի աղջիկ, որ կողքը նստեի, ներվերս հանգստանային։ Մարդիկ կան չէ՞, իրենց հետ անընդհատ լարված ես, այ կուզեի, որ էդ տեսակից չլիներ։ Հետո, ստից ձևեր չունենար, ֆռացնել, դեմագոգիա անել, էն որ աղջկերքի 89%-ը ունենում են։ Դե էն ռաբիզ չլինի, կանացի լինի, կիրթ լինի, էդ բաները բնական ա դիֆոլթով կան, դրանց վրա չմանրանանք :) Հա, մեկ էլ տափակ չլիներ, էդ էլ ա առաջնային մարդկային շփումներում։ Հա մոռացա, մեկ էլ ձայնը պետք ա լավը լինի, էդ էլ ա շատ կարևոր ու խոսելու շեշտադրումները, տհաճ երանգ չունենա :D։ Հա, մեկ էլ չեմ սիրում, երբ կինը շատ խոշոր ա լինում։

Լուսաբեր
17.05.2010, 16:06
Օօ՜, էնքան բան կա՜ :))
Առաջինը բնականաբար արտաքին տեսքնա՝ խնամված դեմք ու մատեր, կոսմետիկայի ճիշտ գունային ընտրություն ու չափ, փարթամ ու մաքուր մազեր, հագուստի գունային գեղեցիկ համադրություն ու ամանկարևորը այս պարագայում մաքուր լինելը, շատ հնարավորա գեղեցիկ զգեստ լինի ու նոր, բայց ամբողջ կփչացնի մի աննշան սննդի հետքը:
Ընդհանուր առմամբ մաքրություննա գրավիչ ու հաճելի:
Բարձրահասակներն են աչքի ընկնում ու կարևորա շատ նիհար չլինեն, դե լիքն էլի, բռնելու բան լինի :))
Հետո արդեն ձայնի մեղմությունը, խոսելու կուլտուրան ու անմիջականությունը...
Մի այլ կարգի հավեսս գալիսա բարակ բարձրակրունկով ու դասական հագնված աղջիկներից ու կանանցից.

Rhayader
17.05.2010, 16:10
Մկանները: Ես առաջին անգամ ինքս ինձ կասկածեցի հոմոսեքսուալիզմի մեջ 90-ականների սկզբին, երբ տեսա Շվարցնեգերին Կոնանի դերում:love
Հետույքը, չկա ավելի վանող բան, քան Սաշա Կոենի նման հետույքազուրկ տղան.
http://bullybloggers.files.wordpress.com/2009/07/bruno5.jpg
Թրաշի ու մազերի առկայությունը.
http://blogs.wickedlocal.com/cambridgeschool/files/2009/10/karl-marx.jpg
Ու էլի ուրիշ բաներ)))

Չամիչ
17.05.2010, 16:19
Ես, որ տղա լինեի, սենց աղջիկ կհավանեի:

http://s42.radikal.ru/i097/1005/22/5c26da2699dc.jpg

SSS
17.05.2010, 16:23
Կրծքերն էի մոռացել...սիրում եմ,երբ կինը կամ աղջիկն ունենում է պիրկ կրծքեր,չեմ սիրում երբ գոտու տակ դրվելու ենթակա կրծքերը ի ցույց են դրվում ամբողջությամբ...բացարձակ էրոտիկ չի...Ես ավելի էրոտիկ եմ գտնում կիպ բլուզի տակից ընդգծված ,կամ գոնե կիսով չափ երևացող կրծքերը,դրանք ավելի շատ են թևեր տալիս երևակայությանը...

Rhayader
17.05.2010, 16:35
Իսկ ես, եթե աղջիկ լինեի, կգժվեի այսպիսի տղաների համար.
http://www.librarising.com/astrology/celebs/images2/A/aleistercrowley.jpg

http://blogs.laweekly.com/ladaily/2008/10/27/charles%2Bmanson.jpg

Leo Negri
17.05.2010, 16:37
Իսկ ես, եթե աղջիկ լինեի, կգժվեի այսպիսի տղաների համար.


Երկրորդը չէ, իսկ այ առաջինը տղաների տղանա էղել:

AniwaR
17.05.2010, 17:22
Ոչ շաբլոն դեմքի արտահայտություն ու դիմագծեր ունեցող աղջիկներին եմ սիրում: Նախանձ ու վաշվաշոտ հայացները վանում են: Էն օրը տրանսպորտում մի աղջիկ տեսա, աչքերն ու շրթունքները իրան էնքան նման էին.

http://www.101lifestyle.com/images/celebs/audrey_tautou/audrey_tautou_001.jpg

:love

Տենց, սիրահարվել էի: :oy

Leo Negri
17.05.2010, 17:38
Ուշի ուշով մտածելով առաջարկված հարցի շուրջ, էկա Ջեք Փարսոնզյան հատկանիշներով ու արտաքինով օժտված տղամարդու:

http://1.bp.blogspot.com/_CUZpztIIhyk/Su9qCES7dEI/AAAAAAAAAww/LdNY8s2RBB4/s400/jackandMarjorie.jpg

