Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ձոն Հետմահու



romanista
15.05.2010, 23:32
Թող տանի վախճանն իր բունը
Ցավերն իմ, տա ոգիներին,
Միայն թողնի թող քո անունը
Մահից սառած իմ շուրթերին:

Քո ժպիտը ու քո դեմքը
Չեմ մոռանա անգամ մահճում,
Չկամ, բայց կա սիրուս կրակը,
Որ չի մարի իմ կմախքում:

Թե գաք շիրմիս դուք նոր այցի,
Մի բերեք ինձ խունկ ու ծաղիկ,
Բերեք արցունքը նրա լացի,
Դրա կաթիլն էլ է ինձ հերիք:

*e}|{uka*
15.05.2010, 23:35
Ուրախ գործեր ունե՞ք:

romanista
15.05.2010, 23:42
Ուրախ գործեր ունե՞ք:

Ախ, *e}|{uka* :( ես իմ բոլոր բանաստեղծությունները գրի էի առնում այսպես ասած ոտքի վրա, բջջայինիս մեջ, երբ մուսան ինձ այցելում էր: ՈՒ հետո դժբախտաբար բջջայինս կորավ, պոեզիան էլ հետը :( կամաց-կամաց կհիծեմ ու բոլորը կներկայացնեմ այստեղ, միայն ասեմ, որ համարյա բոլորը մահվան տխուր թեմատիկայով են:)