PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգու բալասան



Taurel. . . .
26.01.2007, 20:31
Հոգու բալասան


Աշնան խորքերից, քամուց, անձրևից
Մի մեղմահնչյուն, քնքուշ մեղեդի,
Ծնվում է հոգուս հանգչող կրակից,
Որը կախվում է իմ ջերմ հուշերի
Սառը շուրթերից. . .

Սրտիս ցավերի մեղմ հառաչանքից
Լսվող մեղեդի. . .
Իմ մահացումի անդունդից ելնող
Մի վերջին քամի. . .
Քո նուրբ լարերի թրթիռը, կարծես,
Իմ վախկոտ սրտի դողդոջը լինի,
Քո հնչյունների տրտունջը ասես,
Իմ թաց աչքերի կսկիծը լինի,
ՈՒ քո դադարը , իմ դադարելն է,
Ես քեզ եմ ապրում, դու մի հեռացի:


Շուրթերիս կարոտ համբույրն ես կյանքի,
Փոթորկոտ աշնան արցունքն ես, արի’
Իմ ցաված սրտի դու միակ դարման:
Քնքուշ մեղեդի, դու մի’ դադարի,
Դառնածուփ հոգուս քաղցր բալասան. . . .

Taurel. . . .
26.01.2007, 21:12
Մակույկ


Մի փոքրիկ մակույկ ծփացող ծովում,
Հանգիստ լողում էր նրա շուրթերին,
ՈՒ նավավարն էլ հոգնել էր վաղուց,
Եվ թողել նրան բախտի խորհրդին. . .

Հանգիստ էր ծովը, նուրբ ու գրավիչ,
ՈՒ նավավարն էլ հանգիստ էր այնքան,
Մի՞թե չէր տեսնում առջևում դահիճ,
Մի՞ թե չէր փնտրում իր մեջ մարդասպան:

Իր կյանքն էլ կարծես մի ծով էր այդպես,
ՈՒ կյանք էր նետվել նույն հանգստությամբ,
Եվ այն, որ կյանքում ոչինչ չէր ստացվել,
Այն, որ խեղդվել էր իր համբերությամբ,
Հուշում էին նրան, որ ծով է եկել ,
Հանգիստ գտնելու թաքուն ցանկությամբ:

ՈՒ լողում էր նա կյանքի խորքերում,
Ծովը խաղաղ էր, ոչինչ չէր ուզում,
Ազատ էր ճամփան առաջ գնալու,
Բայց էլ ուժ չուներ, ինչպես և կյանքում. . .

Ու թողնում է նա թիակը բախտի,
Ալյակներն հանգիստ սփոփում են նրան,
Նույնիսկ ուրախ է իր չապրած կյանքի,
ՈՒ վերջի համար, այս անբնական. . .

Եվ ծովը կարծես նրա աչքերում,
Սգավորների թափոր է դառնում,
Ու իր մակույկը ծովի ճանկերում,
Իր իսկ դագաղն է հեռվից պատկերում:

Տեսնում է հեռվից, թե ինչպես սահուն,
Մահվան թափորն է իր դանդաղ գնում,
Դեպի մութ ծովի լուսավոր հեռուն,
Այնտեղ, ուր իրեն ոչ ոք չի սպասում:

Կգտնի՞ այնտեղ նա արդյոք հանգիստ,
Թե՞ կալեկոծվի, ինչպես իր կյանքում,
Կիմանա՞ արդյոք, որ մեծ աշխարհում,
Նրան էլ ոչ ոք արդեն չի սպասում. . .

CactuSoul
27.01.2007, 14:42
Ջան, ինձ էս սայթը մի անգամ Artgeo-ն էր առաջարկել:P , կարծում եմ՝ քեզ էլ շատ օգտակար կլինի: Դրա միջոցով կարող ես բանաստեղծություններդ նորմալ հայերեն «թարգմանել»;) :
http://hayeren.akumb.am/?p=convertor

Համ էլ բարի գալուստ «Ակումբ» ու կանաչ «ակումբային» ճանապարհ :) :

P.S.
Լավ, այս անգամ ես կանեմ քո փոխարեն:

Taurel. . . .
27.01.2007, 20:39
Մերսի Անի ջան . . . . Գրածներտ դուրս շատ եկան ,զարմանում եմ, թե ինչի՞ դրանք չես կարդում մեր գրական երեկոների ժամանակ:think

Ուլուանա
28.01.2007, 16:15
«Մակույկը» շատ լավն էր։ :love

Taurel. . . .
28.01.2007, 17:02
Շնորհակալ եմ, բայց գիտե՞ս շատերին «Հոգու բալասանը» ավելի շատա դուր գալիս քան «Մակույկը», առաջինն էիր . . . . :think

Lazar
28.01.2007, 17:07
Tik Jan, menk sksum enk gravel ays ejer@ :hands

Vohjuyn Ani, kam aveli chisht CS:love

Aysuhet es el kmasnakcem dzer tej knnarkumnerin, isk inch verabervum e makuykin gites Taurel, es hosk em tvel vor ko banastehcutyunneric mek@ kkardam nerkayacman jamanak u amenayn havanakanutyamb da klini Makuyk@!!!

Taurel, Taurel, Taurel :hands :hands :hands

P.S. jamanak kga u es kasem
-es hpart em vor nerka em ehel Taureli grakan anvan @ntrutyan jamanak ev da ehel e MER <<GJAKAN EREKOI>> jamanak

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Taurel. . . .
28.01.2007, 19:03
Շնորհակալ եմ մեծն Լազար, համոզված եմ , որ հարուստ կենսագրությանս էջերում գրվելու է , որ ուսանողական տարիներին դեռ 17 տարին շբոլորած, ապագա մեծ գրող Տաուռելը, շփվում էր այն ժամանակների արդեն մեծ ճանաչում ունեցող Լազարի հետ, որի ստեղծագործությունները մեծ տեղ են գրավել Տաուռելի հուզառատ կյանքում. . . . :D :D :D :D :D
Անտանելի է, էս ինչքա՞ն եմ ես ինձ սիրում. . . . . . :oy

Լոս
28.01.2007, 19:32
Մակույկը ավելի լավն էր։ Ճ

Taurel. . . .
28.01.2007, 19:54
Մակույկը ավելի լավն էր։ Ճ

Մերսի, Ուրախ եմ ,որ դուրտ եկավ …

Lazar
28.01.2007, 20:24
Ատում եմ ես կոմպերը, նույնիսկ Րուսերեն չեն գրում, ստիպվաց եմ կրկին լատիներեն տարերով գրել.
Ուզում եի ասել որ հերիկ ե լավահոսենկ, ջամանակն ե մտացել ապագաի մասին.

Vive L'Armenie
19.02.2007, 02:50
Մակույկ


Մի փոքրիկ մակույկ ծփացող ծովում,
Հանգիստ լողում էր նրա շուրթերին,
ՈՒ նավավարն էլ հոգնել էր վաղուց,
Եվ թողել նրան բախտի խորհրդին. . .

Հանգիստ էր ծովը, նուրբ ու գրավիչ,
ՈՒ նավավարն էլ հանգիստ էր այնքան,
Մի՞թե չէր տեսնում առջևում դահիճ,
Մի՞ թե չէր փնտրում իր մեջ մարդասպան:

Իր կյանքն էլ կարծես մի ծով էր այդպես,
ՈՒ կյանք էր նետվել նույն հանգստությամբ,
Եվ այն, որ կյանքում ոչինչ չէր ստացվել,
Այն, որ խեղդվել էր իր համբերությամբ,
Հուշում էին նրան, որ ծով է եկել ,
Հանգիստ գտնելու թաքուն ցանկությամբ:

ՈՒ լողում էր նա կյանքի խորքերում,
Ծովը խաղաղ էր, ոչինչ չէր ուզում,
Ազատ էր ճամփան առաջ գնալու,
Բայց էլ ուժ չուներ, ինչպես և կյանքում. . .

Ու թողնում է նա թիակը բախտի,
Ալյակներն հանգիստ սփոփում են նրան,
Նույնիսկ ուրախ է իր չապրած կյանքի,
ՈՒ վերջի համար, այս անբնական. . .

Եվ ծովը կարծես նրա աչքերում,
Սգավորների թափոր է դառնում,
Ու իր մակույկը ծովի ճանկերում,
Իր իսկ դագաղն է հեռվից պատկերում:

Տեսնում է հեռվից, թե ինչպես սահուն,
Մահվան թափորն է իր դանդաղ գնում,
Դեպի մութ ծովի լուսավոր հեռուն,
Այնտեղ, ուր իրեն ոչ ոք չի սպասում:

Կգտնի՞ այնտեղ նա արդյոք հանգիստ,
Թե՞ կալեկոծվի, ինչպես իր կյանքում,
Կիմանա՞ արդյոք, որ մեծ աշխարհում,
Նրան էլ ոչ ոք արդեն չի սպասում. . .

10 րոպե է ինչ մտածում եմ թե ին՞չ գրեմ, այնքան է սրտիս դիպչել, որ խոսքերը դուրս չեն գալիս: :oy
ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ ;) :hands

Ավելացվել է 1 րոպե անց

Հոգու բալասան


Աշնան խորքերից, քամուց, անձրևից
Մի մեղմահնչյուն, քնքուշ մեղեդի,
Ծնվում է հոգուս հանգչող կրակից,
Որը կախվում է իմ ջերմ հուշերի
Սառը շուրթերից. . .

Սրտիս ցավերի մեղմ հառաչանքից
Լսվող մեղեդի. . .
Իմ մահացումի անդունդից ելնող
Մի վերջին քամի. . .
Քո նուրբ լարերի թրթիռը, կարծես,
Իմ վախկոտ սրտի դողդոջը լինի,
Քո հնչյունների տրտունջը ասես,
Իմ թաց աչքերի կսկիծը լինի,
ՈՒ քո դադարը , իմ դադարելն է,
Ես քեզ եմ ապրում, դու մի հեռացի:


Շուրթերիս կարոտ համբույրն ես կյանքի,
Փոթորկոտ աշնան արցունքն ես, արի’
Իմ ցաված սրտի դու միակ դարման:
Քնքուշ մեղեդի, դու մի’ դադարի,
Դառնածուփ հոգուս քաղցր բալասան. . . .

ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ :oy

Taurel. . . .
19.02.2007, 14:47
10 րոպե է ինչ մտածում եմ թե ին՞չ գրեմ, այնքան է սրտիս դիպչել, որ խոսքերը դուրս չեն գալիս: :oy
ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ ;) :hands

Ավելացվել է 1 րոպե անց


ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ :oy

Մերսի հաճելի խոսքերի համար.......:love :love :love

Vive L'Armenie
19.02.2007, 14:55
Մերսի հաճելի խոսքերի համար.......:love :love :love

ՈՒղղակի փորձեցի ճշմարտությունն ասել: ;)