PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծրագրեր MacOS X-ի համար

Rhayader
14.05.2010, 20:36
Վերջերս ծանոթներիցս մեկն iMac առավ (վերջիններից:P նախանձից սատկում եմ, դուք էլ սատկեք, որ ինձ լավ զգամ), ու խնդրեց իր համար մի քանի ծրագիր գտնել:
Հայտնաբերեցի ահա թե ինչ. Apple-ի համար ծրագրեր չլինելը միֆ է: Ավելին, անվճար ծրագրերի քանակը համեմատելի էր Լինուքսի հետ:
Այս թեմայում եկեք խնձորաֆիլներով օգնենք իրար:
Ամենամեծ անհանգստությունը կինոների հետ էր կապված՝ QuickTime-ն այնքան էլ շատ ֆորմատների հետ չի աշխատում: Ու այս ոլորտում գտա DivX 7՝ հզոր կոդեկ, հնարավորություն է տալիս աշխատել համապատասխան տիպի վիդեոֆայլերի հետ, iAntivirus, անվճար ու բավականին լավ անտիվիրուս է, դեռևս իրեն արդարացնում է, հիիիիիին (2002 թվից չթարմացրած) ICQ, Last.fm սկրոբբլեր, Miro վիդեոփլեեր, որը նաև տորրենտներով կինոներ է քաշում ու աշխատում է յություբի հետ, նախատեսված է HD-ի համար, իհարկե՝ Opera բրոուզերի 10.53 (վերջին:o) տարբերակը, Perian՝ կոդեկ-փլագին փաթեթ, որը QuickTime-ին հնարավորություն է տալիս ցուցադրել վիդեոֆայլերի բազմաթիվ տեսակներ, գուգլի Picasa ծրագիրը, որով հարմար է նկարներ նայել, ինպես նաև Մոզիլլայի վրա հիմնված (ու նրանից տաս գլուխ լավ) Flock բրոուզերը: OpenOffice.org-ը Մակի վրա շատ ավելի հուսալի ու արագագործ դուրս եկավ, քան Լինուքսի վրա՝ համեմատելի է Սոլեարիսի հետ: Հիմա էլ Սկայպ եմ քաշում:
Եթե պետք է, նշված ծրագրերը կարող եմ տալ, կամ էլ հղումներ տեղադրել, որ ինքներդ քաշեք:P

Ես սիրահարված եմ:love
Ի՞նչ ծրագրերից եք օգտվում դուք: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Աթեիստ
14.05.2010, 23:06
Ծրագրեր MacOS-ի համար, քրեքներով » http://xaliasx.webcindario.com/xaliasxMAC.html

Շատ պետքականներից մեկը » Parallels Desktop v5.0.9344.558741:
http://rapidshare.com/files/361256033/plldk509344.part1.rar
http://rapidshare.com/files/361260200/plldk509344.part2.rar
http://rapidshare.com/files/361261441/plldk509344.part3.rar

Թույլ է տալիս MAC-ի տակ դնել Վիրտուալ XP.
Ասում են այդպես Մայքրոսոֆտի օֆիսն ավելի արագ է աշխատում, քան թե հենց MAC-ի համար գրվածը։