Չափից դուրս ինտելեկտուալ, փայլուն գիտնական, ֆիզիկապես ուժեղ, կռքոտ, պոետիկ, ազատասեր ու էն աստիճանի խենթ, որ մարդու զարմանքա գալիս: Միաժամանակ մի քիչ մանկամիտ, նաիվ ու հավատարիմ:

http://www.nndb.com/people/027/000028940/jack-parsons-sm.jpg

http://blogs.laweekly.com/ladaily/Freedom_is_a_two-edged_sword_-_Jack_Parsons.jpg

kyahi
17.05.2010, 17:38
էհհհհ ես էլ եմ սիրահարվել:oy մի քանի օր առաջ մի աղջկա եմ տեսել շաաաատ լավն էր:love
ես սիրում եմ կարճ մազերով, օրիգինալ հագնված ու տոնածառի նման չզարդարված աղջիկների, որոց շարժուձևի մեջ կա ազատություն ու համարձակություն, դե աչքերի ու մատների նկատմամբ ես հատուկ թուլություն ունեմ…կարևորը սիրում եմ, որ աղջիկը իր բնական գեղեցկությունը չի փոխարինում ինչ-որ կոսմետիկաներով ու միշտ ժպիտը դեմքին է լինում:)

Ժունդիայի
17.05.2010, 18:00
Ձայնալարի պես հումորի զգացումը, Չուկի պես վճռականությունը, Rhayader-ի պես զարգացվծությունը, Հովոյի պես ստեղծագործողի առանձնահատկությունը:
Մեկ էլ մաքրասիրությունը` այնքան, որ գերազանցի կանացինը:

Meme
17.05.2010, 18:28
Ես շատ եմ գնահատում երբ կոկիկ են լինում,իրենց պահելու ձև գիտեն,վերաբերմունք դիմացինի նկատմամբ,երբ խոսելիս հանգիստ լսում ես,այլ ոչ թե ականջներդ փակում ես ձանձրույթից,այսինքն, երբ խոսքի մեջ հետաքրքիր թեմա կա,սիրում եմ այն աղջիկներին,որ ամեն կողմից են լինում խնամված,այլ ոչ թե նայում ես մատերին մաքուր ու խնամված են,բայց մազերը թափթված,սիրում եմ նաև,որ շփվող ու խելացի են լինում,այլ ոչ թե,խոսացնում ես,իսկ ինքը մենակ պատասխանում է,մեկ էլ շաաատ եմ սիրում գեղեցիկ,կանացի հագնված աղջիկներին:love

Աթեիստ
17.05.2010, 21:36
Ինձ դուր են գալիս կոմպլեքսներից զուրկ տղաները։
Երբեմն իհարկե այնքան զուրկ են, որ մինչև ծնկները կախված ինչ որ «ռետուզ» են հագնում ու քաղաքում զբոսնում, ինչը տհաճ է նայվում, բայց որ այդ ազատությունը գրավում է, դա փաստ է։

Էլիզե
18.05.2010, 00:19
Կանացիությունը, հմայքը, ժպիտը...

Երկնային
18.05.2010, 01:43
Մմմ, սկսեմ :))
պուճուր-մուճուր-նիհարիկ, շա՜տ կանացի, էլեգանտ, սենց վրայից հանգստություն ու քնքշանք թափող… (էսքանը կարա նման լինի օրինակ Օդրի Հեփբըրնին :love) սիրում եմ, որ ձայնը ցածր ու նուրբ ա լինում ու մի պստիկ խռպոտոտ, շատ սեքսի ա դարձնում:love մուգ աչքեր ու մուգ մազեր, սանրվածքը կամ լավ կարճոտ, կամ լավ երկար… շատ նիհար կամ շատ խոշոր-հսկա չլիներ… աշխույժ ու հումորով, բայց ոչ խախատուշկա-ցանցառ, որ մի բան ես ասում մի կես ժամ ա անկապ խնդում ա, ներվայնացնում ա :))

հա, մեկ էլ շատ ա դուր գալիս, որ անմեղ դիմագծերի հետ մեկտեղ ուժեղ սեքսուալություն ա արտահայտում, կամ ինչ-որ էներգետիկա ունի, կամ էլ ասենք հայացքն ա կամ շրթունքների ձևը, որ տենց ա դարձնում… որ ինքը վուլգարի հետ հեչ կապ չունի, բայց աղջիկ հալով դու էլ իրան կուզես :oy :D

հլը որ էսքանը հիշեցի :))

SSS
18.05.2010, 12:35
Մոռացել էի ոտքի թաթի մասին:love,գժվում եմ ,երբ ոտքն ունենումա թեթևակի 'պոդյոմ',մեկ էլ ամառային կոշիկներով(բասանոչկա)թաթի տակի փոսիկի տեսքից էքստազի եմ ապրում...Բա են կոճերի կողքի փոսիկները...:love

Norton
18.05.2010, 12:47
Մմմ, սկսեմ :))
պուճուր-մուճուր-նիհարիկ, շա՜տ կանացի, էլեգանտ, սենց վրայից հանգստություն ու քնքշանք թափող… (էսքանը կարա նման լինի օրինակ Օդրի Հեփբըրնին :love) սիրում եմ, որ ձայնը ցածր ու նուրբ ա լինում ու մի պստիկ խռպոտոտ, շատ սեքսի ա դարձնում:love մուգ աչքեր ու մուգ մազեր, սանրվածքը կամ լավ կարճոտ, կամ լավ երկար… շատ նիհար կամ շատ խոշոր-հսկա չլիներ… աշխույժ ու հումորով, բայց ոչ խախատուշկա-ցանցառ, որ մի բան ես ասում մի կես ժամ ա անկապ խնդում ա, ներվայնացնում ա :))

հա, մեկ էլ շատ ա դուր գալիս, որ անմեղ դիմագծերի հետ մեկտեղ ուժեղ սեքսուալություն ա արտահայտում, կամ ինչ-որ էներգետիկա ունի, կամ էլ ասենք հայացքն ա կամ շրթունքների ձևը, որ տենց ա դարձնում… որ ինքը վուլգարի հետ հեչ կապ չունի, բայց աղջիկ հալով դու էլ իրան կուզես :oy :D

հլը որ էսքանը հիշեցի :))

Դու քեզ ինչքան շատ ես սիրում:))

Ռեդ
18.05.2010, 12:50
Ձայնալարի պես հումորի զգացումը, Չուկի պես վճռականությունը, Rhayader-ի պես զարգացվծությունը, Հովոյի պես ստեղծագործողի առանձնահատկությունը:
jundiai-ու օրիգինալությունը: :))

ars83
18.05.2010, 13:04
:)) Փորձեմ ես էլ մի երկու բան ասեմ: Սեքսուալությունը չգիտեմ, կարող եմ ասել ընդհանուր գրավչության, սիմպատիայի տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ անկախ սեռից:
Միշտ առաջինը մարդու դեմքն է գրավում ուշադրությունս: Երբեք հետույքը չի կարող առաջին տեղում հայտնվել ինձ համար :)) Ի դեպ, ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ սոց. հարցումների համաձայն կանանց համար մարմնի այդ մասը առաջինն է սեքսուալության հարցում :esim
Հայացքը, աչքերը, մեծ նշանակություն ունեն իմ սիմպատիայի ձևավորման գործում (խոսքը ակամա առաջացող զգացման մասին է, որը լրիվ կարելի է ճնշել, վերացնել, փոխել՝ ելնելով առողջ բանականությունից և այլ գործոններից. օրինակ՝ մարդու արտաքինը կարող է գրավիչ չլինել ինձ համար, բայց, օրինակ, ձայնը կամ բանականությունը կարող են լրիվ փոխել այդ «առաջին տպավորությունը»): Իրարից շատ հեռու, կամ իրար շատ մոտ դասավորված աչքերը վանում են: Առանձնակի գրավիչ են (փոքր-ինչ) շլդիկ աչքերը :)
Տանել չեմ կարողանում գոռոզ, ինքնահավան հայացք: Հատկապես այն առկա է լինում այնպիսի մարդկանց մոտ, որոնք օժտված են լինում գեղեցիկ կամ իրենց սեռի մասին գեղեցկության պատկերացումներին համապատասխանող արտաքինով՝ համաչափ դեմք, բարակ դիմագծեր, զարգացած մկաններ, նուրբ մաշկ, և այլն: Այդ ամեն ինչը միանգամից կորցնում է իր գրավչությունը մարդու ինքնահավան հայացքի պատճառով:
Վանող է նաև արհեստական խոսելաձևը, ավելորդ խելոք տեսք դեմքին հաղորդելը, ձայնի արտիստիկ դողդոջյունը (հատկապես տղամարդկանց մոտ) առօրյա խոսակցության մեջ:
Վերին աստիճանի վանող է նաև դեմքի անբնական, արհեստական արտահայտությունը: Այդ առումով ինձ համար չեմպիոն են հանդիսանում Emporio Armani-ի գովազդային պաստառներին պատկերված մոդելները: Զարմանում եմ, թե ինչպես կարող են լարված, դատարկ հայացքով, անբնականորեն փռված աթոռին, կամ որևև այլ արհեստական մարմնադիրքով մարդիկ գրավչություն կամ էլեգանտություն խորհրդանշել:

Դե, իհարկե, անկեղծ ժպիտը գրավչության առաջին գրավականներից է: :)

Nano2585
18.05.2010, 14:21
Մի վայրկյան պատկերացրեք, որ դուք հակառակ սեռի ներկայացուցիչ եք ու այդ աչքերով նայեք ձեր սեփական սեռին: Ի՞նչը ձեզ կգրավեր, ի՞նչն եք համարում առավել սեքսուալ ու գրավիչ;)

1.Դասական հագուկապը
2.Ոտքերը
3.Սանրվածքը
4.Դիմահարդարումը

Երկնային
18.05.2010, 15:38
Դու քեզ ինչքան շատ ես սիրում:))

Հա լավ, վայ էդքանից մենակ պուճուր-մուճուր- նիհարիկն էր ինձ նման :oy :D բայց իմ ուղածը ավելի չաղ ա, քան ես :D

Ինձ էլ եմ սիրում :))

impression
18.05.2010, 15:51
ոնց հասկացա, հիմնականում իրենք իրենց մասին են գրում :) ես փորձեմ գրել ընդհանուր
ինձ շատ են դուր գալիս մի ինչ-որ յուրահատկություն ունեցող աղջիկները, որոնց կտարբերես մնացածներից՝ լինի դա հագուկապ, լինի պահվածք /իհարկե պաթոլոգիաների մասին չի խոսքը, այլ էն ամենի, ինչ հաճելի է աչքին ու ականջին/
սիրում եմ, երբ խոսում են ձայնի կոնկրետ բարձրությամբ, այլ ոչ թե հիստերիկ ելևէջումներով
սիրում եմ, երբ խոսակցության միակ թեման չի լինում էսինչ խանութի զեղչերը
սիրում եմ մի քիչ սպորտային ոճի աղջիկներին /սա չի ենթադրում սպորտային համազգեստով քաղաքում չրթելով ման գալը/
չեմ սիրում, երբ աղջիկները չափազանց թունդ արտահայտություններ են օգտագործում. խոսել էլի կարելի է թունդ, որ դիմացինդ "գետինը մտնի", բայց առանց գռեհկությունների
չեմ սիրում ճաշակի իսպառ բացակայությունը /երբ ճաշակ գոնե մի քիչ կա, դա հնարավոր է զարգացնել :D/
չեմ սիրում, երբ միաժամանակ հագնում են կոնկրետ գույնի բոլոր հնարավոր երանգները: ֆու՛
մեկ էլ չեմ սիրում, երբ իրենց աստծո գառի տեղ են դնում, փորձը ցույց է տալիս, որ հենց նրանք էլ... էհե՜յ ;)

davidus
18.05.2010, 16:50
http://www.azad-hye.net/media/a1/garegin-nzhdeh-portrait.jpg

ինչքան բան ունեմ ես նրանից սովորելու: Երանի հնարավորություն ունենայի գոնե մի երկու ժամ նրա հետ զրուցել, էնքան հարցեր ունեմ նրան տալու.....

Ժամանակի մեքենա եմ ուզում.... :( :( :goblin

Նարե
18.05.2010, 17:33
Այ այս կնոջ մեջ լիքը գրավչություն կա: Կլառա Խաչիկովնան լի է կյանքվ, իր տարիքի համեմատ շատ կենսուրախ է ու շատ քաջ: Դեմք է: Սծիլնի դամչկա է: :love:love
http://www.akumb.am/asset.php?fid=47154&uid=12318&d=1274189506

Մանուլ
20.05.2010, 20:14
Ես, որ տղա լինեի, սենց աղջիկ կհավանեի:

http://s42.radikal.ru/i097/1005/22/5c26da2699dc.jpg

Իսկ ես չէի հավանի :nea: Մի տեսակ տղամարդկային, կոպիտ բան կա այտոսկրերի/աչքերի/հայացքի մեջ... :think

Արևածագ
20.05.2010, 21:59
Վերևի գրառումներում շատ բան կա, որոնց հետ համաձայն եմ:Կարևորում եմ խնամված լինելը, արիստոկրատիկ պահվածքը՝պայմանավորված ցանկացած իրավիճակում ինքնատիրապետումը չկորցնելով, ու... թանկարժեք օծանելիքը: Օծանելիքի բույրը խոսում է կնոջ մասին, երբ անգամ նրան չես տեսնում...

Աբելյան
20.05.2010, 22:05
Թշերը...:love:))

Yevuk
20.05.2010, 22:11
Իսկ որ ես լինեի տղա.....ինձ դուր կգային հասարակ աղջիկները, որոնց հագուկապի մեջ արտառոց բան չկա, որոնք չեն փորձում առանձնանալ. հենց դրանով էլ իրանք առանձնահատուկ են: :love

Այ սենց :love
http://www.lovespellentertainment.com/lovely/ifonly-lse/img182a.jpg

Շինարար
21.05.2010, 11:59
Չկա, չկա, ես էլ անկեղծանամ:oy, ահա այն տղամարդը, ում հետ կցանկանայի գոնե մի երկու րոպե զրուցելու հնարավորություն ունենալ` համեստ, լայնախոհ, համակրելի, հանճարեղ:love
http://www.zhamanak.com/2010/2/13/n-9959-b.jpg

aerosmith
21.05.2010, 12:42
և հակառակ, և նույն սեռի մեջ ինձ գրավում է համեստությունը և ուղեղի պարունակությունը
ահա այն մարդը ում հետ ես կուզենայի թեկուզ և մի քանի բառ փոխանակել, մի գավաթ սուրչի առաջ

Մանուլ
22.05.2010, 02:14
Հիմա պիտի գրենք, թե ներկա դրությամբ ինչն է ինձ գրավում նույն սեռի մե՞ջ, թե՞ ինչը կգրավեր, եթե տղա լինեի :)): Լավ, ես գրեմ, վերջում ինչ կստացվի, կստացվի:

Ձայնը: Ընդհանրապես, երբ մարդիկ գրիպ են լինում, ձայնը փոխվում ա, չէ՞: Բայց աղջիկներ կան, որ իրենց ձայնը բնականից տենց ա: Էդ գրիպոտ ձայնն եմ սիրում :love:

Մազերը: Կապ չունի` երկար կլինեն, թե կարճ, կարևորը, որ փափուկ լինեն :)): Թե չէ շատ աղջիկներ էնքան են ֆենում մազերը, որ բնական վիճակում ցախավելից էլ չոր են դառնում:

Հետո` սիրում եմ, որ բոլոր ոճերի հագուստ էլ հագնում են :): Թե չէ մեկ էլ տեսար` կաբլուկներով գնում են քաղաքից դուրս` էդ հողերի ու խոտերի մեջ վոլեյբոլ խաղալու :)): Բայց ոչ էլ պետք ա էն աստիճանի սպորտային հագնել, որ (մարդ ես, էլի) ինչ-որ առիթների ժամանակ չկարողանան կաբլուկների վրա կանգնել:

Մեյքափ անելու կարողությունը: Սա բոլորովին էլ չի նշանակում, որ ամեն խանութ գնալուց առաջ պետք ա կապիտալ վերանորոգում անել:

Դեմքի, վզի ու ուսերի հարթ մաշկը, մանավանդ` դեմքինը:

Համաչափ կազմվածքը: Ընդհանրապես ես սիրում եմ, որ աղջիկը նուրբ ա լինում, նիհարիկ: Չնայած թմբլիկներին էլ եմ մեկ-մեկ սիրում :)): Բայց բոլոր դեպքերում կազմվածքը պիտի համաչափ լինի:

Աղջիկներ կան, չէ՞, որ գեշո են, բայց մի հատ նենց գրավող բան կա մեջները :love: Ոնց որ, օրինակ, Լոսթի Ալեքսը :)): Ու աղջիկներ էլ կան, որ սիրունիկ են, բայց ոչ մի բանով չեն գրավում, հլը մի բան էլ վանում են: Էդ գեշո աղջիկներին սիրում եմ :love: Ու ընդհանրապես, պիտի աղջկա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան լինի, որ գրավի... էս որ տղա լինեմ, էլի :D: Չգիտեմ... ինչ-որ վայրի/կրքոտ/չգիտեմինչ առանձնահատուկ բան :):

Ուֆ, էս ինչքան էլ գրեցի... Երևի աղջիկների հանդեպ պահանջներս ավելի շատ են, քան տղաների հանդեպ :D:

Երվանդ
22.05.2010, 06:44
Իսկ ես չէի հավանի :nea: Մի տեսակ տղամարդկային, կոպիտ բան կա այտոսկրերի/աչքերի/հայացքի մեջ... :think

Զվեր ա:love

Երվանդ
22.05.2010, 06:45
Ոչ մի բան:[

Ֆոտոն
23.05.2010, 06:42
Մանուլի գրառումից ոգևորվեցի: :))

Ճիշտն ասած՝ աղջիկների նկատմամբ ավելի պահանջկոտ եմ, քան տղաների նկատմամբ: Ոնց որ տնեցիքից ավելի շատ են պահանջում ու ամեն ստից բանից նեղանում:

Շատ է գրավում նազանքով շարժուձևը: Ինքնավստահ, բայց ոչ երբեք գոռոզ պահելաձևը, համեստության հետ: (Երևի էնպիսի բաները, որ ինձ մոտ պակաս եմ համարում: ) Կոկիկութունը, լսելու ունակությունը: Հագուկապի մեջ սևի բացակայությունը, գոնե ո՛չ գերակշռումը:Կամ էլ ո՛չ սևուսպիտակ համադրությունը: :love
Խուճուճ մազեր եմ սիրում: Ժպտուն: :)


Հ.Գ. Ոնց որ Մանուլին նկարագրեմ: :}

Arqimed
02.06.2010, 20:32
Ես եթե տղա լինեի ինձ կգրավեին գեղեցիկ հոգի ունեցող աղջիկները. առաջին հերթին ուշադրություն կդարձնեի որ աղջիկը չլիներ նախանձ, խորամանկ, խանդոտ, կռվարար: Իսկ ինչ վերաբերում է արտաքինին, ապա իմ կարծիքով առավել գեղեցիկ են մեծ աչքերով, ալիքաձև մազերով, բարակ գոտկատեղով, բարակ ոտքերով, մեծ կրծքով, սպիտակամաշկ աղջիկնեևը:

Rhayader
02.06.2010, 21:59
Ում ա հիշեցնում:think Էտոտ Սիդժեյ նի նա աձին կազախսկի ժենշին նե պախոժ: Ու նիյո զալատոյ վոլոս, զուբի կակ ժեմչուգ ի պոպկա սեմիլետնի ձեվուշկա:D

Lord
02.06.2010, 23:20
մազոտ ոտքերը

Չամիչ
02.06.2010, 23:35
http://www.azad-hye.net/media/a1/garegin-nzhdeh-portrait.jpg

ինչքան բան ունեմ ես նրանից սովորելու: Երանի հնարավորություն ունենայի գոնե մի երկու ժամ նրա հետ զրուցել, էնքան հարցեր ունեմ նրան տալու.....

Ժամանակի մեքենա եմ ուզում.... :( :( :goblin

Պապիկիս նենց նման ա:B

---------- Ավելացվել է՝ 23:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:33 ----------


Իսկ ես չէի հավանի :nea: Մի տեսակ տղամարդկային, կոպիտ բան կա այտոսկրերի/աչքերի/հայացքի մեջ... :think

Բա ես հենց տենց եմ սիրում, վայրի գեղեցկություն եմ սիրում, չափազանց կանացի կանանց չգիտես ինչու չեմ հավանում:

Lord
02.06.2010, 23:39
Պապիկիս նենց նման ա:B

---------- Ավելացվել է՝ 23:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:33 ----------



Բա ես հենց տենց եմ սիրում, վայրի գեղեցկություն եմ սիրում, չափազանց կանացի կանանց չգիտես ինչու չեմ հավանում:

ինչ լավա որ հլը ախչիկներ կան որ նորմալ տղեքի են սիում

Rhayader
02.06.2010, 23:56
ինչ լավա որ հլը ախչիկներ կան որ նորմալ տղեքի են սիում

Կամ էլ ինչ վատ ա, աղջիկներ կան որ աննորմալ աղջկերք են սիրում:scare

Lord
02.06.2010, 23:58
Կամ էլ ինչ վատ ա, աղջիկներ կան որ աննորմալ աղջկերք են սիրում:scare

չէ ետի ավելի լավա, բայց եթե մասնակցես

Rhayader
03.06.2010, 00:04
չէ ետի ավելի լավա, բայց եթե մասնակցես

Ջանամ, երբ երկու աղջիկ իրար սիրում են, տղաներն ավելորդ են:P

Չամիչ
03.06.2010, 00:16
Ջանամ, երբ երկու աղջիկ իրար սիրում են, տղաներն ավելորդ են:P

Բա նենց թեմաներ բաց կանես, տո երկու աղիկ էլ իրար կսիրեն, էլ չեմ խոսում երեք տղաներից:P

Rhayader
03.06.2010, 00:55
Երեքը չգիտեմ, բայց երկուսը սիրուն են նայվում;)

Մանուլ
04.06.2010, 22:49
Բա ես հենց տենց եմ սիրում, վայրի գեղեցկություն եմ սիրում, չափազանց կանացի կանանց չգիտես ինչու չեմ հավանում:
Ինձ համար վայրի արտաքինն ու կոպտությունը հոմանիշներ չեն :):

Inana
13.07.2010, 13:41
Ինձ աղջկա մեջ գրավում է նազանքը, կանացիությունը, վեհությունը, որը վերջերս կարծես քչացել է մեր երկրում,բարձր հոնքերը, երկար վիզը, համաչափ կազմվածքը (օրինակ բալերինաները) և ժպտալիս այտերին փոսիկների առաջանալը (վերջինը գրավիչ եմ համարում նաև տղաների մոտ), մի առանձին թեմա են շուրթերը, որոնք պետք է լինեն հավաք, վերևի շուրթը ընդգծված: Շաաաատ գրավիչ եմ համարում նաև աչքերում չարաճճի կայծերի առկայությունը:
Իսկ ամենակարևորը համարում եմ նախանձի բացակայությունը: Սիրուն աղջիկներ կան չէ, որ այլ գեղեցիկ աղջիկ են տեսնում, սկսում են վրան թերություններ փնտրել, վատաբանել:
Գնահատեք իսկական գեղեցկությունը, իր բոլոր դրսևորումներով: Այն հաճույք և հանգիստ է պարգևում մեր խեղճ աչքերին

Meme
18.07.2010, 15:54
Նույն սեռի մեջ գնահատում եմ նման կանաց կամ աղջիկների,որոնք որ ունեն նուրբ դիմագծեր,գեղեցիկ կառուցվածք,և որ շպարվելիս ամեն ինչ չեն լցնում դեմքի վրա....http://img97.imageshack.us/img97/2103/yjytj.jpg

Aware
26.07.2010, 14:40
Տղու մեջ գնահատում եմ լրջությունը,նպատակասլացությունը: Անիմաստ քուչեքը թրև գալու ու ափռ-ցփռ երկրից բողոքելու,ծանոթներից բամբասելու, ծնողների հաշվին յոլլա գնալու, մակաբույծի նման կյանք վարելու ՓՈԽԱՐԵՆ իրա ուժերով մի բան ստեղծող, հզոր կամք ու թասիբ ունեցող տղուն եմ հարգում ու գնահատում:

Meme
06.04.2013, 18:38
փոշիների մեջից գտա վերջապես էս թեման, վաղուց ուզում էի գրառում անել,,,


Սիրում եմ շաատ, որ աղջկա մազերից անուշ բույր է գալիս..
թեթև , ժպիտով ու մեջքը ուղիղ քայլվածքը...
աչքերի փայլը...

հլը որ այսքանը, բայց էլի կար:8...առաջինը վաղուց մտքումս էր, մնացածը նոր հիշեցի...
էլի կգամ....

Ambrosine
06.04.2013, 21:15
Արժանապատվության զգացումը, ինքնասիրահարվածության չհասնող ինքնասիրությունը, սեփական ես-ը ունենալը, նպատակասլացությունը, համառությունը, սեփական փիլիսոփայության դավանումը, լսելու և ոչ թե ճղճղալու ունակությունը, անհատականությունը, զսպվածությունը, կայունությունը, վճռականությունը, խելքը:

Mephistopheles
06.04.2013, 21:16
ոչ մի բանը…

Վոլտերա
06.04.2013, 21:17
ոչ մի բանը…

Նույնից

Ambrosine
06.04.2013, 21:19
Բա մեկը հարցնի` ձեր ընկերներին դուք ո՞նց եք "ընտրում" :ՃՃ:

Օրինակ ամեն մեկը ինձ ընկեր չի կարող լինել:

Գալաթեա
06.04.2013, 21:21
Բա մեկը հարցնի` ձեր ընկերներին դուք ո՞նց եք "ընտրում" :ՃՃ:

Օրինակ ամեն մեկը ինձ ընկեր չի կարող լինել:

Սեռը դրա հետ ինչ կապ ունի Աստղուլ... եթե մենք մարդու մեջ որոշակի որակներ ենք գնահատում ընկերանալու համար, դա երկու սեռին էլ պետք ա ներառի:
Իմ դեպքում տենց ա... մարդկային հատկանիշները սեռերի դեպքում չեմ առանձնացնում:
Ասենք՝ աղջիկը պիտի բարի լինի իսկ տղեն խելացի: Չէ...

