PDA

Դիտել ողջ տարբերակը : HTC կամ ՎիվասելՄՏՍ-ը ընդդեմ Օռանժի

Helios
16.05.2010, 14:46
04.05.2010 Օռանժը հայտարարեց HTC սմարտֆոների վաճառքը սկսելու մասին՝
http://itel.am/am-news-2-3195.html

Դրան հետևեց 05.05.2010 HTC-ի հայտարարությունը, որ իրենց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ՄՏՍ-ն է՝
http://itel.am/am-news-2-3197.html

ըստ հայտարարության, վաղը, 17.05.2010 պաշտոնապես կհայտարարվի այդ մասին։

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ճիշտը։

BOBO
16.05.2010, 15:38
http://www.htc.com/www/where_to_buy.aspx?folderid=3770&page=0

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ճիշտը։
Յունիկոմպը:B

Հայկօ
16.05.2010, 16:14
Դրան հետևեց 05.05.2010 HTC-ի հայտարարությունը, որ իրենց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ՄՏՍ-ն է

...

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ճիշտը։

«Օրանժ Արմենիայի» այդ քայլը մոտավորապես համարժեք է այն բանին, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսեր կռեկ արած iPhone-ներ ծախել իր սպասարկման սրահներում: Մրցակցությունը խուլիգանության վերածել չի կարելի:

Helios
16.05.2010, 16:26
«Օրանժ Արմենիայի» այդ քայլը մոտավորապես համարժեք է այն բանին, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսեր կռեկ արած iPhone-ներ ծախել իր սպասարկման սրահներում: Մրցակցությունը խուլիգանության վերածել չի կարելի:

Այսինքն, Օռանժի բերածը անլոք արած հեռախոսնե՞ր են։
բայց էդ դեպքում ո՞նց են իրանք ապահովելու էդ հեռախոսների երաշխիքային սպասարկումը։:think

Helios
16.05.2010, 16:29
http://www.htc.com/www/where_to_buy.aspx?folderid=3770&page=0

Յունիկոմպը:B

իրոք, իրանց սայթից ստացվումա, որ Ցունիքոմփնա:think
բա Այթել.ամ-ում ինչի՞ էին գրել ՄՏՍ-ը:think
լրիվ խառնվեց իրար :) մի ֆիրմա էլ հայտնվեց :)

Հայկօ
16.05.2010, 16:48
Այսինքն, Օռանժի բերածը անլոք արած հեռախոսնե՞ր են։
բայց էդ դեպքում ո՞նց են իրանք ապահովելու էդ հեռախոսների երաշխիքային սպասարկումը։:think

Այսինքն՝ հենց իրենք են հայտարարել, որ HTC-ի միակ ներկայացուցիչն այստեղ ՎիվաՍելն է, ուրեմն՝ մնացած ամեն ինչ ապօրինի է վաճառվում՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «ջարդած» iPhone-ները:

չեզոք
16.05.2010, 17:10
Այսինքն, Օռանժի բերածը անլոք արած հեռախոսնե՞ր են։
բայց էդ դեպքում ո՞նց են իրանք ապահովելու էդ հեռախոսների երաշխիքային սպասարկումը։:think
Հա բայց HTC-երը լոք արած էլ չեն որ ինչ որ մեկը դրանք անլոք անի,վիվայի բերածներն էլ լոք արած չեն լինելու:էտ նույննա, որ ասենք նոկիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայրապետյան եղբայրներն են ուրեմն այլ խանութներում նոկիա չպիտի վաճառեն, թեկուզ հենց Օրանժի խանութներում:

Helios
16.05.2010, 19:19

էդ հաստատա՞ որ լոք արած չեն լինելու։ իսկ Օռանժը որ Այֆոնա ծախում, էդի լոք արածա չէ՞

Նոկիայի հետ կապված ասեմ, որ իրանք մի քանի ներկայացուցիչ էլ կարող են ունենան, որտև Հայաստանի բնակչության մեծամասնությունը Նոկիայա բռնում։ իսկ HTC ունեցողները 1 տոկոս լինեն, լավա... էդ մի տոկոսի համար ինչի են էսքան ղալմաղալ սարքել մարդ չի հասկանում:)

չեզոք
17.05.2010, 15:07

Դե Helios ջան iphone-ի և Htc-ի վաճառքի ռազմավարությունները միմյանցից տարբերվում են:Apple իսզբանե իր հերախոսները լոք արած է արտադրում, բաց վաճարք չի իրականացնում,իսկ Htc-ին իր արջև նման խնդիր չի դրել և ցանկացած խանութ կարող է բերել և վաճառել իրա հեռախոսները: էփփլը ուղղակի երևակայումա իրան էլի:) Դե Վիվայի բերածների լոք արած չլինելու վերաբերյալ էլ կարծում եմ արդեն գիտես,պաշտոնական հայտարարությունը միքիչ առաջ եղել է:

BOBO
17.05.2010, 15:54
Վիվայում ահագին էժանա

Helios
17.05.2010, 18:40
նյութը itel.am-ից է՝
http://itel.am/am-news-2-3221.html

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում պաշտոնապես ներկայացվել են HTC-ի Android օպերացիոն համակարգով սմարթֆոնները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դեռեւս ներկայացվել են սմարթֆոնների երկու մոդելներ` HTC Tattoo եւ HTC Hero, որոնց սպասարկման երաշխիքային ժամկետը կազմում է 12 ամիս: Առաջիկայում կներկայացվեն նաեւ այլ մոդելներ: HTC Tattoo-ի գինը 135 հազ. դրամ է, իսկ HTC Hero-ինը` 195 հազ. դրամ:
Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ HTC սմարթֆոնները «կապակցված» չեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի SIM-քարտերին:

Ինչպես նշել է Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում HTC ընկերության տարածաշրջանային տնօրեն Անդրեյ Կորմիլցեւը, «ես վստահ եմ, որ Հայաստանում մեր ընկերությունը մեծամասամբ հաջողություն կունենա նաեւ մեր գործընկերոջ շնորհիվ, որի «ՎիվաՍել-ՄՏՍ» բրենդն այստեղ այդքան տարածված է»:
Նա ընդգծել է, որ HTC ընկերությունը հստակ գիտակցում է հայաստանյան շուկայում զարգացման հեռանկարները, սակայն դեռեւս վաղ է վաճառքի ցուցանիշներ կանխատեսել: Ինչ վերաբերում է Orange Armenia-ի խանութներում HTC սմարթֆոնների հայտնվելուն, ապա, Անդրեյ Կորմիլցեւի խոսքերով, Orange-ը HTC-ի գլոբալ գործընկերն է ամբողջ աշխարհում:
«Վերջերս մենք սկսեցինք Հայաստանում մեր սարքավորումների էպիզոդիկ վաճառքները, սակայն այժմ հայտարարում ենք հայաստանյան շուկա ռազմավարական մուտքի մասին` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ»,- ասել է Անդրեյ Կորմիլցեւը:

Helios
17.05.2010, 18:46
Վիվայում ահագին էժանա

հլը գները՝ HTC Tattoo-ի գինը 135 հազ. դրամ է, իսկ HTC Hero-ինը` 195 հազ. դրամ::hands

ՄՏՍ-ը հերթական անգամ Օռանժի պորտը տեղը դրեց:D

HTC-ն էլ Օռանժին խորթ զավակի տեղ դրեց, հլը ինչ են գրել՝

Ինչ վերաբերում է Orange Armenia-ի խանութներում HTC սմարթֆոնների հայտնվելուն, ապա, Անդրեյ Կորմիլցեւի խոսքերով, Orange-ը HTC-ի գլոբալ գործընկերն է ամբողջ աշխարհում:

«Վերջերս մենք սկսեցինք Հայաստանում մեր սարքավորումների էպիզոդիկ վաճառքները, սակայն այժմ հայտարարում ենք հայաստանյան շուկա ռազմավարական մուտքի մասին` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ»,- ասել է Անդրեյ Կորմիլցեւը:

Ձայնալար
17.05.2010, 19:49
Այ մարդ, եթե էդ հեռախոսները կոդավորված չեն, նշանակում ա ով ուզենա կներմուծի ու կվաճառի՝ ոչ խուլիգանություն կա, ոչ էլ կրիմինալ: Պաշտոնական ներկայացուցիչը կարող ա առավելություն ունենա երաշխիք տրամադրելու հետ կապված: Ի դեպ ինձ թվում ա ներկայացուցիչն էլ կարող ա միհատ չլինել իրավական տեսակետից :think

Helios
17.05.2010, 21:03

Ստեղ կրիմինալ բնականաբար չկախ բայց հարցը կրիմինալը չի, այլ առաջինը լինելու սկզբունքային լինելը։
3Ջ-ն առաջինը ո՞վ գործարկեց Հայաստանում։ երբ ՄՏՍ-ը հայտարարեց որ իրանք առաջինն են գործարկել 3Ջ-ն, Բիլայնը խառնվեց իրար ու հերքեց։ Ասածս էնա, որ 3Ջ-ի հարցում էլ կրիմինալ չկար, սկզբունքային հարց կար ուղղակի։
Հիմա հեչ պատահական չեմ համարում, որ հենց մայիսի 4-ին Օռանժը հայտարարեց ԷյչԹիՍի Տատտու մոդելի վաճառքի մասին, հենց հաջորդ օրը դրան հետևեց ԷյչԹիՍի-ի հայտարարությունը։ էսօրվա ասուլիսի ժամանակ էլ հատուկ անդրադարձել են Օռանժի հարցին ու բավականին ոչ հաճելի տոնով։
ստացվումա, որ 2 օպերատորն էլ մեծ ջանքեր են գործադրել առաջինը ԷյչԹիՍի-ն Հայաստանում ներկայացնելու համար ու չեն ուզում իրանց ջանքերը իզուր լինեն։ հատկապես ՄՏՍ-ը, որը ուզումա ամրապնդի առաջատար օպերատորի իրա կարգախոսը։
Ստեղ խաղից լրիվ դուրսա մնում Ցունիքոմփը։