ars83
15.05.2010, 00:21
Վերջերս ծանոթներիցս մեկն iMac առավ (վերջիններից:P նախանձից սատկում եմ, դուք էլ սատկեք, որ ինձ լավ զգամ),
Չգիտեմ iMac-ը որն է, բայց ինձ բաժին ընկած MacBookPro-ն, իր MacOS X 10.5/6-ով հանդերձ պարզապես անտանելի է: :(
Ստեղնաշարի անսովորությունը մի կողմ դրած, ուզում ես մի քանի ֆայլ նշես՝ iTunes-ում լսելու համար: Սեղմում ես առաջինի վրա, պահում Shift-ը և սկսում սեղմել Down Arrow-ն: Հանկարծ նկատում ես, որ մի հատ երգ ավել ես նշել, բնազդաբար սեղմում ես Up-ը (Shift-ը պահած): Ոչ մի ռեակցիա::esim Նորից նշում ես քո ուզած ֆայլերը, առաջինի վրա աջ սեղմում ես կատարում և ընտրում Open with iTunes: Վերոհիշյալ ծրագիրը անպայման կսկսի երգել քո ընտրած ֆայլերից վերջինը, կամ մեջտեղից ինչ-որ բան, բայց ոչ երբեք առաջինը: Ոչ մի shuffle չկա միացրած:
Բերում ես քո NTFS-ֆորմատած կոշտ սկավառակը կամ ֆլեշը, միացնում Mac կոչեցյալին. ուռա՜, միացե՛լ է, ուրախ-ուրախ բաներ ես երգացնում այդ սկավառակից: Մեկ էլ մտքովդ անցնում է մի ֆայլ գրել այդ սկավառակի վրա: The disk is mounted read-only (կամ նման մի աչքալուսանք) :))
Սխալվեցիր, ուզում ես wget-ով մի բան քաշել: Իհարկե, այն բացակայում է :hi: Պարզվում է՝ շատ հարմար տեղադրման եղանակ կա՝ fink-ը: Ծափ-ծափ, կեցցե՛ Mac-ը: Ուզում ես fink տեղադրել, ասում է՝ XCode է պետք, որը Mac-իդ տեղադրման սկավառակի վրա է :)) Հրա՜շք:

Այս թեմայում եկեք խնձորաֆիլներով օգնենք իրար:
Ես ավելի շուտ պինգվինի միս կուտեմ, քան ձեր խնձորը :D, բայց թույլ տվեք մի ծրագրով կիսվել այնուամենայնիվ: Շատ ինտուիտիվ, հեշտ ինտերֆեյսով, iRecordMusic ծրագիրը թույլ է տալիս ռադիոթողարկումներ ձայնագրել տարբեր ֆորմատներով: Երևի, ավելորդ է նշել, որ ծրագիրը ձրի չէ: Բայց ես ջարդած տարբերակն եմ քաշել, եթե որևէ մեկին պետք լինի, կարող եմ տալ հղումը:

Ի՞նչ խորհուրդ կտաք:
Փոխել համակարգիչը և տեղադրեկ նորմալ Ubuntu: Վատագույն դեպքում՝ առանց խղճահարության ջնջել-վերացնել MacOS X օպերացիոն համակարգն ընդհուպ մինչև վերջին բիթը և տեղադրել այլ ՕՀ:

Աթեիստ
15.05.2010, 00:30
http://www.ditii.com/2009/01/14/install-windows-7-beta-using-boot-camp-on-a-macbook-pro-guide-tips-tutorial/

Այստեղ քայլ առ քայլ նկարագրվում է, թե ինչպես կարելի է նման համակարգչի վրա որպես 2-րդ ՕՀ դնել նորմալ ՕՀ (Windows 7).

ars83
15.05.2010, 00:39

Երկրորդ ՕՀ դնելը երևի թե խնդիր չէ ցանկացած համակարգչի վրա: Պարզապես, իմ պատկերացմամբ, MacOS-ը Linux-ի վրա հիմնված, Windows-ի օգտակար հատկություններով օժտված համակարգ պետք է լիներ, որից կարելի է քաղել թե՛ Linux-ի, թե՛ Windows-ի բարիքները: Դեռ իրականությունը չի համապատասխանում իմ պատկերացումներին (բայց, միգուցե, ուսումնասիրության ժամանակն է կարճ. մեկ ամիս էլ չկա):

Աթեիստ
15.05.2010, 00:44
Երկրորդ ՕՀ դնելը երևի թե խնդիր չէ ցանկացած համակարգչի վրա:

MAC-երի վրա 2-րդ ՕՀ դնելը դժվար է այնքանով, որ նրանք BIOS չունեն։

Ռուֆուս
15.05.2010, 01:32
Վերջերս ծանոթներիցս մեկն iMac առավ (վերջիններից:P նախանձից սատկում եմ, դուք էլ սատկեք, որ ինձ լավ զգամ), ու խնդրեց իր համար մի քանի ծրագիր գտնել:
Չորս տարի կլինի Մակինտոշ եմ օգտագործում, բայց նախանձելու բան չեմ տեսնում: Հա սկզբում հավես էր, դուրս գալիս էր, բայց հիմա Windows 7-ով ցանկացած նոթբուք չեմ փոխարինի Մակինտոշի հետ :)

Հայտնաբերեցի ահա թե ինչ. Apple-ի համար ծրագրեր չլինելը միֆ է: Ավելին, անվճար ծրագրերի քանակը համեմատելի էր Լինուքսի հետ:
Այս թեմայում եկեք խնձորաֆիլներով օգնենք իրար:
Windows-ի ծրագրերի զգալի մասը ունեն իրենց Macintosh-յան տարբերակները, որոնք էլ չունեն, կան Մակի համար գրված ուրիշ անունով անալոգ ծրագրեր: Իսկ Մակի ծրագրեր գտնելը ընդհանրապես դժվար չի, մտնում ես thepiratebay.org ու որոնում ես կատարում Մակի ծրագրերի բաժնում

Ամենամեծ անհանգստությունը կինոների հետ էր կապված՝ QuickTime-ն այնքան էլ շատ ֆորմատների հետ չի աշխատում: Ու այս ոլորտում գտա DivX 7՝ հզոր կոդեկ, հնարավորություն է տալիս աշխատել համապատասխան տիպի վիդեոֆայլերի հետ, iAntivirus, անվճար ու բավականին լավ անտիվիրուս է, դեռևս իրեն արդարացնում է, հիիիիիին (2002 թվից չթարմացրած) ICQ, Last.fm սկրոբբլեր, Miro վիդեոփլեեր, որը նաև տորրենտներով կինոներ է քաշում ու աշխատում է յություբի հետ, նախատեսված է HD-ի համար, իհարկե՝ Opera բրոուզերի 10.53 (վերջին:o) տարբերակը, Perian՝ կոդեկ-փլագին փաթեթ, որը QuickTime-ին հնարավորություն է տալիս ցուցադրել վիդեոֆայլերի բազմաթիվ տեսակներ, գուգլի Picasa ծրագիրը, որով հարմար է նկարներ նայել, ինպես նաև Մոզիլլայի վրա հիմնված (ու նրանից տաս գլուխ լավ) Flock բրոուզերը: OpenOffice.org-ը Մակի վրա շատ ավելի հուսալի ու արագագործ դուրս եկավ, քան Լինուքսի վրա՝ համեմատելի է Սոլեարիսի հետ: Հիմա էլ Սկայպ եմ քաշում:
Եթե պետք է, նշված ծրագրերը կարող եմ տալ, կամ էլ հղումներ տեղադրել, որ ինքներդ քաշեք:P

Ես սիրահարված եմ:love
Ի՞նչ ծրագրերից եք օգտվում դուք: Ի՞նչ խորհուրդ կտաք:

1. DivX7 չեմ օգտագործել, փոխարենը օգտագործում եմ VLC Player (Windows & Mac), շատ հզոր ծրագիր է, դեռևս ոչ մի ֆորմատ չի եղել, որը չբացի
2. ICQ իրոք որ տատուս թվի ա, դրա փոխարեն ավելի լավ ա Adium փորձես, Adium-ը փոխարինում ա ICQ, Yahoo, MSN, Gtalk ու էլի լիքը մեսսինջերների, շատ հարմար ա ու լավը
3. Տոռռենտների համար կարաս օգտագործես Vuze (Windows & Mac)
4. Բրաուզերի դեպքում Սաֆարին յոլա կտանի, բայց ինձ դուր չի գալիս: Օգտագործում եմ Firefox ու Google Chrome (սա դեռ բետա տարբերակով ա), կա նաև Opera
5. OpenOffice չեմ օգտագործել, բայց երկու ավելի լավ ալտերնատիվ կա - Microsoft Office for Mac 2008 (շատ լավն ա) ու iWork '09 (ասում են լավն ա, բայց շատ չեմ բզբզացել)
6. Skype-ը էլի հնոտ ա ու Windows-ի վերսիայից տարբերվում ա, բայց կսովորես:
7. անտիվիրուսը ռադ արա, հազար տարի պետք չի գա:
8. Երկրորդ OS-ը կարող ես BootCamp-ի օգնությամբ տեղադրես, կարծեմ հիմա մենակ 32bit-անոց վերսիան ա support անում, ի դեպ Windows-ը Մակի վրա ԿԱՏԱՂԱԾ ա աշխատում :))
9. BootCamp-ով Windows գցելուց հետո անպայման Parallels Desktop նստացրու ու BootCamp partition-ը միացրու, այսպիսով կարող ես միառժամանակ երկու OS աշխատացնես՝ մեկը մյուսի մեջ :) Parallels Desktop-ի 5-րդ վերսիան արդեն կա
10. WinRar-ին Մակում փոխարինում ա StuffIt-ը, Nero-ին Toast Titanium-ը
11. Adobe-ի ամբողջ Suite-ը կարաս գցես
12. Aperture - ընտիր ծրագիր է լուսանկարների հետ աշխատելու
13. Final Cut Pro - շատ հոլիվուդյան ֆիլմեր էս ծրագրով են մոնտաժ անում

Էլ չգիտեմ, դու ասա, ինչ ա պետք, կօգնեմ :)

Ռուֆուս
15.05.2010, 01:46
Բերում ես քո NTFS-ֆորմատած կոշտ սկավառակը կամ ֆլեշը, միացնում Mac կոչեցյալին. ուռա՜, միացե՛լ է, ուրախ-ուրախ բաներ ես երգացնում այդ սկավառակից: Մեկ էլ մտքովդ անցնում է մի ֆայլ գրել այդ սկավառակի վրա: The disk is mounted read-only (կամ նման մի աչքալուսանք) :))

Ծանոթ պրոբլեմ ա :)) Ֆորմատ արա FAT32 ու կսկսի գրել, բայց գրելու արագությունն էլ մի երկու անգամ կընկնի :))

ՍօՖ, մի բան էլ, եթե չես ուզում Մակի հերն անիծել ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ վրան Orange մոդեմ ինստալյացիա չանես :))

ars83
15.05.2010, 02:24
Ծանոթ պրոբլեմ ա :)) Ֆորմատ արա FAT32 ու կսկսի գրել, բայց գրելու արագությունն էլ մի երկու անգամ կընկնի :))

Մեկ-մեկ պետք է գալիս վրան գրել 4GB-ից մեծ չափի ֆայլեր. դրանց համար FAT32-ը բավարար չի: Հիմա մի հատ ինչ-որ ծրագիր եմ գցել (դեմո), որը կարողանում է r/w ռեժիմում միացնել սկավառակը:

Ռուֆուս
15.05.2010, 02:31
Մեկ-մեկ պետք է գալիս վրան գրել 4GB-ից մեծ չափի ֆայլեր. դրանց համար FAT32-ը բավարար չի: Հիմա մի հատ ինչ-որ ծրագիր եմ գցել (դեմո), որը կարողանում է r/w ռեժիմում միացնել սկավառակը:

Դե կարող ես RAR-ով ֆայլը մասնատես, բայց ավելի լավ ա NTFS մնա: Արս, իսկ էդ ի՞նչ ծրագիր ա, մի տարի ա տենց ծրագիր եմ ման գալիս ու չեմ գտնում :( Ասա, full version-ը կփորձեմ գտնել :)

ars83
15.05.2010, 09:19
Արս, իսկ էդ ի՞նչ ծրագիր ա, մի տարի ա տենց ծրագիր եմ ման գալիս ու չեմ գտնում :( Ասա, full version-ը կփորձեմ գտնել :)
Չես հավատա, բայց անունը չեմ հիշում :oy Ոչ էլ կարողանում եմ պարզել, թե որն էր տեղադրված application-ների մեջ: Բայց էս քանի օրը պետք ա ֆայլերս տեղափոխեմ մի mac-ից մյուսի վրա, նորի վրա նույն խնդիրն ա առաջանալու, մի համապատասխան ծրագիր կգտնեմ, կասեմ: :) Ներողություն, իսկականից չեմ հիշում: :esim

Աթեիստ
15.05.2010, 11:52
Ես MacOS-ին ծանոթ չեմ, բայց ինտերնետում կան այդ խնդրի (NTFS read/write) լուծումներ:

http://www.macosxhints.com/article.php?story=20090913140023382
http://blog.adamnash.com/2007/05/25/how-to-mount-ntfs-drives-on-mac-os-x-with-readwrite-access/
(մեկնաբանություններում էլ հետաքրքիր մտքեր կան):

NTFS-3G is a stable, read/write NTFS driver for Linux, Mac OS X, FreeBSD, NetBSD, OpenSolaris, QNX, Haiku, and other operating systems. It provides safe handling of the Windows XP, Windows Server 2003, Windows 2000, Windows Vista, Windows Server 2008 and Windows 7 NTFS file systems. A high-performance driver is available commercially for consumer and embedded devices.

http://www.tuxera.com/community/ntfs-3g-download/

ars83
16.05.2010, 03:52
Չես հավատա, բայց անունը չեմ հիշում :oy Ոչ էլ կարողանում եմ պարզել, թե որն էր տեղադրված application-ների մեջ: Բայց էս քանի օրը պետք ա ֆայլերս տեղափոխեմ մի mac-ից մյուսի վրա, նորի վրա նույն խնդիրն ա առաջանալու, մի համապատասխան ծրագիր կգտնեմ, կասեմ: :) Ներողություն, իսկականից չեմ հիշում: :esim

Գտա, վերջապես՝ tuxera ntfs (http://www.tuxera.com/products/tuxera-ntfs-for-mac/): (վերևի գրառման մեջ նշված vendor-ինը)

Rhayader
16.05.2010, 11:11
ուզում ես մի քանի ֆայլ նշես՝ iTunes-ում լսելու համար: Սեղմում ես առաջինի վրա, պահում Shift-ը և սկսում սեղմել Down Arrow-ն: Հանկարծ նկատում ես, որ մի հատ երգ ավել ես նշել, բնազդաբար սեղմում ես Up-ը (Shift-ը պահած): Ոչ մի ռեակցիա::esim Նորից նշում ես քո ուզած ֆայլերը, առաջինի վրա աջ սեղմում ես կատարում և ընտրում Open with iTunes: Վերոհիշյալ ծրագիրը անպայման կսկսի երգել քո ընտրած ֆայլերից վերջինը, կամ մեջտեղից ինչ-որ բան, բայց ոչ երբեք առաջինը: Ոչ մի shuffle չկա միացրած:

Ու ես հիմա :o դեմքով մտածում եմ՝ էս բարբարոսի ձեռքն ո՞վ է iTunes տվել:
Արս, iTunes-ն էդ նպատակի համար չի նախատեսված: Նորմալ library դասավորիր, քո ուզած փլեյլիստները սարքի ու ինչ ուզում ես՝ լսի:
Չսկսեմ քո էդ սիրելի Ubuntu-ի ու մնացած նման զիբիլների կոնֆլիկտները քննարկել:D պատկերացրու՝ պատահմամբ վիրուսով ծրագիր կոմպիլյացիա անես յադռոիդ հետ:D կամ, ինչու՞ գովերգված LAMP-ը խիստ սահմանափակ կյանքի շրջան ունի (եթե Slackware չի, իհարկե): Կամ ինչու է արխիվացիայի ժամանակ արխիվացիայի պրոցեսը տանում 2 տոկոս ռեսուրս, Գնոմի ինտերֆեյսը՝ 98 տոկոս:D
Շարունակում եմ բզբզել, դեռևս ամեն ինչ նորմալ է: Անսովոր բաներ շատ կան, նամանավանդ մուլտիթաչ մուկը: Ծրագիր եմ տեսել, որը հնարավորություն է տալիս ձեռքի շարժումներով կառավարել iTunes-ը:o: Բայց դեռ ռիսկ չեմ անում գցել:
Adobe CS5:love մի քսան անգամ ավելի արագ ու հուսալի է աշխատում, քան Core i7-ների վրա:love ոչ մի կապրիզ, ոչ մի բան:

Արս, MacOS-ը ոչ թե Linux-based է, այլ Unix-based: Երբ այն կար, Windows-ը դեռ չէր էլ պլանավորվում, Linux-ի մասին էլ չխոսեմ: Windows-ի միտքը գողացված է Apple-ից:

ars83
17.05.2010, 03:18
Արս, iTunes-ն էդ նպատակի համար չի նախատեսված: Նորմալ library դասավորիր, քո ուզած փլեյլիստները սարքի ու ինչ ուզում ես՝ լսի:
Ի՞նչ է նշանակում՝ «այդ նպատակի համար չի նախատեսված»: Նպատակը երաժշտություն լսելն է ճիշտ հերթականությամբ :)
Միգուցե ես չեմ ուզում «փլեյլիստ» սարքել, այլ հենց երեք ֆայլ լսել (որոնց անունները սկսվում են 01, 02, 03-ով, համապատսխանաբար, այսինքն՝ յուրաքանչյուր խելքը գլխին տեսակավորման ալգորիթմ կդասավորի դրանք ցանկալի կարգով): mplayer-ը, VLC-ն, Mediaplayer-ը բոլորը հաջողությամբ կատարում են այդ գործողությունը առանց որևէ խնդրի:

Չսկսեմ քո էդ սիրելի Ubuntu-ի ու մնացած նման զիբիլների կոնֆլիկտները քննարկել:D
Հա, մի սկսի: Համենայն դեպս ոչ այս թեմայում: Դրա համար առանձին զիբիլանոց... ներողություն, թեմա (http://www.akumb.am/showthread.php/48909-Linux-Ubuntu?highlight=Linux) կա:

Արս, MacOS-ը ոչ թե Linux-based է, այլ Unix-based
Եթե չեմ սխալվում, wget-ը հենց Unix-ի հրաման է: Ինչո՞ւ չկա Mac-ում (կամ էլ լավ, չկա, չկա, գոնե տեղադրելը հեշտ լինի):

Համենայն դեպս, ևս մի լավ ծրագիր հայտնաբերեցի՝ ConceptDraw Office: Հարմար է տարբեր տեսակի դիագրամներ, բիզնեսին, ինժեներությանը, ծրագրավորմանը վերաբերող գծապատկերներ և աղյուսակներ, պատկերման աշխատանքներ կատարելու համար: Կոնկրետ ինձ պետք է E-R (Entity-Relationship) մոդելի գծանկար կազմել՝ տվյալների հենքի նախագծման համար. այդ ծրագիրը պատրաստի գրադարան ունի այդ տիպի գծապատկերների համար: Ծրագիրը վճարովի է, բայց կարելի է ճարել crack-ը ;) Հասանելի է միայն Windows և MacOS ՕՀ-ների համար:

Կարապետ
03.07.2010, 13:10
Run Windows on Mac, Better than BootCamp
Աշխատեցրու Windows-ը Mac-ի վրա:
http://www.vmware.com/files/images/screens_fusion/f3/fusion_product_hero_v31stamp.jpg
VMware Fusion (http://www.vmware.com/products/fusion/)

http://armedu.do.am/torrent_down.png (http://armedu.do.am/torrents/VMware_Fusion_3.1.torrent)

http://youtu.be/K0RK04utipQ

Miq_stdio
15.07.2010, 11:50
Մոդերատորական. լինուքսի հերթական գովազդը ջնջվում է: Կրկնվելու դեպքում սպասում է նախազգուշական արգելափակում: