PDA

Դիտել ողջ տարբերակը : Գտնվել է շան ձագ

Kita
16.05.2010, 03:02
Մոտ մի ժամ առաջ, բաղրամյանի վրա, գտել եմ շան ձաք` շականակագույն, էգ, մոտ 4 ամսական, վզկապով, ինձ թվում է մակսիմում 2 օր է կորած, ցեղատեսակը դժվարանում եմ ասել, ավելի շատ նման է դրատխաարի, բայց պոչը մի տեսակ չի բռնում: Զգացվում է, որ տան շուն է: Ես տուն բերեցի, լողացրեցի, գիտի сидеть կամանդան:
Խնդրում եմ տարածեք, գուցե տերերը գտնվեն մի ձև:
Ես մինչև վաղը իմ մոտ կպահեմ, ավել անհնար է շանս պատճառով, ևընդունեց, խանդում է ահավոր ու հարձակվում((
Սա էլ վեբկամով նկարներ:esim
http://img85.imageshack.us/img85/2559/21740713.jpg
http://img32.imageshack.us/img32/1620/64815171.jpg
http://img442.imageshack.us/img442/3680/94818973.jpg

Լուսաբեր
16.05.2010, 11:18
Կիտա, իսկ միգուցե սիրահարների այգում աշխատողներին ասես :think ոնց էլ չլինի տերերը, եթե փնտրում են, կհարցնեն էնտեղի աշխատողներին.
Իսկ վաղվանից ինչ ես անելու? կամ էլ ակումբում մարդ չկա ուզենա պահի...

Ներսես_AM
16.05.2010, 12:48
կարելի ա տպել կպցնել Բաղրամյանում: Այգում էլ :think

Kita
16.05.2010, 12:57
Կիտա, իսկ միգուցե սիրահարների այգում աշխատողներին ասես :think ոնց էլ չլինի տերերը, եթե փնտրում են, կհարցնեն էնտեղի աշխատողներին.
Իսկ վաղվանից ինչ ես անելու? կամ էլ ակումբում մարդ չկա ուզենա պահի...
Սիրահարների այգու աշխատողները պրիչյոմ? ընտեղ շուն չեն թողնում ընդհանրապես...
Այսօրվանից ապաստարան կամ որևէ մեկին:
Ամեն դեպքում ես տարածքում հարցրեցի, ոչ մեկ իրեն չի տեսել: Ամենայն հավանականությամբ նոր տեր կունենա:
ՑԱնկացողները թող ասեն:

կարելի ա տպել կպցնել Բաղրամյանում: Այգում էլ :think

Այգին դե ասի, տպելը հեսա անելու ենք;)

Ափսոս նորմալ նկար չկա:(

Արդեն իրար են գզզում ուֆ:(

Լուսաբեր
16.05.2010, 13:37
հա ա, ես չգիտեի, որ շունիկ չեն թողնում էնտեղ, դրա համար ասեցի, որովհետև շատ եմ հանդիպել, որ աշխատողները ինչ-որ բաներ են փնտրում մարդկանց խնդրանքով :)
Դե տես ինչ ես անում Կիտա ջան:

Նարե
16.05.2010, 19:06
Իմ խանդոտ Ջինան չլիներ, ես ժամանակավոր ապաստան կտայի: Բայց ամեն հնարավոր ձևով կփորձեմ տարածել լուրն ու նկարը, նորություններ լինել, կասես լա՞վ:

Kita
16.05.2010, 19:16
Իմ խանդոտ Ջինան չլիներ, ես ժամանակավոր ապաստան կտայի: Բայց ամեն հնարավոր ձևով կփորձեմ տարածել լուրն ու նկարը, նորություններ լինել, կասես լա՞վ:

Մերսի:)

Նորություններ չկան:( Ես տարածքում հայտարարություններ փակցրեցի, բայց անօգուտ:(

Այնպես որ նոր տեր ենք ման գալիս:) Տարածեք, ով ցանկանա, թող դիմի, ասեմ, որ շատ խելոք է, չի կռծում, հրամաներ գիտի, լսում է, տանը գրեթե չի կեղտոտում, իրա ժամերը պիտի ժոկնվի էլի))))))

Kita
16.05.2010, 19:47
Սա էլ թարմ նկարներ:)
Տարածեք, գուցե մեկը ժամանակավորր կպահի, մինչև տերեր գտնվեն, իմ պահելը պրոբլեմատիկ է արդեն շատ:(

http://img522.imageshack.us/img522/3317/belka2.jpg
http://img404.imageshack.us/img404/426/belka1.jpg
http://img100.imageshack.us/img100/6499/belka.jpg

Ֆոտոն
16.05.2010, 19:52
Վույ, ինչ տխուր ա շունիկը: :( Երևի կարոտել ա տերերին:

Ռուֆուս
16.05.2010, 20:33
Կիտ, բայց էդ շունը դրախտհաար չի հաստատ, կուրցհաարի էլ նման չի: Ինչ-որ անծանոթ ցեղատեսակ ա:

Kita
16.05.2010, 21:57
Կիտ, բայց էդ շունը դրախտհաար չի հաստատ, կուրցհաարի էլ նման չի: Ինչ-որ անծանոթ ցեղատեսակ ա:

Հա Հայկ կամ խառնուրդ է, բայց որ որսորդական բան կա մեջը, հաստատ;)

Artgeo
16.05.2010, 22:08
Վույ, ինչ տխուր ա շունիկը: :( Երևի կարոտել ա տերերին:
Կիտայի ու Լոկկիի ձեռքը որ էդքան էլ կա, էլի լավ ա…

Kita
16.05.2010, 22:43
Ուրեմն ինչքան պարզեցինք շոկոլադե լաբրադորի խառնուրդ է, մի հատ աղջիկ facebookում հուշեց, ինքը պահել էր, ասեց ահավոր նման է, ինձ թվում է 2 պարոդայի խառնուրդ է:

Rammstein
17.05.2010, 09:42
Ինչ լավն ա… :love
Բանակ գնալու չլինեի, տնեցիքին կհամոզեի, կվերցնեի: :crazy

Ariadna
17.05.2010, 09:54
Էէ, արդեն համարյա համոզել էի բերեմ մեր գործի տեղ, մենք ստեղ լավ ենք նայում, մեր շունիկն էլ ձմեռը սատկեց, արդեն մեծ էր։ Էն էլ իմացան աղջիկ ա, ասեցին՝ չէ :( Բայց դեռ շարունակում եմ լավ տեր փնտրել։

ministr
17.05.2010, 10:48
Էէ, արդեն համարյա համոզել էի բերեմ մեր գործի տեղ, մենք ստեղ լավ ենք նայում, մեր շունիկն էլ ձմեռը սատկեց, արդեն մեծ էր։ Էն էլ իմացան աղջիկ ա, ասեցին՝ չէ :( Բայց դեռ շարունակում եմ լավ տեր փնտրել։

Յաաա... մարդ լիներ աղջիկը կդառնար պլյուս :)

Farfalla
17.05.2010, 12:04
Եթե դեռ տերը չի գտնվել, ես համաձայն եմ ժամանակավոր պահել շունիկն:)

Kita
17.05.2010, 13:49
Եթե դեռ տերը չի գտնվել, ես համաձայն եմ ժամանակավոր պահել շունիկն:)

Այսօր մի աղջիկ գրել էր, որ կվերցնի մշտական պահելու, եթե ստացվի, էլ կարիք չի լինի:)

Smokie
17.05.2010, 14:12
Լաաավն ա շունիկը, մռութ:

Kita
18.05.2010, 10:07
Էս էլ էլի թարմ նկար:)
Շունոյին տեր ենք ման գալիս, պատասխանատու հատկապես(((
http://img691.imageshack.us/img691/3408/belka7.jpg

Ռուֆուս
18.05.2010, 10:13
Կիտ, տիրոջը գտա՞ր, նորություններ չկա՞ն :)

SSS
18.05.2010, 10:33
Մեծ հաճույքով կպահեմ,բայց վախենում եմ տերը գտնվի ու հետ ուզի

Kita
18.05.2010, 13:03
Կիտ, տիրոջը գտա՞ր, նորություններ չկա՞ն :)
Տերը այդպես էլ չգտնվեց, նույնիսկ ինչ-որ ինֆորմացիա գտնվեց տիրոջ մասին, որ աշխատում է օդանավակայանի Կարգոյում, զանգահարեցի, բացատրեցի, համարս թողեցի, ասացին կհետաքրքրվեն անպայման, եթե այդպիսի աշխատող կա, շատ սիրալիր, բայց 0 ռեակցիա:
Ընդհանրապես ես արդեն հակված եմ մտածելու, որ խեղճին դուրս են արել, ի վերջո ուզողը էս 4 օրում գտել էր, էսքան շուխուռ եմ արել ինետում, դրսում հայտարարություններ, թեկուզ մեր տարածքում, մարդկանց եմ ասել, էլ չեմ ասում, որ չեմ պատկերացնում, որ իրա պես լսող շունը, դրսում էլի, ոնց կարար կորեր:

Մեծ հաճույքով կպահեմ,բայց վախենում եմ տերը գտնվի ու հետ ուզի

SSS ջան ես արդեն իրեն տեր եմ ման գալիս, նախ չեմ ուզում ժամանակավոր ուրիշին տալ պահի, որտև սովորել է, մեղք է շունը, մեկից նոր տիրոջ մոտ գնա թող, չնայած մեզ ահավոր դժվար է, Լոկիս ահավոր խանդում է,ագրեսիվ է, հոգնած մեռնում ենք ես ու քույրս, դրա համար շտապ լավ տեր ենք փնտրում:(: Երեկ մեր ծանոթներից մի կին վերցրեց, ուրախացանք, երեկոյան էր վերցրել, շունը չէր հասցրել երևի հարմարվել, գիշերը լաց էր եղել, չէր դիմացել էտ կինը, չէր թողել քնել, առավոտ հետ բերեց:( Բայց ես մյուս կողմից ուրախ եմ, ես չգիտեի, որ էտ կինը էտքան տարիքով է, տեսքից չէիր ասի էլի:)) Էտ շունոյի ապագայի համար:
Դրա համար ողղակի նոր տերը պիտի հաշվի առնի, որ առաջին 2 օրը նվալու է, առաջին 1 շաբաթը հեշտ չի լինի, թեկուզ հենց նրա համար, որ արդեն մեզ է սովորել. չնայած մեր տունն էլ 1ին գիշերը վախեցած էր, գիշերը մահճակալիս կողքը իրան շոր փռեցի, ըտեղ էր քնել, մեկ-մեկ զարթնում էր, նվվում, սիրում էի, նորից պառկում էր:
Ես Լոկիիս առաջին մի ամիսը երեխու պես քնացնում էի, իսկ էս քութոն ուղղակի պիտի սովորի:

Բայց ինքը խելոք շունիկ է, ես որ համեմատում եմ Լոկիիս հետ նույն տարիքում, մեր տունը արմագիդոն էր:))
Իսկ իրա վրա խիստ տոնով խոսելը լավ ազդում է: Դրսում է լսում, հենց լավ սովորի նոր տիրոջը, չվախենա, լավ խելոք դրսում կլսի:
Ու + առաջին 1 ամիսը հաճախակի է պետք դուրս հանել, մինչև լիովին սովորի տունը չկեղտոտել: Նույնիսկ ինձ թվում է ավելի շուտ, ինքը շատ է ազդվում ջղայնանալուց:
Էսքանը:)

SSS
18.05.2010, 13:17
Kita ջան, 13 տարի շուն եմ պահել գիտեմ ինչպեսա պետք վերաբերվել,խեղճը արդեն ծեր էր 2 տարւ առաջ սատկեց,հիմա նորն եմ ուզում պահել,բայց վախենում եմ տերը գտնվի,ես էլ եմ մեղք,շատ շուտ եմ կապվում...Մեր տունը սեփական է,ինքն իրեն այնտեղ լավ կզգա... միակ պատճառը որ ինձ կամուկացի մեջ է դնում տիրոջ հայտնվելն է,ավելի լավ է չպահեմ,քան ժամանակավոր պահեմ

Kita
18.05.2010, 13:26

Էտ սեփական շատ լավ բան է, բայց եթե ինքը տունն է ապրելու էլի, որտև դրսին սովոր չի, զատո ինչ հեշտ կլինի դրսին սովորելու պահը))))
Դե վաղը արդեն 5որդ օրն է էլի, էս շունը գնալով մեզ շատ է սովորում, մեղկ է էլի:(
Ուղղակի մեղկ է, հիմնական, սիրող տեր գտնի, թե չէ էտ կինը մի գիշեր չդիմացավ:( նենց տխրեցի...

SSS
18.05.2010, 13:28

Չէ հաստատ տանն է մնալու,բայց որ տերը գտնվի հետ չեմ տալու:)ինձ հեռախոսիդ համարը պմ արա կզանգեմ այսօր անպայման

Ձայնալար
18.05.2010, 15:48
SSS ջան, հայտնվում ա հայտնվի՝ կասես չեմ տալի: Էս թեման ու մյուս հայտարարություններն էլ կարող ենք ջնջել, որ իզուր չհայտնվի:

Ariadna
18.05.2010, 15:58
SSS ջան, հայտնվում ա հայտնվի՝ կասես չեմ տալի: Էս թեման ու մյուս հայտարարություններն էլ կարող ենք ջնջել, որ իզուր չհայտնվի:

Հա, ես էլ էի էդ մտածում։ Սաղ օրը էդ շունիկի մասին եմ մտածում, լրիվ մտել ա սրտիս մեջ :)

Նարե
18.05.2010, 16:32
Ու՜խ, ապրես ՍՍՍ ջան… Շունիկի համար շատ էի անհանգստանում:

Kita
18.05.2010, 17:34
Հեսա SSS-ը գալիս է:love
Հուսանք շաաատ լավ կլինի, կարևորը առաջին 3 գիշերը իրան ահավոր սիրել-սիրել, գրկել, ջերմություն տալ:love
Որտև մեզ նենց է կապվել, մենք էլ իրան:noti

SSS
19.05.2010, 09:20
Կիտ ջան ուզում էի առավոտը զանգել քեզ,էն էլ մտածեցի քնած կլինես,էստեղ եմ գրում:)Ուրեմն այսպես
Երեկ իրեն շաաաաաատ լավա պահել,մի քիչ վախեցած էր ,բայց քիչ քիչ բացվեց,գիշերը մի քիչ տանջվեցինք մինչ որոշեցինք ,թե որտեղ պետքա քնի վիձիծի լի ինքն ամեն տեղ չէր հավանում,մինչև ժամը 2 ը շորը ձեռքիս հետևից ման եմ եկել,վերջը ինքն իրան եկավ կանգնեց մահճակալիս կողքը,շորը փռեցի ,քնեց,շաաաաաատ հանգիստա քնել,բայց ունի մի քանի թերություն,ասեմ' գիշերը երազում հաչումա ու խռմփացնում:D ,հա մեկ էլ ինքը չգիտես ինչի որոշել էր,որ ինձ պետք առավոտ 6.30 քնից հանի:angry,ու հերիք չի հանումա մի հատ էլ ձեռքիցս քաշում էր որ իջնեի...տարա դուրս,պարզվեց որ մեր աղջիկը ամաչկոտա և իմ ներկայությամբ ոչինչ չի անում,մի քիչ էլ այդտեղ տանջվեցինք,ոտքերցս բռնում էր ,չէր թողնում պառկեի,քանի որ ինքն արդեն արթուն էր,բայց մի կերպ համոզեցի գոնե մինչև 8-ը քնեցինք...

Էս էլ ինքը'առավոտյան բակում սուրճ ենք խմում
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47891

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=47890

ministr
19.05.2010, 09:31
Բա ուրա ԻՆՔԸ? Նկար չի երևում...

Smokie
19.05.2010, 09:43
SSS ջան, ոնց տեսնում եմ արդեն լաաավ կապվել ա հետդ: Աչքներդ լույս, ձեր ընտանիքին նոր անդամ ավելացավ:D:

Լուսաբեր
19.05.2010, 09:56
Ոնց երևումա լավ էլ իրար հասկանում եք, ձեզ համբերություն ու հավատարիմ ընկերություն )))

SSS
19.05.2010, 11:50
Բա ուրա ԻՆՔԸ? Նկար չի երևում...

Ճիշտն աաած ինձ մոտ երևումա,նորից կփորձեմ:

Ռուֆուս
19.05.2010, 11:52
Մի քանի օր հետո երբ որ շունիկը սկսի ժպտալ, մի հատ էլ ուրախ նկար կդնես :)

Իսկ անունը ի՞նչ ես դրել :)

SSS
19.05.2010, 12:21
Մի քանի օր հետո երբ որ շունիկը սկսի ժպտալ, մի հատ էլ ուրախ նկար կդնես :)

Իսկ անունը ի՞նչ ես դրել :)

Ճիշտն ասած երեկվանից ինքն արդեն ուրախ էր,խաղում էր հետներս,բայց քանի որ ինքը աղջիկա,(դե աղջիկներն ունեն չէ տենց թիթիզ բաներ),չգիտես ինչի նկարվելիս մելանխոլիկ տեսքա ընդունում:) մենակ տեսնես...
Անունի հարցով էլ մեր տանը դեռ կռիվա,ամեն մեկս մի բան ենք ասում,Կիտաենք Բելկա -ին էին սովորեցրել,բայց մերոնք էդ անունը չհավանեցին

Smokie
19.05.2010, 12:29
Ճիշտն աաած ինձ մոտ երևումա,նորից կփորձեմ:

Ինչ քաղցրն ա:

Kita
19.05.2010, 14:31
Վույ ինչ լավ է::love:bux:Էնքան ուրախ ենք, որ վերջապես իրա լավ տերը գտավ, էտ շունոն արժանի էր:love
Բախտը բացվեց:))Էնքան էի մտածում:( Վերջապես ոչ մեկի հետ չի կիսվի, Լոկիս էսօր սաղ օրը մեռած ուրախ պառկած է:D
Բա իրա կամանդաներով հպարտացաք?:))
Մեր ռուսախոս շունոյին էնքան ռուսերեն եմ դիմել, հիմա Լոկիին հա խառնում ռուսերեն կամանդաներ եմ տալիս:D
Ուրեմն մոռացա իրա ուտելու ռեժիմը ձևերը ասեմ:oy
Դե քանի որ 4 ժում է ուտում, կախված նրանից, թե 1ին ժումը երբ է, մինչև 10ի ժումը բաշխեք, ասենք 3-4 ժամ մեկ էլի:
Հետո 2 ժում կաթնային բան եք տալիս` 3 չայի գդալ սմետան, տվորոգ աչքաչափով ու մի կոֆեի բաժակ կաթ, լավ խառնում տալիս էինք, հլը որ փոքր է, չի կարում լավ ծամել էլի ու դե կաթնային սիրում էէէ:)) Հետո բրնձով կամ գրեչկայով կաթով կաշա էլի մսի հետ խառնում տալիս էինք կամ կարաք միսը առանձին տալ: Հա մեկ էլ լուդշե իրան հլը թոք-մոք չտաք էլի, փորը կթուլանա, էտ մի տարեկանից: Հիմա հավի փափուկ միս ու տավարի: Իրան օրական մի 150գ միսը հերիք է:)

Հեսա Ռուբիկին էլ որ կանչեք, իմ գրածի տասնապատիկ շատ բան է ասելու:D Թուղթ ու գրիչը կազմ պատրաստ կնստեք:D Պասպորտն էլ կտա:)

Ռուֆուս
19.05.2010, 14:45
Խորհուրդ կտամ սմետան չտալ, փոխարեն մածուն տուր: Սմետանից լուծ կարող ա ընկնի: Նարինեն էլ յոլա կտանի:

Լուսաբեր
19.05.2010, 14:49
Ես դուք երեխա ե՞ք պահում, թե՞ շուն :))
երեխա պահելը երևի ավելի հեշտ բան լինի )))))
Էտ ինչ ծով համբերություն ու սերա պետք, որ նվիրվես էտ գործին... ապրեք երեխեք, էն որ ասում են հալալա է` ձեր մասինա :))))

*e}|{uka*
19.05.2010, 14:49
Խորհուրդ կտամ սմետան չտալ, փոխարեն մածուն տուր: Սմետանից լուծ կարող ա ընկնի: Նարինեն էլ յոլա կտանի:

Ամենալավը կաթնաշոռն ա: :P

Ապե Ջան
19.05.2010, 14:53
Թեմայի առաջին գրառումը կարդացի, բայց թեմային չեմ հետևել, տեղյակ չեմ իրադարցությունները ո՞նց զարգացավ, վերջը ինչ եղավ էտ շան ձագի հետ: Երկու բառով կինֆորմացնեք ՞

Ռուֆուս
19.05.2010, 14:55
Ամենալավը կաթնաշոռն ա: :P

Կաթնաշոռ+մածուն :nyam

SSS
19.05.2010, 14:58
Խորհուրդ կտամ սմետան չտալ, փոխարեն մածուն տուր: Սմետանից լուծ կարող ա ընկնի: Նարինեն էլ յոլա կտանի:

ԱԱԱԱԱԱ ես էլ ասում եմ Նարինեն ովա ,որ յոլա տանի?
Երեկ մսաջրով շիլա եմ տվել ,հավեսով կերելա,ասեմ,որ աչքի դեղը մենակ պապային թողեց,որ կաթացնի,էսօրվա մենյուն էլ մամայի վրայա,մինչև տուն կգնամ;)
հ.գ
Կիտ ինչի չէիր ասել,որ խռմփացնումա,վախեցար աղջկան չուզենք?:D

ministr
19.05.2010, 15:01
Մի հատ էլ տար թող անասնաբույժը ոտից գլուխ նայի... ինչ իմանաս կարողա հիվանդ լինի :)

Ձայնալար
19.05.2010, 15:03
Ամենալավը բնական ճանապարհով կերակրելն ա :aha

Ռուֆուս
19.05.2010, 15:04
ԱԱԱԱԱԱ ես էլ ասում եմ Նարինեն ովա ,որ յոլա տանի?
Երեկ մսաջրով շիլա եմ տվել ,հավեսով կերելա,ասեմ,որ աչքի դեղը մենակ պապային թողեց,որ կաթացնի,էսօրվա մենյուն էլ մամայի վրայա,մինչև տուն կգնամ;)
հ.գ
Կիտ ինչի չէիր ասել,որ խռմփացնումա,վախեցար աղջկան չուզենք?:D

Նարինեն շատ լավ ա, եթե հանկարծ լուծ լինի կամ ստամոքսի հետ պրոբլեմներ ունենա: Մեկ էլ կաթ չի կարելի տալ, դրանից էլ կարողա լուծ ընկնի:

Հ.Գ. իմ շունն էլ ա խռմփացնում (մարդուց ավելի բարձր), քնած ժամանակ մեկ մեկ հաչում ու վնգստում ա :))

*e}|{uka*
19.05.2010, 15:10
Կաթնաշոռ+մածուն :nyam

Համ էլ Ռուֆո կաթ լավ ուտում են, եթե ձվի հում դեղնուց ես գցում մեջը ու մի քիչ էլ մեղր: :P

Ռուֆուս
19.05.2010, 15:13
Համ էլ Ռուֆո կաթ լավ ուտում են, եթե ձվի հում դեղնուց ես գցում մեջը ու մի քիչ էլ մեղր: :P

Ուտելը ինչ էլ տաս կուտեն :)) Բայց կարող ա հետո լավ չլինի :(

My World My Space
19.05.2010, 15:19
խորհուրդ եմ տալիս կարդաք, թե շները ոնց են ապրում ու ինչ են ուտում (http://www.akumb.am/showthread.php/54269-%D5%86%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6.....?p=2008676#post2008676), համ էլ մի քիչ կլիցքաթափվեք ;)

Հ.Գ. :)

Kita
19.05.2010, 15:22
Խորհուրդ կտամ սմետան չտալ, փոխարեն մածուն տուր: Սմետանից լուծ կարող ա ընկնի: Նարինեն էլ յոլա կտանի:
Րուֆուս կաթնաշոռի հետ խառնած լավ է, սնունդ է, մենք տվել ենք ու լավ տարավ...

Ես դուք երեխա ե՞ք պահում, թե՞ շուն :))
երեխա պահելը երևի ավելի հեշտ բան լինի )))))
Էտ ինչ ծով համբերություն ու սերա պետք, որ նվիրվես էտ գործին... ապրեք երեխեք, էն որ ասում են հալալա է` ձեր մասինա :))))
Երեխա շուն:))

ԱԱԱԱԱԱ ես էլ ասում եմ Նարինեն ովա ,որ յոլա տանի?
Երեկ մսաջրով շիլա եմ տվել ,հավեսով կերելա,ասեմ,որ աչքի դեղը մենակ պապային թողեց,որ կաթացնի,էսօրվա մենյուն էլ մամայի վրայա,մինչև տուն կգնամ;)
հ.գ
Կիտ ինչի չէիր ասել,որ խռմփացնումա,վախեցար աղջկան չուզենք?:D

Աչքի դեղը երկուսով է պետք կաթացնել:D Մեկը սիրուն դունչը պահում է, մյուսը կաթացնում:))
Բայց մենք մեր Լոկիին երեքով չէինք կարում կաթացնել:D
Հա բայց չէր խռմփացնում:} Ականջներին թվացել է:D

Նարինեն շատ լավ ա, եթե հանկարծ լուծ լինի կամ ստամոքսի հետ պրոբլեմներ ունենա: Մեկ էլ կաթ չի կարելի տալ, դրանից էլ կարողա լուծ ընկնի:

Հ.Գ. իմ շունն էլ ա խռմփացնում (մարդուց ավելի բարձր), քնած ժամանակ մեկ մեկ հաչում ու վնգստում ա :))

Շնից է կախված, ինքը տանում էր ու ահավոր սիրում, ձագ է բա իյա:))
Կստածի Նարինեն ինքը արհամարեց, հոտոտեց ու գնաց, ասեց էս ինչ եք տալիս:D

Ամենաճիշտը Ռուբիկը`բժիշկը, որ գա, սաղ կասի:))

davidus
19.05.2010, 18:45
Կաթ տալ պետք չի միանշանակ: Ստամոքսը հաստատ կխանգարվի: Մածունն էլ ա մի քիչ վտանգավոր: Ամենաապահովը կաթնաշոռ+թթվասեր: Բրինձ, եթե կա նաև սոյա` տավարի բուլյոնով: Նկարներից դատելով 3 ամսականից մեծ չի լինի: Հանգիստ կարելի ա կաթնեղենը քչացնել:
Ես իմ շանը արդեն 2 ամսականից կաթնեղենից կտրեցի: Փոխարենը, օրեկան 3 անգամ լավ կերակրելիս մի տաբլետկա "Կալցիումի Գլյուկոնատ" էի տալիս: Ու ընդամենը 3.5-4 ամսեկանում շունիկս արդեն 25 կգ էր:

Kita
20.05.2010, 23:30

davidus նախ կաթնային հարցը շատ հակասական է, նայած ոնց կընդունի շունը:
Ինքը հաստատ մինիում 4 ամսական է, ատամներից դատելով;) Ու կաթնային լավ է, էլ չեմ ասում, որ կաթնաշոռ միշտ էլ օգտակար է;) մինչև 3 անգամ կերակրելը կաթնայինը ու միսը գրեթե հավասար է տրվում:
Կալցիումը մինչև 6 ամսական տալիս են, օրը 2 տաբլետկա, դա ստանարդտ, որպեսզի ոսկորները լավ աճեն: Իսկ 3.5-4 ամսականում 25կգ էտ ահավոր շատ է իրա պես շան համար, ինքը էտ տարիքում պիտի լինի մակսիմում 15կգ...
Մեկ էլ որևէ վիտամին կնշանակի Ռուբիկը:))

Ձայնալար
21.05.2010, 09:25
S ջան (ոչինչ չէ՞ որ քեզ կարճ Տ դիմեմ), վերջը անունը ի՞նչ դրեցին: Իմ համար էլ ա էլի ակտուալ հարց :oy

Ծով
21.05.2010, 09:35
վաաաաաայ, է սինչ հավես էր էս թեման կարդալը:) տխրելուց մինչ% ուրախանալ մի քայլ էր...:Dփաստորեն Շունիկը ակումբցի ա....:hands ապրե՛ք դուք հա...:Dմեր քրոջ անունը դրե՛ք Դարիկ:D

SSS
21.05.2010, 09:41
Նախ ասեմ,որ պարզեցինք ,որ ինքը մաքուր Լաբրադորա,ավելի ստույգ. Լաբրադոր Գոլդեն Ռետվիեռ,մեր նախորդ շան բժիշկին էինք կանչել,ասաց որ ոսկոր ընդհանրապես չտանք, միս շատ քիչ,աշխատենք շիլաներով կերակրել,մեկ էլ շան համար նախատեսված կերերով,ինչ վերաբերվում է կաթին ու մածունին,նա էլ ասաց,որ շատ զգույշ լինենք ու էս երկու օրը ինչ որ փոշի պետքա տա, որ ավելացնենք կերին' կաթի փոխարեն...
Ասեմ,որ ինքը արդեն կապվելա մեզ,իրեն շատ լավա զգում,շաաատ խելացի ա,մի քիչ չարաճճի,բայց առանց դրա լավ չէր լինի, տանը ընդհանրապես չի կեղտոտում,առաջին օրը հուզվելիս տակը մի քիչ թրջում էր,հիմա դա էլ չի անում(կամ էլ, էլ չի հուզվում:))) հա մի քիչ նախանձա ու չգիտես ինչի տանել չի կարողանում,որ ինչ որ մեկը քնած ա լինում, երբ ինքը արթունա, անգամ ցերեկը, էնքան կգնա կգա կքսմսվի,կլպստի, կհաչա մինչև քնից հանի ...
Անունը ինքն իրեն սռացվեց.պապան անընդհատ մոռանում էր պորոդան ,ասեց արի անունը Լաբրադոր դնենք ,որ չմոռանանք,ես էլ ասացի գոնե Լեբի :think Էվոլյուցիայի արդյունքում այն դարձավ Լեդի:esim Մի խոսքով մեր աղջկա անունը Լեդի ա ...
Ու ինքը արդեն ճանաչումա իր անունը...

Smokie
21.05.2010, 10:33

Լավ ա, շատ լավ ա: Բարեւի Լեդիին:

Նարե
22.05.2010, 15:44
Ո՜նց եմ մի Լեդիի մասնակցությամբ ինչ-որ ակումբային հանդիպում ուզում…

Kita
22.05.2010, 15:47
Ո՜նց եմ մի Լեդիի մասնակցությամբ ինչ-որ ակումբային հանդիպում ուզում…

Ահա:))

վայ ինչ լավ լուրեր էին:)):love

Ես էլ Լոկիիս կբերեմ:))

Նարե
22.05.2010, 15:49
Ես էլ Ջինիիս կբերեմ ու կսկսվի խանդին նվիրված Երրորդ Համա-շնա-աշխարհային պատերազմ

Kita
22.05.2010, 15:50
Սոն մեկ էլ անձնագիր հանեցիք?
Էտ արեք անպայման:) Ես էս դեպքից հետո, հեսա Լոկիիս բրիլոկ եմ պատվիրելու, անունով ու մեր համարով:))

Kita
22.05.2010, 15:51
Ես էլ Ջինիիս կբերեմ ու կսկսվի խանդին նվիրված Երրորդ Համա-շնա-աշխարհային պատերազմ

:D Հաստատ:))
Քոնն էլ է աղջիկ փաստորեն:))
Լոկիս իրան կսիրի, ուղղակի Լեդիին չի տանում էլի:))

Նարե
22.05.2010, 15:59
:D Հաստատ:))
Քոնն էլ է աղջիկ փաստորեն:))
Լոկիս իրան կսիրի, ուղղակի Լեդիին չի տանում էլի:))

Իմ Ջինին շների մայր Թերեզան է, երկու կորած շուն տարբեր ժամանակներում հետը բերել էր տուն, բայց ոնց որ մի քիչ էլ շոռ աչքա շունիկս, հետևից մենակ տղաներ էին գալիս… Առաջինը պուճուր սպիտակ պեկինեսի խառնուրդ էր, այնքան լաչառ շունիկ էր, Ջինկայիս ճնշում էր, հաց անգամ չէր թողնում, որ ուտեր… Տենց ստիպված հաջողվեց նոր տեր գտնել, տվեցինք…
Երկրորդը ծիրանագույն բալոնկա էր, առավոտյան ժամը յոթին պապին գործի գնալուց,դուռը որ բացել է, թաքուն մտել էր մեր տուն, աչքերս բացեցի, տեսա, էնենեց էի վախեցել: Դրան էլ ստիպված գյուղ տարանք, որ մեր Ջինին չտանջվի շատ:

SSS
24.05.2010, 09:45
Հլա աղջկաս պոզաները նայեք...:)

SSS
24.05.2010, 11:23
Ես էլ Լոկիիս կբերեմ:))

Համաձայն եմ, բայց շաբաթ կամ կիրակի լավ? Թե չէ մինչև աշխատանքից գնամ տուն ,մինչև բերեմ մի քիչ էն չի լինի:)

SSS
24.05.2010, 11:24
Սոն մեկ էլ անձնագիր հանեցիք?

Գործընթացի մեջա, կարողա հանած էլ լինի, բժիշկը պապայիս ընկերնա, ասեց թողեք ինձ վրա:)

Adriano
24.05.2010, 11:38
Հլա աղջկաս պոզաները նայեք...:)

Յաաաաաաաա էսինչ հաշիվա?Էս ոնց հասկանանք?:)Չլինի պսակելու գործ կա?;)

SSS
07.06.2010, 10:17
Մի քիչ մեծացել ենք:)http://img9.imageshack.us/img9/9919/spa2744.jpg (http://img9.imageshack.us/i/spa2744.jpg/)
Մեղմ ժպիտ
http://img571.imageshack.us/img571/8198/spa2751.jpg (http://img571.imageshack.us/i/spa2751.jpg/)

Rhayader
07.06.2010, 10:34
Ահա:))

վայ ինչ լավ լուրեր էին:)):love

Ես էլ Լոկիիս կբերեմ:))

Ես էլ Ռուֆուս-2-իս կբերեմ:oy

SSS
07.06.2010, 10:39
Ես էլ Ռուֆուս-2-իս կբերեմ:oy

Համաձայն եմ ,բայց պիտի կռվացնենք:crazy

Kita
07.06.2010, 11:45
Մի քիչ մեծացել ենք:)http://img9.imageshack.us/img9/9919/spa2744.jpg (http://img9.imageshack.us/i/spa2744.jpg/)
Մեղմ ժպիտ
http://img571.imageshack.us/img571/8198/spa2751.jpg (http://img571.imageshack.us/i/spa2751.jpg/)
Էտ խի էիք երեխուն ջղայնացրել իյա:))
Լավն է հա:love

SSS
07.06.2010, 12:14
Էտ խի էիք երեխուն ջղայնացրել իյա:))
Լավն է հա:love

Չենք ջղայնացել:oy, Պարզապես չգիտես ինչի հենց ապարատը մոտեցնում ես նրան, ինքը տենց տեսքա ընդուունում,ազնիվ խոսք,երևի փորձումա ժպտալ:)

Հ.Գ
Կիտ ես տենց չեմ նկատում, հլա դու ասա, մեծացելա չէ?

Kita
07.06.2010, 12:17
Չենք ջղայնացել:oy, Պարզապես չգիտես ինչի հենց ապարատը մոտեցնում ես նրան, ինքը տենց տեսքա ընդուունում,ազնիվ խոսք,երևի փորձումա ժպտալ:)

Հ.Գ
Կիտ ես տենց չեմ նկատում, հլա դու ասա, մեծացելա չէ?

Մի հատ ոտից գլուխ նկար դիր:))
Համ էլ ժիվոյ պիտի տեսնեմ, որ ջոկեմ:))

davidus
07.06.2010, 12:55
SSS ջան, նկարում ոնց-որ ошейник-ը շատ կիպ ա կապած: Չի նեղվում?? :)

SSS
07.06.2010, 13:00
SSS ջան, նկարում ոնց-որ ошейник-ը շատ կիպ ա կապած: Չի նեղվում?? :)

Չէ ինչ ես ասում, ընդհանրապես կիպ չի,նույնիսկ երբեմն ինքը կարողանումա սեփական ուժերով հանել այն:)

Ռուֆուս
07.06.2010, 15:00
Համաձայն եմ ,բայց պիտի կռվացնենք:crazy

SSS ջան, Ռուֆուս 2-ը խոմյակ ա :))

SSS
07.06.2010, 15:04
SSS ջան, Ռուֆուս 2-ը խոմյակ ա :))

Գիտեմ:)