Ձայնալար
17.05.2010, 21:19

Իսկ սպառողին մե՞կ չի թե առաջինը ով էր: Առաջինը Արմենթելն ա բջջային կապ ստեղծել Հայաստանում, է հետո՞ ինչ. հենց Վիվան եկավ բոլորը վազեցի Վիվա: Հիմա ասածս ինչ ա՝ ով էժան տա, նրանից էլ առնելու են, առաջինն ու երկրորդը հեչ կարևոր չի ու իմ կարծիքով ընկերության հեղինակության վրա չի ազդում:

Norton
18.05.2010, 14:12
Ումա պետք, HTC-ի հնացած մոդելներն են դրել վաճառքի: HTC Hero-ին հաջորդնա արդեն վաճառվում HTC Legend: Էլ չասեմ, որ ամենահզոր HTC Desire-ը չկա:
Իսկ ինչ վերաբերվումա Օրանժին, ապա HTC-ն Օրանժի գլոբալ գործընկերն ա ու հանգիստ կարա իր գնած հեռախոսները ցանկացած երկրում վաճառի, որտեղ գործումա:
Էս (http://mobbit.info/item/2010/5/18/htc-wildfire-nedorogoi-android-smartfon-orientirovannyi-na-evropy-i-aziu-14-foto) էլ HTC Tatoo-ի փոխարինողը:

Ռուֆուս
18.05.2010, 14:53
Էսօր տեսա, որ HTC-ի սայթում Յունիկոմպի կողքը Վիվայի տվյալներն էին ավելացրել:

Blackman
18.05.2010, 20:33
Էսօր տեսա, որ HTC-ի սայթում Յունիկոմպի կողքը Վիվայի տվյալներն էին ավելացրել:

Իսկ ես հիմա նայում եմ այստեղ (http://www.htc.com/www/where_to_buy.aspx?folderid=3770&page=0) մենակ Վավայի տվյալներն են, Յունիկոմպը հանել են...

Helios
18.05.2010, 21:10
Իսկ ես հիմա նայում եմ այստեղ (http://www.htc.com/www/where_to_buy.aspx?folderid=3770&page=0) մենակ Վավայի տվյալներն են, Յունիկոմպը հանել են...

հիմա էլի ավելացրել են:)
Յունիկոմպին ուզում էին սպիսատ անեին չստացվեց :) իրանք էլ լավ կտուր ունեն :)

Helios
18.05.2010, 21:19
Իսկ սպառողին մե՞կ չի թե առաջինը ով էր: Առաջինը Արմենթելն ա բջջային կապ ստեղծել Հայաստանում, է հետո՞ ինչ. հենց Վիվան եկավ բոլորը վազեցի Վիվա: Հիմա ասածս ինչ ա՝ ով էժան տա, նրանից էլ առնելու են, առաջինն ու երկրորդը հեչ կարևոր չի ու իմ կարծիքով ընկերության հեղինակության վրա չի ազդում:

Ձայնալար ջան, սպառողին բնականաբար մեկա, համաձայն եմ։

իսկ օպերատորներին բնականաբար մեկ չի։ իրանց համար կարևորա տվյալ ոլորտում առաջինը լինելը, որտև ԷյչԹիՍի-ն համարվումա Հայ-թեք ոճի հեռախոսների համաշխարհային առաջատար։
ու որ ԷյչԹիՍի-ի ու Վիվայի համատեղ ասուլիսի ժամանակ ոչ միայն հայտարարվեց իրենց համագործակցության մասին, այլ նաև խոսվեց մրցակցի մասին, որի վաճառքները անվանեցին էպիզոդիկ, կարելիա համարել ապտակ Օռանժին։
Որտև նման կարգի հասարակայնորեն անցկացվող ասուլիսներում ընդունված չէ մրցակիցների մասին խոսալ՝ հատկապես կոնկրետ անուններ նշելով։ դա մի կողմից կարող է դիտվել որպես վատ տոն, մյուս կողմից էլ մրցակցին ուժի ցուցադրում։

Norton
25.05.2010, 16:02
Orange Armenia-ն իջեցրել է HTC Tattoo-ի գինը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն իջեցրել է HTC Tattoo սմարթֆոնների գինը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասվում է օպերատորի` մի շարք կայքերում տեղադրված գովազդային բաներներում:
Այսուհետ HTC Tattoo-ն Orange Armenia-ի խանութներում կվաճառվի 129 900 դրամով` նախկինում հայտարարված 149 000 դրամի փոխարեն:

Մայիսի 17-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորը եւ HTC-ն հայտարարել էին Հայաստանում HTC Android սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին: Այդ ժամանակ հայտարարվել էր, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակներում HTC Tattoo-ն արժենալու է 135 000 դրամ:
http://itel.am/am-news-2-3236.html

Helios
25.05.2010, 21:17

լավ բանա էլի մրցակցությունը :hands

Helios
28.05.2010, 20:44
փաստորեն էս անգամ Օռանժը ՄՏՍ-ի ապտակը անպատասխան չթողեց։ ;)
թե չէ ինտերնետ հիմայից ու հաշվի կրկնապատկումից հետո ՄՏՍ-ի 8800-անոց ինետը ու հաշվի եռապատկումը անպատասխան էին մնացել ու ՄՏՍ-ը էնքան էր արխայնացել, որ բացահայտ կպնողական քայլ արեց։ թերևս մի քիչ չափը անցավ։

Norton
07.06.2010, 15:44
HTC-ն և Orange -ը տեղայնացրել են մայր ընկերությունների միջև կնքված պայմանագիրը

Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՀ երկրներում HTC-ի ներկայացուցչությունը եւ Օրանժ Արմենիա ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի և Ֆրանս Տելեկոմ Խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը` որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջև կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով:

«HTC հեռախոսները մեր կողմից առաջարկվող հեռախոսների ընտրանու կարեւոր բաղադրիչն են: Մեր նպատակն է վստահ լինել, որ կարողանում ենք մեր հաճախորդներին տրամադրել հեռախոսների լայն տեսականի` պարզ և հիմնական ֆունկցիաներ ունեցող հեռախոսներից մինչեւ ամենավերջին հնարավորություններով օժտված կոմունիկատորներ: Միաժամանակ ցանկանում ենք վստահ լինել, որ մեր հաճախորդը կարող է մեզ մոտ գտնել նոր տեխնոլոգիաների լավագույն նմուշները», -ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մենք ուրախ ենք մեր երկու ընկերությունների միջև այս նոր մակարդակի համագործակցության համար: Ամբողջ աշխարհում Orange-ը մեր խոշորագույն գործընկերներից է, եւ մենք կարևորում ենք մեր համագործակցությունն այս միանգամայն նոր շուկայում», - ասել է ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում HTC կորպորացիայի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Կորմիլցևը:

Մոտակա օրերին Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի խորհրդականների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` նոր HTC մոդելների վաճառքը մոտ ժամանակներում մեկնարկելու նպատակով:
http://itel.am/am-news-2-3251.html

Alen86
14.06.2010, 16:50
Orange Armenia-ն հայտարարել է HTC Desire-ի վաճառքի մեկնարկի մասին Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը հայտարարել է HTC Desire սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին` հատուկ սակագնային պլանով:
Ընկերության մամուլի ծառայությունում Մեդիամաքս-ին հայտնել են, որ HTC Desire-ի գինն ընկերության խանութներում կազմում է 250 000 դրամ: Հատուկ մշակված սակագնային պլանը նախատեսում է ինտերնետ-փաթեթներ մինչեւ 700 Մբտ ծավալով:
HTC Desire-ը վաճառվելու է 1 տարի երաշխիքով եւ հետերաշխիքային սպասարկմամբ: Ավելին, Orange-ի խանութներում բաժանորդներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն Android օպերացիոն համակարգի հիմնական գործառույթների մասին:

Մամուլի ծառայությունում նշել են, որ առաջիկայում Orange-ը Հայաստանում կներկայացնի նաեւ HTC սմարթֆոններ, որոնք աշխատում են Windows Mobile օպերացիոն համակարգի հիման վրա:
http://itel.am/am-news-2-3266.html

Ռուֆուս
18.11.2010, 21:08
Ուրիշ ավելի հարմար թեմա չգտա :)

Ժողովուրդ, HTC Hero, օգտագործած, բայց գտնվում ա լավ վիճակում, ինչքանո՞վ առնեմ, որ նորմալ գին լինի: Ախպերս ուզում ա հեռախոսը վրես ծախի, չգիտեմ ինչքան կարելի ա տալ :))

Հայկօ
18.11.2010, 21:53
Ուրիշ ավելի հարմար թեմա չգտա :)

Ժողովուրդ, HTC Hero, օգտագործած, բայց գտնվում ա լավ վիճակում, ինչքանո՞վ առնեմ, որ նորմալ գին լինի: Ախպերս ուզում ա հեռախոսը վրես ծախի, չգիտեմ ինչքան կարելի ա տալ :))

Վիվայում նորը 160,000 ա: