Մուտք

Դիտել ողջ տարբերակը : AdamG.R. Հեռուստատեսային սցենարներ



Adam
14.05.2010, 18:29
Չգիտեմ ինչքանով է ճիշտ այս թեման բացել հենց այս բաժնում, բայց համենայնդեպս մեկ ուրիշում բացել հարմար չեմ գտնում: :)
Սա կարելի է համարել իմ անձնական թեման, որտեղ ես պարբերաբար կտեղադրեմ գրածս այն սցենարները, որոնք ես շատ կուզեի տեսնել էկրանավորված՝ հայկական եթերում՝ բազմասերիանոց ֆիլմի տեսքով:
Տհաճությամբ եմ ասում, որ մինչև այսօր ինձնից միայն գնել են տափակություններ... դե... հայկական հեռուստաեթերին համաձայն: Զուտ միայն գումարի (լավ գումարի) համար հանձնարարված տափակությունը գրվել է իմ կողմից, բայց հիմա եմ հասկանում, որ ավելի է լավ էր ոչ մի բան չգրեի:
Հուսանք, մի օր հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում ժանրային փոփոխություններ կլինեն ու կենցաղային մակարդակը վերջիվերջո կզիջի նորմալ, հետաքրքիր սյուժեին:
---------------------------------------------------------------------------------------------------------------------

Հաճելի ընթերցում եմ մաղթում: :)

Հ.Գ. Թեմայում մեծամասամբ կտեղադրվեն սցենարներ՝ անավարտ տեսքով: Այսինքն ընդամենը մի քանի սերիայի բովանդակությամբ:
Եթե թեմայում լինի որևէ ակտիվություն՝ հանձն կառնեմ ավարտել դրանք :))
Իսկ եթե ոչ՝ ապա պետք չէ ինչ-որ պունկտուալ դրսևորումներ սպասել իմ կողմից: Թեմային վերաբերվում եմ որպես օրագիր:

Adam
14.05.2010, 18:52
Նախապես ընթերցողին կխնդրեմ չսպասել ինչ-որ խորախորհուրդ ու փիլիսոփայական բաների: Համենայնդեպս հիմիկվա համար:

Adam
14.05.2010, 19:33
«Սխալ Ճանապարհ»
(բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ)

Ժանրը՝ միստիկա, դեդեկտիվ
Թվականը՝ 2008


Բովանդակություն

Երիտասարդ լրագրող Հասմիկ Սարգսյանն աշխատում է թերթի խմբագրությունում: Թերթի գլխավոր խմբագիրն է: Պրոֆեսիոնալ լրագրող է:
Հասմիկը որոշում է սկսել անցյալ դարի վերջերին տեղի ունեցած առեղծվածային սպանության բացահայտման գործը: Չվախենալով ժողովրդի մեջ պտտվող լուրերից, այն է, որ մայրաքաղաքում կան գաղտնի խմբավորումներ, որոնք առևանգում և սպանում են մարդկանց, ովքեր փորձում են բացահայտել իրենց, այնուամենայնիվ Հասմիկը որոշում է փորփրել արդեն իսկ փակված և չբացահայտված այդ պատմությունը:
1999-ին մայրաքաղաքում լուրեր էին պտտվում, որ կան անհայտ խմբավորումներ, որոնք առևանգում են երեխաների, մեծահասակների և վերջիններից այլևս ոչ մի տեղեկություն չէր ստացվում: Ոստիկանության ձեռնարկած քայլերը թեև շատ պատասխանատու և ստույգ էին, բայց այնուամենայնիվ անարդյունք: Երկու ամիս տևած բացահայտական աշխատանքներից հետո, ոստիկանությունը, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով, հայտնում է ժողովրդին, որ նման բան գոյություն չունի և որ դա ընդամենը ժողովրդի հերթական հորինած պատմությունն է: Հայտարարությունից մեկ ամիս անց, կենտրոնական հեռուստատեսության ուղիղ եթերային հաղորդումներից մեկում հայտնվում է անհայտ մի քահանա, ով իրենից վերցված հարցազրույցի ընթացքում ասում է, որ այդ պատմությունը բնավ ժողովրդի հորինածը չէ, և որ ինքը պատրաստվում է պատմել այն ինչ գիտի այդ խմբավորումների մասին: Չանցած երկու օր, քահանային սպանված են գտնում իր տան առաջ: Ժողովրդի լայն զանգվածին ցնցում է պատահածը, բայց այնուամենայնիվ մեկ տարի անց, հսկայական աշխատանքներից հետո՝ ուղղված սպանության բացահայտմանը, սպանության գործը կասեցվում է՝ այդպես էլ մնալով անհայտ և դասվելով անհայտ հանցագործությունների շարքը:
Հասմիկը որոշում է բացահայտել քահանայի առեղծվածային սպանությունը՝ այդպիսով քողազերծելով անհայտ խմբավորումներին, պարզելով թե ինչ գործունեությամբ են նրանք զբաղվում, ովքեր են և որն է նրանց նպատակը:
Հեռուստադիտողներին սպասվում են գերլարված տեսարաններ, որոնք շարունակ վերջիններիս կպահեն հեռուստաէկրանների առջև:
29-ամյա լրագրող Հասմիկը ապրում է իր առանձնատանը մոր և քրոջ հետ: Հայրը մահացած է: Մայրն իր ընկերուհու հետ ներգրավված է օծանելիքների բիզնեսի մեջ, միաժամանակ նաև տնային տնտեսուհի է: Հասմիկի քույրը՝ 21-ամյա Լիան, ուսանող է: Հասմիկի խորդ եղբայրը երեք տարի առաջ անհետացել է տնից և մինչ առ այսօր ոչ մեկ չգիտի նրա գտնվելու վայրը: Այդ տղային Հասմիկի մայրը որդեգրել էր դեռևս մինչև Հասմիկի և Լիայի ծնվելը: Հասմիկի ընկերը բարային շոուների կազմակերպիչ է և համագործակցում է տարբեր բարերի հետ:
Ի՞նչ է սպասվում Հասմիկին: Կկարողանա՞ արդյոք բացահայտել նա այդ պատմության ողջ առեղծվածը: Կհասցնի՞ արդյոք ավելի կատարելագործվել իր կարիերայում՝ քողազերծելով կատարվածը: Ովքե՞ր կլինեն նրա կողքին: Սիրելի մարդի՞կ: Բայց մի՞թե նրանցից և ոչ մեկը կապ չունի այդ սարսափելի պատմության հետ:
Հասմիկի գործողությունների վերջնական արդյունքը կլինի սխալ ճանապարհի վրա գտնվող մի շարք մարդկանց բացահայտումը: Իսկ թե ինչ գնով կհասնի նա այդ արդյունքին... և թե ուր են տանում նրա այդ բացահայտական աշխատանքները՝ չգիտի և ոչ ոք: