PDA

Դիտել ողջ տարբերակը : n! (n-ի ֆակտորիալ)



shgalex
26.01.2007, 15:58
Ով կարա ասի վ՞ոնց իմանանք n! (n-ի ֆակտորիալ-ը) քանի հատ 0-ովա
վերջանում::think

Lapterik
26.01.2007, 16:20
Հարցդ ավելի կոնկրետ ձևակերպի:

shgalex
26.01.2007, 17:18
Հարցդ ավելի կոնկրետ ձևակերպի:
Շատ լավ, ձեվակերպեմ ավելի կոնկրետ:
Որեմն ունենք բնական թվեր՝ 1 , 5 ,օրինակի համար 189 , կամ չգիդեմ
160231489120, կամ միգուցե 4546: Այդ բոլոր թվերը նշանակում եմ n-ով: Քանի որ
չգիտեմ կոնկռետ որ թվի հետ պետկա գործ ունենամ: Այնուհետեվ հաշվում եմ
այդ թվի ֆակտորիալը ( n! ) ՝1-ի և այդ թվի միջև եղաց թվերի արտադրյալը:
Ստանում էնք միհատ թիմ, որը կարողա լինի սառսափելի մեծ օր. 10000!-ը
շատ մեծ թիվա և բախկացած է 35660 նիշից:
Հիմա ինձ պետկա իմանամ այդ թիվը ք՞անի հատ 0-վա վերջանում :
Եվ դա ես ուզում եմ անեմ առանց այդ սառսափելի թիվը հաշվելու,
որ իզուր ժամանակ չծախսեմ: Այդ թիվը ինձ պետկ չէ: Միայն վերջացող
0-րի քանակը:
օրինակ 10! = 3628800 և վերջում պարունակումա երկու հատ 0:
Հիմա պարզա՞:

Մանե
26.01.2007, 19:27
Օրինակ 5!-ը վերջանում է 1հատ 0-ով,քանի որ 5!=1*2*3*4*5
10!-ը վերջանում է 2 հատ 0-ով,քանի որ 10!=1*2*3*4*5*6*7*8*9*10(5*2).
Կամ 25-ի ֆակտորիալը վերջանում է 6 հատ 0-ով,քանի որ 25!=1*2*...*5*6*...*10(5*2)*...*15(5*3)*...*20(4*5)*...*25(5*5).
Իսկ թե ոնց են հաշվում թվի մեջ քանի հատ 5 կա,արդեն չեմ կարա ասեմ/քանի որ չեմ անցել,կամ էլ անցել եմ,բայց չեմ հիշում/

shgalex
26.01.2007, 20:28
Օրինակ 5!-ը վերջանում է 1հատ 0-ով,քանի որ 5!=1*2*3*4*5
10!-ը վերջանում է 2 հատ 0-ով,քանի որ 10!=1*2*3*4*5*6*7*8*9*10(5*2).
Կամ 25-ի ֆակտորիալը վերջանում է 6 հատ 0-ով,քանի որ 25!=1*2*...*5*6*...*10(5*2)*...*15(5*3)*...*20(4*5)*...*25(5*5).
Իսկ թե ոնց են հաշվում թվի մեջ քանի հատ 5 կա,արդեն չեմ կարա ասեմ/քանի որ չեմ անցել,կամ էլ անցել եմ,բայց չեմ հիշում/
Ես վոնցոր հասկանում էմ ինչես ուզում ասես: Որպեսզի վերջում լինի 0 պետքա
արտադրիչներից մեկը լինի 2 իսկ մյուսը 5: Որ իմանամ այդ թիվը քանի հատ
0-վա վերջանում պետկա 5-ի քանակը հաշվեմ: 5-ի քանակը 2-ի քանակից քիչա:
Ես քեզ ճիշտ հասկացա՞:

CactuSoul
27.01.2007, 16:11
Ուրեմն այսպես:8 …
Որպես պարզ արտադրիչ հանդես եկող 5երի քանակը հաշվելու համար վարվում ենք հետևյալ կերպ. n-ը նախ բաժանում ենք 5ի: Դրանով մենք կստանանք n-ից փոքր բոլոր այն թվերի քանակը, որոնք բաժանվում են 5ի, քանի որ "5"ից սկսած յուրաքանչյուր 5-րդ թիվ բաժանվում է 5ի: /հուսով եմ՝ չխճճվեցիք 5երի մեջ ու պատկերացրիք, թե ինչի մասին եմ խոսում;) /: Հետո… նույն սկզբունքով առաջնորդվելով՝ n-ը բաժանում ենք 25ի, ու ստացված թիվը գումարում նախորդ «ստացված թվին»՝ այսինքն 5ի բաժանվողների քանակին: Եվ այդպես շարունակ… Ասենք՝ հաջորդ քայլը 125ի բաժանելն է:lazy …
:think Հավեսս հեչ տեղը չի, թե չէ ավելի կոռեկտ կգրեի:oy …

Հ.Գ.
Ներողություն եմ խնդրում ոչ մաթեմատիկական ձևակերպման համար:

shgalex
28.01.2007, 11:42
Շնորհակալություն ես արդեն լուծել եմ:
Mane(Fizmat)-ի օգնությամբ: