PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ էիր՝ ինչ դառար: Էջեր ապրած կյանքից:



Գալաթեա
15.05.2010, 14:45
Չկա-չկա, մի հատ էլ ես բացեմ անձնական օրագիր: Եվս մեկ հատ:

Այսօր մայրս կանչեց կոմպիս սենյակ, ցույց տվեց ստվարաթղթե փոշոտ արկղը, և ասաց.
- Ինչ որ թափելու ա առանձնացրու:

Արկղի մեջ 5 տարվա կյանքս գտա:
Մտքեր, հոգսեր, լաց, ցավ, ուրախություն, լեկցիաներ, ընկերուհուս հետ դասի ժամանակ իրար գրած ոտանավոր-երկխոսություններ, թարգմանություններ...

Թղթերը մաշվում են:
Թվային կյանք հաղորդեմ ուսանողության հինգ տարիներիս:

Գալաթեա
15.05.2010, 15:24
Մի սովորական օր

Իր տիեզերական չափերով ու խեղդող մթնոլորտով՝ վեց ամիս առաջ այցելած Վորոնեժի օդանավակայանի ուղեբեռի սենյակը /այնտեղ ուղեբեռը գտնելու համար կերած-խմած լինելը պարտադիր պայման էր. երեքը չորսի վրա սենյակ, ճամպրուկներն ու կապոցները լցված իրար վրա... կարող ես՝ գտիր քոնը/հիշեցնող խղճուկ ճաշարանի յուրաքանչյուր անկյունը ներծծված էր կարտոֆիլով կարկանդակի ու վառված ձեթի էժանագին հոտով: Բա անունը... "Մեծ Դասամիջոց": Դե հա, հայ ենք չէ, որ անվան մեջ մեծ, էլիտար, աննախադեպ բառերը չլինեն, քոս կկպնենք:

Ծխել չի կարելի: Էս էլ նոր բան էր:

Գիշերն ուշ քնեց: 4-ն էր: Կինո էր նայում: Առավոտը մայրը ուշ հանեց քնից: Առաջին դասից, բնականաբար, ուշացավ: Աստված իր հետ: Առաջին դասի, այսինքն: Երկրորդից չէր ուզում ուշանալ: Ուշացավ, յոթ րոպե:
Դասախոսը ներս չթողեց: Ասաց, որ իրենց քիչ ուշացածներին չի թողել: Հավատաց, առանց երկմտելու: Նույն կերպ էլ, այսինքն առանց երկմտելու շուռ եկավ դռան մոտից ու դուրս եկավ: Եթե խնդրեր, ամենայն հավանականությամբ կթողներ. չխնդրեց:

Ճաշարանի կոնտինգենտը, ինչպես միշտ, հնձող էր:
Ա՜խ, Բրյուսովի ինստիտուտ... պաշտեմ զքեզ:
Քննարկվում էր ամեն ինչ: Սկսած Լիստևի "պիկչաս" հաղորդումի մասին հիմար դատողություններից, վերջացած Էդի Մուրֆի ա Միրֆի ա, այ իրա անձի տարբեր շերտերի բացահայտումից:
Ինչ վերաբերում է հենց իմ առջև նստած երկու երդվյալ բռուսովուհիների մաքսֆակոտրային զեղումներին՝ դրանից ավելին երազել պարզապես անիմաստ էր:
- Տանեեմ փոոոխեեմ, լսիիիի, հլը ինչ անդուր գույն աա, կարող ա հավայի եմ հինգ հազար փող տվեեեեե.... - մեջբերման ավարտը:
Հիանալի օր էր...համենայն դեպս մինչ այս պահն ամեն ինչ իդեալական էր գնում...
Երրորդ ժամը գերմաներենն է: Այսինքն չէ, իրական հիանալին դեռ առջևում է:

Կողքի սեղանից լսող խրխնջյունը պարզապես շոյում էր ականջը:
Գնալ է պետք.. միգուցե դեռ հնարավոր է փրկել այս օրը:Դեռ Առավոտի խմբագրություն է պետք գնալ:

- Ախչիիի, ինչշաբթի չի էէ, քանիշաբթի աաա... -մեջբերման ավարտը:

Գալաթեա
17.05.2010, 15:23
Լուռ կանգնած էր փողոցում:
Իսկ փողոցը կանգնած չէր... եթե փողոցը կենդանի արարած լիներ, վազելիս կլիներ, հևիհև, շնչսպառ:
Փողոցի վազող ոգուց պոկվեց մի հատված ու մոտեցավ նրան:
Ավտոմեքենա էր: Նայեց՝ գույն չուներ: Ապակիները սևացնելու աստիճան մգացված էին, բայց միևնույն է, տեսավ ներսում նստածներին: Երգում էին: Այդ մեկը ենթադրեց, քանի որ նրանց բերանները հավասար շարժումներով բացվում-փակվում էին: Ձայն չկար, երաժշտություն չկար, բայց հասկացավ՝ ինչ են երգում: Զգաց: Հայալեզու թուրքահպատակ կլկլոց էր:
Ավելացող սրխառնոցի ներքո ամուր փակեց աչքերը: Երբ բացեց՝ մեքենան արդեն չկար: Բայց երաժշտությունն արդեն լսվում էր:
Շուռ եկավ ու վազեց:
Հասավ մի նեղ ու մութ նրբանցքի: Պատերին սև սարդեր էին կպած. չէին շարժվում, իրենց համար կպած էին, մեռած սառածի պես: Բայց գիտեր, համոզված էր, որ կենդանի են, իրենց սատկածի տեղ են դրել ու հետևում են իրեն: Սպասում են՝ ինքն անցնի նեղ տեղով, որ հարձակվեն ու հոշոտեն: Հիմա հաստատ իրենց հատուկ, լուռ հաղորդակցության միջոցով գցում բռնում են, թե ով իր որ մասն է ուտելու: Շուռ եկավ: Փողոցի փոխարեն անդունդ էր բացվել իսկ երգն ավելի ու ավելի բարձր էր հնչում: Նայեց անդունդի մեջ ու հիշեց, որ եթե երկար նայի, անդունդն էլ իր մեջ է նայելու:
Նորից շուռ եկավ դեպի նրբանցքը:
Սարդերը մեծացել էին չափերով ու զզվելիորեն խլվլալով շարժվում էին: Դա պատիժն էր շրջվելու համար:
Պետք է անցներ: Ստիպված էր: Եթե չհաշվենք, որ չուներ այլ տարբերակ:
Կամքի գերագույն լարումով արեց այդ քայլը՝ նայելով ուղիղ իր կործանման աչքերի մեջ:
Նրբանցքն ու սարդերը կորան: Երաժշտությունը նույնպես մարեց:

Առջևում ծով եր: Կապույտ, դեղնավուն ու կանաչ: Հեռու հորիզոնում մուգ կապույտ էր, ափի մոտ դեղին ու կանաչ:
Ափին կանգնած էր երկար սպիտակ մորուքով մի ծերունի ու ժպտում էր: Մոտեցավ, ձեռքը դրեց ուսին:
Եվ բոլոր գույները փոխվեցին: Դա արդեն չտեսավ, զգաց:
Ու դա հրաշք էր:
Նա արդեն հասցրել էր մոռանալ, թե ինչ հիանալի բան է զգալը:


Ափսոս թվականներ չեմ նշում...չեմ հիշում ինչու եմ սա գրել, ինչ վիճակում ու երբ...

Գալաթեա
26.06.2010, 15:29
էլի տխուր

Նախկինի հետ հանդիպումը ավել քիչ ազդեց, քան կարծում էի՝ կազդի:
Երևի պատճառը հոգեվիճակային հերթական կրիզիսն էր: Այնպիսիներից, երբ ազդել կարող է միայն ծանր բեռնատարի 200 կմ արագությամբ հասցրած հարվածը:
Միայն դա կստիպեր մտածել ուրիշ բանի մասին: Չէ վայ, կստիպեր չմտածել, վերջապես:
Ավելի զարմանալի էին նրան տեսնելուց վայրկյաններ առաջ հայտնված հիշողություններն ու մտքերը իր իսկ մասին:

Իսկ քո լռությունը շարունակում է ամեն օր մի մասնիկ ևս իմ մեջ սպանել:
Ես գիտեմ, դու նախկինում մարդ սպանեկլ ես, բայց չէի կարծում, որ կորոշես կվալիֆիկացիադ բարձրացնել իմ հաշվին:
Ես արդեն չգիմեմ՝ ինչ կգտնես, երբ վերադառնաս: Ու երևի արդեն չեմ կարող չավելացնել՝ եթե վերադառնաս:
Ընկերս ու ընկերդ շարունակ պնդում են, որ ոչ մի վատ բան չի կարող քեզ հետ պատահած լինել: Հա մեջբերում են հայտնի խոսքը վատ լուրերի մոբիլ տեղ հասնելու հնարավորությունների մասին:
Իսկ ես ուզում եմ՝ հասկանաս, որ եթե լռությունդ մտածված է ու դիտմամբ, այն քեզ վրա քառակի անգամ ավելի թանկ կնստի քան ինձ:
Վաղը ես գինով, դու գիտես ինչու՝ ոչ օղիով, կխմեմ քո լռության 4-րդ շաբաթվա կենացը:

Հոգնել եմ: Սպասելուց, մտածելուց:
Հոգնելուց եմ հոգնել: Չի կարելի անընդհատ հոգնած լինել:

Նախկինս հիմա խմում է:
Խոսեցինք երևի մի քառասուն վայրկյան ընդամենը, բայց ես հասցրեցի իրեն վիրավորել: Եթե իհարկե փաստի արձանագրումը կարելի է վիրավորանք համարել:
Գուցե և օգնեցի... հիմա գոնե առիթ ունի խմելու:
Թեև, եթե իր հետ կապված հիշողություններս չեն դավաճանում, իրեն առնձնապես երբեք առիթ պետք էլ չէր: