PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիքրեթ Գարդն/Secret Garden



Չամիչ
15.05.2010, 15:27
Իռլանդա-նորվեգական դուետ:
Կատարում են կելտական եւ նեոկլասիկ երաժշտություն:
Դուետի կազմում են՝ իռլանդացի ջութակահարուհի Ֆինոոլա Շերրին եւ նորվեգացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռոլֆ Լովլանդը:
1995 թ-ին մասնակցելով Եվրատեսիլ մրցույթին խումբը կատարեց իր «Nocturne» կոմպոզիցիան եւ ճանաչվեց հաղթող, որից հետո սկսվեց խմբի հաղթարշավը:
Խմբի առաջին՝ «Songs from a Secret Garden» ալբոմի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն տպաքանակը:



Անչափ հավանում եմ այս խմբի կատարումները: Հատկապես «Nocturne» ստեղծագործությունը, Ներկայացնում եմ ստեղծագործության հենց Եվրատեսիլյան մեկնաբանումը: Մրցույթի ժամանակ երգը ներկայացնում էր նորվեգացի երգչուհի Գույխիլդ Տվիններեմը:


http://www.youtube.com/watch?v=b0K_zBV8IHc&feature=related

Չամիչ
15.05.2010, 15:30
Եվս մեկ հրաշալի՝ կենդանի հնչողությամբ կատարում: Երգը կոչվում է You raise me up. Ստեղծագործության այս՝ կենդանի հնչողությամբ կատարումը շատ ավելի եմ հավանում քան ձայնագրված տարբերակը: Բա սեւամորթը ոնց է երգում, ինչ ձայն ունի:love երգիչն էլ պակաս լավը չէ:love


http://www.youtube.com/watch?v=5V93pY7jFjA

Չամիչ
15.05.2010, 15:41
Եվ վերջապես՝ «Song From Secret Garden» ստեղծագործությունը: Հավանաբար շատերն են լսել այս կոմպոզիցիան, բայց քչերն էին տեղյակ, որ «Secret Garden» խումբն է կատարում:


http://www.youtube.com/watch?v=wasYNNfnfVE&feature=related

AniwaR
15.05.2010, 15:51
Վուււյ, չնայած իրանց նյու-էյջական վիճակներին՝ բավական մռութն են: :) Ասենք, Loreena McKennitt-ի սիրահարների հաստատ դուր կգա: Ամբողջ դիսկոգրաֆիան դեռ չունեմ, բայց մոտակա պլաններիս մեջ ա: :)

Ռուֆուս
16.05.2010, 00:53
Տարիներ առաջ երբ new age-ի սիրահար էի, պաշտում էի էս խումբը: Ամբողջ օրը լսում էի ու չէի կշտանում: Հետո new age-ը ձանձրալի ու միօրինակ դարձավ, Secret Garden-ն էլ հետը :)

Հիմա մեկ մեկ Nocturne-ն եմ հավեսով լսում, մյուսները էդքան էլ դուր չեն գալիս :)

Ֆոտոն
14.06.2010, 14:24
Մի երգ եմ լսել դեռ, չէի համարի լավագույնն աշխարհի, բայց լավն ա, հանգիստ: Կարելի է ճամփա գնալիս լսել: :)