Ambrosine
06.04.2013, 21:29
Սեռը դրա հետ ինչ կապ ունի Աստղուլ... եթե մենք մարդու մեջ որոշակի որակներ ենք գնահատում ընկերանալու համար, դա երկու սեռին էլ պետք ա ներառի:
Իմ դեպքում տենց ա... մարդկային հատկանիշենը սեռերի դեպքում չեմ առանձնացնում:
Ասենք՝ աղջիկը պիտի բարի լինի իսկ տղեն խելացի: Չէ...

Հենց էդ ա. չի կարող լինել այնպես, որ Մեֆը տղա ընկերներ չունենա, կամ Մարին` աղջիկ ընկերներ: Դրա համար էլ մի բան պետք է էդ մարդկանց մեջ դուր գա, չէ՞, որ ընկերանան: Իրենք էլ ասում են` ոչ մի բան: Եսիմ: Իմ համար կարևոր է, որ իմ ընկերուհին իմ հետ ամեն օր իր եղունգների լաքից կամ հագուստի նոր խանութի բացման մասին չխոսի, որոշ ընդհանուր գծեր են պետք:
Դե մեր դեպքում տղա ընկերները այս թեմայում չեն քննարկվում:

John
06.04.2013, 21:30
էս թեման կարդալով արդեն հասկանում եմ, թե ինչո՞ւ էր պարոնը պնդում, որ աղջիկները/կանայք ի սրտե բիսեքսուալ են

Ուլուանա
06.04.2013, 21:31
Սեռը դրա հետ ինչ կապ ունի Աստղուլ... եթե մենք մարդու մեջ որոշակի որակներ ենք գնահատում ընկերանալու համար, դա երկու սեռին էլ պետք ա ներառի:
Իմ դեպքում տենց ա... մարդկային հատկանիշենը սեռերի դեպքում չեմ առանձնացնում:
Ասենք՝ աղջիկը պիտի բարի լինի իսկ տղեն խելացի: Չէ...
Ինձ համար էլ ա տենց ընդհանուր առմամբ, բայց գծեր կան, որ մի սեռի դեպքում ավելի հանդուրժելի են, քան մյուսի դեպքում։ Ասենք, տղամարդու կոպտությունն ու կնոջ կոպտությունը նույն աստիճանի չեն տհաճ, չէ՞, չնայած երկուսն էլ տհաճ են։ Կամ, ասենք, կնոջ լաչառությունն ու տղամարդու լաչառությունը :D։

Stranger_Friend
06.04.2013, 21:31
Հենց էդ ա. չի կարող լինել այնպես, որ Մեֆը տղա ընկերներ չունենա, կամ Մարին` աղջիկ ընկերներ: Դրա համար էլ մի բան պետք է էդ մարդկանց մեջ դուր գա, չէ՞, որ ընկերանան: Իրենք էլ ասում են` ոչ մի բան: Եսիմ: Իմ համար կարևոր է, որ իմ ընկերուհին իմ հետ ամեն օր իր եղունգների լաքից կամ հագուստի նոր խանութի բացման մասին չխոսի, որոշ ընդհանուր գծեր են պետք:
Դե մեր դեպքում տղա ընկերները այս թեմայում չեն քննարկվում:

ենպիսի թեմա չկա, որ ոչ թե լինի նույն սեռի կամ հակառակ սեռի, այլ ընդհանրապես մարդու մեջ ինչն է դուր գալիս?....

Ambrosine
06.04.2013, 21:31
էս թեման կարդալով արդեն հասկանում եմ, թե ինչո՞ւ էր պարոնը պնդում, որ աղջիկները/կանայք ի սրտե բիսեքսուալ են

Իյը :D

Ambrosine
06.04.2013, 21:33
ենպիսի թեմա չկա, որ ոչ թե լինի նույն սեռի կամ հակառակ սեռի, այլ ընդհանրապես մարդու մեջ ինչն է դուր գալիս?....

Պետք է որ լինի: Բայց նման թեմաներում այդքան էլ ակտիվ չեմ, անուն չեմ հիշում:

Գալաթեա
06.04.2013, 21:35
Հենց էդ ա. չի կարող լինել այնպես, որ Մեֆը տղա ընկերներ չունենա, կամ Մարին` աղջիկ ընկերներ: Դրա համար էլ մի բան պետք է էդ մարդկանց մեջ դուր գա, չէ՞, որ ընկերանան: Իրենք էլ ասում են` ոչ մի բան: Եսիմ: Իմ համար կարևոր է, որ իմ ընկերուհին իմ հետ ամեն օր իր եղունգների լաքից կամ հագուստի նոր խանութի բացման մասին չխոսի, որոշ ընդհանուր գծեր են պետք:
Դե մեր դեպքում տղա ընկերները այս թեմայում չեն քննարկվում:

Էդ նույն քո ասածը տղերքի դեպքում էլ կարա լինի...
Քեզ կարա եղունգի ու խանութի մոլուցքը հունից հանի, ինչ-որ տղա էլ ներվայնանա, որ իրա ընկերը մենակ ավտոյի պոլուսինթետիկ յուղից, ռազվալից ու պաչեվնիկից ա խոսում...
Ես մի քիչ ավելի ընդհանուր որակներից էի ասում...ազնվություն, անկեղծություն ու էդ կարգի, որ երկու սեռի մեջ էլ կարևոր ա:

Դավիթ
06.04.2013, 21:43
Ինձ աղջկա մոտ գրավում է սա.:)


http://www.youtube.com/watch?v=82dDnv9zeLs



Նո նազելի ֆոռ մի, բոռռռինգ:

Գալաթեա
06.04.2013, 21:44
Դավ, սխալ թեմայում ես գրել :)
Ստեղ տղու կլիպ պիտի դնեիր :))

Վոլտերա
06.04.2013, 21:46
Դավ, սխալ թեմայում ես գրել :)
Ստեղ տղու կլիպ պիտի դնեիր :))
Ես էլ էի սկզբից թեման սխալ հասկացել :D

Դավիթ
06.04.2013, 21:56
Դավ, սխալ թեմայում ես գրել :)
Ստեղ տղու կլիպ պիտի դնեիր :))

Համարյա տղա ա, էլի::)

Claudia Mori
06.04.2013, 22:20
Սկզբում լրիվ ուրիշ բան հասկացա :D

Եթե աղջկան նկատեցի, ուրեմն ինքը կամ շատ լավն է, կամ էլ սարսափ է: Ուրեմն առաջինը պետք է լինի այնպիսին, որ նկատեմ: Հիմնականում նկատում եմ բարձրահասակներին եւ գեղեցիկ ոտքեր ունեցողներին, հետո արդեն ստուգում եմ ուղեղի եւ մարդկային պարունակությունը, որից հետո պարզ է դառնում կշարունակեմ այդ աղջկան մրցակից համարել, թե ոչ :)) կամ ընդհանրապես կհարգեմ, թե ոչ: Կարեւորը մարդ լինելն է, հետո խելացի ու նոր գեղեցիկ: Մեկ էլ նկատում եմ նրանց, ովքեր չունեն առանձնահատուկ գեղեցկություն, կամ հասակ, բայց ունեն շարմ:

Նաեւ աղջկան սկսում եմ վերլուծել արդեն տղաների տեսանկյունից՝ ոտքերից բացի կրծքեր, հետույք, սեքսուալություն, տգեղ գեղեցկություն, կանացի քաղաքականություն, ստեռվայի մտածելակերպ եւ այլն, եւ այլն:

Մարկիզ
07.04.2013, 00:54
Իմ սեռի մեջ մի երկու հարյուր մետրից ինձ գրավում է սիրուն ստռոյնի ոտերը, աղջկանման քայլվածքը ու մնացածը… Բայց հենց մոտենում է քեզ ու դա հասկանում ես, որ նա քո նույն սեռից է, մի տեսակ վրան թքելու ցանկություն է առաջանում: Կներեք… :(

Էս ինչ ա կատարվում՞… :(

Մարկիզ
07.04.2013, 13:00
«Բարձ քաղաքացիական գիտակցություն ունեցող», սեփական գլուխները հաճախակի գովացող, մարդու և քաղաքացու իրավունքները յանի պաշտպանող, երկրի մասին իբր մտահոգ, Րաֆֆու դատարկաբանությունների մեջ խորն իմաստ ու խորը մտքեր տեսնող, այդպես էլ իրենք իրենց կյանքում չգտած դեմքերին, «Տարոն, սիրուն չի»-ատիպի պրոյեկտների մասնակիցներին ու դաստակին առանժըվի բանծիկ կապած հավայի ֆռֆռացող դեմքերին, «Սծյոպա-մեր ժամանակների Տալեյրանը» խոշոր գիտական տեսության հեղինակներին կխնդրեմ չընթերցել իմ գրառումներն առհասարակ ու կխնդրեմ նաև ինձ վարկանիշի միջոցով հոգեբանի մոտ ուղարկելուց առաջ, դիմեն ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի՝ դիսպանսեր հաշվառման և համապատասախան դեղեր ստանալու նպատակով… :))

Աչքիս նեղվում են, որ իմ սեռի մեջ ինձ ոչինչ առանձնապես չի գրավում: :))

Artgeo
07.04.2013, 13:21
էս թեման կարդալով արդեն հասկանում եմ, թե ինչո՞ւ էր պարոնը պնդում, որ աղջիկները/կանայք ի սրտե բիսեքսուալ են

Չէ, էս թեման խոսում ա տղաների ահռելի կոմպլեքսների ու տղաների «պանյատներով» ու «դոգմատիկ» մտածելակերպ-ապրելակերպի մասին ;)

Աբելյան
07.12.2013, 21:23
Քաշը :oy
Եթե 70-ից ավել չի::)

Նաիրուհի
07.12.2013, 21:45
էն, որ ինքը հակառակ սեռից չի, արդեն գրավում է :))

Աբելյան
08.12.2013, 15:03
Քաշը :oy
Եթե 70-ից ավել չի::)
Օգնություն::aaa
Բանակը ազդել ա վրես::'