PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարմիր օրագիր



Ռեդ
16.05.2010, 23:23
Առօրյայումս կատարվող քայլերի հերթականություն. :}
1. Կոմպս միացնում եմ
2. Նախքան որևէ գործողության անցնելը՝ աուդիո փլեյեր եմ բացում :))
3. Որևէ կեսժամ/միժամանոց «փլեյ-լիստ» եմ ձևավորում, կամ էլ, ցանկության բացակայության դեպքում, պատահականորեն մի երգ եմ ընտրում, որը, ենթադրաբար, «պետք է որ լավը լինի», ու միացնում եմ: :love
4. Ականջակալներս եմ հագնում ու անցնում եմ հաջորդ քայլերին:
Երաժշտության ներքո աշխատելը դրական կողմեր շատ ունի. ամենալավ կողմը, թերևս, այն է, որ կտրվում ես արտաքին աշխարհից, մոռանում ես զանազան «փող չկա», «գնահատականներդ ցածր են», «օդնոյում մարդամեկ քեզ մեկ ա դրել» տիպի դարդեր ու ցավեր: Կտրվում ես, ու մտովի տեղափոխվում ես մի աշխարհ, որտեղ իշխում են դո մաժորն ու լյա մինորը, սի բեմոլն ու ֆա դիեզը, . . .
Բացում եմ iTunes-ս: :) Միանգամից դեմս են դուրս գալիս մի շարք ընդունիչագանգեր ու կենդանիներ, հենդրիքսներ, դռներ ու արծիվներ, ուղտեր, ինգվիներ ու զիզիթափներ, . . . :))
Կարևորը՝ պահն ու տրամադրությունը հաշվի առնելով ճիշտ երաժշտություն ընտրելն է: ;)
Շախմատ խաղալուց ընտրում եմ կլասիկ գործեր: Չնայած նրան, որ շախմատն ու կլասիկ երաժշտությունը «գտնվում են տարբեր տարածություններում», այնումենայնիվ, միմյանց լրացնում են: Ոնց որ, ասենք, Վիննին ցամաքում ու Պուխը ջրում:
Առավոտյան կողմերին միացնում եմ ակտիվ ու արագ երաժշտություն, որը օգնում է միանգամից թարմանալ ու արագորեն դրական լիցքեր է հաղորդում:
Երեկոյան կողմ նախընտրում եմ հանգիստ կատարումներ :love Շատ հաճախ, երբ նոր երգ է միանում, փորձում եմ առանց նայելու գուշակել կատարողին: Ախր, սա Սլեշի Գիբսնի ձենն է, կամ էլ՝ Մորիսոնի վոկալն է միակ տարբերակն այստեղ:
Կարևորը ոչ միայն ճիշտ երգեր ընտրելն է, այլև ճիշտ դասավորելն է «փլեյ-լիստ»-ում, այսինքն՝ նրանց հերթականությունը: Նույն կառուցվածքն ու ոճը ունեցող երգեր իրար ետևից դնելն անիմաստ է:
Պահ է գալիս, որ քունս սկսում է տանել, մանրից անջատվում եմ . . . :| Ու էդ պահին մեկը հաճելի ձայնով ականջիս հանգիստ շշնջում է՝ «Hello, is there anybody in there . . .» :love