PDA

Դիտել ողջ տարբերակը : Яндекс.Деньги

One_Way_Ticket
15.05.2010, 15:28
Որևէ մեկը գիտի՞, թե ինչ եղանակներ կան Հայաստանից Яндекс.Деньги հաշիվ լիցքավորելու: Ես միայն մի ձև գիտեմ. TelCell մեքենայից, սակայն միջնորդավճարը բավական մեծ է` 6%, գումարն էլ ընդունում է դրամով, և իր ուզած (ակնհայտորեն ոչ ձեռնտու) կուրսով դարձնում ռուբլի: Ավելի լավ տարբերակ կա՞: Կանխավ շնորհակալ եմ:

terev
15.05.2010, 20:04

Համոզված եմ, որ VISA քարտ ունես, եթե դոլլարային է, ավելի լավ:
Կարող ես քարտդ գրանցես LiqPay.com-ում: Քարտից LiqPay գումար գցելը անվճար է:
Հետո որևէ փոխանակման կայքի միջոցով, ասենք n-change.net կամ menyala.com, փոխանակես Яндекс.Деньги : Այսպես կորցնում ես մոտ 3 տոկոս:

One_Way_Ticket
15.05.2010, 20:42

VISA չունեմ, MasterCard ունեմ: Շնորհակալություն հղումների համար, կուսումնասիրեմ:

One_Way_Ticket
15.05.2010, 20:53
LiqPay-ում հեռախոսիս համարը գրում եմ, բայց SMS չեմ ստանում :(

terev
15.05.2010, 21:16
LiqPay-ում հեռախոսիս համարը գրում եմ, բայց SMS չեմ ստանում :(

Եթե Օրանժ է, հաստատ չի գա: :(
Եթե Վիվա է, կարողա գա: :think
Եթե Բիլայն է, հաստատ կգա: :hands

One_Way_Ticket
15.05.2010, 21:22
Եթե Օրանժ է, հաստատ չի գա: :(
Եթե Վիվա է, կարողա գա: :think
Եթե Բիլայն է, հաստատ կգա: :hands
Վիվա է :)

terev
15.05.2010, 21:43
Վիվա է :)

Ապեր, մենակ Բիլայննա ,որ միշտ էլ միջազգային շլյուզներից ուղարկված սմսները ստացելա:
Վիվան ու Օրանժը մեկ ընդունում են սմսները, մեկ ոչ:
Դրա խաթր ես Բիլայնի համար եմ վերցրել:

Կարապետ
27.05.2010, 19:28
Խորհուրդ կտամ օգտվել Яндекс.Деньги-ից: Ինտերֆեյսը շատ ավելի հարմար է և հասկանալի: Խանութները, որոնք Webmoney-ով վճարում են ընդունում, 99% Яндекс.Деньги-ով էլ են ընդունում:

Գրանցվելը շատ պարզ է: Մտնում ես money.yandex.ru և գրանցվում ես :)
Հետո քո աքքաունտ մտնելիս կտենսնես հաշվիդ համարը:
Լիցքավորել կարող ես TelCell մեքենաների միջոցով, անհրաժեշտ է միայն վերոհիշյալ հաշվի համարը: Միջնորդավճարը 6% է, դրամ-ռուբլի կուրսը` ոչ ձեռնտու, սակայն ոչ մեծ գումարների դեպքում առանձնապես մեծ կորուստ չես կրի:
Եվս մեկ լիցքավորելու ձև (ավելի էժան, սակայն ավելի խճճված) ֆորումում բացատրել է terev-ը, փնտրի, կգտնես:

Գնումներ անելիս նշում ես վճարման ձևը Яндекс.Деньги, ինքը քեզ redirect է անում Յանդեքսի կայք, լոգին ես լինում (եթե եղած չէիր), սեղմում ես "Վճարել":
Մերսի

Եվս մեկ լիցքավորելու ձև (ավելի էժան, սակայն ավելի խճճված) ֆորումում բացատրել է terev-ը, փնտրի, կգտնես:
Չգտա, եթե դժվար չի կgտնե՞ս:)

Կարապետ
27.05.2010, 19:55
Հիմա ո՞րը ընտրեմ:
Ըսկ հաշվեհամարը գաղտնի պահել պետքա թե՞ չէ
http://img412.imageshack.us/img412/2057/25835648.jpg

One_Way_Ticket
27.05.2010, 19:56
Չգտա, եթե դժվար չի կgտնե՞ս:)
http://www.akumb.am/showthread.php/54079-Яндекс.Деньги

One_Way_Ticket
27.05.2010, 20:01
Հիմա ո՞րը ընտրեմ:
Ըսկ հաշվեհամարը գաղտնի պահել պետքա թե՞ չէ
Հաշվեհամարը գաղտնի պահելու կարիք չկա:
Ոչինչ պետք չէ ընտրել:
TelCell-ով Яндекс.Деньги-ի լիցքավորումը ոչնչով չի տարբերվում, ասենք Վիվասելլի ALO քարտի լիցքավորումից: Մուտքագրում ես հաշվեհամարդ, հետո ներմուծում գումարը: Ինքը կասի, թե քանի ռուբլի է փաստացի փոխանցվելու հաշվիդ: Նաև հնարավորություն կա մինչև վճարումը սկսելը ասել, թե քեզ քանի ռուբլիով է պետք լիցքավորել, ինքը կասի, թե դրա համար քանի դրամ պիտի վճարես: Վճարումից անմիջապես հետո գումարը կնստի հաշվիդ:

Կարապետ
27.05.2010, 20:07
Բայց 10.000 դրամի մեջ 600 դրամը ենքան էլ չի երևում:nea

Sky
04.09.2016, 13:27
Խնդրում եմ օգնեք, Yandex.Money-ով վճարում անելիս համակարգը պահանջում է ռուսական անձնագրի տվյալներ, հնարավոր է արդյոք շրջանցել ? թե ես եմ ինչ-որ բան սխալ արել
Adding personal details
We need your personal details to make the payment. This required by law. If you don't want to specify you personal information, choose another payment method.
Last name
First name
Middle name
Russian passport
Issue date
Phone number

Sky
04.09.2016, 14:34
Պատճառը գտա, էլ օգնել պետք չի:)